Վրաստանում չկա մի մարդ, որը չհետևի տեղի ունեցող իրադարձություններին․ Գելա Վասաձեն |lragir.am|
10:23 - 03 հոկտեմբերի, 2020

Վրաստանում չկա մի մարդ, որը չհետևի տեղի ունեցող իրադարձություններին․ Գելա Վասաձեն |lragir.am|

lragir.am: Մեր զրուցակիցն է Թբիլիսիի Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն

Պարոն Վասաձե, հետևո՞ւմ եք Արցախում ծավալվող պատերազմին։ Ինչպիսի՞ն է ձեր գնահատականը։

Ես կարծում եմ, որ այսօր Վրաստանում չկա մի մարդ, որը չհետևի տեղի ունեցող իրադարձություններին: Դա անմիջականորեն առնչվում է մեզ: Իսկ գնահատականը պարզ է՝ սա պատերազմ է, ընդ որում ռազմական գործողությունների էսկալացիան անխուսափելի էր և այդ մասին գիտեին բոլորը, որոնք պրոֆեսիոնալ կերպով հետևում են իրադարձությունների զարգացմանը:

Հայ–վրացական որոշակի լարումը ում է ձեռնտու։ Հայաստանը ավելին է սպասում Վրաստանից, քան նա կարող է տա՞լ։

Ես արդեն գրել եմ Facebook-ի իմ էջում, որ երբ երկու շաբաթ առաջ ադրբեջանական սոցիալական ցանցերում եղավ հակավրացական արշավ, ես շատ տրամաբանորեն դրա մեջ տեսա Մոսկվայի ձեռքը: Նույնը կարող եմ ասել նաև հիմա: Լարվածությունը հայ-վրացական հարաբերություններում ակնհայտորեն ձեռնտու չէ ոչ Վրաստանին, ոչ Հայաստանին: Եվ այն մարդիկ, որոնք այսօր մասնակցում են հակավրացական արշավին, առաջին հերթին գործում են սեփական երկրի դեմ: Դա պետք է հասկանան և իշխանությունները, և Հայաստանում հասարակական կարծիքի առաջնորդները: Նույնը վերաբերում է այն վրացիներին, որոնք այսօր բացահայտ հակահայկական ինչ-որ բաներ են գրում: Բարեբախտաբար, այդպիսիք այնքան էլ շատ չեն, որոնք գործում են ընդդեմ Հայաստանի և ընդդեմ Վրաստանի:

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել