ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Պատերազմի ժամանակ ԶՈՒ լրահամալրումը և զորահամալրումը դադարեցվելու վերաբերյալ պնդումները քննությամբ հերքվել են. դատախազություն

Պատերազմի ժամանակ ԶՈՒ լրահամալրումը և զորահամալրումը դադարեցվելու վերաբերյալ պնդումները քննությամբ հերքվել են. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ քննությամբ հերքվել են պատերազմի ժամանակ հայկական ԶՈՒ լրահամալրումը և զորահամալրումը դադարեցվելու վերաբերյալ պնդումները: «Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ՝ «Հայելի» ակումբում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսաձայնագրությունը 2020 թ. նոյեմբերի 19-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար:  Արդյունքում 2020 թ. նոյեմբերի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից կատարված այնպիսի արարքների վերաբերյալ, որոնք հակասել են ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք փաստաթղթերում առկա կարգավորումներին, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել պատերազմի արդյունքի վրա։ Նշվել էր նաև, որ հաշվի առնելով սույն գործի նկատմամբ հանրային մեծ ուշադրությունը՝ առաջնահերթ՝ արդյունավետ նախաքննության շահերի հաշվառմամբ, հանրությունը կիրազեկվի քննության ընթացքի, արդյունքների մասին: Ընդ որում՝ գործով նախաքննությունն իրականացվում է Մ. Հակոբյանի կողմից նշված ուղղություններից յուրաքանչյուրով՝ պատշաճ խորությամբ առանձին հանգամանքները պարզելու նպատակով: Մասնավորապես, նախաքննության ընթացքում Մովսես Հակոբյանը, անդրադառնալով լրահամալրման և զորահամալրման  գործընթացներին, հայտնել է, որ իր կարծիքով, տեղի է ունեցել հանցագործություն, քանի որ երկրի ղեկավարը պատերազմի երրորդ օրը կանգնեցրել է լրահամալրումը, ինչի մասին տեղեկացել է այն պաշտոնատար անձանցից, ովքեր պարտականություն են ունեցել լրահամալրման և զորահամալրման գործընթացը կազմակերպելու։  Նա հավելել է, որ ՀՀ վարչապետի կողմից լրահամալրման և զորահամալրման գործընթացը դադարեցնելու վերաբերյալ առկա է ձայնագրություն, և կարծում է, որ այն կատարվել է այդ գործընթացի համար օրենքի ուժով պատասխանատու անձանց կողմից: Նշված հանգամանքների ստուգման նպատակով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների թվում՝ այդ կապակցությամբ հարցաքննվել են նաև ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման, ՀՀ Զինված ուժերի ԳՇ անձնակազմի կառավարման ԳՎ զորահավաքային վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք (այդ թվում  Մ. Հակոբյանի կողմից մատնանշված), ովքեր հերքել են զորքերի լրահամալրումը և զորահամալրումը դադարեցնելու վերաբերյալ կարգադրություն ստանալու և այդ գործընթացը դադարեցված լինելու հանգամանքը։ Նախաքննության ընթացքում ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունից ստացվել են զորքերի լրահամալրման և զորահամալրման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց զննությամբ պարզվել է, որ ՀՀ զինված ուժերի զորահամալրումը և լրահամալրումը ռազմական գործողությունների ողջ ընթացքում, նաև դրանից հետո երբեք չի դադարեցվել և սահմանված ընթացակարգով կազմակերպվել ու իրականացվել է։ Ընդ որում, քննությամբ ձեռնարկված միջոցներով պարզվել է, որ կամավորների ընդգրկումը զինծառայության մեջ որևէ ազդեցություն, փոփոխություն չի առաջացրել սահմանված կարգով լրահամալրման և զորահամալրման աշխատանքներում:  Վերը հիշատակված խորհրդակցության վերաբերյալ որևէ ձայնագրություն Մ. Հակոբյանի կողմից քննությանը չի ներկայացվել, վերջինիս մատնանշած ուղղությամբ իրականացված անհրաժեշտ քննչական գործողություններով ևս ՀՀ ԶՈՒ լրահամալրման և զորահամալրման գործընթացը դադարեցնելու վերաբերյալ խորհրդակցության, դրա ընթացքում ՀՀ վարչապետի կողմից հրահանգներ տալու մասին վկայող ձայնագրություններ չեն հայտնաբերվել:  Պատշաճ դատախազական հսկողության ներքո քրեական գործով նախաքննությունը շարունակվում է՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ ինչպես ասուլիսի ընթացքում ներկայացված, նաև մնացած բոլոր հանգամանքները պարզելու և իրավական գնահատականներ տալու նպատակով:       Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ՝ «Հայելի ակումբ»-ում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսաձայնագրությունը 2020թ. նոյեմբերի 19-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար:  Արդյունքում 2020թ. նոյեմբերի 21-ին ՀՀ քերական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ 2020թ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-նն ընկած ժամանակահատվածում Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից կատարված այնպիսի արարքների վերաբերյալ, որոնք հակասել են ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք փաստաթղթերում առկա կարգավորումներին, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել պատերազմի արդյունքի վրա։ Նշվել էր նաև, որ հաշվի առնելով սույն գործի նկատմամբ հանրային մեծ ուշադրությունը՝ առաջնահերթ՝ արդյունավետ նախաքննության շահերի հաշվառմամբ, հանրությունը կիրազեկվի քննության ընթացքի, արդյունքների մասին: Ընդ որում՝ գործով նախաքննությունն իրականացվում է Մ. Հակոբյանի կողմից նշված ուղղություններից յուրաքանչյուրով՝ պատշաճ խորությամբ առանձին հանգամանքները պարզելու նպատակով: Մասնավորապես, նախաքննության ընթացքում Մովսես Հակոբյանը, անդրադառնալով լրահամալրման և զորահամալրման  գործընթացներին, հայտնել է, որ իր կարծիքով, տեղի է ունեցել հանցագործություն, քանի որ երկրի ղեկավարը պատերազմի երրորդ օրը կանգնեցրել է լրահամալրումը, ինչի մասին տեղեկացել է այն պաշտոնատար անձանցից, ովքեր պարտականություն են ունեցել լրահամալրման և զորահամալրման գործընթացը կազմակերպելու։  Նա հավելել է, որ ՀՀ վարչապետի կողմից լրահամալրման և զորահամալրման գործընթացը դադարեցնելու վերաբերյալ առկա է ձայնագրություն, և կարծում է, որ այն կատարվել է այդ գործընթացի համար օրենքի ուժով պատասխանատու անձանց կողմից: Նշված հանգամանքների ստուգման նպատակով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների թվում՝ այդ կապակցությամբ հարցաքննվել են նաև ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման, ՀՀ Զինված ուժերի ԳՇ անձնակազմի կառավարման ԳՎ զորահավաքային վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք (այդ թվում  Մ. Հակոբյանի կողմից մատնանշված), ովքեր հերքել են զորքերի լրահամալրումը և զորահամալրումը դադարեցնելու վերաբերյալ կարգադրություն ստանալու և այդ գործընթացը դադարեցված լինելու հանգամանքը։ Նախաքննության ընթացքում ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունից ստացվել են զորքերի լրահամալրման և զորահամալրման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց զննությամբ պարզվել է, որ ՀՀ զինված ուժերի զորահամալրումը և լրահամալրումը ռազմական գործողությունների ողջ ընթացքում, նաև դրանից հետո երբեք չի դադարեցվել և սահմանված ընթացակարգով կազմակերպվել ու իրականացվել է։ Ընդ որում, քննությամբ ձեռնարկված միջոցներով պարզվել է, որ կամավորների ընդգրկումը զինծառայության մեջ որևէ ազդեցություն, փոփոխություն չի առաջացրել սահմանված կարգով լրահամալրման և զորահամալրման աշխատանքներում:  Վերը հիշատակված խորհրդակցության վերաբերյալ որևէ ձայնագրություն Մ. Հակոբյանի կողմից քննությանը չի ներկայացվել, վերջինիս մատնանշած ուղղությամբ իրականացված անհրաժեշտ քննչական գործողություններով ևս ՀՀ ԶՈՒ լրահամալրման և զորահամալրման գործընթացը դադարեցնելու վերաբերյալ խորհրդակցության, դրա ընթացքում ՀՀ վարչապետի կողմից հրահանգներ տալու մասին վկայող ձայնագրություններ չեն հայտնաբերվել:  Պատշաճ դատախազական հսկողության ներքո քրեական գործով նախաքննությունը շարունակվում է՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ ինչպես ասուլիսի ընթացքում ներկայացված, նաև մնացած բոլոր հանգամանքները պարզելու և իրավական գնահատականներ տալու նպատակով»,- տեղեկացնում է գլխավոր դատախազությունը։
10:24 - 22 դեկտեմբերի, 2020
Պատերազմի ընթացքում հրաման չկատարելու, դասալքության դեպքերով՝ ավելի քան 800 քրեական գործ

Պատերազմի ընթացքում հրաման չկատարելու, դասալքության դեպքերով՝ ավելի քան 800 քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազությունը, ինչպես 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած՝ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի դեմ սանձազերծած և Թուրքիայի Հանրապետության գործուն աջակցությամբ, միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամների, վարձկանների ներգրավմամբ իրականացված ագրեսիվ պատերազմի ողջ ընթացքում, այնպես էլ նոյեմբերի 9-ին հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության ստորագրումից հետո առավել մեծ հետևողականությամբ իրականացրել է ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի մշտադիտարկում՝ պատերազմին, դրա աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառներին առնչվող հանցավոր դրսևորումների վերաբերյալ տվյալների և փաստերի հավաքագրման նպատակով: Նկատի ունենալով ցավալի արդյունքով պատերազմի պատճառահետևանքնային կապերը, դրան հանգեցրած իրողություններն ու հանգամանքները, հատկապես քրեաիրավական դաշտում օբյեկտիվ քննությամբ ուսումնասիրության առարկա դարձնելու և գնահատելու խիստ անհրաժեշտությունը, մշտադիտարկման արդյունքում արձանագրված բազմաթիվ այնպիսի տեղեկություններ, որոնք առերևույթ պարունակել են տարբեր հանցագործությունների հատկանիշներ` ՀՀ գլխավոր դատախազությունից հընթացս անմիջապես ուղարկվել են համապատասխան քննչական մարմիններ՝ դրանցում նշվող հանգամանքները քրեադատավարական կարգով ստուգման, իրավական գնահատման առարկա դարձնելու հանձնարարություններով: Արդյունքում, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում և ՀՀ ՀՔԾ-ում դատախազական պատշաճ և հետևողական դատավարական վերահսկողության ներքո քննվում են բազմածավալ, բազմադրվագ քրեական գործեր, որոնց վերաբերյալ, հաշվի առնելով ռազմական դրության ռեժիմով պայմանավորված սահմանափակումները, հանրային իրազեկվածության ապահովման առաջնայնությունից ելնելով` ներկայացվում է հետևյալը: 2020թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ զինծառայողների կողմից զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների կատարման, մասնավորապես՝ հրաման չկատարելու, դասալքության, անդամախեղման եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոննները խախտելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է ընդհանուր 882 քրեական գործ: Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել տասնյակ անձանց: Այս քրեական գործով ներկայում քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվում նմանատիպ արաքներ կատարած այլ անձանց հայտնաբերելու, տեղի ունեցածի պատճառների և հանգամանքների բացահայտման ուղղությամբ:   ՀՀ ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ պատերազմի առաջին իսկ օրվանից առանձին քաղաքացիական, ինչպես նաև զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց կողմից ԱՀ պաշտպանության բանակի՝ մարտական խնդիրներ լուծող ստորաբաժանումներում տարածվել են խուճապային, պատերազմի ելքի կանխորոշված լինելու, դիմադրության շարունակումն անիմաստ լինելու վերաբերյալ տեղեկություններ: Այդ փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն, որի շրջանակում կան նաև մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք:      Ռազմական դրության պարագայում Արցախի Հանրապետության հարավային ուղղությամբ ծավալված ռազմական գործողությունների ընթացքում զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ենթադրաբար հրաժարվելու փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով 2020թ. հոկտեմբերի 29-ին հարուցվել է մեկ այլ քրեական գործ, որով նախաքննությունը շարունակվում է: 2020թ. նոյեմբերի 19-ին «Հայելի ակումբ»-ում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի ասուլիսից անմիջապես հետո դրա տեսագրությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար։  Արդյունքում, 2020թ. նոյեմբերի 21-ին ՀՀ քերական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից կատարված այնպիսի արարքների վերաբերյալ, որոնք հակասել են ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք փաստաթղթերում առկա կարգավորումներին, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել պատերազմի արդյունքի վրա։ Նշվածին առնչվող՝ առանձին կուսակցությունների ղեկավարների, փաստաբանների, այլ անձանց կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումները, ինչպես նաև հրապարակումները 5 մլրդ դոլար առաջարկվելու վերաբերյալ, ՀՀ գլխավոր դատախազությունից ևս անմիջապես ուղարկվել են նախաքննական նույն մարմնին՝ նշված քրեական գործին կցելու և դրանցում առկա հանգամանքները քննության առարկա դարձնելու նպատակով։ Քրեական գործով քննությունը շարունակվում է: Բացի այդ, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսաղուլյանի կողմից արված՝ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենի կողմից հայերենին տիրապետող ադրբեջանցիներին անձնագրային բաժանմունքների պետերի միջոցով 1400 հայկական անձնագիր բաժանելու, 400 ադրբեջանցիների կողմից Նախիջևանից Քաջարանով Արցախ անցնելու, 2018թ-ին ՀՀ-ում իրականացված հեղափոխության համար Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից թուրքերից և ադրբեջանցիներից 48 մլն ԱՄՆ դոլար ստանալու մասին նյութերը ՀՀ գլխավոր դատախազությունից ևս ուղարկվել են ՀՀ ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով: Գ. Իսաղուլյանը հրաժարվել է իր հայտնած հանգամանքների վերաբերյալ բացատրություն տալուց, իսկ նրա կողմից նշված հանգամանքների ստուգման նպատակով վարույթի շրջանակում ՀՀ ոստիկանության և ՀՀ ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, արդյունքում նման տվյալներ չեն ստացվել: Ելնելով դրանից՝ կայացվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով վերոնշալ հայտարարությունների առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, որից հետո հարուցվել է քրեական գործ՝ սուտ մատնության հատկանիշներով: Զանգվածային լրատվամիջոցների, սոցիալական ցանցերում մշտադիտարկման արդյունքում դեռևս 2020թ. նոյեմբերի կեսերին կազմվել է զեկուցագիր այն մասին, որ վեր հանված մի շարք հրապարակումներում, գրառումներում և տեսանյութերում առկա են պնդումներ և ընդհանուր բնույթի տվյալներ պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակի և կամավորականների՝ Արցախի Հանրապետության հարավ-արևելյան ուղղություններում, դեպի Շուշի քաղաք, քաղաքի մատույցներում և քաղաքի ներսում պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումներին անհիմն նահանջելու հրաման տալու միջոցով Շուշի քաղաքը դիտավորությամբ նպատակային և պլանավորված կերպով Ադրբեջանի զինված ուժերին հանձնելու, առանձին դեպքերում՝ առանց հրամանի դիրքերը լքելու միջոցով զինվորական ծառայության պարտականությունները չկատարելու դեպքերի մասին։ Զեկուցագիրը՝ կից տեսանյութերով և հրապարակումներով, ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ ներկայացված տվյալները պարզելու, լիարժեք և պատշաճ քրեաիրավական գնահատական տալու նպատակով այնտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով քննվող վերոնշյալ քրեական գործի շրջանակներում դատավարական, օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ իրականացնելու հանձնարարությամբ: Քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու նպատակով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 07.12.2020թ. այս կապակցությամբ տրվել է քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու ցուցում: Նույն օրը ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ ԱԱԾ տնօրենին հասցեագրվել է գրություն՝ սեղմ ժամկետում վերոնշյալ ցուցումով սահմանված և դրանից բխող քննչական և այլ դատավարական գործողությունները կատարելու և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումների հետ նախաքննական մարմնի համագործակցության ապահովմամբ գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելուն ուղղված համապատասխան միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Քրեական այս գործի շրջանակում մանրակրկիտ քննության առարկա դարձնելու նպատակով հընթացս ՀՀ գլխավոր դատախազության կողմից ԱԱԾ քննչական դեպարտամենտ են ուղարկվել նաև ԶԼՄ-ների բազմաթիվ այլ վերաբերելի հրապարակումներ, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության հարավ-արևելյան ուղղություններում, դեպի Շուշի քաղաք, քաղաքի մատույցներում և քաղաքի ներսում ծավալված ռազմական գործողությունները լուսաբանած հայտնի ռուս լրագրողի հրապարակային արված դիտարկում-վկայությունները, ենթադրաբար՝ Արցախի Հանրապետության նախագահի մասնակցությամբ ձայնագրությունը, ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ 12.12.2020թ. հրապարակված հարցազրույցը և այլն:   Վերոնշյալից բացի՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում և ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում մի քանի քրեական գործեր են քննվում նաև ՀՀ ՊՆ-ի կարիքների համար տարբեր զենք-զինամթերքի, ռազմական հանդերձանքի և պարագաների, սննդամթերքի ձեռքբերման գործարքների իրավաչափության, դրանց իրականացման գործընթացում պաշտոնատար անձանց մասնակցությամբ առերևույթ յուրացման կամ վատնման եղանակով հափշտակություններ, խարդախություններ կատարելու, պաշտոնեական կեղծիքների, իշխանազանցության կամ պաշտոնեական անգործության դեպքերի առթիվ: Այդ գործերի շրջանակում ՀՀ դատախազության նախաձեռնությամբ քննության առարկա են դարձվում ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով տարածվող՝ նման գործընթացների վերաբերյալ՝ իրենց մեջ որոշակիություն ունեցող հանցագործության հատկանիշներ պարունակող հայտարարություններն ու տեղեկությունները, դրանց կից ներկայացվող փաստաթղթերը: Այս բնույթի քրեական վարույթների վերաբերյալ հետագայում կտրվի առանձին համապարփակ տեղեկատվություն: Իրականացվող բոլոր վարույթների շրջանակում հատուկ քննության առարկա է դառնալու պատերազմի վերջնական արդյունքի վրա առերևույթ հանցավոր դրսևորումների ունեցած ազդեցության հարցը:  
20:21 - 21 դեկտեմբերի, 2020
Ընդդիմադիրները սպառնում են շրջափակել ՀՀ գլխավոր դատախազության ելքերն ու մուտքերը |1lurer.am|

