azatutyun.am: Այսօր Վրաստանում ավարտվեցին «Արժանի գործընկեր-2020» միջազգային զորավարժությունները։ Վազիանիի փորձադաշտում տեղի ունեցած փակման արարողությանը ներկա էին Վրաստանի նախագահը, խորհրդարանի խոսնակը, ԱՄՆ-ի դեսպանը։
«Ուժը գործընկերության մեջ է» կարգախոսով անցկացված ՆԱՏՕ-ի զորավարժությանը մասնակցեցին Վրաստանի, ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Լեհաստանի ու Ֆրանսիայի 2700 զինծառայողներ։
2015 թվականից սկսած «Արժանի գործընկեր» զորվարժությունները Վրաստանում յուրաքանչյուր տարի անցկացվում են, չնայած կորոնավիրուսի համավարակին, այս տարի ևս դրանք տեղի ունեցան։
comment.count (0)