Սահման

Էլելտկրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում

Էլելտկրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Գալշոյան փ. 18, 19, 20, 22, 24, 26, 28, 30, 32, 34, 36, 38, 38/1, 40 շենքեր, թիվ 113 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11:00-17:00 Բաղրամյան պող. 6 շենք, սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թամանյան փ. 3, 5 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Իսահակյան, Զարոբյան փողցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մամիկոնյանց փ. 50 շենք, Արղության փ. 40 շենք, Կիևյան փ. 10 շենք, Գր.Արծրունի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քեռու փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարմենի փ. 50 շենք, Զարոբյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Անտառային փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կիևյան փ. 10 շենք, Արագածի, Կողբի փողոցների սեփական տներ, Արագածի փ․93, 93ա շենքեր, Արագածի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորքի 9-րդ փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Խարբերդի 12-23; 23-26 փողոցներ, Նոր Խարբերդի 7-14 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Կոտայքի մարզում՝ 11։00-14։00 Սևաբերդ և Զառ գյուղեր, 11։00-16։00 Եղվարդ համայնք՝ Կոմիտասի, Աբովյան փողոցներ մասնակի, Պարույր Սևակի 1, 2, 3 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բյուրեղավանի համայնքի 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16 և 49 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Ձորաղբյուր, Գեղաշեն գյուղեր մասնակի, Ջրվեժ` Մայակ թաղամաս մասնակի, Բալահովիտ համայնքն ամբողջությամբ, Ձորաղբյուրի և Ջրվեժի ամառանոցներ, 15։00-17։00 Առինջ գյուղ մասնակի,   Արարատի մարզում՝ 10:00-14:00 Վեդի քաղաք` Կասյան, Սազայի Նիկողոսյան, Սևակի , Շիրազի,Նար Դոսի, Կասյան, Խորենացի, Ա. Խաչատրյան, Կոմիտաս, Պուշկինի փողոցներ մասնակի, 12:00-14:00 Լուսառատ գյուղ, Փոքր Վեդի գյուղը մասնակի, 12:00-16:00 Եղեգնավան գյուղ,   Սյունիքի մարզում՝ 10:00-14:00 Մեղրի և Ագարակ քաղաքներ, Այգեձոր, Թղկուտ, Լեհվազ, Վարդանիձոր, Շվանիձոր, Նռնաձոր, Ալվանք, Կուրիս, Կարճևան, Լիճք, Տաշտուն, Գուդեմնիս, Վահրավար գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 14:00-16:00 Քաջարան քաղաք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
09:13 - 04 մայիսի, 2021
Սյունիքի մարզ-Ադրբեջան սահմանին 1 կմ-ոց «շերտ» պետք է ձեւավորվի, որ բնակիչների ու հակառակորդի զինվորների շփումը բացառվի․ ԱԱԾ տնօրենի տեղակալ
 |armtimes.com|

Սյունիքի մարզ-Ադրբեջան սահմանին 1 կմ-ոց «շերտ» պետք է ձեւավորվի, որ բնակիչների ու հակառակորդի զինվորների շփումը բացառվի․ ԱԱԾ տնօրենի տեղակալ |armtimes.com|

armtimes.com: Սյունիքի մարզ-Ադրբեջան սահմանին սահմանային շուրջ մեկ կիլոմետրանոց շերտ պետք է ձեւավորվի, որն այժմ չկա: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը:Նա սրանով է բացատրում սահմանին սադրանքների առկայությունը՝ ըստ էության չբացառելով, որ մինչ այսպիսի գոտի չձեւավորվի՝ սահմանը անվտանգ չի լինի:Իսկ որպեսզի այդպիսի շերտ ձեւավորվի, գեներալ-լեյտենանտի համոզմամբ՝ պետք է իրավիճակը հանդարտվի, երկու կողմերը քննարկեն դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերը: ԱԱԾ պաշտոնյան տեղեկացրեց, որ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում ձեւավորված հանձնաժողովն ուսումնասիրում է Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի դելիմիտացիային վերաբերող հարցերը։ Բայց որպեսզի այն քննարկվի նաեւ հարեւան պետության հետ՝ պետք է մթնոլորտը հանդարտվի: «Պետք է երկու պետության մեջ ժամանակի ընթացքում, երբ արդեն ռազմաքաղաքական իրավիճակը հանդարտվի, հնարավորություն ստեղծվի երկկողմանի հանձնաժողովներ ստեղծել, այդ հարցը քննարկման առարկա դարձնել, այդ ժամանակ կմոտենանք դելիմիտացիայի, դեմարկացիայի, եւ ավելի հստակ կլինի մեր սահմանը, սահմանային ինժեներական կառույցները»,- ասաց Մելքոնյանը: Ըստ նրա՝ սահմանային շերտում պետք է մշտական բնակչություն չլինի: Բայց մեզ մոտ այնպիսի իրավիճակ է ձեւավորվել, որ մարդիկ սահմանային գծի մոտ են բնակվում: ԱԱԾ տնօրենի տեղակալն ասաց, որ այսօր մենք ունենք 520 կմ բնագիծ, որն ուղղակի ոնց կար, այնպես էլ կա: Փոխարենը, սակայն, այդ բնագիծը պետք է համապատասխանեցվի սահմանների պաշտպանությանը: Հարցին՝ չեզոք գոտու հա՞րց պետք է լուծվի, ԱԱԾ տնօրենի տեղակալը պատասխանեց. «Սահմանային շերտի՝ երկու կողմից, որտեղ շփումը բացառվի, առավել եւս բնակիչների եւ հակառակ կողմի զինվորների միջեւ»: Մեկ այլ հարցին, թե ի՞նչ տարածքի հաշվին է լինելու այդ շերտը՝ չեզոք գոտին, ԱԱԾ տնօրենի տեղակալը պատասխանեց. «էդ կիլոմետրանոց շերտը ամեն մի պետություն իրա տարածքի հաշվին է անում, հարեւան տարածքի հաշվին այդ շերտը չեն կառուցում: Նրանք իրենց տարածքում պետք է անեն, մենք՝ մեր տարածքում»:Շարունակությունը կարդացեք Armtimes.com-ում։
21:45 - 29 ապրիլի, 2021
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը փաստեց՝ որևէ սյունեցու գործողություններում խուլիգանության հանցակազմ առհասարակ չի եղել. փաստաբան

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը փաստեց՝ որևէ սյունեցու գործողություններում խուլիգանության հանցակազմ առհասարակ չի եղել. փաստաբան

Դատավորները շարունակում են հավատարիմ մնալ իրենց երդմանն ու փորձել ամուր պահել պետության հիմքերը, ինչը խարխլելուն են ուղղված գործադիր և օրենսդիր իշխանության յուրաքանչյուր քայլ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Լուսինե Սահակյանը: «Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կայացրեց շատ սպասված որոշում Սյունիքում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում հարուցված քրեական գործով։ Նա ոչ միայն փաստեց, որ Սոսիկ Սարգսյանը չի կատարել խուլիգանություն, այլ փաստեց, որ խուլիգանության հանցակազմ առհասարակ առկա չի եղել որևէ սյունեցու գործողություններում։ Այլ կերպ ասած բացակայել է հանցակազմի օբյեկտը։ Հարգանքներս, պարոն Գաբրիելյան։ ՀԳ. Վերահիշյալ գործով միայն մեկ դատավոր՝ Ա.Մելիքսեթյան (չնայած ամոթ է նրան դատավոր կոչելը) ընդհանրապես մոռացավ իր տված երդումը։ Անչափ հետաքրքիր է, ի՞նչ պետք է քեզ խոստացած լինեն, կամ կյանքդ ինչպես պետք է ապրած լինես, ի՞նչ կոմպրոմատներ պետք է օգտագործեն քո դեմ, որ կարողանաս դավաճանել հայրենիքդ, գնալ կոչմանդ դեմ, ոչնչացնես անունդ»,- գրել է Սահակյանը:
12:05 - 28 ապրիլի, 2021
Տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածք չէ. պարզաբանում

Տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածք չէ. պարզաբանում

Ի պատասխան լրատվամիջոցներով տարածվող «Սոսիների պուրակն է. Ալիևներն արդեն Սյունիքի մարզով ազատ տեղաշարժվո՞ւմ են» վերտառությամբ գրառման, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածք չէ, այլ Ծավ գետի հովտով շարունակվող, Ադրբեջանի տարածքում գտնվող սոսի ծառատեսակի աճելավայրի շարունակությունն է, որը չի գտնվում է ՀՀ տարածքում։ ««Սոսու պուրակ» պետական արգելավայրը, որի տարածքը 64,2 հա է, գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի վարչական տարածքում՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո։ Այնտեղ մինչ պատերազմը իրականացվել են նաև սահմաների երկայնքով հստակ կոորդինատներով սահմանասյուների տեղադրման աշխատանքներ, ինչը սահմանային փոփոխության չի ենթարկվել։ Կից ներկայացնում ենք նաև «Սոսու պուրակ» պետական արգելավայրի առաջին սահմանասյան լուսանկարը, որը մինչ պատերազմն ըստ սահմանային կոորդինատների տեղադրվել էր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանապետության սահմանին և որը սահմանային փոփոխության չի ենթարկվել: Հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց և հանրությանը միտումնավոր տեղեկատվական մանիպուլյացիաների ենթարկելուց»,-ասված է պարզաբանման մեջ:
11:28 - 27 ապրիլի, 2021
Թաթոյանն ահազանգում է՝ ադրբեջանցիները հրազենի բացահայտ ցուցադրումով սպառնացել են Արավուսի հովիվին

Թաթոյանն ահազանգում է՝ ադրբեջանցիները հրազենի բացահայտ ցուցադրումով սպառնացել են Արավուսի հովիվին

Արավուսի հովիվին ադրբեջանցի զինծառայողների կողմից քաշքշելու և հարվածելու հանցավոր ոտնձգությունը հաստատում է Սյունիքի շուրջ անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը, այսօր հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Պաշտպանը հայտնում է, որ աշխատակազմ ահազանգ է ներկայացրել հովիվը և տեղեկացրել, որ ապրիլի 18-ին իր տանից շուրջ 500 մետր հեռավորության արոտավայրում արածեցրել է 14 խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներ: Ժամը 17-18-ի սահմաններում, երբ հովիվը գտնվել է ադրբեջանական զբաղեցրած դիրքից շուրջ 50 մետր հեռավորության վրա դեպի Արավուս գյուղն ընկած տարածքը, իրեն են մոտեցել ադրբեջանցի 3 զինված ծառայողներ: Ըստ հովիվի՝ ադրբեջանական զինծառայողները սկզբում զենքի ցուցադրումով սպառնացել են իրեն, իսկ այնուհետև՝ նրանցից երկուսը քաշքշել են իրեն ու փորձել հարկադրաբար տեղափոխել ադրբեջանական զբաղեցրած դիրքի ուղղությամբ՝ դեպի խրամատը: Այդ ողջ ընթացքում ադրբեջանցի զինվորականներն անընդհատ հայհոյել ու սպառնացել են հովիվին: Այնուհետև, երբ տեսել են, որ հովիվին օգնության են շտապում Հայաստանի զինված ուժերի ծառայողներ, ադրբեջանցի զինվորականներից երրորդը հարվածել է հովիվի աչքին՝ առաջացնելով կապտուկ ու անմիջապես հեռացել են դեպի իրենց զբաղեցրած դիրքը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք աշխատանքների ընթացքում պարզվել է նաև, որ ադրբեջանցի զինվորականները Արավուս գյուղի նույն հովիվին նշված վայրում գոռգոռոցներով հայհոյանքներ են հնչեցրել նաև ապրիլի 20-ին՝ ժամը 19-ի սահմաններում և տվել սպառնալիքներ հրազենի բացահայտ ցուցադրումով: Պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև միջադեպի վերաբերյալ Արավուս գյուղի ղեկավարի ահազանգը լրատվամիջոցներում: Արավուս գյուղի ղեկավարը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել է, որ գյուղի մի շարք բնակիչների տներ ադրբեջանական դիրքերից նույնիսկ 500 մետրից էլ քիչ հեռավորության վրա են (օրինակ՝ 100 կամ 200 մետր): Այս փաստն արձանագրել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրություններն այդ վայրում: Թաթոյանն արձանագրում է, որ ադրբեջանցի զինծառայողների իրականացրածը հանցավոր ոտնձգություն է Հայաստանի սահմանային բնակչի նկատմամբ: «Տեղի ունեցածն ակնհայտորեն հաստատում է ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ և միջազգայնորեն երաշխավորված իրավունքների կոպիտ խախտումները: Խոսքը վերաբերում է մարդկանց կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության և կենսական կարևորության այլ իրավունքների մասին, իսկ կյանքի իրավունքի դեպքում՝ խախտման իրական վտանգի մասին», - ասում է Թաթոյանն՝ ընդգծելով․ - «Այս միջադեպերն ակնհայտ հիմնավորում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկն այն մասին, որ ՀՀ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով Սյունիքի մարզի շուրջ պետք է հրատապ ստեղծվի անվտանգության գոտի»: Պաշտպանը պնդում է՝ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ և համայնքները միավորող ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, ցուցանակներ ու դրոշներ չպետք է լինեն: Այս միջադեպի մասին տեղեկությունները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն առանձին կուղարկի միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև կներառի անվտանգության գոտու հայեցակարգում:
10:10 - 27 ապրիլի, 2021
Կան մարդիկ, որոնք ուզում են՝ միշտ լարվածություն լինի, ինչն անթույլատրելի է. Սյունիքի մարզպետ
 |1lurer.am|

Կան մարդիկ, որոնք ուզում են՝ միշտ լարվածություն լինի, ինչն անթույլատրելի է. Սյունիքի մարզպետ |1lurer.am|

1lurer.am: Սյունիքում այսօր կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի 7-րդ նիստը, որին մասնակցել են փոխնախարարներ, Սյունիքի մարզպետն ու գերատեսչությունների ներկայացուցիչներ: Հանդիպման նպատակն է հետպատերազմյան ժամանակահատվածում անվտանգության և սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրներին հրատապ լուծում տալը: Օրակարգում է եղել նաև Սյունիքի սահմանամերձ բնակիչներից զենք-զինամթերքի հավաքումը: «Դեկտեմբերից մարդիկ զենքեր են ստացել և չեն հանձնել: Երբեմն նրանք նաև կրակում են այդ զենքերից՝ մարդկանց գցելով խուճապի մեջ: Կան մարդիկ, որոնք ուզում են, որ միշտ լարվածություն լինի, ինչն անթույլատրելի է, ուստի զենքերը պետք է հավաքվի: Ոստիկանության և զինված ուժերի հետ համատեղ հանձնաժողով ենք ստեղծել, որպեսզի այդ զենքերը հավաքենք»,- ասել է մարզպետը: 
19:58 - 26 ապրիլի, 2021
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվեց |armtimes.com|

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվեց |armtimes.com|

armtimes.com: Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է: Նա այսօր հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե: «Նորից եկել էինք այն հին գործով, որից այդպես էլ գլուխ չենք հանում, թե ինչու են մեզ պարբերաբար հրավիրում»,– լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետի պաշտպան Երվանդ Վարոսյանը` հիշեցնելով, որ մեղադրանքն առաջադրվել էր 2020թ–ի դեկտեմբերին` դրանից 8 ամիս առաջ տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։ Այդ գործով Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել անձին առևանգելու համար։ Այժմ քաղաքապետը մեղադրվում է անձի առեւանգումը կազմակերպելու համար: Ըստ Երվանդ Վարոսյանի՝ ծանոթ լինելով գործի որոշ նյութերին, կարող է փաստել, որ առհասարակ որևէ անձի առևանգում տեղի չի ունեցել, իսկ իր պաշտպանյալի կապն այդ ամենի հետ բացարձակապես անհասկանալի է։ Պաշտպանի խոսքով՝ այս ամենն ունի ուղղվածություն: «Դեկտեմբերին Փարամազյանին մեղադրանք առաջադրելը հաջորդեց Սյունիքի համայնքապետերի հայտարարությանը, որով նրանք պահանջում էին վարչապետի հրաժարականը։ Հիմա էլ Ագարակում և Մեղրիում դեպքեր են տեղի ունեցել, սյունեցիները «ջերմ» ողջունել են վարչապետին և, չգիտես՝ ինչու, կրկին հիշել են պարոն Փարամազյանին, հիմա էլ նոր մեղադրանք են առաջադրել, որը էլի կապված է նույն դեպքի հետ»,-ասաց պաշտպանը: Նրա խոսքով՝ այս մի քանի ամիսների ընթացքում քրեական գործի նախաքննության  ընթացքում որևէ գործողություն իր պաշտպանյալի մասնակցությամբ չի իրականացվել։
14:48 - 26 ապրիլի, 2021
Մի քանի ժամով լույս չի լինի Երևանում և Հայաստանի 8 մարզում

Մի քանի ժամով լույս չի լինի Երևանում և Հայաստանի 8 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Թումանյան փ. 11, 11ա շենքեր, Նալբանդյան փ. 90, 96, 98 շենքեր, Վարդանանց փ. 5ա շենք, Մյասնիկյան պող. 16-55 սեփական տներ, Մաշտոցի պող. 54, Կորյունի փ. 21, 23, 25 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Բեռնակիրների փ. 28-85 սեփական տներ, 11:00-17:00 Ա.Խաչատրյան փ. 26/1, 26/2 շենքեր, Արաբկիր 49 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոմիտասի պող. 3 շենք, Քեռու փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 75 դպրոց, Ներքին Շենգավիթ 1, 2, 3, 4, 7, 8, 9 12 փողոցների սեփական տներ, թիվ 9 պոլիկլինիկա, Շիրակի փ․30, Կարմիր Բլուր փ․27ա շենքեր ,Շիրակի փ․3-րդ նրբանցքի սեփական տներ, Արտաշիսյան փ. 79 շենքը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորքի 7-րդ փողոցի սեփական տներ, Նորքի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, թիվ 124 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզում՝ 11։00-12։00 Կարին գյուղ և Գիտավան 1, 2 թաղամասեր, 11։00-13։00 Արագածավան գյուղի հարակից տարածքներ, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք` Արա Գեղեցիկ, Սաֆարյան, Նոր Թաղ, Նար-Դոսի, Պարույր Սևակի 1, 2, 3 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռավան համայնք՝ 9, 10, 11 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ձորաղբյուր, Գեղաշեն և Նոր-Գյուղ գյուղեր մասնակի, Արարատի մարզում՝ 10:00-13:00 Զորակ գյուղ մասնակի, 10:30-13:00 Մրգավան գյուղ մասնակի, 10:30-16:00 Դալար գյուղ մասնակի, 13:00-14:00 Գեղանիստ գյուղ մասնակի, 13:30-16:00 Արտաշատ քաղաք` Իսակովի փողոց մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10:00-15:00 Գետափ գյուղ մասնակի, 11:00-15:00 Քարագլուխ գյուղ մասնակի, Տավուշի մարզում՝ 10:30-13:30 Դիլիջան քաղաք՝ Կամոյի փողոց, 11:00-14:00 Դիլիջան համայնք` Պարզ լճի փողոց, Թեղուտ գյուղ, Թբիլիսյան խճուղի մասնակի, Լոռու մարզում՝ 11:00-15:30 Արծնի և Ապավեն գյուղեր, 11:00-17:00 Օձուն, Դանուշավան Արդվի, Աքորի, Կաճաճկուտ, Ամոջ և Հագվի գյուղեր, Շիրակի մարզում՝ 11:00-17:00 Արթիկ քաղաք` բացառությամբ Շահումյան, Բաղրամյան, Տուֆագործների, Պռոշյան, Սայաթ-Նովա փողոցներ), Անկախության հրապարակ, Արթիկի բժշկական կենտրոն և ծննդատուն, Սյունիքի մարզում՝ 10:00-12:00 Աղիտու, Նորավան, Վաղատին, Որոտան, Շամբ, Գետաթաղ, Լծեն, Լոր, Շենաթաղ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բժանորդներ, 10:00-11:30 Քարահունջ գյուղ մասնակի, 10:00-11:00 Սիսիան քաղաք` Մաքսիմ Գորկի, Եսենինի, Ն.Ստեփանյան, Արցախի փողոցներ, 11:30-12:30 Սիսիան քաղաք՝ Սպանդարյան, Կոմիտասի, Շահումյան, Մյասնիկյան փողոցներ մասնակի, Մելիք Թանգի, Հովնան Որոտնեցի փողոցներ, 13:00-14:00 Սիսիան քաղաք՝ Գ.Լուսավորիչ, Տեր-Ղազարյան փողոցներ, Ադոնցի փ. 3, 6 շենքեր և Սիսական փ. 19 շենք, 14:30-15:30 Սիսիան քաղաք՝ Ադոնցի նրբանցք, Ա.Մանուկյան, Լալայան, Աբովյան, Արցախի փողոցներ:
10:30 - 26 ապրիլի, 2021
ՀՀ ՊՆ-ն բացարձակ սուտ է համարում Սյունիքում դիրքեր հանձնելու մասին տեղեկությունը

ՀՀ ՊՆ-ն բացարձակ սուտ է համարում Սյունիքում դիրքեր հանձնելու մասին տեղեկությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ բացարձակ սուտ է համարել տեղեկությունը, թե հայկական կողմը միակողմանի ռազմավարական դիրքերը  հանձնում է ադրբեջանական ուժերին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Վերջին ժամերին սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում է տեսանյութ, որում պնդում է արվում, թե «Հայաստանի ներկայիս իշխանությունների հրամանով, ՀՀ հարավ-արեւելքում (Սյունիքում), հայկական կողմը միակողմանի ռազմավարական դիրքերը  հանձնում է ադրբեջանական ուժերին»: Նշված տեղեկությունը բացարձակ սուտ է»,- ասվում է հայտարարության մեջ:   Ըստ աղբյուրի՝ Հայաստանի զինված ուժերը որևէ դիրք ադրբեջանական կողմին չեն հանձնել, սահմանի ամբողջ երկայնքով գտնվում են իրենց զբաղեցրած դիրքերում և լիարժեք կատարում են առաջադրված խնդիրները: «Միևնույն ժամանակ` ցավով արձանագրում ենք, որ զինված ուժերին վերաբերող կեղծ տեղեկատվությունն ու իրականության խեղաթյուրումն սկսում են միտումնավոր և ուղղորդված բնույթ կրել, ինչը չի կարող լուրջ անհանգատություն չառաջացնել: Կոչ ենք անում հատկապես ԶԼՄ-ներին` տուրք չտալ «սկանդալային» տեղեկություններ տարածելու շնորհիվ հավելյալ դիտումներ ապահովելու գայթակղությանը և զերծ մնալ հետպատերազմյան շրջանում ամենժամյա ռեժիմով ծանր խնդիր լուծող զինված ուժերի հեղինակությանը վնասող գործողություններից», հայտնում են ՊՆ-ից:
20:39 - 25 ապրիլի, 2021
Մեղրի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել |1lurer.am|

Մեղրի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել |1lurer.am|

1lurer.am: Մեղրիում ու Ագարակում վարչապետի դեմ բողոքի ակցիաների գործով Քննչական կոմիտեն այսօր մեղադրանք է առաջադրել Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին։ Նա որպես մեղադրյալ ներգրավվել է խուլիգանության հոդվածով։ Մեղրի համայնքի ղեկավարը դեռ ձերբակալված է։ Նրա պաշտպանը հայտնել է, որ նոր խափանման միջոցի մասին Քննչական կոմիտեն չի հայտնել, իսկ այսօր՝ ժամը 18։30-ին, դատարանը քննելու է Զաքարյանին ձերբակալելու որոշման իրավաչափությունը։ Մեղադրանքն առաջադրվելուց հետո, ըստ Գայանե Պապոյանի, համայնքի ղեկավարը հրաժարվել է ցուցմունք տալուց՝ պատճառաբանելով, որ նրա համար հստակ չէ մեղադրանքի էությունը: Պաշտպանի խոսքով՝ թեև իրենց միջնորդությանը, կոմիտեից հրաժարվել են պարզաբանել մեղադրանքը։ Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ այս պահին կա ձերբակալված 23 քաղաքացի, որից 19-ին մեղադրանք է առաջադրված։
18:03 - 23 ապրիլի, 2021
Ենթադրում եմ, որ Սյունիքի ակցիաներն ուղղորդվել են ինչ-որ շրջանակների կողմից, բայց անուններ չեմ կարող հնչեցնել, քանի որ չգիտեմ․ Լիլիթ Մակունց |tert.am|

Ենթադրում եմ, որ Սյունիքի ակցիաներն ուղղորդվել են ինչ-որ շրջանակների կողմից, բայց անուններ չեմ կարող հնչեցնել, քանի որ չգիտեմ․ Լիլիթ Մակունց |tert.am|

tert.am: Սյունիքի մարզում տեղի ունեցածը, եթե ոմանք մեկնաբանում են որպես քաղաքական ակցիաներ, ես համարում եմ, որ դրանք ակցիաներ էին՝ ուղեկցված խուլիգանական դրսևորումներով։Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ տեղի ունեցած բողոքի ակցիաներին։ «Ես ենթադրում եմ, որ այդ ակցիաներն ուղղորդվել են ինչ-որ շրջանակների կողմից, բայց անուններ չեմ կարող հնչեցնել, քանի որ չգիտեմ։ Ինձ մոտ կողքից այդպիսի տպավորություն է»,– ասաց նա։ Լիլիթ Մակունցը նշեց, որ համաձայն չէ այն կարծիքի հետ, որ այս երեք տարիների ընթացքում հենց իշխանություններն են բաժանարար գծեր տարել հասարակության մեջ։ Անդրադառնալով տարածված այն տեղեկություններին, որ Մեսրոպ Առաքելյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել, որպեսզի նրա ղեկավարած «Առաքելություն» կուսակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ դաշինքով կարողանա մասնակցել ընտրություններին, Մակունցը նշեց, որ կուսակցության վարչությունը դեռ որոշում չի կայացրել՝ դաշինքով է մասնակցելու, թե ոչ։ Հարցին՝ ինչպես կմեկնաբանի առաջին նախագահի այն հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանն «արշավել» է Սյունիքի և առանց թույլտվության մտել Շուռնուխի բնակիչներից մեկի բնակարան, Մակունցը պատասխանեց․ «Առանց թույլտվության կարծում եմ՝ հնարավոր չէր մտնել նրանց տուն և առաջին նախագահի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը»։ Առավել մանրամասն՝ tert.am-ում
16:31 - 23 ապրիլի, 2021