Կապան

Կապան՝ քաղաք Հայաստանում, Սյունիքի մարզի մարզկենտրոնը։ 2017թ․ նոյեմբերից, իր մեջ միավորելով տարածաշրջանի գյուղական համայնքները, դարձել է Կապան խոշորացված համայնք: Գտնվում է երկրի հարավ-արեւելքում, Երեւանից 320 կմ հարավ-արեւելք, Ողջի գետի ափին, Խուստուփ լեռան հյուսիսային ստորոտին, 910 մ բարձրության վրա, մշտական բնակչությունը 2011 թվականանի մարդահամարի արդյունքներով կազմել է 43190 մարդ, 2015 թվականի դրությամբ՝ 42 700։ Քաղաքի անունը ծագում է «կապան» հասարակ անունից, որ նշանակում է «կիրճ, նեղ անցք երկու լեռների միջեւ», նաեւ՝ «կիրճի նեղ մասում եղած ամուր դուռ»:

Մթնաձորին հարակից Ծավ բնակավայրի մոտակայքում 9000 տնկի է հողին ամրացվել. տնկվել է 5000 ընկուզենի և 4000 այլ ծառատեսակ

Մթնաձորին հարակից Ծավ բնակավայրի մոտակայքում 9000 տնկի է հողին ամրացվել. տնկվել է 5000 ընկուզենի և 4000 այլ ծառատեսակ

Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսություն մասնաճյուղն իրականացրել է ծառատնկման աշխատանքներ՝ Ծավ բնակավայրի մոտակայքում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Մթնաձորի անտառի հարակից հատվածում, 2 հեկտար ընդհանուր տարածքի վրա տնկվել է շուրջ 9000 տնկի՝ 5000 հատ ընկուզենի և 4000 հատ ուղեկցող այլ ծառատեսակներ՝ այդ թվում կովկասյան փռշնի, կովկասյան տանձենի և կովկասյան սրնգենի)։ Տնկման արդյունքներին ծանոթանալու համար տնկարան է այցելել շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը։ Տարածքը ցանկապատվել է, անցկացվել է ոռոգման շուրջ 4000 մետրանոց համակարգ, տեղադրվել է 25 տոննա տարողությամբ ջրի տարա։ Այնուհետև Վահե Ջիլավյանը եղել է նաև Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի միջոցով Կապանում կառուցված 2 սպորտհրապարակներում։ Վահե Ջիլավյանը զրուցել է դրամաշնորհային ծրագիրն իրականացրած հասարակական կազմակերպության ներկայացուցչի հետ և ամփոփել ծրագրի արդյունքները։
16:20 - 25 հուլիսի, 2020
Վահե Ջիլավյանն այցելել է Կապանի կանանց ռեսուրս կենտրոն

Վահե Ջիլավյանն այցելել է Կապանի կանանց ռեսուրս կենտրոն

Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում եղել է Կապանի կանանց ռեսուրս կենտրոնում, ծանոթացել Պահպանվող տարածքների աջակցման ծրագրի կողմից տրված դրամաշնորհի միջոցներով վերազինված, կահավորված և վերանորոգված կարի արտադրամասին։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ Շուրջ 30.000 եվրո դրամաշնորհի շրջանակում այժմ Կապանի կանանց ռեսուրս կենտրոնում աշխատում է 6 մշտական աշխատող։ Կենտրոնը հասարակական գործունեությունից զատ ծավալում է նաև սոցիալական ձեռնարկատիրություն։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող Պահպանվող տարածքների ծրագիր֊ Հայաստան ծրագրի շնորհիվ Կապանն այժմ ունի ժամանակակից կարի արտադրամաս, որի արտադրանքը շուտով ներկայացված կլինի նաև մարզի հագուստի սրահներում։ Նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը Կապանի կանանց ռեսուրս կենտրոնի աշխատակիցների հետ ամփոփել է ծրագրի արդյունքները, քննարկել այլ ծրագրերին մասնակցության հնարավորությունը։
12:51 - 25 հուլիսի, 2020
Կապանում գործարկվում է Հայաստանի ամենաերկար զիփլայնը |armenpress.am|

Կապանում գործարկվում է Հայաստանի ամենաերկար զիփլայնը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում դեռևս 2019 թվականի վերջին սկսված, 2020-ին շարունակված աննախադեպ երկարությամբ զիփլայնի կառուցման ծրագիրը մոտեցավ ավարտին։ Հուլիսի 20-ին պաշտոնապես բացվում է Հայաստանի ամենաերկար զիփլայնը։ Այս մասին տեղեկացրեց նախագծի ինժեներ Գեղամ Միրոյանը։ Այս ծրագրով Կապանը դառնում է հետաքրքիր էքստրիմի սիրահարների համար: «Համավարակը հաշվի առնելով՝ բացումը լինելու է բաց տարածքում։ Ներկաներին տրամադրվելու են դիմակներ, ախտահանիչ միջոցներ։ Պահպանվելու են անվտանգության բոլոր կանոնները»,-ասաց Գեղամ Միրոյանը։  Զիփլայնի ծառայություններից հենց այսօր՝ հուլիսի 20-ին, օգտվողներն արդեն նախապես գրանցվել են։ Գեղամ Միրոյանը նշեց, որ բավական հետաքրքվողներ կան։ Տոմսի արժեքը 10 հազար դրամ է։ Կապանի՝ երկու մասից բաղկացած զիփլայնի ընդհանուր երկարությունը 1750 մետր է, մեկ կետից մյուս կետի երկարությունը 1080 մետր է, այն երկար է Ենոքավանի (750 մ) և Երևանի (մոտ 870 մ) զիփլայններից: Նախագծի ինժեները վստահեցնում է, այն իր երկարությամբ ու տեղակայմամբ առանձնանում է տարածաշրջանում։ Զիփլայնն անցնում է քաղաքի վրայով: Այսինքն` զբոսաշրջիկն անցնելու է շենքերի վրայով: Հիմնականում զիփլայնները բնության գրկում են լինում, սա քաղաքի մեջ է, անցնում է քաղաքի վրայով: Արագությունը ճոպանի վրա հասնում է մինչև 120 կմ/ժ։ Մասնագետը նշում է, որ անվտանգության առումով որևէ խնդիր չկա: Աշխատանքները կատարվել են ամենաբարձր մակարդակով: Այցելուների հետ տեղում աշխատանք կկատարվի, կլինի հրահանգավորում:  Զիփլայնի նախագիծը զբոսաշրջության ոլորտում Կապանի 2020 թվականի առաջին խոշոր ներդրումային ծրագիրն է։
10:20 - 20 հուլիսի, 2020
Կապանը դառնում է հետաքրքիր էքստրիմի սիրահարների համար. այն կունենա ամենաերկար զիփլայնը |armenpress.am|

Կապանը դառնում է հետաքրքիր էքստրիմի սիրահարների համար. այն կունենա ամենաերկար զիփլայնը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում համավարակով պայմանավորված զբոսաշրջության ոլորտում բազմաթիվ ծրագրեր հետաձգվեցին, որոշները չեղարկվեցին: Չնայած դժվարություններին, Սյունիքի մարզի Կապան քաղաքում, հետաքրքիր նախաձեռնություններ են կյանքի կոչվում: Մասնավորապես, աշխատանքներ են իրականացվում, որպեսզի Կապանը դառնա հետաքրքիր էքստրիմի սիրահարների համար: Մոտ ժամանակներս ավարտին կհասցվեն Կապանում զբոսաշրջային ոլորտում 2020 թվականին խոշոր ծրագրերից մեկի աշխատանքները: Մասնավոր հատվածի ներդրումների արդյունքում Կապանը կունենա աննախադեպ երկարությամբ զիփլայն: Այն երկար է Ենոքավանի (750 մ) և Երևանի (մոտ 870 մ) զիփլայներից: Նախագծի ինժեներ Գեղամ Միրոյանը նշեց, որ մի քանի օրից կկատարվեն վերջնական փորձարկումները:   «Այս զիփլյանի մեկ կետից մինչև մյուս կետը ուղիղ գծով 1080 մետր է: Գետնից ճոպանի ամենաբարձր կետը 160 մետրը գերազանցում է: Այն անցնում է քաղաքի վրայով: Այսինքն, զբոսաշրջիկն անցնեու է շենքերի վրայով: Հիմնականում զիփլայնները բնության գրկում են լինում, սա քաղաքի մեջ է, քաղաքի վրայով է անցնում: Այս զիփլայնը դրանով նույնպես աննախադեպ է»,-ասաց Գեղամ Միրոյանը:  Զիփլայնի կառուցման աշխատանքները մեկնարկել են անցած տարվա սեպտեմբերի վերջից: Թղթաբանությունից մինչև վերջնական արդյունք՝ ամիսներ շարունակ հետևողական աշխատանքի շնորհիվ այն արդեն պատրաստ է: Գեղամ Միրոյանը նշեց, որ հիմա վերջնական փուլում են:  «Անվտանգության առումով կարող եմ ասել, որ խնդիր չկա: Աշխատանքները կատարվել են ամենաբարձր մակարդակով: Այցելուների հետ տեղում աշխատանք կկատարվի, կլինի հրահանգավորում: Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա այն քննարկման փուլում է»,-ասաց Գեղամ Միրոյանը:   Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը շատ կարևոր համարեց նման ծրագրի իրականացումը: Այն Կապանում զբոսաշրջության ոլորտում այս տարվա առաջին խոշոր ծրագիրն է:  «Աշխատանքները գրեթե ավարտման փուլում են: Այն շատ գրավիչ կլինի էքստրիմը սիրող զբոսաշրջիկների համար: Այս նախաձեռնությունը մեծ նշանակություն կունենա Կապանի համար, վստահաբար մեր համայնքը զբոսաշրջիկներին այլ կողմից կներկայանա, այցելուների նոր հոսք կապահովվի: Ցավոք, համավարակով պայմանավորված` ծրագրերը փոխվեցին, սակայն չենք հուսահատվում, մենք և մասնավոր հատվածը շարունակում է աշխատել ու պատրաստվել»,-ասաց Կապան համայնքի ղեկավարը:   Շարունակությունը՝ armenpress.am-ում
10:05 - 02 հուլիսի, 2020
Կապանի դեպքերով քաղաքացուն բռնության ենթարկելու ահազանգի հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է |armtimes.com|

Կապանի դեպքերով քաղաքացուն բռնության ենթարկելու ահազանգի հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է |armtimes.com|

armtimes.com: Մայիսի 24-ին ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձի նկատմամբ բռնություն գործադրելու ահազանգի հիման վրա քրեական գործ չի հարուցվել: Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը պարզաբանեց, որ քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով. «Այսինքն՝ հիմնավորվել է, որ ոստիկանների գործողությունները եղել են իրավաչափ»,- նշեց նա: Հիշեցնենք՝ մայիսի 24-ին ոստիկանները ձերբակալել էին Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի մերձավոր շրջապատից 4 անձի, ինչը զայրացրել էր մարզի բնակիչներին: Ողջ օրվա ընթացքում նրանք բողոքի ակցիա էին անցկացրել ոստիկանության Կապանի բաժնի դիմաց:  Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։ 
13:09 - 30 հունիսի, 2020
Քաջարանի բնակչին առևանգելու գործով 3 անձ կալանավորվել է

Քաջարանի բնակչին առևանգելու գործով 3 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Քաջարանի բնակչին առևանգելու և այլ դեպքերի առթիվ հարուցված, մեկ վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է 3 անձ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քաջարան քաղաքի 4 բնակիչները, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 1330-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործներ փողոցում գործող ավտոկայանատեղիում, բռնություն գործադրելով՝ ոլորելով Շ. Մ.-ի ձեռքերը և բռնելով ոտքերից, նրա կամքին հակառակ մտցրել են Խ. Մ.-ի վարած ավտոմեքենան, առևանգել նրան և տեղափոխել «Աժդանակ» ՍՊ ընկերության տարածք, որտեղ ներկա գտնվող անձանցից մեկը հրացանով կրակել է Շ. Մ.-ի ոտքերին, ծեծել նրան: Այնուհետև «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վերջինիս տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող՝ Ա. Պ.-ին պատկանող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան: Քրեական գործի նախաքննության ընթացքում Ա․ Պ․-ի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 5 անձի մեղադրանք է առաջադրվել, նրանցից 4-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով, իսկ 1-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի) 3-րդ մասով նախատեսված հանցագործություններ առերևույթ կատարելու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց  կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնցից 3-ը, որոնք վերաբերում են մարդուն առևանգելուն, բավարարվել են: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:08 - 01 հունիսի, 2020
Կապանի միջադեպով եւս երկուսին մեղադրանք առաջադրվեց. կալանավորման միջնորդություններ կներկայացվեն դատարան |armtimes.com|

Կապանի միջադեպով եւս երկուսին մեղադրանք առաջադրվեց. կալանավորման միջնորդություններ կներկայացվեն դատարան |armtimes.com|

armtimes.com: Օրերս Կապանում ձերբակալված, ապա ազատ արձակված քաղաքացիներից երկուսին՝ Մարատ Ստեփանյանին եւ Խորեն Միրզոյանին, այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 131-րդ հոդվածի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ անձին առեւանգելու համար: Այս մասին տեղեկացրին նրանց պաշտպանները՝ հավելելով, որ վարույթն իրականացնող մարմինը որոշել է նրանց կալանավորելու միջնորդություններ ներկայացնել դատարան: Մասնավորապես՝ Մարատ Ստեփանյանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը մեր զրույցում նշեց, որ իր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքը չի ընդունել. «Ցուցմունք տալուց հրաժարվել ենք, մի քանի միջնորդություններ ենք ներկայացրել, սպասում ենք դրանց վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի պատասխաններին, որից հետո կորոշենք մեր հետագա գործողությունները»: Թե ինչ բովանդակությամբ են միջնորդությունները, պաշտպանն առայժմ չմանրամասնեց: Նա չցանկացավ նշել նաեւ, թե ինչ է դրել վարույթն իրականացնող մարմինը մեղադրանքի հիմքում: Խորեն Միրզոյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանն էլ մեզ տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը եւս մեղադրանքը չի ընդունել. «Իմ պաշտպանյալն ասել է, որ որեւէ առնչություն չունի այն գործողությունների հետ, որ նկարագրվում են մեղադրանքի որոշման մեջ, միջնորդեցինք, որ այդ գործողությունները վկայակոչող անձին վարույթն իրականացնող մարմինը բերի եւ առերես հարցաքննի»: Հարցին՝ այսինքն՝ իր դեմ ինչ-որ մեկը ցուցմո՞ւնք է տվել, պաշտպանն ասաց. «Դե, ենթադրաբար ինչ-որ մեկը պիտի ցուցմունք տված լինի, մենք էլ ասում ենք՝ բերեք, առերես հարցաքննեք, ուրիշ բան չկա. մարդու իրավունքն է, որ իր դեմ վկայած անձանց հետ առերես հարցաքննեն»: Պաշտպանի միջնորդության վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինը դեռ որոշում չունի: Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
17:55 - 27 մայիսի, 2020
Կապանում ձերբակալվածների նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու դեպքով նյութեր է նախապատրաստում |armenpress.am|

Կապանում ձերբակալվածների նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու դեպքով նյութեր է նախապատրաստում |armenpress.am|

armenpress.am: Հատուկ քննչական ծառայությունը ստացել է Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները և դրանց հիման վրա նյութեր է նախապատրաստում։  Այս մասին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել էին ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածները վերաբերում են հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգին և հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումներին:
17:49 - 27 մայիսի, 2020
Կապանում ձերբակալված չորրորդ քաղաքացին ազատ է արձակվել. մերժվել է նաեւ նրան կալանավորելու միջնորդությունը |armtimes.com|

Կապանում ձերբակալված չորրորդ քաղաքացին ազատ է արձակվել. մերժվել է նաեւ նրան կալանավորելու միջնորդությունը |armtimes.com|

armtimes.com: Մայիսի 24-ին Կապանում ձերբակալված չորրորդ քաղաքացին՝ Աշոտ Պապյանը, ազատ է արձակվել. նրա ձերբակալման որոշումը ճանաչվել է ոչ իրավաչափ: Այս մասին ասաց Պապյանի պաշտպան Համլետ Դավթյանը: Վերջինիս խոսքով՝ ձերբակալման որոշման դեմ իր բողոքից բացի դատարան է ներկայացվել նաեւ նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Պապյանին կալանավորելու վերաբերյալ. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափի թմրանյութ ձեռք բերելու եւ պահելու համար: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, քննելով բողոքն ու միջնորդությունը, երեկ որոշել է ձերբակալումը ճանաչել ոչ իրավաչափ, իսկ կալանավորման միջնորդությունը մերժել. «Ձերբակալման որոշման մեջ նշված էր, որ անձը նրան մատնացույց է արել որպես հանցագործություն կատարողի, այսինքն՝ մեկը պիտի լիներ, որ նման ցուցմունք տար, բայց նման անձ չկար եւ չէր կարող լինել, քննիչն էլ չկարողացավ դա ներկայացնել, եւ դատարանն էլ որոշեց, որ ձերբակալման հիմքեր չեն ունեցել»,- նշեց պաշտպանը: Ինչ վերաբերում է կալանավորման միջնորդության մերժմանը, պաշտպանի խոսքով՝ դատարանը գտել է, որ առկա է հիմնավոր կասկած, սակայն կալանավորման հիմքերը բացակայում են: Համլետ Դավթյանի խոսքով՝ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունել, ցուցմունք տալուց էլ առայժմ հրաժարվել է: Հարցին՝ ի՞նչ է դրվել նրա մեղադրանքի հիմքում, արդյո՞ք այդ ժամանակ արդեն եղել է նրա դեմ ցուցմունք տված անձ, Դավթյանը բացասական պատասխանեց՝ նշելով, որ թմրանյութը խուզարկությամբ է հայտնաբերվել: Հարցին՝ դա Պապյանի բնակարանո՞ւմ է եղել, պաշտպանն ասաց. «Իր բնակարանը չէ, դա առանձին հարց է, թող դրան ես չպատասխանեմ»: Շարունակությունը՝ armtimes.com-ում
13:49 - 27 մայիսի, 2020
Ոստիկանությունում և քննչական մարմիններում իրականացվող բոլոր վարույթները կլինեն ՄԻՊ-ի ուշադրության ներքո․ ՄԻՊ-ը՝  Կապանում տեղի ունեցած ձերբակալությունների մասին

Ոստիկանությունում և քննչական մարմիններում իրականացվող բոլոր վարույթները կլինեն ՄԻՊ-ի ուշադրության ներքո․ ՄԻՊ-ը՝ Կապանում տեղի ունեցած ձերբակալությունների մասին

Կապանում երեկ վաղ առավոտից գործում է Մարդու Իրավունքների Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումը, ինչպես նաև կենտրոնական մարմինը Երևանում՝ անմիջականորեն հետևելով իրադարձություններին: Օրվա ընթացքում կապ է պահպանվել ինչպես Ոստիկանության ու քննչական մարմնի, այնպես էլ փաստաբանների հետ: Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը։ Ոստիկանությունում և քննչական մարմիններում իրականացվող բոլոր վարույթները կլինեն Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկման ներքո է նաև Կապանում տեղի ունեցող հավաքը: Պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև տեղեկություններն այն մասին, որ Ոստիկանության զորքեր են տեղափոխվել Կապան: Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ բոլոր գործընթացները պետք է ընթանան և լուծում ստանան բացառապես իրավական ճանապարհով: Յուրաքանչյուր հարցի լուծում պետք է տրվի այնպես, որ թույլ չտրվի որևէ լարվածություն, իսկ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերը Պաշտպանի հատուկ ուշադրության ներքո են:
09:16 - 25 մայիսի, 2020