ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ են նախաձեռնել
 |lragir.am|
19:51 - 22 դեկտեմբերի, 2020

ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ են նախաձեռնել |lragir.am|

lragir.am: ԱԺ Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան խմբակցությունները նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստի հրավիրում։ Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Օրակարգում ռազմական դրության չեղարկման հարցն է։ Բոլորդ էլ գիտեք, որ այս իշխանությունը արհեստականորեն ձգձգելով ռազմական դրությունը՝ ընդամենը փորձում է սահմանափակել այստեղ հավաքված մարդկանց գործողությունները։ Մենք հանդես ենք եկել արտահերթ նիստ հրավիրելու օրակարգով։ Եթե իշխանությունը կունենա այնքան համարձակություն ու դուխ, որ վաղը Իմ քայլը խմբակցության ներկայացուցիչները կգան խորհրդարան և կհաստատեն օրակարգը, միգուցե դեռ ունենան վերջին հնարավորություն՝ իրենց դեմքը, իրենց ապագան փրկելու համար։ Վաղը եկեք խորհրդարան և չեղարկեք ռազմական դրությունը, այլապես դուք չեք ունենալու այլևս այդ հումանիտար միջանցքը, չեք ունենալու ձեր երեսը փրկելու վերջին հնարավորությունը»,- հայտարարեց Տոնոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել