Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի լավ, խիստ ու ուժեղ են իրականացվել․ Արսեն Թորոսյան

Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի լավ, խիստ ու ուժեղ են իրականացվել․ Արսեն Թորոսյան

Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել է Հայաստանի և Վրաստանի հակամաճարակային համակարգերի մասին, մասնավորապես պատասխանելով հետևյալ հարցին. «Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի և Վրաստանի տարբերությունը, որովհետև Վրաստանում կարծես թե թվերի նվազում կա։ Արդյո՞ք Վրաստանում ընդհանրապես տարբերվել է մեթոդաբանությունը կորոնավիրուսային վարակակիրների հաշվառման և արդյո՞ք իսկապես Վրաստանին հաջողվել է կոտրել վարակի տարածման տեմպը»։ Արսեն Թորոսյանն անդրադարձել է համակարգերի միջև տարբերությանը, ինչը, տեղական և վրացական ԶԼՄ-ներով կտրվել է կոնտեքստից և ամբողջական իմաստից։ Որպեսզի պարզ լինի, թե ինչ է նախարարը նկատի ունեցել՝ մեջբերում եմ խոսքն ամբողջությամբ։ «Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի լավ, խիստ ու ուժեղ են իրականացվել, այդ թվում մինչ օրս։ Կա նաև մեթոդաբանության տարբերություն. նախ Վրաստանի առողջապահական համակարգը և հատկապես հակահամաճարակային համակարգը էականորեն տարբերվում է մեր հակահամաճարակային համակարգից, ոչ լավ իմաստով իհարկե։ Մեր հակամաճարակային համակարգն ավելի ուժեղ է և ես դա չեմ ասում, որպես հպարտանալու մի բան, այլ պարզապես փաստ եմ արձանագրում՝ մասնագիտական մակարդակի, ոչ քաղաքական։ Ես հուսով եմ, որ մեր հարևանները, բոլորն էլ կկարողանան իրենց համակարգերն ուժեղացնել և մենք բոլորս պաշտպանված կլինենք։ Նույնը վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությանը, Ռուսաստանի Դաշնությանը. ինչո՞վ են այս երեք երկրները կարևոր, քանի որ հոսքերի առումով մենք շատ խոցելի ենք դառնում»։
21:59 - 22 մայիսի, 2020
COVID-19. Բրազիլիան վարակվածների թվով հայտնվել է 3-րդ տեղում՝ շրջանցելով Իսպանիային |armenpress.am|

COVID-19. Բրազիլիան վարակվածների թվով հայտնվել է 3-րդ տեղում՝ շրջանցելով Իսպանիային |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 090 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 329 հազարից: Ապաքինվել է 2 միլիոն 024 հազար 286 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 593 հազար 039  հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 94 հազար 941 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Ռուսաստանում կա 308 հազար 705 հաստատված դեպք: Մահերի թիվն այստեղ կազմում է 2 հազար 972: Վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Բրազիլիան, որը շրջանցեց Իսպանիային: Բրազիլիայում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 293 հազար 357-ի, վարակի հետևանքով մահացել է 18 հազար 894 մարդ:  Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 279 հազար 524 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 888: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 248 հազար 293 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 35 հազար 704: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 227 հազար 364, մահերինը՝ 32 հազար 330: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը 181 հազար 575 է, մահացածներինը՝ 28 հազար 132: Գերմանիայում 178 հազար 531 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 270 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 152 հազար 587-ի, մահացածներինը՝ 4 հազար 222-ի: Երկրների տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 126 հազար 949-ի: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 հազար 183 մարդ: Վարակվածների թվով Իրանին հետևում են Հնդկաստանը, Պերուն: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 13-րդ տեղում:  Չինաստանն առանձնանում է 82 հազար 967 ընդհանուր, 2 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 634 մարդ։  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 713-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 37 արտակարգ 097, մահերինը՝ 16: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 26 հազար 004 է, մահացածներինը՝ 233: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 17 հազար 568-ի, մահացածներինը՝ 124-ի: Եգիպտոսում 14 հազար 229 հաստատված դեպք կա, մահացել է 680 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 724 վարակվածության, 134 մահվան դեպք: Լիբանանում կա 961 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 58-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
09:55 - 21 մայիսի, 2020
COVID-19. Չինաստանում վերջին մեկ օրում վարակի 5 նոր դեպք է գրանցվել |armenpress.am|

COVID-19. Չինաստանում վերջին մեկ օրում վարակի 5 նոր դեպք է գրանցվել |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 989 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 324 հազարից: Ապաքինվել է 1 միլիոն 959 հազար 191 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 570 հազար 583  հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 93 հազար 533 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Ռուսաստանում կա 299 հազար 941 հաստատված դեպք: Մահերի թիվն այստեղ կազմում է 2 հազար 837: Երրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 278 հազար 803 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 778: Վարակվածների թվով Իսպանիային հաջորդում է Մեծ Բրիտանիային շրջանցած Բրազիլիան, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 271 հազար 885-ի, մահացածներինը՝ 17 հազար 983-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 248 հազար 818 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 35 հազար 341: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 226 հազար 699, մահերինը՝ 32 հազար 169: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը 180 հազար 809 է, մահացածներինը՝ 28 հազար 022: Գերմանիայում 177 հազար 827 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 193 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 151 հազար 615-ի, մահացածներինը՝ 4 հազար 199-ի: Երկրների տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 124 հազար 603-ի:Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 հազար 119 մարդ: Վարակվածների թվով Իրանին հետևում են Հնդկաստանը, Պերուն: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 13-րդ տեղում:  Չինաստանն առանձնանում է 82 հազար 965 ընդհանուր, 5 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 634 մարդ։  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 707-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 35 հազար 606, մահերինը՝ 15: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 25 հազար 063 է, մահացածներինը՝ 227: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 16 հազար 764-ի, մահացածներինը՝ 121-ի: Եգիպտոսում 13 հազար 484 հաստատված դեպք կա, մահացել է 659 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 611 վարակվածության, 131 մահվան դեպք: Լիբանանում կա 954 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 58-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:31 - 20 մայիսի, 2020
COVID-19.ԱՄՆ-ում վարակվածների թիվն անցել է 1,5 միլիոնը |armenpress.am|

COVID-19.ԱՄՆ-ում վարակվածների թիվն անցել է 1,5 միլիոնը |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 805 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 316 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 860 հազար 036 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 527 հազար 664 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 90 հազար 978 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում  հայտնված Ռուսաստանում կա 281 հազար 752 հաստատված դեպք: Մահերի թիվն այստեղ կազմում է 2 հազար 631: Երրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 277 հազար 719 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 650: Վարակվածների թվով Իսպանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան: Այստեղ հաստատված դեպքերի թիվը 243 հազար 695 է, մահացածներինը՝ 34 հազար 636: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիային շրջանցած Բրազիլիան է, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 241 հազար 080 է: Վարակից մահացել է 16 հազար 122 մարդ։ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 225 հազար 435, մահերինը՝ 31 հազար 908: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը կազմում է 179 հազար 569 է, մահացածներինը՝ 28 հազար 108: Գերմանիայում 176 հազար 651 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 049 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 149 հազար 435-ի, մահացածներինը՝ 4 հազար 140-ի: Երկրների տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 120 հազար 198-ի: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 988 մարդ: Վարակվածաների թվով Իրանին հաջորդում է Հնդկաստանը, Պերուն: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 13-րդ տեղում:  Վարակվածության ընդհանուր ցուցանիշով Չինաստանն առանձնանում է 82 հազար 954 ընդհանուր, 7 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 634 մարդ։  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 695-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 32 հազար 604, մահերինը՝ 15: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 23 հազար 358 է, մահացածներինը՝ 220: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 14 հազար 850-ի, մահացածներինը՝ 112-ի: Եգիպտոսում 12 հազար 229 հաստատված դեպք կա, մահացել է 630 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 404 վարակվածության, 123 մահվան դեպքով: Լիբանանում կա 911 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 58-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:27 - 18 մայիսի, 2020
ՀՀ-ն տարածաշրջանում 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսի դեպքերով 2-րդն է, մահերի թվով՝ 3-րդը. ամփոփ տվյալներ
 |tert.am|

ՀՀ-ն տարածաշրջանում 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսի դեպքերով 2-րդն է, մահերի թվով՝ 3-րդը. ամփոփ տվյալներ |tert.am|

tert.am: Հայաստանում այսօրվա դրությամբ դեպքերի ընդհանուր թիվը 4472 է, մահվան դեպքերը՝ 60: Առողջացել է 1925 հոգի: Տարածաշրջանում մեկ միլիոն բնակչության հաշվարկով Հայաստանում դեպքերի թիվը երկրորդն է՝ զիջելով Թուրքիային: 1 միլիոն բնակչության հաշվարկով՝ մահերի թվով Հայաստանը երրոդն է՝ զիջելով Իրանին ու Թուրքիային: Այսպիսով՝ ՀՀ-ում թեստավորվել է 40,230 հոգի: Մեկ միլիոն բնակչության հաշվարկով դեպքերի թիվը 1509 է, մահերի թիվը՝ 20: Վրաստանում դեպքերի ընդհանուր թիվը 695 է, մահացել է 12, առողջացել՝ 425 հոգի: Թեստավորվել է 36,248 հոգի: Մեկ միլիոն բնակչության հաշվարկով դեպքերի թիվը 174 է, մահերի թիվը՝ 3: Իրանում դեպքերի ընդհանուր թիվը 118 392 է, մահացել է 6937, առողջացել՝ 93 147 հոգի: Թեստավորվել է 672,679 հոգի: Մեկ միլիոն բնակչության հաշվարկով դեպքերի թիվը 1,412, մահերի թիվը՝ 83: Ադրբեջանում դեպքերի ընդհանուր թիվը 3138 է, մահվան դեպքերինը՝ 36: Առողջացել է 1944 հոգի: Թեստավորվել է 226,005 հոգի: Մեկ միլիոն բնակչության հաշվարկով դեպքերի թիվը 310 է, մահերի թիվը՝ 4:
17:59 - 17 մայիսի, 2020
Ինչո՞ւ են Վրաստանում վարակման դեպքերն ավելի քիչ․ Փաշինյանը պարզաբանեց
 |shantnews.am|

Ինչո՞ւ են Վրաստանում վարակման դեպքերն ավելի քիչ․ Փաշինյանը պարզաբանեց |shantnews.am|

shantnews.am: Կորոնավիրուսի վարակման դեպքերը Հայաստանում մի քանի անգամ շատ են, քան հարևան Վրաստանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասուլիսի ժամանակ ուղղված հարցերից մեկը սրա պատճառների մասին էր։ Հարցը նաև այն մասին էր, թե հնարավո՞ր է, որ հարևան երկրները կեղծում են տվյալները։ Վարչապետը նախ ասաց, որ ինքը չի ասել, թե հարևանները կեղծում են, ու նշեց, որ հարևանների մասին վատ բան երբեք չի ասի։ Ինչ վերաբերում է կասկածների մասին խոսքերին, վարչապետն ասաց, որ օրինակ՝ եվրոպական որոշ երկրներում ախտանշաններ չունեցողներին ուղարկում են տուն և չեն հաշվում որպես վարակակիր։ Ինչ վերաբերում է կոնկրետ Վրաստանի հետ համեմատությանը, վարչապետն ասաց, որ Հայաստանում այս թվի մեծ աճը պայմանավորված է նաև անկանխատեսելի դեպքերի հետ։ Նա օրինակով ասաց, որ երբ իշխանության ներկայացուցիչները գնացել են հնարավոր վարակակիրներից մեկի տուն, նա դուռը չի բացել ու ասել է, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է, քանի որ չի ցանկացել չեղարկել ընտանեկան միջոցառումը։ Վարչապետը նաև հավելեց, որ կորոնավիրուսային համաճարակը դեռ չի ավարտվել, ու հնարավոր է, որ այդ թվերը փոխվեն։ Այլ երկրներ, ըստ Փաշինյանի, դիտարկում են նաև տնտեսական շահերի հետ հավասարակշռությունը, որի պատճառով էլ տարբեր երկրներում մոտեցումները պարբերաբար փոփոխվում են, որպեսզի տնտեսությունը դիմանա։
18:20 - 16 մայիսի, 2020
Թբիլիսիի նախկին քաղաքապետը և Վրաստանի ՊՆ նախկին նախարարը համաներմամբ ազատ են արձակվել |azatutyun.am|

Թբիլիսիի նախկին քաղաքապետը և Վրաստանի ՊՆ նախկին նախարարը համաներմամբ ազատ են արձակվել |azatutyun.am|

azatutyun.am: Վրաց ընդդիմադիր գործիչներ՝ Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան, պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին համաներմամբ ազատ արձակվեցին: Եվս մեկ ընդդիմադիր քաղաքական գործիչ` «Մթավարի արխի» հեռուստաընկերության բաժնետեր Գիորգի Ռուրուան շարունակում է մնալ ճաղերի ետևում: Բանտարկված քաղաքական գործիչների ազատ արձակումը Վրաստանի իշխող և ընդդիմադիր կուսակցությունների միջև մարտ ամսին ձեռք բերված համաձայնությունների կետերից մեկն է: Թբիլիսիում հավատարմագրված արևմտյան դեսպանների միջնորդությամբ ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ընդդիմությունը հրաժարվում էր 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցման պահանջից` համաձայնելով, որ հոկտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրություններն անցկացվեն թե՛ կուսակցական ցուցակներով և թե՛ մեծամասնական ընտրակարգով: Փոխարենը, Վրաստանի իշխանությունները խոստանում էին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:
14:31 - 16 մայիսի, 2020
COVID-19. Վարակի հետևանքով աշխարհում 304 հազարից ավելի մարդ մահացել է |armenpress.am|

COVID-19. Վարակի հետևանքով աշխարհում 304 հազարից ավելի մարդ մահացել է |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 555 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 304 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 722 հազար 232 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 458 հազար 243 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 86 հազար 942 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 274 հազար 367 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 459: Վարակվածների թվով հաջորդում է Ռուսաստանը՝ 262 հազար 843 ընդհանուր թվով: Մեկ օրում 10 հազարից ավելի վարակի նոր դեպք է գրանցվել: Վարակի հետևանքով մահացել է 2 հազար 418 մարդ: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 233 հազար 151 է, մահացածներինը՝ 33 հազար 614: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 223 հազար 096 է: Վարակից մահացել է 31 հազար 368 մարդ։ Իտալիային հաջորդում է Ֆրանսիային ևս շրջանցած Բրազիլիան, որտեղ վարակվածների թիվը կազմում է 204 հազար 795, մահացածներինը՝ 14 հազար 058: Բրազիլիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 178 հազար 870 հաստատված դեպք, մահացել է 27 հազար 425 մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում Գերմանիան է 174 հազար 975 հաստատված դեպքով: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 7 հազար 928 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 144 հազար 749-ի, մահացածներինը՝ 4 հազար 007-ի: Իրանում վարակվածների թիվը հասել է 116 հազար 635-ի: Վերջին մեկ օրում վարակի 2 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 902 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 933 ընդհանուր, 4 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 671-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 28 հազար 272, մահերինը՝ 14: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 21 հազար 084 է, մահացածներինը՝ 208: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 12 հազար 860    -ի, մահացածներինը՝ 96-ի: Եգիպտոսում 10 հազար 829 հաստատված դեպք կա, մահացել է 571 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 143 վարակվածության, 115 մահվան դեպքով: Լիբանանում կա 891 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 48-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
17:24 - 15 մայիսի, 2020