armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Ուելսի հետ խաղի արդյունքը կապում է վարպետության պակասի հետ:
«Այո, գրանցած արդյունքը կապված է վարպետության պակասի հետ: Ուելսն ուներ մեկ հնարավորություն և իրացրեց այն: Ես ֆուտբոլիստներից ոչ պահանջ չունեմ: Մեծ ձգտում ունեինք, սակայն ինքնագոլ ստացվեց: Բայց մոռանում ենք ու շարժվում առաջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Պետրակովը:
Վերջինիս խոսքով` Հայաստանի հավաքականը Ուելսի դեմ խաղում կոմպակտ ֆուտբոլ է ցուցադրել, ինչը նորմալ է մի թիմի դեմ, որի ֆուտբոլիստները հանդես են գալիս անգլիական Պրեմիեր լիգայում և այլ բարձրակարգ առաջնություններում:
«Կարող էինք հաղթել այս խաղում: Չեմ ընդունում մեր բախտը չի բերել արտահայտությունը: Այդ բառը իմ բառապաշարում չկա»,-ասաց նա:
Պետրակովն ընդգծեց, որ Ուելսի դեմ հանդիպումն Վարազդատ Հարոյանի այս ընտրական փուլի լավագույն խաղն էր:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունեց Ուելսի հավաքականին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով:
comment.count (0)