ԱՊՀ

Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) ձևավորվել է 1991թ. դեկտեմբերի 8-ին՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների կողմից, ովքեր ստորագրեցին Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիր:

1991թ-ի դեկտեմբերի 21-ին 11 ինքնիշխան պետություններ ստորագրեցին վերոնշյալ համաձայնագրին կից արձանագրություն, համաձայն որի, մասնակից պետությունները, իրավահավասար հիմունքներով ձևավորում են ԱՊՀ-ն:

1993թ. ԱՊՀ-ին անդամակցեց Վրաստանը, որն էլ ԱՊՀ կազմից դուրս եկավ 2009թ. օգոստոսի 18-ին:

1993թ. հունվարի 22-ին հաստատվել է ԱՊՀ Կանոնադրությունը, որով ամրագրված են ԱՊՀ հետևյալ նպատակները.

  • համագործակցություն քաղաքական, տնտեսական, բնապահպանության, հումանիտար, մշակութային և այլ ոլորտներում,
  • մասնակից պետությունների տնտեսական և սոցիալական համակողմանի և համաչափ զարգացում ԱՊՀ շրջանակներում,
  • մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովում՝ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին և նորմերին համապատասխան,
  • համագործակցություն միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ, ինչպես նաև սպառազինությունների և ռազմական ծախսերի կրճատման, համընդհանուր և լիակատար զինաթափման հասնելու համար արդյունավետ միջոցների ձեռնարկում,
  • համագործակցության մասնակից պետությունների միջև առկա վեճերի և հակամարտությունների խաղաղ կարգավորում,
  • աջակցություն մասնակից պետությունների քաղաքացիներին՝ ԱՊՀ տարածքում ազատ տեղաշարժի ու շփումների հարցում, և այլն։

ԱՊՀ Կանոնադրությունը չեն ստորագրել Ուկրաինան և Թուրքմենստանը, ինչով պայմանավորված, վերջիններս դե-յուրե չեն հանդիսանում ԱՊՀ անդամ պետություններ և կարող են դասվել ԱՊՀ հիմնադիր կամ մասնակից պետությունների շարքին:

ԱՊՀ շրջանակներում համագործակցությունն իրականացվում է կանոնադրական մարմինների միջոցով, որոնք են պետությունների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների խորհուրդները, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդները, սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը, տնտեսական դատարանն ու տնտեսական խորհուրդը, միջխորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհուրդը։

Տնտեսական և սոցիալական զարգացման, հումանիտար ոլորտում փոխգործակցության, հանցագործությունների և ահաբեկչության դեմ պայքարում և մի շարք այլ ոլորտներում ԱՊՀ մասնակից պետությունների միջև համագործակցության խթանման նպատակով ԱՊՀ շրջանակներում ստեղծվել է ճյուղային համագործակցության շուրջ 70 մարմին:

2008 թվականին հաստատվել է ԱՊՀ մասնակից պետությունների Ազգային համակարգողների մասին Կանոնակարգը:

Համագործակցության մշտական գործադիր, վարչական և համակարգող մարմինն է ԱՊՀ Գործադիր կոմիտեն: Վերջինիս կենտրոնակայանը գտնվում է Մինսկում, մեկ մասնաճյուղ տեղակայված է Մոսկվայում:

Նախագահությունը ԱՊՀ բարձրագույն մարմիններում իրականացվում է ռոտացիոն սկզբունքով՝ ըստ ռուսական այբուբենի հերթականության: Յուրաքանչյուր պետություն ԱՊՀ նախագահությունը ստանձնում և իրականացնում է իր ներկայացուցչի միջոցով՝ մեկ տարուց ոչ ավել ժամկետով, եթե չի ընդունվում այլ որոշում:

ԱՊՀ բարձրագույն մարմիններում նախորդող և հաջորդող նախագահները հանդիսանում են Համանախագահներ:

2018թ. սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որին մասնակցել է նաև ՀՀ Վարչապետ Ն.Փաշինյանը, ընդունվել է 1948թ. դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակի կապակցությամբ հայտարարությունը:

2019թ-ի հունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը ռոտացիոն կարգով փոխանցվել է Թուրքմենստանին: 

Անցկացվել է ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարությունների ԱՀՏԱ մարմինների ղեկավարների Կոմիտեի նիստը

Անցկացվել է ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարությունների ԱՀՏԱ մարմինների ղեկավարների Կոմիտեի նիստը

ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի (ԱՊՀ ՊՆԽ) 2022 թ. պլանի համաձայն` օգոստոսի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով մարմինների ղեկավարների Կոմիտեի հերթական նիստը:   Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստին մասնակցել են ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները և ԱՊՀ ՊՆԽ քարտուղարության ներկայացուցիչները: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: Նիստի ընթացքում Կոմիտեի քարտուղար է ընտրվել ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ – ՌԴ ԶՈՒ գլխավոր ռազմաքաղաքական վարչության պետ, գեներալ-գնդապետ Վիկտոր Գորեմիկինը, ով ներկայացրել է ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի միջև անձնակազմի հետ տարվող աշխատանքի ոլորտում իրականացվող միջոցառումները, կարևորել դրանց շարունակականության և զարգացման ապահովումը: Նիստի մասնակիցների հավանությանն է արժանացել ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Ս. Ստեփանյանի ներկայացրած տեղեկատվությունը ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ դաստիարակչական աշխատանքների հիմնական ուղղությունների մասին: ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարությունների անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով մարմինների ղեկավարների Կոմիտեի հերթական նիստում ընդունվել են որոշումներ՝ ուղղված զինծառայողների հետ տարվող աշխատանքների ոլորտում բազմակողմ ռազմական համագործակցության համակարգի զարգացմանը:
14:56 - 26 օգոստոսի, 2022
ԵԱՏՄ-ում կարող է ստեղծվել Երիտասարդական նախաձեռնությունների աջակցության եվրասիական հիմնադրամ

 |armenpress.am|

ԵԱՏՄ-ում կարող է ստեղծվել Երիտասարդական նախաձեռնությունների աջակցության եվրասիական հիմնադրամ |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միությունում կարող է ստեղծվել Երիտասարդական նախաձեռնությունների աջակցության եվրասիական հիմնադրամ: Այս մասին տեղեկացնում են ԵԱՏՄ մամուլի ծառայությունից։ Նման առաջարկ է հնչեցրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը ԱՊՀ-ի եւ ԵԱՏՄ-ի «Ապագա» երիտասարդական համաժողովի բացմանը, որն ընթանում է «Ռուխ Օրդո» մշակութային կենտրոնում, Ղազախստանի Հանրապետության Չոլպոն-Ատա քաղաքում: «Կարծում եմ, որ հիմնադրամը կարող էր ունենալ տարածաշրջանային բաժանմունքներ և անհատույց մատուցել խորհրդատվական, կրթական և այլ ծառայություններ, կազմակերպչական և իրավական աջակցություն ցուցաբերել երիտասարդական ինտեգրացիոն նախագծերին», - նշել է Միխայիլ Մյասնիկովիչը: Միջոցառմանը մասնակցել է նաև Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահ, վարչապետ Ակիլբեկ Ժապարովը: Ողջույնի խոսքում Ղրղզստանի կառավարության ղեկավարը նշել է, որ ԱՊՀ-ի եւ ԵԱՏՄ-ի երիտասարդական օրակարգը եվրասիական ինտեգրման նոր վեկտորներից մեկն է: «Կրթությունն ու հասարակական նախագծերը, հատկապես միջազգային տնտեսության, ռոբոտաշինության և ՏՏ ոլորտում, հսկայական հնարավորություններ են ստեղծում ստեղծարար երիտասարդների համար։ ԱՊՀ և ԵԱՏՄ երիտասարդական օրակարգը եվրասիական ինտեգրման նոր, կարևոր ուղղություններից է։ Այդ ուղղության հետագա դիվերսիֆիկացումը թույլ կտա ընդլայնել մեր երիտասարդության շփումների աշխարհագրությունը այլ պետությունների, ինտեգրացիոն տարածաշրջանային միավորումների հետ ՝ Հարավային Ամերիկայից մինչև Հարավարևելյան Ասիա», - ասել է Ակիլբեկ Ժապարովը: ԵՏՀ խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը հիշեցրել է, որ մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղության համաձայն, որը հաստատվել է պետությունների ղեկավարների կողմից, նախատեսված է եվրասիական ինտեգրման գործընթացներում հանրության լայն ներգրավում: Ընդ որում, մինչև 30 տարեկան երիտասարդները իրենց արժանի տեղն են գտնում Միության սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր խնդիրների լուծման գործում: «Հաղորդակցության ուղիների ստեղծման համար մենք նախատեսում ենք ԵՏՀ –ում ստեղծել «մեկ պատուհան»՝ երիտասարդների դիմումների օպերատիվ քննարկման, երիտասարդ ձեռներեցներին, երիտասարդ մասնագետներին, ուսանողներին աջակցելու համար», - ընդգծել է ԵՏՀ խորհրդի նախագահը: Նրա խոսքով՝ հանձնաժողովը ձգտում է երիտասարդության համար աշխատանքային լրացուցիչ հնարավորություններ ստեղծել։ Անցյալ տարի գործարկվել է «աշխատանք առանց սահմանների» միասնական համակարգը։ Այսօր բազայում կա ավելի քան 500 հազար թափուր աշխատատեղ։ «Երիտասարդությանը մեծ դեր է հատկացվում Եվրասիական տնտեսական միության զարգացման հետագա ուղղությունների մշակման գործում։ Եվ դա ճիշտ է։ Մասնակցելով միութենական շինարարությանը՝ դուք ձեզ համար կենսապայմաններ եք ստեղծում, - ամփոփել է Միխայիլ Մյասնիկովիչը։
17:05 - 25 օգոստոսի, 2022
Գնել Սանոսյանը Նուր-Սուլթանում մասնակցել է ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նիստին

Գնել Սանոսյանը Նուր-Սուլթանում մասնակցել է ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նիստին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Նուր-Սուլթանում մասնակցել է ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 60-րդ նիստին:   Քննարկվել են ԱՊՀ երկրների էներգետիկայի բնագավառում համագործակցության պլանով նախատեսված միջոցառումների ընթացքը, ինչպես նաև Վերականգնվող էներգետիկային և էներգաարդյունավետությանը վերաբերող արդիական հարցեր։   Նիստի ընթացքում ներկայացվել են էլեկտրաէներգետիկական խորհրդի գործադիր կոմիտեի տարեկան հաշվետվությունը, կառույցի գործունեությանն առնչվող այլ հարցեր։ ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկական խորհրդի 60-րդ նիստին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի էներգետիկայի ոլորտի լիազոր մարմինների ներկայացուցիչները:   Հայկական կողմից պատվիրակության կազմում է նաև ՏԿԵՆ էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը։   
16:42 - 14 հուլիսի, 2022
ԱԺ-ի վավերացմանը ներկայացվեց տիեզերական ոլորտում ԱՊՀ պետությունների համատեղ գործունեության իրականացման համաձայնագիրը


 |armenpress.am|

ԱԺ-ի վավերացմանը ներկայացվեց տիեզերական ոլորտում ԱՊՀ պետությունների համատեղ գործունեության իրականացման համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովին ներկայացվեց  «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագիրը: Համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը: Համաձայնագիրը ստորագրվել է 2018թ. նոյեմբերի 2-ին՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունների կողմից: «Համաձայնագրի նպատակն է խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում բազմակողմ համագործակցության իրավական ու կազմակերպական հիմքերը սահմանելը, ինչպես նաև համատեղ տիեզերական գործունեության որոշակի ուղղությունների մասով համաձայնագրեր ու այլ պայմանավորվածություններ մշակելու եւ դրանք կողմերի ու համատեղ գործունեության մասնակիցների միջեւ կնքելու համար իրավական հիմքի ստեղծմանն աջակցելը»,-ասաց Պողոսյանը: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել  2019թ. սեպտեմբերի 20-ին: Այն ուժի մեջ է մտել Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի համար: Ըստ էության՝ միայն Հայաստանն է, որ չի վավերացրել: Համաձայնագիրը սահմանում է համագործակցության հետևյալ շրջանակները՝ հիմնարար եւ կիրառական տիեզերական հետազոտություններ՝ ներառյալ տիեզերական միջավայրի հեռավոր զոնդավորում, աստղագիտական հետազոտություն,Երկրի հեռակա զոնդավորում, համակարգող-ժամանակային եւ տեղորոշիչ ապահովում, տիեզերական աղբի օգտահանման խնդրի լուծում, աստերոիդ-գիսաաստղային վտանգի կանխարգելում և այլն: «Համաձայնագրի շրջանակներում հնարավորություն կընձեռվի համագործակցել արբանյակային նավիգացիոն համակարգերի, դրանց հետ կապված տեխնոլոգիաների եւ ծառայությունների ոլորտներում: Այն հնարավորություն կտա նաև տիեզերական գործունեության արդյունքներն օգտագործել սոցիալ-տնտեսական զարգացման տարբեր ոլորտներում, պաշտպանել տիեզերական միջավայրը, կանխարգելել այն և հսկել տիեզերական աղբի կուտակումը, իրականացնել բնական պաշարների հետազոտություններ, ինչպես նաև՝ արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների մոնիթորինգ»,-ասաց փոխնախարարը: Ըստ նրա՝ համաձայնագրի վավերացման նպատակահարմարությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի համապատասխան որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 34-րդ կետի կատարման անհրաժեշտությունից, որը մեծապես կնպաստի միջազգային համագործակցության ընդլայնմանը տիեզերական ոլորտում: Փոխնախարարը սա շատ կարևորեց՝ հաշվի առնելով վերջերս տիեզերք  արձակված արբանյակի կառավարման և դրա հետագա շահագործման, տվյալների փոխանակման հարցը: Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ համաձայնագիրը ներկայացվել է կից վերապահումով և հետաքրքրվեց՝ ո՞րն է վարապահումը, ինչին ի պատասխան Պողոսյանն ասաց, որ վերապահումը վերաբերել է հարևան պետության հնարավոր մասնակցությանը համաձայնագրին, այն այս պահին համաձայնագրի անդամ չի հանդիսանում, իսկ հետագայում այդ վերապահումները հաշվի կառնվեն նման ցանկություն հայտնելու դեպքում:
14:08 - 06 հուլիսի, 2022
Արթուր Դավթյանը Մինսկում ներկայացրել է «փողերի լվացման» դեմ պայքարի արդյունավետության ուղղությամբ Հայաստանի բարեփոխումները

Արթուր Դավթյանը Մինսկում ներկայացրել է «փողերի լվացման» դեմ պայքարի արդյունավետության ուղղությամբ Հայաստանի բարեփոխումները

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Մինսկում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին: Քննարկվել են ԱՊՀ տարածաշրջանում անդրազգային մի շարք հանցատեսակների դեմ պայքարում ԱՊՀ անդամ երկրների կատարած աշխատանքները, այդ ուղղություններով միջազգային պայմանագրերի կատարման ընդհանուր վիճակը: Գնահատվել են ԱՊՀ անդամ պետությունների հաստատած մի շարք ոլորտներում համագործակցության ծրագրերի՝ 2021 թ. համար նախատեսված միջոցառումների կատարման արդյունավետությունը, դատախազությունների միջև համագործակցության կատարելագործման պրակտիկան: Ընդունվել են ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործունեությանը վերաբերող մի շարք փաստաթղթեր: Նիստին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է «փողերի լվացման» դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ Հայաստանում իրականացված օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները, արդյունքները, ինչպես նաև այն խնդիրները, որոնք ածանցվում են միջազգային համագործակցության անկատար կառուցակարգերի պատճառով: Մասնավորապես, Արթուր Դավթյանն ընդգծել է, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների օրինականացման դեմ պայքարը, դրանց օրինական տնտեսական շրջանառություն վերադարձնելու խնդիրը ՀՀ դատախազության հիմնական առաջնահերթություններից է: Հայաստանը միացել է հանցավոր ճանապարհով գույքի և եկամուտների ձեռքբերման, «լվացման», հայտնաբերման  և բռնագանձման վերաբերյալ միջազգային բոլոր կոնվենցիաներին, լիիրավ անդամի կամ դիտորդի կարգավիճակով ներգրավված է այս հանցատեսակի դեմ պայքարի մի քանի միջազգային հարթակներում: ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ փողերի լվացման դեմ պայքարը Հայաստանում իրականացվում է միջազգային առաջադեմ չափանիշների և փորձագիտական խորհրդատվությունների վրա խարսխված ազգային ռազմավարության մակարդակով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքում այս հանցագործության հանցակազմի հատկանիշները սահմանվել են այդ երևույթի միջազգային-իրավական սահմանումների հիման վրա, որոնք զգալիորեն բարելավել են պրակտիկան: Մասնավորապես, ՀՀ իրավասու մարմիններում քննվող այս բնույթի հանցագործության դեպքերի քանակը 2017 թ. համեմատ 2021 թ. ավելացել է 5 անգամ: Չնայած նման դրական միտումներին, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, արդյունքները դեռևս գոհացուցիչ չեն համարվում, ինչի հիմնական պատճառն այդ բնույթի քրեական գործերով միջազգային իրավական համագործակցության չգոհացնող վիճակն է՝ հաշվի առնելով, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը մեծամասսամբ դուրս է բերվում երկրի տարածքից: Հիմնական խնդիրները կապված են այս հանցատեսակի դրսևորման վերաբերյալ տարբեր երկրներում գործող իրավակարգավորումների և իրավամեկնաբանությունների, բանկային տվյալների պաշտպանության կառուցակարգերի տարբերություններով, որոնք թույլ չեն տալիս ամբողջ ծավալով կատարելու քննչական հարցումները: Արթուր Դավթյանն անհրաժեշտ է համարել գլոբալ լրջագույն հիմնահարց հանդիսացող «փողերի լվացման» երևույթի դեմ պայքարի միասնական իրավական սկզբունքների մշակումն ու գործարկումը, միջազգային համագործակցության անկախ իրավական պլատֆորմների ստեղծումը՝ այդ թվում նաև ԱՊՀ շրջանակներում:          Նա փոխանցել է ՀՀ դատախազության լիարժեք պատրաստակամությունը, հիմնվելով ՀՀ փորձի վրա, ներգրավվելու «փողերի լվացման» դեմ միջազգային իրավական կառուցակարգերի կատարելագործման գործընթացում:
14:56 - 24 հունիսի, 2022
Պատգամավոր Լիլիթ Մինասյանը ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական ֆորումում բարձրաձայնել է Սբ Ղազանչեցոցի կրկնակի ռմբակոծության փաստը

Պատգամավոր Լիլիթ Մինասյանը ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական ֆորումում բարձրաձայնել է Սբ Ղազանչեցոցի կրկնակի ռմբակոծության փաստը

2020 թ. հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի կողմից Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու կրկնակի ռմբակոծության, դրա հետեւանքով եկեղեցու սրբապատկերների, ինչպես նաեւ եկեղեցու տարածքում գտնվող արձանների ու խաչքարերի ավերման փաստը Սանկտ Պետերբուրգում անցկացված ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդական միջխորհրդարանական ֆորումի ընթացքում բարձրաձայնել է ՀՀ պատվիրակության անդամ, ֆորումի զեկուցող, պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ հրավիրելով ԱՊՀ գործընկերների ուշադրությունը: Այս մասին հայտնում է ԱԺ-ն։ «Պատգամավորը շեշտել է, որ ծայրահեղ մտահոգիչ է Ադրբեջանի կողմից եկեղեցու ճարտարապետական տեսքի փոփոխումը, որի միակ նպատակը հուշարձանի հայկական լինելու փաստի կոծկումն է: Լիլիթ Մինասյանն անդրադարձ է կատարել ադրբեջանցիների կողմից Շուշի քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (Կանաչ ժամ) զանգակատունն ու գմբեթը հանցավոր դիտավորությամբ պայթեցնելուն, ինչպես նաեւ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված հայերի պատվին կանգնեցված հուշարձանները ոչնչացնելուն: Նա շեշտել է, որ երկխոսության միջոցով փոխադարձ ատելության, ագրեսիայի, անհանդուրժողականության մթնոլորտի բացառումը պետք է դառնա այսօրվա երիտասարդության եւ ապագա սերունդների գլխավոր առաքելությունը: Նշենք, որ հունիսի 9-10-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվում էր ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդական միջխորհրդարանական ֆորումը: Միջոցառումը կրում էր «Երիտասարդ խորհրդարանականներ՝ հայացք դեպի Համագործակցության ապագանե խորագիրը: Ֆորումին, որը նվիրված էր Անկախ պետությունների համագործակցության 30-ամյակին եւ ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի 10-ամյակին, Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցել են պատգամավորներ Լիլիթ Մինասյանը, Արեն Մկրտչյանը, Էմմա Պալյանը եւ Ազգային ժողովի աշխատակազմի երիտասարդ ներկայացուցիչներ: Պատվիրակությունը մասնակցել է հետեւյալ թեմաներով կլոր-սեղան քննարկումներին. «Օրենսդրական գործունեության փաստացի ուղղություններն ու երիտասարդների իրավունքների ու շահերի ապահովումը», «Երիտասարդական հանրային դիվանագիտություն. միջտարածաշրջանային համագործակցություն եւ ԱՊՀ երկրների ընդհանուր շահեր», «Երիտասարդությունը եւ ռուսաց լեզուն. ԱՊՀ-ում ազգամիջյան հաղորդակցության լեզվի պահպանման եւ զարգացման մեթոդներ»: Խորհրդարանականները Տավրիդյան պալատում մասնակցել են ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի հերթական նիստին: Նիստի օրակարգում գլխավոր թեման ԱՊՀ երկրներում երիտասարդության դերն էր մշակութային ժառանգության պահպանման եւ ժողովրդական արվեստի զարգացման գործում»։
18:14 - 14 հունիսի, 2022
Հայաստանը վերապահումով կմիանա ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման համաձայնագրին

Հայաստանը վերապահումով կմիանա ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման համաձայնագրին

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 10-ին քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց ««Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին: Համաձայնագրի նպատակն է դրա մասնակից պետությունների զինված ուժերի կառավարման հուսալիության ամրապնդումը եւ ԶՈւ-երի միջեւ փոխգործակցության կապերի կազմակերպումը, որն իրականացվում է այդ թվում ԱՊՀ մասնակից պետությունների ռազմական նշանակության կապի արբանյակային ինտեգրված համակարգի ստեղծման միջոցով՝ դրա ազգային սեգմենտների ծավալմամբ՝  նկատի ունենալով համաձայնեցված տեխնիկական պահանջները: Ռուսաստանի Դաշնության ռազմական նշանակության գործող տիեզերական սարքերի ռետրանսլյատորների թողունակության ռեսուրսը համաձայնագրով տրամադրվում է կողմերին՝ ելնելով համաձայնագրի մասնակից պետությունների ԶՈւ կառավարման եւ նրանց ԶՈւ ռազմական կառավարման մարմինների փոխգործակցության կապերի կազմակերպման շահերից: Ռեսուրսի օգտագործումն ապահովվում է համաձայնագրի մասնակից պետությունների ԶՈւ կողմից ՌԴ զինված ուժերում կիրառման համար թույլատրված ռազմական նշանակության արբանյակային կապի երկրային կայանների շահագործման հիմքով: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի տեղեկացմամբ՝ համաձայնագրին Հայաստանը միացել է վերապահումով, ըստ որի՝ ՀՀ-ն առանձին որոշում կկայացնի համաձայնագրի դրույթների տարածման վերաբերյալ այն պետությունների նկատմամբ, որոնք կմիանան համաձայնագրին:
14:28 - 10 հունիսի, 2022
Կայացել է ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական հանձնաժողովի 29-րդ նիստը

Կայացել է ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական հանձնաժողովի 29-րդ նիստը

Հունիսի 7-ին, ղազախական կողմի նախագահությամբ, տեսակապի ձևաչափով տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական հանձնաժողովի 29-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի Հանրապետությունները, Ռուսաստանի Դաշնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հայկական կողմը ներկայացրել է ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը: Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են «Հյուպատոսական կապերի մասին» 1963 թ. Վիեննայի կոնվենցիայի դրույթների կատարմանը, «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թ. Մինսկի կոնվենցիայի, երկկողմ հյուպատոսական կոնվենցիաների շրջանակներում կողմերի համագործակցությանը, քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը:
19:55 - 07 հունիսի, 2022
ԱՊՀ երկրների զինաթափման հարցերով համատեղ խորհրդատվական հանձնաժողովի անդամները քննարկել են անվտանգության երաշխիքները |factor.am|

ԱՊՀ երկրների զինաթափման հարցերով համատեղ խորհրդատվական հանձնաժողովի անդամները քննարկել են անվտանգության երաշխիքները |factor.am|

factor.am: Մինսկում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների զինաթափման հարցերով համատեղ խորհրդատվական հանձնաժողովի (ԶՀԽՀ) հերթական նիստը, տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունից։ Նիստի մասնակիցները կարծիքներ են փոխանակել անվտանգության երաշխիքների հարցերի շուրջ։ Նրանք վերահաստատել են ԱՊՀ անդամ պետությունների պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը կայուն խաղաղության ապահովման ու միջազգային անվտանգության ամրապնդման համար դիրքորոշումների համապատասխանեցման ուղղությամբ։ Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները։ ԶՀԽՀ-ի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում՝ այս տարվա դեկտեմբերին։
14:48 - 02 հունիսի, 2022
Պուտինն առաջարկում է ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրել |civilnet.am|

Պուտինն առաջարկում է ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրել |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ԱՊՀ-ին դիտորդի կարգավիճակ տրամադրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ): Այս մասին ՌԴ նախագահն ասել է ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինը կարևորել է արտաքին քաղաքականության ոլորտում՝ ՄԱԿ-ում և այլ բազմակողմ հարթակներում, ՀԱՊԿ-ի մասնակիցների համաձայնեցված գործողությունները: «Այս համատեքստում պետք է ավելացնել փոխգործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գծով մեր բնական գործընկերների հետ։ Ի դեպ, մեր կարծիքով, տեղին և ճիշտ կլիներ, ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ին առընթեր դիտորդի կարգավիճակ տրամադրելը, դա մենք պետք է քննարկենք»,- ասել Է Ռուսաստանի ղեկավարը։ Այսօր՝ մայիսի 16-ին, Մոսկվայում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պետությունների ղեկավարների գագաթնաժողովը: Նրանք քննարկելու են ռազմական համագործակցությունը խորացնելու և բիոլոգիական անվտանգության հարցեր։
16:44 - 16 մայիսի, 2022