Կապանի բարձր, շահեկան դիրքերը մինչև վաղը՝ 17:00-ն, թշնամուն են անցնում նաև ճանապարհահատվածներ. համայնքապետ |tert.am|
14:34 - 17 դեկտեմբերի, 2020

Կապանի բարձր, շահեկան դիրքերը մինչև վաղը՝ 17:00-ն, թշնամուն են անցնում նաև ճանապարհահատվածներ. համայնքապետ |tert.am|

tert.am: Այսօր առավոտյան Պաշտպանության նախարարության կողմից հրահանգ է տրվել զինվորականներին՝ մինչև վաղը՝ 17:00-ն, ազատել Կապանի շահեկան, բարձր դիրքերը, դրանք հանձնվում են թշնամուն, հիմա ստացվելու է այնպես, որ թշնամին մոտենալու է մեր սահմաններին, բնակելի տարածքներից ընդամենը 1 կմ հեռավորություն վրա է լինելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

«Մենք հիմա զբաղեցրել էինք շահեկան դիրքեր, զբաղեցրել էինք այն բարձրունքները, որոնք մեզ համար ավելի նպաստավոր էին, մենք կմ-երով մեր Կապան քաղաքից, ինչպես նաև գյուղական բնակավայրերից առաջ էինք նստել անվտանգությունն ապահովելու համար, հիմա ստացվելու է այնպես, որ թշնամին մոտենալու է մեր սահմաններին և մեզնից հեռու է լինելու ընդամենը մեկ կմ»,- ընդգծեց նա:

Համայնքապետը հավելեց, որ հիմա դեռ ապամոնտաժման աշխատանքներ չեն իրականացվում, բայց մինչև վաղը՝ 17:00-ն, պետք է արդեն լքած լինենք այդ դիրքերը:

Բացի այդ, Փարսյանը նշեց, որ Կապանից 4 գյուղական բնակավայր տանող ճանապարհը՝ դեպի  Խդրանց, Կապան ,Եղվարդ և Ուժանիս գյուղեր տանող ճանապարհի մի հատվածը, ընկնում է թշնամու տարածքի մեջ: «Բացի այդ էլ, դեպի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ տանող ճանապարհի էլի մի հատված ընկնում է թշնամու տարածքի մեջ: Այսինքն` այս առումով այս մեր գյուղերը ճանապարհի խնդիր են ունենում»,- ասաց նա և հավելեց, որ ճանապարհների խնդրի լուծումը ներկա դրությամբ այն է, որ այնտեղ հերթապահություն են անելու ռուս սահմանապահները:

Ըստ համայնքապետի՝ դա վտանգը ինչ-որ չափով միգուցե նվազեցնի, բայց ամբողջովին՝ ոչ:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել