ԱՊՀ

Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) ձևավորվել է 1991թ. դեկտեմբերի 8-ին՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների կողմից, ովքեր ստորագրեցին Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիր:

1991թ-ի դեկտեմբերի 21-ին 11 ինքնիշխան պետություններ ստորագրեցին վերոնշյալ համաձայնագրին կից արձանագրություն, համաձայն որի, մասնակից պետությունները, իրավահավասար հիմունքներով ձևավորում են ԱՊՀ-ն:

1993թ. ԱՊՀ-ին անդամակցեց Վրաստանը, որն էլ ԱՊՀ կազմից դուրս եկավ 2009թ. օգոստոսի 18-ին:

1993թ. հունվարի 22-ին հաստատվել է ԱՊՀ Կանոնադրությունը, որով ամրագրված են ԱՊՀ հետևյալ նպատակները.

  • համագործակցություն քաղաքական, տնտեսական, բնապահպանության, հումանիտար, մշակութային և այլ ոլորտներում,
  • մասնակից պետությունների տնտեսական և սոցիալական համակողմանի և համաչափ զարգացում ԱՊՀ շրջանակներում,
  • մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովում՝ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին և նորմերին համապատասխան,
  • համագործակցություն միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ, ինչպես նաև սպառազինությունների և ռազմական ծախսերի կրճատման, համընդհանուր և լիակատար զինաթափման հասնելու համար արդյունավետ միջոցների ձեռնարկում,
  • համագործակցության մասնակից պետությունների միջև առկա վեճերի և հակամարտությունների խաղաղ կարգավորում,
  • աջակցություն մասնակից պետությունների քաղաքացիներին՝ ԱՊՀ տարածքում ազատ տեղաշարժի ու շփումների հարցում, և այլն։

ԱՊՀ Կանոնադրությունը չեն ստորագրել Ուկրաինան և Թուրքմենստանը, ինչով պայմանավորված, վերջիններս դե-յուրե չեն հանդիսանում ԱՊՀ անդամ պետություններ և կարող են դասվել ԱՊՀ հիմնադիր կամ մասնակից պետությունների շարքին:

ԱՊՀ շրջանակներում համագործակցությունն իրականացվում է կանոնադրական մարմինների միջոցով, որոնք են պետությունների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների խորհուրդները, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդները, սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը, տնտեսական դատարանն ու տնտեսական խորհուրդը, միջխորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհուրդը։

Տնտեսական և սոցիալական զարգացման, հումանիտար ոլորտում փոխգործակցության, հանցագործությունների և ահաբեկչության դեմ պայքարում և մի շարք այլ ոլորտներում ԱՊՀ մասնակից պետությունների միջև համագործակցության խթանման նպատակով ԱՊՀ շրջանակներում ստեղծվել է ճյուղային համագործակցության շուրջ 70 մարմին:

2008 թվականին հաստատվել է ԱՊՀ մասնակից պետությունների Ազգային համակարգողների մասին Կանոնակարգը:

Համագործակցության մշտական գործադիր, վարչական և համակարգող մարմինն է ԱՊՀ Գործադիր կոմիտեն: Վերջինիս կենտրոնակայանը գտնվում է Մինսկում, մեկ մասնաճյուղ տեղակայված է Մոսկվայում:

Նախագահությունը ԱՊՀ բարձրագույն մարմիններում իրականացվում է ռոտացիոն սկզբունքով՝ ըստ ռուսական այբուբենի հերթականության: Յուրաքանչյուր պետություն ԱՊՀ նախագահությունը ստանձնում և իրականացնում է իր ներկայացուցչի միջոցով՝ մեկ տարուց ոչ ավել ժամկետով, եթե չի ընդունվում այլ որոշում:

ԱՊՀ բարձրագույն մարմիններում նախորդող և հաջորդող նախագահները հանդիսանում են Համանախագահներ:

2018թ. սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որին մասնակցել է նաև ՀՀ Վարչապետ Ն.Փաշինյանը, ընդունվել է 1948թ. դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակի կապակցությամբ հայտարարությունը:

2019թ-ի հունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը ռոտացիոն կարգով փոխանցվել է Թուրքմենստանին: 

Արարատ Միրզոյանը և Սիրոջիդդին Մուխրիդդինը գոհունակություն են հայտնել փոխըմբռնման և փոխվստահության վրա հիմնված հարաբերությունների կապակցությամբ

Արարատ Միրզոյանը և Սիրոջիդդին Մուխրիդդինը գոհունակություն են հայտնել փոխըմբռնման և փոխվստահության վրա հիմնված հարաբերությունների կապակցությամբ

Մայիսի 13-ին աշխատանքային այցով Դուշանբեում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության ԱԳ նախարար Սիրոջիդդին Մուխրիդդինի հետ։ Արարատ Միրզոյանը և Սիրոջիդդին Մուխրիդդինը գոհունակություն են հայտնել փոխըմբռնման և փոխվստահության վրա հիմնված երկկողմ համագործակցության մակարդակի կապակցությամբ։ Նշվել է նաև, որ այս տարի լրանում է հայ-տաջիկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայաստանի ու Տաջիկստանի միջև քաղաքական կապերի ամրապնդման տեսանկյունից զրուցակիցները կարևորել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացումը։ Առանձնահատուկ ընդգծվել է առևտրատնտեսական փոխգործակցության ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ ջանքերի ներդրումը, և այս առումով կարևորվել է հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը։ Կողմերը քննարկել են նաև բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր։
16:18 - 13 մայիսի, 2022
ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպմանը քննարկվել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների պայմաններում փոխօգնությունը |factor.am|

ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպմանը քննարկվել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների պայմաններում փոխօգնությունը |factor.am|

factor.am: Դուշանբեում կայացած հանդիպմանը ԱՊՀ երկրների արտգործնախարարները քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները և արտաքին պատժամիջոցների ներդրման պատճառով ստեղծված իրավիճակը։ Այս մասին լրագրողներին ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստից հետո, փոխանցումը ՏԱՍՍ-ը։ «Արտգործնախարարներն արտահայտել են իրենց պետությունների գնահատականներն ու դիրքորոշումները միջազգային արդի հարցերի շուրջ. իրավիճակը Ուկրաինայի շուրջ, մեր երկրների շուրջ՝ կապված արտաքին պատժամիջոցների հետ»,- ասել է Լեբեդևը։ «Առանձին պատվիրակությունների ղեկավարներից կոչեր եղան, որ հրամայական է օգնել միմյանց՝ հաղթահարելու արտաքին պատժամիջոցների պատճառով առաջացած տնտեսական դժվարությունները», – ընդգծել է նա։
15:50 - 13 մայիսի, 2022
Քայլեր են ձեռնարկվում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի համար․ Բայրամով

Քայլեր են ձեռնարկվում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի համար․ Բայրամով

Ադրբեջանը պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերություններն, այդ թվում՝ խաղաղության պայմանագիր կնքել և սահմանազատման գործընթաց սկսել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Դուշանբեում ԱՊՀ Արտգործնախարարների խորհրդի նիստին ելույթ ունենալիս, գրում է ՏԱՍՍ-ը։ «Նախարարը նշել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը պատրաստ է կարգավորել հարաբերություննեը Հայաստանի հետ, այդ թվում՝ խաղաղության համաձայնագիր ստորագրել և սահմանազատման գործընթաց սկսել։ Այս առնչությամբ նա հայտնել է, որ քայլեր են ձեռնարկվում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի համար, մասնավորապես, որոշվել են երկու երկրների միջև սահմանազատման ազգային հանձնաժողովների նախագահներն ու ձևաչափը», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում։  
15:14 - 13 մայիսի, 2022
Արարատ Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման վերաբերյալ

Արարատ Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման վերաբերյալ

Մայիսի 13-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին։ Նեղ, այնուհետև ընդլայնված ձևաչափով անցկացված նիստի ընթացքում ԱՊՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, անդրադարձել ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության ամրապնդման հնարավորություններին: Քննարկվել են կազմակերպության գործունեության հետագա ուղղությունները։ Նիստի ընթացքում նախարար Միրզոյանը նաև անդրադարձ է կատարել մայիսի 12-ին տեղի ունեցած՝ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը՝ հույս հայտնելով, որ այն քայլ կլինի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ։ Նա վերահաստատել է ՀՀ հանձնառությունը 2020 թ․ նոյեմբերի 9-ի, 2021 թ․ հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերաբերյալ և այս առումով կարևորել խաղաղ գործընթացի առաջմղումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո։ ԱՊՀ ԱԳ նախարարները դիտարկել են ԱՊՀ շրջանակներում արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև բազմամակարդակ խորհրդակցությունների 2021 թ. ծրագրի մասին զեկույցը, անդրադարձ կատարել մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների գերակա ուղղությունների վերաբերյալ գիտական նախագծերի ցանկին։ Համաձայնեցվել են «Մետաքսե ճանապարհ» զբոսաշրջության միջազգային համալսարանին զբոսաշրջության ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների բազային կազմակերպության կարգավիճակ շնորհելու մասին որոշումը և այլ փաստաթղթեր։ Ընդունվել է որոշում «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» միջազգային նախագծի վերաբերյալ, որի նպատակն է ակտիվացնել ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցությունը` երիտասարդության ներուժի խթանման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։
13:57 - 13 մայիսի, 2022
Արարատ Միրզոյանը համաձայնություն է հայտնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկին․ ՀՀ ԱԳՆ

Արարատ Միրզոյանը համաձայնություն է հայտնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկին․ ՀՀ ԱԳՆ

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ՀՀ վարչապետի ՌԴ պաշտոնական այցի արդյունքների կապակցությամբ, վերահաստատել կողմերի հանձնառությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթներին: ԱԳ նախարարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը, անդրադարձ կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանը: Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը համաձայնություն է հայտնել մայիսի 13-ին Դուշանբեում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկին:
15:41 - 29 ապրիլի, 2022
Հայաստանի համար գազի արտոնյալ գնագոյացումը պահպանվելու է․ Գոնչար

Հայաստանի համար գազի արտոնյալ գնագոյացումը պահպանվելու է․ Գոնչար

Հայաստանի համար գազի արտոնյալ գնագոյացումը պահպանվելու է, ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի շրջանակում փաստաթղթերի մեծ փաթեթ է ստորագրվել, այդ թվում՝ էներգետիկ, իրավապահ, սոցիալ-աշխատանքային և հումանիտար ոլորտներում։ Համապատասխան ռուսական և հայկական գերատեսչություններն արդեն սկսել են իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները։ «Պայմանավորվածություն կա՝ մեր հայ ընկերների համար պահպանելու գազի արտոնյալ գնագոյացումը։ «Գազպրոմ Արմենիան» ապահովում է կապույտ վառելիքի երկրի պահանջարկի 80%-ը։ Հանրապետության տնտեսությունում «Գազպրոմի» գծով ներդրումների ծավալը գերազանցում է 800 մլն դոլարը», - ասել է Գոնչարը։ Անդրադառնալով Հայկական ատոմակայանի հարցին, նա նշել է, որ «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիայի գծով աջակցություն է ցուցաբերվում՝ հաշվի առնելով Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունը։ «Հաջողությամբ ավարտվել է ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացումը, թույլտվություն է ստացվել շահագործելու կայանը մինչև 2026 թ-ը», - ասել է նա։ Դենիս Գոնչարը նշել է, նաև, որ Փաշինյանի այցի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ մի շարք ռուսական ընկերություններ մասնակցելու են տրանսպորտի, մասնավորապես՝ Երևանի մետրոպոլիտենի արդիականացմանը։   Նորա Վանյան  
16:30 - 25 ապրիլի, 2022
Մոսկվան պնդում է, որ Բելառուսն ընդգրկվի որպես Ուկրաինայի հետ պայմանագրի մասնակից. ՌԴ ԱԳՆ |news.am|

