Վրաստանում ԱՄՆ պետքարտուղարի այցին զուգահեռ ընդդիմությունը ցույց է անցկացնում |aliq.ge|
11:28 - 18 նոյեմբերի, 2020

Վրաստանում ԱՄՆ պետքարտուղարի այցին զուգահեռ ընդդիմությունը ցույց է անցկացնում |aliq.ge|

aliq.ge: Թբիլիսիում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Վրաստան այցին զուգահեռ ընդդիմությունը լուռ ցույց է անցկացնում: Ցուցարարները հավաքվել են Ռուսթավելիի մետրոյի հարակից տարածքում, որտեղից շարժվելու են դեպի Ֆիլհարմոնիկ դահլիճի տարածք: Այստեղ նրանց կմիանան «Լելո» կուսակցության անդամներն ու աջակիցները: Այնուհետև երթով կտեղափոխվեն դեպի խորհրդարանի տարածք:

Ցույցի կազմակերպիչներից «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավան նշել է, որ ցույցի հիմնական նպատակն է ցույց տալ Պոմպեոյին, որ Վրաստանում ընտրությունները կեղծվել են:

«Այսպիսով կգրավենք ԱՄՆ պետքարտուղարի աշխատակազմի ու միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը»,- հայտարարել է Ուգուլավան ու կոչ արել բոլոր նրանց, ովքեր գտնում են, որ ընտրությունները կեզծվել են, դուրս գալ փողոց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել