Ովքեր կասեն, որ կարող են ընտրություններից հետո պատերազմ սկսել, կա՛մ արկածախնդիր պետք է լինեն, կա՛մ ստախոս․ Էդմոն Մարուքյան
12:20 - 14 հունիսի, 2021

Ովքեր կասեն, որ կարող են ընտրություններից հետո պատերազմ սկսել, կա՛մ արկածախնդիր պետք է լինեն, կա՛մ ստախոս․ Էդմոն Մարուքյան

Ընտրություններից հետո, որը մեր ներկայացրած օրակարգը կյանքի կոչվի, ապա ռազմագերիների խնդիրը շատ արագ կարող է լուծվել։ Այդ խնդիրը կարող է լուծվել, եթե երկրի ներսում  մենք մեր խնդիրները լուծենք և արտաքին  ճակատում ուժեղանանք։ Եվ ոչ մի պարագայում ռազմագերիների վերադարձը մեր ներքաղաքական կյանքում չշահարկվի, սա շատ կարևոր է։ Երևի ամեն ինչ կարելի է շահարկել, բայց ոչ մարդուն գերությունից ազատելը չպետք է  շահարկվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։  

Անդրադառնալով սահմանագծման աշխատանքներին կուսակցության ղեկավարը նշեց․

«Սահմանազատման խնդիրը վաղը թե ուշ պետք է իրագործվի, սակայն ես մի անգամ ասել եմ, նորից կրկնեմ չի կարելի սահմանզատման խնդիր քննարկել այս իրավիճակում, երբ ինքնաձիգը դրել են գլխիդ ու ասում են արի սահմաններ գծենք։ Ինչ է արել Ադրբեջանը, մտել է ՀՀ տարածք, մեր սուվերեն տարածք ու ասում է դուրս չեմ գալիս մինչև այս թութղը չստորագրես, այդ թղթի ստորգրման արդյունքում էլ մենք պարտավորություն ենք ստանձնում, որ հանձնաժողով ստեղծենք, որով պարտավորվում ենք այդ հանձնաժողովի որոշումները կատարել։ Հանձնաժողովը ի՞նչ է որոշելու, որևէ մեկը չգիտի և այս իմաստով մեզ պարտադրում են մի բան, ինքնաձիգը մեր գլխին դրած։ Այո՛ սահմանները պետք է գծվեն, հստակեցվեն, բայց չի կարելի  դա անել ռազմական ճանապարհով։ Սահմանների գծումը քաղաքացիական գերատեսչությունների գործն է։ Դա չի արվում ինքնաձիգերով իրար վրա կրակելով։ Այս իմաստով է, որ Ադրբեջանի արարքը որևէ ձևով  չի ընկալվում  միջազգային հանրության կողմից, որովհետև կա ընկալում, որ դուք սահմանները չեք ճշգրտել, ճշգրտեք, բայց մենք ասում ենք՝ մենք կճշգրտենք, բայց այս պայմաններում չէ, երբ ռազմագերիներին չեն վերադարձնում, երբ մեր տարածքում են։

Այս պայմաններում չի կարող հայանպաստ պահմաներում մեր սահմանները գծվեն։ Ահա սրա հայմար էինք ասում, որ ադրբեջանական զորքերը պետք է ետ քաշվեն և դրանից հետո սկսենք քննարկել։ Եվ քննարկեն քաղաքացիական գերատեսչությունները։ Երկու փուլ կա, առաջին փուլում մարդիկ հավաքվում են ինչ- որ տեղ ու սկսում են քարտեզներով նայել, այս հատվածը այս երկրի համար է կենսական, թող մնա իրեն։ Այսինքն սկզբից քարտեզներով է արվում, հետո գնում են տեղում սկսում են գործընթացը,ֆիքսում են, թե որն է սահմանը։  Այս իմաստով մենք դեռ ոչինչ չունենք արած, թուղթ չի ստորագրվել, ինչը շատ լավ է, հանձնաժողով չի ստեղծվել , ինչը նորից շատ լավ է։ Այս պայմաններում այդ գործընթացը հայանպաստ չի լինի»։

Խոսելով ՀԱՊԿ-ի կողմից ակնկալվող գործողությունների մասին Մարուքյանը շեշտեց, որ Հայաստանւոմ ոչ բոլոր ուժերն են, որ հույսը դրել են ՀԱՊԿ-ի վրա, սակայն  ՀԱՊԿ-ը այն կազմակերպությունն է, որի անդամն ենք, հետևաբար առաջինը պետք էր  դիմել այն կազմակերպությանը, որի անդամն ենք։ Դրանից հետո  սկսվում է գործընթաց, կամ չի սկսվում։ 

«Արտաքին քաղաքական մեր դաշտը, հարաբերությունները շատ խառնված են իրար, քաոսային վիճակ է, ինչպես երկրի  ներսում է քաոս առաջացվել վերջին տարիներին, այնպես էլ Հայաստանի արտաքին հարաբերություններում է քաոտիկ վիճակ և այն պետք է կարգի բերել։ Այն, որ մենք ունենք ստորագրած բազմաթիվ փաստաթղթեր ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ, դրանք բոլորը պետք է քննարկենք, տեսնենք, որ մասն է գործում, որը ոչ և ինչու չեն գործում։   Այս իմաստով պետք է աշխատել նաև արևմուտքի երկրների հետ, երբ իրենք ասում են՝ «մենք շատ հիասթափված ենք, մենք խորապես մտահոգված» ենք, մենք էլ ասում ենք՝ սանկցիաներ կիրառեք, ցույց տվեք ձեր մտահոգությունը, հիասթափությունը, հաստատ դա օգուտ կտա»,- ասաց Մարուքյանը։

Մարուքյանը նշեց, որ որևէ քաղաքական ուժ Հայաստանում չի ասում, որ կարող է չեղարկել նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը։ Մարուքյանը շեշտեց, որ բոլորը հասկանում են, որ այդ փաստաթղթի չեղարկումը նոր պատերազմն է։ Եթե Հայաստանը նոր պատերազմի պոտենցյալ ունենար, ապա Սյունիքի մարզի այս խուժումը կարող էր վերածվել պատերազմի, բայց մենք գնում ենք բանակցությունների ճանապարհով։

«Բոլոր նրանք, ովքեր կասեն, որ իրենք կարող են ընտրություններից հետո գալ և պատերազմի միջոցով նրանց հանել այդտեղից կամ պատերազմ սկսել, բնականաբար կամ արկածախնդիր պետք է լինեն, կամ ստախոս։ Պետք  է հաշվի առնել երկրի հնարավորությունները, իսկ մենք նոր ենք դուրս եկել իրապես կործանարար մի պատերազմից։ Նոյեմբերի 9-ի փասթաթուղթը իրականացված է հայկական կողմից,  թե՛ դե յուրե, թե՛ դե ֆակտո, այն իրագործված չէ Ադրբեջանի կողմից, հետևաբար Ադրբեջանը պարտավոր է կատարել , ոչ թե մեզանից ուզի ականապատման քարտեզ, ինչ-որ ճանապարհ, այլ պետք է փաստաթղթի համապատասխան կետը կատարվի, իսկ այդ կետը ինչ է ասում՝ պետք է ռազմագերիները փոխանակվում են, բոլորը բոլորի դիմաց սկզբունքով, բայց դա նշանակում է, որ մեզ մոտ եղած բոլոր գերիները պետք է փոխանակվեն իրենց մոտ եղած բոլոր գերիների հետ։ Եթե փոխանակումից հետո էլի մարդ է գերի ընկնում, նորից պետք է փոխանակվի»,- եզրափակեց Մարուքյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել