Կապանի օդանավակայանը այսօր դարձյալ թիրախավորվել է ադրբեջանական կողմից․ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն
17:55 - 19 օգոստոսի, 2023

Կապանի օդանավակայանը այսօր դարձյալ թիրախավորվել է ադրբեջանական կողմից․ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ ադրբեջանական կողմից կրկին թիրախավորվել է Կապանի «Սյունիք» քաղաքացիական օդանավակայանը։

«Անվտանգության աշխատակիցները հյուրերին շտապ տարհանել են տարածքից»,- հավելել է նա։

Ավելի վաղ ԱԱԾ մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ ՀՀ ԱԱԾ-ն «Սյունիք» օդանավակայանի մոտ կրակոցներ արձակելու վերաբերյալ տեղեկություն չունի։ 

Հիշեցնենք, որ այսօր ինքնաթիռով Կապան են մեկնել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխնախարարներ, ԶՊՄԿ-ի ղեկավարության անդամներ։

Միջադեպը տեղի է ունեցել մինչ վայրէջքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել