tert.am: Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն ապրիլի 26-ին հրավիրվել է ՀՀ Քննչական կոմիտե։
«Անհեթեթ, շինծու գործեր են իմ դեմ հարուցված, այդ առիթով են կանչել։ Երկուշաբթի օրը կներկայանամ, խուսափելու ոչինչ չունենք, ոչ էլ որևէ մեկից վախենալու հարց կա։ Այդ մեղադրանքը անհեթեթություն էր, մենք էլ անակնկալի եկանք, երբ ծանուցագիրն ստացանք, քանի որ իրավական տեսանկյունից հիմք չկա։ Անհասկանալի է, թե ինչ խնդիր է»,– ասաց նա։
Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մարդուն առևանգելը):
Ըստ Քաջարանի քաղաքապետի՝ Սյունիքի մարզի համայնքապետերի նկատմամբ իշխանության կողմից կոնկրետ միտում կա։
Մանվել Փարամազյանը չցանկացավ փակագծերը բացել, թե ինչ քայլերի են դիմելու։
comment.count (0)