Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

Հայաստանի կառավարությունը ԻԿԱՕ-ին տեղեկացրել է Կապանի օդակայանի վրա ադրբեջանական կրակոցների մասին
 |azatutyun.am|

Հայաստանի կառավարությունը ԻԿԱՕ-ին տեղեկացրել է Կապանի օդակայանի վրա ադրբեջանական կրակոցների մասին |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի կառավարությունը տեղեկացրել է Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը Կապանի օդակայանի վրա Ադրբեջանի կողմից օգոստոսի 18-ին և 19 -ին արձակած կրակոցների մասին, ինչից տուժել էր օդակայանի պատուհաններից մեկն ու տանիքը։ Հայաստանի իշխանությունը ԻԿԱՕ-ից աջակցություն է խնդրել՝ հետագայում նման դեպքերը կանխելու նպատակով, «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է տարածքային կառավարման նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կապան թռիչքից, օդանավակայանում շրջայցից ու կանոնավոր թռիչքներ սկսելու հայտարարությունից ընդամենը ժամեր անց ադրբեջանական կողմից կրակել էին շահագործման պատրաստ օդակայանի ուղղությամբ։ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ադրբեջանական կողմից անհայտ անձը ավտոմեքենայով եկել է օդակայանի հարակից տարածք, երեք կրակոց արձակել ու հեռացել, փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։
16:43 - 24 օգոստոսի, 2023
Կապանի օդանավակայանը այսօր դարձյալ թիրախավորվել է ադրբեջանական կողմից․ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն

Կապանի օդանավակայանը այսօր դարձյալ թիրախավորվել է ադրբեջանական կողմից․ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ ադրբեջանական կողմից կրկին թիրախավորվել է Կապանի «Սյունիք» քաղաքացիական օդանավակայանը։ «Անվտանգության աշխատակիցները հյուրերին շտապ տարհանել են տարածքից»,- հավելել է նա։ Ավելի վաղ ԱԱԾ մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ ՀՀ ԱԱԾ-ն «Սյունիք» օդանավակայանի մոտ կրակոցներ արձակելու վերաբերյալ տեղեկություն չունի։  Հիշեցնենք, որ այսօր ինքնաթիռով Կապան են մեկնել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխնախարարներ, ԶՊՄԿ-ի ղեկավարության անդամներ։ Միջադեպը տեղի է ունեցել մինչ վայրէջքը։
17:55 - 19 օգոստոսի, 2023
Նիկոլ Փաշինյանը Գորիսում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով իրականացված և ընթացքում գտնվող աշխատանքներին

Նիկոլ Փաշինյանը Գորիսում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով իրականացված և ընթացքում գտնվող աշխատանքներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսում ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով իրականացված և ընթացքում գտնվող աշխատանքներին: Այս մասին ասվում է ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջում։ «Ավանգարդ» 5-րդ թաղամասի ավելի քան 1 կմ ճանապարհը հիմնանորոգվել է: 2022 թ. մեկնարկած սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 194 մլն դրամ է, որի 45%-ը հատկացվել է համայնքի բյուջեից, 55%-ը՝ ՀՀ պետբյուջեից: Գալստյան փողոցի մի հատվածի, թիվ 60 բազմաբնակարան շենքի բակի, Մաշտոց փողոցի թիվ 146, 148, 150 բնակելի շենքերի բակերի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Շարունակվում են նաև Հին Գորիսի պատմական միջավայրի վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվում են Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից: Գորիսի պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցի հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին»,- նշել է նա:
15:56 - 19 օգոստոսի, 2023
ԱԱԾ–ն տեղեկություններ չունի «Սյունիք» օդանավակայանի մոտ կրակոցների մասին

