Արագածոտնի մարզ

ՀՀ Արագածոտնի մարզը հիմնադրվել է 1996 թվականին: Մարզի տարածքը կազմում է 2753 քառ. կմ եւ զբաղեցնում է ՀՀ տարածքի 9.3 %-ը: Մարզն իր մեջ ընդգրկում է Աշտարակի, Թալինի, Ապարանի և Արագածի նախկին շրջանները: 

Ծովի մակերեւույթից 2000-2500 մետր բարձրության վրա: Մարզի 19 համայնքներ ունեն լեռնային, իսկ 40 համայնքներ` բարձր լեռնայինի կարգավիճակ: Բնակչության թվաքանակը 2019 թ.հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 161774 մարդ: Մարզում կա 72 համայնք:

Մեղադրանքներ են առաջադրվել Արագածոտնի նախկին մարզպետին ու նրա՝ ԱԺ նախկին պատգամավոր եղբորը. ԱԱԾ

Մեղադրանքներ են առաջադրվել Արագածոտնի նախկին մարզպետին ու նրա՝ ԱԺ նախկին պատգամավոր եղբորը. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ ՀՀ Արագածոտնի նախկին մարզպետի, նրա եղբոր՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավորի և Կաքավաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու, ինչպես նաև նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների հափշտակություն կատարելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Ս.Ս.-ն ՀՀ նախագահի  1997 թվականի մայիսի 6-ի՝ «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի համաձայն, ՀՀ կառավարության 2009թ. մայիսի 29-ի թիվ 573-Ա որոշմամբ նշանակված լինելով որպես ՀՀ Արագածոտնի մարզպետ և հանդիսանալով գործադիր իշխանության ներկայացուցիչ, օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում լիազորված լինելով ապահովել Հայաստանի Հանրապետության օրենքների, Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի կատարումը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն իրականացնել մարզի տարածքում հողաշինարարության, հողօգտագործման և հողի պահպանման նկատմամբ, կանխել, կասեցնել և վերացնել ապօրինի հողօգտագործումը, մշտապես հանդիսանալով  իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ի պաշտոնե տեղյակ լինելով Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության իրականացման ծրագրի մասին, որն անցնելու է նաև Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով, այդ թվում՝ նաև Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքի վարչական տարածքով, անտեսելով ՀՀ կառավարության 2009թ. օգոստոսի 6-ի թիվ 968-Ա որոշման պահանջները, այն է՝ «Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության իրականացման նպատակով՝ հանձնարարել ՀՀ համապատասխան մարզպետներին և առաջարկել համայնքի ղեկավարներին կասեցնել Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և օտարման շերտերում շինարարության իրականացման և հողահատկացման գործընթացը», նախնական համաձայնության գալով տվյալ ժամանակ տեղական ինքնակառավարման մարմնում՝ Կաքավաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ս.Մ.-ի և եղբոր Ն.Ս.-ի հետ, խաբեության՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխման եղանակով դրա կադաստրային արժեքը արհեստականորեն բարձրացնելու  և հետագայում նույն հողամասը պետությանը զգալիորեն բարձր գնով վաճառելու նպատակով, խեղաթյուրելով Ն.Ս.-ի կողմից դեռևս 2005թ. Կաքավաձոր համայնքից աճուրդ-վաճառքով 35.200 ՀՀ դրամով գնված 7800մ2 մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքի գործառնական նշանակության տեսակը, նպատակ ունենալով նշված հողատարածքն անհամեմատ բարձր գներով վաճառելու ՀՀ-ի անունից հանդես եկող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ին, իր գիտությամբ և հովանավորչությամբ թույլատրել է եղբորը՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ն.Ս.-ին 2009թ. օգոստոսի 6-ից հետո իրականացնել ապօրինի շինարարական աշխատանքներ, նշված գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա կառուցել ինքնակամ շինություններ, ապա ի պաշտոնե ազդելով համայնքի ղեկավարի վրա, դրդել է վերջինիս չարաշահել պաշտոնեական լիազորությունները, մասնավորապես՝ խախտել ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն «Ինքնակամ կառուցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» որոշման պահանջները, առանց սահմանված կարգով կազմված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագծի, համաձայնեցված իրադրության հատակագծի, 2010 թվականի հունվարի 22-ի համապատասխան որոշմամբ օրինական ճանաչել կառուցված 683,8 քմ մակերեսով  ինքնակամ շինությունները, օրինական ճանաչված հասարակական շինության զբաղեցրած 0,78 հա հողատարածքի նպատակային նշանակությունը փոխել և դարձնել  հասարակական կառուցապատման, ինչպես նաև որոշման մեջ կեղծ տեղեկություններ ներառել այն մասին, որ ինքնակամ կառուցված շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման անվտանգության գոտիներում, որը հիմք է հանդիսացել պետական գրանցման համար:  Այնուհետև, շարունակելով իր հանցավոր մտադրության իրականացումը, Ս.Ս.-ն եղբորը համասեփականությամբ պատկանող հողատարածքը ներառելով ՀՀ կառավարության 2010թ. մայիսի 27-ի թիվ 931-Ն որոշմամբ սահմանված «Հյուսիս-հարավ միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» օտարման ենթակա տարածքների ցանկում, իրական հնարավորություն է ստեղծել այն ձեռք բերված արժեքը զգալիորեն գերազանցող գումարով վաճառելու և այդ կերպ խարդախությամբ պետական միջոցներից հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարները հափշտակելու մտադրությունն իրագործելու համար, ինչից օգտվելով Ն.Ս.-ն 2013թ. դեկտեմբերի 3-ին  «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ի հետ կնքել է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման վերաբերյալ պայմանագիր, որի արդյունքում 35.200 ՀՀ դրամ աճուրդ-վաճառքով գնված հողատարածքը վաճառվել է 139.923.733 ՀՀ դրամով՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի՝ 139.888.533 ՀՀ դրամի չափով գումարը: Պաշտոնատար անձանց և համայնքապետարանի աշխատակիցների նշված գործողությունների հետևանքով ոչ միայն խաթարվել է պետական և տեղական ինքնակառավարման  մարմինների բնականոն գործունեությունը, այլև չեն ապահովվել կառավարության որոշման պահանջների կատարումը, որպիսի գործընթացները իրականցվել են ՀՀ օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով, որը պետության համար առաջացրել է ծանր հետևանքներ, այն է՝ կադաստրային արժեքի համեմատ առանձնապես խոշոր չափերի  139.888.533 ՀՀ դրամ ավել գումարի չափով գույքային վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: Կատարած հանցավոր արարքների համար Ս.Ս.-ին և Ն.Ս.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Նույն գործի շրջանակներում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու կասկածանքով հարցաքննվել է նաև Կաքավաձոր համայնքի ղեկավարը, ով տվել է խոստովանական ցուցմունքներ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում Ն.Ս.-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգարվվել են սեփականության իրավունքի գրանցման բազմաթիվ վկայագրեր: Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքն անհատականացնելու և պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ:
10:29 - 27 հունվարի, 2021
Հայաստանի 5 մարզերում սպանդանոցային ծագման մսամթերքի վերաբերյալ տեսչական ստուգումներ չեն իրականացվել

Հայաստանի 5 մարզերում սպանդանոցային ծագման մսամթերքի վերաբերյալ տեսչական ստուգումներ չեն իրականացվել

2017 թվականին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց, որ Հայաստանում կենդանիների մորթն այլեւս պետք է իրականացվի միայն սպանդանոցներում։ Մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող մսամթերը պետք է լիներ բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած․ որոշումը, սակայն, գործնականում կիրառության մեջ չմտավ։  Սրանից հետո պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու ժամկետը 2018 թվականի հուլիսի 1-ից տեղափոխվեց 2019 թվականի հունվարի 1-ը: Սա էլ հետաձգվեց մինչեւ 2020 թվականի հունվարի 15-ը, որից հետո Սննդի անվտանգության տեսչական մարմինն անցավ պարտադիր սպանդանոցիային մորթի խիստ հսկողության։ Սա ենթադրում էր, որ տնտեսվարողների մոտ պետք է լիներ անանսաբուժական 5-րդ ձեւ, որն ապացուցում է անասունի՝ սպանդանոցում մորթված լինելու փաստը։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիները բողոքի ակցիաներ իրականացրին՝ ընդդեմ որոշման, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության անցնելու որոշումը կհետաձգվի մինչեւ հուլիսի 1-ը։  Արդեն 2020 թվականի հուլիսի 1-ից՝ սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության անցնելու որոշումը գործածության մեջ մտնելուց հետո, հանրային սննդի, առեւտրի կետերում եւ առեւտրի իրականացման վայրերում պետք է վերամշակվեր, իրացվեր, վաճառվեր, մատակարարվեր բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած մսամթերք: Ոորոշման կայացման դրությամբ՝ Հայաստանում եղել է 45 սպանդանոց։ Infocom-ը դեռեւս մայիսին անդրադարձել էր սպանդանոցային խնդրին եւ ներկայացրել, որ այն ժամանակվա տվյալներով գործող 44 սպանդանոցներից ծառայություն մատուցում էր միայն 19-ը։  Հայաստանում ծառայություն մատուցող սպանդանոցները՝ ըստ մարզերի Գրեթե 7 ամիս է՝ գործածության մեջ է մտել սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության անցնելու որոշումը: Այս հրապարակմամբ փորձենք հասկանալ, թե քանի գործող սպանդանոց կա Հայաստանում, ինչպիսին է դրանց տեղաբաշխվածությունը եւ որքան նոր սպանդանոցներ են կառուցվել որոշումն ուժի մեջ մտնելուց հետո։ Այսպիսով՝ ըստ  ՍԱՏՄ պաշտոնական կայքում առկա տվյալների՝ Հայաստանի գործող սպանդանոցները 72-ն են, որոնցից ծառայություն մատուցում են 41-ը։  Արագածոտնի մարզում ծառայություն է մատուցում 4 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Նախկինում մարզում կար ծառայություն մատուցող միայն 1 սպանդանոց, որը խոզերի մորթ չէր իրականացնում։ Այս 7 ամիսների ընթացքում շահագործման է հանձնվել ծառայություն մատուցող 3 սպանդանոց։ Մարզում ծառայություն մատուցող սպանդանոցներից մեկը՝ «Ագաթ-777» ՍՊԸ-ն, իրավաբանական անձանց ռեգիստրում եւ Պետական եկամուտների կոմիտեի կայքում գրանցված է որպես քաղաքացիական եւ կառույցների շինարարություն իրականացնող կազմակերպություն, որը, սակայն, մսամթերքի ոլորտի հետ կապ չունեցող է։ Կոտայքի մարզում ծառայություն է մատուցում 10 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 5 սպանդանոց։ Մարզի սպանդանոցներից մեկում ծառայություն է իրականացնում «Չանախ» ՍՊԸ-ն, որն, ըստ Պետական եկամուտների կոմիտեի կայքի, զբաղվում է կաթի մշակմամբ, կարագի եւ պանրի արտադրությամբ։ Լոռու մարզում ծառայություն է մատուցում 6 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Այս մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 2 սպանդանոց։ Մարզի սպանդանոցներից մեկում ծառայություն է մատուցում «Միտք» ՍՊԸ-ն, որն, ըստ Իրավաբանական անձանց ռեգիստրի, լուծարված է։ Արարատի մարզում ծառայություն է մատուցում 3 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների ու խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 1 սպանդանոց։ Արմավիրի մարզում ծառայություն է մատուցում 6 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի մորթ։ Նախկինում կար ծառայություն մատուցող 3 սպանդանոց։ Արմավիրը միակ մարզն է, որն ունի շարժական սպանդանոց։  Տավուշի մարզում ծառայություն է մատուցում 3 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 1 սպանդանոց։ Վայոց Ձորի մարզում ծառայություն է մատուցում 1 սպանդանոց, որն իրականացնում է մանր եւ խոշոր եղջերավոր կենդանինրի, նաեւ խոզերի մորթ։ Այս մարզում վերջին 7 ամիսների ընթացքում նոր սպանդանոցներ չեն կառուցվել։ Սյունիքի մարզում ծառայություն է մատուցում 2 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 1 սպանդանոց։ Վերջին 7 ամիսներին ավելացել է եւս մեկը։ Գեղարքունիքի մարզում ծառայություն է մատուցում 4 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 2 սպանդանոց։ Մայրաքաղաք Երեւանում ծառայություն է մատուցում 1 սպանդանոց, որն իրականացնում է մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի եւ ճագարների մորթ։ Մայրաքաղաքում նախկինում կար ծառայություն մատուցող 2 սպանդանոց։  Շիրակի մարզում կա երկու սպանդանոց, սակայն դրանցից ոչ մեկը ծառայություն չի մատուցում։ Սպանդանոցային մորթի մասին որոշման գործողության մեջ մտնելու պահին էլ Շիրակում չկային ծառայություն մատուցող սպանդանոցներ։ Այս 7 ամիսների ընթացքում նույնպես շահագործման չի հանձնվել ծառայություն մատուցող որեւէ սպանդանոց։ Ստացվում է, որ չնայած արդեն 7 ամիս է՝ սպանդանոցային մորթի խիստ վերահսկողություն է իրականացվում, այնուամենայնիվ դեռ կա մարզ, որտեղ ծառայություն մատուցող սպանդանոց չկա։ Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչպես է իրականացվում այս մարզի կենդանիների մորթն ու իրացումը։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Շիրակի մարզպետարանից պատասխանեցին, որ անասնապահությամբ զբաղվող քաղաքացիները կենդանիների սպանդն իրականացնում են բակային մորթի եղանակով, իսկ մսամթերքն իրացվում է մսավաճառների միջոցով։ Այսինքն՝ Շիրակի մարզում սպանդանոցային ծագման մսամթերքի խիստ վերահսկողություն փաստացի չի իրականացվում։ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ իրականացված անասնագլխաքանակի հաշվառման համաձայն՝ այս մարզում կա 87․095 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից 40․986 գլուխը՝ կովեր, խոզեր՝ 23․676 գլուխ, ոչխարներ եւ այծեր՝ 64․186 գլուխ։ Մեր պաշտոնական հարցմանն ի պատասխան՝ Տեսչական մարմինը նույնպես նշել էր, որ Շիրակի մարզում կա սպանդանոցի խնդիր, սակայն ցանկության դեպքում բնակիչներն իրենց կենդանիների մորթը կարող են իրականացնել հարակից մարզերի սպանդանոցներում։ Ո՞ր մարզերում են իրականացվել տեսչական ստուգումներ Սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության մասին որոշման ընդունումից ի վեր՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անցկացրել է 144 ստուգում, բայց ոչ բոլոր մարզերում։ Օրինակ՝ Երեւանում անցկացվել է 53 ստուգում, խախտումներ են հայտնաբերվել 9-ի դեպքում, Գեղարքունիքում՝ 10, խախտումներ են հայտնաբերվել 9-ում, Կոտայքում՝ 21, խախտումներ են հայտնաբերվել 16-ում, Սյունիքում՝ 35, խախտումներ են հայտնաբերվել 25-ում, Տավուշում՝ 15, խախտումներ հայտնաբերվել են 4-ում, Վայոց Ձորում՝ 10, խախտումներ հայտնաբերվել են 2-ում։  Ընդհանուր առմամբ, ստուգումներ իրականացվել են Երեւանում եւ 5 մարզերում, որոնց ժամանակ խախտումներ են հայտնաբերվել 65 տնտեսվարող սուբյեկտի մոտ։ Ինչո՞ւ մնացյալ մարզերում ստուգումներ չեն իրականացվել Հարցման պատասխանի համաձայն՝ ստուգումներ փաստացի չեն իրականացվել Լոռու, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի եւ Շիրակի մարզերում։ Հարցման պատասխանում նշված էր, որ Տեսչական մարմինը, վարչապետի հանձնարարականի համաձայն, միս-մսեղիքի սպանդանոցային ծագման վերաբերյալ ստուգումները կենտրոնացրել է առավելապես սպանդանոցներով հագեցած մարզերում։ Շիրակի մարզում սպանդանոցային ծագման մսեղիքի իրացման նկատմամբ վերահսկողություն չի իրականացվել այնպես, ինչպես իրականացվել է սպանդանոցներով հագեցված մարզերում։   Մեր զրույցում ՍԱՏՄ անասնաբուժական վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հակոբյանը հայտնեց, որ ծառայություն մատուցող սպանդանոցներով չհագեցած մարզերում վերահսկողություն չի իրականացվել վարչապետի հանձնարարականի համաձայն։ Փաստացի՝ մարզերում սպանդանոցների վերահսկողության վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտել է մասամբ, քանի որ արդեն 7 ամիս է՝ Հայաստանի մարզերից 5-ում ստուգումներ չեն իրականացվել։  Նարեկ Մարտիրոսյան
18:17 - 26 հունվարի, 2021
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Լվովյան փ. 25 շենքի 2-րդ մուտք, Ավան՝ 5-րդ փողոց 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Արամի փ. 70, Պուշկինի փ. 51/1, Եկմալյան փ. 1 շենքեր, Զաքյան 1-ին նրբ․ 1 շենք, Զաքյան 1, 3 շենքեր, Ամիրյան փ. 3, 5, 5ա շենքեր, Մաշտոցի պող. 5, 5ա, 5բ, 5գ, 5դ, Սարյան փ. 36, 38, 40, 40ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոմիտասի պող. 45/1 շենք, Դրոյի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գուլակյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փող. 56 շենք, Չեխովի փ. 54 շենքը և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ Արտաշիսյան փ. 71, 73 շենքեր, Փիրումյան փողոց, Դավթաշեն 3-րդ թաղ. 30, 31 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11։00-16:00 Պետ.տնկարանի տարածք, 11։00-17:00 Պարտիզակ, Առատաշեն, Արաքս, Մեծամոր և Հայկաշեն գյուղեր, Արագածոտնի մարզում՝ 10։00-16։00 Օհանավան, Ուշի, Արտաշավան, Սաղմոսավան գյուղեր, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնքի՝ Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Չարենցի, Կոմիտասի, Աբովյան, Իսահակյանի, Շիրակի փողոցներ մասնակի, Բոլոր հողեր, Ծիրանանոց, Կալեր թաղամասեր, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն ,Նոր Պտղնի, Նոր Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 11:30-13:30 Կարմիր գյուղ մասնակի, Սարուխան, Լանջաղբյուր, Գանձակ, Ծաղկաշեն, Գեղարքունիք գյուղերն ամբողջությամբ, «Վեոն Արմենիա», «Ղ-Տելեկոմ», «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններ, Սարուխանի թիվ 1 դպրոց, Կաբելի գործարան, Գավառ քաղաքի՝ Հացառատ թաղամաս մասնակի, «Ալիք», «Կարիշ» ՍՊԸ-ներ, գազալցակայաններ:
09:14 - 22 դեկտեմբերի, 2020
Ապարանի և Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում, Ստեփանծմինդա-Լարսը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար

Ապարանի և Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում, Ստեփանծմինդա-Լարսը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։  Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:10 - 16 դեկտեմբերի, 2020
Արագածոտնի մարզում «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան կկառուցվի |1lurer.am|

Արագածոտնի մարզում «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան կկառուցվի |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում նախաորակավորված մասնակիցների ցանկը, մրցութային հանձնաժողովի կազմը հաստատելու և մրցույթի ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին հավանություն տալու մասին հարցը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ կարգավորման նպատակը Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների վարչական տարածքում «Այգ-1» 200 մեգավատտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման ու շահագործման նպատակով մրցույթի պատշաճ կազմակերպումը, անցկացումն ու հաղթողի ընտրությունն է: Ծրագրի մրցութային հանձնաժողովի կազմում  են՝ ՏԿԵ նախարարի տեղակալը, արդարադատության նախարարի տեղակալը, ՇՄ նախարարի տեղակալը, ֆինանսների նախարարի տեղակալը: Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանն առաջարկեց հանձնաժողովում ընդգրկել նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալին: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ մրցույթը կամփոփվի փետրվարին, և հաղթողի անունը հայտնի կդառնա այդ ժամանակ:
12:52 - 03 դեկտեմբերի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 3 մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 3 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 55 շենք 2-րդ մուտք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Այգեստան 9 փողոց 23 շենք, Տերյան փ. 23, 25 շենքեր, Պուշկին փ. 46, 48 շենքեր, Աղայան փ. 7 շենք, Կորյուն փ. 7 շենք, Չարենցի փ. 40 շենք, Բուզանդի փ. 91, 107 շենքեր, Ամիրյան փ. 18, 18/3 շենքեր, Սարյան փ. 33 35 շենքեր, Պարոնյան փ. 2, 8, 10 շենքեր, Պարոնյան 3 փակուղի, Մաշտոցի պող. 16 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող․ 135ա, 135բ, 135գ, 135դ, 135ե, 135վ, 296, 302 շենքեր, Արշակունյաց պողոտայի սեփական տներ, Արշակունյաց պող․ 135 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրկաի փողոցի սեփական տներ, Նորագավիթ 1փ․ 1/7 հանրակացարան, Ներքին Շենգավիթ 6, 14․ 16 փողոցների սեփական տներ, Ներքին Շենգավիթ 14փ․ 2-րդ նրբանցքի սեփական տներ, Գազալցակայան, “Արարատ մսամթերք” ՍՊԸ, “Էրեբունի” օդանավակայան, Մամիկոնյանց փ. 54/1, 56 շենքեր, Լեփսիուսի փ. 6 շենք, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռուբինյանց փ. 17/1, 47/1 շենքեր, Շիրվանզադե փ. 4, 4/1, 4/2, 6 շենքեր, Գյուլբենկյան փ. 31, 33 շենքեր, Սոսեի փողոցի սեփական տներ և հարակից չո բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզում՝ 11։00-17:00 Բյուրական, Անտառուտ, Օրգով և Տեղեր գյուղեր, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնքի՝ Շահումյան և Սպանդարյան փողոցներ, Շիրակի, Չարենցի, Կոմիտասի, Աբովյան և Իսահակյան փողոցներ մասնակի, Բոլոր հողեր և Կալեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Զառ, Ձորաղբյուր, Նոր Պտղնի, 4-րդ միկրոշրջանի տարածքներ մասնակի, Շիրակի մարզում՝ 13:00-15:00 Ախուրյանի տարածաշրջանի՝ Արևիկ, Այգաբաց գյուղեր և Ախուրյան գյուղ մասնակի: 13:00-16:00 Արթիկի տարածաշրջանի Սարալանջ, Նահապետավան և Հառիչ գյուղեր:
09:17 - 27 նոյեմբերի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Հանրապետության փ. 62, 62ա շենքեր, Վարդանանց փ. 16, 16/1 շենքեր, Չարենցի փ. 25 շենք, Սայաթ-Նովա պող. 29 շենք, Մաշտոցի պող. 29 շենք, Իսրայելյան փ. 37 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Կոմիտասի պող. 7/2 շենք, Գյուլբենկյան փ. 27 շենք, Լեփսիուսի փ. 15 շենք, Փափազյան փ. 21 շենք, Ռուբինյանց փ. 22 շենք, Վաղարշյան փ. 21 շենք, Գրիբոյեդովի փ. 2/1 շենք, Ներսիսյան փ. 1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատության պող. 24, 24/31, 244 շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեձորի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11։00-17։00 Արտիմետ և Խորոնք գյուղեր, Արագածոտնի մարզում՝ 11։00-17։00 Բյուրական, Անտառուտ և Օրգով գյուղեր, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնքի՝ Գայի, Խանջյան, Սայաթ Նովա, Զաքարյան, Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Սաֆարյան, Շիրակի, Չարենց, Կոմիտաս, Աբովյան, Իսահակյան փողոցներ մասնակի, Բոլոր հողեր, Կալեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, 11։00-17։00 Կապուտան, Գեղաշեն, Կամարիս, Պտղնի գյուղեր մասնակի, 12։00-13։00 Աբովյան քաղաքի՝ 2-րդ միկրոշրջան մասնակի, Արարատի մարզում՝ 10։00-16։00 Դաշտավան, Դարբնիկ, Զորակ, Նիզամի, Դարակերտ, Արգավանդ, Ազատաշեն, Արբաթ, Գեղանիստ, Գետափնյա, Հայանիստ, Նորաբաց , Սայաթ Նովան, Հովտաշատ, Խաչփառ և Ղուկասավան գյուղեր, Մասիս քաղաքի Նոր, 2-րդ թաղամասեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
09:14 - 05 նոյեմբերի, 2020
Էրիկը, Անահիտն ու Էդիկը՝ Արցախի համար․ երեխաները վաճառում են իրենց նկարներն ու հասույթը փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին

Էրիկը, Անահիտն ու Էդիկը՝ Արցախի համար․ երեխաները վաճառում են իրենց նկարներն ու հասույթը փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին

Խանութից դուրս եմ գալիս, ու մի փոքրիկ տղա՝ ձեռքին նկարներ, ընդառաջ է գալիս ինձ։ - Բարեւ Ձեզ, ես նկարներ եմ վաճառում, հասույթն ուղարկում եմ հիմնադրամին, կուզե՞ք․․․ - Անունդ ի՞նչ ա։ - Էրիկ։ - Քանի՞ տարեկան ես, Էրիկ ջան։ - Տասնմեկ։ Նայում եմ Էրիկի ձեռքի նկարները, ընտրում ինձ ամենից շատ դուր եկածը, հետո առաջարկում մի քիչ միասին քայլել։ Էրիկն ասում է՝ չորս քեռի ունի, երեքը սահմանին են, մարտական գործողություններին են մասնակցում։ Իսկ ինքը փոքր քրոջ ու եղբոր` Անահիտի եւ Էդիկի հետ այստեղ է օգնում զինվորներին՝ իրենց նկարները վաճառելով ու հասույթը «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելով։ Լուսանկարում՝ Էրիկը 11-ամյա տղան պատմում է՝ մի քանի օր առաջ նամակ է ուղարկել զինվորներին։ Նամակում խոսել է առաջնագծում կռվող քեռիների, կարոտի մասին, եւ այնպես է ստացվել, որ նամակը գնացել, հասել է իր համաքաղաքացի զինվորներից մեկին։ Հետո այդ զինվորը նամակի մասին հեռախոսով պատմել է մորը, մայրը` ուրիշ համաքաղաքացիների, եւ լուրը եկել, հասել է Էրիկենց տնեցիներին։ «Զինվորի մայրն ասում է. «Ինքը պատմում էր, ես էստեղից էի լացում, ինքն՝ էնտեղից»։ Ասել է (զինվորը- խմբ.)` ծոցումս եմ պահում էդ նամակը»,- պատմում է Էրիկը, հետո ինձ ծանոթացնում Էդիկի ու Անահիտի հետ։ Երեխաները, իրար հերթ չտալով, ներկայացնում են, թե ինչպես որոշեցին իրենց նկարները վաճառել։ Լուսանկարում՝ Էդիկը «Սկզբում հեռուստացույցով տեսանք, որ երեխաները վաճառում են նկարներ՝ Արցախին օգնելու համար, մենք էլ որոշեցինք մի բանով օգնել։ Ճիշտ է՝ փոքր գումար ենք ուղարկում, բայց հուսով եմ` դրանով էլ մի բան անում ենք»,- ասում է Էրիկը։ Երեխաները վաճառում են ոչ միայն իրենց նկարները։ Նրանք հաճախում են Աշտարակ քաղաքի մշակույթի կենտրոն, որտեղի մյուս աշակերտներն էլ, հենց իմացել են ընկերների նախաձեռնության մասին, իրենց նկարներից են ուղարկել, որ դրանք էլ վաճառվեն։ Լուսանկարում՝ Անահիտը Յուրաքանչյուր նկարի արժեքը 1000 դրամ է։ Երեխաներն ասում են, որ գուաշով արված նկարները տպում են, տպած տարբերակներն են վաճառում, որպեսզի երկար ժամանակ չծախսեն նկարելու վրա, իսկ մյուս նկարների բնօրինակներն են վաճառում։ Հարցնում եմ՝ մինչեւ հիմա ինչքա՞ն գումար են աշխատել․ «30,000 դրամ»,- պատասխանում է Էրիկը, Էդիկն էլ կողքից ուղղում՝ 36,000 դրամ։ Գումարը հավաքում են, ուղարկում հիմնադրամին, կտրոններն էլ անպայման պահում են, որ հանկարծ իրենց գործին կասկածող չլինի։ (Մինչ նրանք ինձ պատմում են իրենց նախաձեռնության մասին, կողքի նստարանից մի պապիկ ձայն է տալիս․ - Ապրե՜ք, ձեր ցավը տանեմ…)։ Երեխաներն ասում են, որ տանը մեծերն իրենց ոգեւորում են, օգնում են, նկարներն են դասավորում։ Նաեւ ուրախ-ուրախ պատմում են, թե ինչպես են ուսուցիչները, իմանալով նախաձեռնության մասին, գովել իրենց: Նրանց մայրը՝ տիկին Արմինեն, ասում է, որ երեխաները նաեւ ընկույզներ են վաճառում՝ ամեն ընկույզը՝ 200 դրամ, իսկ իրենք՝ տան մեծերով, կտորե պայուսակներ են կարում եւ հասույթը կրկին փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Երեխաներին խնդրում եմ, որ ցույց տան իրենց բոլոր նկարները։ Ցույց են տալիս, պատմում՝ ով որն է նկարել։ Էրիկն իր նկարներից մեկն առանձնացնում է ու ասում․ - Սա խորհրդանշում է բոլոր հայերին, որոնք աշխարհի շուրջն իրար ձեռք են բռնել: Երեխաները կողքից կատակում են. - Նկարի մեջ հայերը քիչ են երեւում, բայց իրականում ավելի շատ են։ Էրիկի նկարը, որտեղ աշխարհի շուրջ հայերն իրար ձեռք են բռնել Երեխաները նկարները վաճառելու են դուրս գալիս ամեն օր, աշխատում են գրեթե ողջ օրը։ Ասում են՝ դե դպրոցն ու մշակույթի կենտրոնը փակ են:  Իսկ հարցին, թե մինչեւ երբ են վաճառելու նկարները, երեքը միասին պատասխանում են․ - Մինչեւ պատերազմը կվերջանա։ - Իսկ որ պատերազմը վերջացավ, ի՞նչ եք անելու առաջինը,- հարցնում եմ։ - Շնորհակալություն ենք հայտնելու զինվորներին․․․ Աննա Սահակյան  
20:10 - 30 հոկտեմբերի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Մաշտոցի պող. 49, 51, 58 շենքեր, Փարպեցի փ. 26 շենք, Պուշկինի փ. 58, 64 շենքեր, Թումանյան փ. 21 շենք, Հանրապետության փ. 83, 85, 85ա շենքեր, Սայաթ Նովա պող. 20, 22, 24, 26 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 12 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Կիևյան փ. 14ա շենք, Վարշավյան փ. 2 շենք, Խաչատրյան փ. 32 շենք, Սոսեի փ. 4, 6 շենքեր, Ահարոնյան փ. 18 շենք, Գոգոլի և Դրոյի փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա.Ավետիսյան փ. 1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաղրամյան պող. 70, 84 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սունդուկյան փ. 2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզում՝ 10:00-16:00 Արագածոտն, Նոր Ամանոս և Նոր Եդեսիա գյուղեր, Կոտայքի մարզում՝ 11:00-17:00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Զառ, Վերին Պտղնի, Ներքին Պտղնի գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 12։00-13։00 Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Ծակքար, Ծովասար, Լիճք, Վերին Գետաշեն համայնքներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Շողագա” ՀԷԿ, Սյունիքի մարզում՝ 10:00-12:00 Սիսիան քաղաքի` Տերյան, Թումանյան, Կամո փողոցներ, Րաֆֆի փողոց մասնակի 12:30-14:30 Սիսիան քաղաքի՝ Բակունց, Տիգրան Մեծի, Աղայան, Առուստամյան փողոցներ, 15:00-17:00 Սիսիան քաղաքի՝ Տիգրան Մեծի, Առուստամյան փողոց մասնակի, Գայի 1, 2, 3, 4, 5 փողոցներ:
09:51 - 29 հոկտեմբերի, 2020
Գազամատակարարման պլանային ընդհատումներ Երևանում, Տավուշի և Արագածոտնի մարզերում

Գազամատակարարման պլանային ընդհատումներ Երևանում, Տավուշի և Արագածոտնի մարզերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 16-ին՝ ժամը 09.00-ից 19.00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դ.Անհաղթի փողոցի թիվ 3,5,7,9, Ազատության պողոտայի թիվ 16, 20, Հր.Ներսիսյան փողոցի թիվ 1, 2, 4, 6, 6ա, 8, 10, 14/1, Ահարոնյան փողոցի թիվ 2/1, 2/2, Ադոնցի փողոցի թիվ 10, 12, 14 և Վ.Վահյան փողոցի առանձնատների գազասպառողների, ժամը 09.00-ից 18.00-ն՝ Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքների և 17-րդ փողոցի նրբանցքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10.00-ից մինչև ժամը 14.00-ն՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Տերյան փողոցի գազասպառողների, ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
09:30 - 16 հոկտեմբերի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ձորափի 130 «Մանկական երկաթուղի», Արամի փ. 64, 82, 84 շենքեր, Բուզանդի փ. 107 շենք, Ամիրյան փ. 27 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 10։00-16։00 Առատաշեն գյուղ, Արագածոտնի մարզում՝ 10։00-16։00 Աշտարակ քաղաքի` Բագավան թաղամաս, Պռոշյան, Ն․ Աշտարակեցու, Րաֆֆու, Գարեգին Նժդեհ փողոցներ, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնքի` Գայի, Խանջյան, Զաքարյան, Սայաթ-Նովա, Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Սաֆարյան, Շիրակի, Չարենցի, Կոմիտասի, Աբովյան, Իսահակյան փողոցներ մասնակի, Կալեր, Բոլոր հողեր, Ծիրանանոց թաղամասեր, Սյունիքի մարզում՝ 10:00-11:30 Սիսիան քաղաքի՝ Որոտան փ. 1, 3, 4, 5, 6, 7 շենքեր, Հիդրոշինարարների փողոց, 12:00-13:30 Սիսիան քաղաքի՝ Ի.Օրի փ. 1, 3, 3ա շենքեր, Խանջյան փ. 1ա շենք, Նար-Դոս փ. 4 շենք, 14:00-16:00 Սիսիան քաղաքի՝ Ֆիզկուլտուրնիկների փ. 2, 4 շենքեր, 11:00-16:00 Սառնակունք գյուղ մասնակի: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
10:54 - 08 հոկտեմբերի, 2020
Ծաղկահովիտի համայնքապետարանը չի ցանկանում մարել իր բնակիչների պարտքերը, նրանցից էլ գումարը չի գանձում |hetq.am|

Ծաղկահովիտի համայնքապետարանը չի ցանկանում մարել իր բնակիչների պարտքերը, նրանցից էլ գումարը չի գանձում |hetq.am|

hetq.am: Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղի նախկին համայնքապետը արոտավայրեր է վարձակալել Շիրակի մարզի Ջրառատ գյուղից ու տրամադրել անասնապահությամբ զբաղվող համագյուղացիներին: Սարերով միմյանց սահմանակից երկու գյուղերի ղեկավարները վաղուց են այս տարբերակով լուծել լեռնապարցիներին արոտավայրով ապահովելու հարցը: Վերջին անգամ երկու համայնքների միջև արոտավայրի վարձակալության պայմանագիր կնքվել է 2017թ. հոկտեմբերի 1-ին, որով Լեռնապարի համայնքապետարանը երեք տարի ժամկետով 300 հա արոտավայր է վարձակալել Ջրառատից: Պայմանագիրը կնքելուց մեկ ամիս հետո՝ 2017թ. նոյեմբերի 5-ին, տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով երկու համայնքներն էլ խոշորացվել են: Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի կազմի մեջ մտնող Լեռնապար գյուղը արոտավայրի վարձավճարը չի հավաքագրել բնակիչներից: Ախուրյանի համայնքապետարանը, որի կազմում է ընդգրկված Ջրառատ գյուղը, դիմել է դատարան՝ Ծաղկահովիտ համայնքից արոտավայրի երեք տարվա վարձավճարը գանձելու և պայմանագիրը լուծելու պահանջով: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցադիմումով պահանջել են Ծաղկահովիտ համայնքից բռնագանձել 920 400  դրամ վարձավճարը և ուշացնելու համար սահմանված տուգանքը։ Նկատի ունենալով, որ կողմերի միջև կա պայմանագիր, որով սահմանված են նաև երկկողմ պարտավորությունները, դատարանը հունիսի 15-ին որոշում էր ընդունել գործը քննել պարզեցված վարույթի կարգով, և 2020 թ. սեպտեմբերի 18-ին հրապարակել դատական ակտը: Սակայն սեպտեմբերի 3-ին, դատավոր Գոհարիկ Խաչատրյանը վերանայել է գործը պարզեցված կարգով քննելու իր որոշումը, և որոշում է կայացրել գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին: «Դատարանը անցել էր վճռի հրապարակմանը, սակայն ի հայտ են եկել որոշ հանգամանքներ ..., դատարանը գտնում է, որ գործը քննվի ընդհանուր հայցային վարույթի կարգով»,- ասվում է որոշման մեջ: Առաջին դատական նիստը նշանակվել էր սեպտեմբերի 22-ին: Ախուրյան համայնքի ներկայացուցիչը դիմումով դատարանին հայտնել է, որ հայցադիմումում նշված պարտքի գումարը հաշվարկված է եղել 2019 թ. համար։ Հաշվի առնելով, որ ընթացիկ տարվա երեք եռամսյակներն արդեն ավարտվում են, խնդրել է 2020 թ. վարձավճարը, որը կազմում է 510.000 դրամ, նույնպես ներառել ներկայացված պահանջում։ Դատարանն ընդունել է հայվորի պահանջը, այսպիսով՝ Ծաղկահովիտ համայնքից բռնագանձման ենթակա գումարը կազմում է 1 մլն 430 400 դրամ և ուշացնելու համար տուգանքը: Ծաղկահովիտ համայնքի ներկայացուցիչը չի մասնակցել դատական նիստին: Ջրառատի վարչական ղեկավար Ահարոն Ոսկանյանը հայտնեց, որ Լեռնապարի հետ պայմանագիրը կնքվել է մինչև համայնքի խոշորացվելը, հիմա այդ պարտավորությունն անցել է Ծաղկահովիտ համայնքին: Պայմանագրի ժամկետն արդեն լրանում է, բայց նախորդ տարիների գումարները չեն վճարել: Շարունակությունը՝ hetq.am-ում
17:19 - 25 սեպտեմբերի, 2020
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10։00-16։00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 3, 20, 22, 24, 24/1, 24/2, 26, 26/1 շենքեր, Թոթովենցի փ. 3/1,3/2, 3, 8, 8/1, 8/2, 10, 10/1, 14 շենքեր, Ավան՝ Սայաթ -Նովա թաղ․ 1/2 շենք, թիվ 76 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նուբարաշեն խճ 1, 2, 3, 4, 5 շենքեր, Գլինկայի փ. 6 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։00-17։00 Բաբաջանյան փ. 24 շենք, Նալբանդյան փ. 29, 45, 47 շենքեր, Կորյունի փ. 5 շենք, Հանրապետության 78 շենք, Սայաթ Նովա պող. 22 շենք, Վարդանանց փ. 5, 6/1 շենքեր, Մաշտոցի պող. 60 շենք, Տերյան փ. 57 շենք, Մոսկովյան փ. 37 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հր.Քոչարի փ. 14/2 շենք, Ա.Ավետիսյան փ. 74 շենք, Ա.Տիգրանյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոմիտասի պող. 19 շենք և սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաղրամյան պող. 51 շենք, Հ.Էմին փ. 4 շենք, Զեյթուն 10փ. 1 շենք, Ահարոնյան փ. 8 շենք, Գոգոլի փ. 9 շենք, Ա.Խաչատրյան փ. 18 շենք, Քանաքեռ ՀԷԿ 16 շենք, Զարյան փ. 21 շենք,Վաղարշյան փ. 24/1 շենք, Ա.Ավետիսյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ֆրունզեի փ․ 4/1, 6, 6/1, 6/2 շենքեր, Նժդեհի փ․ 30գ, 32ա, 34ա շենքեր, Արշակունյաց պող․ 42ա, 42գ շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզում՝ 11։00-17։00 Հնաբերդ, Գեղաձոր, Նորաշեն և Գեղադիր գյուղեր, Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Ձորաղբյուր, Կապուտան, Գեղաշեն, Կամարիս գյուղեր, Արամուս գյուղ մասնակի, 10։00-16։30 Եղվարդ համայնք՝ Գայի, Խանջյան, Զաքարյան, Սայաթ-Նովա, Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Կոմիտաս, Չարենցի, Աբովյանի, Իսահակյանի, Շիրակի Սաֆարյան փողոցներ մասնակի, Բոլոր հողեր, Կալեր թաղամաս, Ծիրանանոց թաղամաս մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 10։30-16։30 Ծովագյուղ համայնքն ամբողջությամբ, Սեմյոնովկայի հեռուստակենտրոն, “Վիվասել ՄՏՍ” ընկերության կայան, Գեղեցկուհի Անահիտ, Արծափ Հնդկացորեն, ՄՄ ընդ Ռ, Վաղարշակ և Արսեն, Սամվել և Ադրիանա, Ալիք ԱԿ, Արտեմ Պետրոսյան, Պարգև Շահբազյան, Արկադի և Արման Գալիլիա ՍՊԸ-ներ, Ծովագյուղից մինչև Արևիկ հանգստի գոտիներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Արարատի մարզում՝ 11։00-13:00 Արարատ քաղաքի՝ Շահումյան, Խանջյան, Իսահակյան, Երկաթուղայինների փողոցներ մասնակի, 10։30-12:30 Սիսավան և Վանաշեն գյուղեր, 10։30-14:00 Մխչյան գյուղ մասնակի, 10։00-16:00 Ուրցաձոր և Նոր Կյանք գյուղեր մասնակի 10։30-16:00 Քաղցրաշեն գյուղ մասնակի, Վայոց ձորի մարզում՝ 10։00-15:00 Կեչուտ գյուղ մասնակի, Լոռու մարզում՝ 11:00-17:00 Տաշիր քաղաք՝ Անի, Վան, 1-ից-11-րդ թաղամասեր, Երևանյան, Էրեբունի, Պուշկին, Աբովյան, Դեմիրճյան, Գագարին, Նաիրի, Կրուպսկայի, Շիրազ, Գետափնյա, Դպրոցականներ, Լճափնյա, Օրջոնոկիձե, Արևաին, Լատիշական, Արցախ, Ջահուկյան, Խանջյան, Կամոյի, Շահումյան, Սայաթ Նովա, Վ.Սարգսյան, Միչուրին, Անտառային, Կոմարով, Նալբանդյան, Գորկու, Կոմիտաս, Շատալովի փողոցներ, Սյունիքի մարզում՝ 10:30-16:30 Բռնակոթ գյուղ մասնակի, 11:00-17:00 Խնձորեսկ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
09:14 - 25 սեպտեմբերի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10։00-16։00 Նալբանդյան փ. 50, 110 շենքեր, Սայաթ Նովա պող. 18 շենք, Չարենցի փ. 4 շենք, Չարենցի փ. 68-113 սեփական տներ, Չարենցի 1-ին նրբ․ 11-103 սեփական տներ, Թումանյան փ. 9ա շենք, Թումանյան անցուղի Բայրոնի փ. 2/1 շենք, Այգեստան 6փ․ 36, 38 սեփական տներ, Այգեստան 9փ. 65 շենք, Շահինյան փ. 1-23 սեփական տներ, Ձորագյուղ 21/1 սեփական տուն, Կիլիկիաև Նորագյուղ թաղամասեր մասնակի և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Կասյան փ. 6 շենք, Սունդուկյան փ. 29 շենք, Հփ. 3 շենք, Դ.Անհաղթ փ. 16, 18 շենքեր, Քանաքեռ ՀԷԿ 11 շենք, Այգեձոր փ. 70 շենք, Սունդուկյան փ. 17 շենք, 1-2 մուտքեր, Կոմիտասի պող. 52 շենք, Ռայնիսի փ. 17, 26 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գոգոլի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռուբինյանց փ. 22, 24, 28 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Փափազյան փ. 29 շենք, Փափազյան փ. 17 շենք, Ա. Խաչատրյան փ. 1/2, 1/4, 30, 32 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 132 դպրոց, թիվ 33 մանկապարտեզ, Մամիկոնյանց փ. 40, 40/1, 40/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ն.Տիգրանյան փ. 19, 19/1, 21 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զարյան փ. 21 շենք, Արաբկիր 43փ. սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռ 5-րդ նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արտաշիսյան փ․ 45/20, 45/21 շենքեր, Մանթաշյյան փ․4/1, 4/3, 4/4, 4/5, 4/6, 4/7 շենքեր, Մանթաշյան փողոցի սեփական տներ, Շահամիրյանների փողոցի սեփական տներ, Եղբայրության փ․ 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Դավթաշեն 1-ին թաղ․ 27, 37 շենքեր, Սիլիկյան 5, 7, 9, 11, 12, 13 փողոցներ, Հաղթանակ 1, 4, 6 փողոցներ մասնակի, Տիչինայի փողոց մասնակ, Նորք Մարաշ՝ Նորքի 13փ. 99-155; 15փ.1-49; 17փ. 50-105 սեփական տներ, Ն 17 փողոց 2-րդ նրբ․ 2-22ա սեփական տներ, Նորքի 1, 9, 11 փողոցների սեփական տներ, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորքի 5, 7 փողոցների սեփական տներ, Հովսեփյան փողոցի սեփական տներ, թիվ 61 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Լվովյան փ. 3 շենք, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 25/3 շենք, Նոր Նորք 4-րդ զանգ.՝ Գայի պող. 51 շենք, Նոր Նորքի 5-րդ զանգ.՝ Մառի փ. 6 շենք, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ 67/1 շենքեր, Ավան Առինջ՝ Բաբաջանյան փ. 9 (2/13), Դուշամբեի փ. 9 (4/1) շենքեր, Ավան՝ Բաբաջանյան փ. 38 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզում՝ 11։00-15։00 Ակունք, Կարմրաշեն, Ոսկեթաս, Շղարշիկ, Եղնիկ և Իրինդ գյուղեր, 11։00-17։00 Հնաբերդ, Գեղաձոր, Նորաշեն և Գեղադիր գյուղեր, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք, Շահումյան, Սպանդարյան, Սաֆարյան, Գայի, Խանջյան, Զաքարյան, Սայաթ Նովա փողոցներ, Շիրակի, Կոմիտասի, Աբովյանի, Չարենցի, Իսահակյան փողոցներ մասնակի, Բոլոր հողեր և Կալեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, 11։00-13։00 Առինջ գյուղ մասնակի, 11։00-17։00 Ձորաղբյուր, Կապուտան, Գեղաշեն, Կամարիս գյուղեր մասնակի, Պտղնիի ամառանոցներ մասնակի, 12։00-16։00 Արզնի համայնք 5, 10, 12 փողոցներ, Փոստ, Գյուղապետարան, “Վիվասել ՄՏՍ” ընկերության բջջային կայան, Գեղարքունիքի մարզ․ 11։00-13։00 Մարտունի համայնք մասնակի, 13:30-16:30 Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն համայնքներն ամբողջությամբ, Վարսեր համայնք մասնակի, Լճաշենի զինմաս, Արա Արեգ, Քյավառ Նաիրի, Ռանչպար, Բաղդար, Նոյ Լենդ ՍՊԸ-ներ, Լեվ Լեն, Գազ Ամա, Հուսիկ Սեդրակյան ԱՁ-ներ, Լճաշենի պոմպակայանը, Ավտոտեխսպասարկում, Հեռուստակենտրոն,Վեոն Արմենիա, Վիվասել ՄՏՍ, Յուքոմ ընկերությունների բջջային կայաններ, Սևանա լճի Լճաշեն–Նորաշեն հատվածի ափամերձ հանգստի գոտիներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Շիրակի մարզում՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան, Փոքր Սարիար գյուղի արևելյան մաս, 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան, Ցողամարգ գյուղ մասնակի, 11:00-17:00 Ախուրյանի տարածաշրջան, Մարմաշեն և Հայկավան գյուղեր, Գյումրի քաղաք, Մուշ-1, Մուշ-2, Շերամ և Շիրակացի թաղամասեր, Սյունիքի մարզում՝ 10:30-15:30 Շաքի գյուղ մասնակի, 16:00-17:00 Իշխանասար գյուղ:
09:16 - 11 սեպտեմբերի, 2020