Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Ռուսաստանի ու Իրանի արտգործնախարարները քննարկել են ԼՂ թեման |1lurer.am|

Ռուսաստանի ու Իրանի արտգործնախարարները քննարկել են ԼՂ թեման |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանն ու Իրանն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական ու դիվանագիտական կարգավորում ձեռք բերելու կարևորությունն ու քննարկել են տարածաշրջանի երկրների դերակատարումը, որը կարող են ունենալ այս գործընթացում: Այս մասին այսօր Իրանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը: «Քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի իրավիճակը՝ հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք թույլ են տալիս կայուն հրադադար ապահովել: Ընդգծել ենք հակամարտության հետևանքները հաղթահարելու կարևորությունը և, ընդհանուր առմամբ, արդարության հիմքով հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից բխող երկարաժամկետ քաղաքական ու դիվանագիտական կարգավորման ձեռքբերումը, քննարկել ենք այն դերակատարումը, որն այս գործընթացում կարող են ունենալ տարածաշրջանի երկրները»,- հայտարարել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
16:52 - 13 ապրիլի, 2021
Զարիֆը Նաթանզի «միջուկային վթարի» համար մեղադրել է Իսրայելին |tert.am|

Զարիֆը Նաթանզի «միջուկային վթարի» համար մեղադրել է Իսրայելին |tert.am|

tert.am: Իսրայելը մասնակցություն է ունեցել Նաթանզի «միջուկային վթարին», որի նպատակն է եղել Թեհրանի և միջնորդների միջև միջուկային գործարքի շուրջ բանակցությունները խափանելու համար:Այս մասին այսօր հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, գրում է ՏԱՍՍ-ը:«Իսրայելցի քաղաքական գործիչները և զինվորականներն անկեղծորեն ասում են, որ թույլ չեն տա առաջընթաց գրանցել և Թեհրանի դեմ անարդար պատժամիջոցները վերացնել, և այսօր նրանք կարծում են, որ հասել են իրենց նպատակին», - ասել է նա ՝ պատասխանելով Նաթանզի միջադեպի վերաբերյալ հարցին:Դիվանագետը հավելել է, որ «Իսրայելին պատասխանը կլինի Իրանի միջուկային ոլորտում առավել մեծ առաջընթացը»:Զարիֆը մանրամասնել է նաև, որ «Իրանի վերնախավը և ժողովուրդը պետք է զգույշ լինեն, որպեսզի չընկնեն Իսրայելի իշխանությունների խորամանկ ծուղակը»:Նա նշել է, որ «Նաթանզն այժմ հագեցած է լինելու ավելի ժամանակակից ցենտրիֆուգներով, որոնք կբազմապատկեն ուրանի հարստացման ներուժը»:Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն մամուլի ասուլիսում ասել է, որ Իրանը վրեժխնդիր կլինի Իսրայելից Նաթանզում հարձակման համար, երբ դա անհրաժեշտ համարի:Դիվանագետի խոսքով՝ «Նաթանզի միջուկային օբյեկտում ոչ մի վնաս չի հասցվել մարդկանց կամ շրջակա միջավայրին, բայց դա կարող է հանգեցնել աղետի, որը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է»: Նա ընդգծել է, որ «բոլոր չաշխատող ցենտրիֆուգները «ԻՐ-1» տիպի էին և կփոխարինվեն նորերով»:
11:42 - 12 ապրիլի, 2021
Իրանը հայտարարել է, որ չի դադարեցնի առաջշարժումն ատոմային ոլորտում, մինչեւ ԱՄՆ-ը չվերացնի պատժամիջոցները |armenpress.am|

Իրանը հայտարարել է, որ չի դադարեցնի առաջշարժումն ատոմային ոլորտում, մինչեւ ԱՄՆ-ը չվերացնի պատժամիջոցները |armenpress.am|

