Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Վրաստանում չկա մի մարդ, որը չհետևի տեղի ունեցող իրադարձություններին․ Գելա Վասաձեն |lragir.am|

Վրաստանում չկա մի մարդ, որը չհետևի տեղի ունեցող իրադարձություններին․ Գելա Վասաձեն |lragir.am|

lragir.am: Մեր զրուցակիցն է Թբիլիսիի Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն Պարոն Վասաձե, հետևո՞ւմ եք Արցախում ծավալվող պատերազմին։ Ինչպիսի՞ն է ձեր գնահատականը։ Ես կարծում եմ, որ այսօր Վրաստանում չկա մի մարդ, որը չհետևի տեղի ունեցող իրադարձություններին: Դա անմիջականորեն առնչվում է մեզ: Իսկ գնահատականը պարզ է՝ սա պատերազմ է, ընդ որում ռազմական գործողությունների էսկալացիան անխուսափելի էր և այդ մասին գիտեին բոլորը, որոնք պրոֆեսիոնալ կերպով հետևում են իրադարձությունների զարգացմանը:Հայ–վրացական որոշակի լարումը ում է ձեռնտու։ Հայաստանը ավելին է սպասում Վրաստանից, քան նա կարող է տա՞լ։ Ես արդեն գրել եմ Facebook-ի իմ էջում, որ երբ երկու շաբաթ առաջ ադրբեջանական սոցիալական ցանցերում եղավ հակավրացական արշավ, ես շատ տրամաբանորեն դրա մեջ տեսա Մոսկվայի ձեռքը: Նույնը կարող եմ ասել նաև հիմա: Լարվածությունը հայ-վրացական հարաբերություններում ակնհայտորեն ձեռնտու չէ ոչ Վրաստանին, ոչ Հայաստանին: Եվ այն մարդիկ, որոնք այսօր մասնակցում են հակավրացական արշավին, առաջին հերթին գործում են սեփական երկրի դեմ: Դա պետք է հասկանան և իշխանությունները, և Հայաստանում հասարակական կարծիքի առաջնորդները: Նույնը վերաբերում է այն վրացիներին, որոնք այսօր բացահայտ հակահայկական ինչ-որ բաներ են գրում: Բարեբախտաբար, այդպիսիք այնքան էլ շատ չեն, որոնք գործում են ընդդեմ Հայաստանի և ընդդեմ Վրաստանի: Շարունակությունը՝ lragir.am-ում
10:23 - 03 հոկտեմբերի, 2020
Վրաստանում վնասել են Հայաստանին ինտերնետ մատակարարող մալուխները, հարուցվել է քրեական գործ |azatutyun.am|

Վրաստանում վնասել են Հայաստանին ինտերնետ մատակարարող մալուխները, հարուցվել է քրեական գործ |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանում քրեական գործ է հարուցվել՝ Հայաստանին ինտերնետ մատակարարող մալուխները միտումնավոր վնասելու համար։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանաբնակ Օրոզմանի գյուղի տարածքում, սեպտեմբերի 29-ին՝ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումից մի քանի օր անց։ «Անհայտ անձինք փորել են հողը և կտրել մալուխները։ Դրանք միջազգային նշանակության մալուխներ են, որոնք գալիս են Սև ծովից՝ կապելով Եվրոպան Ասիայի հետ՝ Փոթի-Թբիլիսի-Բոլնիսի-Դմանիսի-Հայաստան ճանապարհով»․ - հայտարարել է պաշտոնական Թբիլիսին։ Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդագրության, դրանից մեկ օր առաջ էլ վնասվել են Հայաստան գնացող հեռահաղորդակցության մալուխները Սադախլո գյուղի մերձակայքում։ Մեղավորներին սպառնում է տուգանք, կամ ազատազրկում՝ 1-2 տարի ժամկետով։
17:32 - 02 հոկտեմբերի, 2020
Թբիլիսիում հայերը ռեստորաններ չեն ջարդել. հերթական ապատեղեկությունն է շրջանառվում սոցհարթակներում |aliq.ge|

Թբիլիսիում հայերը ռեստորաններ չեն ջարդել. հերթական ապատեղեկությունն է շրջանառվում սոցհարթակներում |aliq.ge|

aliq.ge: Նախօրեին անհայտ ծագման հայալեզու կայքերից մեկը հոդված էր հրապարակել՝ «Թբիլիսիում ջարդում, փշրում են թուրքական ռեստորանները» վերնագրով, որն արագորեն տարածվեց։ Իրականում այդ անկարգությունները կատարվել են տարիներ առաջ վրաց ազգայնականների կողմից՝ ի պատասխան վրաց իշխանությունների կողմից օտարերկրացիներին՝ հիմնականում ազգությամբ թուրք ներդրողներին հողեր վաճառելու օրենքի։ Խոսքը քաղաքի կենտրոնական՝ Աղմաշենեբելի պողոտայի մասին է, որտեղ մեծամասամբ թուրքական ռեստորաններ են։ Ազգայնականները կոտրել էին ռեստորանների ապակիները, դռները, պայթուցիկներ նետել ներս, կողոպուտ կազմակերպել և այլն։ Այն ժամանակ անկարգությունների փաստով Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ էր հարուցել, ձերբակալություններ էին եղել։ Այսօր արդեն կայքը գրում է, թե այս պահին Վրաստանում փակվել են թուրքական գրեթե բոլոր սրճարանները, խանութներն ու ռեստորանները։ Սա նույնպես չի համապատասխանում իրականությանը։ Կարևոր է նշել, որ նախօրեին Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները նույն տարածքում Հայաստանին ու Արցախին աջակցության խաղաղ ակցիա անցկացրին` Վրաստանում ՀՀ դեսպանատան դիմաց, որը տեղակայված է նույն թաղամասում։ Ակցիան անցել է առանց միջադեպերի։
12:23 - 02 հոկտեմբերի, 2020
Վիրահայերը Թբիլիսիում աջակցության երթ են անցկացրել |aliq.ge|

Վիրահայերը Թբիլիսիում աջակցության երթ են անցկացրել |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի երիտասարդական միության նախաձեռնությամբ Թբիլիսիում աջակցության երթ անցկացվեց: Վիրահայերը նախ հավաքվեցին ընդդիմադիր համարվող «Մթավարի արխի» հեռուստաընկերության մոտ, «ամոթ» վանկարկումներով` ի նշան վերջին օրերին հեռուստաընկերության միակողմանի ու ադրբեջանամետ գործունեության: Հեռուստաըներությունն ակտիվորեն լուսաբանում է արցախա-ադրբեջանական հակամարտության շուրջ իրադարձությունները` հենվելով հիմնականում ադրբեջանական աղբյուրների եւ չճշտված տեղեկությունների վրա, ներկայացնում կեղծ լուրեր, նաև անտեսում է հեռուստատեսության ֆեյսբուքյան էջում ատելություն ու հայատյացություն պարունակող մեկնաբանությունները: Երթի կազմակերպիչները ելույթներում կոչ արեցին պահպանել լրագրողական էթիկան, գործել անկողմնակալ, ներկայացնել պաշտոնական լրահոս ու եթեր հեռարձակել օբյեկտիվ փաստեր: Երթի հարյուրավոր մասնակիցները, պաստառներով, դրոշներով, հայրենասիրական երգերով շարժվեցին դեպի Վրաստանում ՀՀ դեսպանատուն` ի զորակցություն Հայաստանի ու Արցախի:
00:10 - 02 հոկտեմբերի, 2020
Վրաստանը պատրաստ է հակամարտող կողմերին ընդունել Թբիլիսիում. Գախարիա |aliq.ge|