Ընդդիմադիրները սպառնում են շրջափակել ՀՀ գլխավոր դատախազության ելքերն ու մուտքերը |1lurer.am|

1lurer.am: Ընդդիմադիր 17 կուսակցությունից «Մեկ Հայաստանի» ղեկավար Արթուր Ղազինյանն այսօր հայտարարել է, որ մինչև վաղը ժամը 12:00-ն ժամանակ են տալիս ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պետական դավաճանության հոդվածով գործ հարուցելու և վարչապետին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներին ձերբակալելու համար։ Ղազինյանի խոսքով՝ եթե իրենց պահանջը չկատարվի, ապա ընդդիմադիրները կշրջափակեն դատախազության ելքերն ու մուտքերը։ «Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի» արտահերթ նիստում այսօր Ղազինյանը նշել է, որ իրենք Հատուկ քննչական ծառայություն են ներկայացրել մի շարք հանգամանքներ, որոնք իրենց համոզմամբ՝ վկայում են պետական դավաճանության մասին։ Որպես օրինակ նա նշել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պատերազմից հետո արած հայտարարությունը, Շուշիի անկման փաստը, նաև ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները։ Ըստ Ղազինյանի՝ իրենց չի բավարարում այն փաստը, որ ՀՔԾ-ն գործ է հարուցել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։
18:05 - 21 դեկտեմբերի, 2020
Վարչապետին 5 միլիարդ դոլար առաջարկի մասին հրապարակումները դատախազությունն ուղարկել է ՀՔԾ

Վարչապետին 5 միլիարդ դոլար առաջարկի մասին հրապարակումները դատախազությունն ուղարկել է ՀՔԾ

Արցախյան վերջին պատերազմի արդյունքներին հանգեցրած՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հանգամանքների փաստերով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում և ՀՀ ՀՔԾ-ում դատախազական պատշաճ և հետևողական դատավարական վերահսկողության ներքո քննվում են բազմածավալ, բազմադրվագ քրեական գործեր: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոեր դատախազության հանրային կապերի բաժնից: «ՀՀ գլխավոր դատախազությունը ինչպես 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած՝ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի դեմ սանձազերծած և Թուրքիայի Հանրապետության գործուն աջակցությամբ, միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամների, վարձկանների ներգրավմամբ իրականացված ագրեսիվ պատերազմի ողջ ընթացքում, այնպես էլ նոյեմբերի 9-ին հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության ստորագրումից հետո առավել մեծ հետևողականությամբ իրականացրել է ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի մշտադիտարկում՝ պատերազմին, դրա աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառներին առնչվող հանցավոր դրսևորումների վերաբերյալ տվյալների և փաստերի հավաքագրման նպատակով: Նկատի ունենալով ցավալի արդյունքով պատերազմի պատճառահետևանքնային կապերը, դրան հանգեցրած իրողություններն ու հանգամանքները հատկապես քրեաիրավական դաշտում օբյեկտիվ քննությամբ ուսումնասիրության առարկա դարձնելու և գնահատելու խիստ անհրաժեշտությունը, մշտադիտարկման արդյունքնում արձանագրված բազմաթիվ այնպիսի տեղեկություններ, որոնք առերևույթ պարունակել են տարբեր հանցագործությունների հատկանիշներ, ՀՀ գլխավոր դատախազությունից հընթացս անմիջապես ուղարկվել են համապատասխան քննչական մարմիններ՝ դրանցում նշվող հանգամանքները քրեադատավարական կարգով ստուգման, իրավական գնահատման առարկա դարձնելու հանձնարարություններով: Արդյունքում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում և ՀՀ ՀՔԾ-ում դատախազական պատշաճ և հետևողական դատավարական վերահսկողության ներքո քննվում են բազմածավալ, բազմադրվագ քրեական գործեր, որոնց վերաբերյալ, հաշվի առնելով ռազմական դրության ռեժիմով պայմանավորված սահմանափակումները, հանրային իրազեկվածության ապահովման առաջնայնությունից ելնելով ներկայացվում է հետևյալը: 2020թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ զինծառայողների կողմից զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների կատարման, մասնավորապես՝ հրաման չկատարելու, դասալքության, անդամախեղման եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոննները խախտելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է ընդհանուր 882 քրեական գործ: Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել տասնյակ անձանց: Այս քրեական գործով ներկայում քննչական, դատավարական այլ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվում նմանատիպ արաքներ կատարած այլ անձանց հայտնաբերելու, տեղի ունեցածի պատճառների և հանգամանքների բացահայտման ուղղությամբ: ՀՀ ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ պատերազմի առաջին իսկ օրվանից առանձին քաղաքացիական, ինչպես նաև զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց կողմից ԱՀ պաշտպանության բանակի՝ մարտական խնդիրներ լուծող ստորաբաժանումներում տարածվել են խուճապային, պատերազմի ելքի կանխորոշված լինելու, դիմադրության շարունակումն անիմաստ լինելու վերաբերյալ տեղեկություններ: Այդ փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն, որի շրջանակներում կան նաև մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք: Ռազմական դրության պարագայում Արցախի Հանրապետության հարավային ուղղությամբ ծավալված ռազմական գործողությունների ընթացքում զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ենթադրաբար հրաժարվելու փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով 2020թ. հոկտեմբերի 29-ին հարուցվել է մեկ այլ քրեական գործ, որով նախաքննությունը շարունակվում է: 2020թ. նոյեմբերի 19-ին «Հայելի ակումբ»-ում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի ասուլիսից անմիջապես հետո դրա տեսագրությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար։ Արդյունքում 2020թ. նոյեմբերի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից կատարված այնպիսի արարքների վերաբերյալ, որոնք հակասել են ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք փաստաթղթերում առկա կարգավորումներին, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել պատերազմի արդյունքի վրա։ Նշվածն առնչվող՝ առանձին կուսակցությունների ղեկավարների, փաստաբանների, այլ անձանց կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումները, ինչպես նաև հրապարակումները 5 մլրդ դոլար (խմբ-վարչապետին) առաջարկվելու վերաբերյալ, ՀՀ գլխավոր դատախազությունից ևս անմիջապես ուղարկվել են նախաքննական նույն մարմնին՝ նշված քրեական գործին կցելու և դրանցում առկա հանգամանքները քննության առարկա դարձնելու նպատակով։ Քրեական գործով քննությունը շարունակվում է: Բացի այդ, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսաղուլյանի կողմից արված՝ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենի կողմից հայերեն լեզվին տիրապետող ադրբեջանցիներին անձնագրային բաժանմունքների պետերի միջոցով 1400 հայկական անձնագիր բաժանելու, 400 ադրբեջանցիների կողմից Նախիջևանից Քաջարանով Արցախ անցնելու, 2018թ-ին ՀՀ-ում իրականացված հեղափոխության համար Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից թուրքերից և ադրբեջանցիներից 48 մլն ԱՄՆ դոլար ստանալու մասին նյութերը ՀՀ գլխավոր դատախազությունից ևս ուղարկվել են ՀՀ ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով: Գ. Իսաղուլյանը հրաժարվել է իր հայտնած հանգամանքների վերաբերյալ բացատրություն տալուց, իսկ նրա կողմից նշված հանգամանքների ստուգման նպատակով վարույթի շրջանակներում ՀՀ ոստիկանության և ՀՀ ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, արդյունքում նման տվյալներ չեն ստացվել: Ելնելով դրանից՝ կայացվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով վերոնշալ հայտարարությունների առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, որից հետո հարուցվել է քրեական գործ՝ սուտ մատնության հատկանիշներով:   Զանգվածային լրատվամիջոցների, սոցիալական ցանցերում մշտադիտարկման արդյունքում դեռևս 2020թ. նոյեմբերի կեսերին կազմվել է զեկուցագիր այն մասին, որ վեր հանված մի շարք հրապարակումներում, գրառումներում և տեսանյութերում առկա են պնդումներ և ընդհանուր բնույթի տվյալներ պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակի և կամավորականների՝ Արցախի Հանրապետության հարավ-արևելյան ուղղություններում, դեպի Շուշի քաղաք, քաղաքի մատույցներում և քաղաքի ներսում պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումներին անհիմն նահանջելու հրաման տալու միջոցով Շուշի քաղաքը դիտավորությամբ նպատակային և պլանավորված կերպով Ադրբեջանի զինված ուժերին հանձնելու, առանձին դեպքերում՝ առանց հրամանի դիրքերը լքելու միջոցով զինվորական ծառայության պարտականությունները չկատարելու դեպքերի մասին։ Զեկուցագիրը՝ կից տեսանյութերով և հրապարակումներով, ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ ներկայացված տվայլները պարզելու, լիարժեք և պատշաճ քրեաիրավական գնահատական տալու նպատակով այնտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով քննվող վերոնշյալ քրեական գործի շրջանակներում դատավարական, օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ իրականացնելու հանձնարարությամբ: Քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու նպատակով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 07.12.2020թ. այս կապակցությամբ տրվել է քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու ցուցում: Նույն օրը ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ ԱԱԾ տնօրենին հասցեագրվել է գրություն՝ սեղմ ժամկետում վերոնշյալ ցուցումով սահմանված և դրանից բխող քննչական և այլ դատավարական գործողությունները կատարելու և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումների հետ նախաքննական մարմնի համագործակցության ապահովմամբ գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելուն ուղղված համապատասխան միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Քրեական այս գործի շրջանակներում մանրակրկիտ քննության առարկա դարձնելու նպատակով հընթացս ՀՀ գլխավոր դատախազության կողմից ԱԱԾ քննչական դեպարտամենտ են ուղարկվել նաև ԶԼՄ-ների բազմաթիվ այլ վերաբերելի հրապարակումներ, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության հարավ-արևելյան ուղղություններում, դեպի Շուշի քաղաք, քաղաքի մատույցներում և քաղաքի ներսում ծավալված ռազմական գործողությունները լուսաբանած հայտնի ռուս լրագրողի հրապարակային արված դիտարկում-վկայությունները, ենթադրաբար Արցախի Հանրապետության նախագահի մասնակցությամբ ձայնագրությունը, ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քրտուղար Սամվել Բաբայանի՝ 12.12.2020թ. հրապարակված հարցազրույցը և այլն:   Բացի վերոնշյալը, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում և ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում մի քանի քրեական գործեր են քննվում նաև ՀՀ ՊՆ-ի կարիքների համար տարբեր զենք-զինամթերքի, ռազմական հանդերձանքի և պարագաների, սննդամթերքի ձեռքբերման գործարքների իրավաչափության, դրանց իրականացման գործընթացում պաշտոնատար անձանց մասնակցությամբ առերևույթ յուրացման կամ վատնման եղանակով հափշտակություններ, խարդախություններ կատարելու, պաշտոնեական կեղծիքների, իշխանազանցության կամ պաշտոնեական անգործության դեպքերի առթիվ: Այդ գործերի շրջանակներում ՀՀ դատախազության նախաձեռնությամբ քննության առարկա են դարձվում ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով տարածվող՝ նման գործընթացների վերաբերյալ՝ իրենց մեջ որոշակիություն ունեցող հանցագործության հատկանիշներ պարունակող հայտարարություններն ու տեղեկությունները, դրանց կից ներկայացվող փաստաթղթերը: Այս բնույթի քրեական վարույթների վերաբերյալ հետագայում կտրվի առանձին համապարփակ տեղեկատվություն: Իրականացվող բոլոր վարույթների շրջանակում հատուկ քննության առարկա է դառնալու պատերազմի վերջնական արդյունքի վրա առերևույթ հանցավոր դրսևորումների ունեցած ազդեցության հարցը»,- ասված է հաղորդագրության մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ: 
15:30 - 21 դեկտեմբերի, 2020
Քրգործեր՝ պատերազմի արդյունքներին հանգեցրած մի շարք հանգամանքների փաստերով

Քրգործեր՝ պատերազմի արդյունքներին հանգեցրած մի շարք հանգամանքների փաստերով

Արցախյան պատերազմի արդյունքներին հանգեցրած՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հանգամանքների փաստերով մի շարք քրեական գործեր են հարուցվել, հայտնում է գլխավոր դատախազությունը: 1. Պատերազմի ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների կողմից զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների կատարման, մասնավորապես՝ հրաման չկատարելու, դասալքության, անդամախեղման եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոննները խախտելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքերով Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է ընդհանուր 882 քրեական գործ: Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար, համաձայն դատախազության, մեղադրանքներ են առաջադրվել տասնյակ անձանց: 2. ՀՀ ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ պատերազմի առաջին իսկ օրվանից առանձին քաղաքացիական, ինչպես նաև զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց կողմից Պաշտպանության բանակի՝ մարտական խնդիրներ լուծող ստորաբաժանումներում տարածվել են խուճապային, պատերազմի ելքի կանխորոշված լինելու, դիմադրության շարունակումն անիմաստ լինելու վերաբերյալ տեղեկություններ: Այդ փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն, որի շրջանակներում կան նաև մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք: 3. Ռազմական դրության պարագայում, ինչպես փոխանցում են դատախազությունից, Արցախի հարավային ուղղությամբ ծավալված ռազմական գործողությունների ընթացքում զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ենթադրաբար հրաժարվելու փաստի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով 2020թ. հոկտեմբերի 29-ին հարուցվել է մեկ այլ քրեական գործ, որով նախաքննությունը շարունակվում է: 4. 2020թ. նոյեմբերի 19-ին Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի ասուլիսից անմիջապես հետո դրա տեսագրությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար։ Արդյունքում 2020թ. նոյեմբերի 21-ին ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից կատարված այնպիսի արարքների վերաբերյալ, որոնք հակասել են ՊՆ մի շարք փաստաթղթերում առկա կարգավորումներին, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել պատերազմի արդյունքի վրա։ Նշվածն առնչվող՝ առանձին կուսակցությունների ղեկավարների, փաստաբանների, այլ անձանց կողմից գլխավոր դատախազին հասցեագրված դիմումները, ինչպես նաև հրապարակումները 5 մլրդ դրամ առաջարկվելու վերաբերյալ, գլխավոր դատախազությունից ևս անմիջապես ուղարկվել են նախաքննական նույն մարմնին՝ նշված քրեական գործին կցելու և դրանցում առկա հանգամանքները քննության առարկա դարձնելու նպատակով։ Քրեական գործով քննությունը շարունակվում է: 6. Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ զանգվածային լրատվամիջոցների, սոցիալական ցանցերում մշտադիտարկման արդյունքում դեռևս նոյեմբերի կեսերին կազմվել է զեկուցագիր այն մասին, որ վեր հանված մի շարք հրապարակումներում, գրառումներում և տեսանյութերում առկա են պնդումներ և ընդհանուր բնույթի տվյալներ պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակի և կամավորականների՝ Արցախի հարավ-արևելյան ուղղություններում, դեպի Շուշի քաղաք, քաղաքի մատույցներում և քաղաքի ներսում պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումներին անհիմն նահանջելու հրաման տալու միջոցով Շուշին դիտավորությամբ նպատակային և պլանավորված կերպով Ադրբեջանի զինված ուժերին հանձնելու, առանձին դեպքերում՝ առանց հրամանի դիրքերը լքելու միջոցով զինվորական ծառայության պարտականությունները չկատարելու դեպքերի մասին։ Զեկուցագիրը՝ կից տեսանյութերով և հրապարակումներով, գլխավոր դատախազն ուղարկել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ: Բացի վերոնշյալը, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում և ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում մի քանի քրեական գործեր են քննվում նաև ՀՀ ՊՆ-ի կարիքների համար տարբեր զենք-զինամթերքի, ռազմական հանդերձանքի և պարագաների և այլ դեպքերի առթիվ:
14:52 - 21 դեկտեմբերի, 2020
Պատերազմի վերաբերյալ հանցակազմ պարունակող հրապարակումները քննության առարկա են. Գոռ Աբրահամյան |armenpress.am|

Պատերազմի վերաբերյալ հանցակազմ պարունակող հրապարակումները քննության առարկա են. Գոռ Աբրահամյան |armenpress.am|

armenpress.am: Պատերազմի վերաբերյալ ուղիղ եթերների, ասուլիսների ժամանակ արված հայտարարություններն ու բոլոր հանցակազմ պարունակող հրապարակումները դարձել են քննության առարկա, տարբեր քննչական մարմիններում հարուցվել են քրեական գործեր: Այս մասին իրավապաշտպանների հետ հանդիպման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Չի եղել որևէ հրապարակում, որն իր մեջ պարունակեր հանցակազմի որոշակիություն և չլիներ դատախազության ուշադրության կենտրոնում: Հարուցված են բազմաթիվ քրեական գործեր: Դրա մասին առաջիկայում հատուկ հրապարակում կլինի»,- նշեց Աբրահամյանը և հավելեց, որ տարբեր քննչական մարմիններում հարուցված քրեական գործերի շրջանակներում բոլոր հրապարակումները քննության առարկա են դարձել, այդ թվում, օրինակ` հայերեն խոսող 1400 ադրբեջանցու անձնագիր տրամադրելու վերաբերյալ լուրը: «Քննվում են նաև անորակ զինատեսակների գնման գործերը: Արդեն երկու օր է՝ ես զբաղվում եմ այդ հարցով՝ հասկանալով անհրաժեշտությունը»,- ասաց նա և շեշտեց, որ այն, ինչ տարածվել է համացանցում, արձանագրվել է և դրանցով ևս վարույթ է իրականացվում:
19:11 - 17 դեկտեմբերի, 2020
Աշոտ Մինասյանին կալանավորելու Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվեց. Արամ Վարդևանյան

Աշոտ Մինասյանին կալանավորելու Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվեց. Արամ Վարդևանյան

Արցախյան երեք պատերազմների մասնակից լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին (Աշոտ Երկաթ) ամեն կերպ կալանավորված տեսնելու փորձերը կրկին մերժվեցին՝ դատավոր Բեկթաշյանի չափազանց կարևոր որոշմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մինասյանի պաշտպան Արամ Վարդևանյանը: «Հարգելի գործընկերներ, Վերաքննիչ քրեական դատարանում մի քանի ժամ քննության առնվեց Դատախազության վերաքննիչ բողոքը, որի վերաբերյալ շատ սպառիչ և հիմնավոր ներկայացրեցինք մեր առարկությունները։ Արցախյան երեք պատերազմների մասնակից լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթին ամեն կերպ կալանավորված տեսնելու փորձերը կրկին մերժվեցին՝ Դատավոր Բեկթաշյանի չափազանց կարևոր որոշմամբ։ Դատավոր Հովհաննիսյանի բացառիկ պատճառաբանված դատական ակտը մնաց օրինական ուժի մեջ»,- գրել է Վարդևանյանը:
16:19 - 17 դեկտեմբերի, 2020
Բողոքի երթի ընթացքում տեղի ունեցած խուլիգանական միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել. 3 անձ կասկածյալի կարգավիճակ ունի

Բողոքի երթի ընթացքում տեղի ունեցած խուլիգանական միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել. 3 անձ կասկածյալի կարգավիճակ ունի

ՀՀ դատախազության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ 2020թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին են ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում արձանագրված՝ նույն օրը Երևան քաղաքում անցկացվող բողոքի երթի ընթացքում տեղի ուենցած միջադեպի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Գ.Գյուլբենկյան-Հր.Քոչար փողոցների խաչմերուկում, մի խումբ անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հարվածներ են հասցրել քաղաքացի Դ.Ղ.-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Բացի այդ, նշված միջադեպի ժամանակ անհայտ անձը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բռնություն է գործադրել մեկ այլ անհայտ անձի նկատմամբ: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի բաժանմունքում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: Նախաքննության ընթացքում պարզվել է նաև առերևույթ բռության ենթարկված մյուս անձի ինքնությունը, 2 անձ ճանաչվել է տուժող: Քննչական և դատավարական համապատասսխան գործողություններով հաստատվել է մի խումբ անձանց կողմից վերջիններիս ծեծի ենթարկելու և հայհոյանքներ հնչեցնելու հանգամանքը: Արդյունքում պարզվել է, որ նշված միջադեպի ժամանակ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտել և տուժողներից մեկի նկատմամբ առերևույթ բռնություն է գործադրել Էջմիածին քաղաքի բնակիչ հանդիսացող Խ. Մ.-ն, վերջինս ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով հանցաքննվել է կասկածյալի դատավարական կարգավիճակում: Պարզվել է նաև, որ մյուս տուժողի նկատմամբ խմբի կազմում, բռնությամբ զուգորդված խուլիգանությունն առերևույթ կատարել են Արտաշատ քաղաքի բնակիչներ Շ. Թ.-ն և Ս. Պ.-ն: Վերջիններս կասկածվում եմ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ: Նշված երեք անձանց նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած
12:35 - 17 դեկտեմբերի, 2020
Վարչապետի հրաժարականի պահանջով երթի մասնակիցները նամակ հանձնեցին Գլխավոր դատախազություն

 |armenpress.am|

Վարչապետի հրաժարականի պահանջով երթի մասնակիցները նամակ հանձնեցին Գլխավոր դատախազություն |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի կազմակերպած «Արժանապատվության երթ» ակցիայի մասնակիցները մի քանի հարց պարունակող նամակ հանձնեցին Գլխավոր դատախազություն: Հարցերը վերաբերում էին ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցված մի շարք մեղադրանքներին: «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը նշեց, որ ցանկանում են դատախազությունից հետաքրքրվել` արդյոք այդ գործի շրջանակներում հարցաքննվել է ՀՀ վարչապետը, եթե այո, ապա ինչ մանրամասներ են պարզվել, եթե ոչ, ապա ինչու չի հարցաքննվել: Նամակում ընդդիմադիր ուժերը նաև մի շարք այլ հարցեր են ուղղել դատախազությանը:
18:23 - 16 դեկտեմբերի, 2020
Քաղաքական գործընթացները որևէ ազդեցություն չունեն և չեն կարող ունենալ համակարգի վրա. դատախազության հայտարարությունը

Քաղաքական գործընթացները որևէ ազդեցություն չունեն և չեն կարող ունենալ համակարգի վրա. դատախազության հայտարարությունը

Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել՝ վստահեցնելով, որ քաղաքական գործընթացները որևէ ազդեցություն չունեն և չեն կարող ունենալ դատախազության համակարգի և նրա գործունեության վրա: Հայտարարության մեջ նշվում է, որ  դատախազությունը շարունակելու է կատարել իր պարտականությունները՝ հանցավոր բոլոր ոտնձգություններին հակազդելու, դրանց իրավական գնահատականներ տալուն հետամուտ լինելու առումով՝ անկախ դրանք կատարող սուբյեկտներից, կարգավիճակից, քաղաքական որ բևեռում գտնվելու հանգամանքից։ «Այսօր հերթական փոքրիկ տեղեկատվական սադրանքի փորձն է արվել ՀՀ դատախազության նկատմամբ՝ առանձին լրատվամիջոցի կողմից, իրեն բնորոշ ոճով, գիշերը տեսած ցանկալի երազը որպես իրականություն մատուցելու մոլուցքով տարված հայտնելով ինչ-որ անորոշ դատախազների անունից աշխատանքից ազատման դիմումներ գրելուն պատրաստ լինելու, դրա առնչությամբ չգիտես որտեղ, չգիտես ում կողմից, իբրև թե, գրված հայտարարության մասին: Թեև օրեր առաջ դատախազությանը նշանառության տակ առնելու փորձի նմանատիպ մեկ այլ դրսևորման հետ կապված արդեն իսկ ՀՀ դատախազությունը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը, այդուհանդերձ, նկատի առնելով առկա իրավիճակով պայմանավորված հանրության՝ տեղեկատվական սպեկուլյացիաների նկատմամբ զգայական վերաբերմունքն ու ընկալումները, հարկ ենք համարում վերահաստատել հետևյալը: ՀՀ դատախազությունը անկախ պետական ինստիտուտ է, իսկ դատախազական գործունեությունը քաղաքական չեզոքության և զսպվածության հիմնարար սկզբունքների վրա խարսխված մասնագիտական և ապաքաղաքականացված գործունեություն: Ավելորդ համարելով անգամ մեկնաբանել դատախազներին ապօրինի հրահանգներ տալու մասին անմտությունը՝ անհրաժեշտ է ոմանց հիշեցնել, որ ցանկացած պրոֆեսիոնալ դատախազ գործում է բացառապես ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորություններով և իրավասությունների շրջանակում և առավել քան որևէ մեկը տիրապետում է ապօրինության փաստի առերեսվելիս իրավական ընթացակարգերից օգտվելու իր իրավունքների և պարտականությունների մասին, ինչպես նաև ոմանց հիշեցնելու, որ վաղուց անցել են դատախազական մասնագիտական գործունեությունը քաղաքական քիմքերին և կոնյուկտուրային ծառայեցնելու իրենց ժամանակները:      Քաղաքական գործընթացները որևէ ազդեցություն չունեն և չեն կարող ունենալ դատախազության համակարգի և նրա գործունեության վրա, դատախազությունը շարունակելու է կատարել իր պարտականությունները՝ հանցավոր բոլոր ոտնձգություններին հակազդելու, դրանց իրավական գնահատականներ տալուն հետամուտ լինելու առումով՝ անկախ դրանք կատարող սուբյեկտներից, կարգավիճակից, քաղաքական որ բևեռում գտնվելու հանգամանքից։ Հետևաբար կրկին կոչ ենք անում դադարեցնել դատախազությանը քաղաքական ուղղորդումների, ազդեցությունների ենթարկելուն միտված նման անիմաստ և անօգուտ փորձերից»,- ասված է հայտարարության մեջ:
14:19 - 15 դեկտեմբերի, 2020
Վահրամ Բաղդասարյանը կմնա ազատության մեջ․ դատախազության վերաքննիչ բողոքը մերժվեց |armtimes.com|

Վահրամ Բաղդասարյանը կմնա ազատության մեջ․ դատախազության վերաքննիչ բողոքը մերժվեց |armtimes.com|

armtimes.com: ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը կմնա ազատության մեջ։ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց այս որոշումը՝ այդպիսով մերժելով դատախազության բողոքը։ Վահրամ Բաղդասարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 35-300 եւ 35-305-րդ հոդվածների 1-ին մասերով՝ իշխանության յուրացում եւ պետական գործչի սպանություն նախապատրաստելու համար։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրան կալանավորելու միջնորդությունը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, նոյեմբերի 11-ին մերժել էր՝ արձանագրելով, որ առկա չէ հիմնավոր կասկած առ այն, որ Բաղդասարյանն առնչվում է իրեն մեղսագրվող արարքին։ Դատարանի այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր՝ պնդումով, որ հիմնավոր կասկածն առկա է, եւ ազատության մեջ մնալով՝ Բաղդասարյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը։  Վահրամ Բաղդասարյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ դատախազության բողոքը ակնհայտ անհիմն էր եւ չպատճառաբանված Շարունակությունը՝ armtimes.com-ում
11:39 - 15 դեկտեմբերի, 2020
Արցախից ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, ՀՀ տեղափոխելու, իրացնելու առթիվ 50 քրեական գործ է քննվում, 12 անձի մեղադրանք է առաջադրվել

Արցախից ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, ՀՀ տեղափոխելու, իրացնելու առթիվ 50 քրեական գործ է քննվում, 12 անձի մեղադրանք է առաջադրվել

2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված և 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը իրականացված ագրեսիվ պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողություններով պայմանավորված ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, փոխադրելու կամ կրելու 163 դեպք: Դրանցից 50-ի առթիվ հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով: Բոլոր քրեական գործերը դեկտեմբերի 1-ի դրությամբ գտնվել են նախաքննության փուլում, դրանցով իրականացվում են անհրաժեշտ քննչական, այլ դատավարական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հայտնաբերված զենք-զինամթերքի ձեռքբերման հանգամանքները լիարժեք  պարզելու, հանցավոր արարքներում հնարավոր ներգրավված այլ անձանց բացահայտելու, ապօրինի ձեռք բերված, փոխադրված և իրացված այլ զենք-զինամթերքի առկայությունն ստուգելու նպատակով: Դեկտեմբերի 1-ի դրությամբ 52 դեպքով նյութերի նախապատրաստումը շարունակվել է: Նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ զենքերը, ռազմամթերքը պայթուցիկ նյութերը կամ սարքերը ձեռք են բերվել Արցախի Հանրապետության պաշտպանական տարբեր շրջաններից և նախատեսված են եղել կամ օգտագործվել են ռազմական գործողություններում թշնամու դեմ կիրառելու համար: Թաքցվելով հիմնականում Արցախից մեկնող ավտոմեքենաներում՝ զենք-զինամթերքը (հիմնականում հրազեն հանդիսացող «ԱԿ» տեսակի ինքնաձիգներ, ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի փամփուշտներ, պայթուցիկ սարք հանդիսացող նռնակներ, սառը զենք հանդիսացող սվին-դանակներ) ապօրինի կերպով տեղափոխվել կամ փորձ է արվել տեղափոխել Հայաստան` առանձին դեպքերում խմբի կազմում մի քանի անձանց նախնական համաձայնությամբ և գործակցությամբ: Այդ զենք-զինամթերքի զգալի մասը հայտնաբերվել են հիմնականում Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի տարբեր հատվածներում ծառայություն իրականացնող համապատասխան իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից՝ ավտոմեքենաների զննությամբ, ինչպես նաև՝ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:         2020թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ քննվող նշված քրեական գործերով 12 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի տարբեր մասերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար: Նրանցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը (1-ի նկատմամբ կալանավորումը հետագայում վերացվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից), 3-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը: ՀՀ դատախազությունը, դիմելով այն քաղաքացիներին, որոնք կարող են ռազմական գործողությունների ժամանակահատվածում կամ հրադադարի հաստատումից հետո իրենց հետ Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ապօրինի տեղափոխած լինել զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր՝ կոչ է անում դրանք ինքնակամ հանձնել ՀՀ ոստիկանություն, ինչը համապատասխան հիմքերի դեպքում, հանգեցնում է քրեական պատասխանատվությունից ազատվելուն: Քաղաքացիական նման պատասխանատու կեցվածքն էականորեն կնվազեցնի հանրապետությունում հանցածին ռիսկերը, կկանխի կամ կնվազեցնի հրազենի կիրառմամբ հնարավոր հանցագործությունների կատարումը: Հակառակին միտված վարքագիծն արժանանալու է կոշտ իրավական գնահատականի և հանգեցնելու է ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխող, պահող կամ իրացնող անձանց քրեական խիստ պատասխանատվության: Հիշեցնենք, որ զենքի ապօրինի շրջանառության դեպքերը, դրանց գործադրմամբ, ինչպես նաև հնարավոր նախապատրաստվող՝ բռնությամբ զուգորդված հանցագործությունները նախականխելու, կանխելու և բացահայտելու ուղղությամբ անհապաղ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հարցով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ավելի վաղ գրություններ էր հասցեագրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին և ՀՀ ոստիկանության պետին։
16:24 - 11 դեկտեմբերի, 2020
Փաշինյանի նկատմամբ քրգործ հարուցելու մասին Ղազինյանի գրառումը բացահայտ ապատեղեկատվություն է. ՀՔԾ

Փաշինյանի նկատմամբ քրգործ հարուցելու մասին Ղազինյանի գրառումը բացահայտ ապատեղեկատվություն է. ՀՔԾ

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը բացահայտ ապատեղեկատվություն է որակում «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի տարածած տեղեկությունը, թե իբր ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ: Արթուր Ղազինյանի գրառման վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության պարզաբանումը. «Այսօր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, թե իբր «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ: Սպասվում են աղմկոտ ձերբակալություններ»: Հայտնում ենք, որ վերոնշյալը բացահայտ ապատեղեկատվություն է, և գրառման հեղինակին հորդորում ենք զերծ մնալ ստահոդ, կեղծ լուրեր տարածելուց ու հանրությանը միտումնավոր տեղեկատվական մանիպուլյացիաների ենթարկելուց»,- նշված է պարզաբանման մեջ:
12:31 - 11 դեկտեմբերի, 2020
Դատախազությունը կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարում իրեն տեսնում է լոկոմոտիվի դերում․ Արթուր Դավթյանի ուղերձը

Դատախազությունը կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարում իրեն տեսնում է լոկոմոտիվի դերում․ Արթուր Դավթյանի ուղերձը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ուղերձ է հղել կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ։ Ուղերձը ներկայացնում ենք ստորև։ «Սիրելի՛ հայրենակիցներ Այսօր դեկտեմբերի 9-ն է՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը: Այս օրվա խորհուրդը կոռուպցիան իբրև հասարակությունների, պետությունների զարգացման մեծագույն խոչընդոտներից մեկն ընդունելու և այդ ընդհանուր չարիքի դեմ համակարգված և անզիջում պայքար մղելու անհրաժեշտության համընդհանուր ամրագրումն է: Իրավական, սոցիալական, ժողովրդավարական պետության կերտման  ճանապարհը ցանկացած դեպքում հարթվում է կոռուպցիայի դեմ իրական, ինստիտուցիոնալ պայքարի աներկբա կամքի արտահայտմամբ, կոռուպցիայի նկատմամբ հասարակության միարժեք անհանդուրժողականությամբ և այս հարցում պետության ու հանրության լիարժեք համագործակցությամբ: Հակակոռուպցիոն իրական ու հետևողական պայքարը, սակայն, որպես կանոն, բոլոր երկրներում իրականացվում է մեծ դժվարությամբ, որովհետև մշտապես բախվում են կոռուպցիան՝ իբրև կենսագործունեության և սեփական նյութական շահերի սպասարկման, մասնավոր բարեկեցության ապահովման միջոց, կառավարման և իշխանավարման գործիք դարձրած, կոռուպցիայի միջոցով պետության հարստությունն ու ռեսուրսները մսխող ու մսխած շրջանակների լրջագույն դիմադրությանը:   Երբեմն բարեփոխումների գործընթացը վիժեցնելու, այդ կերպ կոռուպցիայի միջոցով ձեռք բերած ապօրինի կարողությունները պաշտպանելու, անխուսափելի քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ներդրվում են բոլոր հնարավոր ռեսուրսները՝ սկսած ֆինանսականից և մարդկայինից, վերջացրած տեղեկատվական-մանիպուլյացիոնով՝ խնդիր ունենալով ցանկացած գնով արժեզրկել այդ գործընթացը, խեղաթյուրել դրա նշանակությունն ու նպատակները, հարուցել հանրության անվստահությունը պետության, մասնավորապես իրավապահ համակարգի և վերջինիս կողմից դրսևորվող՝ կոռուպցիան արմատախիլ անելու մտադրության և կամքի ազնվության, հաստատակամության հանդեպ: ՀՀ դատախազությունը կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարում իրեն տեսնում է լոկոմոտիվի դերում և հաստատակամ է հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակներում իր վրա դրված առաքելության անվերապահ իրագործման հարցում: Այսօր մեր հանրապետությունում կատարվող վայրիվերումներն ու գործընթացները, մեր ժողովրդին պատուհասած աղետաբեր պատերազմն իր հետևանքներով ոչ միայն չեն հուսահատեցնելու մեզ այդ դիմադրությունը ջարդելու, կոռուպցիոն սխեմաներով գողացված ազգային կապիտալը վերադարձնելու և կոռուպցիայում թաթախված բոլոր հանցավոր տարրերին, անկախ նրանց պաշտոնավարման շրջանից, հասարակական կամ պաշտոնեական դիրքից, արդարադատության առջև կանգնեցնելու, քրեական պատասխանատվության ենթարկվելու հարցում, այլև մղելու  են ավելի վճռական լինել՝ առավել ուժեղ հակակոռուպցիոն պայքարը դիտարկելով որպես մեր պետականության ամրապնդման, երկրում սոցիալական արդարության վերականգնման, պետական ռեսուրսները կենսականորեն և անվտանգային առումով հրատապ և կարևոր ծրագրերի իրականացմանն ուղղորդելու հնարավորությունների ստեղծման միջոց: Այդ նպատակների համար Դատախազությունը գործադրելու է օրենքով իրեն վերապահված բոլոր լծակները:   Ուստի կոչ եմ անում մեր հայրենակիցներին հանուն մեր երազանքների հայրենիքի տեսլականի իրագործման, հանուն պետականատիրոջ մեր հպարտության վերահաստատման, այսօրվա խորհրդին համահունչ, առավել ակտիվ ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարին, աջակցել կոռուպցիայի կանխարգելման և վերահսկողական ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրման գործընթացին,  կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ուղղված իրավապահ մարմինների ջանքերին»:       
14:48 - 09 դեկտեմբերի, 2020
Սոցիալական ցանցում արցախցիների, մի քանի քաղաքական գործիչների նկատմամբ բռնության կոչեր հնչեցրած անձին մեղադրանք է առաջադրվել. Դատախազություն

Սոցիալական ցանցում արցախցիների, մի քանի քաղաքական գործիչների նկատմամբ բռնության կոչեր հնչեցրած անձին մեղադրանք է առաջադրվել. Դատախազություն

Արդեն տեղեկացրել էինք, որ 2020թ. նոյեմբերի 13-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկի էջին հրապարակված՝ ավտոմեքենայի սրահում գտնվող անձի կողմից՝ սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձով քաղաքական առանձին ուժերի ներկայացուցիչների և արցախցիների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ անելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբի հետաքննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով դեկտեմբերի 2-ին հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Դատախազությունը: Տվյալ անձը ձերբակալվել էր, սակայն ավելի ուշ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա նա ազատ էր արձակվել: Դեկտեմբերի 8-ին, վարույթն իրականացնող մարմնի՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագոր­ծությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչի կողմից տվյալ անձը՝ 1985թ. ծնված Ռ.Ա-ն, ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքները կատարելու համար ներգրավվել է որպես մեղարդյալ և նրան առաջադրվել է մեղադրանք: Նախաքննությունը շարունակվում է:
20:20 - 08 դեկտեմբերի, 2020