Մոսկվան պնդում է, որ Բելառուսն ընդգրկվի որպես Ուկրաինայի հետ պայմանագրի մասնակից. ՌԴ ԱԳՆ |news.am|

news.am: Ռուսաստանն ուղիղ կերպով պնդում է, որ Բելառուսն ընդգրկվի որպես Ուկրաինայի հետ ապագա պայմանագրերի մասնակից եւ երաշխավոր պետություններից մեկը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։ «Մոսկվան հենց այնպես թույլ չի տալիս Մինսկին մասնակցել պայմանագրում։ Մենք ուղիղ կերպով պնդում ենք, որ Բելառուսի Հանրապետությունը ներառվի որպես ապագա պայմանագրերի մասնակից եւ երաշխավոր պետություններից մեկը։ Դա թույլ կտա հավասարակշռություն ապահեվոլ այդպիսի երկրների «ակումբի» ներսում»,- ասել է նա։ «Իհարկե, այս ամենը քննարկվել է բելառուս ընկերների հետ, ովքեր, ինչպես ասացի, օգնում են բանակցություններին, իրենց հարթակն են տրամադրում դրանց համար»,- հավելել է Պոլիշչուկը։ Ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակվում են փետրվարի 28-ից, Մոսկվայի պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Մի քանի հանդիպում կայացել է Բելառուսում, ապա կողմերը շարունակել են շփվել տեսակապի միջոցով։ Մարտի 29-ին Ստամբուլում տեղի ունեցավ բանակցությունների դեմ առ դեմ փուլը։ Ապրիլի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողներին ասաց, որ Կիեւը, հեռանալով Թուրքիայի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածություններից, գործընթացը փակուղի է մտցրել։
10:52 - 21 ապրիլի, 2022
Պատժամիջոցներն ազդել են Եվրասիական տնտեսական միության երկրների վրա. ՌԴ ԱԳՆ |armenpress.am|

Պատժամիջոցներն ազդել են Եվրասիական տնտեսական միության երկրների վրա. ՌԴ ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: ՌԴ-ի եւ Բելառուսի դեմ Արեւմուտքի կողմից սահմանված իր չափերով աննախադեպ պատժամիջոցներն ազդել են Եվրասիական տնտեսական միության երկրների վրա, «հնգյակը» աշխատում է հետեւանքների համահարթման վրա: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության ԱՊՀ-ի երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը: «Անպայմանորեն, վերջին ամիսներին Ռուսաստանի եւ Բելառուսի նկատմամբ Արեւմուտքի կողմից սահմանված իր չափերով աննախադեպ միակողմանի անօրինական սահմանափակիչ միջոցները չեն կարողացել չազդել ԵԱՏՄ-ի անդամ պետությունների վրա՝ նկատի ունենալով տնտեսությունների խորը փոխկապվածությունը միասնական շուկայի շրջանակներում»,-հայտարարել է դիվանագետը: «Հնգյակի» հիմնական ուշադրությունը հատկացվում է արեւմտյան պատժամիջոցների բացասական հետեւանքների համահարթման միջոցներին, անհրաժեշտ ապրանքներով (ինչպես արդյունաբերական, այնպես էլ գյուղատնտեսական) ԵԱՏՄ-ի շուկայի ապահովմանը: Այդ առումով առավել մեծ էֆեկտն ունի ներմուծման փոխարինման քաղաքականությունը»,-ընդգծել է Եվդոկիմովը: Արեւմտյան երկրները բազմաթիվ պատժամիջոցներ են սահմանել Ուկրաինայի պատճառով: Մի շարք ընկերություններ հայտարարել են ռուսական շուկայից հեռանալու եւ երկրում արտադրությունը փակելու մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը նշել է, որ արեւմտյան ընկերությունները, որոնք հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ, դա արել են հսկայական ճնշման ներքո, բայց Ռուսաստանը կլուծի տնտեսության հետ կապված բոլոր խնդիրները, որոնք իր համար ստեղծում է Արեւմուտքը:
12:16 - 14 ապրիլի, 2022
Շիմքենդում տեղի կունենա ԱՊՀ-ի երկրների հակաօդային պաշտպանության կոմիտեի նիստը |armenpress.am|

Շիմքենդում տեղի կունենա ԱՊՀ-ի երկրների հակաօդային պաշտպանության կոմիտեի նիստը |armenpress.am|

armenpress.am: ԱՊՀ-ի մասնակից երկրների Պաշտպանության նախարարությունների խորհրդին կից Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հարցերի համակարգող կոմիտեի նիստը տեղի կունենա ապրիլի 12-ին Ղազախստանի հարավի Շիմքենդ քաղաքում: Ապրիլի 11-ին այդ մասին հաղորդել Է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Կոմիտեի աշխատանքին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակություններն, ինչպես նաեւ ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեի եւ ԱՊՀ-ի պետությունների պաշտպանության նախարարությունների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները, պաշտպանա-արդյունաբերական համալիրի եւ ՀՕՊ-ի խնդիրների հետազոտման բնագավառի եւ զինվորական կադրերի պատրաստման կազմակերպությունների ներկայացուցիչները: «Նիստի օրակարգին համապատասխան կքննարկվեն հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի կատարելագործման եւ բազմակողմ ռազմական համագործակցության հարցերը»,- ասված Է հաղորդագրության մեջ: Գերատեսչության տվյալներով՝ կամփոփվեն առաջիակա ժամանակամիջոցում համակարգող կոմիտեի եւ դրա աշխատանքային մամինների գործունեության արդյունքները, կքննարկվեն 2022 թվականին ԱՊՀ-ի ՀՕՊ-ի միացյալ համակարգի կազմում առանձնացված զորքերի օպերատիվ եւ մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացման հարցերը: ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեի տեղեկատության համաձայն՝ ապրիլի 12 – 14-ը Շիմքենդում նաեւ կկազմակերպվի ԱՊՀ-ի մասնակից երկրների հակաօդայտին պաշտպանության միացյալ համակարգի «Տարածաշրջանային անվտանգություն – 2022» միացյալ համակարգչայն հրամանատարական-շտաբային վարժանք: «Զինավարուանքները տեղի կունենան երկու փուլով, որոնց ընթացքում կմշակվեն Կենտրոնասիական տարածաշրջանում եւ Ղազախստանում հակաօդային պաշտպանության զորքերի պատրաստման եւ կիրառման հարցրերը: Օդում պամյանական հակառակորդի հակազդման մարտա-վարժական խնդիները հակաօդային պաշտպանության մասնագետները կկատարեն ավտոմատացված աշխատատեղերում, որոնք միացված կլինեն ընդհանուր տեղային տեղեկատվական ցանցին»,- պարզաբանել են Ղազախստանի պաշտպանության նախարարությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:24 - 11 ապրիլի, 2022
ԱՊՀ-ի երկրները մտադիր են քննարկել արեւմտյան պատժամիջոցների ազդեցության նվազարկման հարցերը

 |armenpress.am|

ԱՊՀ-ի երկրները մտադիր են քննարկել արեւմտյան պատժամիջոցների ազդեցության նվազարկման հարցերը |armenpress.am|

armenpress.am: ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարները մտադիր են մայիսին քննարկել տնտեսությունների վրա արեւմտյան պատժամիջոցների ազդեցության նվազարկման համատեղ միջոցները: Մարտի 30-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեի առաջին փոխնախագահ Լեոնիդ Անֆիմովը: «Ռուսաստանյան կողմի խնդրանքով կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում, որը տեսակոնֆերանս-կապի ռեժիմով տեղի կունենա մայիսի 20-ին, ենթադրվում Է ներկայացնել ԱՊՀ-ի երկրների տնտեսությունների աշխատանքի համատեղ գործողությունների հարցը պատժամիջոցային ճնշման պայմաններում»,- ասել Է Անֆիմովը: Նրա խոսքով՝ գոյություն ունի ընդհանուր մոտեցումներ մշակելու խնդիր պատժամիջոցների ազդեցության նվազարկման համար, որոնք ծառացել են թե՛ Բելառուսի, եւ թե՛ Ռուսաստանի հանդեպ», չԷ որ դրանք կանդրադառնան «Համագործակցության բոլոր երկրների տնտեսությունների աշխատանքի արդյունավետության վրա»: Անֆիմովը կարծում Է, որ ԱՊՀ-ի երկրները պետք Է համատեղ ջանքերով դիմակայեն «արեւմտյան պատժամիջոցների բացասական ազդեցությանը»: Մասնավորապես, իրականացնեն համատեղ նախագծեր, արագացնեն ներդրումային եւ նորաստեղծական նախագծերը, որոնք պլանավորվել են ավելի վաղ, երբ տնտեսություններն աշխատում Էին «նորմալ պայմաններում»: «Այդ նախագծերը պետք Է ակտիվացվեն՝ նվազեցնելու համար կախվածությունն ԱՊՀ-ի երկրների միասնական տնտեսության ներմուծական բաղադրիչից»,- ասել Է նա: Նա նշել Է, որ հեռանկարային են նախագծերը բարձր տեխնոլոգիաների, Էլեկտրոնիկայի, մեքենաշինության բնագավառում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:18 - 30 մարտի, 2022
Բանավեճ՝ Ալեն Սիմոնյանի ու Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի միջև
 |factor.am|

Բանավեճ՝ Ալեն Սիմոնյանի ու Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի միջև |factor.am|

factor.am: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ալմաթիում  մասնակցում է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Վեհաժողովի խորհրդի նիստում , ըստ ՌԻԱ Նովոստիի, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ Ալեն Սիմոնյանը բանավիճել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Իր ելույթի ժամանակ Սիմոնյանը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը։ Իր հերթին, Գաֆարովան հանդիպման եզրափակիչ մասի իր ելույթի ժամանակ խոսք է խնդրել՝ ներկայացնելու Բաքվի դիրքորոշումը։ «Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի ենթադրյալ խախտման մասին տեղեկությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը… Անօրինական հայկական զինված կազմավորումների անդամները, որոնք ապօրինի մտել են Ադրբեջանի ինքնիշխան տարածք, փորձել են հերթական դիվերսիան իրականացնել ադրբեջանական բանակի ստորաբաժանումների նկատմամբ, և մեր զինված ուժերի ձեռնարկած միջոցառումների արդյունքում նրանք ստիպված են եղել նահանջել»,-հայտարարել է Գաֆարովան։ Այս հայտարարություններին ի պատասխան՝ Սիմոնյանն ընդգծել է, որ «խախտումներ են արձանագրվել ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաև Ռուսաստանի Դաշնության կողմից, որը երաշխավորն է այդ տարածքում»։
14:50 - 29 մարտի, 2022
Հայաստանը առանձնահատուկ նշանակություն է տալիս միջխորհրդարանական համագործակցության հետեւողական զարգացմանը․ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ԱՊՀ ՄԽՎ 30-ամյակին

Հայաստանը առանձնահատուկ նշանակություն է տալիս միջխորհրդարանական համագործակցության հետեւողական զարգացմանը․ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ԱՊՀ ՄԽՎ 30-ամյակին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 29-ին մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված նիստին: ԱՊՀ պետությունների խորհրդարանների նախագահներն ընթերցել են իրենց պետությունների ղեկավարների ուղերձները: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Անցած տարիների ընթացքում Միջխորհրդարանական վեհաժողովը դարձել է մասնակից պետությունների օրենսդիր մարմինների համագործակցության գործուն հարթակ: Վստահ եմ, որ Միջխորհրդարանական վեհաժողովի օրակարգում առկա հարցերը կարելի է համատեղ լուծել՝ հենվելով պառլամենտարիզմի լավագույն ավանդույթների վրա, գտնել այնպիսի կարեւոր խնդիրների արդյունավետ լուծումներ, ինչպիսիք են՝ քաղաքացիների սահմանադրական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, պետականաշինությունը, իշխանության թեւերի միջեւ փոխգործակցությունը, քաղաքացիական հասարակության ձեւավորումը: Հայաստանի Հանրապետությունն առանձնահատուկ նշանակություն է տալիս միջխորհրդարանական համագործակցության հետեւողական զարգացմանը: Վստահ ենք, որ ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում բազմակողմ փոխգործակցության պատկառելի փորձի հարստացումն այսուհետ եւս կնպաստի ինչպես մեր երկրների օրենսդիր մարմինների արդյունավետ գործունեությանը, այնպես էլ՝ մեր պետությունների միջեւ ընդհանուր առմամբ համագործակցության զարգացմանը»:
09:35 - 29 մարտի, 2022