Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և Ռուսաստանը նրա նկատմամբ «որոշակի պարտավորություններ» ունի․ Վլադիմիր Պուտին |rbc.ru|
13:14 - 07 հոկտեմբերի, 2020

Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և Ռուսաստանը նրա նկատմամբ «որոշակի պարտավորություններ» ունի․ Վլադիմիր Պուտին |rbc.ru|

«Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և Ռուսաստանը նրա նկատմամբ «որոշակի պարտավորություններ» ունի: Այս մասին հայտնում է rbc.ru-ն։

«Բայց մարտերը Հայաստանի տարածքում չեն ընթանում: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից իր պայմանագրային պարտավորությունների կատարմանը, մենք միշտ կատարել ենք, կատարում ենք և շարունակելու ենք կատարել մեր պարտավորությունները», - հավելել է Պուտինը:

ՌԴ նախագահը նաև ասել է, որ ինքը մշտական ​​կապ է պահպանում Հայաստանի ղեկավարության հետ, և որ Երևանը որևէ հարց չունի Ռուսաստանի կողմից իր դաշնակցային պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել