Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Ալիևը Վրաստանին շնորհակալություն է հայտնել իր տարածքով Հայաստան զենք տեղափոխելը թույլ չտալու համար
 |aliq.ge|

Ալիևը Վրաստանին շնորհակալություն է հայտնել իր տարածքով Հայաստան զենք տեղափոխելը թույլ չտալու համար |aliq.ge|

aliq.ge: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությամբ՝ Վրաստանը թույլ չի տվել իր տարածքով  զենք տեղափոխել Հայաստան, ինչի համար նա շնորհակալություն է հայտնել Վրաստանի իշխանություններին: «Բարձր եմ գնահատում Վրաստանի կառավարության գործողությունները: Ինչպես գիտեք, Վրաստանը թույլ չտվեց իր տարածքով զենք տեղափոխել Հայաստան: Դա է պատճառը, որ այժմ Հայաստան զենք է բերվում կասպյան պետությունների տարածքներով և օդային ճանապարհով: Վրաստանը հանդես է եկել որպես հուսալի գործընկեր, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի կառավարությանը», — հայտարարել է Ալիևը: Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Վրաստանի և Ադրբեջանի միջև բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, և առաջիկայում նախատեսվում է Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնական այցը Վրաստան: «Ադրբեջանը միշտ կանգնած է Վրաստանի կողքին: Այսօր վրաց ժողովուրդը գիտի, թե ով է իրենց ընկերը և ով՝ թշնամին», — հավելել է Ալիևը: Ավելի վաղ Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը հերքել էր ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած հայտարաություններն առ այն, որ  «Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով Հայաստանը Վրաստանի միջոցով զենք է ստացել Սերբիայից»: Արտգործնախարարությունը հայտարարել  էր, որ հոդվածը երկու ռազմավարական գործընկերների միջև արհեստականորեն խնդիրներ ստեղծելու նպատակ ունի: «Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Վրաստանն ու Ադրբեջանը կապված են ռազմավարական գործընկերությամբ և երկու ազգի երկարամյա բարեկամությամբ, որը զարգանում է և խորանում: Երկու երկրներն էլ կարևոր դեր ունեն տարածաշրջանում և միասին իրականացնում են բազում կարևոր տարածաշրջանային և միջազգային նախագծեր»,- հայտարարել էր նախարարությունը:
09:52 - 22 սեպտեմբերի, 2020
Ախալքալաքում ռազմական ուսումնական կենտրոն է բացվել
 |shantnews.am|

Ախալքալաքում ռազմական ուսումնական կենտրոն է բացվել |shantnews.am|

shantnews.am: Սեպտեմբերի 19-ին,Ախալքալաքի նախկին թիվ 62 ռազմաբազայի տարածքում Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից կառուցված նախնական պատրաստվածության ռազմական ուսումնական կենտրոն է բացվել։ Կենտրոնի շինարարությունը մեկնարկել էր 2014 թվականին։ Այս մասին հաղորդում է Jnews.ge-ն։ Ախալքալաքի ռազմաբազան 200 տարվա պատմություն ունի։ Խորհրդային ռազմակայանը Ախալքալաքում փակվել է 2007-ին: Այն միշտ ունեցել է սոցիալ-տնտեսական ուղղվածություն, քանի որ տեղի բնակիչների մեծ մասը աշխատանք ու ներգրավվածություն են ունեցել ռազմաբազայում: Մարտական ​​պատրաստության նոր կենտրոնը կկարողանա միաժամանակ ընդունել 800 նորակոչիկ՝ պայմանագրային զինծառայողներ և պարտադիր զինվորական ծառայության զորակոչիկներ: Սկզբնական մարտական ​​պատրաստության դասընթացի տևողությունը 10 շաբաթ է:
11:27 - 20 սեպտեմբերի, 2020
Վրաստանում մի քանի կուսակցություններ միավորվել են նախընտրական բլոկում |1tv.ge|

Վրաստանում մի քանի կուսակցություններ միավորվել են նախընտրական բլոկում |1tv.ge|

1tv.ge: «Միացյալ ազգային շարժում», «Հանրապետական կուսակցություն», «Պետության համար շարժում», «Շարժում՝ մենք ինքներս» և «Առաջընթաց և ազատություն» քաղաքական կուսակցությունները միավորվել են ընտրական բլոկում: Նրանք 2020 թվականի Վրաստանի խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «Ուժը միասնության մեջ է» բլոկի տեսքով: «Հանրությունն այս ամիսներին հետաքրքրվում էր, արդյոք լուծարվել է միացյալ ընդդիմությունը: Այստեղ կանգնած ենք և ոչ թե լուծարվել ենք, այլ՝ ավելացել է ռեսուրս, այդ թվում՝ մտավոր: Խոստանում ենք, այն միությունը, որն ստեղծվել է 2018 թվականին, որոշիչ հաղթանակ կտանի 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին, որպեսզի Վրաստանն իր զարգացման ճանապարհին վերադարձնի ազատությունը»,- հայտարարել է «Ազգային շարժման» նախագահ Գրիգոլ Վաշաձեն: Ինչպես հայտարարել է ընտրական բլոկի շնորհանդեսին «Հանրապետակա կուսակցության» առաջնորդներից մեկը, Խաթունա Սամնիձեն, «Ազգայի շարժման հետ» բլոկում որոշել են միավորվել, քանի որ Բիձինա Իվանիշվիլուն ամենաշատն անհանգստացնում է այս կուսակցության գոյությունը:
20:05 - 15 սեպտեմբերի, 2020