Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. քննարկվել է ԼՂ-ում իրավիճակը |armenpress.am|

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. քննարկվել է ԼՂ-ում իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, մանրամասն անդրադարձ է կատարվել ԼՂ-ում ստեղծված իրավիճակին: Կողմերը կարևորել են հումանիտար հրադադարի իրականացումը: Նրանք հանդես են եկել քաղաքական գործընթացի ակտիվացման օգտին, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մշակված սկզբունքների շուրջ:    Պուտինը Էրդողանին իր լուրջ մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հակամարտությանը Մերձավոր Արևելքից գրոհայինների մասնակցության կապակցությամբ: ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Թուրքիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ,  կառուցողական դեր կստանձնի Ղարաբաղում հակամարտության ապաէսկալացման գործում:
21:09 - 14 հոկտեմբերի, 2020
Պուտինը հայտարարել Է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութի գրանցման մասին |armenpress.am|

Պուտինը հայտարարել Է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութի գրանցման մասին |armenpress.am|

armenpress.am: «Վեկտոր» կենտրոնը գրանցել Է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութը: Այդ մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Վեկտոր» նովոսիբիրսկյան կենտրոնն այսօր գրանցել Է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութը՝ «ԷպիՎակԿորոնա»-ն,- ասել Է Պուտինը կառավարության անդամների հետ հոկտեմբերի 14-ին անցկացված խորհրդակցության ընթացքում: Պուտինը հավելել Է, որ սպասում են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Չումակովի անվան կենտրոնի երրորդ պատվաստանյութին: Ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութի՝ «ԷպիՎակԿորոնա»-ի հետգրանցումային կլինիկական փորձարումները Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում կանցկացվեն 40 հազար կամավորների վրա, այդ թվում՝ 150-ը՝ 60-ից բարձր տարիքի: Պատվաստանյութի առաջին խմբաքանակները՝ 60 հազար չափաբաժին ծավալով, կարտադրվեն մոտ ժամանակներս: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ այդ պատվաստանյութի հետգրանցումային հետազոտությունները կանցկացվեն 30 հազար կամավորների վրա եւ պետք Է սկսվեն նոյեմբերին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
18:42 - 14 հոկտեմբերի, 2020
Իրանի և Ռուսաստանի նախագահները քննարկերլ են Լեռնային Ղարաբաղի իրավիճակը

Իրանի և Ռուսաստանի նախագահները քննարկերլ են Լեռնային Ղարաբաղի իրավիճակը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել իրավիճակը Ղարաբաղում։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Հայտնում է ria.ru-ն։ «Մտքերի մանրակրկիտ փոխանակություն է տեղի ունեցել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Զրույցի ընթացքում Ռոհանին Ռուսաստանի նախագահին հայտնել է իր աջակցությունը Ղարաբաղում զինադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին և շուտափույթ կարգավորման բանակցությունների մեկնարկին: «Իրանի նախագահը աջակցություն է հայտնում հրադադարի մարդասիրական պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ խորհրդակցությունների, ինչպես նաև բովանդակային բանակցությունների մեկնարկի շնորհիվ` հնարավորինս շուտ խաղաղ կարգավորման հասնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
14:47 - 10 հոկտեմբերի, 2020
Պեսկովը չի բացառել, որ Պուտինը Ղարաբաղի պատերազմը կարող է քննարկել Էրդողանի ու Ալիևի հետ |civilnet.am|

Պեսկովը չի բացառել, որ Պուտինը Ղարաբաղի պատերազմը կարող է քննարկել Էրդողանի ու Ալիևի հետ |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով աշխատանքային շփումների պակաս չունի ոչ Ադրբեջանի, ոչ Թուրքիայի հետ, երկխոսությունն իրականացվում է մշտապես և բարձր մակարդակով, իսկ պետությունների ղեկավարների հեռախոսային շփումներն անմիջականորեն կախված են նրանց աշխատանքային գրաֆիկներից և նպատակահարմարությունից․ այս մասին լրագրողներին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Դա կախված է նախագահների աշխատանքային գրաֆիկներից և նպատակահարմարությունից։ Դուք գիտեք, որ դա ամենևին էլ չի նշանակում, որ ռուսական կողմը ինչ-որ պակաս է զգում աշխատանքային շփումների»,- հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղարաբաղում պատերազմի բռնկումից ի վեր երեք անգամ հարցը քննարկել է (հեռախոսազրույց է ունեցել) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, բայց ոչ մի անգամ՝ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Էրդողանի հետ։ Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մշտական կապի մեջ է թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի իր գործընկերների հետ: «Նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ հստակ պլաններ չունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններ վարելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով, սակայն տարածաշրջանում պատերազմ է ընթանում, և իրադարձությունները զարգանում են արագ, ուստի դժվար է գուշակել»,- ասել է Պեսկովը։ «Եթե դա անհրաժեշտ համարվի, ոչ մի կասկած չկա, նախագահ Պուտինը, իհարկե, կքննարկի այդ թեման իր պաշտոնակիցների հետ»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե առաջիկայում բարձր մակարդակով բանակցություններ ծրագրվո՞ւմ են Ալիևի կամ Էրդողանի հետ: Հարցին, թե կարելի է նման բանակցություններ ակնկալել այս շաբաթ, Պեսկովը պատասխանել է. «Առայժմ նման հստակ ծրագրեր չկան»: «Բայց դուք գիտեք, որ խոսքը պատերազմի մասին է։ Եվ, իհարկե, պատերազմի ժամանակ,- այնտեղ, Ղարաբաղում իրավիճակը զարգանում է արագ, այնպես որ այստեղ դժվար է գուշակություններ անել։ Կախված նրանից, թե ինչպես կզարգանան հանգամանքները, կձևավորվեն նաև երկխոսության պահանջները»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
16:14 - 05 հոկտեմբերի, 2020
Հարվածները, որոնք կիրակի օրն իրականացվել են Ադրբեջանի տարածքից, ոչ մի արդարացում չունեն․ Մակրոն |azatutyun.am|

Հարվածները, որոնք կիրակի օրն իրականացվել են Ադրբեջանի տարածքից, ոչ մի արդարացում չունեն․ Մակրոն |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ իր ռուսաստանցի և ամերիկացի պաշտոնակիցներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ պայմանավորվել է պարբերաբար տեղեկություններ փոխանակել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումների մասին: «Մենք պայմանավորվել ենք տեղեկատվություն փոխանակել և դրա հիման վրա անհրաժեշտ եզրակացություններ անել»,- Բրյուսելում ասել է Մակրոնը: Ֆրանսիայի ղեկավարի փոխանցմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն ամեն ինչ անում են իրավիճակը կայունացնելու, հակամարտությունը բանակցությունների եղանակով՝ միջազգային իրավունքի շրջանակներում կարգավորելու համար: «Հարվածները, որոնք կիրակի օրն իրականացվել են Ադրբեջանի տարածքից, ոչ մի արդարացում չունեն, և ես այդ մասին ուղիղ ասել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»,- հայտնել է Էմանուել Մակրոնը:
18:34 - 01 հոկտեմբերի, 2020
Անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները. ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների հայտարարությունը |armenpress.am|

Անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները. ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել հայտարարությամբ՝ ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի շուրջ: Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում ասվում է. «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնն, ովքեր ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ամենավճռական ձևով դատապարտում են բռնության էսկալացիան, որն առկա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում: Մենք սգում ենք զոհերի համար և ցավակցություններ ենք հայտնում սպանվածների ու վիրավորների ընտանիքներին: Մենք կոչ ենք անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները մասնակից կողմերի զինված ուժերի միջև: Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին՝ անհապաղ իրենց վրա վերցնել կարգավորման շուրջ ըստ էության բանակցությունները բարեխղճորեն ու առանց նախապայմանների վերսկսելու պարտավորություն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ»:  
16:26 - 01 հոկտեմբերի, 2020