Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Սննդամթերքով բեռնված մեքենաներին թույլատրել են հատել Վրաստանի սահմանը


 |jnews.ge|

Սննդամթերքով բեռնված մեքենաներին թույլատրել են հատել Վրաստանի սահմանը |jnews.ge|

jnews.ge: Ինչպես JNEWS-ին տեղեկացրին, հումանիտար սննդամթերքով բեռնված մեքենաներին թույլատրել են հատել վրաց-հայկական սահմանը: Այս պահի դրությամբ, սննդամթերքով բեռնված երկու մեքենա արդեն շարժվում է դեպի սահման՝ Նինոծմինդա-Բավրա մաքսային անցակետ: Վրաստանի իրավապահ մարմինների հետ արդեն մի քանի ժամ տարվող բանակցությունների արդյունքում՝ սննդամթերքով բեռնված մեքենաներն անարգել կհատեն վրաց-հայկական սահմանը, իսկ անվադողերով բեռնված մեքենաների թույլտվության համար երիտասարդները պետք է դիմեն համապատասխան գերատեսչություններին: Հարկ է նշել, որ հայ-վրացական սահմանին իրարանցում էր տիրում: Վրաստանի իրավապահներն արգելում էին Ջավախքի երիտասարդության նախաձեռնությամբ հավաքագրված հումանիտար օգնությունն ուղարկել Արցախ: JNEWS-ի տվյալներով, մոտավոր 3-ից 5000 մարդ է հավաքվել վրաց-հայկական սահմանային անցակետ տանող ճանապարհին:    
00:21 - 29 սեպտեմբերի, 2020
Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է լրատվամիջոցներին

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է լրատվամիջոցներին

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն այսօր հարցազրույցներ է տվել վրացական առաջատար լրատվամիջոցներին (Ռուսթավի 2, Իմեդի, Վրաստանի հանրային հեռուստաընկերություն և այլն)։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից: Հարցազրույցներում դեսպանը, մասնավորապես, անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային, Թուրքիայի ապակառուցողական գործողություններին, Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման փաստին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորմանը։ Դեսպանը նաև դատապարտել է Վրաստանի խորհրդարանի ազգությամբ ադրբեջանցի պատգամավորների ռազմամոլական հայտարարությունները` նշելով, որ բազմազգ Վրաստանն այն երկիրը չէ, որի խորհրդարանի պատգամավորները կարող են նմանօրինակ հայտարարություններ իրենց թույլ տալ։  
18:04 - 28 սեպտեմբերի, 2020
Գուցե Վրաստանը միջնորդի դեր ստանձնի. Դոլիձեն Ղարաբաղի հարցով վարչապետին է դիմել
 |aliq.ge|

Գուցե Վրաստանը միջնորդի դեր ստանձնի. Դոլիձեն Ղարաբաղի հարցով վարչապետին է դիմել |aliq.ge|

aliq.ge: Դիդուբե-Չուղուրեթիից մեծամասնական ընտրակարգի անկախ թեկնածու, «Ժողովրդի համար» շարժման առաջնորդ Աննա Դոլիձեն կոչ է արել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային անհապաղ Ազգային անվտանգության խորհուրդ գումարել՝ քննարկելու Վրաստանի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև լարված հարաբերություններում: Ըստ Աննա Դոլիձեի՝  երկու ռազմավարական նշանակություն ունեցող հարևան երկրներում լարվածությունը էական ազդեցություն կունենա Վրաստանի և ամբողջ Կովկասի վրա, ուստի Վրաստանի կառավարությունը և երկրի գերագույն գլխավոր հրամանատար նախագահը պետք է շտապ  գործողությունների ծրագիր մշակեն: Դոլիձեի պնդմամբ՝ լարվածությունը երկու հարևան երկրների միջև կանդրադառնա նաև տարածաշրջանի առևտրատնտեսական իրավիճակի վրա, որն առանց այն էլ խոցելի է դարձել կորոնավիրուսի պատճառով։ «Միևնույն ժամանակ, միգուցե Վրաստանն միջնորդի դեր ստանձնի՝ այս իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորելու համար», — ասել է Անա Դոլիձեն:
10:09 - 28 սեպտեմբերի, 2020
Ալիևը Վրաստանին շնորհակալություն է հայտնել իր տարածքով Հայաստան զենք տեղափոխելը թույլ չտալու համար
 |aliq.ge|

Ալիևը Վրաստանին շնորհակալություն է հայտնել իր տարածքով Հայաստան զենք տեղափոխելը թույլ չտալու համար |aliq.ge|

aliq.ge: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությամբ՝ Վրաստանը թույլ չի տվել իր տարածքով  զենք տեղափոխել Հայաստան, ինչի համար նա շնորհակալություն է հայտնել Վրաստանի իշխանություններին: «Բարձր եմ գնահատում Վրաստանի կառավարության գործողությունները: Ինչպես գիտեք, Վրաստանը թույլ չտվեց իր տարածքով զենք տեղափոխել Հայաստան: Դա է պատճառը, որ այժմ Հայաստան զենք է բերվում կասպյան պետությունների տարածքներով և օդային ճանապարհով: Վրաստանը հանդես է եկել որպես հուսալի գործընկեր, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի կառավարությանը», — հայտարարել է Ալիևը: Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Վրաստանի և Ադրբեջանի միջև բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, և առաջիկայում նախատեսվում է Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնական այցը Վրաստան: «Ադրբեջանը միշտ կանգնած է Վրաստանի կողքին: Այսօր վրաց ժողովուրդը գիտի, թե ով է իրենց ընկերը և ով՝ թշնամին», — հավելել է Ալիևը: Ավելի վաղ Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը հերքել էր ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած հայտարաություններն առ այն, որ  «Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով Հայաստանը Վրաստանի միջոցով զենք է ստացել Սերբիայից»: Արտգործնախարարությունը հայտարարել  էր, որ հոդվածը երկու ռազմավարական գործընկերների միջև արհեստականորեն խնդիրներ ստեղծելու նպատակ ունի: «Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Վրաստանն ու Ադրբեջանը կապված են ռազմավարական գործընկերությամբ և երկու ազգի երկարամյա բարեկամությամբ, որը զարգանում է և խորանում: Երկու երկրներն էլ կարևոր դեր ունեն տարածաշրջանում և միասին իրականացնում են բազում կարևոր տարածաշրջանային և միջազգային նախագծեր»,- հայտարարել էր նախարարությունը:
09:52 - 22 սեպտեմբերի, 2020
Ախալքալաքում ռազմական ուսումնական կենտրոն է բացվել
 |shantnews.am|

Ախալքալաքում ռազմական ուսումնական կենտրոն է բացվել |shantnews.am|

shantnews.am: Սեպտեմբերի 19-ին,Ախալքալաքի նախկին թիվ 62 ռազմաբազայի տարածքում Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից կառուցված նախնական պատրաստվածության ռազմական ուսումնական կենտրոն է բացվել։ Կենտրոնի շինարարությունը մեկնարկել էր 2014 թվականին։ Այս մասին հաղորդում է Jnews.ge-ն։ Ախալքալաքի ռազմաբազան 200 տարվա պատմություն ունի։ Խորհրդային ռազմակայանը Ախալքալաքում փակվել է 2007-ին: Այն միշտ ունեցել է սոցիալ-տնտեսական ուղղվածություն, քանի որ տեղի բնակիչների մեծ մասը աշխատանք ու ներգրավվածություն են ունեցել ռազմաբազայում: Մարտական ​​պատրաստության նոր կենտրոնը կկարողանա միաժամանակ ընդունել 800 նորակոչիկ՝ պայմանագրային զինծառայողներ և պարտադիր զինվորական ծառայության զորակոչիկներ: Սկզբնական մարտական ​​պատրաստության դասընթացի տևողությունը 10 շաբաթ է:
11:27 - 20 սեպտեմբերի, 2020