ԱԱԾ–ն տեղեկություններ չունի «Սյունիք» օդանավակայանի մոտ կրակոցների մասին

ՀՀ ԱԱԾ-ն «Սյունիք» օդանավակայանի մոտ կրակոցներ արձակելու վերաբերյալ տեղեկություն չունի։ Sputnik Արմենիային հայտնեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից։ Ավելի վաղ aravot.am-ը գրել էր, որ մինչ Երևանից ժամանող ինքնաթիռը վայրէջք կկատարեր Սյունիք օդանավակայանում, ըստ ականատեսների՝ կրակահերթի ձայներ են լսվել։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել, դրա մեջ են եղել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխնախարարներ, ԶՊՄԿ-ի ղեկավարության անդամներ։ Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, «Սյունիք» օդանավակայանում Արայիկ Հարությունյանին և Արմեն Գրիգորյանին դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և պաշտոնատար այլ անձինք: Բարձրաստիճան պաշտոնյաները շրջել են «Սյունիք» օդանավակայանում և ծանոթացել ստեղծված պայմաններին: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը և Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցում են Կապանի օրվա առիթով անցկացվող տոնական միջոցառումներին: Հիշեցնենք, որ օգոստոսի լույս 18-ի գիշերը՝ ժամը 04։24-ին, ադրբեջանական կողմից, դեռևս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձն Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել։ Այս մասին երեկ հայտնել էր ԱԱԾ-ն։ Օգոստոսի 17-ին ինքնաթիռով Երևանից Կապան էր մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
14:15 - 19 օգոստոսի, 2023
Վարչապետը Սյունիքի մարզում ծանոթացել է տարբեր համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին

Վարչապետը Սյունիքի մարզում ծանոթացել է տարբեր համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին

Սյունիքի մարզ այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերին: Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Կառավարության ղեկավարին դիմավորել և ուղեկցել է ԱՊՄԿ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Բելյաևը, ով ծանոթացրել է տեխնոլոգիական գործընթացներին և ներկայացրել արտադրական ծավալներն ու առաջիկա ծրագրերը: Վարչապետն առանձնակի կարևորել է կոմբինատում նոր տեխնոլոգիաների ներդրման ու բնապահպանական խնդիրների հետևողական լուծման ուղղությամբ քայլերի իրականացումը: Նշվել է, որ կոմբինատն ունի 1200 աշխատատեղ։ Այնուհետև վարչապետը հանդիպել է ագարակցիների հետ, քննարկել ոռոգման ջրին, ճանապարհաշինությանը, գազամատակարարմանը վերաբերող հարցերն ու դրանց լուծման ուղղությամբ քայլերը: Հաջորդիվ կառավարության ղեկավարը ծանոթացել է Մեղրիի մանկապարտեզում իրականացված հիմնանորոգման աշխատանքներին: 2020 թ.-ին մեկնարկած սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 323,8 մլն դրամ, որի 40%-ը հատկացվել է համայնքի բյուջեից, 60%-ը՝ պետական բյուջեից: Քանի որ մանկապարտեզի շենքը հին է և գտնվում է ճահճային շերտի վրա` կառավարությունը Մեղրիում կկառուցի նոր մանկապարտեզ, իսկ գործող մանկապարտեզում առայժմ կներդրվի հովացման համակարգ: «Լոֆթ-Մեղրի» կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման համահայկական կենտրոնում վարչապետին ներկայացվել է իրականացված ծրագիրը: Երիտասարդական կենտրոնը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ծրագրի իրագործման արդյունքում ստեղծված «Լոֆթ-Մեղրի» երիտասարդական կենտրոնը համապատասխանում է ծրագրի իրականացման ֆունկցիոնալ, տեխնիկական և բովանդակային պահանջին՝ ապահովելով Մեղրի համայնքի կողմից անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Ադելյան փողոց 3 Մշակույթի տուն հասցեում 158,6 քմ մակերեսով տարածքի (երրորդ հարկ) ներկայիս նորարարական, հիմնանորոգված, նյութատեխնիկական միջոցներով և կահույքով համալրված տեսքը և գործարկման հնարավորությունները։ Ծրագրի իրականացման համար «Լոֆթ» ՀԿ-ին պետության կողմից դրամաշնորհի ձևով հատկացվել է 25 մլն 348 հազար դրամ, որով իրագործվել են կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները, ինչպես նաև նյութատեխնիկական միջոցների ապահովումը։ Պայմանագրի շրջանակում «Լոֆթ» հասարակական կազմակերպությունը առանց հատկացումների, սեփական միջոցներով՝ համայնքի ներգրավվածության պայմաններում, գործարկելու է կենտրոնի բովանդակային 5-ամյա ծրագիրը (2023-2027թթ)՝ ի նպաստ համայնքի երիտասարդության զարգացման և առաջընթացի։ Այնուհետև վարչապետը Քաջարանում ծանոթացել է Մ-2, Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 8,24 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք գտնվում են ավարտական փուլում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 393 հազար դրամ: Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է նաև Քաջարան համայնքում բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարելավման ծրագրի ընթացքը: Կատարվել է աշխատանքների 60%-ը։ 2020 թ.-ին մեկնարկած սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 631,5 մլն դրամ է, որի 30% -ը տրամադրվել է համայնքի բյուջեից, 70%-ը՝ պետբյուջեից: Ծրագրի արդյունքում կբարձրանա Քաջարան քաղաքի ԲԲՇ-ների էներգաարդյունավետությունը։ Կառավարության ղեկավարն այցելել է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ: Գոհունակություն հայտնելով ընկերության հետ համագործակցությունից՝ վարչապետը վերջինիս ղեկավարների հետ քննարկել է ռազմավարական զարգացման և արդյունավետության բարձրացման ծրագրերը, որոնք վերաբերում են մետաղաձուլարանի կառուցմանը, նոր ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, միջազգային չափանիշներին համապատասխան բնապահպանական ստանդարտների բարձրացմանը, հարակից համայնքների նկատմամբ սոցիալական պատասխանատվությանը և այլն: Վարչապետը ծանոթացել է Տանձավեր-Շուռնուխ ավտոճանապարհի ավարտված շինարարական աշխատանքներին, որի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 476 մլն 119 մլն դրամ: Կառուցվել է 11 կմ ճանապարհ։ Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Շուռնուխ բնակավայրում 13 անհատական բնակելի տների կառուցման շինհրապարակը: Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, կատարվել է աշխատանքների 80%-ը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 741 մլն դրամ է: Արդյունքում՝ 13 ընտանիք կբնակեցվի նորակառույց տներում: Վարչապետը կարևորել է աշխատանքների որակյալ իրականացումն ու հնարավորինս սեղմ ժամկետում դրանք ավարտին հասցնելը: Գործադիրի ղեկավարին ներկայացվել են նաև Տ-8․Լծեն-Տաթև տեղական նշանակության ավտոճանապարհի ավարտված վերակառուցման աշխատանքները: Նշվել է, որ 19,89 կմ ճանապարհի վերակառուցման համար ընդհանուր առմամբ ծախսվել է գրեթե 8 մլրդ դրամ, միջոցները տրամադրվել են պետական բյուջեից: Ավարտվել են նաև Լծեն-Շամբ 6,15 կմ հատվածի շինաշխատանքները: Ճանապարհի հիմնանորոգման ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 730 մլն դրամ: Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Դարբասի մոդուլային դպրոցի կառուցման շինհրապարակում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, որոնց 65%-ը կատարվել է: Ծրագրի ընդհանուր արժեքը 729,2 մլն դրամ է: 100 աշակերտի համար նախատեսված դպրոցի շինաշխատանքները կավարտվեն մինչ տարեվերջ: Վարչապետը ծանոթացել է նաև Տ-8-52 Նորավան-Շամբ ավտոճանապարհի 7,9 կմ հատվածի շինարարական աշխատանքներին: Հողային աշխատանքներն ավարտական փուլում են, արդեն իսկ մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։ Ճանապարհի հիմնանորոգման ընդհանուր արժեքը 1 մլրդ 388 մլն դրամ է: Սիսիան համայնքում Կառավարության ղեկավարին ներկայացվել է 202 մլն դրամ ներդրումային արժեքով ինտենսիվ այգու ծրագիրը: Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրով պետական աջակցությունը կազմել է 101 մլն դրամ: Կեռասի, տանձի, ծիրանի և ծնեբեկի այգու ընդհանուր մակերեսը 12.4 հեկտար է: Նիկոլ Փաշինյանը Սիսիան համայնքում այցելել է «Վի Էյջ Սթոուն» ընկերություն, որը շահագործում է բազալտի հանքավայր և նախատեսում է բազալտի, գրանիտի, տրավերտինի և այլ կոշտ ու փափուկ քարերի վերամշակում: Կատարվել է 150 մլն դրամի ներդրում։ Արդյունքում ստեղծվել է 45 աշխատատեղ: Վարչապետը ծանոթացել է նաև Սիսիանի բժշկական կենտրոնի 2021 թ.-ից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներին: Բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով հագեցման համար նախատեսված ներդրումը կկազմի շուրջ 550 մլն դրամ։ Իրականացվել է աշխատանքների 30%-ը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 86 մլն դրամ է: Աշխատանքներն ավարտին կհասցվեն 2025 թ.-ին: Վարչապետ Փաշինյանը Սիսիանի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին:
12:48 - 19 օգոստոսի, 2023
Վարչապետին են ներկայացվել Սյունիքի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ ծրագրերը

Վարչապետին են ներկայացվել Սյունիքի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կապանում կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը,  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և պաշտոնատար այլ անձինք: Ըստ աղբյուրի՝ խորհրդակցության սկզբում` մինչ հաշվետվության քննարկումը, վարչապետը նշել է, որ ցանկանում է հետևյալ արձանագրումն անել. «Այսօր մենք փորձարկեցինք Երևան-Կապան օդային չվերթը, օդանավով ժամանեցինք Կապան: Կարծում ենք, որ արդեն պատրաստ ենք Երևան-Կապան կանոնավոր չվերթներ իրականացնել: Մեր ծրագիրը հետևյալն է. օգոստոսի 19-ին` Կապանի օրվա առիթով կլինի ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն կլինեն կանոնավոր չվերթներ: Այսինքն` քաղաքացիները հնարավորություն կունենան ինքնաթիռի տոմս ձեռք բերել և օգտվել այդ տրանսպորտից: Իհարկե, որոշ դիտարկումներ ունեմ` կապված չվերթի, օդանավի հետ, բայց սկզբնական շրջանում նաև քաղաքացիները կօգտվեն, արձագանքները կլսենք,  հետո, ըստ այդմ, բնականաբար ավելի կլավարկենք»: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ Երևան-Կապան կանոնավոր չվերթները կսկսվեն հաջորդ շաբաթվանից, իսկ տոմսերի վաճառքի սխեմաները մշակված են: Նշվում է, որ, անցնելով հաշվետվությանը, պատասխանատուները նախ զեկուցել են, որ Սյունիքի մարզի համայնքների սեփական եկամուտները 2022 թվականին նախատեսված են եղել 2 մլրդ 992 մլն դրամ, սակայն փաստացի կատարողականը կազմել է ավելի քան 3 մլրդ դրամ: 2022 թվականին 2021թ. համեմատ փաստացի աճը կազմել է  344,6 մլն դրամ կամ 12,8 տոկոս: Տեղեկատվություն է ներկայացվել 2018-2022թթ. իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասին, ըստ որի` հաշվետու ժամանակահատվածում հաստատվել է 109 սուբվենցիոն ծրագիր՝ 21,8 մլրդ դրամի, որից պետական մասնաբաժինը կազմել է 12,9 մլրդ դրամ: Մասնավորապես, իրականացվել են փողոցների ասֆալտապատման՝ 30 կմ, ջրամատակարարման՝ 64 կմ, ոռոգման համակարգերի՝ 30 կմ, 26 բնակավայրերում լուսավորության, 22 մանկապարտեզների հիմնանորոգման և այլ աշխատանքներ: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի ծրագրի շրջանակում առաջիկայում Սյունիքում ևս կսկսվեն շինաշխատանքները, որոնց իրականացման մրցույթն արդեն ավարտվել է: Նշվել է նաև, որ  2023 թվականին հաստատվել է սուբվենցիոն 24 ծրագիր՝ 6,6 մլրդ դրամի, որի պետական մասնաբաժինը կազմել է 4,1 մլրդ դրամ: 2024 թվականին նախատեսվում է իրականացնել 30 ծրագիր՝ 11 մլրդ դրամի, որից պետական մասնաբաժինը կազմում է  6,5 մլրդ դրամ: Զեկուցվել է, որ մարզում ներկայումս կառուցվում է 3 նոր դպրոց: Նախորդ տարվա ընթացքում 51 դպրոցում 32,6 մլն դրամի շրջանակում իրականացվել է գույքի մասնակի արդիականացում, 36 դպրոցում՝ 48,1 մլն դրամի շենքային պայմանների մասնակի բարելավում,  46 դպրոցում գործում են «Արմաթ» լաբորատորիաներ: ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Սյունիքի մարզի 139 բնակավայրերից 58-ում գործում է 43 նախադպրոցական ուսումնական հաստատություն՝ իր 23 մասնաճյուղերով, 6 այլընտրանքային խումբ և 13 դպրոցահեն նախակրթարան: Հիմնանորոգման կարիք ունի 12 հաստատություն, վերանորոգման՝ 19, ներկայումս վերանորոգվում է 4-ը: Նշվել է, որ մարզում առկա է կաթի վերամշակման 20 կետ, որից 3-ը՝ Կապանում, 9-ը՝ Գորիսում, 3-ը՝ Տեղում, 5-ը՝ Սիսիանում: Սյունիքում գործում է 6 սպանդանոց, Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում կառուցվել է 3 խելացի անասնաշենք: Մարզի ընդհանուր ոռոգելի հողատարածքը կազմում է  8200 հա: Արոտավայրերը կազմում են 145 հազ․ հա հողատարածք, որից օգտագործվում է 36 հազ․ հա: Մարզում վարելահողերի տարածքը կազմում է  43,9 հազար հա,  փաստացի օգտագործվում է 82% -ը: ՀՀ վարչապետի գլխավորությամբ խորհրդակցությանը նաև զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում Սյունիքում հիմնվել են 51 հա ինտենսիվ այգիներ, որից պետական աջակցման ծրագրով հիմնվել է՝ 22 հա մրգատու այգի,  3 հա ծնեբեկի այգի: Մարզում առկա են 4,5 հա ջերմոցային տնտեսություններ, պահածոների և շշալցման 10 գործարաններ: 2022 թվականին մարզում իրականացվել են ընդհանուր 216 հա մակերեսով անտառապատման աշխատանքներ: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից 2022թ. մարզում կատարվել են անտառապատման և այլ աշխատանքներ. անտառապատվել է ընդհանուր 40 հա տարածք, Սիսիան համայնքում կառուցվել է 1000 քմ ջերմատուն-տնկարան: Նշվել է, որ Սյունիքի մարզում գործում է  5 բժշկական կենտրոն, 9 առողջության առաջնային պահպանման կենտրոն, 1 նյարդահոգեբուժական դիսպանսեր, 100 բուժակ֊մանկաբարձական կետ: Բժշկական կազմակերպությունների առաջնային օղակում գրանցված բնակչության թիվը 119 հազար 136 է:  2022 թ․ մարզում գրանցվել է 1191 ծնունդ, 1109 մահ: Ամփոփելով խորհրդակցությունը` վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ 2018 թվականից սկսած Կառավարությունը Սյունիքի մարզում իրականացրել է 100 մլրդ դրամից ավելի ներդրումային ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը կարևորել է համայնքների սեփական եկամուտների շարունակական աճի ապահովումը, տեղական բյուջեների զարգացումը, որպեսզի սուբվենցիոն ծրագրերի ծավալները շարունակեն աճել: Վարչապետն անդրադարձել է Սյունիքի մարզում բնակարանների կառուցման ծրագրերի իրականացմանը, նվազ բնակչություն ունեցող գյուղերի բնակեցման ծրագրերի իրականացմանը, կրթահամալիրների կառուցմանը, որոնք պետք է համալրվեն նոր գույքով, իսկ հարակից ճանապարհները հիմնանորոգվեն, հանքարդյունաբերության ոլորտին, ժամանակակից գյուղատնտեսության ծրագրերի ընդլայնմանը, ջրամբարաշինությանը, զբոսաշրջության խթանմանը և տվել համապատասխան հանձնարարականներ: 
20:24 - 17 օգոստոսի, 2023
Հաջորդ շաբաթվանից Երևանից Կապան կանոնավոր չվերթեր կլինեն
 |armenpress.am|

Հաջորդ շաբաթվանից Երևանից Կապան կանոնավոր չվերթեր կլինեն |armenpress.am|

armenpress.am:  Հաջորդ շաբաթ կտրվի Երևան-Կապան ուղղությամբ կանոնավոր չվերթների մեկնարկը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Այսօր արձանագրեցինք, որ արդեն պատրաստ ենք իրականացնել Երևան-Կապան կանոնավոր չվերթներ: Օգոստոսի 19-ին` Կապանի օրվա առիթով կլինի ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն հաջորդ շաբաթվանից կլինեն կանոնավոր չվերթներ»,- գրել է վարչապետը։    Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ին այցելել է Սյունիքի մարզ՝ Երևան-Կապան ավիաչվերթով։ Փաշինյանի այցն աշխատանքային է։ Սյունիքի մարզում վարչապետին է ներկայացվում մարզպետի աշխատակազմի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը։    Ապրիլի 26-ին Երևանից դեպի Կապանի օդանավակայան փորձնական թռիչք էր իրականացրել 19 ուղևորի համար նախատեսված չեխական արտադրության մարդատար օդանավը։ Այնուհետև Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ փորձնական թռիչքի ընթացքում որոշակի խնդիրներ էին նախանվել, որոնք լուծելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացնելու։ Սանոսյանն ընդգծել էր, որ Հայաստանի կառավարության նպատակն է Երևանից Կապան կանոնավոր չվերթերի գործարկումը։ 
16:09 - 17 օգոստոսի, 2023
Սյունիքի նախկին մարզպետներ Մելիքսեթ Պողոսյանի և Սուրիկ Խաչատրյանի որդիների մասնակցությամբ  միջադեպի գործի քննությունը նորից կսկսվի

 |factor.am|

Սյունիքի նախկին մարզպետներ Մելիքսեթ Պողոսյանի և Սուրիկ Խաչատրյանի որդիների մասնակցությամբ միջադեպի գործի քննությունը նորից կսկսվի |factor.am|

factor.am: Սյունիքի նախկին մարզպետների՝  Մելիքսեթ Պողոսյանի և Սուրիկ Խաչատրյանի որդիների՝ Կարեն Պողոսյանի և Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպի գործի քննությունը նորից է սկվել։ Պատճառն այն է, որ գործը քննող դատավորը տեղափոխվել է այլ դատարան։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից։ Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 14-ի գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գորիսի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում՝ Ակսել Բակունցի արձանի մոտ, կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով երկու անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Միջադեպի մի կողմում եղել է Սյունիքի այդ ժամանակվա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, իսկ մյուս կողմում՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը։ Դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ, որով Կարեն Պողոսյանը մեղադրյալի կարգավիճակ ունի։ Ըստ մեղադրանքի՝ Պողոսյանը չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և կրել ակոսափող ինքնաձիգ, որից արձակել է կրակոցներ՝ փորձելով սպանել Տիգրան Խաչատրյանին, Հարութ Վարդանյանին և Մելիք Բարսեղյանին։ Այս 3 անձինք գործով  տուժողի կարգավիճակ ունեն, իսկ Կարեն Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց, ընտրելու վերաբերյալ, որը դատարանը բավարարել է, սակայն Պողոսյանն  այդ ժամանակ, փաստացի,, արգելանքի չի վերցվել, քանի որ վարույթն իրականացնող մարմնին հայտնի չի եղել գտնվելու վայրը։ Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Այդ ժամանակ  Սյունիքի մարզպետը Մելիքսեթ Պողոսյանն էր։ Այն ընթացքում, երբ  իրավապահները փնտրում էին մարզպետի որդուն, ինքը՝ մարզպետը պնդում էր, թե որդին Հայաստանում է, հայտարարում, թե գործով ի սկզբանե սխալ քննություն է իրականացվել, և որդին կներկայանա, երբ պատշաճ քննություն իրականացվի։ Նշենք, որ Մելիքսեթ Պողոսյանի մյուս որդին՝ Մասիս Պողոսյանն էլ նույն  շրջանում  Սյունիքի մարզի դատախազի տեղակալն էր։ Հենց այս հանգամանքով պայմանավորված գործը, որը հարուցվել էր Քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական վարչությունում, տեղափոխվեց Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչություն՝ Երևան։ Երևանում  դեպքի քննությունից ավելի, քան 3 ամիս անց՝ 2021-ի սեպտեմբերի 22-ին,Կարեն Պողոսյանն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին՝ Քննչական կոմիտե։ Նա երկու ամսով կալանավորվել, ապա՝ ազատ է արձակվել  քանի որ  դատարանը մերժել է կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Պողոսյանի նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքն, ու գործն ուղարկվել Սյունիքի մարզի դատարան, մակագրվել դատավոր Լուսինե Սեփխանյանին։ Վերջինս, սակայն, դեռևս գործի քննությունը չավարտած, տեղափոխվել է այլ դատարան։ Գործը մակագրվել է դատավոր Մուշեղ Արամյանին։ Շուրջ կես տարի գործը քննելուց հետո այս դատավորը ևս տեղափոխվել է այլ դատարան։ Այժմ էլ գործը մակագրվել է դատավոր Ռիմա Առաքելյանին։ Վերջինս այն վարույթ է ընդունել և մեկ դատական նիստ անցկացրել։ Այսպիսով՝ դեպքից՝ երկու, իսկ գործը դատարան ուղարկելուց՝ շուրջ մեկ տարի անց գործի քննությունը նորից կսկսվի։
17:11 - 16 օգոստոսի, 2023
Մենենդեսի հանձնարարությամբ ՀՀ է այցելել Սառա Արքինի և Դեմյան Մերֆիի ղեկավարած պատվիրակությունը

Մենենդեսի հանձնարարությամբ ՀՀ է այցելել Սառա Արքինի և Դեմյան Մերֆիի ղեկավարած պատվիրակությունը

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հանձնարարությամբ Հայաստան է այցելել հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սառա Արքինի և Դեմյան Մերֆիի ղեկավարած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից:     Երեկ նրանք հանդիպում են ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ու Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ, որի ընթացքում տեղեկացել են Սյունիքի սահմաններին տիրող իրավիճակի, ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների ու Արցախի շրջափակման և դրա հետևանքներով առաջացած հումանիտար աղետի մասին։   Այսօր պատվիրակությունը Սյունիքի մարզպետի ուղեկցությամբ այցելել է Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղ, որտեղ Ռոբերտ Ղուկասյանը նրանց է ներկայացրել Հագարիի կամրջի փակ լինելու փաստն ու երկկողմ երթևեկության բացակայությունը։   ԱՄՆ սենատի ներկայացուցիչները դիտարկել են նաև հանգամանքը, որ ՀՀ կառավարության ուղարկած հումանիտար բեռով մեքենաներն արդեն օրեր շարունակ կանգնած են սահմանից այսկողմ ու չեն կարողանում հասնել դրանց կարիքն ունեցող Արցախի բնակիչներին։
15:20 - 08 օգոստոսի, 2023
Կոռնիձոր այցելող միջազգային կառույցների ներկայացուցիչները հավաստիանում են, որ Լաչինի միջանցքը փակել է Ադրբեջանը․ Վարդան Սարգսյան |armenpress.am|

Կոռնիձոր այցելող միջազգային կառույցների ներկայացուցիչները հավաստիանում են, որ Լաչինի միջանցքը փակել է Ադրբեջանը․ Վարդան Սարգսյան |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման համար Հայաստանի կառավարությունում ստեղծված աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը կառուցողական չի համարում ադրբեջանական կողմից հնչող արձագանքները Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու՝ Հայաստանի կառավարության նախաձեռնությանը։ Վարդան Սարգսյանը նշեց, որ հաճախ փորձեր են արվում այդ նախաձեռնությունը դարձնել տարաբնույթ շահարկումների թեմա, մինչդեռ Կոռնիձոր այցելող միջազգային կառույցների ներկայացուցիչները հավաստիանում են, որ Լաչինի միջանցքը փակել է Ադրբեջանը:․ «Հումանիտար բեռներով լի ավտոշարասյունը շարունակում է նույն տեղում մնալ, որտեղ կայանել էր դեռ տասնմեկ օր առաջ: Ինչպես նշվել էր ի սկզբանե՝ մեր նպատակը զուտ մարդասիրական բնույթի այս նախաձեռնության իրականացումն է, որի ուղղությամբ շարունակում ենք քայլեր ձեռնարկել: Վերջին 11 օրերի հիմնական արձանագրումն այն է, որ նախաձեռնության հանդեպ ինչպես միջազգային, այնպես էլ մեր հանրության շրջանում հարաճուն ուշադրության և հնչեղության աճ կա: Ասվածի վկայությունն են դիվանագիտական կորպուսի, միջազգային կառույցների ներկայացուցիչների այցերը Կոռնիձորի հատված, ինչպես նաև տարբեր երկրների պետական ատյաններից և խորհրդարանականների կողմից հնչող հայտարարությունները, որոնցում հստակ և հասցեական կոչ է արվում Ադրբեջանին, որպեսզի վերջինս բացի Լաչինի արգելափակված միջանցքը»,- ասաց Սարգսյանը:   Նրա խոսքով՝ Կոռնիձորի հատված այցելողներն իրականում տեսնում են, թե ինչ է կատարվում և հավաստի տեղեկություններ են ստանում Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող հումանիտար ճգնաժամի մասին: «Հետաքրքրությունը մեծ է նաև միջազգային լրատվամիջոցների կողմից: Տարբեր երկրների բազմաթիվ լրագրողներ վերջին օրերին այցելել են այս հատված և իրենց աչքերով հավաստիացել, որ այս պահին հումանիտար բեռների հասանելիությունը դեպի Լեռնային Ղարաբաղ խոչընդոտվում է Ադրբեջանի կողմից»,- ասաց Սարգսյանը: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:18 - 05 օգոստոսի, 2023
Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար ռուս դիվանագետները տարածաշրջան կայցելեն սեպտեմբերին
 |armenpress.am|

Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար ռուս դիվանագետները տարածաշրջան կայցելեն սեպտեմբերին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանն ակտիվ նախապատրաստական աշխատանքներ է տանում Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը հայտնել է, որ ռուսաստանցի դիվանագետներն արդեն հաջորդ ամիս կմեկնեն Սյունիքի մարզ։ «Մենք ակտիվորեն պատրաստվում ենք Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացմանը՝ լիարժեք ձևաչափով։ Այս նախաձեռնությունը հավանության է արժանացել մեր ղեկավարների կողմից մայիսի 25-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ: Արդեն սեպտեմբերին ռուս դիվանագետները կայցելեն տարածաշրջան՝ անմիջապես «տեղում» օպերատիվ հարցերով զբաղվելու համար», - նշել է պաշտոնյան։ Գոնչարը հավելել է, որ Ռուսաստանի և Հայաստանի քաղաքների միջև եղբայրական հարաբերությունների հաստատման հետ կապված բազմաթիվ առաջարկներ կան, և աշնանը Հայաստանում պլանավորված է հերթական՝ 10-րդ Միջտարածաշրջանային ֆորումը։
12:57 - 04 օգոստոսի, 2023
Սյունիքի մարզպետը Կապանում հանդիպումներ կունենա Հայաստանում Ֆրանսիայի, Լեհաստանի և Չեխիայի դեսպանների հետ
 |armenpress.am|

Սյունիքի մարզպետը Կապանում հանդիպումներ կունենա Հայաստանում Ֆրանսիայի, Լեհաստանի և Չեխիայի դեսպանների հետ |armenpress.am|

armenpress.am: Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտնել է, որ առանձին հանդիպումներ կունենա Հայաստանում Ֆրանսիայի, Լեհաստանի և Չեխիայի դեսպանների հետ։  «Ես երեք պաշտոնական հանդիպում կունենամ։ Մեկը նորանշանակ դեսպանի հետ, մյուսը՝ Լեհաստանի նորանշանակ դեսպանի հետ, երրորդը՝ Չեխիայի դեսպանի հետ, որոնք այստեղ են գտնվում։ Կքննարկենք տարբեր հարցեր, բնականաբար, չենք շրջանցի կարևոր՝ բոլորիս հուզող հարցերը։ Մենք տեսնում ենք այդ երկրների կողմից գործադրվող ջանքերը,  հատկապես Ֆրանսիայի կողմից, որն անում է ամեն ինչ։ Ես շատ շնորհակալ եմ Ֆրանսիային, որովհետև մենք բոլոր առումներով ամենամեծ ջերմությունը ստանում ենք հենց այդ երկրից»,- «Արմենպրես»-ի և Հանրային հեռուստաընկերության լրագրողների հետ զրույցում ասաց Ղուկասյանը։   Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Լեհաստանի դեսպան Պյոտր Սքվեչինսկին և Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը Կապանում մասնակցել են ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակի բացման արարողությանը։ 
15:06 - 02 օգոստոսի, 2023