Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ սահմանազատման հարցում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ria.ru-ն։
«Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ հույզեր ուռճացնելու որեւէ պատճառ չկա»,- ասել է նա:
«Ոչ մի կրակոց չի արձակվել, որևէ փոխհրաձգություն տեղի չի ունեցել: Նրանք հանգիստ սկսել են պայմանավորվել, թե ինչպես կարելի է մեղմել իրավիճակը: Մեզնից օգնություն են խնդրել, մեր զինվորականներն օգնություն են ցույց տվել․ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Էմոցիաների սրման որևէ պատճառ չեմ տեսնում այս ոչ ամենօրյա, բայց հանգիստ կարգավորվող հարցում»,- հայտարարել է Լավրովը Սիեռա Լեոնեի ԱԳ ղեկավարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
comment.count (0)