armenpress.am: Իրանը մտադիր չԷ դադարեցնել որեւիցե գործունեություն միջուկային բնագավառում, մինչեւ ԱՄՆ-ը չվերացանի իր նկատմամբ բոլոր պատժամիջոցները եւ չվերադառնա 2015 թվականի միջուկային գործարքին: Այդ մասին հայտարարել Է քաղաքական հարցերով Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին: «Թեհրանը չի դադարեցնի եւ նույնիսկ չի նվազեցնի իր գործունեության տեմպերը միջուկային ոլորտում, հատկապես այն հարցում, որը վերաբերում Է ուրանի հարստացմանը,- մեջբերում Է Արագչիին IRNA գործակալությունը:- Ուրանի հարստացման գործընթացը մինչեւ 20-տոկոսանոց մակարդակ տեղի կունենա նույնիսկ ավելի արագ տեմպերով, քան նախատեսված Է Իրանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքում: Այդ միտումը կպահպանվի այնքան ժամանակ, մինչեւ չկնքվի համաձայնագիր, որն ԱՄՆ-ին պարտավորեցնի չեղյալ հայտարարելու բոլոր պատժամիջոցները, ընդ որում դրանք բոլորը պետք Է վերացվեն միանգամից: Արագչիի խոսքով՝ «հայտնվել են նշաններ, որ ամերիկացիները վերանայում են իրենց դիրքորոշումը, եւ մի կողմ են դրվում բոլոր պատժամիջոցների վերացումները, բայց առայժմ իրանական կողմը չի կարող գնահատում տալ, քանի որ բանակցություններն ավարտված չեն: «Երկար ճանապարհ Է սպասվում,- ասել Է նա:- Սակայն բանակցություններն առաջ են շարժվում եւ ընթանում են կառուցողական մթնոլորտում: Ապրիլի 6-ին Վիեննայում սկսվել Է Իրանի եւ միջազգային «հնգյակի» համատեղ հանձնաժողովի՝ 2021 թվականին առաջին նիստը: Անմիջակա նիստի արդյունքներով փորձագետների երկու աշխատանքային խմբերին՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման եւ միջուկային ոլորտում Թեհրանի պարտավորությունների կատարման հարցերով, հանձնարարվել Է որոշել կոնկրետ միջոցներ, որոնք պետք Է ընդունվեն ԱՄՆ-ի եւ Իրանի կողմից Գործողությունների համանտեղ համապարփակ պլանի լիովին կատարումը վերականգնելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:12 - 09 ապրիլի, 2021
Իրանում ՀՀ դեսպանը Բանգլադեշի դեսպանին է ներկայացրել Արցախյան հետպատերազմյան իրավիճակը

Իրանում ՀՀ դեսպանը Բանգլադեշի դեսպանին է ներկայացրել Արցախյան հետպատերազմյան իրավիճակը

Ապրիլի 8-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուսալ Ազամ Սարքերին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ դեսպանը խոստացել է  աջակցել դեսպան Ազամ Սարքերի հավատարմագրերը ՀՀ նախագահին և ԱԳ նախարարին հանձնելու արարողության կազմակերպմանը (ընթացիկ տարվա մայիսի երկրորդ կեսին): Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի շուրջ: Դեսպան Թումանյանը հանգամանորեն ներկայացրել է Արցախյան հակամարտության էությունը, խոսել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի և հետպատերազմյան զարգացումների մասին: Կողմերը քննարկել են երկու երկրների տնտեսական հնարավորությունները երկկողմ առևտրի և ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ: Կարևորվել է տնտեսության ոլորտը համակարգող պաշտոնյաների և գործարարների միջև գործնական կապերի ստեղծմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների (փոխայցելություններ, համաժողովներ, այդ թվում՝ հեռավար) անցկացումը:
20:38 - 08 ապրիլի, 2021
«Սա իրանցի ժողովրդի հաղթանակն է»․ Ռոհանին մեկնաբանել է ԱՄՆ-ի` բանակցություններ վարելու պատրաստակամությունը
 |tert.am|

«Սա իրանցի ժողովրդի հաղթանակն է»․ Ռոհանին մեկնաբանել է ԱՄՆ-ի` բանակցություններ վարելու պատրաստակամությունը |tert.am|

tert.am: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ Իրանի միջուկային համաձայնագրի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) շուրջ 4+1 ձևաչափով (Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) բանակցություններ վարել հնարավոր է այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները ցույց տա իր ազնվությունը, հայտնում է «Կոմերսանտ»-ը։Ռոհանին կարծում է, որ բանակցություններ վարելու ԱՄՆ-ի ցանկությունն Իրանի հաղթանակն է։ Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալն ասել էր, որ Թեհրանը բանակցելու է բացառապես 4+1 խմբի երկրների հետ:«Երեկ կայացած հանդիպումից հետո ես միջազգային հարաբերություններում նոր էջ եմ բացել։ Եթե Միացյալ Նահանգները ցույց տա իր ազնվությունը, ապա մենք կարող ենք բանակցել 4+1 ձևաչափի շրջանակում», - կառավարության նիստում ասել է Ռոհանին և հավելել․ «Այսօր մենք այնպիսի իրավիճակում ենք գտնվում, երբ ԱՄՆ-ն արթնացել է բանակցությունների համար և մենք հաստատում ենք, որ պատրաստ ենք միջուկային համաձայնագրի սահմաններում մեր ստանձնած պարտավորություններին վերադառնալ՝ բոլոր պատժամիջոցները չեղյալ հայտարարելու դիմաց։ Միացյալ Նահանգները խոսում են ուղղակի կամ անուղղակի բանակցությունների պատրաստակամության մասին. սա Իրանի ժողովրդի հաղթանակն է»։Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Վիեննայում սկսվել են Իրանի միջուկային համաձայնագիրը վերականգնելու ուղղությամբ տարվող աշխատանքները։
14:13 - 07 ապրիլի, 2021
Թեհրանում հայտարարել են, որ Իրանը չի ընդունի պատժամիջոցների աստիճանական վերացման մասին ԱՄՆ-ի առաջարկը |pastinfo.am|

Թեհրանում հայտարարել են, որ Իրանը չի ընդունի պատժամիջոցների աստիճանական վերացման մասին ԱՄՆ-ի առաջարկը |pastinfo.am|

pastinfo.am: Իրանական կողմը մտադիր չէ ընդունել պատժամիջոցների աստիճանական չեղարկման մասին ԱՄՆ առաջարկը։ Այս մասին շաբաթ Press TV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։ «Պատժամիջոցների աստիճանական չեղարկման մասին առաջարկը չի քննարկվում», - ասել է նա: Դիվանագետի խոսքով՝ «Իրանի վերջնական դիրքորոշումը ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցների չեղարկումն է»: Ուրբաթ օրը Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել էր, որ միջուկային գործարքին վերադարձը կարող է ձգձգվել։ Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ Վիեննայում կայանալիք հանդիպումը, որը նվիրված Է Գործողությունների համատեղ համապարփակ պլանին (ԳՀՀԾ), կարող է օգտակար լինել, նույնիսկ եթե առջեւում երկար դիվանագիտական ճանապարհ կա:
15:20 - 03 ապրիլի, 2021
Չինաստանի ԱԳ նախարարը ժամանել է Թեհրան |tert.am|

Չինաստանի ԱԳ նախարարը ժամանել է Թեհրան |tert.am|

tert.am: Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ժամանել է Թեհրան, հայտնում է իրանական Tehran Times-ը և հավելում, որ չինացի դիվանագետը հանդիպելու է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ։ Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ բանակցություններում կարևոր է ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղիների գնահատումն ու տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ կարծիքների փոխանակումը և հավելել, որ Չինաստանի արտգործնախարարի այցը «երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության ամրապնդմանն ուղղված քայլ է»: Զարիֆի և Իի բանակցությունների հիմնական հարցերը լինելու են երկարաժամկետ համագործակցության հեռանկարներն ու համապարփակ ռազմավարական գործընկերության իրականացման ուղիները։ Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 50-ամյակին զուգահեռ երկու դիվանագետները երկու երկրների համագործակցությանը վերաբերվող փաստաթղթերի ցուցահանդես են բացելու, ինչպես նաև նախատեսում են ստորագրել համագործակցության համապարփակ փաստաթուղթ՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև։ 2016 թվականից ի վեր սա Չինաստանի կողմից առաջին բարձրաստիճան պաշտոնյայի այցն է Իրան, հայտնել է Իրանում Չինաստանի նախկին դեսպան Հուա Լիմինը և հավելել, որ Իրանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության (2013 թվականին Չինաստանի կառավարության կողմից ընդունված ենթակառուցվածքների զարգացման գլոբալ ռազմավարություն է) շրջանակներում կարևոր նշանակություն ունեցող երկիր է։ Ըստ դիվանագետի, այս այցի ընթացքում առանցքային կլինի նաև Թեհրանի միջուկային խնդիրը։ Ավելի վաղ Չինաստանի արտգործնախարարը Al Arabiya հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում նշել էր, որ Արևմտյան Ասիայում կայունության ապահովման և քաոսի վերացման համար պետք է ազատվել գերտերությունների միջև աշխարհաքաղաքական մրցակցությունից։ Նա նշել էր, որ միջազգային հանրությունը պետք աջակցություն ցուցաբերի միջուկային և զանգվածային ոչնչացման այլ զենքերից զերծ Արևմտյան Ասիայի գոտի ստեղծելու համար և շեշտել Իրանի միջուկային համաձայնագրի վերսկսման երթուղու և ժամանակացույցի քննարկմանն ու ձևավորմանը բոլոր կողմերի մասնակցության անհրաժեշտությունը։ Մինչև Թեհրան մեկնելը Վան Ին հանդիպում էր ունեցել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սեգեյ Լավրովի հետ, որի ընթացքում դիվանագետներն ասել են, որ Միացյալ Նահանգները պետք է անհապաղ վերադառնա Իրանի միջուկային համաձայնագրին և չեղարկի Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները։  
11:31 - 27 մարտի, 2021