#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Ովքեր կասեն, որ կարող են ընտրություններից հետո պատերազմ սկսել, կա՛մ արկածախնդիր պետք է լինեն, կա՛մ ստախոս․ Էդմոն Մարուքյան

Ովքեր կասեն, որ կարող են ընտրություններից հետո պատերազմ սկսել, կա՛մ արկածախնդիր պետք է լինեն, կա՛մ ստախոս․ Էդմոն Մարուքյան

Ընտրություններից հետո, որը մեր ներկայացրած օրակարգը կյանքի կոչվի, ապա ռազմագերիների խնդիրը շատ արագ կարող է լուծվել։ Այդ խնդիրը կարող է լուծվել, եթե երկրի ներսում  մենք մեր խնդիրները լուծենք և արտաքին  ճակատում ուժեղանանք։ Եվ ոչ մի պարագայում ռազմագերիների վերադարձը մեր ներքաղաքական կյանքում չշահարկվի, սա շատ կարևոր է։ Երևի ամեն ինչ կարելի է շահարկել, բայց ոչ մարդուն գերությունից ազատելը չպետք է  շահարկվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։   Անդրադառնալով սահմանագծման աշխատանքներին կուսակցության ղեկավարը նշեց․ «Սահմանազատման խնդիրը վաղը թե ուշ պետք է իրագործվի, սակայն ես մի անգամ ասել եմ, նորից կրկնեմ չի կարելի սահմանզատման խնդիր քննարկել այս իրավիճակում, երբ ինքնաձիգը դրել են գլխիդ ու ասում են արի սահմաններ գծենք։ Ինչ է արել Ադրբեջանը, մտել է ՀՀ տարածք, մեր սուվերեն տարածք ու ասում է դուրս չեմ գալիս մինչև այս թութղը չստորագրես, այդ թղթի ստորգրման արդյունքում էլ մենք պարտավորություն ենք ստանձնում, որ հանձնաժողով ստեղծենք, որով պարտավորվում ենք այդ հանձնաժողովի որոշումները կատարել։ Հանձնաժողովը ի՞նչ է որոշելու, որևէ մեկը չգիտի և այս իմաստով մեզ պարտադրում են մի բան, ինքնաձիգը մեր գլխին դրած։ Այո՛ սահմանները պետք է գծվեն, հստակեցվեն, բայց չի կարելի  դա անել ռազմական ճանապարհով։ Սահմանների գծումը քաղաքացիական գերատեսչությունների գործն է։ Դա չի արվում ինքնաձիգերով իրար վրա կրակելով։ Այս իմաստով է, որ Ադրբեջանի արարքը որևէ ձևով  չի ընկալվում  միջազգային հանրության կողմից, որովհետև կա ընկալում, որ դուք սահմանները չեք ճշգրտել, ճշգրտեք, բայց մենք ասում ենք՝ մենք կճշգրտենք, բայց այս պայմաններում չէ, երբ ռազմագերիներին չեն վերադարձնում, երբ մեր տարածքում են։ Այս պայմաններում չի կարող հայանպաստ պահմաներում մեր սահմանները գծվեն։ Ահա սրա հայմար էինք ասում, որ ադրբեջանական զորքերը պետք է ետ քաշվեն և դրանից հետո սկսենք քննարկել։ Եվ քննարկեն քաղաքացիական գերատեսչությունները։ Երկու փուլ կա, առաջին փուլում մարդիկ հավաքվում են ինչ- որ տեղ ու սկսում են քարտեզներով նայել, այս հատվածը այս երկրի համար է կենսական, թող մնա իրեն։ Այսինքն սկզբից քարտեզներով է արվում, հետո գնում են տեղում սկսում են գործընթացը,ֆիքսում են, թե որն է սահմանը։  Այս իմաստով մենք դեռ ոչինչ չունենք արած, թուղթ չի ստորագրվել, ինչը շատ լավ է, հանձնաժողով չի ստեղծվել , ինչը նորից շատ լավ է։ Այս պայմաններում այդ գործընթացը հայանպաստ չի լինի»։ Խոսելով ՀԱՊԿ-ի կողմից ակնկալվող գործողությունների մասին Մարուքյանը շեշտեց, որ Հայաստանւոմ ոչ բոլոր ուժերն են, որ հույսը դրել են ՀԱՊԿ-ի վրա, սակայն  ՀԱՊԿ-ը այն կազմակերպությունն է, որի անդամն ենք, հետևաբար առաջինը պետք էր  դիմել այն կազմակերպությանը, որի անդամն ենք։ Դրանից հետո  սկսվում է գործընթաց, կամ չի սկսվում։  «Արտաքին քաղաքական մեր դաշտը, հարաբերությունները շատ խառնված են իրար, քաոսային վիճակ է, ինչպես երկրի  ներսում է քաոս առաջացվել վերջին տարիներին, այնպես էլ Հայաստանի արտաքին հարաբերություններում է քաոտիկ վիճակ և այն պետք է կարգի բերել։ Այն, որ մենք ունենք ստորագրած բազմաթիվ փաստաթղթեր ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ, դրանք բոլորը պետք է քննարկենք, տեսնենք, որ մասն է գործում, որը ոչ և ինչու չեն գործում։   Այս իմաստով պետք է աշխատել նաև արևմուտքի երկրների հետ, երբ իրենք ասում են՝ «մենք շատ հիասթափված ենք, մենք խորապես մտահոգված» ենք, մենք էլ ասում ենք՝ սանկցիաներ կիրառեք, ցույց տվեք ձեր մտահոգությունը, հիասթափությունը, հաստատ դա օգուտ կտա»,- ասաց Մարուքյանը։ Մարուքյանը նշեց, որ որևէ քաղաքական ուժ Հայաստանում չի ասում, որ կարող է չեղարկել նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը։ Մարուքյանը շեշտեց, որ բոլորը հասկանում են, որ այդ փաստաթղթի չեղարկումը նոր պատերազմն է։ Եթե Հայաստանը նոր պատերազմի պոտենցյալ ունենար, ապա Սյունիքի մարզի այս խուժումը կարող էր վերածվել պատերազմի, բայց մենք գնում ենք բանակցությունների ճանապարհով։ «Բոլոր նրանք, ովքեր կասեն, որ իրենք կարող են ընտրություններից հետո գալ և պատերազմի միջոցով նրանց հանել այդտեղից կամ պատերազմ սկսել, բնականաբար կամ արկածախնդիր պետք է լինեն, կամ ստախոս։ Պետք  է հաշվի առնել երկրի հնարավորությունները, իսկ մենք նոր ենք դուրս եկել իրապես կործանարար մի պատերազմից։ Նոյեմբերի 9-ի փասթաթուղթը իրականացված է հայկական կողմից,  թե՛ դե յուրե, թե՛ դե ֆակտո, այն իրագործված չէ Ադրբեջանի կողմից, հետևաբար Ադրբեջանը պարտավոր է կատարել , ոչ թե մեզանից ուզի ականապատման քարտեզ, ինչ-որ ճանապարհ, այլ պետք է փաստաթղթի համապատասխան կետը կատարվի, իսկ այդ կետը ինչ է ասում՝ պետք է ռազմագերիները փոխանակվում են, բոլորը բոլորի դիմաց սկզբունքով, բայց դա նշանակում է, որ մեզ մոտ եղած բոլոր գերիները պետք է փոխանակվեն իրենց մոտ եղած բոլոր գերիների հետ։ Եթե փոխանակումից հետո էլի մարդ է գերի ընկնում, նորից պետք է փոխանակվի»,- եզրափակեց Մարուքյանը։
12:20 - 14 հունիսի, 2021
Պահն օրհասական է, մարտահրավերները` բազմաշերտ ու վտանգավոր․ Կարեն Կարապետյանն աջակցություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին

Պահն օրհասական է, մարտահրավերները` բազմաշերտ ու վտանգավոր․ Կարեն Կարապետյանն աջակցություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ «2021թ. հունիսի 20-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները չափազանց կարևոր են Հայաստանի ապագայի համար:  Պատերազմի հետևանքով մեր երկիրը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ, որի ընթացքը կասեցնելն այսօր հրատապ է։ Պետք է փաստել, որ`  - բանակի մարտունակությունն էապես նվազել է,  խարխլված է  Հայաստանի ու Արցախի անվտանգության ողջ համակարգը,   - ավելացել են լրջագույն սոցիալական խնդիրներ, որոնք պահանջում են բոլոր հնարավոր ռեսուրսների մոբիլիզացիա,  - հասարակությունում առկա ներքին պառակտվածությունը, գրգռվածությունը, ապատիան ու պասիվությունը քայքայիչ ազդեցություն ունեն հասարակության ու պետության զարգացման վրա, ✓ առկա է պետության դերի աղավաղում, քաղաքական դիսկուրսը իջեցված է կենցաղային մակարդակի, պետական համակարգը գործում է իմպուլսիվ և ոչ համակարգային, ✓ ունենք սփյուռքի հետ հարաբերությունների, արժեքային համակարգի և ազգային գաղափարախոսության ճգնաժամ,  -բազմաթիվ այլ խնդիրներ: Պահն` օրհասական է, մարտահրավերները` բազմաշերտ ու վտանգավոր, իսկ լուծումները` սահմանափակ ու բարձր պրոֆեսիոնալիզմ պահանջող: Պետք է` - արագորեն վերականգնել մեր անվտանգության համակարգը, - մեր երկրում ու տներում հաստատել հանդուրժողականություն և հանգստություն, -  արտաքին քաղաքական հարաբերություններում ունենալ կանխատեսելի և վստահելի գործընկերոջ համբավ,   - իրականացնել արդյունավետ հակաճգնաժամային քայլեր` բարեկեցիկ կյանքի նախադրյալներ ստեղծելու համար,    - վերագործարկել պետական արդյունավետ կառավարման համակարգը,  - վերանայել սփյուռքի հետ հարաբերությունները` լոկ օգնողից այն վերածելով լիարժեք գործընկերոջ ու հայկական շահի լոբբիստական կենտրոնի: Մեր այսօրվա իրականությունն ականապատված դաշտ է, որով երկիրը պետք է անցնի։ Շրջանցելու հնարավորություն գոյություն չունի։  Անհրաժեշտ է այդ ճանապարհը անցնել հնարավորինս արդյունավետ ու նվազագույն կորուստներով: Անհրաժեշտ է գիտակցել յուրաքանչյուր սխալի գինը և արկածախնդրության գնալու անթույլատրելիությունը։ Դա կարող է ապահովել Ռոբերտ Քոչարյանը։ Պետական պաշտոններ զբաղեցնելու ընթացքում, ինչպես նաև մրցակցային ու բազմամշակույթ գործարար  միջավայրում կուտակած փորձի և ղեկավարին անհրաժեշտ անհատական ու կառավարչական հատկանիշների համադրությունը նրան թույլ են տալիս պրոֆեսիոնալ թիմ ձևավորելով երկիրը հանել ճգնաժամից և տանել դեպի բարեկեցիկ ապագա։ Նա կստեղծի միջավայր, որտեղ առավելագույնս կիրացվի մեր հասարակությունում առկա պոտենցիալը և կունենանք ազգային, ժամանակակից, ռացիոնալ և արդյունավետ պետություն։ Առաջարկում եմ անպայման գնալ քվեարկության, մեկ անգամ ևս սթափ մտածել` ինչ իրավիճակում ենք գտնվում, ինչպիսի մարտահրավերներ ունենք և որն է այն թիմը, որը կարող է դիմակայել դրանց` երկիրը տանելով զարգացման։ Խաղաղություն ու տրամաբանություն մեր երկրին, բոլորիդ լավ տրամադրություն` որքանով այն հնարավոր է այսօրվա իրավիճակում»: 
11:55 - 14 հունիսի, 2021
Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությունը գլխավոր խնդիրն է, որը պետք է իրականացնենք․ Արամ Սարգսյան

Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությունը գլխավոր խնդիրն է, որը պետք է իրականացնենք․ Արամ Սարգսյան

Մենք ամեն գնով ձևավորելու ենք  եռամիասնությունը՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք, որովհետև եթե ազգը նորից չվերամիավորվի և չհամախմբվի, մենք միշտ պարտություն ենք կրելու։ Այս մասին երեկ՝ «Հանրային» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ «Միավորված հայը անպարտելի է։ Իսկ պառակտված հայը դատապարտված է։ Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությունը գլխավոր խնդիրն է, որը պետք է իրականացնենք»։ Նա նաև նշել է, որ իրենց երկրորդ խնդիրն է համախմբել համահայկական կապիտալը։ «Մենք ինչու՞ ենք ասում այս 30 տարվա համակարգը իր բոլոր արատներով բերել հասցրել է այս իրավիճակին։ Որովհետև համակարգը չի փոխվել։ Պարոնը ասում է, որ հեղափոխություն է եղել։ Ոչ մի հեղափոխություն չի եղել, հեղափոխությունը լինում է այն ժամանակ, երբ համակարգն է փոխվում, իսկ հիմա համակարգը շարունակվում է նույնը մնալ»։ Արամ Սարգսյանի խոսքով՝  գործող համակարգը թույլ չի տվել սոցիալական արդարության սկզբունքը հաստատել։ «Համակարգը թույլ չի տվել, որպեսզի պետությունը իր կարգավորիչ դերը իրականացնի։ Այսօր ամբողջ տրված է մասնավորին, թե մասնավորը ինչ կանի, իր խղճի գործն է։ Մենք առաջարկում ենք, որ գոնե փոքր և միջին բիզնեսին հնարավորություն տանք զարգանալու։ Կարելի է իրականացնել հետևյալ քաղաքականությունը։  Օրինակ, եթե նա իր շահույթի 25%-ը ներդնում է նորից իր գործը զարգացնելուն, մենք նրան շահույթի հարկը չենք վերցնում 25%-ով, եթե 35, ապա ավել, իսկ 50% պլյուս եթե ներդնում է իր սեփական գործը զարգացնելու համար, մենք շահութահարկ ընդհանրապես չենք վերցնում»։ Արամ Սարգսյանը նաև ասել է, որ անհրաժեշտ է իրականացնել գույքագրում՝ հասկանալու համար, թե 30 տարվա ընթացքում ինչ է մնացել պետությունում։ «Մսխել են այնքան հարստություն, որ ասելու չի։ Մենք պետք է ամբողջությամբ գույքագրումն անենք,  քաղաքական և իրավական գնահատական տանք նախորդ իշխանությունների վարած քաղաքականությանը։ Ոչ միայն նրա համար, որ ոմանք պատժվեն, այլ նրա համար,  եկող իշխանությունը իմանա, որ իրեն էլ է դա սպասվում»։
11:54 - 14 հունիսի, 2021
Հեղափոխության արդյունքում մենք ստացել ենք թավշե մանդատ, բայց այդ մանդատի ժամկետն ավարտվեց. Փաշինյան |armenpress.am|

Հեղափոխության արդյունքում մենք ստացել ենք թավշե մանդատ, բայց այդ մանդատի ժամկետն ավարտվեց. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Գործող իշխանությունը հասկանում է, որ 2018-ի հեղափոխությամբ ստացած թավշյա մանդատի ժամկետն ավարտվել է: Այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակում Արարատի մարզում Այնթապում քաղաքացիների հետ հանդիպմանը: Անդրադառնալով թավիշին՝ Փաշինյանը նկատեց, որ ժողովուրդն էլ է դժգոհ, իրենք էլ են դժգոհ: «Դրա պատճառն այն է եղել, որ մենք պարտավոր ենք զգացել հավատարիմ լինել մեր տված խոստումին: Մենք 2018-ին, երբ հեղափոխություն ենք արել, ասել ենք՝ սա սիրո և համերաշխության հեղափոխություն է, կադրային ջարդ չի լինելու: Հեղափոխության արդյունքում մենք ստացել ենք թավշե մանդատ, բայց մենք հասկանում ենք նաև, որ այդ մանդատի ժամկետն ավարտվեց»,-ասաց Փաշինյանը: Նա հավելեց, որ դա էլ իր օգուտներն է բերել, հասկացել են, թե ով ով է: Փաշինյանը կրկին խոսեց թավշյա մանդատը պողպատե մանդատով փոխարինելու մտադրության մասին:  «Այս ընտրություններում հարցն այն չէ՝ մենք կմնա՞նք իշխանության, թե՞ չենք մնա, այս ընտրություններում հարցն այն է՝ դուք կմնա՞ք իշխանության, թե՞ չեք մնա, որովհետև իշխանությունն այսօր ձեր ձեռքին է»,-ասաց Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ ինքը վարչապետի պաշտոնակատար է, հրաժարական է տվել, կառավարությունն էլ հրաժարական տված է, ԱԺ-ի լիազորությունները դադարեցված են և իշխանությունը ժողովրդի ձեռքին է: «Եվ հետևաբար ես ասում եմ, որ ընտրություններում գնաս և քվեարկես ոչ թե իմ օգտին, այլ ասում եմ՝ գնա և քվեարկիր քո օգտին»,-ասաց նա: Փաշինյանը հավելեց, որ 3-րդ քվեաթերթիկի վրա ֆորմալ առումով 3 անուն է գրված՝ Փաշինյան, Միրզոյան, Մակունց, բայց իրականում այդ քվեաթերթիկի վրա քաղաքացիներից յուրաքանչյուրի անունն է գրված: «Եվ այս ընտրություններում դուք պետք է որոշեք՝ դուք ՀՀ-ում մնու՞մ եք իշխանության, թե՞ կորցնում եք»,-ասաց նա:
11:27 - 14 հունիսի, 2021
Արմավիրի նախկին քաղաքապետը կալանավորվել է ընտրակաշառք տալու փորձի համար

Արմավիրի նախկին քաղաքապետը կալանավորվել է ընտրակաշառք տալու փորձի համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ 2021թ.-ի հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու համար Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը՝ նույն դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Ռ. Խ.-ն, Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ. Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբով փորձել են կաշառք տալ ՀՀ Արմավիրի մարզի մի շարք ընտրողների: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հատուկ քննչական ծառայությունը. «Այսպես, Ռ. Խ.-ն նախնական համաձայնություն է ձեռք բերել Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ. Պ.-ի հետ` կայանալիք արտահերթ ընտրություններին դաշինքի օգտին կողմ քվեարկելու նպատակով ՀՀ Արմավիրի մարզի առնվազն 147 ընտրողների գումարի տեսքով ընտրակաշառք տալու վերաբերյալ: Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, 2021 թվականի հունիսի 10-ին` ժամը 16:30-ի սահմաններում, իր ավտոմեքենայով գնացել է Ջանֆիդա գյուղում գտնվող՝ Գ. Պ.-ի բնակության վայր` ընտրակաշառքի առարկա հանդիսացող 9.000.000 ՀՀ դրամը նրան փոխանցելու և Գ. Պ.-ի կողմից այդ գումարը նախապես կազմված ցուցակներին համապատասխան ընտրողներին հասցեական տալու համար: Սակայն Ռ. Խ.-ն և Գ. Պ.-ն իրենց հանցավոր արարքն ավարտին չեն կարողացել հասցնել իրենց կամքից անկախ հանգամանքներով. վերջիններս գումարի փոխանցման պահին ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շրջանակներում բերման են ենթարկվել, իսկ ընտրակաշառքի առարկա գումարը հայտնաբերվել և վերցվել է դեպքի վայրի զննությամբ` Գ. Պ.-ի տան բակից: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 12.06.2021թ.-ին  Ռ. Խ.-ին և Գ. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին  2-րդ կետերով: Նույն օրը քննիչի կողմից նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Այսպիսով, ընտրակաշառքի դեպքերի առթիվ հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 3 անձի, որոնց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Եվս 8 անձ ունեն կասկածյալի կարգավիճակ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` վերը նշված դեպքերի բոլոր հանգամանքների և ընտրակաշառք բաժանելու հանցավոր սխեմայում ներգրավված բոլոր անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:24 - 14 հունիսի, 2021
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հունիսի 19-ին հրավիրում է երթի՝ առանց կուսակցական դրոշների

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հունիսի 19-ին հրավիրում է երթի՝ առանց կուսակցական դրոշների

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Համերաշխության երթ՝ առանց  կուսակցական դրոշների Այս ընտրական գործընթացում հանրային համերաշխության մակարդակը ձգտում է զրոյի, հայհոյանքն ու ատելությունը դարձել են քարոզարշավն ուղեկցող սովորական դրսևորումներ։ Այս ընտրարշավում մենք մեր առաջ խնդիր էինք դրել զսպելու ատելության և թշնամանքի մթնոլորտը, հասցնելու համերաշխության օրակարգը քաղաքացուն և քաղաքական ուժերին։ Այսօր արդեն մեզ հանդիպող բոլոր քաղաքացիները կարևորում են ներքին ատելության մթնոլորտի վերացումը, իսկ քաղաքական դաշտում ավելի ու ավելի շատ դերակատարներ են որդեգրում այդ ուղերձը։ Հաշվի առնելով, որ խոսքի մակարդակում մենք ունենք լայն կոնսենսուս, ժամանակն է այն դրսևորել գործնականում։ Բոլոր այն քաղաքացիներին, որոնք դեմ են թշնամության այս մթնոլորտին, բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են կողք-կողքի ապրել ընտրություններից հետո, բոլոր նրանց, ովքեր չեն գնալու և ժողովրդին չեն տանելու եղբայրասպանության, կոչ ենք անում լռության օրը անցկացնել միասին, քայլել երթով բոլոր այն տեղերով, որոնք խորհրդանշում են մեր անխոհեմության պատճառով նահատակված մեր եղբայրների հիշատակը, և տալ միասնական ուղերձ, որ մենք չենք անի ոչինչ, որը դիմացինին կդրդի գնալ անդառնալի ճանապարհով, գնալ դեպի նոր աղետներ։ Այդ օրը մեզնից ոչ մեկը չի կիրառի կուսակցական որևէ սիմվոլ, որևէ կարգախոս կամ ընտրելու կոչ, որը կարող է ընկալվել նախընտրական քարոզչություն։ Երթը կմեկնարկի հունիսի 19-ին, ժամը 18։00-ին՝ Ազատության հրապարակից»։
10:14 - 14 հունիսի, 2021
Քարոզարշավ օր 8. քաղաքական ուժերը շարունակում են արշավներ իրականացնել ՀՀ մարզերում |armenpress.am|

Քարոզարշավ օր 8. քաղաքական ուժերը շարունակում են արշավներ իրականացնել ՀՀ մարզերում |armenpress.am|

armenpress.am: Ասուլիսներ, հանրահավաքներ և քայլերթներ իրականացնելով քաղաքական ուժերը կշարունակեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավները։ Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անց են կացվելու հունիսի 20-ին: «Ազատ հայրենիք» դաշինքը հունիսի 14-ին լինելու է Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ին նրանք կլինեն Բյուրեղավանում, ապա 12։30-ին՝ Նոր Հաճնում, 14։00-ին՝ Եղվարդում։ Ժամը 20։00-ին կուսակցության ներկայացուցիչները հանդես կգան մամուլի ասուլիսով՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի այգում։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի 8-րդ օրը մեկնարկելու է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Գարեգին Նժդեհի անվան հրապարակում՝ ժամը 11։00-ին։ Լրագրողների հետ հանդիպումը տեղի կունենա նույն վայրում և նույն ժամին։ «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը քարոզարշավն իրականացնելու է Տավուշի և Գեղարքունիքի մարզերում, աշխատելու են մի քանի խմբով։ Ժամը 13։00-ին քաղաքական ուժի ներկայացուցիչները Գավառում հանդիպեն քաղաքացիների հետ, ապա կմեկնեն Վարդենիս՝ ժամը 16։00-ին, իսկ 18։00-ին՝ Մարտունի։ Տավուշի մարզում մեկնարկը կրտվի ժամը 13։00-ին Դիլիջան քաղաքից, ապա 16։00-ին կլինեն Իջևանում, իսկ 18։00-ին՝ Նոյեմբերյանում։ Նույն ժամին կլինեն նաև Բերդ համայնքում։ ԱԺԲ կուսակցությունը Երևանում նույնպես հանդիպումներ կունենա համակիրների հետ՝ սկսած 19։00-ից կլինեն Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի վարչական շրջաններում։  «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը՝ Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ քարոզարշավն իրականացնելու է Արագածոտնի մարզում։ Կուսակցության անդամները ժամը 16։00-ին կլինեն Աշտարակում, այնուհետև կվերադառնան Երևան՝ Աջափնյակ վարչական շրջան։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քարոզարշավն իրականացնելու է Արարատի մարզում։ Կուսակցության ներկայացուցիչները բնակիչների հետ հանդիպումները կսկսեն ժամը 10։00-ից՝ Անթապից, ապա 10։30-ին կլինեն Մասիսում, 11։30-ին՝ Արևշատում, 12։10-ին՝ Վերին Արտաշատում, 13։00-ին՝ Փոքր Վեդիում, 15։00-ին՝ Վեդիում, 15։30-ին՝ Արարատում, 16։20-ին՝ Ավշարում, 16։50-ին՝ Ոսկետափում և 18։30-ին՝ Արտաշատում։ «Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ կլինեն Արմավիրի մարզում և Երևանում։ Ժամը 12։40-ից սկսած հանդիպումներ կլինեն Էջմիածնում, 15։30-ին՝ Մեծամորում, 17։00-ին Քարակերտում և 18։00-ին՝ Արմավիրում։ Ժամը 19։30-ին դաշինքի անդամները կլինեն Երևանում՝ Գարեգին Նժդեհի հրապարակում։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները կլինեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, կհանդիպեն ընտրողների հետ, կներկայացնեն կուսակցության ծրագիրն ու ապագայի տեսլականը։ Կուսակցության անդամները ժամը 13։00-ին հանդիպումներ կունենան Քաղսի գյուղում, ապա 18։00-ին՝ Նորատուս գյուղում։ «Պատիվ ունեմ» դաշինքը հունիսի 14-ին հանդես կգա ասուլիսով, որը կմեկնարկի ժամը 12։00-ին։ Բանախոսը կլինի «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։ Կքննարկվեն ներքաղաքական զարգացումները, նախընտրական քարոզարշավին առնչվող հարցեր։
09:18 - 14 հունիսի, 2021
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 7

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 7

23։00- Հայաստանը հասկացել է, որ իր արտաքին քաղաքականության բազմազանեցումն այլընտրանք չունի: Սակայն մինչև Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան, անհրաժեշտ է, որ դիվերսիֆիկացնենք նաև ներսում քաղաքական միջավայրը: Եվ առաջիկա ընտրություններն այդ հնարավորությունն են տալու: Եթե մենք իսկապես կարողանանք ժողովրդավարության պաշտպանությանը հավատարիմ քաղաքական  ուժերին իշխանության մաս դարձնենք, Հայաստանը կունենա ժողովրդավարական ապագա։ [«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ցուցակը գլխավորող Արման  Բաբաջանյանը՝ քարոզարշավի շրջանակում Աջափնյակում քաղաքացիների հետ հանդիպմանը ]    21։49- ԱԺ արտահերթ ընտրություններում բավարար ձայներ հավաքելու ու հաղթանակ արձանագրելու դեպքում պետական անվտանգությունը կլինի առաջնային: Բանակի խնդիրը, անկասկած, մեր առաջնահերթություններից է, և ես բազմիցս ասել եմ, որ միայն հզոր, անպարտելի բանակը կարող է դառնալ տնտեսության կայուն զարգացման գրավականը: Մենք կարողանալու ենք ապահովել ոչ միայն բանակի վերածնունդը, այլև տնտեսության բոլոր ճյուղերի կայուն զարգացումը։ Պետական անվտանգության ապահովումը կարող է  լինել միայն  արդիական սպառազինությամբ՝ պրոֆեսիոնալ բանակով: [Սամվել Բաբայանը`«Ազատական» կուսակցությունը քարոզարշավի 7-րդ օրը Շիրակի մարզում] |armenpress.am|    21։32- Ատելության դրսևորումները «Լուսավոր Հայաստան»-ի նկատմամբ շարունակական բնույթ են կրում։ Ամեն օր Երևանի տարբեր հատվածներում ականատեսն ենք լինում նման տեսարանի, որ իշխող ուժի նախընտրական պաստառները միտումնավոր փակցվում են հենց «Լուսավոր Հայաստան»-ի նախընտրական պաստառների վրա, այն պարագայում, երբ ամբողջ պատն ազատ է։ Սակայն, միևնույն է՝ մենք շարունակելու ենք քարոզել համազգային համերաշխություն. Կա՛ այլընտրանք, քվերակի՛ր։ [ԼՀԿ]   21։22- Մենք ասում ենք՝ ոչ թե հունիսի 21-ին մարդկանց հրավիրեք Հանրապետության հրապարակ, Ազատության հրապարակ, այլ եկեք մտածենք հունիսի 21-ից համախմբման մասին, իրար ոչնչացնելու այս մոլուցքը մի կողմ դնենք: Եթե ժողովուրդն աջակցում է համերաշխության, համախմբան օրակարգին, ուրեմն հունիսի 21-ի տվյաներով ԼՀԿ-ն կստանա այդ մանդատը, կլիազորվի ձեր կողմից համախմբել բոլորին, և մենք բոլորին կհամախմբենք, կնստեցնենք մի սեղանի շուրջ: Լիազորեք մեզ, համախմբենք բոլորին, լիազորեք մեզ՝ ստեղծենք ազգային համաձայնության միասնական կառավարություն։ [«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյան]   21։07- Ցանկացած մարզ ունի իր խնդիրն ու պրոբլեմը․ այսօր բոլորս էլ գիտենք՝ Սյունիքի մարզը ամենահարուստ տարածքներից մեկն է։ Այսօր սյունեցիների առաջնային խնդիրը սահմանի անվտանգութան ապահովումն է։ Ադրբեջանցին սահմանին կանգնեցրել է 50 հոգի, մենք՝ 2 հոգի․ դա սխալ է․ այսօր 50-ի դիմաց 50 պիտի կանգնի։ Անվտանգության ապահովման համար պետք է բարեկամ երկրի՝ Ռուսատանի հետ, ռազմաքաղաքական փաստաթուղթ ստորագրենք։ Մեր հայ զինվորը պետք է ռուս զինվորի հետ սահմանը պահի, որ մեր սյունեցին հանգիստ քնի, ինքնակամ սահմանները չպահի, այլ պետություն այդ հարցը կարգավորի։ Երբ ռուս զինվորը հայ զինվորի հետ կանգնի սահմանին, իմացե՛ք, որ ճանճ չի կարող անցնել։ [Գագիկ Ծառուկյանը՝ Սյունիքում քարոզարշավի ժամանակ]   20։49- ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակում Շենգավիթ վարչական շրջանում թիմակիցների և աջակիցների հետ երթ է անցկացնում: Երթը մեկնարկեց  Գարեգին Նժդեհի անվան հրապարակից: Փաշինյանը երթի ընթացքում բարձախոսով ողջունում է երևանցիներին և ներողութուն խնդրում՝ կառավարության թույլ տված սխալների և բացթողումների համար: Փաշինյանը պարբերաբար հիշեցնում է ՔՊ-ի նախընտրական կարգախոսը՝ «Ապագա կա», աջակիցները շարոնակում են՝ «Կա ապագա»:  |armenpress.am|   20։35- Բա եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիներ վերադարձնել, ինչո՞ւ այս ութ ամսում չեն արել, պահել են, որ նախընտրական շոու անե՞ն, այսինքն Ալիևի հհետ պաս տալով խաղու՞մ են: Լավ դա մարդկայի՞ն վերաբերմունք է։ Ադրբեջանում քեֆ-ուրախություն է, վերջապես ստացել են, և դա իրենց շատ ձեռնտու է, բայց մի հանգամանք էլ կա. որ ունենայինք նորմալ բանակցողներ, կհասկանայինք, որ հունիսի 12-ին դա չէր կարելի անել․ Մոնթեի ծննդյան օրը մենք առանց կրակոցի տվեցինք Քարվաճառը, իսկ մահվան օրը՝ հունիսի 12-ին, տվեցինք քարտեզները: [Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ] |tert.am|   20։35- Նախընտրական քարոզարշավի մասնակից քաղաքական ուժերի վիրավորանք ու հայհոյանք պարունակող բառապաշարը մարդկանց մոտ ստանում է խիստ մտահոգիչ տարածում: Մասնավորապես, այդպիսի բառապաշար օգտագործող քաղաքական ուժերի և նրանց ղեկավարների հռետորաբանությունը արագ տարածվում է յուրաքանչյուրի կողմնակիցների ու հակառակ կարծիք ունեցողների շրջանում: Մտահոգիչ զարգացում են ստանում նաև վիրավորանք ու ատելություն պարունակող խիստ դատապարտելի հոլովակներ քաղաքական հակառակորդ տարբեր ուժերի մասին։ [Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան]   19։37- ԿԸՀ-ն հունիսի 13-ին գումարած նիստում քննության է առել Էդգար Ղարզարյանի և Նաիրա Զոհրաբյանի դիմումները։ Դրանցից առաջինով պահանջվել էր անվավեր համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գրանցումը և վարչական վարույթ հարուցել։ Նաիրա Զոհրաբյանը ԿԸՀ էր դիմել՝ պահանջելով, որ հանձնաժողովը դիմի Վարչական դատարան` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու համար: Նրա դիմումի հիմքում նաև այն պատճառաբանությունն է եղել, որ քարոզարշավին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հնչեցնում է վիրավորանքներ: Հանձնաժողովը 2 դիմումներն էլ մերժել է։ [ԿԸՀ]   19։17- 1. Մեկ տարվա ընթացքում ստեղծել որակապես նոր ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգ և ռազմական դոկտրին՝ վերանայելով Հայաստանի անվտանգության ու պաշտպանության համակարգը՝ համապատասխանեցնելով այն արդի մարտահրավերներին:2. Երկու տարվա ընթացքում իրականացնել 2016թ. և 2020թ. պատերազմների անաչառ և անկախ քննություն, բացահայտել ճշմարտությունը, մեղավորների առկայության դեպքում` օրենքով սահմանված կարգով, ենթարկել պատասխանատվության, անկախ նրանից, թե ովքեր են լինելու նրանք:3. Փոխել ՀՀ օրենսդրությունը, որի արդյունքում զինված ուժերում չծառայած որևէ մեկը չի կարողանա զբաղեցնել երկրի ղեկավարի, ինչպես նաև բազմաթիվ այլ պատասխանատու պաշտոններ: [«Արդար Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է անվտանգության վերաբերյալ ծրագրային հիմնադրույթները]    18։55- Մենք պետք է մինչեւ տարվա վերջ Ֆրանսիայի հետ կնքենք ռազմաքաղաքական պայմանագիր, որ մեր բանակի վերազինման, վերապատրաստման եւ վերակազմակերպման համար ստանանք համապատասխան օժանդակություն եւ հասցնենք մեր բանակի մակարդակը եվրոպական չափանիշներին։ Պատերազմի ընթացքում բանակը պարտվել է, քանի որ չի համապատասխանել եվրոպական չափանիշներին։ [Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը`ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում] |hetq.am|   18։42- Հունիսի 21-ին կա՛մ մենք մտնում ենք համերաշխ Հայաստան, կա՛մ երկրում շարունակվում են ցնցումները, ցույցերը։ Թշնամին դրանից օգտվել եւ օգտվելու է։ «Լուսավոր Հայաստան» -ը մայիսի 12-ից մի կողմ դրեց բոլոր տարաձայնությունները եւ ասաց՝ կանգնում ենք արտաքին դիվանագիտական ճակատն ամրացնելու, որպեսզի ադրբեջանական զորքերը բանակցությունների միջոցով երկրից հանենք։ Կեսից այդ պրոցեսն ի՞նչ եղավ․ ԱԳ նախարը հրաժարական տվեց, մնացինք առանց բանակցողների։ Ձեր ամեն մի ձայնից, ամեն մի քվեից է կախված մեր, մեր երեխաների վաղվա օրը, եւ ահա, մենք շանս ունենք լինել ավելի համախմբված կամ ավելի պառակտված լինելու, ատելության ջրաղացին ջուր լցնելու, որն անթույլատրելի է։ [Էդմոն Մարուքյանը՝ Էջմիածնում բնակչության հետ հանդիպմանը]   17։33- Հոկտեմբերի 19-ի Վլադիմիր Պուտինի՝ պատերազմը կանգնեցելու առաջարկը կապիտուլանտը թաքցրել է ոչ միայն անվտանգության խորհրդի անդամներից, այլ նաև կուսակից ընկերներից։ Այդ պահից սկսած ցանկացած զոհված զինծառայողի միակ պատախսանատուն և մեղավորը Նիկոլ Փաշինյանն է: Արցախյան հարցը պետք է բարձրացվի և հիմնական սկզբունքները, որոնք եղել են կարգավորման հիմքում, պետք է պահպանվեն, վերականգնվեն ազգերի ինքնորոշումը, ուժի չկիրառում։ Ես վստահեցնում եմ՝ երբ գանք իշխանության, այդ հարցը լինելու է մեր առաջնահերթությունը, միանշանակ, կարողանալու ենք դիվանագիտական ճանապարհով հասնել արցախյան հարցի հայանպաստ կարգավորմանը: [«Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը՝ «ԱրմՆյուզ» ՀԸ եթերում] |tert.am|    17։16- Հունիսի 12-ին «Հանրապետություն» կուսակցությունը այցելել է Կոտայքի մարզ: Հանդիպումները կայացել են Ջրվեժում, Արամուսում, Գառնիում և Աբովյանում: [«Հանրապետություն» կուսակցություն]   16:44- Առաջնային խնդիրն անվտանգության համակարգի վերականգնումն է։ Փաստացի, մեր երկիրը գտնվում է այնպիսի իրավիճակում, որ կասեմ նորից կառուցում, եւ կարեւորելով այդ խնդրի լուծումը՝ մեր քաղաքացիներն իրենց քվեն պատրաստ են տալ դաշինքին, որի վարչապետի թեկնածուն եւ երկու ուժերից մեկի ղեկավարը՝ Սերժ Սարգսյանը, ասոցացվում են անվտանգության եւ անվտանգության համակարգերի, անվտանգ երկրի կայացման եւ պահպանման հետ։ [«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Հայկ Մամիջանյան] |hetq.am|14:55- Գտնվում ենք այսօր Շիրակի մարզի Բավրա գյուղում, որը սահմանամերձ գյուղ է, և փորձում ենք ցույց տալ նաև մեր այցելությամբ, որ սահմանամերձ գյուղերը պետք է գտնվեն պետության ուշադրության ներքո։ Իհարկե, գյուղը Վրաստանի հետ է սահմանակից և այս առումով անվտանգության խնդիր չունի, և դա շատ կարևոր է։ Պետք է հասնենք նրան, որ մյուս սահմանամերձ գյուղերն էլ կարողանան իրոք անվտանգ լինել։ Բնակիչների հետ խոսեցինք, ներկայացրինք կուսակցության ծրագրից որոշ հատվածներ, և ամենակարևոր շեշտադրումը, որ մենք կատարում ենք՝ արժեքհամակարգի պաշտպանությունն է։ Քանի որ դա է պետության իմունիտետը, առանց այդ իմունիտետի հնարավոր չի լինելու նորմալ, արժանապատիվ հասարակություն ունենալ։ [«Զարթոնք» ԱՔԿ առաջնորդ Արա Զոհրաբյան]14:50- Մենք պետք է զարգացնենք հարաբերությունները մեր հիմնական դաշնակից ՌԴ-ի հետ: Հարևան երկրների հետ մենք պետք է ունենանք փայլուն հարաբերություններ՝ Վրաստանի, Իրանին հետ: Մենք պետք է ունենանք զարգացող հարաբերություններ նաև հիմնական ուժային կենտրոնների հետ՝ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու Չինաստանի: Օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող ցանկացած ՀԿ, որը միջամտում է ՀՀ ներքին գործերին, փորձում է թելադրել իր օրակարգը, չպետք է տեղ ունենա ՀՀ-ում: Պետությունը պետք է ունենա զսպման մեխանիզմներ՝ պոպուլիզմը շատ կարճ ժամանակ հետո մուտացիա ապրեց և վերածվեց նիկոլիզմի։ [«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյան]14:40- Այդպես էլ հնարավոր չեղավ կազմել ու հստակեցնել Հայաստանի` որպես պետության զարգացման ունիվերսալ հայեցակարգը: Որևէ մեկը չի կարող այսօր նշել, թե 20, 30 կամ 40 տարի հետո զարգացման այսպիսի տեմպերով և տիրող փիլիսոփայության պահպանման պարագայում Հայաստանն ինչպիսի՞ այցեքարտով է հանդես գալու միջազգային հանրակցության թատերաբեմում: Մենք դեռևս չենք կարողացել գտնել և հասարակության կոնսենսուսով ամրագրել այն ֆորմուլան, որով պիտի լուծվի պետության և հայրենիքի առջև դրված առանցքային հարցերը։ [«Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ Նորայր Նորիկյան] 14:33- Երևանի քաղաքապետարանին դիմումով ներկայացրել էինք հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում մինչև ժամը 21:00 հանրային հավաք անցկացնելու դիմում, սակայն քաղաքապետարանը մեր դիմումը բավարարել էր մինչև ժամը 20:00: Չնայած այն հանգամանքին, որ «Հայաստան» դաշինքն առաջինն էր ներկայացրել հանրային հավաքի մասին իրազեկումը,  քաղաքապետարանը բավարարարել էր նաև ներկայիս իշխանության դիմումը՝ 20:00-ից ևս կազմակերպել հանրային հավաք Հանրապետության հրապարակում՝ հիմնավորմամբ, որ իբրև մեր հավաքը պետք է ավարտվեր 20:00-ին: Դատական քննության արդյունքում այսօր վճիռ ընդունվեց, որ մեր կողմից ներկայացված հանրային հավաքն ավարտելու է 21:00-ին: [Արամ Վարդևանյան]14:20- Քարոզարշավի վերջին շաբաթն է մեկնարկում, ուստի կոչ եմ անում քաղաքացիներին այդ շաբաթվա ընթացքում ակտիվորեն ներգրավվել քարոզարշավին` որպես քարոզարշավի ակտիվիստ: Կոչ եմ անում գնալ հարազատների, բարեկամների տները և փոխանցել իր ուղերձը: Վերջին շաբաթը վճռական շաբաթ է, եթե ուզում ենք անառարկելի կայունություն հաստատվի երկրում, պողպատե մանդատ է անհրաժեշտ, իսկ դրա համար Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պետք է առնվազն 63% ձայնի հավաքի ընտրություններում։ [Նիկոլ Փաշինյանը՝ Եղվարդում] |hetq.am|13:48- Կառավարության հիմնադրած հեռուստաընկերությունը չի կարող նշված կոնկրետ գործով ստանալ ՄԻՊ աջակցությունը, քանի որ Պաշտպանի իրավասությունը կոնկրետ գործերով պետական կազմակերպությունների պաշտպանությունը չէ: Իսկ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցչի բողոքն ուղղված է Կառավարության հիմնադրած հեռուստաընկերության դեմ, որն, ըստ դաշինքի բողոքի, գործել է հենց Կառավարության հրահանգով: Սրա հետ կապված՝ ՄԻՊ-ը գրավոր հարցումներ կուղարկի Հանրային հեռուստաընկերություն և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (ՀՌԱՀ), ինչից հետո միայն հնարավոր կլինի գնահատել Հանրային հեռուստաընկերության արարքը։ [ՀՀ ՄԻՊ]12:45- Էլիտայի դեմ պայքարը ավելի շատ դասակարգային տերմին է և 2018-ի հեղափոխության ոգին արթնացնելու նպատակ ունի, մենք տեսանք` սրա հետևանքները ծանր են, այս ամենի համար կան մեղավորներ և պատասխանատու անձինք: Ու քանի որ ասելիք չկա, աշխատանքի արդյունք չկա, այս իշխանությունները պետք է ուրիշների վրա հարձակվեն, անհաջողությունների մեղքը ուրիշներ վրա բարդեն, պետք է գոռան, ճվան, լաչառություն անեն, մատ թափ տան, կապիկություններ անեն ամբիոնից, այս հարցում լավ վարպետ են: [Ռոբերտ Քոչարյանը՝ Նոյեմբերյանում] |tert.am|12:40- Երեկ Հայաստանում ցնծություն էր՝ կապված 15 հայ ռազմագերու վերադարձի հետ, ընդդիմադիր դաշտում էլ՝ սուգ ու շիվան։ Այո, ականապատ տարածքների քարտեզներ են փոխանցվել Ադրբեջանին, բայց տպավորություն են ուզում ստեղծել, թե ինչ ունենք, տվել ենք: Չեմ կարող ասել, որ ոչ շոշափելի մաս է տրվել, շոշափելի հատվածն է տվել, բայց՝ փոքր մի մաս: Որոշ ժամանակ առաջ էլ են քարտեզներ տրվել: Մենք ոչ թե քարտեզները փոխանակել ենք գերիների հետ, այլ քայլի դիմաց արել ենք քայլ ու պատրաստ ենք կրկին անել: Երբ մենք տեսանք, որ Ադրբեջանը դադարեցրեց մեր գերիների վերադարձի գործընթացը, մենք էլ դադարեցրեցինք քարտեզների տրամադրման գործընթացը: Հիմա այստեղ խոսքը ոչ միայն 15 գերիների վերադարձի մասին է, այլ գերիների վերադարձի գործընթացի վերակենդանացման։ [Նիկոլ Փաշինյանը՝ Եղվարդում] |Armtimes.com|12:05- Նոյեմբերի 9-ի փաստաթղթի չեղարկումը նշանակում է նոր պատերազմ: Եթե Հայաստանը նոր պատերազմի պոտենցիալ ունենար, կարծում եմ՝ Սյունիքի այս ներխուժումը կարող էր վերածվել պատերազմի, բայց մենք գնում ենք բանակցությունների ճանապարհով։ Բոլոր նրանք, ովքեր կասեն՝ կարող ենք գալ և ընտրություններից հետո պատերազմով ադրբեջանցիներին հանել այնտեղից, կա՛մ արկածախնդիր պետք է լինեն, կա՛մ՝ ստախոս: ՀՀ-ն ապաշրջափակման այլընտրանք չունի։ Սուվերեն տարածք, միջանցք բացառված է, ո՛չ, չպետք է տրվի, սահմանները բացե՞լ՝ խնդրեմ, Հայաստանը միշտ էլ կողմ է եղել սահմանները բացելուն, սակայն ՀՀ-ի կողմ լինելը եղել է ուղղակի հայտարարոթյուն, բայց ոչինչ չի արվել, որ օրենսդրությունը հարմարեցվի։ [Էդմոն Մարուքյան] |tert.am|11:15- Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել: Բայց քանի որ ես երկու նախկին նախագահների ժամանակ էլ եմ աշխատել էնպիսի պաշտոններում, որը թույլ էր տալիս ունենալ բավարար ինֆորմացիա, ասում եմ՝ այդպիսի հարց ընդհանրապես Հայաստանի որեւէ իշխանություն չի քննարկել: Ինքը քամի անող է, թող հանի փաստաթուղթը, ցույց տա: Մի անգամ գոնե մի բան պիտի՞ ցույց տա, թե՞ չէ։ Ե՞րբ, ո՞ր ժամանակ է բանակցություններ եղել անկլավների մասին: Անկլավների մասին բանակցություններ չեն կարող լինել հիմա: Էդ մարդը տանուլ տված մարդ է, էդ մարդը կապիտուլյացիայի ենթարկված մարդ է, էդ մարդու խղճին աառնվազն 5000 զոհ կա, ախր թող դրանց պատասխանը տա, նոր սկսի ինչ-որ բանակցություններ վարել: [Սերժ Սարգսյանը՝ Արաբկիրում] |news.am|10:45- Հաշվի առնելով, որ Արմավիրի մարզում հայտնաբերված ընտրակաշառքի գործով անցնող Արմավիրի նախկին քաղաքապետն ընդգրկված էր ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում՝ դատախազն օրենքով սահմանված կարգով դիմել էր ՀՀ ԿԸՀ՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդեւթյուններով: Այսօր կայացած նիստի արդյունքում ԿԸՀ-ն տվել է համաձայնությունը: ԿԸՀ որոշումներն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին և հանձնարարվել է անձին առաջադրել մեղադրանք և կատարել մյուս անհրաժեշտ դատավարական գործողությունները։ [Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան]10:40- ԿԸՀ-ն այսօր՝ ժամը 15:00-ին, քննելու է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության դիմումը՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցով դատարան դիմելու մասիշն: Հիշեցնում եմ, որ «Զարթոնք»-ը դիմել էր ԿԸՀ-ին, քանի որ Նիկոլ Փաշինյանի կողմից ատելության, բռնության կոչեր ներկայացնելու պատճառով չի ապահովվում ազատ ընտրությունը: [«Զարթոնք» ԱՔԿ նախագահ Արա Զոհրաբյան]10:35- Մեր բուկլետների տարածման համար նոր տեխնոլոգիա ենք կիրառում. վաղվանից ձեր բնակարանի դռների վրա կարող եք տեսնել խնամքով փակցված մեր նախընտրական բուկլետը, որոնք հեշտությամբ պոկվում են և հետքեր չեն թողնում։ Հունիսի 20-ին գնացե՛ք ընտրատեղամասեր և քվեարկե՛ք 9-րդ քվեաթերթիկի՝ «Լուսավոր Հայաստան»-ի օգտին։ [Էդմոն Մարուքյան]   ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 8 ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 6
23:01 - 13 հունիսի, 2021
Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը խոստանում է «ատամներով պահել» Հայաստանի ժողովրդավարական հեռանկարը |armenpress.am|

Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը խոստանում է «ատամներով պահել» Հայաստանի ժողովրդավարական հեռանկարը |armenpress.am|

armenpress.am: Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը համարում է երկրի անվտանգության երաշխիք: Այս մասին ասաց դաշինիքի ցուցակը գլխավորող Արման  Բաբաջանյանը՝ քարոզարշավի շրջանակում Աջափնյակում քաղաքացիների հետ հանդիպմանը: «Հայաստանը հասկացել է, որ իր արտաքին քաղաքականության բազմազանեցումն այլընտրանք չունի: Սակայն մինչև Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան, անհրաժեշտ է, որ դիվերսիֆիկացնենք նաև ներսում քաղաքական միջավայրը: Եվ առաջիկա ընտրություններն այդ հնարավորությունն են տալու: Եթե մենք իսկապես կարողանանք ժողովրդավարության պաշտպանությանը հավատարիմ քաղաքական  ուժերին իշխանության մաս դարձնենք, Հայաստանը կունենա ժողովրդավարական ապագա»,-ասաց Բաբաջանյանը: Նա հիշեցրեց՝ իրենց դաշինքն առաջին օրից հայտարարել է, որ հանդես է գալիս Հայաստանի ժողովրդավարության պաշտպանության դիրքերից՝ շեշտելով, որ իրենց համար ժողովրդավարության պաշտպանությունը Հայաստանի անվտանգության երաշխիքն է: «Մեզ համար ժողովրդավարության պաշտպանությունը Հայաստանում դատաիրավական, տեխնոլոգիական, գյուղատնտեսական, ագրոարդյունաբերական, արդյունաբերության արտադրության հեռանկարների հնարավորությունն է, Հայաստանի թռիչքի, զարգացման,  Հայաստանի հնարավորությունների երաշխիքն է: Եվ մենք ատամներով պահելու ենք Հայաստանի ժողովրդավարական հեռանկարը»,- ընդգծեց Բաբաջանյանը: Նա հավելեց՝ տեսնում են, որ որոշները պատրաստվում են ոտնձգել Հայաստանի ժողովրդավարական ձգտումների նկատմամբ՝ հավելելով, որ առաջիկա օրերին հավանաբար լինելու են նաև այդպիսի դրսևորումներ: Բաբաջանյանը շեշտեց, որ  իրենց դաշինքը կանգնելու է մեջտեղում և թույլ չի տալու, որ պետությունը ճկելու, կազմաքանդելու տրամադրությունները, ցանկությունները կյանքի կոչվեն:  
22:58 - 13 հունիսի, 2021
«Ազատական» կուսակցությունը Շիրակի մարզում էր |armenpress.am|

«Ազատական» կուսակցությունը Շիրակի մարզում էր |armenpress.am|

armenpress.am: «Ազատական» կուսակցությունը քարոզարշավի 7-րդ օրը Շիրակի մարզում էր: Սամվել Բաբայանի գլխավորությամբ հանդիպումը մարզի ընտրողների հետ մեկնարկեց  Գյումրու Մարզամշակութային կենտրոնի դահլիճում: Քաղաքացիների հետ հարց ու պատասխանի ընթացքում Սամվել Բաբայանը նշեց, որ ԱԺ արտահերթ ընտրություններում բավարար ձայներ հավաքելու ու հաղթանակ արձանագրելու դեպքում պետական անվտանգությունը կլինի առաջնային: «Բանակի խնդիրը, անկասկած, մեր առաջնահերթություններից է, և ես բազմիցս ասել եմ, որ միայն հզոր, անպարտելի բանակը կարող է դառնալ տնտեսության կայուն զարգացման գրավականը: Մենք կարողանալու ենք ապահովել ոչ միայն բանակի վերածնունդը, այլև տնտեսության բոլոր ճյուղերի կայուն զարգացումը»,- հավաստեց Սամվել Բաբայանը՝ վստահեցնելով, որ պետական անվտանգության ապահովումը կարող է  լինել միայն  արդիական սպառազինությամբ՝ պրոֆեսիոնալ բանակով: Խոսելով  44-օրյա պատերազմում կրած պարտության պատճառների մասին՝  Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարը նշեց. «Մեր ժողովուրդը չի պարտվել, պարտվել է ղեկավարությունը: Վտանգի մասին տարիներ շարունակ ես նախազգուշացրել եմ բոլոր հնարավոր հարթակներում: Ասել եմ, որ անհրաժեշտ է պատրաստել ուժեղ ու հզոր բանակ, որովհետև միմիայն մեր սեփական ուժերով մենք կարող ենք պաշտպանել մեզ և ստիպել հաշվի նստել մեզ հետ։ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում լինելու ժամանակ անտեսվեցին իմ առաջարկները լրջորեն վերաբերվելու արտաքին սպառնալիքներին և բանակի սպառազինության վերանայման խնդրին: Վերջին 10 տարին, նրանք, ովքեր ղեկավարել են, պետք է պատասխան տան՝ գեներալներն էլ, քաղաքական ղեկավարներն էլ: Մենք անելու եք ամեն ինչ, որ մեղավորները պատժվեն  ու պատասխան տան: Ավելին ասեմ, ես չեմ գտնում, որ իմ թոռը պետք է այդ գեներալներին,  կամ այդ ղեկավարերին թոշակ տա: Այդ մարդկանց պագոնները պետք է պոկվի:  Ապատժելի ոչ մեկը չպետք է մնա»: Ուժեղ ու պրոֆեսիոնալ բանակ ունենալու դեպքում, ըստ բանախոսի, Ադրբեջանը կգնա փոխզիջման: «20 տարի լափել են բանակը, մենք բանակ չունենք: Հենց մեր բանակն ունենանք՝ մեր խդիրները կլուծվեն, բայց ոչ պատերազմի միջոցով. տեսնելով մեր բանակը՝ Ադրբեջանը կգնա փոխզիջման»: ՀՀ քաղաքացու համար կարևորը ապահով երկիրն է, իր խոսքում նշեց Սամվել Բաբայանը։ Դա ունենալու դեպքում միայն սոցիալական վիճակը կարող է բարելավել. «Բոլոր 25 կուսակցությունները գալիս են ընտրողների հետ հանդիպման ու խոստանում, որ իրենց ընտրվելու դեպքում աշխատավարձը կբարձրացնեն, բայց մեկը չկա ասող՝ դու սահմանադրության առաջին կետը ապահովվի, ավտոմատ իմ աշխատավարձն էլ կբարձրանա»: Խոսելով այն մասին, թե  հնարավորության  դեպքում «Ազատական» կուսակցությունը որ ուժի  հետ կոալիցիա կկազմի,  կուսակցության ղեկավարը նշեց՝ նրանց հետ, ովքեր կհամաձայնեն միանալ «Ազատական»-ի  սկզբունքներին:  «Այսօր ես չգիտեմ ԱԺ ովքեր են մտնելու ու ինչ տոկոսներ են լինելու: Այսօրվա գործողությունները տանում են նրան, որ կարող է նաև կոալիցիայի  կարիքը չզգացվի»,-նշեց կուսակցության  առաջորդը:  Սամվել Բաբայանը խոսեց նաև Խծաբերդում գերեվարված տղաների հետվերադարձի մասին. «Խաղաղ պայմաններում գերի ընկած տղաների համար  պատասխան  պետք է տա Ղարաբաղի հրամանատարությունը, իսկ տղաների հետ վերադարձը հնարավոր է փոխանակման միջոցով՝ հենց այն ադրբեջանցիներով, ովքեր մտել են Հայաստանի տարածքները: Ես ասում եմ՝ մեզ ձայն տալով, մենք բանակը կհզորացնենք՝ գերիների հարցով կնստենք, կբանակցենք  ու կփոխանակենք»,- նկատեց Սամվել Բաբայանը՝ հավելելով, որ «Ազատական»-ը կապահովի ոչ միայն բանակի վերածնունդը, այլև տնտեսության բոլոր ճյուղերի կայուն զարգացումը: 
21:48 - 13 հունիսի, 2021
Եկեք հունիսի 21-ից մտածենք համախմբման մասին. Էդմոն Մարուքյանի կոչը |armenpress.am|

Եկեք հունիսի 21-ից մտածենք համախմբման մասին. Էդմոն Մարուքյանի կոչը |armenpress.am|

armenpress.am: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այս փուլում իր առաքելությունը տեսնում է քաղաքական ուժերին համախմբողի, ազգային համաձայնության կառավարություն ձևավորողի դերում: Այս մասին քարոզարշավի շրջանակում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը: Նա նախ շեշտեց՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իրապես այլընտրանք է ներկայացրել: «Մենք ներկայացնում ենք այլընտրանքային օրակարգ, որը համերաշխություն բերելու օրակարգ է: Սրանք ուղղակի խոսքեր չեն: Խորհրդարան անցած բոլոր ուժերը պետք է ձևավորեն ազգային միասնության կառավարություն, խորհրդարան չանցած ուժերը, որոնք ունեն պրոֆեսիոնալներ, բոլորը պետք է իրենց ներդրումն ունենան այդ ազգային միասնության կառավարության մեջ»,- ասաց Մարուքյանը: Ըստ նրա՝ միայն այդ ճանապարհով է հնարավոր ստանալ ժողովրդի ամբողջական, ոչ թե մասնատված աջակցությունը, և այդ ամբողջական աջակցության պարագայում քայլ առ քայլ երկիրը ոտքի հանել: Ըստ ԼՀԿ-ի՝ առանց համախմբման ամենալավ ծրագրերը՝ բանակը վերականգնելու, տնտեսությունը վերականգնելու, չեն ստացվելու: «Մենք ասում ենք՝ ոչ թե հունիսի 21-ին մարդկանց հրավիրեք Հանրապետության հրապարակ, Ազատության հրապարակ, այլ եկեք մտածենք հունիսի 21-ից համախմբման մասին, իրար ոչնչացնելու այս մոլուցքը մի կողմ դնենք: Եթե ժողովուրդն աջակցում է համերաշխության, համախմբան օրակարգին, ուրեմն հունիսի 21-ի տվյաներով ԼՀԿ-ն կստանա այդ մանդատը, կլիազորվի ձեր կողմից համախմբել բոլորին, և մենք բոլորին կհամախմբենք, կնստեցնենք մի սեղանի շուրջ: Լիազորեք մեզ, համախմբենք բոլորին, լիազորեք մեզ՝ ստեղծենք ազգային համաձայնության միասնական կառավարություն»,- նշեց ԼՀԿ ղեկավարը՝ դիմելով ժողովրդին: Նա վստահեցրեց՝ իրենց քաղաքական ուժը ոչ մի ամբիցիա չունի, այս փուլում իր առաքելությունը տեսնում է այդ համախմբման պրոցեսն իրականացնողի դերում:
21:21 - 13 հունիսի, 2021