Վրաստանը պատրաստ է հակամարտող կողմերին ընդունել Թբիլիսիում. Գախարիա |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող ռազմական հակամարտության վերաբերյալ:  Գախարիան նշում է, որ Վրաստանը պատրաստ է ցանկացած ձևաչափով օգնել դուրս գալ ստեղծված իրավիճակից, այդ թվում պատրաստ է հակամարտող կողմերի ներկայացուցիչներին երկխոսության նպատակով ընդունել Թբիլիսիում: «Ադրբեջանի և Հայաստանի միջև հերթական ռազմական առճակատման արդյունքում ստեղծվել է բարդ իրավիճակ, կան շատ զոհեր և, ցավոք, մինչ այժմ չի հաջողվել դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել երկխոսությունը: Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ իրավիճակի հետագա սրումը խիստ բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանի անվտանգության վրա: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու միջազգային դերակատարները պետք է առավելագույնը օգտագործեն իրենց հնարավորությունները էսկալացիայի դադարեցման և երկխոսության վերականգնման համար: Ինչպես գիտեք, մեր երկիրը բարիդրացիական հարաբերություններ ունի երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ: Պատմականորեն, Վրաստանում ապրող մեր ադրբեջանցի և հայ քաղաքացիները միշտ մեծ դեր են խաղացել մեր երկրի, ինչպես նաև ընդհանուր առմամբ տարածաշրջանի զարգացման  գործում: Միևնույն ժամանակ, նրանց համակեցությունը լավ օրինակ է, որ վրացիները, հայերն ու ադրբեջանցիները ունեն ներուժ ամբողջ Հարավային Կովկասը դարձնել խաղաղության և զարգացման տարածք: Մեր ընդհանուր շահն է՝ հնարավորինս արագ տարածաշրջանում խաղաղություն հաստատել: Վրաստանը պատրաստ է ցանկացած ձևաչափով նպաստել այդ գործընթացին, այդ թվում երկխոսություն վարելու նպատակով հյուրընկալել հակամարտող կողմերին Թբիլիսիում», — ասվում է Գիորգի Գախարիայի հայտարարության մեջ:
16:20 - 30 սեպտեմբերի, 2020
Պահանջում ենք օբյեկտիվորեն լուսաբանել տեղեկությունը. Վիրահայերը ցույց են կազմակերպում
 |aliq.ge|

Պահանջում ենք օբյեկտիվորեն լուսաբանել տեղեկությունը. Վիրահայերը ցույց են կազմակերպում |aliq.ge|

aliq.ge: Facebook սոցիալական ցանցում միջոցառում է տարածվել «Պահանջում ենք օբյեկտիվորեն լուսաբանել տեղեկությունը» խորագրով: Ցույցի մանրամասների մասին կազմակերպիչները  գրում են. «Ինչպես գիտեք՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը վերսկսեց Արցախի սահմանին ընթացող պատերազմը։ Մենք ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիները ուշադրությամբ հետևում ենք իրադարձությունների զարգացմանը։ Իհարկե այն փաստը, որ մենք աջակցում ենք Արցախի արդար պայքարին, զարմանալի չէ ոչ մեկի համար։ Նաև հասկանում և գնահատում ենք մեր երկրի չեզոք դիրքորոշումը։ Սակայն ցավով պետք է նշենք, որ վրացական լրատվական դաշտում, մի քանի լրատվամիջոցների օգնությամբ, տեղի է ունենում հստակ ադրբեջանական և թուրքական քարոզչության տարածում, ինչը երկրում տիրող կայուն իրավիճակի համար վտանգ է հանդիսանում։ Դատապարտում ենք այս ամոթալի գործունեությունները և կոչ ենք անում ինֆորմացիան օբյեկտիվ հրապարակել։ Ամենայն լրջությամբ զգուշացնում ենք բոլորին, չհամարձակվեք այս պատերազմը օգտագործել ձեր պիղծ քաղաքական խաղերում և կոչ ենք անում բոլոր կուսակցություններին, ուշքի բերեք ձեր անդամներին, որպեսզի զերծ մնան մեր երկրի համար վտանգավոր հայտարարություններից։ Վրաստանը ամեն ինչից առավել»։
14:17 - 30 սեպտեմբերի, 2020
Ադրբեջանի հետ դեմարկացիայի գործով Վրաստանը քրեական գործ է հարուցել |aliq.ge|

Ադրբեջանի հետ դեմարկացիայի գործով Վրաստանը քրեական գործ է հարուցել |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի դատախազությունը հետաքննում է վրաց-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի կառավարական հաձնաժողովի գործողությունների օրինականությունը: Տվյալներ կան, որ որոշ տարածքների հարցում ապօրինի համաձայնություններ են եղել` ի վնաս Վրաստանի տարածքային ամբողջականության: Դատախազությունը սրա հետ կապված հայտարարություն է տարածել: Չի հստակեցվում, թե կառավարական հանձնաժողովի` հատկապես որ տարիների գործունեությունն է քննության առնվել, սակայն արդեն շրջանառվում է 2006-2009 թվականների վարկածը:Օրերս Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին իր ադրբեջանցի գործընկերոջը տեղեկացրել է, որ ի հայտ են եկել Դավիթ Գարեջիի վանական համալիրին վերաբերող նոր նյութեր ու փաստաթղթեր, ինչի հետ կապված` հնարավոր է 2006-2007 թվականներին ձեռք բերված համաձայնության վերանայում պահանջվի: Քրեական գործ է հարուցված Վրաստանի քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության փաստով, այն է` Վրաստանի տարածքի մի մասը   այլ  երկրի տարածք տեղափոխելու գործողություններ: Հետաքննությունը սկսվել է 2020 թվականի օգոստոսի 17-ին` Վրաստանի պաշտպանության նախարարությունից ստացված գրավոր տեղեկատվության հիմքով: Այս փուլում, ի թիվս այլ հարցերի, հետաքննությունը ուսումնասիրում է վրաց-ադրբեջանական պետական ​​սահմանի սահմանազատման գործում ներգրավված, Վրաստանի կառավարական հանձնաժողովի առանձին փորձագետների գործողությունների օրինականությունը: Քարտեզագրական փորձաքննություն է նշանակված: Ներգրավված են քարտեզագրության ոլորտի առաջատար մասնագետներ, գիտնականներ, գեոդեզիայի ոլորտի փորձագետներ, տասնյակ մարդիկ են հարցաքննվել: Հաշվի առնելով հանրային մեծ հետաքրքրությունը` Դատախազությունը խոստանում է պարբերաբար տեղեկատվություն տրամադրել գործի վերաբերյալ: Հիշեցնենք՝ վերջին տարիներին պետական ​​սահմանի չհստակեցված հատվածները լարվածություն են առաջացրել Վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող`  Դավիթ Գարեջի 6-րդ դարի վանական համալիրի շուրջ: Վանական համալիրում բազմիցս միջադեպեր են գրանցվել վրացի ու ադրբեջանցի սահմանապահների միջև, բողոքի ակցիաներ են անցկացվել: Իրավիճակը  լարվել էր հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը փակել էր համալիր տանող մուտքը:
01:54 - 30 սեպտեմբերի, 2020
Վրաստանը մերժել է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին. Սեսիաշվիլի |aliq.ge|

Վրաստանը մերժել է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին. Սեսիաշվիլի |aliq.ge|

aliq.ge: «Վրաստանը ռազմական տարանցման երկիր չի դառնա »,- Վրաստանի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի դիրքորոշումն այսօր հնչեցրել է հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը:    Ըստ Սեսիաշվիլիի` երկու երկրներն էլ տեղյակ են Վրաստանի այս դիրքորոշման մասին ու ըմբռնումով են մոտենում: Սեսիաշվիլին վերահաստատել է՝ «Վրաստանը Ղարաբաղյան հակամարտության հարցում չեզոք է և  բարիդրացիական հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ»: Վրաց պաշտոնյայի խոսքով` «երկու պետություններն էլ գնահատում են Վրաստանի դիրքորոշումը, քանի որ հարցը երկրի տարածքով ռազմական տեխնիկայի տեղափոխման է վերաբերում։ «Մենք կտրականապես մերժել ենք  բոլորին: Դա գիտեն մեր հարևաններն ու հարգանքով են վերաբերվում:  Մենք վերլուծում ենք իրավիճակը, հետևում  ենք գործընթացին ու պատրաստ ենք ցանկացած սցենարի»—  լրագրողների հետ զրույցում ասել է Սեսիաշվիլին` ընդգծելով, որ Վրաստանը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը և կոչ է անում կողմերին դադարեցնել կրակը:
01:40 - 30 սեպտեմբերի, 2020
Ստոլտենբերգը Վրաստանին կոչ է արել արագացնելու ՆԱՏՕ-ին անդամակցման նախապատրաստումը |armenpress.am|

Ստոլտենբերգը Վրաստանին կոչ է արել արագացնելու ՆԱՏՕ-ին անդամակցման նախապատրաստումը |armenpress.am|

armenpress.am:  ՆԱՏՕ-ն Վրաստանին կոչ Է արել օգտագործելու բոլոր հնարավորությունները դաշինքի անդամակցման նախապատրաստման համար: Այդ մասին եպտեմբերի 29-ին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ հանդիպման արդյունքների ամփոփմանը: Նա ընդգծել Է Վրաստանի դերը Սեւծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դիրքերի ուժեղացման գործում, տարածաշրջան, որը դաշինքը համարում Է ռազմավարական տեսակետից կարեւոր իր անվտանգության համար: «Ես Վրաստանին կոչ եմ անում օգտագործելու բոլոր հնարավորությունները ՆԱՏՕ-ին եւ դաշինքի անդամակցման նախապատրաստմանը մոտենալու համար»,- ասել Է նա եւ նշել, որ երկիրը «հասել Է մեծ հաջողությունների բանակի բարենորոգման» եւ «ժողովրդավարական բարենորոգումների» իրականացման, «ժողովրդավարական ինստիտուտների եւ բանակի ու դատական բարեփոխումների նկատամբ քաղաքացիական վերահսկողության ամրապնդման գործում, ինչպես նաեւ շնորհակալություն Է հայտնել Թբիլիսիին Աֆանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով զինվորականներ ուղարկելու համար: «Այսօր նորն այն Է, որ Վրաստանը եւ ՆԱՏՕ-ն միասին աշխատում են ավելի սերտորեն, քան երբեւԷ անցյալում: Մենք կենտրոնացած ենք Սեւծովյան տարածաշրջանում, զարգացնում ենք մեր ծովային հնարավորությունները, Վրաստանի առափնյա պաշտպանությունը, կատարում ենք ՆԱՏՕ-ի նավերի այցեր Վրաստանի նավահանգիստներ: Մեր բանակցություններում մենք ընդգծում ենք Սեւծովյան տարածաշրջանի նշանակությունն ինչպես Վրաստանի, այնպես Էլ ՆԱՏՕ-ի պետությունների համար: Այժմ մենք ուսումնասիրում ենք, թե ինչ նոր տարրեր կարող ենք ավելացանել մեր ռազմական համագործակցությանը»,- պարզաբանել Է Ստորտենբերգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:24 - 29 սեպտեմբերի, 2020
Սննդամթերքով բեռնված մեքենաներին թույլատրել են հատել Վրաստանի սահմանը


 |jnews.ge|

Սննդամթերքով բեռնված մեքենաներին թույլատրել են հատել Վրաստանի սահմանը |jnews.ge|

jnews.ge: Ինչպես JNEWS-ին տեղեկացրին, հումանիտար սննդամթերքով բեռնված մեքենաներին թույլատրել են հատել վրաց-հայկական սահմանը: Այս պահի դրությամբ, սննդամթերքով բեռնված երկու մեքենա արդեն շարժվում է դեպի սահման՝ Նինոծմինդա-Բավրա մաքսային անցակետ: Վրաստանի իրավապահ մարմինների հետ արդեն մի քանի ժամ տարվող բանակցությունների արդյունքում՝ սննդամթերքով բեռնված մեքենաներն անարգել կհատեն վրաց-հայկական սահմանը, իսկ անվադողերով բեռնված մեքենաների թույլտվության համար երիտասարդները պետք է դիմեն համապատասխան գերատեսչություններին: Հարկ է նշել, որ հայ-վրացական սահմանին իրարանցում էր տիրում: Վրաստանի իրավապահներն արգելում էին Ջավախքի երիտասարդության նախաձեռնությամբ հավաքագրված հումանիտար օգնությունն ուղարկել Արցախ: JNEWS-ի տվյալներով, մոտավոր 3-ից 5000 մարդ է հավաքվել վրաց-հայկական սահմանային անցակետ տանող ճանապարհին:    
00:21 - 29 սեպտեմբերի, 2020
Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է լրատվամիջոցներին

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է լրատվամիջոցներին

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն այսօր հարցազրույցներ է տվել վրացական առաջատար լրատվամիջոցներին (Ռուսթավի 2, Իմեդի, Վրաստանի հանրային հեռուստաընկերություն և այլն)։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից: Հարցազրույցներում դեսպանը, մասնավորապես, անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային, Թուրքիայի ապակառուցողական գործողություններին, Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման փաստին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորմանը։ Դեսպանը նաև դատապարտել է Վրաստանի խորհրդարանի ազգությամբ ադրբեջանցի պատգամավորների ռազմամոլական հայտարարությունները` նշելով, որ բազմազգ Վրաստանն այն երկիրը չէ, որի խորհրդարանի պատգամավորները կարող են նմանօրինակ հայտարարություններ իրենց թույլ տալ։  
18:04 - 28 սեպտեմբերի, 2020
Գուցե Վրաստանը միջնորդի դեր ստանձնի. Դոլիձեն Ղարաբաղի հարցով վարչապետին է դիմել
 |aliq.ge|

Գուցե Վրաստանը միջնորդի դեր ստանձնի. Դոլիձեն Ղարաբաղի հարցով վարչապետին է դիմել |aliq.ge|

aliq.ge: Դիդուբե-Չուղուրեթիից մեծամասնական ընտրակարգի անկախ թեկնածու, «Ժողովրդի համար» շարժման առաջնորդ Աննա Դոլիձեն կոչ է արել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային անհապաղ Ազգային անվտանգության խորհուրդ գումարել՝ քննարկելու Վրաստանի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև լարված հարաբերություններում: Ըստ Աննա Դոլիձեի՝  երկու ռազմավարական նշանակություն ունեցող հարևան երկրներում լարվածությունը էական ազդեցություն կունենա Վրաստանի և ամբողջ Կովկասի վրա, ուստի Վրաստանի կառավարությունը և երկրի գերագույն գլխավոր հրամանատար նախագահը պետք է շտապ  գործողությունների ծրագիր մշակեն: Դոլիձեի պնդմամբ՝ լարվածությունը երկու հարևան երկրների միջև կանդրադառնա նաև տարածաշրջանի առևտրատնտեսական իրավիճակի վրա, որն առանց այն էլ խոցելի է դարձել կորոնավիրուսի պատճառով։ «Միևնույն ժամանակ, միգուցե Վրաստանն միջնորդի դեր ստանձնի՝ այս իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորելու համար», — ասել է Անա Դոլիձեն:
10:09 - 28 սեպտեմբերի, 2020