#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Սերժ Սարգսյան. «Եթե փաստաթուղթը հայանպաստ լիներ, ապա Փաշինյանն արդեն ստորագրած կլիներ» |hetq.am|

Սերժ Սարգսյան. «Եթե փաստաթուղթը հայանպաստ լիներ, ապա Փաշինյանն արդեն ստորագրած կլիներ» |hetq.am|

hetq.am: «Պատիվ ունեմ» դաշինքն այսօր հանդիպում է ունեցել Սյունիքի բնակիչների հետ, որի ընթացքում ՀՀ երրորդ նախագահին հարց են տվել՝ արդյոք նա տիրապետում է՝ ինչ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել Նիկոլ Փաշինյանը։ Որին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ այն հայանպաստ փաստաթուղթ է, բայց չի ստորագրել։ «Բա ինչու՞ չի ստորագրել, բա Ալիևը չէր ստիպել ստորագրել։ Բա Ալիևն ինչի՞ է մտել մեր տարածքներ»,- ասաց Սարգսյանը։ Տեղեկացրեց, որ այսօր եղել է Տեղ գյուղում, որի տարածքներից 350 հա-ն գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ըստ Սարգսյանի՝ Ալիևը մտել է այդ տարածքներ, որ ճնշի Փաշինյանին, իսկ վերջինս ստորագրի փաստաթուղթը։ «Ինչ պատահեց, որ Ալիևը համբերում է մինչև ընտրություններն ավարտվի, բա հայանպաստ է, ստորագրեր, բա ինչի՞ արտաքին գործերի նախարարը հրաժարական տվեց իր տեղակալներով հանդերձ, ինչու՞, երբ ունենք հսկայական խնդիրներ նաև միջազգային ասպարեզում և չունենք մեկը, որը կարողանա ներկայացնել ՀՀ ԱԳՆ-ն տարբեր հարթակներում։ Թող ինքն ասի՝ ինչ է խոստացել Ալիևին, որ նա իր կարծիքը փոխել է»,- ասաց Սերժ Սարգսյանը։ Ըստ Սարգսյանի՝ եթե փաստաթուղթը հայանպաստ լիներ, ապա Փաշինյանն արդեն ստորագրած կլիներ, եթե չի ստորագրել, ուրեմն պետք է սպասել նոր «սյուրպրիզների»։ Հարց հնչեցրեց, եթե փաստաթուղթը հայանպաստ է, ինչու՞ են գաղտնի պահել և խոսել դրա մասին միայն հասարակական ճնշումից հետո։Շարունակությունը՝ hetq.am-ում։
23:02 - 10 հունիսի, 2021
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 4

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 4

22:13- Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՔՊ կուսակցության խնդիրը պարզապես իշխանություն ձևավորելը չէ, այլ ՀՀ-ում մի նոր և ավելի հզոր հեղափոխություն իրականացնելն է։ Եվ ինչպես 2018-ի ապրիլի 17-ին հայտարարեցի Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մեկնարկը, պատիվ ունեմ այսօր՝ այստեղ, այս հրաշալի հրապարակից, այս բարձր ժողովրդական ամբիոնից հայտարարել Հայաստանում ժողովրդական, պողպատյա հեղափոխության մեկնարկը: Եվ այդ հեղափոխության առաջին արարը հնչելու է հունիսի 20-ին, երբ ՀՀ քաղաքացիները կգնան ընտրական տեղամասեր և կասեն, որ Հայաստանում ապագա կա։ [Նիկոլ Փաշինյանը՝ Վանաձորում] |armenpress.am|21:00- Այս ընտրությունները բախտորոշ են Հայաստանի լինել-չլինելու համար։ Մեր պատկերացման կոռուպցիայի դեմ պայքար չպետք է լինի, պետք է լինի պայքար պետական դավաճանության դեմ: Պատերազմող երկրի համար կոռուպցիան արտաքին ագրեսիա է, հետևաբար կոռուպցիայի ցանկացած դրսևորում պետք է հայտնվի պետական դավաճանության հոդվածի տակ: [Արման Բաբաջանյան` «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» 1-ին համար]20:50- Ամենակարևոր ուղերձը, որ ուղղում ենք քաղաքացիներին, համերաշխությունն է։ Եթե շարունակեն ռեսուրսները միմյանց դեմ ուղղել, որևէ ծրագիր կյանքի չի կոչվելու: Մեր ծրագրերը շատ են՝ երկրի անվտանգության հարցերից մինչև տնտեսություն ու գյուղատնտեսություն: Առաջնահերթությունների ցանկում ներառել ենք նաև կրթության ու գիտության հարցերը՝ առաջին հերթին մեծացնել գիտության ֆինանսավորումը և պայմաններ ստեղծել գիտաշխատողի գիտական պրոֆեսիոնալ աճի համար, վերազինել գիտական լաբորատորիանները,  ԳԱԱ-ն։ Մտադիր ենք բոլոր պրոֆեսիոնալաներին համախմբել ու ազգային համաձայնության կառավարություն ձևավորել: Այլընտրանք կա, միայն պետք է հունիսի 20-ին ընտրատեղամաս գնալ ու քվեարկել: [ԼՀԿ պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյան] |1lurer.am|20:32- Եթե չլինի անվտանգություն, չի լինի նաև խաղաղություն, չլինի խաղաղություն` չի լինի կայունություն, չի լինի նաև զարգացում, չի լինի բարեկեցություն: Ուսումնասիրել ենք հասարակական կարծիքը, մարդկանց տրամադրությունները, ստացել թարմ սոցիոլոգիական տվյալները և հիմա վստահ ենք՝ պատկառելի թվով ձայներ կստանանք: Բացի գործող իշխանությունից՝ չենք բացառում մյուսների հետ գործակցությունը: Ապագայի կառավարությունն առանց «Պատիվ ունեմ» դաշինքի անհնար կլինի պատկերացնել: [«Պատիվ ունեմ» դաշինքից պատգամավորի թեկնածու Խաչիկ Գալստյան]  |1lurer.am|20:28- Այսօր առանց անվտանգ հայրենիքի մենք չենք կարող ոչինչ անել: Առաջնային խնդիրը՝ պետք է կարողանանք ապահովել մեր երկրի, սահմանի, ժողովրդի անվտանգությունը: Այլ կերպ դա լուծում չունի, մենք պետք է մեր ռուս բարեկամների հետ ստորագրենք նոր փաստաթուղթ՝ ռազմաքաղաքական: Հայ և ռուս զինվորը միասին պետք է սահմանը պահեն, որ մեր ժողովուրդը հանգիստ լինի: [Գագիկ Ծառուկյան] |armenpress.am|20:17- Երբ Հայաստանին ասվում էր, որ 7 շրջանները պետք է տալ, ադրբեջանցիները ներքին տեղահանվածի անվան տակ պետք է վերադառնան ԼՂ, և Ղարաբաղի կարգավիճակը տեսանելի հարյուրամյակում անգամ չի ճշգրտվելու, ո՞նց էին պատկերացնում էդ իրավիճակը, լուծումը: Լուծումը պետք է լիներ մեկը. 2018թ․ դրությամբ բոլոր առումներով մեր երկրի դիմակայունության և մարտունակության բարձր մակարդակ պիտի ունենայինք, սրանով պետք է զուգորդվեր ամբողջ բանակցային գործընթացը, ինչը տեղի չի ունեցել: Թող ներվի ինձ այս անհամեստությունը, բայց միայն 2018-ից հետո է, որ այդպես եղել է: Հիմա արդեն միջազգային կառույցներն են  արձանագրում, որ 2011-ից 2020-նն ընկած ժամանակահատվածը, 2019-ին ձեռք է բերվել այդ տասնամյակի ընթացքում ձեռք բերված սպառազինության 62 տոկոսը, իսկ 2019-20թթ՝ մինչև 80 տոկոսը։ [Փաշինյանը՝ Օձունում] |Armtimes.com| 19:26- Թոշակները պետք է բարձրացնել, ամեն ինչ թանկացել է, մարդը 20 հազար դրամով ո՞նց կարող է ապրել: Գոնե 3 ամիսը մեկ, 6 ամիսը մեկ պետք է ինդեքսավորել թոշակները, տարեկան էլ 10 տոկոսով ավելացնել: Անհնարին ոչինչ չկա: Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, անպայման Հիսուս Քրիստոսը մի ճանապարհ ցույց է տալու: Կարելի է փոքր ու միջին բիզնեսին մեկ տարով հարկերից ազատել, թող մի 30 մլն դրամ բյուջե մուտք չլինի, 300 հազար ընտանիք կարող են լիարժեք հանգիստ աշխատել, ապրել՝ մտածելով, որ իրենց վրա ակտ գրող չկա։ [ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` Իջևանում] |news.am|18:38- «Հայաստան» դաշինքի պատգամավորների թեկնածուներից, համաձայն ներկայացված հայտարարագրերի, ամենաշատ դրամական միջոց հայտարարագրած պատգամավորի թեկնածուն դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Վերջինս հայտարարագրման պահին ունեցել է 980 մլն ՀՀ դրամ և 1մլն 927 հազար ԱՄՆ դոլար։ ՀՀ դրամի վերածած՝ 2 մլրդ 187 մլն 265 հազար։ Քոչարյանը բացի դրամական միջոցներից հայտարարագրել է 1 բնակարան և 1 բնակելի տուն։ Վերջինս «Սիստեմա ԲՖԿ»-ում ունի 0․0306% բաժնետոմս։ Քոչարյանը հանդիսանում է նաև այս ընկերության անկախ տնօրենը։17:50- Ըստ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տրամադրած տվյալների՝ արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի շուրջ 2 մլն 584 հազար քաղաքացի։ Հայաստանում ամենաքիչ ընտրող կա Վայոց ձորում՝ շուրջ 46 հազար մարդ, ամենաշատը՝ Երևանում ՝ շուրջ 856 հազար։ 2011-ի մարդահամարի տվյալներով՝ ազգային փոքրամասնություններից Հայաստանում մշտական բնակչության թվով ամենամեծ համայնքը եզդիներն են, ապա՝ ռուսները, ասորիներն ու քրդերը։ Նախընտրական հիմնադրամներին հունիսի 8-ի դրությամբ ամենաշատ մուտքեր ունեցել է «Քաղաքացիական պայմանագիրը»՝ գրեթե 132 մլն դրամ։ Մի քանի կուսակցության մուտքի թիվը 0 է։ |civilnet.am|17:10- ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց Տիգրան Արզաքանցյանի գրանցումը փաստաթղթերում ի հայտ եկած անճշտությունների պատճառով։ Արզաքանցյանի ներկայացուցիչը չկարողացավ ապացուցել, որ վերջին 4 տարիներին Արզաքանցյանը մշտապես բնակվել է Հայաստանում։ Նա որոշումը կարող է բողոքարկել դատարանում: |tert.am|16:50- Կասեցնելու ենք համայնքների խոշորացման գործընթացը, որպեսզի հասկանանք, թե ինչ արդյունք ունենք։ Միգուցե այդ ընթացքում սխալ բաներ են արվել ու շտկելու կարիք կա։ Իսկ այն փաստը, որ ձեզ չեն տալիս սերմացու, պարարտանյութ, դիզվառելիք, էս իշխանությունն է չորացրել։ Գյուղնախարարություն չկա, պատասխանատուն չկա, մեկը չկա, որ գյուղով զբաղվի։ Էս իշխանությունը գյուղի վրա խաչ է քաշել, ասում է՝ գյուղի հետ մենք գործ չունենք, գյուղացին հողի հետ ինչքան ուզում է, թող կռիվ անի: [Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ եզդիաբնակ Ալագյազ գյուղում] |hetq.am|16:49- Մենք մեր շուրջ հավաքել ենք լավ կրթություն ստացած երիտասարդների։ Հայն այսօր ուզում է արժանապատիվ Հայաստան, հոգատարություն, ոչ թե առևտուր՝ քաղաքական ու մշակութային։ Այս երկրի տերը այն սերունդն է, որը դեռ պաշտոնով և փողով չի կաշառվել, որն իսկապես ուզում է ծառայել Հայրենիքին։ Եթե ղեկավարը լինի արդար, ազնիվ և Հայրենիքին նվիրված, ապա այդպիսին էլ կլինի ժողովուրդը։ Ես երբեք չեմ մտածել, որ կզբաղվեմ քաղաքականությամբ, բայց սա արդեն քաղաքականություն չէ, այլ յուրաքանչյուրիցս է կախված Հայաստանի ճակատագիրը։ Սա ազատագրական պայքար է։ [«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը՝ շարժման նախընտրական ծրագիրը ներկայացնելիս] |armenpress.am|16:27- Մեր ընտրողներին ոչինչ չենք համոզելու բացի ծրագիր ներկայացնելուց: Այսպես կոչված չկողմոնորշված, պայմանականորեն ասած նախկիններին եւ ներկաներին չընդունող ընտրողները կգնահատեն այդ ծրագիրը: Եվ այս համատեքստում ես շատ եմ կարեւորում մի հանգամանք՝ ուղղորդել ընտրողներին ավելի շատ ուսումնասիրել քաղաքական ուժերի ծրագրերը, այլ ոչ թե միմյանց նկատմամբ հակազդեցությունները այս կամ այն ուժերի կողմից: Անհրաժեշտ է ուսումնասիրել ծրագրեր։ Շատ կոնկրետ։ Այն, թե ինչ է արվելու, որպեսզի նոր կոնֆիգուրացիայի ձեւավորումից հետո ընտրողն ունենա ավելի բարեկեցիկ կյանք, որպեսզի 1400 կիլոմետրանոց այլեւս նոր սահմանը դառնա ապահով, անառիկ, իրավիճակը լինի կայուն: [«Մեր տունը Հայաստանն է» դաշինքը գլխավորող «Ալյանս» կուսակցության նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյան] |armtimes.com|14:00- Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ուժը կորցրած ճանաչեց 2021թ. հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը: ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը նիստի ժամանակ զեկուցեց, որ այսօր՝ հունիսի 10-ին, ԿԸՀ-ն դիմում է ստացել կուսակցության ղեկավարից, որով հայտնել են ինքնաբացարկի մասին: ԿԸՀ 7 անդամից նիստին մասնակցում էր 6-ը: 6 կողմ ձայնով ԿԸՀ-ն որոշեց ուժը կորցրած ճանաչել կուսակցության գրանցումը: |hetq.am|15:33- Մեր երկրում ներդրումնեը զրոյացել են ոչ միայն կառավարության վարած սխալ ներդրումային քաղաքականության պատճառով, այլ նաև այն պատճառով, որ նման բևեռացված հասարակություն ունեցող երկրում ոչ ոք չի ուզում ներդրումներ անել։ Ներդրումներ լինում են այնտեղ, որտեղ կա կանխատեսելիություն, հասկանալի քաղաքական կայուն իրավիճակ։ Տնտեսական ճգնաժամից ու հասարակության բևեռացված լինելուց բացի, կա  նաև երկրի և նրա սահմանների անվտանգության հարցը։Փորձենք հասկանալ այս իրավիճակի պատճառը․ այսպես չպետք է լիներ, պատերազմ չպետք է սկսվեր, իսկ եթե սկսվեր էլ, ապա մենք չպետք է պարտվեինք, չպետք է ունենայինք սահմանային նման իրավիճակ և կոտրած ողնաշարով բանակ։ [Ռոբերտ Քոչարյանը՝ Թալինում ընտրողների հետ հանդիպմանը]15:27- ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման գործըթնացը դիտարկման ենթարկելու նպատակով: Դավթյանը նշել է, որ Դատախազությունը հանձնառու է առաջիկա ընտրությունների օրինականությունը, ժողովրդավարության չափանիշներին համապատասխանությունն ապահովելու, մեր քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը պաշտպանելու հարցում։ 15:06- «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար հանրահավաքային քարոզարշավի ձևաչափը չի ընտրել՝ իր ընտրողների ժամանակը խնայելու և իրենց ուղերձն ավելի լայն շրջանակների հասցնելու համար: Մարդիկ պարապ չեն, որ քարոզարշավի ընթացքում անընդհատ գան հանրահավաքների որևէ քաղաքական գործչի կամ ուժի հետ: Մենք գիտենք, որ մեր ընտրողները զբաղված մարդիկ են: Մեր ընտրողներն այն մարդիկ են, որոնք զբաղված են իրենց աշխատանքային առօրյայով, չենք փորձում այնպիսի ձևաչափեր ընտրել, որ մարդկանց անհանգստացնենք: Դրա իմաստն էլ չկա, քարոզարշվային այս ձևաչափով մենք կարողանում ենք գնալ բակեր, ավելի շատ մարդիկ տեսնել։ [Անի Սամսոնյանը՝ Արաբկիրում քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցում] |armenpress.am| 14:40- Դաշինքի համար անկյունաքարային է հայրենիքի անվտանգության հիմնահարցը և ԼՂ հիմնախնդիրը։ Մենք շոշափել ենք հասարակական կարծիքը, նայել հասարակական տրամադրությունները, ստացել թարմ սոցիոլոգիական տվյալներ, ինչպես նաև ի մի բերել հանդիպումները: Ուսումնասիրով այս ամենը՝ վստահաբար կարող եմ ասել, որ ի դեմս «Պատիվ ունեմ» դաշինքի, մենք ստանալու ենք մեր ընտրողների պատկառելի թվով ձայները: Մեր ձայները կլինեն այնպիսին, որ ապագայի կառավարությունն առանց «Պատիվ ունեմ» դաշինքի անհնար կլինի պատկերացնել։ [«Պատիվ ունեմ» դաշինքի «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյան] |armenpress.am|14:22- Իմ առաջարկը մերժվել է (երեք նախկին նախագահների դաշինքի վերաբերյալ, խմբ․), և այլևս դրան վերադառնալ հնարավոր չէ։ Ուրիշ բան, եթե խորհրդարանում այնպիսի վիճակ ստեղծվի, մենք էլ անցնենք, Նիկոլն էլ, Ռոբերտն էլ, ուրիշները, և որևէ մեկը մեծամասնություն չունենա, ստիպված պետք է գնանք կոալիցիաներ ձևավորելուն։ Մենք կնայենք, կտեսնենք։  Ես միշտ կողմ եմ համերաշխության կոալիցիաներին, Հայաստանի համար նոր պրոբլմներ ստեղծելու մի երևույթ է կոալիցիա կոչեցյալը, որը կարող է վեց ամիսը մեկ փոխվել, և կընկնենք այն երկրների շարքը, որոնք տարին մեկ երկու երեք կառավարություն են փոխում։ Վատ վարիանտ է, բայց եթե ուրիշ ելք չկա, իհարկե պետք է փորձենք։ [Լևոն Տեր-Պետրոսյանը ասուլիսի ժամանակ՝ խոսելով Քոչարյանի և Սարգսյանի հետ համագործակցության մասին]13։50- Հանրությունը չի հասկանում` Սարգսյանն իր ձայնագրությամբ Փաշինյանին ուզում էր վնաս տալ, թե՞ օգուտ։ Պատմությունն այն մասին է, որ 2018թ․ մայիսից իմ ժառանգած ԼՂ բանակցային գործընթացը փակուղում է հայտնվել, և այդ պահի դրությամբ ամենամեծ խնդիրը եղել է այն, որ միջնորդները հետագա զարգացումների և խնդրի կարգավորման ճանապարհային քարտեզի վերաբերյալ արտահայտել են նույն դիրքորոշումը, ինչ Ադրբեջանը: Բայց շատ կարևոր է արձանագրել, որ դա 2018-ին չէ, որ տեղի է ունեցել, դա տեղի է ունեցել շատ ավելի վաղ:   13։35- Մարտի 1-ի գործը տապալելու, կոռուպցիայի դեմ պայքարն ամբողջությամբ ձախողելու, ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը հաղթահարելու գործընթացում այսպիսի ֆիասկո արձանագրելու, բոլոր հանցագործներին ազատության մեջ թողնելու, անպատիժ թողնելու, հնարավորություն տալու համար, երեք տարի շարունակ ժողովրդին հիմարի տեղ դնելու համար և բերել երկիրը այս օրվան հասցնելու համար, երբ մենք բոլորովին այլ օրակարգեր պիտի առաջ մղեինք, ապագային միտված խոսակցություն պիտի ծավալեինք, բերել հասցրել եք նախկին ու ներկա այս ոչ մի տեղ տանող դիսկուրսին, սա որևէ մեկին չի ներվելու։ Սթափվե՛ք, եթե մեծ ու փոքր հանցագործները պատասխան չտան, պատասխան տալու են նրանք, ում փնթի ու տապալված աշխատանքի արդյունքում մենք ունենք այս իրականությունը։ [«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը՝ Վարդենիսում քարոզարշավի ժամանակ]   13։26- «Պատիվ ունեմ» դաշինքի խմբերը վերջին օրերին հասցրել են լինել ՀՀ տարբեր մարզերում: Դաշինքի անդամներն ակտիվ հանդիպումներ են ունենում նաև Երևանի տարբեր համայնքներում տարբեր ձևաչափերով: Մենք քարոզչությունն իրականացնում ենք կոռեկտության սահմաններում, ինչը չի կարելի ասել իշխանությունների մասին:  Իշխանությունը քարոզչության առաջին իսկ օրվանից ընտրեց ատելության խոսքի, բռնությունների և դեպի քաղաքացիական բախումներ տանող կործանարար ճանապարհը: Նիկոլ Փաշինյանը մեր հանրությանը ներկայացնելու ոչինչ չունի: Քաղաքացիական վրեժի կեղծ կոչերն արդեն կարելի է այսօր սպառված համարել։ [«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Խաչիկ Գալստյան]   12։57- Ինչու «Դաշնակցություն»․ որովհետև «Դաշնակցության» հետ ես նաև համագործակցության բավական երկար փորձ ունեմ․ մոտ 9 տարի երբ ես նախագահ էի, «Դաշնակցությունը» ներկայացված էր կառավարության մեջ, համագործակցությունը մեզ մոտ ստացվում էր, ես տեսնում էի նաև մարդկային պոտենցիալ և ամենից կարևորը, այս պարագայում, նվիրվածություն։ Իսկապես նվիրված են ազգային արժեքներին և երկրին։ [«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ Թալինում քարոզարշավի ժամանակ]   12:46- Freedom House-ը մտահոգություն է հայտնել Հայաստանում նախընտրական շրջանում քաղաքական գործիչների կողմից ատելության և բռնության խոսքի կիրառման կապակցությամբ: «Նման գործողությունները նպաստում են հասարակության բևեռացմանն ու ատելության խոսքի տարածմանն այն պայմաններում, երբ երկիրը վերականգնվում է ԼՂ-ում պատերազմից հետո և պատրաստվում է պատմական խորհրդարանական ընտրությունների: Բոլոր կուսակցություններին կոչ ենք անում զերծ մնալ նման հռետորաբանությունից և պահպանել վարքի ժողովրդավարական նորմերը ընտրական շրջանի ընթացքում»,- նշված է հայտարարության մեջ։ |armenpress.am|   12։35- ԿԸՀ-ն կքննարկի «Հայաստանի դեմոկրատական» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցմանը վերաբերող հարցը։   12։08- «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Միհրան Պողոսյանը հայցադիմում է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ՝ նրա 08.06.2021թ. թիվ 129-Ա որոշումն անվավեր ճանաչելու և Միհրան Պողոսյանին դաշինքի ընտրական ցուցակի 11-րդ համարով գրանցված թեկնածու ճանաչելու մասին: |hetq.am|   11։48- Ընտրություն հանրապետության և կայսրության միջև, ըստ էության՝ անկախության հանրաքվե. Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի քարոզարշավի մեկնարկը՝ ամփոփ։   11։28- Տարբեր լրատվամիջոցներից բանավեճերի առաջարկ ենք ստանում. ասեմ, որ բանավեճի իմաստ կա Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ: Իրենք պետք է պատասխան տան արածների ու չարածների համար: Մնացածից շատերին հարգելով հանդերձ՝ բանավեճ չունեմ մեծ հաշվով: Նիկոլ Փաշինյան, Քոչարյանի հետ ձեր դուելը հետո կանեք, չեն գալիս հետդ բանավեճի, արի եթեր ու թող ժողովուրդը տեսնի, թե «Մերժիր Սերժին» և «Իմ Քայլը» հեղափոխական շարժումներից ով է շեղվել հեղափոխական օրակարգից: [«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Դավիթ Սանասարյան]   11։19- Մեր բանակը պետք է լինի մեր պետության գրավականը և երաշխիքը մեր անվտանգության։ Պետք է ստեղծենք այնպիսի արտաքին քաղաքականություն, որը պետք է լինի անփոփոխ՝ անկախ նրանից, թե ով է գալիս իշխանության։ Եվ պետք է ունենանք Պաշտպանության նախարարություն, որտեղ ՊՆ-ն պետք է իր գործով զբաղվի՝ անկախ նրանից, թե ով է գալիս իշխանության։ [«Համահայկական ազգային պետականություն» կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Արթուր Վարդանյանը՝ Հանրային ՀԸ-ում հարցազրույցի ժամանակ]   10։54- Պետությունը պետք է փոխի ամբողջ օրենքների փաթեթը, ինչը վերաբերում է սփկուռքին և հնարավորություն տալ մեր սփյուռքի հայրենակիցների կողմից ընտրված պատգամավորներ ունենալ ԱԺ-ում։ Իհարկե, իրավապահ նորմեր պետք է լինեն, որ այդ մարդիկ լինեն ՀՀ քաղաքացի և այլն, բայց հնարավորություն տալ ընտրել իրենց իսկ ներկայացուցիժչին, ովքեր կարող են գործ անել ՀՀ-ում և ԱԺ-ում՝ ներկայացնելով հենց սփյուռքին։ Իմ կարծիքով՝ դա բավականին մեծ վստահության քվե կլինի նրանց համար։ [«Համահայկական ազգային պետականություն կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Արթուր Վարդանյանը՝ Հանրային ՀԸ-ում հարցազրույցի ժամանակ]   10։39- Մեր միտքը, մեր գաղափարն այնպիսին է, որ Հայաստանն ու Արցախը՝ որպես հայրենիք, պատկանում են համայն հայությանը։ Եթե մենք ունենք բազմամիլիոնանոց սփյուռք, մտածում ենք, որ այդ սփյուռքը պետք է իր ներգրավվածությունն ունենա մեր երկրի պետականաշինության մեջ։ Հենց հիմքում դա է դրված․ բոլորս պետք է մեր լուման կարողանանք ներդնել, այդ հնարավորությունն ունենանք և մասնակից դառնանք մեր պետականաշինության և մյուս ոլորտներում։ [«Համահայկական ազգային պետականություն կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Արթուր Վարդանյան]   10։22- Ընտրակաշառքի առաջին դեպք ենք բացահայտել։ Հարուցվել է արդեն քրեական գործ, ունենք նաև ձերբակալվածներ, ընդ որում ձերբակալվածներից մեկը նաև թեկնածու է։ Առաջիկայում կապահովվի նաև պաշտոնական հրապարակում, բոլորի համար պարզ կլինի, անմեղության կանխավարկածը չխախտելով՝ ասեմ առերևույթ, բայց ավելի քան բավական ապացույցներ ենք ունեցել անձանց նկատմամբ։ Կոռեկտ չի լինի, եթե նախընտրական քարոզչության ժամանակ ասեմ այդ մասին (թե որ ուժն է փորձել ընտրակաշառք բաժանել - խմբ․)։ Ընտրակաշառքի առարկան եղել էր մթերքը, բայց բավականին ծավալներ ունեցող։ [Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ]   10։11- Հայաստանը պատերազմ սկսել չի կարող օբյեկտիվորեն, քանի որ բանակն այն վիճակում չէ, որ պատերազմի։ Եթե Քոչարյանը գա, պատերազմ չի լինելու։ Բանակցությունների միջոցով, մեր գործընկերների միջոցով, մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի միջոցով պետք է սկսվեն բանակցություններ, ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Բանակցություններով պետք է նվազագույնը Հադրութի և Շուշիի վերադարձ լինի։ [«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյան] |hetq.am|     10։01- Սույն բողոքով պահանջում եմ հրավիրել ԿԸՀ-ի արտահերթ կամ հրատապ նիստ և քննարկել հունիսի 8-9-ին բռնության և զենք գործադրելու հրապարակային կոչերով հանդես եկած, ինչպես նաև սպառնալիքի ու ատելության խոսք տարածող և ԿԸՀ-ի կողմից ընտրություններին մասնակցելու գրանցված բոլոր քաղաքական ուժերի (թեկնածուների) գրանցումը անվավեր ճանաչելու հարցը։ [«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության հայտարարությունը]   09։43- Հիմա նախընտրական քարոզչություն է, և շատերն իրենց նախընտրական տեսահոլովակներն են ցուցադրում հեռուստատեսությամբ` փորձելով քաղաքացիների ձայները ստանան: Բայց Հայաստանը, այսպես կոչված փրկելու Ռոբերտ Քոչարյանի թիմը, հայկական ՀԸ-ով վճարովի գովազդով պտտում է մի տեսանյութ, որտեղ թուրքական արտադրության ադրբեջանական բայրաքթարները ռմբահարում են հայ զինվորներին, և որտեղ որ ցուցադրվում են հայ զինվորների սպանության տեսարանները: Որքան հայասպան էություն պիտի ունենա մարդ, որ հայ զինվորի սպանության կադրերը դարձնի նախընտրական ձայներ ստանալու զազրելի և էժանագին միջոց: Հունիսի 20-ին դուք քվեարկությամբ ձեր գնահատակնն եք տալու այս մարդկանց, այդ թվում նաև այսպիսի գործողություններին: [«ՔՊ» կուսակցության պատգամավորի թեկնածու Հայկ Կոնջորյանը՝ Գյումրիում քարոզարշավի ժամանակ] |armtimes.com|   09:20- Քայլերթեր, իրազեկման ակցիաներ, հանրահավաքներ. խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի 4-րդ օրը քաղաքական ուժերը կշարունակեն արշավներ իրականացնել և՛ մարզերում, և՛ մայրաքաղաքում: Ժամանակացույցը՝ այստեղ։ |armenpress.am|   ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 5 ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 3
22:15 - 10 հունիսի, 2021
Ընտրություններում մեր խնդիրը պարզապես իշխանություն ձևավորելը չէ, այլ մի նոր և ավելի հզոր հեղափոխություն իրականացնելն է. Փաշինյան |armenpress.am|

Ընտրություններում մեր խնդիրը պարզապես իշխանություն ձևավորելը չէ, այլ մի նոր և ավելի հզոր հեղափոխություն իրականացնելն է. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խնդիրը պարզապես իշխանություն ձևավորելը չէ, այլ Հայաստանի Հանրապետությունում մի նոր և ավելի հզոր հեղափոխություն իրականացնելն է։ Այս մասին ասաց կուսակցության ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Վանաձորում ընտրողների հետ հանդիպմանը:  «Եվ ինչպես 2018 թվականի ապրիլի 17-ին հայտարարեցի Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մեկնարկը, պատիվ ունեմ այսօր՝ այստեղ, այս հրաշալի հրապարակից, այս բարձր ժողովրդական ամբիոնից հայտարարել Հայաստանում ժողովրդական, պողպատյա հեղափոխության մեկնարկը: Եվ այդ հեղափոխության առաջին արարը հնչելու է հունիսի 20-ին, երբ Հայատանի Հանրապետության քաղաքացիները կգնան ընտրական տեղամասեր և կասեն, որ Հայաստանի Հանրապետությունում ապագա կա», - ասաց նա:    
22:08 - 10 հունիսի, 2021
Մեծացնել գիտության ֆինանսավորումը , պայմաններ ստեղծել գիտաշխատողի գիտական պրոֆեսիոնալ աճի համար, վերազինել գիտական լաբորատորիանները․ ԼՀԿ |1lurer.am|

Մեծացնել գիտության ֆինանսավորումը , պայմաններ ստեղծել գիտաշխատողի գիտական պրոֆեսիոնալ աճի համար, վերազինել գիտական լաբորատորիանները․ ԼՀԿ |1lurer.am|

1lurer.am: Քարոզարշավի հերթական օրը «Լուսավոր Հայաստանը» սկսեց Արաբկիր վարչական շրջանում: Բակային քարոզարշավի կողմնակից են, հանրահավաքներ չեն անի, քաղաքացիների ժամանակը չեն վատնի, նյարդերն էլ կխնայեն: Բակից բակ, փողոցից փողոց կշրջեն, ծրագրերը կբարձրաձայնեն:Անի Սամսոնյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, ԼՀԿ) - «Լուսավոր Հայաստանը» այն քաղաքական ուժն է, որը կարող է պարզ երեսով մտնել բակեր և մտահոգություն չունենալ, որ կարող է խնդիր լինել:Երկրին խաղաղություն բերելու, անվտանգության հարցերը լուծելու ճանապարհը լավ գիտեն, ասում են՝ նախևառաջ պետք է ատելության խոսքը բացառել, պետության ներսում էլ համերաշխություն ձևավորել:Գևորգ Գորգիսյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, ԼՀԿ) - Ամենակարևոր ուղերձը, որ ուղղում ենք քաղաքացիներին, համերաշխությունն է, և առանց համերաշխության որևէ մեկը չենք կարող կյանքի կոչել: Եթե շարունակեն ռեսուրսները միմյանց դեմ ուղղել, որևէ ծրագիր կյանքի չի կոչվելու: Թե ինչպիսի Հայաստան են խոստանում ներկայացրել են նախընտրական թռուցիկներում: Ծրագրերը շատ են՝ երկրի անվտանգության հարցերից մինչև տնտեսություն ու գյուղատնտեսություն: Առաջնահերթությունների ցանկում ներառել են նաև կրթության ու գիտության հարցերը:Գևորգ Գորգիսյան - Առաջին հերթին մեծացնել գիտության ֆինանսավորումը և պայմաններ ստեղծել գիտաշխատողի գիտական պրոֆեսիոնալ աճի համար, վերազինել գիտական լաբորատորիանները, վերազինել Գիտությունների ազգային ակադեմիան:Ծրագրերը կյանքի կոչելու համար մտադիր են բոլոր պրոֆեսիոնալաներին համախմբել ու ազգային համաձայնության կառավարություն ձևավորել: Մինչև այդ վստահեցնում են՝ այլընտրանք կա, միայն պետք է հունիսի 20-ին ընտրատեղամաս գնալ ու քվեարկել:
20:52 - 10 հունիսի, 2021
Հուսահատ կռիվ ենք տվել հողերը տալու դեմ. Փաշինյանն արձագանքեց Քոչարյանին |armenpress.am|

Հուսահատ կռիվ ենք տվել հողերը տալու դեմ. Փաշինյանն արձագանքեց Քոչարյանին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Շուշին դիտավորյալ հանձնելու մասին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած մտքին: Փաշինյանն այս թեմային անդրադարձավ քարոզարշավի շրջանակում Օձունում քաղաքացիների հետ հանդիպմանը: «Բա իհարկե Շուշին դիտավորյալ հանձնվել է, որ դուք փոխանակ Շուշին պաշտպանեիք, Հանրապետության հրապարակի կառավարության շենքն էիք պաշարել, որ գրոհեիք: Բա ինչի՞ էիք սպասում, սպասում էիք, որ Շուշին ընկնի՞: Հիմա Շուշիում եղած և Շուշին թողած մարդկանցից երկուսը ձեր թիմերում են, կանչեք նրանց, հարցրեք, թե ով է հանձնել Շուշին: Սեյրան Օհանյանը եղել է այնտեղից պատասխանատուներից մեկը, նախկին ԳՇ պետն իրենց թիմում է, թող ասի, թե ով է հրաման տվել, թող կանգնի ասի, թե ասել են Շուշին հանձնի: Այսինքն` ես հրամա՞ն եմ տվել, ինքն էլ կատարե՞լ է»,-հարցրեց նա: Փաշինյանը նկատեց, որ նախկին իշխանության ներկայացուցիչներ դեռ 2018-ի մայիսից ասում էին, թե Փաշինյանը եկել է իշխանության, որ հողերը տա: «Ինչու էին ասում, որովհետև իրենք բերել հասցրել էին այն եզրին, որ հողերը պետք է տաս….Եվ մենք դրա դեմ պայքարել ենք, հուսահատ կռիվ ենք տվել, բայց ինչի՞ համար, որովհետև իմացել ենք, որ այն եզրը չի երևում, որտեղ պիտի տանք ու որտեղ այդ ամեն ինչը պետք է կանգնի, որովհետև հաջորդ փուլով Ադրբեջանի ներքին տեղահանվածների անվան տակ ադրբեջանցիները պիտի վերադառնային Ղարաբաղ»,-ասաց Փաշինյանն ու հավելեց, որ ԼՂ-ի կարգավիճակի հարցն էլ անորոշ էր մնում: ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի շրջանակում Արագածոտնում նշել էր՝ հիմնավոր կասկածներ ունի, որ Շուշին հանձնվել է:
20:22 - 10 հունիսի, 2021
Ծառուկյանը Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական նոր պայմանագրի կարիք է տեսնում |armenpress.am|

Ծառուկյանը Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական նոր պայմանագրի կարիք է տեսնում |armenpress.am|

armenpress.am: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը առաջնային հարց է համարում Հայաստանի անվտանգության ապահովումը, որի համար կարևորում է Ռուսաստանի հետ նոր ռազմաքաղաքական փաստաթղթի ստորագրումը: Ծառուկյանն այս մասին ասաց քարոզարշավի շրջանակում Տավուշում քաղաքացիների հետ հանդիպմանը: Նա նախ հիշեցրեց ԲՀԿ-ի կարգախոսը՝ «Անվտանգ հայրենիք, հզոր պետություն»: «Այսօր առանց անվտանգ հայրենիքի մենք չենք կարող ոչինչ անել: Առաջնային խնդիրը՝ պետք է կարողանանք ապահովել մեր երկրի, սահմանի, ժողովրդի անվտանգությունը»,-ասաց Ծառուկյանը: Նա հավելեց՝ պետք է վերջ դրվի սահման խախտելու, սահմանային միջադեպերի մասին այլ լուրերին: «Այլ կերպ դա լուծում չունի, մենք պետք է մեր ռուս բարեկամների հետ ստորագրենք նոր փաստաթուղթ՝ ռազմաքաղաքական: Հայ և ռուս զինվորը միասին պետք է սահմանը պահեն, որ մեր ժողովուրդը հանգիստ լինի»,-ասաց ԲՀԿ նախագահը: Նա նշեց, որ անվտանգության ապահովումից հետո միայն պետք է զբաղվել տնտեսության զարգացման գործով: Ծառուկյանը խոսեց նաև գյուղատնտեսությունից, վարկերից և այլ հարցերից:  
20:18 - 10 հունիսի, 2021
Միջազգային կառույցներն են բարձրաձայնում, որ 2019-ին ձեռք է բերվել տասնամյակի ընթացքում ձեռք բերված սպառազինության 62%-ը, իսկ 2019-20թթ՝ մինչև 80%-ը»․ Փաշինյան |armtimes.com|

Միջազգային կառույցներն են բարձրաձայնում, որ 2019-ին ձեռք է բերվել տասնամյակի ընթացքում ձեռք բերված սպառազինության 62%-ը, իսկ 2019-20թթ՝ մինչև 80%-ը»․ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: Սերժ Սարգսյանի ձեռամբ հիմա բացվել է 2018 թվականի բանակցային իրադրությունը: Ըստ էության, Հայաստանին առաջարկվում էր տարածքներ ոչ մի բանի դիմաց բանաձևը: Թող իրենք կանգնեն ասեն, թե այդ պահից սկսած ինչ գործողություններ էին անելու, ինչ տրամաբանությամբ էին առաջնորդվելու: Երբ որ մենք արձանագրում ենք, թե 2018 թվականին ինչ իրադրության մեջ ենք ժառանգել ԼՂ հարցը, ամենատարբեր առիթներով հրապարակել ենք դա, հիմա արդեն ձայնագրություններ են հրապարակում, չգիտեմ ինչեր են անում: Այս մասին Օձունում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:   «Եվ այդ բոլոր մարդիկ պետք է պատասխանեն մի հարցի. և Լևոն Տեր-Պետրոսյանը, և Ռոբերտ Քոչարյանը, և Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանի ձեռամբ հիմա բացվել է 2018 թվականի բանակցային իրադրությունը: Ըստ էության, Հայաստանին առաջարկվում էր տարածքներ ոչ մի բանի դիմաց բանաձևը: Թող իրենք կանգնեն ասեն, թե այ էդ պահից սկսած ինչ գործողություններ էին անելու, ինչ տրամաբանությամբ էին առաջնորդվելու: Սրանից առաջ որ ասում էինք, ինչ էիք անելու, ոնց էիք լուծելու Ղարաբաղի հարցը, ասում էին դե մենք տեղյակ չենք, մենք չգիտեինք, մենք ինֆորմացված չենք: Հիմա բոլորդ ամեն ինչի մասին ինֆորմացված եք: Սկսած 96 թվականից ինֆորմացված եք: Թող ասեն բոլորը, թե ոնց են պատկերացնում այդ կետից գործողությունների հետագա պլանը: Եթե ասում  են, թող շարունակությունն էլ ասեն: Լևոն Տեր-Պետրոսյանն օրինակ շարունակում է իր ապոկալիպտիկ քննադատությունները, բայց չի ասում ոնց էր Ղարաբաղի հարցի պատկերացումը էդ կետից: Երբ որ Հայաստանին ըստ էության ասվում էր, որ 7 շրջանները պետք է տալ, և ադրբեջանցիները ներքին տեղահանվածի անվան տակ պետք է վերադառնան Ղարաբաղ, և Ղարաբաղի կարգավիճակը տեսանելի հարյուրամյակում անգամ չի ճշգրտվելու, ոնց էին պատկերացնում էդ իրավիճակը, ոնց էին պատկերացնում լուծումը: Լուծումը պետք է լիներ մեկը. 2018 թվականի դրությամբ մենք բոլոր առումներով մեր երկրի դիմակայունության և մարտունակության բարձր մակարդակ պիտի ունենայինք, սրանով պետք է զուգորդվեր ամբողջ բանակցային գործընթացը, ինչը տեղի չի ունեցել: Թող ներվի ինձ այս անհամեստությունը, բայց միայն 2018 թվականից հետո է, որ այդպես եղել է: Հիմա արդեն միջազգային կառույցներն են այդ մասին բարձրաձայնում ու արձանագրում, որ 2011-ից 2020-նն ընկած ժամանակահատվածը, 2019 թվականին ձեռք է բերվել այդ տասնամյակի ընթացքում ձեռք բերված սպառազինության 62 տոկոսը, իսկ 2019-20թթ՝ մինչև 80 տոկոսը»,-ասաց Փաշինյանը: Իսկ ինչո՞վ է գործող իշխանությունը զուգորդել բանակցությունները: Պետական եկամուտների ավելացմամբ, զինվորականների աշխատավարձը բարձրացնելով, զինվորների սննդի հարցը լուծելով: «Ես բացեմ, թե էդ սննդի պատմությունը ոնց է եղել: Վարչապետ դառնալուց հետո գնացել էի առաջնագիծ: Գնացի, բացեցի սննդի ցանկը, ասեցի էս, էս, էս բերեք: Պահածոներ էին ու տարբեր ուտելիքներ, կերա դրանից ինչ որ զինվորներն ուտում էին: Էնպես չի, որ ես շատ փափկասուն եմ, բայց մի ժամ հետո իմ ինքնազգացողությունը վատացավ: Ես հարց դրեցի, ասեցի  սա ուղղակի ուտելու հարց չի, սա ինքնազգացողույն հարց է, մարդը պետք է 2 ժամ ժամապահ լինի ամենաբարձր զգոնությամբ: Էս սնունդն ուտելով ինքը չի կարող դա անել, իր մարտունակությունն էս սնունդը գցում է: Ասում են ելակ եք տվել, բա ինչ անեինք: Ելակ էլ ենք տվել, հրթիռ էլ ենք տվել, ավտոմատ էլ ենք տվել, էքսկավատոր էլ ենք տվել, սապոգ էլ ենք տվել, շոր էլ ենք տվել, փող էլ ենք տվել, վստահություն էլ ենք տվել, դուխ էլ ենք տվել, ասել ենք մեջքներիդ կանգնած ենք: Ինչ-որ պետք է տվել ենք»:
20:08 - 10 հունիսի, 2021
Պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները․ մաս երկրորդ [«Հայաստան» դաշինք]

Պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները․ մաս երկրորդ [«Հայաստան» դաշինք]

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների գրանցվելուց հետո վերջիններս ներկայացրել են հայտարարագրեր, որում ներառված են ինչպես կուսակցության, այնպես էլ կուսակցությունում ներգրավված պատգամավորի թեկնածուների գույքի, եկամտի և շահերի հայտարարագրերը։ Արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել է նախընտրական քարոզչությունը և շարունակվելու է մինչև հունիսի 18-ը։ Հունիսիս 20-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրն է։  Infocom-ն արդեն ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված գործարարների և բավականին շատ դրամական միջոց հայտարարագրած պատգամավորի թեկնածուների հայտարարագրերը։ Բացի դրանից ուսումնասիրել ենք «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ընգրկված շատ դրամական միջոցներ և սեփականություն հայտարարագրած պատգամավորի թեկնածուներին։ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներից Կենտրոնական ընտրական հանձնաժողով հայտարարագիր են ներկայացրել 75-ը։ Համաձայն ներկայացված հայտարարագրերի՝ որպես դրամական միջոց ամենաշատ հայտարարագրած պատգամավորի թեկնածուն դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Վերջինս հայտարարագրման պահին ունեցել է 980 մլն ՀՀ դրամ և 1մլն 927 հազար ԱՄՆ դոլար։ ՀՀ դրամի վերածած՝ 2 մլրդ 187 մլն 265 հազար։ Քոչարյանը բացի դրամական միջոցներից հայտարարագրել է 1 բնակարան և 1 բնակելի տուն։ Վերջինս «Սիստեմա ԲՖԿ»-ում ունի 0․0306% բաժնետոմս։ Քոչարյանը հանդիսանում է նաև այս ընկերության անկախ տնօրենը։ Հայտարարագրած դրամական միջոցներով երկրորդը Դավիթ Սեդրակյանն է։ Սեդրակյանը հայտարարագրի ներկայացման պահին ունեցել է 1 մլրդ 420 մլն 630 հազար ՀՀ դրամ և 750 հազար ԱՄՆ դոլար։ ՀՀ դրամի վերածած՝ Սեդրակյանի հայտարարագրածը կազմում է 1 մլրդ 808 մլն 5 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից պատգամավորի թեկնածուն հայտարարագրել է 34 անշարժ գույք, այդ թվում՝ 3 բնակարան, 1 շենք, 7 շինություն, 1 պահեստ, 5 խորդանոց, 1 կրպակ, 1 ծածկ, 1 էստակադա, հարթակ, 7 ավտոկայանատեղ, 3 տարածք և 4 հողամաս։ Սեդրակյանը «Դավիթ և Էլինա», «Դռագսման», «Դռագսման Սթոր», «Դռագսման Մարկետ», «Պարս» ՍՊԸ-ների 100% բաժնետեր է։ Բացի այս ընկերություններից Սեդրակյանը բաժնեմաս ունի «Բիդեք» ՍՊԸ-ում՝ 75%, «Նարիպրոֆ» ՍՊԸ-ում 50% և «Բեստ Ֆրենդս» ՍՊԸ-ում 25%: Ընդհանուր առմամբ պատգամավորի թեկնածուն 8 ընկերությունում ունի բաժնեմաս։ Պատգամավորի թեկնածու Արսեն Հախնազարյանը հայտարարագրման պահին որպես դրամական միջոց հայտարարագրել է 546 մլն 300 հազար ՀՀ դրամ, 1 մլն 205 հազար 600 ԱՄՆ դոլար, 511 հազար եվրո, 10 մլն ռուբլի, 40 հազար լարի և 30 հազար կանադական դոլար։ ՀՀ դրամի վերածած՝ Հախնազարյանի դրամական միջոցները կազմում են 1 մլրդ 588 մլն 313 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից Հախնազարյանը հայտարարագրել է 4 անշարժ գույք, այդ թվում՝ 2 բնակարան և 2 ավտոհանգրվան, ինչպես նաև 2 շարժական գույք՝ «Mercedes-Benz GLE 400 4Matic Coupe» և «Hyundai Azera 2.4L» մակնիշների։ Հախնազարյանը 33․34% բաժնետոմս ունի «Սմարթ Չոյս» ՍՊԸ-ում, 30% բաժնետոմս «Էկո Սոլուշնս» ՍՊԸ-ում, 100% «Սմարտ ֆայնես» ՍՊԸ-ում, 34% «Սմարթ Սեթ» ՍՊԸ-ում, 23․36% փայաբաժին «Սմարթ ֆայնես ֆորդ» ՍՊԸ-ում և 2 պարտատոմս «Արարատբանկ»-ում՝ 2,8% և 4,6%: «Հայաստան» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Սայաթ Շիրինյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 250 մլն ՀՀ դրամ, 750 հազար ԱՄՆ դոլար և 150 հազար եվրո։ Ընդհանուր առմամբ հայտարարագրած գումարները ՀՀ դրամի վերածած կազմում են 731 մլն 350 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից Շիրինյանը հայտարարագրել է 2 բնակարան, 1 ավտոտնակ և 2 ավտոմեքենա՝ «Տոյոտա ավենսիս ZRT271» և «Լեքսուս RX 450 H» մակնիշների։ Շիրինյանի միակ եկամտի աղբյուրը նշված է կենսաթոշակից գոյացող գումարը։ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը նույնպես ընդգրկված է «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում։ Առուշանյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 230 մլն ՀՀ դրամ, 295 հազար ԱՄՆ դոլար, 105 հազար եվրո։ Ընդհանուր առմամբ գումարը ՀՀ դրամի վերածած կազմում է 448 մլն 150 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից Առուշանյանը հայտարարագրել է 2 հողամաս, 1 անհատական բնակելի տուն, 1 արտադրական նշանակության շինություն և 1 բեռնատար «Զիլ 130»։ Արթուր Ղազինյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 30 մլն ՀՀ դրամ, 500 հազար ԱՄՆ դոլար, 200 հազար եվրո։ Եթե վերածենք ՀՀ դրամի, ապա Ղազինյանի դրամական միջոցները 413 մլն 550 հազար ՀՀ դրամ են։ Բացի դրամական միջոցներից Ղազինյանը հայտարարագրել է 1 տուն, 1 հողամաս և 1 ավտոմեքենա՝ «Jaguar XJL 3.0» մակնիշի։ Լևոն Քոչարյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 161 մլն 280 հազար ՀՀ դրամ և 395 հազար 460 ԱՄՆ դոլար, ընդհանուր՝ 365 մլն 535 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից Քոչարյանը հայտարարագրել է 1 բնակարան, 1 ավտոտնակ, 1 գրասենյակային տարածք և 2 ավտոմեքենա՝ «Toyota RAV4 2.5» և «Toyota Camry 3.5p» մակնիշների։ Քոչարյանը 60% բաժնեմաս ունի «Նաիրի Ինշուրանս»-ում, 50% «Ջեմկոմինվեստ»-ում, 33․3% «Սփեյս Մենեջմենթ»-ում և 0․70% բաժնետոմս «Էքզել Աութդորս»-ում։ Պատգամավորի թեկնածու Վահե Հակոբյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 9 մլն 800 հազար ՀՀ դրամ, 408 հազար ԱՄՆ դոլար և 212 հազար եվրո։ Ընդհանուր առմամբ՝ 353 մլն 350 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից Հակոբյանը հայտարարագրել է 4 բնակարան, 3 ավտոկայանատեղի, 1 հողամաս, 2 մարդատար ավտոմոբիլ՝ «Lexus ES 250» և «Mercedes-Benz V250 D 4Matic» մակնիշների և 1 մոտոցիկլ։ Հակոբյանը հայտարարագրել է նաև 8 մլն դրամը գերազանցող 6 թանկարժեք գույք, այդ թվում՝ 17 հազար դոլար արժողությամբ «Hublot» ժամացույց, 11 մլն դրամ արժողությամբ «Vacheron Constantin» ժամացույց, 12 մլն դրամ արժողությամբ «Breguet» ժամացույց, 18 հազար դոլար արժողությամբ Մարտիրոս Սարյանի «Սևան» ջրանկար, 150 հազար դոլար արժողությամբ Մարտիրոս Սարյանի յուղանկար և 200 հազար դոլար արժողությամբ Հովհաննես Այվազովսկու նկար։ Հակոբյանը 10% բաժնետոմս ունի «Քրոնիմետ Մետալ Թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ-ում։ Անդրանիկ Թևանյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 5 մլն 800 հազար ՀՀ դրամ, 358 հազար ԱՄՆ դոլար և 124 հազար եվրո գումար։ Ընդհանուր առմամբ՝ 268 մլն 393 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից Թևանյանը հայտարարագրել է 2 բնակարան, 2 ավտոտնակ և 1 ավտոմեքենա՝ «Honda CR-V» մակնիշի։ Բացի վերը նշված անձանցից «Հայաստան» դաշինքով առաջադրվել են այլ անձինք, որոնք ընկերություններում ունեն բաժնեմասեր։ Տիգրան Բարսեղյանը 100% բաժնետեր է «Բիմմօ» ՍՊԸ-ում։ «Վեների», «Վեների Իմմո», «Սագատի ֆիշ», «Ջիտիէս-իմմո» ՍՊԸ-ներում ունի 50% բաժնեմաս։ Վերջինս հայտարարագրել է 2 բնակարան, 2 ավտոմեքենա և 53 մլն 737 հազար ՀՀ դրամ գումար։ Ալեքսանդր Խաչատրյանը բաժնեմասեր ունի «Թիքեյ ընդ Փարթներս», «Free Invest S. A.», ««Կամավոր 1» բաց պայմանագրային հրապարակային ֆոնդ» և ««Կամավոր 2» բաց պայմանագրային հրապարակային ֆոնդ» ընկերություններում։ Խաչատրյանը հայտարարագրել է 1 բնակարան, 1 քոթեջ և 35 մլն 710 հազար ՀՀ դրամ դրամական միջոց։ Յուրի Համբարյանը բաժնեմաս ունի «Ռ և Հ Տրանս», «Մայ Նետ», «Լոռի Բիյր» և  «Սպայդեր Սիստեմ» ընկերություններում։ Պատգամավորի թեկնածուն հայտարարագրել է 3 բնակարան, 2 ավտոտնակ, 2 հողամաս, 1 տարածք և 1 ավտոմեքենա՝ «Toyota Camry 2.5» մակնիշի։ Դրամական միջոցները կազմում են 112 մլն 644 հազար ՀՀ դրամ։  «Հայաստան» դաշինքով առաջադրված Հռիփսիմե Ստամբուլյանը 100% բաժնետոմս ունի «Անռիվա-Տրանս», «Անռիվա-Տուր», «Անռիվա-Ռիելթի» և «Քորդոբա» ընկերություններում։ Ստամբուլյանը հայտարարագրել է 1 անհատական տուն, 1 բնակարան, 1 հասարակական բնակավայր, 2 հողատարածք և 1 ավտոմեքենա՝ «Lexus rx 350» մակնիշի։ Որպես 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք հայտարարագրել է 10 մլն դրամ արժողությամբ «Omega de ville» ժամացույց։ Ստամբուլյանի դրամական միջոցները կազմում են 146 մլն 125 հազար ՀՀ դրամ։ Ընդհանուր առմամբ, եթե դիտարկենք «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուների ներկայացրած հայտարարագրերում առկա միայն դրամական միջոցները, ապա դրանք կազմում են 4 մլրդ 468 մլն 687 հազար ՀՀ դրամ, 7 մլն 849 հազար 780 դոլար, 1 մլն 642 հազար 560 եվրո, 15 մլն 502 հազար 700 ռուբլի, 40 հազար լարի և 30 հազար կանադական դոլար։ Գումարը ՀՀ դրամի վերածած կազմում է 9 մլրդ 930 մլն 286 հազար ՀՀ դրամ։ Վերևում նշված 13 պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները միասին վերցրած կազմում են 8 մլրդ 512 մլն 127 հազար ՀՀ դրամ, որը հայտարարագիր ներկայացրած պատգամավորի բոլոր թեկնածուների դրամական միջոցների 85,7%-ն է։ Նարեկ Մարտիրոսյան
18:36 - 10 հունիսի, 2021
Ամենաքիչ ընտրողները՝ Վայոց ձորում, ամենաշատը՝ Երևանում․ վիճակագրություն ԿԸՀ-ից |civilnet.am|

Ամենաքիչ ընտրողները՝ Վայոց ձորում, ամենաշատը՝ Երևանում․ վիճակագրություն ԿԸՀ-ից |civilnet.am|

civilnet.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից ՍիվիլՆեթը առանձնացրել է 2021-ի արտահերթ ընտրություններին վերաբերող մի քանի վիճակագրական տվյալ։ Ըստ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տրամադրած տվյալների՝ արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի շուրջ 2 մլն 584 հազար քաղաքացի։ Հայաստանում ամենաքիչ ընտրող կա Վայոց ձորում՝ շուրջ 46 հազար մարդ, ամենաշատը՝ Երևանում ՝ շուրջ 856 հազար։ 2011-ի մարդահամարի տվյալներով՝ ազգային փոքրամասնություններից Հայաստանում մշտական բնակչության թվով ամենամեծ համայնքը եզդիներն են, ապա՝ ռուսները, ասորիներն ու քրդերը։  Նախընտրական հիմնադրամներին հունիսի 8-ի դրությամբ ամենաշատ մուտքեր ունեցել է «Քաղաքացիական պայմանագիրը»՝ գրեթե 132 մլն դրամ։ Մի քանի կուսակցության մուտքի թիվը 0 է։ Արշալույս Բարսեղյան Առավել մանրամասն՝ civilnet.am-ում
17:47 - 10 հունիսի, 2021
Քոչարյանն ասում է, որ համայնքների խոշորացման գործընթացը կասեցնելու են |hetq.am|

Քոչարյանն ասում է, որ համայնքների խոշորացման գործընթացը կասեցնելու են |hetq.am|

hetq.am: Իշխանության գալու դեպքում «Հայաստան» դաշինքը կասեցնելու է համայնքների խոշորացման գործընթացը։ Այս մասին Արագածոտնի մարզի եզդիաբնակ Ալագյազ գյուղում հայտարարեց դաշինքի վարչապետի թեկնածու, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նշենք՝ «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի 156-րդ կետում ասվում է, որ վերանայվելու են Հայաստանի վարչատարածքային բաժանումը և համայնքների խոշորացման ծրագրերը։ Քոչարյանն անդրադարձավ այս թեմային Ալագյազի բնակիչներից մեկի արտահայտած դժգոհությունից հետո, որ խոշորացումից հետո գյուղ պետական աջակցությամբ սերմացու և պարարտանյութ չի հասնում։ Քոչարյանը շեշտեց, որ դրական բաներ էլ է լսել գործընթացի մասին, սակայն բացասականը գերակշռում է։ «Կասեցնելու ենք, որպեսզի հասկանանք, թե ինչ արդյունք ունենք։ Միգուցե այդ ընթացքում սխալ բաներ են արվել ու շտկելու կարիք կա։ Իսկ այն փաստը, որ ձեզ չեն տալիս սերմացու, պարարտանյութ, դիզվառելիք, էս իշխանությունն է չորացրել։ Գյուղնախարարություն չկա, պատասխանատուն չկա, մեկը չկա, որ գյուղով զբաղվի։ Էս իշխանությունը գյուղի վրա խաչ է քաշել, ասում է՝ գյուղի հետ մենք գործ չունենք, գյուղացին հողի հետ ինչքան ուզում է, թող կռիվ անի»,- ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը՝ հավելելով, որ իրենք գյուղնախարարությունը վերականգնելու են, գյուղատնտեսական սուբսիդավորման մակարդակը բարձրացնելու են և նպատակ ունեն այնպես անել, որ գյուղացին ոչ թե անընդհատ կռիվ տա հողի հետ, այլ արժանապատիվ կյանք ունենա։ Եզդիաբնակ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ հայ ժողովուրդը Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների, նրանց ավանդույթների մասին պետք է ավելի շատ տեղեկացված լինի, ուստի ըստ Քոչարյանի, ուսումնական ծրագրերում անհրաժեշտ է որոշակի փոփոխություններ կատարել, որպեսզի դպրոցից սկսած՝ մարդիկ ավելի տեղյակ լինեն ազգային փոքրամասնությունների մասին։ «Երբ որ պատերազմ է, ձեր երիտասարդները զորակոչվում են և պայքարում են։ Սա բոլորիս երկիրն է։ Միտքս այն է, որ մենք պետք է մի քիչ ուրիշ աչքով նայենք Հայաստանում ապրող փոքրամասնություններին»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Հավելենք, որ հունիսի 10-ին «Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արագածոտնի մարզում է։ Մինչև Ալագյազը, Քոչարյանն ու մյուսները եղել են Թալինում և Ծաղկահովիտում։ Այսօր հավաքներ ու հանդիպումներ են նախատեսված նաև Ապարանում և մարզկենտրոն Աշտարակում։
16:39 - 10 հունիսի, 2021
«5165» շարժումը քարոզարշավ է իրականացրել Կոտայքի մարզում |armenpress.am|

«5165» շարժումը քարոզարշավ է իրականացրել Կոտայքի մարզում |armenpress.am|

armenpress.am: ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի երրորդ օրը՝ հունիսի 9-ին, «5165» շարժումն իր հանդիպումները սկսել է Չարենցավանի Կարեն Դեմիրճյանի անվան հրապարակում: Այս մասին հայտնեցին շարժման մամուլի ծառայությունից:  Շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը և շարժման հիմնադիր անդամները քաղաքացիներին ներկայացրել են իրենց նախընտրական ծրագիրը: «Մենք մեր շուրջ հավաքել ենք լավ կրթություն ստացած երիտասարդների։ Հայն այսօր ուզում է արժանապատիվ Հայաստան, հոգատարություն, ոչ թե առևտուր՝ քաղաքական ու մշակութային։ Այս երկրի տերը այն սերունդն է, որը դեռ պաշտոնով և փողով չի կաշառվել, որն իսկապես ուզում է ծառայել Հայրենիքին։ Եթե ղեկավարը լինի արդար, ազնիվ և Հայրենիքին նվիրված, ապա այդպիսին էլ կլինի ժողովուրդը։ Ես երբեք չեմ մտածել, որ կզբաղվեմ քաղաքականությամբ, բայց սա արդեն քաղաքականություն չէ, այլ յուրաքանչյուրիցս է կախված Հայաստանի ճակատագիրը։ Սա ազատագրական պայքար է»,- նշել է Կարին Տոնոյանը։ «5165» շարժման անդամները շրջել են քաղաքով, լսել քաղաքացիների մտահոգություններն ու բարձրացրած խնդիրները։ ՀՀ վաստակավոր արտիստ, շարժման հիմնադիր անդամ Արսեն Գրիգորյանը կարևորել է Հայաստանի զարգազման գործում սփյուռքի ներգրավվածությունը. «Մենք ուզում ենք ստեղծել Հայրենադարձության նախարարություն, քանի որ համոզվածք ենք, որ բոլոր ոլորտներում սնուցողը ուժը կարող է լինել հայրենադարձությունը։ Մեր ծրագրերը թեկուզ 20 կամ 100 հոգով պետք է իրականեցնենք, քանի որ դրանք միտված են ազգային հզոր պետության ստեղծմանը։ Դարեր շարունակ մենք չենք ունեցել պետականություն, սակայն մեր մշակույթը և մեր հայ առաքելական սուրբ եկեղեցին մեզ պահել են` ստանձնելով մեր պետականության դերը: Այսօր մենք իրավունք չունենք անուշադիր լինելու մեր մշակույթի, մեր եկեղեցու, մեր ինքնության, ավանդույթների և արժեքների հանդեպ»։Կոտայքի մարզ կատարած այցի շրջանակներում «5165» շարժման անդամները քաղաքացիների հետ հանդիպել են նաև Հրազդանի Սահմանադրության հրապարակում: Նրանք խոսել են ազգային պետության կերտման գործում անհրաժեշտ գործողությունների, կրթության դերի ու նշանակության և պետության արդյունավետ կառավարման մասին: Առանձնակի ուշադրություն է  դարձվել սահմանին տիրող իրավիճակին և պատերազմի նման ելքի պատճառների մասին:
16:35 - 10 հունիսի, 2021
Մարդիկ շատ լավ կկողմնորոշվեն, կա՛մ գիտակցաբար կգնան կընտրեն, կա՛մ ընտրության չեն գնա. Տիգրան Ուրիխանյան |armtimes.com|

Մարդիկ շատ լավ կկողմնորոշվեն, կա՛մ գիտակցաբար կգնան կընտրեն, կա՛մ ընտրության չեն գնա. Տիգրան Ուրիխանյան |armtimes.com|

armtimes.com: Առաջիկա ընտրություններին մասնակից «Մեր տունը Հայաստանն է» դաշինքը գլխավորող «Ալյանս» կուսակցության նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի համոզմամբ մարդիկ շատ լավ կողմնորոշվելու են, թե ում տան իրենց քվեն: Ուրիխանյանի կարծիքով՝ հանրության մի մասը կգնա եւ գիտակցված ընտրություն կկատարի, իսկ մի մասն էլ ընտրության առհասարկ չի գնա՝ ինչը ըստ պատգամավորի՝ սեփական դիրքորոշումն արտահայտելու մի տարբերակ է:  - Պարոն Ուրիխանյան, «Մեր տունը Հայաստանն է» դաշինքը ստեղծելիս նշել էիք, որ հիմք է ընդունվել «ոչ հին, ոչ ներկա», «ո՛չ սեւ, ո՛չ սպիտակ» լինելը: Ընտրություններին հաշված օրեր են մնացել, ինչպե՞ս եք համոզելու ընտրողին, որ հենց դուք եք այն ուժը, կամ ուժերից մեկը, որն արժանի է այսօր լինել նոր ձեւավորվող խորհրադարանում: - Ոչինչ չենք համոզելու բացի ծրագիր ներկայացնելուց: Այսպես կոչված չկողմոնորշված, պայմանականորեն ասած նախկիններին եւ ներկաներին չընդունող ընտրողները կգնահատեն այդ ծրագիրը: Եվ այս համատեքստում ես շատ եմ կարեւորում մի հանգամանք՝ ուղղորդել ընտրողներին ավելի շատ ուսումնասիրել քաղաքական ուժերի ծրագրերը, այլ ոչ թե միմյանց նկատմամբ հակազդեցությունները այս կամ այն ուժերի կողմից: Անհրաժեշտ է ուսումնասիրել ծրագրեր։ Շատ կոնկրետ։ Այն, թե ինչ է արվելու, որպեսզի նոր կոնֆիգուրացիայի ձեւավորումից հետո ընտրողն ունենա ավելի բարեկեցիկ կյանք, որպեսզի 1400 կիլոմետրանոց այլեւս նոր սահմանը դառնա ապահով, անառիկ, իրավիճակը լինի կայուն: -Նախընտրական պայքարում խոշոր խաղացողների մեջ ձեր դաշինքի անունը կարծես, թե այնքան էլ չի շոշափվում: Ամեն դեպքում դրա մասին են վկայում տարատեսակ հարցումներն ու մեդիահրապարակումները: Ինքներդ ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը, վստահո՞ւմ եք այդ հարցումներին, թե՞ կարծում եք, ի վերջո լինելու եք նոր ձեւավորվող խորհրդարանում: -Իսկ ինչ է նշանակում չի շոշափվում: Չե՞ն շոշափում նրանք ովքեր հարցումնե՞ր են պատրաստում: Իսկ ովքե՞ր են հիմնական պայքարողները կամ խոշոր խաղացողները. նրանք, որոնց ուրվագծում են այսպես կոչված հարցում անողնե՞րը, թե՞ նրանք, որոնց հարցում անողները կամ մեդիառեսուրսներին տիրապետողներն են ընտրողների գիտակցության մեջ ձեւավորում: Ի՞նչ է՝ գործող իշխանության այլընտրանքը միմիայն նախկիննե՞րն են: Սա՞ են հրամցնում ժողովրդին այդ հարցում անողներն ու մեդիառեսուրսին տիրապետողները: Քաղաքացին ինքը շատ լավ կկողմնորոշվի՝ ընտրել վատի եւ վատթարագույնի միջեւ, թե՞ վատի, վատթարագույնի եւ նորի: Կարծում եմ՝ մարդիկ շատ լավ կկողմնորոշվեն. կա՛մ կգնան կընտրեն, կա՛մ կկողմնորոշվեն ու ընտրության առհասարկ չեն գնա՝ դա էլ սեփական դիրքորոշումն արտահայտելու մի տարբերակ է: Իսկ այն կեղծ օրակարգը, թե ներկա իշխանությոնների այլընտրանքը միայն նախկիններն են՝ պիտի ճեղքվի: Ընտրողներին ուզում եմ հորդորել, որպեսզի փորձեն ճեղքել այդ կեղծ օրակարգի ձեւավորումն ու ուշադրություն դարձնել այն ուժերին, որոնք փոխադարձ վիրավորանքներից ու հայհոյանքներից զերծ մնալով փորձում են խոսել իրենց ծրագրերի մասին:  Շարունակությունը՝ armtimes.com-ում
16:21 - 10 հունիսի, 2021
ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության գրանցումը |hetq.am|

ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության գրանցումը |hetq.am|

hetq.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ուժը կորցրած ճանաչեց 2021թ. հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը: ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը նիստի ժամանակ զեկուցեց, որ այսօր՝ հունիսի 10-ին, ԿԸՀ-ն դիմում է ստացել կուսակցության ղեկավարից, որով հայտնել են ինքնաբացարկի մասին: ԿԸՀ 7 անդամից նիստին մասնակցում էր 6-ը: 6 կողմ ձայնով ԿԸՀ-ն որոշեց ուժը կորցրած ճանաչել կուսակցության գրանցումը: Կուսակցությունը հունիսի 8-ին հայտարարություն էր տարածել՝ պահանջելով չեղարկել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, Հայաստանը ազատագրել Ադրբեջանի զինված ուժերի օկուպացիայից, Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո միայն կազմակերպել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ: «Մենք՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին իբրև մասնակցող կուսակցություններս, հունիսի 7-ից սկսած, ի՞նչ սրտով պետք է Հայաստանում, հատկապես Սյունիքում և Գեղարքունիքում նախընտրական քարոզչություն իրականացնենք, երբ, դեռևս այս պահի դրությամբ, օկուպացված է Հայաստանի տարածքներից որոշ հատվածներ»,- ասված էր կուսակցության հայտարարությունում:
16:01 - 10 հունիսի, 2021