Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

9 նոր դեպք, 1-ը բուժաշխատող է. Կորոնավիրուսը Վրաստանում |aliq.ge|

9 նոր դեպք, 1-ը բուժաշխատող է. Կորոնավիրուսը Վրաստանում |aliq.ge|

aliq.ge: Վրաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 9 մարդ: Վարակվածներից մեկը բուժաշխատող է: 4 նոր պացիենտները նախկինում հաստատված դեպքերի կոնտակտներ են: 3-ը ներմուծված դեպքեր են, 1-ի վարակման աղբյուրն անհայտ է: Նոր վարակակիրների վիճակը մասնագետները գնահատում են բավարար:4 մարդ նախօրեին ապաքինվել ու դուրս է գրվել: Վրաստանում պանդեմիայի ողջ ընթացքում վարակվածների ընդհանուր թիվն, ըստ StopCov.ge-ի` 1394 է: Եվս 41 քաղաքացի բուժման համար Վրաստան տեղափոխվել էր արտերկրից (արտերկրում վարակված ու բուժման համար հայրենիք տեղափոխված Վրաստանի քաղաքացիների վիճակագրությունը կառավարությունն առանձին է ներկայացնում): Ապաքինվածների ընդհանուր թիվը 1132 է: Մահացել է 17 մարդ: Կարանտինում 6900 մարդ է, բժիշկների հատուկ հսկողության տակ` 278: Ըստ Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ու հանրային առողջության կենտրոնի տվյալների` օգոստոսի 21-ի դրությամբ երկրում PCR մեթոդով թեստավորվել է 327,4 հազար մարդ: Արված PCR թեստերի ընդհանուր թիվը 332,5 հազար է:
13:48 - 22 օգոստոսի, 2020
Լավրովը հուսով է, որ Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնումը մոտ ապագայի հարց է |tert.am|

Լավրովը հուսով է, որ Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնումը մոտ ապագայի հարց է |tert.am|

tert.am: Մոսկվան ուշադիր հետևում է Թբիլիսիում իրավիճակին և հուսով է, որ Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը կվերականգնվի մոտ ապագայում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Труд» թերթին տված հարցազրույցում: Ինչպես հիշեցրել է ՌԴ արտգործնախարարը, դեպի Վրաստան ավիափոխադրումների ժամանակավոր արգելքի մասին որոշումը կայացվել է ի պատասխան վրաց ազգայնականների հակառուսական սադրանքի: «Ցանկանում եմ հուսալ, որ ավիահաղորդակցության վերականգնումը մոտ ապագայի հարց է: Ուշադիր հետևում ենք Վրաստանում իրավիճակին: Բնականաբար, սպասում ենք տարածաշրջանում և աշխարհում սանիտարահամաճարակաբանական իրավիճակի ընդհանուր բարելավմանը, այլ ուղղություններով կանոնավոր չվերթների բացմանը»,- ասել է Լավրովը:  Նախարարը նաև կորոնավիրուսի համավարակի պատճառով ընդհատված Կարասին-Աբաշիձե ձևաչափով քաղաքական երկխոսության շուտափույթ վերսկսման հույս է հայտնել։
13:39 - 21 օգոստոսի, 2020
Համաճարակը չի խանգարի Վրաստանում անցկացվող ընտրություններին. Գախարիա
 |shantnews.am|

Համաճարակը չի խանգարի Վրաստանում անցկացվող ընտրություններին. Գախարիա |shantnews.am|

shantnews.am: Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Մինչ օրս նրանց մասնակցելու համար արդեն գրանցվել են 50-ից ավելի կուսակցություններ: Այժմ երկրի ԿԸՀ-ն աշխատում է կորոնավիրուսի համատեքստում ընտրություններ անցկացնելու կանոնների վրա: «Համաշխարհային համաճարակը, ինչպես նաև տնտեսական ճգնաժամը շարունակվում են, բայց մենք պետք է հասկանանք, որ Վրաստանի դեպքում զուգահեռ անցկացվելու են ընտրություններ: Մենք պետք է ընտրություններ անցկացնենք բարձր չափանիշների համաձայն, և դա կառավարության պատասխանատվությունն է»,- ասել է  Գախարիան`ընդգծելով, որ համաճարակը չի խանգարի Վրաստանում անցկացվող ընտրություններին: Մինչդեռ ընդդիմությունն արդեն մեղադրել է իշխանություններին համաճարակի և տնտեսական ճգնաժամի հետևանքով տուժած բնակչությանը օգնություն ցուցաբերելու մեջ՝ այն դիտարկելով որպես ընտրակաշառք: Վրաստանում օրենքով արգելված է ընտրակաշառքը: Այս ամառ վրացական խորհրդարանն արգելեց պետական ​​ծրագրերի ցանկացած գովազդը պաշտոնական նախընտրական քարոզչության ընթացքում, որը կսկսվի ընտրություններից 60 օր առաջ: Այս անգամ խորհրդարանական ընտրությունները Վրաստանում անցկացվելու են նոր` խառը համակարգի համաձայն. 120 պատգամավոր ընտրվելու է համամասնական ընտրակարգով, իսկ 30-ը՝ մեծամասնական համակարգի համաձայն:
23:14 - 20 օգոստոսի, 2020
Սեպտեմբերի 1-16-ը Այրում-Ջիլիզայի մաքսային կետը չի իրականացնի երկաթուղային բեռնափոխադրումների ձևակերպումներ

Սեպտեմբերի 1-16-ը Այրում-Ջիլիզայի մաքսային կետը չի իրականացնի երկաթուղային բեռնափոխադրումների ձևակերպումներ

Պետական եկամուտների կոմիտեն բեռնափոխադրողներին իրազեկում է, որ սեպտեմբերի 1-ից 16-ը Վրաստանից Հայաստան երկաթուղային երթևեկության ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված` Արևելյան մաքսատուն-վարչության Այրում-Ջիլիզայի մաքսային-կետ բաժինը հիշյալ ժամանակահատվածում չի իրականացնի երկաթուղային բեռնափոխադրումների մաքսային ձևակերպումների գործառույթները։ Դրանք կվերականգնվեն երկաթուղու շահագործումը վերսկսելուն պես: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ավելի վաղ հայտնել էր, որ Թբիլիսիի տարածքով անցնող երկաթուղային միջուղում կամրջի շինարարության պատճառով, սեպտեմբերի 1-ից 16-ը ժամանակավորապես կդադարեցվի Հայաստանի ուղղությամբ երկաթուղային երթևեկությունը: 
15:43 - 20 օգոստոսի, 2020
Վրաստանը չի նախատեսում վերացնել այլ ավիաչվերթների սահմանափակումները |aliq.ge|

Վրաստանը չի նախատեսում վերացնել այլ ավիաչվերթների սահմանափակումները |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ՝ այսօրվա դրությամբ չվերթները կմնան այն ռեժիմում, ինչպիսին կան: Նրա խոսքով՝ կառավարությունը որոշումներ կընդունի ըստ սեպտեմբերին կորոնավիրուսի տարածման տեմպի: «Սա գլոբալ խնդիր է և գիտեք, որ մեզ համար կարևոր է այն վիճակագրությունը, թե որ երկրում ինչպես է զարգանում կորոնավիրուսի տարածումը: Այս մասին մենք որոշումներ  ենք ընդունում մեր միջազգային գործընկերների հետ միասին»,- հայտարարել է նախարարը: Օրեր առաջ Վրաստանի քաղավիացիայի գրասենյակը հայտարարեց, որ Վրաստանում կանոնավոր չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը: Միջազգային կանոնավոր ավիաչվերթների իրականացման սահմանափակումը չի վերաբերում Թբիլիսիի և Մյունխենի (Գերմանիա), Փարիզի (Ֆրանսիա) և Ռիգայի (Լատվիա) օդանավակայանների միջև չվերթներին․ «Lufthansa», «AirFrance» և «airBaltic» ավիաընկերությունները կշարունակեն աշխատել: Վրաստանի զբոսաշրջության ազգային կառավարման ղեկավար Մարիամ Քվիվիշվիլիի հայտարարությամբ՝ հուլիսի 22-ից օգոստոսի 15-ի տվյալներով, Վրաստան 1000-ից ավել զբոսաշրջիկ է մուտք գործել:
15:01 - 20 օգոստոսի, 2020
Վրաստանում միջազգային կանոնավոր ավիաչվերթների արգելքը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ
 |shantnews.am|

Վրաստանում միջազգային կանոնավոր ավիաչվերթների արգելքը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ |shantnews.am|

shantnews.am: Միջազգային կանոնավոր ավիաչվերթների իրականացման սահմանափակումը երկարաձգվել է և գործում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ: 1Tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է քաղաքացիական ավիացիայի գործակալության տեղեկության մեջ: Միջազգային կանոնավոր ավիաչվերթների իրականացման սահմանափակումը չի վերաբերում Թբիլիսիի և Մյունհենի (Գերմանիա), Փարիզի (Ֆրանսիա) և Ռիգայի (Լատվիա) օդանավակայանների միջև չվերթներին: «Եթե Վրաստանում և վերոնշյալ երկրներում չսրվի համաճարակային վիճակը, ապա «Lufthansa», «AirFrance» և «airBaltic» ավիաընկերությունները չվերթները կկատարեն սահմանված չվացուցակով: Այլ ուղղությամբ կանոնավոր չվերթների աստիճանաբար վերականգնման մասին որոշումը կկայացվի համաճարակային վիճակից ելնելով»,- հայտարարում են գործակալությունում:
21:50 - 17 օգոստոսի, 2020
Վրաստանը մինչև սեպտեմբերի վերջը երկարաձգեց միջազգային չվերթների սահմանափակումները |azatutyun.am|

Վրաստանը մինչև սեպտեմբերի վերջը երկարաձգեց միջազգային չվերթների սահմանափակումները |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի իշխանությունները մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել են կանոնավոր ավիաչվերթների սահմանափակումները։ Արգելքը չի վերաբերի միայն երեք ուղղությունների. ավիաընկերությունները կարող են դեպի Թբիլիսի չվերթներ իրականացնել Փարիզից, Մյունխենից և Ռիգայից: «Այլ ուղղություններով օդային հաղորդակցությունը վերսկսելու հետագա որոշումները կկայացվեն համաճարակային իրավիճակից ելնելով», - հայտարարել է Վրաստանի քաղավիացիայի գործակալությունը: Կոորոնավիրուսի համաճարակի պատճառով Վրաստանը մարտին դադարեցրել է օդային հաղորդակցությունը բոլոր երկրների հետ: Հուլիսին երկիրը բացել է սահմանները միայն Եվրամիության հինգ երկրների համար։ Մոտ 4 միլիոն բնակչություն ունեցող Վրաստանում կորոնավիրուսով է վարակվել 1341 մարդ, որոնցից 17 հոգի մահացել է: Ըստ պաշտոնական աղբյուրների` ավելի քան 7 հազար 600 մարդ գտնվում է կարանտինում:
18:20 - 17 օգոստոսի, 2020
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին

Օգոստոսի 14-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Բարիդրացիական և բարեկամական մթնոլորտում քննարկվեցին երկու երկրների կառավարությունների միջև 1997 թ. մայիսի 3-ին ստորագրված «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակում համագործակցության ակտիվացմանը և զարգացմանը վերաբերող հարցեր: Համաձայնագրով նախատեսվում է արտակարգ իրավիճակների կանխման ու դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցների կատարելագործում և համատեղ միջոցառումների իրականացում, տեղեկատվության օպերատիվ փոխանակում, փոխադարձ օգնություն և այլ հարցեր: Նախարար Ցոլակյանը ցանկություն հայտնեց հանդիպել վրացի գործընկերոջը և գործող համաձայնագրի հիմքով ստորագրել փաստաթուղթ երկու գերատեսչությունների միջև: Դեսպան Գիորգի Սագանելիձեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հավաստեց վրաց ժողովրդի և կառավարության բարիդրացիական վերաբերմունքը մեր երկրի և ժողովրդի նկատմամբ և հույս հայտնեց, որ այսուհետ ևս մեր ժողովուրդների հարաբերությունները կշարունակեն լինել բարեկամական:  
18:00 - 14 օգոստոսի, 2020