ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հայկական ֆուտբոլը կառավարող մարմինն է։ Հիմնադրվել է 1992-ի հունվարի 18-ին։ ՖԻՖԱ-ի անդամ է 1992թ․-ից, ՈՒԵՖԱ-ի լիիրավ անդամ՝ 1993թ․-ից։

ՀՖՖ բարձրագույն մարմինը համագումարն է, որը 4 տարով ընտրում է նախագահ եւ գործադիր կոմիտեի անդամներ։ Աշխատանքային մարմինը գործկոմն է։ 2018թ․ սեպտեմբերի 22-ից ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ԱԱԾ տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանը։ 2019թ. դեկտեմբերի 23-ին ՀՖՖ նախագահ  է ընտրվել Արմեն Մելիքբեկյանը։

ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում ջանք չեմ խնայի, որ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև վերջ խաղան Հայաստանի հավաքականում. Արաս Օզբիլիզ |armenpress.am|

ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում ջանք չեմ խնայի, որ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև վերջ խաղան Հայաստանի հավաքականում. Արաս Օզբիլիզ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիզն օրեր առաջ հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Օզբիլիզն իր սերնդի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից էր: Ֆուտբոլային կարիերան «Այաքս»-ի ակադեմիայից սկսելով` Օզբիլիզն իր ուրույն ձեռագիրը թողել յուրաքանչյուր թիմում, որտեղ խաղաժամանակ է ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում հայազգի կիսապաշտպանը խոսեց կարիերայի ընթացքում խաղացած ակումբների, Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մասին և պատմեց  առաջիկա պլաններից: -Սկսելով ամենասկզբից. Արաս, ինչպես Ձեզ մոտծնվեց սերը ֆուտբոլի հանդեպ և ի՞նչ տարիքից եքսկսել ֆուտբոլով զբաղվել։ -Որքան հետ եմ նայում դեպի մանկություն, առաջին հիշողություններումս միշտ գնդակով եմ եղել: Նույնիսկ ընտանեկան լուսանկարների ալբոմներում առկա նկարներում ես միշտ գնդակով եմ: Իմ կարծիքով գնդակի նկատմամբ սիրով եմ ծնվել: Սակայն այս ամենում մեծ դեր ունի հայրս, ով շատ է սիրում ֆուտբոլ: Վստահաբար, նրա ներդրումը ևս կա ֆուտբոլն առավել շատ սիրելու գործում: -«Այաքս»-ը համաշխարհային ֆուտբոլին մեծանուններ տված ակումբ է, որտեղ եղել եք նաևԴուք։ Ի՞նչ տվեց Ձեզ այդ հեղինակավոր ակումբը: -Յուրաքանչյուր տարի «Այաքս»-ի ակադեմիան ընտրական փուլ է անցկացնում պատանի ֆուտբոլիստների համար, որին մասնակցում է մոտ 1200 երեխա: Հայրս ինձ 7 տարեկանում գրանցեց նման մի ընտրական փուլի, և այդ 1200 երեխաներից ընտրեցին 18-ին, որոնցից մեկն էլ ես էի: «Այաքս»-ի ակադեմիայի տված կրթությունն ամբողջ կյանքի համար է: Ակադեմիան է, որը ոչ միայն ֆուտբոլային հստակ գիտելիքներ է տալիս, այլ նաև պարտադիր է համարում երեխայի դպրոցական կրթությունն ու կարգապահությունը: Կարող եմ Ձեզ համար մի օրինակ բերել սեփական փորձից․ երբ հաճախում էի ակադեմիա, մարզումային պայուսակս շատ մեծ էր, սակայն պարտադիր էր, որ ինքս կրեի իմ մարզումային իրերը, ոչ թե ծնողներս: Հենց այդ տարիքից էլ երեխայի մեջ սերմանում են պատասխանատվության զգացումը: -«Այաքս»-ից «Կուբան», հետո «Սպարտակ»: Հիմա, հետ նայելիս, արդյոք ռուսական Պրեմիեր լիգանայդ պահի համար ճի՞շտ  որոշում էր:  -Տեղափոխությունից առաջ այլ տարբերակներ կային, բայց արդեն մրցաշրջանի սկիզբն էր, և այլ տարբերակներն ինձ հարմար չէին այդ պահի համար: Ճիշտ քայլ եմ համարում տեղափոխությունս «Կուբան», և հենց այդ ակումբից հետո կարողացա մեկ տարվա ընթացքում տեղափոխվել Ռուսաստանի ամենամեծ ակումբ` «Սպարտակ»: Իհարկե, յուրաքանչյուր պատանի «Այաքս»-ի ակադեմիայից հետո երազում է մեծագույն ակումբներում խաղալու մասին, սակայն «Հռոմ հասնելու այլ ճանապարհներ կան»:  Եթե անկեղծ, Նիդեռլանդներից Ռուսաստան տեղափոխությունն ինձ համար «մշակութային շոկ» էր: Բայց հենց այնտեղ սկսեցի խոսել ռուսերեն: Ամենուր, որտեղ որ խաղացել եմ, ինձ համար կապեր եմ ստեղծել, սովորել եմ տեղական մշակույթից և հենց այդ ամենն ինձ կօգնի այժմ` պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո: -«Սպարտակ»-ից թուրքական «Բեշիկթաշ»: Ժամանակին բուռն  քննարկումների առիթդարձավ Ձեր տեղափոխությունը: Քայլն իրավացի՞էր: -Այո, այդ պահի համար, տեղափոխությունը «Բեշիկթաշ» ճիշտ էր: Նոր-նոր էի վերականգնվում ծանր վնասվածքից: Այդ նույն ընթացքում վարձավճարով հանդես էի գալիս իսպանական «Ռայո Վալեկանո»-ում: Երազանքի պես մի բան է Լա լիգայում հանդես գալը: Եվ պետք է հաշվի առնենք այն, որ «Բեշիկթաշ»-ը Չեմպիոնների լիգայում հանդես եկող ակումբ էր: -«Ռայո Վալեկանո» ու «Շերիֆ»․ թեպետ երկարժամանակ չեք խաղացել այս ակումբներում. Ինչպե՞ս եք հիշելու այդ ակումբները: -Երիտասարդ էի շատ և, գուցե, սխալներ էլ եմ ունեցել այդ ակումբներում խաղալու տարիներին, սակայն միայն լավ հիշողություններն ու մեծ փորձն  են  ինձ մնացել։ Հիմա արդեն հետ նայելով, կարող եմ հստակ ասել, որ հենց այդ քայլերն են ինձ այսօր բերել այստեղ: -Հայկական Պրեմիեր լիգա. «Փյունիկ» և«Ուրարտու»։ Հայաստանի առաջնությանամենահեղինակավոր թիմերում եք խաղացել, ինչպե՞ս եք հիշելու այս թիմերը: -Հրաշալի հիշողություններ ունեմ երկու ակումբների հետ կապված: Ինչպես դուք ասացիք, երկուսն էլ հայկական ակումբների շարքում ամենահեղինակավորներից են եղել: «Փյունիկ»-ից սկսելով` ծանոթացել եմ հայկական ֆուտբոլի հետ: Այդ ժամանակ չէի էլ պատկերացնում, որ պետք է մի օր հանդես գայի նաև «Ուրարտու»-ում: Բայց կյանքի գեղեցկությունը նրանում է, որ չգիտես, թե ինչ է լինելու հաջորդիվ: «Ուրարտու»-ի հետ Հայաստանի չեմպիոն եմ դարձել, այնպես, որ երկու ակումբներն էլ ինձ մոտ միայն դրական հիշողություններ են առաջացնում: -Գալով գլխավորին. Հայաստանի ֆուտբոլիազգային թիմում 40-ից ավել խաղ եք անցկացրել: Տեսնելով ազգային ընտրանին «ներսից»՝ ի՞նչն եքհիշում թիմում: -Ամեն ինչն եմ հիշում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում: Ինձ համար մեծագույն հպարտություն էր խաղալ Հայաստանի ընտրանու կազմում: Մեր սերունդն իսկապես լավ կազմ էր հավաքել և, կարծես, մի մեծ ընտանիք լինեինք: Բացարձակ այլ զգացողություն է հավաքականի մարզաշապիկով հանդես գալը: Կարոտում եմ հավաքականը, բայց այժմ էլ թիմի կողքին եմ՝ որպես առաջին երկրպագուներից մեկը: -Քիչ ֆուտբոլիստների է բախտ վիճակվումնորամուտի խաղում գոլի հեղինակ դառնալ: Կանադայի դեմ խաղում անվրեպ իրացրեցիք 11 մետրանոցը: Եկեք հիշենք այդ խաղը: Ինչպե՞սեղավ, որ Ձեզ տրվեց 11 մետրանոցը իրացնելուհնարավորությունը: -Հենց այն ընտանեկան մթնոլորտն էր, որի մասին խոսում էինք քիչ առաջ: Գնդակը Հենրիխի մոտ էր, հայացքներով միմյանց հանդիպեցինք, և նա հասկացրեց ինձ, որ ինձ է տրված այդ հնարավորությունը` իրացնելու 11 մետրանոց հարվածը: Լարվածություն չկար, վստահ էի, որ իրացնելու եմ: -Արաս, արդյոք Ձեր տաղանդն ամբողջությամբբացահայտվե՞ց, թե՞ վնասվածքներն իրենցնարեցին: -Բոլորն էլ գիտեն, որ կարիերայիս ընթացքում վնասվածքներս շատ են եղել: Ընդհանուր առմամբ, մոտ 4,5 տարի ֆուտբոլային կարիերայումս բաց եմ թողել հենց վնասվածքների պատճառով: Գուցե, մյուսները կարծում են, որ վնասվածքների պատճառով բախտս չի բերել, սակայն ես հակառակ կարծիքին եմ. 3 լուրջ վնասվածքներից հետո ես կրկին կարողացել եմ վերադառնալ մեծ ֆուտբոլ: -Ո՞վ է լավագույն ֆուտբոլիստը, ում դեմ և ում հետխաղացել եք: -Եթե անկեղծ` շատ են եղել նման ֆուտբոլիստներ: Երևի թե Ռիկարդու Կուարեժման, Ադրիանոն,Պեպեն,  Կոստան, և, իհարկե, Հենրիխ Մխիթարյանը: Անկեղծ եմ ասում, ինձ դուր չէր գալիս փոքրամարմին ֆուտբոլիստների դեմ խաղալը, քանի որ նրանք շատ ավելի արագ էին (ծիծաղում է. հեղ.): Ինձ համար իսկապես դժվար էր Պատրիկ Էվրայի դեմ խաղալը: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:48 - 07 դեկտեմբերի, 2023
Արաս Օզբիլիսը՝ ՀՖՖ նախագահի թեկնածու
 |sport.news.am|

Արաս Օզբիլիսը՝ ՀՖՖ նախագահի թեկնածու |sport.news.am|

sport.news.am: Ֆուտբոլիստի կարիերան ավարտած Արաս Օզբիլիսը հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին։ «Ես միշտ ասել եմ, որ ես իմ կարիերայից հետո ուզում եմ հայկական ֆուտբոլին օգուտ տալ՝ կլինի մարզիչ, թե մենեջեր: Ես մտածում եմ, որ հայկական ֆուտբոլն այն խաչմերուկի վրա է, ու շատ կարեւոր խաչմերուկի, որը շատ կարեւոր ժամանակի մեջ է: Հայկական ֆուտբոլը աճելու տեղ ունի: Այդ պատճառով ես իմ թեկնածությունը դնում եմ ՀՖՖ նախագահի ընտրություններում: Մտածում եմ, որ իմ փորձով, անցած ճանապարհով եւ նվիրվությամբ կարող եմ հայկական ֆուտբոլին մեծ օգուտ տալ: Այդ փոփոխությունների համար ինձ պետք է այն դիրքը, որ կարողանամ դրանք իրագործել: Ես դուրսն եմ մեծացել՝ Հոլանդիայում: Ամենադժվարը լինելու է մտածելակերպ փոխելը: Խաղացողների, ծնողների, ակումբների մտածելակերպը պետք է փոխենք, որն ամենաբարդն է: Հայկական ֆուտբոլը ճիշտ ճանապարհի վրա է, Հայաստանում ֆուտբոլը դարձել է հայտնի մարզաձեւ: Շատ բաներ կան, որ մտածում եմ՝ կարող ենք ավելի լավ անել: Քանի դեռ ընտրված չեմ, չեմ ցանկանում առաջ ընկնել, այլ մանրամասների մասին ասել: Դեկտեմբերի 23-ից հետո, եթե ընտրվեմ, ազգային հավաքականին վերաբերող բոլոր հարցերին կպատասխանեմ: Ինչ վերաբերում է իմ կարծիքին, ոսկե սերդի ժամանակը շատ լավն էր: Ներկայիս կազմում էլ մեծ պոտենցիալ եմ տեսնում: Պատկերացրեք՝ Օզբիլիսը, Տիկնիզյանը, Սպերցյանը չեն գալիս: Պետք է մտածենք մեր ֆուտբոլիստներին ունենալու մասին: Մտածենք, թե ովքեր են գալու, եթե դրսի խացաղոցները չգան: Ես որեւէ մեկի խորհրդով, հավատալով չեմ դնում իմ թեկնածությունը: Սա իմ անձնական որոշումն է: Քանի որ վերջին ակումբս «Ուրարտուն» է եղել, այդպես է ստացվել, որ ակումբից եմ առաջադրում: Ես գալիս եմ խնդիրներ լուծելու: Տեսնում եմ խնդիրներ մանկապատանեկան ֆուտբոլում: Ես վստահ եմ, որ հայկական ֆուտբոլին կարող եմ օգուտ տալ եւ փոխել»,- ասաց Արաս Օզբիլիսը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածուների առաջադրման ժամկետի ավարտին մնացել է մեկ օր։ Նախագահի թեկնածու կառաջադրի նաեւ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հայտնել էր, որ ինքը չի առաջադրվի, սակայն ակումբն այլ թեկնածուի կառաջադրի: Թեկնածուների առաջադրման վերջնակաժամկետը  2023թ. նոյեմբերի 23-ն է ներառյալ։ ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին:
15:11 - 22 նոյեմբերի, 2023
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Խորվաթիա

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Խորվաթիա

Նոյեմբերի 20-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Զագրեբ, որտեղ նոյեմբերի 21-ին կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Խորվաթիա-Հայաստան հանդիպումը: ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբ է մեկնել հետևյալ կազմով. ԴարպասապահներՕգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ»Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»ՊաշտպաններԿամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»Ալբերտ Խաչումյան - ԲԿՄԱԿիսապաշտպաններ/ՀարձակվողներԷդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)Լուկաս Սելարայան - «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)Էդգար Սևիկյան - «Պարի» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)Արթուր Սերոբյան - «Կասա Պիա» (Պորտուգալիա)Վբեյմար Անգուլո - «Ալաշկերտ»Արտակ Դաշյան - «Փյունիկ»Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ» Արթուր Միրանյան – «Նոա»Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ (Սոֆիա, Բուլղարիա)Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)Ավելացնենք, որ Վարազդատ Հարոյանը և Ուգոչուկվու Իվուն չեն մեկնել Խորվաթիա:  Մեր ընտրանու ավագը բաց կթողնի հանդիպումը ընտրական փուլում ստացած 5-րդ դեղին քարտի, իսկ Իվուն՝ Ուելսի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով:
12:52 - 20 նոյեմբերի, 2023
Ալեքսանդր Պետրակովը Ուելսի հետ խաղի արդյունքը կապում է վարպետության պակասի հետ
 |armenpress.am|

Ալեքսանդր Պետրակովը Ուելսի հետ խաղի արդյունքը կապում է վարպետության պակասի հետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Ուելսի հետ խաղի արդյունքը կապում է վարպետության պակասի հետ: «Այո, գրանցած արդյունքը կապված է վարպետության պակասի հետ: Ուելսն ուներ մեկ հնարավորություն և իրացրեց այն: Ես ֆուտբոլիստներից ոչ պահանջ չունեմ: Մեծ ձգտում ունեինք, սակայն ինքնագոլ ստացվեց: Բայց մոռանում ենք ու շարժվում առաջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Պետրակովը: Վերջինիս խոսքով` Հայաստանի հավաքականը Ուելսի դեմ խաղում կոմպակտ ֆուտբոլ է ցուցադրել, ինչը նորմալ է մի թիմի դեմ, որի ֆուտբոլիստները հանդես են գալիս անգլիական Պրեմիեր լիգայում և այլ բարձրակարգ առաջնություններում: «Կարող էինք հաղթել այս խաղում: Չեմ ընդունում մեր բախտը չի բերել արտահայտությունը: Այդ բառը իմ բառապաշարում չկա»,-ասաց նա: Պետրակովն ընդգծեց, որ Ուելսի դեմ հանդիպումն Վարազդատ Հարոյանի այս ընտրական փուլի լավագույն խաղն էր: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունեց Ուելսի հավաքականին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով:
21:56 - 18 նոյեմբերի, 2023
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքիով ավարտեց Ուելսի դեմ երևանյան հանդիպումը |armenpress.am|

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքիով ավարտեց Ուելսի դեմ երևանյան հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում ընդունեց Ուելսի ընտրանուն: Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկից ընդամենը 5 րոպե անց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը բացեց հանդիպման հաշիվը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Լուկաս Սելարյանը: Բաց թողած գնդակից հետո Ուելսի հավաքականը տիրել էր նախաձեռնությանը, բայց անթերի էին գործում Հայաստանի ընտրանու պաշտպանները: Առաջին կեսի ավելացված րոպեին, սակայն, Ուելսը վերականգնեց հաշվի հավասարությունը: Ինքնագոլի հեղինակ դարձավ Նաիր Տիկնիզյանը: Առաջին կես` 1:1: Երկրորդ կեսում թիմերը փոխանակվում էին գրոհներով` չգտնելով միմյանց խոցելի օղակները: Խաղակեսի վերջնամասում Հայաստանի ազգային թիմը տիրում էր նախաձեռնությանը և շարունակաբար գրոհում էր: Պետրակովի սաներին այդպես էլ  չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը: Հայաստան-Ուելս` 1:1: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 21-ին` հյուրընկալվելով Խորվաթիայի ընտրանուն: Այդ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:  
19:59 - 18 նոյեմբերի, 2023
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 23-ին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 23-ին

Նոյեմբերի 7-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ օրակարգի միակ հարցը ՀՖՖ 24-րդ հերթական ժողովի անցկացման վայրի, օրվա և ժամի հաստատումն է եղել: Որոշվել է ՀՖՖ հերթական ժողովն անցկացնել դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, ՀՖՖ գրասենյակում: «ՀՖՖ Նախագահի պաշտոնավարման ժամկետի լրացմամբ պայմանավորված՝ նախատեսվող ՀՖՖ 24-րդ հերթական ժողովն ընտրական է։ Համաձայն ՀՖՖ Կանոնադրության 30-րդ կետի 3-րդ ենթակետի՝ ՀՖՖ ժողովի յուրաքանչյուր Անդամ կարող է առաջարկել մեկ թեկնածու ՀՖՖ Նախագահի տեղի համար։ ՀՖՖ Նախագահի պաշտոնում առաջադրվելու համար թեկնածուները պետք է համապատասխանեն ՀՖՖ Կանոնադրության 30-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված հետևյալ պահանջներին․ ա) մինչև թեկնածու առաջադրվելը վերջին հինգ տարիներից երկուսի ընթացքում ակտիվ դերակատարում ունենալ ՀՀ-ում ֆուտբոլի բնագավառում (Պաշտոնատար անձ (դիմելու պահին պաշտոնը չզբաղեցնող), նախկին ֆուտբոլիստ (դիմելու պահին կարիերան ավարտած), կամ սպորտում այլ կերպ ներգրավված անձ (մարզական լրագրող, մեկնաբան, իրավաբան և այլն), բ) լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի և բնակվել պետության տարածքում, գ) լինել առնվազն 25 տարեկան և ունենալ ՀՀ-ում ընտրական իրավունք, դ) տվյալ պաշտոնի հետ անհամատեղելի որևէ հանցագործության համար նախկինում դատապարտված չլինել, ե) չգտնվել սնանկության գործընթացում: ՀՖՖ Նախագահի թեկնածու առաջադրելու համար Անդամները պետք է ՀՖՖ ներկայացնեն հետևյալ տեղեկությունները/փաստաթղթերը. 1.Կենսագրություն՝ ֆուտբոլի բնագավառում գործունեության մանրամասն նկարագրությամբ (մասնավորապես՝ վերջին հինգ տարիներից երկուսի ընթացքում), 2.Անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճեն (նույնականացման քարտի կամ կենսաչափական անձնագրի տրամադրման դեպքում նաև տեղեկություններ բնակության հասցեի վերաբերյալ), 3.ՀՖՖ Անդամի համապատասխան իրավասու մարմնի կողմից հավաստագիր, որ ՀՖՖ Նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուն համապատասխանում է Կանոնադրության 30-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված պահանջներին` համաձայն սույն Ծանուցմանը կից ներկայացված ձևի (Հավելված 3), 4.ՀՀ ԲԴԽ աշխատակազմ՝ դատական դեպարտամենտի կողմից տրամադրված դատվածության տեղեկանք, 5.ՀՀ ԲԴԽ աշխատակազմ՝ դատական դեպարտամենտի կողմից տրամադրված սնանկության գործընթացում չգտնվելու վերաբերյալ տեղեկանք»,- ասված է հայտարարության մեջ։ Նշվում է, որ ՀՖՖ Կանոնադրության 86-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ ՀՖՖ Նախագահի 2023թ. ընտրություններին 4 տարվա պաշտոնավարման ժամկետը կկրճատվի մինչև 3 տարի, որպեսզի մինչև 2026 թ․-ը Գործադիր կոմիտեի անդամների պաշտոնավարման ժամկետները հավասարեցվեն: Իսկ թեկնածուների՝ ՀՖՖ Ընտրական կոմիտեի կողմից հաստատված վերջնական և պաշտոնական ցուցակը տրամադրվում է ՀՖՖ Անդամներին ՀՖՖ Նախագահի ընտրության համար հրավիրվող ժողովից առնվազն 10 օր առաջ։
22:09 - 07 նոյեմբերի, 2023
ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի վերաբերյալ

ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի վերաբերյալ

ՀՖՖ-ն, ի պատասխան նոյեմբերի 18-ին Երևանում կայանալիք Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի գների վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչների կողմից ստացված հարցումների, տեղեկացնում է.«Սեպտեմբերի 11-ին կայացած Հայաստան-Խորվաթիա հանդիպումից 2 ամիս առաջ ՀՖՖ-ն սկսեց այդ հանդիպման տոմսերի առցանց վաճառքը, որն ուղեկցվեց անակնկալ դրսևորումներով: Նախ՝ տոմսերը վաճառվեցին ընդամենը մի քանի ժամվա ընթացքում, իսկ հետո դրանց մի մասը հայտնվեց սև շուկայում և վերավաճառվեց շատ ավելի թանկ: Տեխնիկական խնդիրներ առաջացան նաև բուն վաճառքի հետ կապված. մեծ թվով իրական երկրպագուներ մնացին առանց տոմսի: Այս ամենը ստիպեց ՀՖՖ-ին վերանայել մոտեցումը և ձեռնարկել ստեղծված վիճակից դուրս գալու քայլեր:Ուելսի հետ առաջիկա խաղի համար սահմանվել են տոմսերի նոր գներ, որոնք պիտակվել են որպես «թանկացած» տոմսեր, թեև իրականում դրանք թանկացել են մասամբ: Նախևառաջ՝ պահպանվել է տոմսերի գնի նվազագույն շեմը՝ 1000 դրամ, ընդ որում՝ նույնիսկ այս տարվա ընթացքում եղել են հանդիպումներ, երբ տոմսերի նվազագույն շեմը կրկնակի գերազանցել է Ուելսի հետ խաղի տոմսերի նվազագույն շեմը (մասնավորապես, Թուրքիայի հետ խաղի ժամանակ ամենաէժան տոմսերի գինը եղել է 2000 դրամ, իսկ 2021 թ. նոյեմբերին կայացած Հայաստան-Գերմանիա հանդիպման ամենաէժան տոմսերի գինը՝ 3000 դրամ), սակայն որևէ մեկն այն ժամանակ չի խոսել տոմսերի թանկացման մասին:Միաժամանակ ՀՖՖ-ն տարբեր զեղչեր է սահմանել երկրպագուների տարբեր խմբերի համար, որոնք կարող են տոմսերը գնել իջեցված գներով: Կան նաև մշտապես իրականացվող այլ ծրագրեր, որոնք միտված են կարգավորելու սոցիալապես անապահով խավերի մուտքը մարզադաշտ: Նշենք, որ ՀՖՖ-ն յուրաքանչյուր խաղի համար հարյուրավոր տոմսեր է հատկացնում շահառուների տարբեր խմբերի, իսկ ֆան ակումբներին տոմսերը վաճառվում են կրկնակի էժան, եթե խոսքը չի գնում ամենաէժան տոմսերի մասին:Հաշվի առնելով, որ Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի մեծ մասն արդեն սպառվել է, իսկ վաճառքն ընթացել է բնականոն հունով, կարելի է վստահաբար պնդել, որ գնային նոր քաղաքականությունն արդարացված է և, ամենայն հավանականությամբ, կիրառելի է լինելու նաև ազգային հավաքականի հաջորդ հանդիպումների համար: Այդուհանդերձ, ՀՖՖ-ն պատրաստվում է հաջորդ տարի կայանալիք հանդիպումների տոմսերի գների հարցը քննարկել ՀՖՖ շահառուների կոմիտեի անդամների հետ, որոնք էլ առաջարկ կներկայացնեն տոմսերի գնային քաղաքականության վերաբերյալ:Ընդգծենք, որ սոցցանցերում շրջանառվող տեղեկությունները 20-հազարանոց տոմսերի վերաբերյալ ճշգրիտ չեն, քանի որ տոմսերի այդ գինը սահմանվել է Ուելսի հավաքականի երկրպագուների, ինչպես նաև ՀՖՖ գործընկեր/հովանավորների  համար:Կարելի է փաստել, որ մեծ հաշվով Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի գների որոշակի թանկացման վերաբերյալ դժգոհողներն առաջին հերթին վերավաճառողներն են: ՀՖՖ-ն սև շուկայում հայտնված տոմսերի հետ կապված գործողություն իրականացնելու որևէ լիազորություն չունի, բայց կարծում ենք, որ գնային նոր քաղաքականությամբ հնարավոր եղավ առնվազն նպաստել այս արատավոր երևույթի նվազեցմանը, ինչի մասին վկայում է սև շուկայում վաճառվող տոմսերի վերաբերյալ հայտարարությունների քանակի կտրուկ նվազեցումը:Իհարկե, դժգոհողների թվում են նաև իրական ֆուտբոլասերներ: Վստահեցնում ենք, որ տոմսային այս քաղաքականությունից չի տուժելու ոչ մի իրական ֆուտբոլասեր՝ հաշվի առնելով, որ ամենից արագ սպառվել են ամենաթանկ տոմսերը, իսկ 1000-դրամանոց տոմսերը, հոկտեմբերի 19-ի դրությամբ, դեռևս առկա էին վաճառքում: Ինչ վերաբերում է Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի վաճառքից ստացված գումարներին, ապա տեղեկացնում ենք, որ ավելի բարձր գներով վաճառված բոլոր տոմսերի հասույթն ուղղվելու է Արցախից տեղահանված և ֆուտբոլով զբաղվող երեխաների կարիքներին, ինչպես նաև ՀՖՖ-ի կողմից իրականացվող, փախստականների և տեղահանված երեխաների համար նախատեսված Play for integrity ծրագրի իրականացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
14:56 - 20 հոկտեմբերի, 2023