Զարիֆը Նաթանզի «միջուկային վթարի» համար մեղադրել է Իսրայելին |tert.am|
11:42 - 12 ապրիլի, 2021

Զարիֆը Նաթանզի «միջուկային վթարի» համար մեղադրել է Իսրայելին |tert.am|

tert.am: Իսրայելը մասնակցություն է ունեցել Նաթանզի «միջուկային վթարին», որի նպատակն է եղել Թեհրանի և միջնորդների միջև միջուկային գործարքի շուրջ բանակցությունները խափանելու համար:

Այս մասին այսօր հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Իսրայելցի քաղաքական գործիչները և զինվորականներն անկեղծորեն ասում են, որ թույլ չեն տա առաջընթաց գրանցել և Թեհրանի դեմ անարդար պատժամիջոցները վերացնել, և այսօր նրանք կարծում են, որ հասել են իրենց նպատակին», - ասել է նա ՝ պատասխանելով Նաթանզի միջադեպի վերաբերյալ հարցին:

Դիվանագետը հավելել է, որ «Իսրայելին պատասխանը կլինի Իրանի միջուկային ոլորտում առավել մեծ առաջընթացը»:

Զարիֆը մանրամասնել է նաև, որ «Իրանի վերնախավը և ժողովուրդը պետք է զգույշ լինեն, որպեսզի չընկնեն Իսրայելի իշխանությունների խորամանկ ծուղակը»:

Նա նշել է, որ «Նաթանզն այժմ հագեցած է լինելու ավելի ժամանակակից ցենտրիֆուգներով, որոնք կբազմապատկեն ուրանի հարստացման ներուժը»:

Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն մամուլի ասուլիսում ասել է, որ Իրանը վրեժխնդիր կլինի Իսրայելից Նաթանզում հարձակման համար, երբ դա անհրաժեշտ համարի:

Դիվանագետի խոսքով՝ «Նաթանզի միջուկային օբյեկտում ոչ մի վնաս չի հասցվել մարդկանց կամ շրջակա միջավայրին, բայց դա կարող է հանգեցնել աղետի, որը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է»: Նա ընդգծել է, որ «բոլոր չաշխատող ցենտրիֆուգները «ԻՐ-1» տիպի էին և կփոխարինվեն նորերով»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել