Ես վստահ եմ, որ Սյունիքում մենք ունենալու ենք ձայների մեծամասնություն․ «Իմ քայլը»-ի պատգամավոր |tert.am|
17:02 - 27 ապրիլի, 2021

Ես վստահ եմ, որ Սյունիքում մենք ունենալու ենք ձայների մեծամասնություն․ «Իմ քայլը»-ի պատգամավոր |tert.am|

tert.am: Ես վստահ եմ, որ Սյունիքի մարզում մենք ունենալու ենք ձայների մեծամասնություն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին՝ իշխանություններն այս պայմաններում Սյունիքում ձայների մեծամասնություն ստանալու հնարավորություն ունե՞ն։

Հարցին՝ եթե մարդիկ Կառավարությունից օբյեկտիվ դժգոհություններ չունենային, արդյո՞ք ինչ-որ ուժերի դրդմամբ դուրս կգային փողոց և այդպես կդիմավորեին Նիկոլ Փաշինյանին, Արմեն Խաչատրյանն արձագանքեց, թե չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ Կառավարությունից կամ իշխող թիմից դժգոհություններ չլինեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել