Վրաստանը մերժել է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին. Սեսիաշվիլի |aliq.ge|
01:40 - 30 սեպտեմբերի, 2020

Վրաստանը մերժել է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին. Սեսիաշվիլի |aliq.ge|

aliq.ge: «Վրաստանը ռազմական տարանցման երկիր չի դառնա »,- Վրաստանի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի դիրքորոշումն այսօր հնչեցրել է հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը:   

Ըստ Սեսիաշվիլիի` երկու երկրներն էլ տեղյակ են Վրաստանի այս դիրքորոշման մասին ու ըմբռնումով են մոտենում:

Սեսիաշվիլին վերահաստատել է՝ «Վրաստանը Ղարաբաղյան հակամարտության հարցում չեզոք է և  բարիդրացիական հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ»:

Վրաց պաշտոնյայի խոսքով` «երկու պետություններն էլ գնահատում են Վրաստանի դիրքորոշումը, քանի որ հարցը երկրի տարածքով ռազմական տեխնիկայի տեղափոխման է վերաբերում։

«Մենք կտրականապես մերժել ենք  բոլորին: Դա գիտեն մեր հարևաններն ու հարգանքով են վերաբերվում:  Մենք վերլուծում ենք իրավիճակը, հետևում  ենք գործընթացին ու պատրաստ ենք ցանկացած սցենարի»—  լրագրողների հետ զրույցում ասել է Սեսիաշվիլին` ընդգծելով, որ Վրաստանը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը և կոչ է անում կողմերին դադարեցնել կրակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել