Սեպտեմբերի 1-16-ը Այրում-Ջիլիզայի մաքսային կետը չի իրականացնի երկաթուղային բեռնափոխադրումների ձևակերպումներ
15:43 - 20 օգոստոսի, 2020

Սեպտեմբերի 1-16-ը Այրում-Ջիլիզայի մաքսային կետը չի իրականացնի երկաթուղային բեռնափոխադրումների ձևակերպումներ

Պետական եկամուտների կոմիտեն բեռնափոխադրողներին իրազեկում է, որ սեպտեմբերի 1-ից 16-ը Վրաստանից Հայաստան երկաթուղային երթևեկության ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված` Արևելյան մաքսատուն-վարչության Այրում-Ջիլիզայի մաքսային-կետ բաժինը հիշյալ ժամանակահատվածում չի իրականացնի երկաթուղային բեռնափոխադրումների մաքսային ձևակերպումների գործառույթները։ Դրանք կվերականգնվեն երկաթուղու շահագործումը վերսկսելուն պես: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ավելի վաղ հայտնել էր, որ Թբիլիսիի տարածքով անցնող երկաթուղային միջուղում կամրջի շինարարության պատճառով, սեպտեմբերի 1-ից 16-ը ժամանակավորապես կդադարեցվի Հայաստանի ուղղությամբ երկաթուղային երթևեկությունը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել