Վրաստանում կորոնավիրուսի դեպքերը անցան 700-ի շեմը. մայիսի 18-ի տվյալները |aliq.ge|
11:11 - 18 մայիսի, 2020

Վրաստանում կորոնավիրուսի դեպքերը անցան 700-ի շեմը. մայիսի 18-ի տվյալները |aliq.ge|

aliq.ge: Մայիսի 18-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 6 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի թիվը երկրում կազմում է 701: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 7 մարդ: Ընդհանուր հաշվով վարակը երկրում հաղթահարել է 432 մարդ: Կորոնավիրուսից երկրում մահացել է 12 մարդ:

Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 3890 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 357 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել