Սահման

Հայաստանում Լեհաստանի դեսպանությունն իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել այցելել Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք

 |factor.am|

Հայաստանում Լեհաստանի դեսպանությունն իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել այցելել Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք |factor.am|

factor.am: ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային գոտիներում տեղի ունեցած վերջին իրադարձությունների և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ դիմելով Լեհաստանի քաղաքացիներին։ «ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային գոտիներում տեղի ունեցած վերջին իրադարձությունների և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով խնդրում են Լեհաստանի քաղաքացիներին մնալ հյուպատոսական շրջանում: Նաև կոչ ենք անում խուսափել ՀՀ հետևյալ շրջաններ այցելելուց ` Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք։ Խնդրում ենք հատկապես զգույշ լինել և հետևել տեղական իշխանությունների առաջարկություններին»,- ասված է հայտարարության մեջ:
14:10 - 19 մայիսի, 2021
Քննչական կոմիտեն պարզում է Սյունիքում թունավորման դեպքերի հանգամանքները

Քննչական կոմիտեն պարզում է Սյունիքում թունավորման դեպքերի հանգամանքները

Սյունիքում թունավորման դեպքերի առնչությամբ ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում մայիսի 17-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի (սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը) 1-ին մասով: Գործը մայիսի 18-ին ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2021թ. մայիսի 9-11-ն ընկած ժամանակահատվածում վարակիչ հիվանդությունների ախտանշաններով «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ են դիմել Սյունիքի մարզի բնակիչներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ համաճարակաբանական հետազոտությունների շրջանակներում հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մասնագետները մայիսի 11-ին իրականացրել են բակային հսկողություն: Արդյունքում հայտնաբերվել են աղիքային վարակիչ հիվանդության բնորոշ ախտանշաններ, որի հետևանքով նշված անձանց վիճակը գնահատվել է միջին և թեթև ծանրության: Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, վերցվել է ջրի նմուշ և նշանակվել դատասննդային փորձաքննություն, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
11:46 - 19 մայիսի, 2021
Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ստեղծված իրադրությունը մայիսի 19-ի առավոտյան դրությամբ էական փոփոխություններ չի կրել․ ՊՆ

Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ստեղծված իրադրությունը մայիսի 19-ի առավոտյան դրությամբ էական փոփոխություններ չի կրել․ ՊՆ

«Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 19-ի առավոտյան դրությամբ, էական փոփոխություններ չի կրել։ Սադրանքի իրականացման բոլոր ուղղություններում թե՛ տարածքները, թե՛ ադրբեջանցի զինվորականները, և թե՛ նրանց ապահովման հնարավոր ուղիները շարունակում են գտնվել հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ։ Ավելին՝ նախորդ երկու օրերին ՀՀ ԶՈՒ հավելյալ ստորաբաժանումներ են բացազատվել տեղանքում, իսպառ զրկելով ադրբեջանցիներին նույնիսկ տեսականորեն որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից, որպես իրադրության՝ իրենց համար խելամիտ լուծում թողնելով բացառապես վերադարձը ելման դիրքեր։ Այդուհանդերձ, խնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են։ ՀՀ պաշտպանության նախարարությունը լիահույս է, որ դրանք կտան ցանկալի արդյունք, և ստեղծված իրադրությունը կհանգուցալուծվի խաղաղ ճանապարհով։ Միևնույն ժամանակ, ինչպես արդեն հայտարարվել է, ողջամիտ ժամկետներում լուծման բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրավունք է վերապահում խնդիրը կարգավորել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով»։
11:14 - 19 մայիսի, 2021
ՌԴ-ն հանդես է եկել հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ |tert.am|

ՌԴ-ն հանդես է եկել հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը կարող է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների գծմանն առնչվող խնդիրների քննարկման հարցում: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Լավրովն այս մասին ասել է տաջիկ գործընկերոջ` Սիրոջիդդին Մուխրիդդինի հետ կայացած ասուլիսում: «Կողմերի (Հայաստանի և Ադրբեջանի) միջև նախնական պայմանավորվածության համաձայն` Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է օգնություն տրամադրել սահմանազատման, սահմանագծման գործընթաց սկսելու և անցկացնելու հարցում` հանդես գալով այդ նպատակով հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որում Ռուսաստանը կարող է մասնակցել խորհրդականի կարգավիճակով, եթե կուզեք` միջնորդի»,- ասել է ռուս դիվանագետը: Առավել մանրամասն՝ tert.am-ում։
10:09 - 19 մայիսի, 2021
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Բագրևանդ թաղ. 1, 1/3, 4/3 շենքեր, Բագրևանդ-Մոլդովական փողոցների սեփական տներ, Այգեգործական թաղամաս, Մոլդովական փ. 32/2, 32/4, 39/3, 39/5 շենքեր, թիվ 133 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մանթաշյան փ․4/1, 4/3, 4/4, 4/5, 4/6, 4/7 շենքեր, Մանթաշյան փողոցի սեփական տներ, Շահամիրյանների փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սիլիկյան թաղ․ 1,2, 3, 10 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11:00-17:00 Օրբելի փ. 67 շենք, Հովսեփ Էմին փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատության պող. 1/21 շենք, Անտառային փ. 125/1 և 154/8 շենքեր, Կոմիտասի պող. 17, 25/2 շենքեր,   Արմավիրի մարզում՝ 13:00-14:30 Այգեկ, Բաղրամյան և Նորակերտ գյուղեր, 14:30-16:00 Թաիրով գյուղ,   Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք՝ Գայի, Խանջյան, Սայաթ-Նովա, Զաքարյան, Սաֆարյան, Արա Գեղեցիկի, Նոր թաղ, Նար-Դոսի փողոցներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,Պռոշյան համայնք՝ Գոմեր թաղամաս, Զին/մաս, Շենքեր թաղամաս, 1, 2 թաղամասեր, “Ս․Լ․Լ գազ”, “ԱԻՍԱ”, “Հ․ Բալյան”, “Արթին Զակարին” ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16։00 Ներքին Պտղնի գյուղ մասնակի, 11։00-17։00 Ձորաղբյուր, Գեղաշեն գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ թաղամաս մասնակի,   Շիրակի մարզում՝ 12:00-16:00 Ամասիայի տարածաշրջան՝ Զորակերտ, Դարիկ, Ծաղկուտ, Գառնառիչ, Շաղիկ, Եղնաջուր գյուղեր, ուղեկալ-1 և ուղեկալ-2, 13:00-16:00 Անիի տարածաշրջան՝ Հայկաձոր, Անիպեմզա, Անիկայարան, Բագրավան գյուղեր, Ախուրյանի ջրամբար, Ջրափի, Խարկով, Անիպեմզա սահմանապահ ուղեկալներ և Արագածոտնի մարզ՝ Նոր Արթիկ գյուղ,   Սյունիքի մարզում՝ 10:30-17:00 Տաթև գյուղ մասնակի:
09:17 - 19 մայիսի, 2021
Ադրբեջանական զինված ծառայողները, անօրինական գտնվելով ՀՀ տարածքում, զենքով սպառնացել են հայ հովիվների. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական զինված ծառայողները, անօրինական գտնվելով ՀՀ տարածքում, զենքով սպառնացել են հայ հովիվների. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքում և Սյունիքում հաստատել են, որ մայիսի 12-ին ու 13-ին ադրբեջանական զինված ծառայողները, անօրինական գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, զենքով սպառնացել են հովիվների` ՀՀ սահմանային բնակիչներին: Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը: «Մանրամասներ` Մասնավորապես, Սյունիքում` ՀՀ Սև լճի տարածքից դեպի Գորիս համայնքի Վերիշեն գյուղն ընկած հատվածում մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ծառայողները մոտեցել են կենդանիներ արածեցնող գյուղի հովիվին, սպառնացել են և զենքի ցուցադրումով պահանջել լքել իր անասնագոմն (մակատեղի) ու արոտավայրը: Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները ցույց են տվել, որ Վերիշենի հովիվի մակատեղին գտնվում է Ակներ, Վերիշեն ու մի շարք այլ գյուղերի բնակիչների կողմից մշտապես օգտագործվող արոտավայրի տարածքում՝ Սև լճից դեպի Վերիշեն քաղաքացիական բնակավայրն ընկած խորության վրա, իսկ Սև լիճն ինքնին գտնվում է ՀՀ տարածքում: Գեղարքունիքում` ՀՀ Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղին հարակից արոտավայրերում` սարատեղիների (անասնագոմեր) տարածքներում ադրբեջանական զինված շուրջ 10 ծառայող մայիսի 12-ին մոտեցել են Վերին Շորժա գյուղի հովիվին ու սպառնացել զենքի ցուցադրումով` նրա հետ խոսելով նաև հայերեն: Նույնը օրը, երբ թվով 6 հովիվ Վարդենիսից ու Այրք գյուղից իրենց խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներն են արածեցրել ՀՀ տարածքում գտնվող նույն արետավայրին հարակից ջրային ավազանի շրջակայքում, իրենց են մոտեցել են քանի տասնյակ ադրբեջանական զինված ծառայողներ, սպառնացել են զենքի ցուցադրումով և հեռանալու համար տվել են 5 րոպե ժամանակ, հակառակ դեպքում սպառնացել են գերեվարել: Մայիսի 13-ին նույն կերպ զենքով շուրջ 50 ադրբեջանական ծառայող սպառնացել են Վերին Շորժա գյուղի հովիվին ու պահանջել հեռանալ`հակառակ դեպքում սպառնալով սպանել կամ գերեվարել: Նշվածից բացի, մայիսի 12-ին Գեղամասար Կութ գյուղի հովիվը գնացել է գյուղին հարակից իր սարատեղիում գտնվող անասնագոմ և հայտնաբերել է ադրբեջանական զինված ծառայողների` շուրջ 50 հոգի: Մարդու իրավունքների պաշտպանի այցի ընթացքում պարզվել է, որ արոտավայրերը մարդկանց վարձակալության իրավունքով տրամադրվում են տեղական մարմինների փաստաթղթերով: Այսինքն` խոսքը օրինական հիմքով իրավունքներից ապօրինի զրկելու մասին է: Հովիվների պնդմամբ` իրենք այլևս հնարավորություն չունեն օգտվել արոտավայրերից: Ավելին, Կութ գյուղում, օրինակ, բնակիչները նշել են, որ կենդանիներին ստիպված են այլևս չուղարկել սարատեղիներ: Հարցն այն է, որ ադրբեջանական զինվորականները ֆիզիկապես են ներկա մարդկանց օրինական իրավունքներով պատկանող արոտավայրերում, իսկ մի մասի դեպքում էլ` անհնար օգտագործել դրանք` ադրբեջանական նշանառության տակ հայտնվելու պատճառով: Ընդ որում, հովիվները տեղեկացրել են, որ իրենք նույնիսկ չեն կարողանում մոտենալ արոտավայրերին, քանի որ նման փորձի դեպքում ադրբեջանական զինվորականները հրազենից կրակ են արձակում: Խոսքը նաև վերաբերում է խոտհարքներին: Հովիվների նշած այս հանգամանքները հաստատվել են Մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած այլ ապացույցներով ևս` արոտավայրերի օգտագործման փաստաթղթերով, տեղի ուսումնասիրություններով, համապատասխան լուսանկարներով և այլն: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2021թ. մայիսի 12-ի և 13-ի փաստահավաք աշխատանքները ապացուցում են, որ ադրբեջանական զինվորականները, լինելով զինված, սահմանային բնակիչների նկատմամբ կատարել են հանցավոր արարքներ` նրանց սպառնացել սպանել կամ գերեվարել անզեն քաղաքացիական անձանց, ապօրինաբար պահանջել են լքել արոտավայրերն ու հովիվների սարատեղիների անասնագոմերը, որոնք նրանց են պատկանում ՀՀ իրավասու մարմինների հատկացրած օրինական փաստաթղթերով: Ադրբեջանական զինված ծառայողները խախտել են ՀՀ սահմանային բնակիչների միջազգայնորեն ճանաչված և ՀՀ սահմանադրությամբ ամրագրված իրավունքները` կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության և այլ կենսական իրավունքներ: Ընդ որում, նրանք քաղաքացիական անձանց հետ շփվելիս եղել են դիմակներով: Ակնհայտ է, որ նման անօրինական արարքներից ՀՀ սահմանային բնակիչներին պաշտպանելու համար Ադբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով Գեղարքունիքի և Սյունիքի շուրջ պետք է ստեղծվի անվտանգության գոտի: Հարցն այն է, որ այս արարքները եզակի չեն: Մարդու իրավունքների պաշտպանի վերջին ամիսների փաստահավաք աշխատանքները արձանագրել են ՀՀ սահմանային բնակիչ հովիվների իրավունքներն ադրբեջանական զինվորականների կողմից խախտելու այլ դեպքեր ևս»,- տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
20:50 - 18 մայիսի, 2021
Որպես երկարաժամկետ լուծում` մենք տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը՝ դրա հետագա դեմարկացիայով. ՌԴ ԱԳՆ |tert.am|

Որպես երկարաժամկետ լուծում` մենք տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը՝ դրա հետագա դեմարկացիայով. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և ռազմական և սահմանային ծառայությունների միջոցով պահպանում է գործառնական կապերը:Այս մասին ասվում այսօր տարածված ՌԴ արտաքին գործերի նախարարության մեկնաբանության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:«Մենք շարունակում ենք սերտորեն հետևել իրավիճակին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային միջադեպի առնչությամբ: Ռուսական կողմն աջակցում է Բաքվին և Երևանին՝ բարձրագույն և բարձր մակարդակի կանոնավոր շփումների միջոցով լարվածությունը թուլացնելու հարցում: Գործառնական հաղորդակցությունը պահպանվում է մեր երկրների ռազմական և սահմանային ծառայությունների միջոցով»,- հայտնել են նախարարությունից:ԱԳՆ-ում շեշտել են, որ Ռուսաստանը հակամարտության լուծումը տեսնում է սահմանների դելիմիտացիայի գործընթացի մեկնարկում՝ դրան հաջորդող դեմարկացիայով:«Մենք ելնում ենք այն փաստից, որ բոլոր նման միջադեպերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով: Որպես երկարաժամկետ լուծում` մենք տեսնում ենք հայ-ադբերաջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը՝ դրա հետագա դեմարկացիայով: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ շարունակել նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի կայուն կարգավորմանը»,- ասվում է մեկնաբանության մեջ:Բացի այդ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է հրադադարի ռեժիմի խիստ պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դրույթների կատարման անհրաժեշտությունը:
17:16 - 18 մայիսի, 2021
Նոր տեղերում հայտնվելու պատճառով բանակը մի քիչ մոլորված է․ դա նաև խոսում է այն մասին, որ լավ աշխատանք չի տարվել․ Վարդանով

Նոր տեղերում հայտնվելու պատճառով բանակը մի քիչ մոլորված է․ դա նաև խոսում է այն մասին, որ լավ աշխատանք չի տարվել․ Վարդանով

Բանակը մի քիչ ընկճված է, նոր տեղերում  հայտնվելու պատճառով մոլորված է, սարերում բավականին դժվար է կողմնորոշվել։ Մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով ՀՀ սահմանային իրավիճակին, ասաց «ՈՄԱ» հասարակական-ռազմահայրենասիրական կազմակերպության հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը՝ անդրադառնալով ՀՀ սահմանային իրավիճակին։ «Դա  նաև խոսում է այն մասին, որ լավ աշխատանք չի տարվել, միգուցե բավարար կամ միջին, բայց ոչ լավ»։ Վարդանովի խոսքով՝ նոյեմբերի 9-ին, երբ կնքվել է եռակողմ հայտարարությունը, ինքը գտնվել է Թաղավարդում։ «Իմ մեջքի հետևից մոջահեդները մշտապես գրոհում էին մինչև ամսի 15-ը։ Իմ մոտ մի քանի ալպինիստ կար։ (Ալպինիզմը անհրաժեշտ համարելով փորձում էինք լայն շրջանակների մեջ սպորտաձև դարձնել): Ես իրենց հանձնարարեցի սահմանին մոտիկ բարձունքները կամ անմիջապես ջրբաժանները, որոնք սահման են դառնում, այդ անունները և թվերը շատ արագ կազմեն»,-ասաց Վարդանովը՝ հավելելով, որ բոլոր այդ տվյալները փոխանցել է համապատասխան պաշտոնյաներին։ Վարդանովը նշեց, որ այդ բարձունքները ձնածածկ են եղել։ «Այնտեղ ոչ մի աշխատանք անել գրեթե հնարավոր չէր։ Ձյունը իջավ, թուրքերը մի քիչ ավելի կազմակերպված, մի քիչ ավելի արագ այդ ամենին արձագանքեցին, ձյան պայմաններում իրենք մոտեցել էին այդ բարձունքներին, չէին սպասել՝ լրիվ հալվեր, նոր մոտենային»։ Նա նաև նշեց, որ ձյան պայմաններում արդյունավետ չի լինի սահմանին մշտադիտարկման սարքեր տեղադրելը։ «Ձյան պայմաններում այդ սաքերի մարտկոցները վարի կգնան։ Անհնար է տասնյակ կիլոմետր հոսանք քաշել ձյան պայմաններում, սառույցի պայմաններում»։ Սահմանների կահավորման վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պնդմանը անդրադառնալով՝ Վարդանովն ասաց․ «Մեր վարչապետը սիրում է վիճաբանել։ Ես չեմ կարծում, որ դա լուրջ տվյալների վրա հենված էր ասում, որովհետև ցանկացած աշխատանք առաջնագծում երևում է։ Նույնիսկ եթե դու գաղտնի գործողություն ես անում։ Այն, ինչ պիտի թաքցնենք հակառակորդից, թաքցնում ենք մեր քաղաքացուց, այն դեպքում, երբ հակառակորդը ամեն ինչից տեղյակ է»։
16:35 - 18 մայիսի, 2021
Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանցի զինվորականների թիկունքային ապահովման փորձերը․ ՊՆ

Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանցի զինվորականների թիկունքային ապահովման փորձերը․ ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրության մեջ, մայիսի 18-ի առավոտյան դրությամբ, փոփոխություններ չեն արձանագրվել։ Իրադրությունը համեմատաբար հանգիստ է, հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանցի զինվորականների թիկունքային ապահովման փորձերը։ Թե՛ Սյունիքի, և թե՛ Գեղարքունիքի մարզերի ամբողջ բնագծերով իրադրությունը լիարժեք վերահսկվում է հայկական զինված ուժերի կողմից։ Նախատեսվում է, որ ստեղծված իրադրության լիարժեք հանգուցալուծման շուրջ բանակցությունները կշարունակվեն վաղը, մայիսի 19-ին։ ՀՀ զինված ուժերը, կարևորելով խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ, պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, և շեշտում է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ոտնձգությունները բացարձակ անընդունելի են։ Ադրբեջանցի զինվորականները պարտավոր են առանց նախապայմանների լքել Հայաստանի Հանրապետության տարածքը և հետայսու ձեռնպահ մնալ նմանատիպ սադրանքներից:
11:58 - 18 մայիսի, 2021
Սիսիանի ԲԿ-ում բուժումը շարունակում է 11 պացիենտ. բոլորի վիճակը գնահատվում է բավարար՝ դրական տեղաշարժով

Սիսիանի ԲԿ-ում բուժումը շարունակում է 11 պացիենտ. բոլորի վիճակը գնահատվում է բավարար՝ դրական տեղաշարժով

Սիսիանում շարունակվում են ջրի նմուշառումները։ Հետազոտության արդյունքում արձանագրվել է ջրի որակի բարելավում, սակայն որոշ կետերում այն դեռևս չի համապատասխանում սահմանված նորմերին։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։    Այսօրվա դրությամբ` Սիսիանի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 5 քաղաքացի, դուրս գրվել` 3-ը: Դեռևս բուժումը շարունակում է 11 պացիենտ, բոլորի վիճակը գնահատվում է բավարար՝ դրական տեղաշարժով:   Մայիսի 15-17-ն ընկած ժամանակահատվածում բակային համայցով հայտնաբերվել է ևս 43 հիվանդ:   Ընդհանուր առմամբ` Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 445 դեպք: Բոլոր հիվանդների մոտ աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ եղել են դեռևս բռնկման օրվանից։
18:31 - 17 մայիսի, 2021