Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Ես ընդունել եմ ընդդիմության՝ Վրաստանի վարչապետ դառնալու առաջարկը. Սաակաշվիլի |tert.am|

Ես ընդունել եմ ընդդիմության՝ Վրաստանի վարչապետ դառնալու առաջարկը. Սաակաշվիլի |tert.am|

tert.am: Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին ընդունել է վրացական ընդդիմության՝ երկրի վարչապետ դառնալու առաջարկը: Այս մասին Սաակաշվիլին տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:«Ես ընդունել եմ հոկտեմբերի 31-ին խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո Վրաստանի վարչապետ դառնալու մասին վրացական միասնական ընդդիմության առաջարկը: Հարցն այն է, որ հիմա խորհրդարանական ընտրություններ են անցկացվում ոչ թե Ուկրաինայում, այլ Վրաստանում: Բնականաբար, ես ցանկանում եմ օգնել իմ ժողովրդին ճգնաժամից դուրս գալու գործում: Ուստի՝ ես հայտարարեցի, որ համաձայն եմ լինել անցումային վարչապետ ոչ թե ամբողջ ժամկետով, այլ կայունացման ժամանակահատվածով, մինչև որ կարողանանք հաղթահարել խորը ճգնաժամը, որում այժմ գտնվում է Վրաստանը»,-գրել է Սաակաշվիլին:Միևնույն ժամանակ քաղաքական գործիչն ակնարկել  է, որ դեռևս չի պատրաստվում վերադառնալ Վրաստան:«Դեռևս գտնվում եմ Ուկրաինայում և կատարում եմ Բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահի իմ լիազորությունները: Մենք պատրաստվում ենք Ազգային Ռադայի հերթական նիստին, որում շատ կարևոր օրակարգ ունենք: Մենք նիստին կառաջարկենք ընդերքի օգտագործման, էլեկտրական միացումների, դատական համակարգի բարեփոխումների և պետական ճարտարապետաշինարարական վերահսկողության ոլորտի բարեփոխումների համապարփակ ծրագիր: Բացի այդ, շուտով խորհրդարանը կքննարկի մեր կողմից ավելի վաղ առաջարկված մաքսային բարեփոխումները, ելքային կապիտալի հարկը և սեփականաշնորհման բարեփոխումները: Ես  շարունակում եմ այցեր կատարել Ուկրաինայում և աշխատել սովորական ռեժիմով: Ինձ համար Ուկրաինայի ու Վրաստանի ճակատագրերը անբաժան են: Ես ընտրություն չեմ կատարում երկու երկրների միջև, իմ պայքարը շարունակվում է և այստեղ, և այնտեղ»,-ավելացրել է Սաակաշվիլին:
10:41 - 08 սեպտեմբերի, 2020
Վրաստանի զինված ուժերը և ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրներ Թբիլիսիի մատույցներում զորավարժություններ են սկսել  |hetq.am|

Վրաստանի զինված ուժերը և ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրներ Թբիլիսիի մատույցներում զորավարժություններ են սկսել |hetq.am|

hetq.am: Վրաստանի զինված ուժերը և ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրներ սեպտեմբերի 7-ից Թբիլիսիի մատույցներում սկսել են զորավարժություններ։ «Ազնիվ գործընկեր» անվանումը կրող զորավարժություններին, որն անց է կացվում «Վազիանի» ռազմաբազայում և «Նորիո» ուսումնական ճամբարում, մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի մոտ 2800 զինծառայողներ։ Զորավարժությունները կձգվեն մինչև սեպտեմբերի 18-ը։ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան զորավարժություններն անվանել է «երկրում խաղաղության երաշխիք»։ Բացման արարողության ժամանակ նա ընդգծել է, որ զորավարժություններն ուղղված չեն ոչ մեկի դեմ։ Հյուսիսատլանտյան դաշինքը դեռ 2008 թվականին հայտարարել էր, որ Վրաստանը շուտով կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Սակայն անդամակցության ֆորմալ գործընթացը դեռևս չի սկսվել։ Վրաստանի վարչապետ Գախարիայի խոսքերով՝ զորավարժությունները համարվում են Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության ջանքերի կարևորագույն մաս։  Ավելի վաղ Հայաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով հրաժարվել էր մասնակցել ՆԱՏՕ-ի՝ Վրաստանում կայանալիք զորավարժություններին։
10:01 - 08 սեպտեմբերի, 2020
ՄԱՇ-ի և միավորված ընդդիմության վարչապետի թեկնածուն Միխեիլ Սաակաշվիլին կլինի |aliq.ge|

ՄԱՇ-ի և միավորված ընդդիմության վարչապետի թեկնածուն Միխեիլ Սաակաշվիլին կլինի |aliq.ge|

aliq.ge:  «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեի հայտարարությամբ՝ իրենց վարչապետի թեկնածուն Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է լինելու: Այս մասին Վաշաձեն հայտարարել է կուսակցության գրասենյակում տեղի ունեցած արտակարգ մամուլի ասուլիսի ընթացքում: «Միխեիլ Սաակաշվիլին պետք է վերադառնա Վրաստան և դեմ առ դեմ պետք է լինի իր ժողովրդի հետ: Հենց այդ պատճառով ՄԱՇ-ը և միավորված ընդդիմության  բոլոր կուսակցությունները որոշում են ընդունել նրան առաջադրել որպես Վրաստանի վարչապետի թեկնածու»,- հայտարարել է Վաշաձեն:   Հիշեցնենք՝ օրեր առաջ Միխեիլ Սաակաշվիլին տարածել էր տեսանյութ, որտեղ թույլ տրված սխալների համար ներողություն էր խնդրում վրաց ժողովրդից և հայտարարում, որ վերադառնալու է: Այսօր նախկին նախագահը ևս մեկ հայտարարություն է նախատեսում անել իր՝ Վրաստան վերադարձի հետ կապված:
13:00 - 07 սեպտեմբերի, 2020
Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհը շինարարական աշխատանքների պատճառով փակ է լինելու բեռնատարների համար

Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհը շինարարական աշխատանքների պատճառով փակ է լինելու բեռնատարների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Օգոստոսի 29-ին, ժամը 12:00-ից ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհը անորոշ ժամանակով փակ է լինելու բեռնատարների համար: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
09:22 - 04 սեպտեմբերի, 2020
Վրաստանում հերքել են ռուսական կողմի հայտարարությունը, թե «Նովիչոկ» տեսակի նյութեր են արտադրվում Թբիլիսիում
 |tert.am|

Վրաստանում հերքել են ռուսական կողմի հայտարարությունը, թե «Նովիչոկ» տեսակի նյութեր են արտադրվում Թբիլիսիում |tert.am|

tert.am: Վրացական իշխանությունների ներկայացուցիչները կտրականապես հերքում են, որ «Նովիչոկ» և նմանօրինակ քիմիական նյութերը մշակվում են Թբիլիսիին մոտ գտնվող Ռիչարդ Լուգարի անվան հետազոտական կենտրոնում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ ավելի վաղ ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Յուրի Շվիտկինը հայտարարել էր, որ «Նովիչոկ» խմբի քիմիական նյութեր պատրաստող լաբորատորիաներ կան Վրաստանի և ԱՄՆ-ի տարածքում, մինչդեռ Ռուսաստանում նման նյութեր չեն արտադրում: Նման հայտարարությամբ գործիչը հանդես էր եկել Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտի հայտարարությունից հետո, որի համաձայն ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որին հոսպիտալացրել էին Տոմսկ-Մոսկվա չվերթի ինքնաթիռից, թունավորվել է այդ տեսակի նյութով:  
22:44 - 03 սեպտեմբերի, 2020
Մեկնարկել է «Քաղաքականության մշակման հայ վրացական հարթակ» ծրագիրը

Մեկնարկել է «Քաղաքականության մշակման հայ վրացական հարթակ» ծրագիրը

2020թ. սեպտեմբերի 3-ին Քաղաքական դասընթացների Երևանի դպրոցը Քաղաքական դասընթացների Թբիլիսիի դպրոցի հետ համատեղ անցկացրել է առցանց հանդիպում։ Առցանց հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայաստանի և Վրաստանի երիտասարդ առաջնորդների միացյալ ռազմավարական տեսլականը  զբոսաշրջության՝ որպես տնտեսական աճի գործոնի, ինչպես նաև խտրականության և կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրների վերաբերյալ: Առաջարկությունների փաթեթը մշակվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Քաղաքականության մշակման հայ-վրացական հարթակ» ծրագրի շրջանակներում: Այն օգտակար է եղել հայ և վրացի երիտասարդ մասնագետների կայուն ցանցի ստեղծման առումով, մի կողմից նպաստելով միջսահմանային համագործակցության ամրապնդմանը, իսկ մյուս կողմից էլ` երկու երկրների միջև բազմակողմանի գործունեության վերաբերյալ երկխոսության հարթակի ստեղծմանը: Մասնակիցներին ողջունել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը և Քաղաքական դասընթացների Թբիլիսիի դպրոցի տնօրինության ներկայացուցիչ Նանա Ցերցվաձեն:
21:31 - 03 սեպտեմբերի, 2020
Հաքերները կոտրել են Վրաստանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարին վերաբերող տվյալների բազան
 |azatutyun.am|

Հաքերները կոտրել են Վրաստանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարին վերաբերող տվյալների բազան |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի առողջապահության նախարարության սերվերները ենթարկվել են հաքերային հարձակման։ Այդ մասին այսօր հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարությունը՝ պնդելով. «Հարձակումն իրականացվել է սեպտեմբերի 1-ին՝ հարևան պետություններից մեկի հատուկ ծառայությունների կողմից»։ Վրաստանի ՆԳՆ տվյալներով` հաքերներին հաջողվել է տիրանալ Առողջապահության նախարարության մի շարք ստորաբաժանումների, այդ թվում` Լուգարի լաբորատորիայի՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին վերաբերող տվյալների բազայի մի մասին։ «Գողացված փաստաթղթերի մի մասը տեղադրվել է արտերկրում գործող կայքերից մեկում։ Բացի այդ, տվյալ կայքում ակնհայտորեն կեղծ փաստաթղթեր են ներբեռնվել։ Դրանց կեղծման նպատակը մարդկանց շրջանում անվստահության և վախի մթնոլորտ սերմանելն է», - նշված է Վրաստանի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
19:15 - 03 սեպտեմբերի, 2020
Լարսում հավաքված հայերը չեն ուզում լսել օդային ճանապարհով տեղափոխվելու մասին որևէ առաջարկ |lragir.am|

Լարսում հավաքված հայերը չեն ուզում լսել օդային ճանապարհով տեղափոխվելու մասին որևէ առաջարկ |lragir.am|

lragir.am: Վերին Լարսի անցակետից դեպի 10 կմ հատվածում հավաքված հայերը, ովքեր ցանկանում են Ռուսաստանից մեկնել Հայաստան, պահանջում են, որպեսզի պետական մակարդակով լուծվի իրենց՝ ցամաքային ճանապարհով տեղափոխման հարցը։ Նախքան անցակետ հասնելը, մոտ 10 կմ հեռավորության վրա ռուսական կողմից հավաքված են հայ ընտանիքներ՝ ընդհանուր 24 մարդ։ Նրանք չեն ընդունում առաջարկները՝ օդային ճանապարհով Հայաստան վերադառնալու մասին։ Այս մասին  ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Արամ Թանանյանը։ Նա փոխանցեց, որ մարդիկ վրդովված են, չեն ուզում լսել օդային ճանապարհով տեղափոխվելու մասին որևէ առաջարկ։ «Շաբաթ օրը Մինվոդիից չվերթ կա դեպի Հայասատան, սեպտեմբեի 8-ին՝ Կրասնոդարից։ Հյուպատոսի կողմից առաջարկվել է օդային ճանապարհով վերադառնալ,  նրանք ասում են՝ մեզ թռիչքների մասին ինֆորմացիա չտաք, չենք ուզում լսել»,- նշեց Թանանյանը։ Դեպի Հայաստան տոմսերը 12-13 հազար ռուբլի արժեն։ Հյուպատոսարանը պատրաստ է կազմակերպել նրանց վերադարձը Հայաստան, բայց ոչ թե տոմսերը գնել։ Իսկ հավաքված մարդիկ պահանջում են, որպեսզի պետությունը վճարի իրենց բեռների տեղափոխման ու տոմսի գումարը։ Նշենք, որ կոչ էր արվել չգնալ դեպի Լարսի անցակետ, քանի որ վրացական կողմը ցամաքային սահմանը բացելու մասին որոշում չունի դեռ։ Եվ չնայած կոչերին, սեպտեմբերի մեկին մի խումբ անձինք գնացել են տարածք և փորձում են ցամաքային ճանապարհով գալ Հայաստան։ Շարունակությունը՝ lragir.am-ում
16:36 - 03 սեպտեմբերի, 2020
Գախարիան հանձնարարել է խստացնել դիմակ կրելու և սոցիալական հեռավորության վերահսկումը |aliq.ge|

Գախարիան հանձնարարել է խստացնել դիմակ կրելու և սոցիալական հեռավորության վերահսկումը |aliq.ge|

aliq.ge:  Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ՆԳ նախարարությանը, Առողջապահության նախարարությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնարարել է խստացնել դիմակներ կրելու և սոցիալական հեռավորություն պահպանելու կանոնակարգերի վերահսկումը:  «Այս ամենը մեզ անհրաժեշտ է, որպեսզի մեր քաղաքացիների հետ պահենք այն, ինչին հասանք համաճարակը կառավարելու ճիշտ քայլեր ձեռնարկելու և տնտեսական ճգնաժամը մեղմելու արդյունքում: Սա շատ կարևոր է մեր վաղվա օրվա և աշխատատեղերի պահպանման համար», — հայտարարել է Գախարիան: Վրաստանում գործող կանոնակարգի համաձայն՝ դիմակ կրելու կանոնները խախտելու համար քաղաքացին տուգանվում է 20 լարիով, իսկ ընկերությունը՝ 500 լարիով: Վերջին երկու օրվա ընթացքում Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակի 58 նոր դեպք: Վարակաբանները բնակչությանը կոչ են անում պահպանել հակահամաճարակային կանոնները և զերծ մնալ մարդաշատ հավաքույթներ կազմակերպելուց:
12:02 - 03 սեպտեմբերի, 2020
ՆԱՏՕ-ի զինվորականները սկսել են ժամանել Վրաստան՝ մասնակցելու բազմազգ զորավարժություններին |azatutyun.am|

ՆԱՏՕ-ի զինվորականները սկսել են ժամանել Վրաստան՝ մասնակցելու բազմազգ զորավարժություններին |azatutyun.am|

azatutyun.am: Հյուսիսատլանտյան դաշինքի և գործընկեր պետությունների զինծառայողները սկսել են ժամանել Վրաստան՝ հինգ օրից Վազիանիի ռազմաբազայում մեկնարկող «Արժանի գործընկեր - 2020» բազմազգ զորավարժությունների մասնակցելու նպատակով։ Առաջինը Վրաստան են ժամանել Միացյալ Նահանգների Զինված ուժերի 173-րդ ավիադեսանտային բրիգադի զինծառայողները։ Նախօրեին ամերիկացի և վրաց զինվորականների մասնակցել են երկկողմ զորախաղերին, որոնց ընթացքում հիմնական ուշադրության են արժանացել համատեղ դեսանտային գործողությունները։ «Այսօրվա վարժանքները մեր զինծառայողների համար յուրահատուկ մի հնարավորություն են՝ նախևառաջ երկու երկրների զինված ուժերի գործողությունների համադրելիության մակարդակը բարձրացնելու տեսանկյունից։ Բացի այդ, այս զորավարժությունները ևս մեկ անգամ գալիս են վկայելու, որ Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ի անդամ մյուս պետությունները մեր կողքին են և իրենց աջակցությունն են հայտնում Վրաստանի՝ դաշինքին անդամակցելու ցանկությանը», - հայտարարում էր Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին։ Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու ներքո կազմակերպվող «Արժանի գործընկեր» զորավարժությունները Վրաստանում անցկացվում են արդեն հինգերորդ անգամ։ Այս տարի դրանք մեկնարկելու են սեպտեմբերի 7-ին՝ շարունակվելով ավելի քան տասն օր՝ մինչև սեպտեմբերի 18-ը։ Ամերիկացիներից բացի, վրացական բանակի հետ համատեղ այս զորավարժություններին մասնակցելու են նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի և Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները՝ ընդհանուր առմամբ 2 հազար 700 զինվորական։
13:55 - 02 սեպտեմբերի, 2020