«Լուսավոր Հայաստան» խմբակցություն

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ստեղծվել է 2019-ի հունվարի 14-ին։ Խմբակցությունում ընդգրկված է 17 պատգամավոր։ 

Խմբակցության ղեկավարն է Էդմոն Մարուքյանը, քարտուղարը՝ Գեւորգ Գորգիսյանը։ Մյուս պատգամավորներն են՝ Ալեքսանյան Սարգիս Ռոբերտի, Այվազյան Հրանտ Գնունու, Անդրեասյան Էդվարդ Հրաչի, Բաբայան Հարություն Վիլիկի, Բաղդասարյան Գուրգեն Նիկոլի, Գրիգորյան Սրբուհի Էդիկի, Եղիազարյան Արմեն Էդիկի, Թանդիլյան Մանե Վանյայի, Խաչատրյան Արկադի Սանասարի, Կոստանյան Աննա Մայիսի, Մինասյան Սարիկ Սամվելի, Սամսոնյան Անի Տաճատի, Սիմոնյան Կարեն Մանվելի, Սիմոնյան Տարոն Վարդանի, Ստեփանյան Ռուբիկ Շահումի։
 



Հերթական անգամ քննարկումը ծավալվել է բացառապես թշնամու օրակարգի շուրջ․ Էդմոն Մարուքյան

Հերթական անգամ քննարկումը ծավալվել է բացառապես թշնամու օրակարգի շուրջ․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ՝ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով փաստաթղթի հրապարակումից հետո, իշխանական բոլոր հնարավոր լրատվական խողովակներով մեծ հրճվանքով ներկայացվում էր, որ ըստ այդ նոր համաձայնության՝ կբացվի Հայաստանն Իրանի եւ Ռուսաստանի հետ կապող երկաթուղին։ Մինչդեռ, հայ ժողովուրդն այդ հանդիպումից ուներ ընդամենը մեկ առաջնային ակնկալիք` ռազմագերիների վերադարձման սեղմ ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն, ինչը, սակայն տեղի չունեցավ։ Այսինքն՝ հերթական անգամ քննարկումը ծավալվել է բացառապես թշնամու օրակարգի շուրջ, պայմանավորվածություններ են ստորագրվել միայ՛ն թշնամու կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ, իսկ մեզ համար արդեն ամիսներ չլուծվող ռազմագերիների վերադարձման հարցի քննարկումն ու լուծումը կրկին մնացել է առկախված»։
14:56 - 12 հունվարի, 2021
Բաքուն փորձում է խուսափել հայ ռազմագերիներին Հայաստանին հանձնելու պարտականությունից․ Տարոն Սիմոնյան |lragir.am|

Բաքուն փորձում է խուսափել հայ ռազմագերիներին Հայաստանին հանձնելու պարտականությունից․ Տարոն Սիմոնյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ։ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենց մոտ գտնվող հայ զինծառայողները ոչ թե ռազմագերիներ են, այլ ահաբեկիչներ, ինչը նշանակում է, որ չի ցանկանում վերադարձնել նրանց: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը և ինչ իրավական գործընթաց կարելի է նախաձեռնել մեր տղաներին վերադարձնելու համար: Մենք իրավական բոլոր գործիքները, որոնք հնարավոր են, կատարում ենք: Մարդու իրավունքների եվրոպական դատարան միջանկյալ միջոցներ կիրառելու դիմումներ արդեն ուղարկված են, և դրա միջոցով մենք փորձում ենք զսպել Ադրբեջանի քաղաքականությունը ռազմագերիների հետ կապված: Այն, որ Ալիևը հայտարարել է, որ նրանք ռազմագերի չեն, նա ընդամենը միջազգային իրավունքին անձամբ չի տիրապետում, կամ էլ դիտավորությամբ ցանկանում է խեղաթյուրել իրավիճակը, որովհետև նրանք իրականում ռազմագերի են, ռազմական գործողություններին մասնակից անձինք են եղել, եթե իհարկե քաղաքացիական անձինք չեն: Հետևաբար Ալիևը պարզապես ուզում է զրկել նրանց ռազմագերու կարգավիճակից և չվերադարձնել։ Մինչդեռ մենք ՄԻԵԴ-ում, որպես ռազմագերի, և որպես անձինք, որոնց կյանքի իրավունքը վտանգված է, խնդրել ենք, որ Եվրոպական դատարանի միջոցով նրանց հետ բերենք Հայաստան, կամ երաշխավորենք նրանց կյանքի իրավունքը: Դրա համար Ալիևը փորձում է ինչ-որ գործիքներից օգտվելով խուսափել այդ անձանց Հայաստանին հանձնելու պարտականությունից: Մեղադրանքներ են հնչում, որ ՀՀ իշխանությունները մինչև եռակողմ հայտարարությունը ստորագրելը պետք է կոնկրետ երաշխիքներ պահանջած լինեին և որ այստեղ կա մեր մեղքի բաժինը: Հայկական կողմն ընդհանրապես, ես ոնց հասկանում եմ, բանակցություններին չի մասնակցում կամ շատ թերի է մասնակցում, որովհետև և հայտարարության մեջ էր գրված, որ բոլոր գերիները պետք է հետ վերադարձվեն, և հետագայում էլ բազմիցս հայտարարվել է նրանց մասին, բայց գործնականում ոչ մի քայլ չի արվում: Ադրբեջանը, փաստորեն, երբ ուզում և ոնց ուզում վարվում է այդ հայտարարության տեքստի հետ: Եթե այս կողմից արձագանք չկա, հակառակորդը անսանձ քաղաքականություն է իրականացնում: Այդ տեսանկյունից, այո, ՀՀ կառավարությունը շատ թերի է իր աշխատանքը կազմակերպում և բանակցություններին, փաստացի տեսնում ենք, որ չի մասնակցում: Ես չգիտեմ, ՊՆ-ի կամ ԱԱԾ-ի միջոցով ինչ ինֆորմացիաներ են փոխանակում, բայց այն, որ հայտարարության տեքստը, չնայած նրան, որ այդ հայտարարությունն ինքնին միջազգային իրավունքի և ներպետական իրավունքի խախտում էր, դրանում ուղղակիորեն գրված էր, որ պետք է գերիներին հետ վերադարձնել: Եթե մեր կառավարության անդամները անգամ չեն կարողանում այնպես անել, որ գոնե այդ հայտարարության կետերը կիրառվեն, և կիրառվում են միայն ադրբեջանական կողմի պահանջները, այդ թվում այն տարածքների մասով, որոնք նշված չեն այդ հայտարարության մեջ, հետեւաբար մեր կառավարությունն ունակ չէ կամ անգործ է:Ավելին կարդացեք Lragir.am-ում։
19:54 - 06 հունվարի, 2021
Մարուքյանը սպասում է փաստահավաք խմբի ստեղծման առաջարկի շուրջ քաղաքական ուժերի արձագանքին |1lurer.am|

Մարուքյանը սպասում է փաստահավաք խմբի ստեղծման առաջարկի շուրջ քաղաքական ուժերի արձագանքին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրերս հրապարակած հոդվածին, որում խոսվում էր պատերազմի պատճառների մասին։ Մարուքյանի խոսքով՝ բազմաթիվ հարցերի պատասխաններ պետք է տրվեն քննության արդյունքներով, դրա համար էլ իրենք առաջարկել են ստեղծել փաստահավաք խումբ։ «Բոլորը, ովքեր այսօր հարցազրույցներ են տալիս, կհարցաքննվեն, կիմանանք՝ ինչ է եղել։ Մեր ժողովուրդը օր ու արև չի տալու մեզ, մինչև մենք քննություն չիրականացնենք, չպարզենք։ Հետևաբար, այդ հարցերին հոդվածով պատասխանել հնարավոր չէ, քանի որ դա մենախոսություն է»,- նշել է Մարուքյանը։ Նախագիծն ուղարկված է, Մարուքյանը սպասում է քաղաքական ուժերի արձագանքներին։ Վարչապետի հրաժարականի պահանջի անդրադառնալով՝ Մարուքյանն ասաց, որ բոլոր ուժերը պետք է համախմբվեն իրենց թեկնածուի շուրջ: «Եթե ուզում են Նիկոլ Փաշինյանին փոխել, դա այս պահին հնարավոր է միայն մեր թեկնածուի միջոցով։ Ուզում են՝ կփոխենք, չէ՝ չէ։ Ընտրությունների ո՛չ աուրա կա Հայաստանում, ո՛չ կարգ ու կանոն, ո՛չ Ընտրական օրենսգիրք։ Ընտրություններ հիմա անհնար է անել»,- նշել է Մարուքյանը։
17:28 - 06 հունվարի, 2021
Մենք հիմա չունենք այն օրակարգը, որով պետք է հանդիպենք Նիկոլ Փաշինյանի հետ.Գևորգ Գորգիսյան |pastinfo.am|

Մենք հիմա չունենք այն օրակարգը, որով պետք է հանդիպենք Նիկոլ Փաշինյանի հետ.Գևորգ Գորգիսյան |pastinfo.am|

pastinfo.am: Փաշինյանը հայտարարել էր, որ ուզում է հանդիպում, քանի որ մեր օրակարգում չունենք հիմա արտահերթ ընտրությունների գնալու որոշում, մենք պահանջել ենք նրանից հրաժարական, որի դեպքում կձևավորենք նոր կառավարություն՝ միայն պրոֆեսիոսիանելների կազմով,երկիրը կկայունացնենք, նոր կգնանք ընտրությունների: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Նրա խոսքով՝ այսօր, երբ կառավարությունը նույնիսկ ԱԺ մտնելիս պատգամավորների անվտանգությունը չի կարողանում ապահովել, անհեթեթ է խոսել ընտրությունների մասին: «Այն քաոտիկ վիճակը, որը կա, վտանգավոր է երկրի, պետականության համար:Այն, ինչ երեկ տեսանք ԱԺ-ում, կարող ենք տեսնել ամեն գյուղում, ամեն համայնքում և անվերահսկելի կլինի»,-ասաց Գորգիսյանը: Պատասխանելով այն հարցին՝ կհանդիպեն արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ՝ պատգամավորը պատասխանեց. «Մենք հիմա չունենք այն օրակարգը, որով պետք է հանդիպենք Նիկոլ Փաշինյանի հետ»: Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ եթե Փաշինյանը առաջարկի քննարկել իր հրաժարականի և իշխանությւնը անցնցում փոխանցելու հարցը, ապա կհանդիպեն:
13:37 - 29 դեկտեմբերի, 2020
ԼՀ խմբակցությունը քաղաքական ուժերին է ուղարկել պատերազմի պատճառները պարզելու փաստահավաք խմբի ստեղծման նախագիծ

ԼՀ խմբակցությունը քաղաքական ուժերին է ուղարկել պատերազմի պատճառները պարզելու փաստահավաք խմբի ստեղծման նախագիծ

Պատերազմում կրած պարտության պատճառները վերհանելու նպատակով ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից մշակվել է փաստահավաք խումբ ստեղծելու մասին նախագիծ, որի օրինակներն արդեն ուղարկվել են քաղաքական ուժերին: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Պատերազմը մեզնից խլեց ամենաթանկը, պատերազմի հետևանքներին առերեսվելու ենք երկար տարիներ, իսկ պարտությունից քաղած դասերը դեռ պետք է հասկանանք ու խորը վերլուծենք։ Բոլորս ենք ականատես եղել 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո չդադարող իրարամերժ հայտարարություններին, փոխադարձ մեղադրանքներին, պատերազմի հետևանքով մեր առջև ծառացած անվտանգային, քաղաքական ու սոցիալ-տնտեսական խնդիրներին։  Եվ, ըստ այդմ, նպատակ ունենալով վերհանել օբյեկտիվ ճշմարտությունը պատերազմի պատճառների և պատերազմում կրած պարտության վերաբերյալ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից մշակվել է Փաստահավաք խումբ ստեղծելու մասին նախագիծ»,-նշել է նա: Ըստ նախագծի՝  փաստահավաք խմբում ներկայացված կլինեն վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած և առաջին 6 տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերը (3 խորհրդարանական ուժ՝ 4-ական ներկայացուցիչներով, 3 արտախորհրդարանական ուժ՝ 1-ական ներկայացուցիչներով), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը (ընդհանուր՝ 16 անդամ)։ Նախագծի համաձայն՝ Փաստահավաք խմբի ուսումնասիրման առարկան է՝ թշնամու կողմից արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված և 44 օր տևած պատերազմական գործողությունների ընթացքը,  պատերազմին նախորդող շրջանի իրադարձությունները, որոնք կարող էին հիմք ծառայել պատերազմն սկսվելու և այն պարտվելու համար, պատերազմից հետո՝ ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․ Վ․ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Հ. Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․ Վ․ Պուտինի կողմից 2020թ. նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարությամբ ստանձնված պարտավորությունների, տեղի ունեցող հանգամանքները, ինչպես նաև պատերազմի ուղղակի հետևանքը հանդիսացող այլ իրադարձությունները։ Փաստահավաք խմբի անդամներն աշխատելու են հասարակական հիմունքներով։ Փաստահավաք խումբն իր գործունեության արդյունքներով Ազգային ժողովին ներկայացնում է զեկույց (ներառյալ հատուկ կարծիք(ներ)ը՝ առկայության դեպքում), որում ներկայացվում են պատերազմի ընթացքի, նախապատերազմյան և հետպատերազմյան փուլերի իրադարձություններին վերաբերող փաստերի շարադրանքը, դրանք հիմնավորող ապացույցները, դրանց վերաբերյալ Փաստահավաք խմբի անդամներին տրված մեկնաբանությունները: «Բնականաբար մենք գիտակցում ենք, որ այս զեկույցը կարող է ունենալ կարևոր իրավաքաղաքական հետևանքներ և որ դրա շուրջ աշխատանքները պետք է իրականացվեն հնարավորինս անաչառ և մանրամասն, ըստ այդմ՝ Փաստահավաք խմբի աշխատանքների համար նախատեսվել է մինչև 10 ամիս ժամանակ։ Նախագծի օրինակներն արդեն իսկ ուղարկված են վերոնշյալ քաղաքական ուժերին, ինչպես նաև ՄԻՊ գրասենյակ, որտեղից սպասում ենք դիրքորոշում և առաջարկներ, որոնք ի մի բերելով, վերջնական լրամշակված տարբերակը կարող է շրջանառության մեջ դրվել կառավարության որոշման կամ օրենսդրական ակտի նախագծի տեսքով»,-նշել է Էդմոն Մարուքյանը:
17:59 - 24 դեկտեմբերի, 2020
Մարուքյանն առաջարկում է սփյուռքահայերի առնչությամբ սահմանադրական փոփոխություններ իրականացնել |armenpress.am|

Մարուքյանն առաջարկում է սփյուռքահայերի առնչությամբ սահմանադրական փոփոխություններ իրականացնել |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել, որով հնարավորություն կստեղծվի Հայաստանում պետական բարձր պաշտոններում նշանակել սփյուռքահայերին: Այս մասին Մարուքյանն ասաց դեկտեմբերի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում: «Մենք անհրաժեշտություն ունենք Հայաստանի դուռն ու պատուհանը բացելու մեր 7 միլիոնից ավելի սփյուռքահայերի համար, որոնք երկրորդ հայկական անձնագիրն ունենալով հանդերձ, այսօրվա Սահմանադրությամբ իրավունք չունեն նշանակվել, օրինակ` նախարար:  Մենք պետք է հնարավորություն տանք, որ սփյուռքի ներուժը ներգրավվի Հայաստանում պետական կառավարման գործընթացներին»,- ասաց Մարուքյանը: Էդմոն Մարուքյանը հավելեց, որ եթե այդ հնարավորությունը չստեղծվի, հայաստանցիները միայնակ չեն կարողանա դիմակայել իրենց առջև առկա մարտահրավերներին:
13:41 - 23 դեկտեմբերի, 2020
ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ են նախաձեռնել
 |lragir.am|

ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ են նախաձեռնել |lragir.am|

lragir.am: ԱԺ Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան խմբակցությունները նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստի հրավիրում։ Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։ «Օրակարգում ռազմական դրության չեղարկման հարցն է։ Բոլորդ էլ գիտեք, որ այս իշխանությունը արհեստականորեն ձգձգելով ռազմական դրությունը՝ ընդամենը փորձում է սահմանափակել այստեղ հավաքված մարդկանց գործողությունները։ Մենք հանդես ենք եկել արտահերթ նիստ հրավիրելու օրակարգով։ Եթե իշխանությունը կունենա այնքան համարձակություն ու դուխ, որ վաղը Իմ քայլը խմբակցության ներկայացուցիչները կգան խորհրդարան և կհաստատեն օրակարգը, միգուցե դեռ ունենան վերջին հնարավորություն՝ իրենց դեմքը, իրենց ապագան փրկելու համար։ Վաղը եկեք խորհրդարան և չեղարկեք ռազմական դրությունը, այլապես դուք չեք ունենալու այլևս այդ հումանիտար միջանցքը, չեք ունենալու ձեր երեսը փրկելու վերջին հնարավորությունը»,- հայտարարեց Տոնոյանը։
19:51 - 22 դեկտեմբերի, 2020
ՀԽՍՀ-ԱԽՍՀ վարչատարածքային սահմանները անորոշ են եղել, դրանք չեն կարող մեխանիկորեն պետական սահմաններ դառնալ, այն էլ՝ թշնամաբար տրամադրված պետությունների միջև. Տարոն Սիմոնյան

ՀԽՍՀ-ԱԽՍՀ վարչատարածքային սահմանները անորոշ են եղել, դրանք չեն կարող մեխանիկորեն պետական սահմաններ դառնալ, այն էլ՝ թշնամաբար տրամադրված պետությունների միջև. Տարոն Սիմոնյան

Պարո՛ն վարչապետ, եթե չեք կարողանում սահմանային հարցերում օգուտ տալ Հայաստանի Հանրապետությանը, ապա գոնե Ձեր հայտարարություններով և գործողություններով մի՛ վնասեք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: «Մի՛ զրկեք հաջորդ սերունդներին վերականգնել և հաստատել Հայաստանի Հանրապետության այն սահմանները, որոնք առնվազն երաշխավորում են հայ ժողովրդի անվտանգությունը։ Լավ, էլ ո՞նց ասենք, որ սեփական անձին/թիմին այսօրեական արդարացման համար չի կարելի պետականության ու ազգի շահի դեմ քայլ անել... ՀԽՍՀ-ԱԽՍՀ վարչատարածքային սահմանները անորոշ և վարչատարածքային սահմաններն են եղել։ Ոչ մի օրենքով դրանք չեն կարող հաստատվել։ Դրանք չեն կարող մեխանիկորեն պետական սահմաններ դառնալ այն էլ, թշնամաբար տրամադրված պետությունների միջև, այն էլ հայերին ոչնչացնելու քաղաքականություն վարող պետության հետ»,- գրել է Սիմոնյանը:
14:09 - 21 դեկտեմբերի, 2020
Այն ինչը ողջամտության եւ տրամաբանության սահմաններում չէ՝ մեդիաները պետք է չպատճենեն, չտարածեն․ Մարուքյան |armtimes.com|

Այն ինչը ողջամտության եւ տրամաբանության սահմաններում չէ՝ մեդիաները պետք է չպատճենեն, չտարածեն․ Մարուքյան |armtimes.com|

armtimes.com: Այն ինստիտուտները, որոնք հանրային որոշակի վստահություն ունեն եւ չեն դելեգիտիմիզացվել՝ պետք է դեր ստանձնեն եւ խոսեն։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան՝ անդրադառնալով մեդիատեռորին։ Խոսելով վարչապետի այսօր հայտնած՝ արտասահմանյան գործակալական ցանցի մասին Մարուքյանն ասաց, որ ոչ մի գործակալական ցանցի մասին քննարկում չի եղել, որին ինքը մասնակցել է։ Միեւնույն ժամանակ վերջինս խնդրի լուծման մասին իր տեսակետը հայտնեց. «Ես կարծում եմ, որ պետական խողովակները եւ մեր իրական մեդիաները պետք է այս խնդրի հետ կապված որոշակի գործառույթներ ունենան։ Գոնե այն ինչը ողջամտության եւ տրամաբանության սահմաններում չէ՝ չպատճենեն, չտարածեն։ Հիմա պատկերացրեք՝ ինչ-որ մարդիկ խոսում են Սեւանը վերցնում են, պատկերացրեք ես էլ գրեի՝ քանի որ վարչապետը չի հեռանում դրա պատճառով հիմա Սեւանն են կիսում։ Բա լավ ես պատասխանատվություն կիսո՞ւմ եմ իմ ասած խոսքի համար»։ Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ասաց, որ օրինակ՝ երբ ապատեղեկատվություն է տարածվում կարող են ինչ-որ նախարարներ, որոնց ոլորտի վերաբերյալ է՝ հայտարարությամբ կամ ասուլիսով հանդես գալ։ «Խոսք է գնում, որ Սյունիքը հանձնում են, հիմա եթե Սուրեն Պապիկյանը մի հատ ասուլիս աներ՝ ասեր դա հերյուրանք է, կարո՞ղ էր դա հանրային պանիկայի վրա ազդեցություն ունենալ։ Մարդիկ ասում են, որ չեն հերքում՝ ուրեմն հաստատ Սեւանը կամ Սյունիքը հանձնում են։ Դուք տեսա՞ք ՊՆ-ն երբ է հայտարարել այդ 2 գյուղերի հարձակման հետ կապված։ Ամբողջ օրը խուճապ է, հաջորդ օրը ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել»,- եզրափակեց Մարուքյանը։  
16:32 - 14 դեկտեմբերի, 2020
Էդմոն Մարուքյանը մանրամասներ է ներկայացրել  Վազգեն Մանուկյանի հետ հանդիպումից |1lurer.am|

Էդմոն Մարուքյանը մանրամասներ է ներկայացրել Վազգեն Մանուկյանի հետ հանդիպումից |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մանրամասներ է ներկայացրել ընդդիմադիր ուժերի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ հանդիպումից: «Քննարկել ենք երկրում այս իրավիճակից ելքերը: Ես իմ տեսլականն եմ ներկայացրել, ինքը՝ իր: Զրուցել ենք, պայմանավորվել ենք շարունակել հանդիպումները»,- ասել է Մարուքյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում:  ԼՀԿ ղեկավարը միաժամանակ հիշեցրել է, որ վարչապետը հրաժարական չի տվել ու կառավարության ղեկավարի պաշտոնը թափուր չէ:  «Ժողովրդի լեզվով ասած՝ ձուկը ջրում խոսակցություններ պետք չի վարել: Վարչապետի պաշտոնը երբ թափուր լինի, այդ ժամանակ արդեն կլինեն առաջադրումներ»,- ասաց Մարուքյանը: Իսկ թե ինչու էր ԼՀԿ-ն ավելի վաղ հայտարարել, որ Մարուքյանն է իրենց վարչապետի թեկնածուն, նա մեկնաբանեց. «Մեզ իրազեկել են, ասել են՝ մեր թեկնածուն այսինչ մարդն է: Մենք էլ իրազեկել ենք, ասել ենք, որ 2018 թ. դեկտեմբերի ընտրություններին մասնակցել ենք մեր թեկնածուով»:
16:00 - 14 դեկտեմբերի, 2020