ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են. երեկ հայտնաբերվել է իրավախախտման 1619 դեպք

Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են. երեկ հայտնաբերվել է իրավախախտման 1619 դեպք

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ հսկողություն։ ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտած անձինք ենթարկվում են օրենքով նախատեսված պատասխանատվության։ Ընդհանուր առմամբ՝ այդ կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 51149 արձանագրություն, իսկ հունիսի 27-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1619 դեպք։
16:06 - 28 հունիսի, 2020
Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է շուրջ 49 հազար արձանագրություն. Ոստիկանություն

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է շուրջ 49 հազար արձանագրություն. Ոստիկանություն

Պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ hանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է իրականացնել արտակարգ ծառայություն, որին ներգրավված են նաև ԱԱԾ, ԴԱՀԿ ծառայության, ՌՈ, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Ոստիկանության արտաքին ստորաբաժանումների ծառայողները շուրջօրյա ռեժիմով հետևում են, որ խստագույն պահպանվեն Պարետի որոշումների պահանջները, ինչը հնարավորություն կտա կանխելու նոր կորոնավիրուսի տարածումը։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտումները առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն։ Ընդհանուր առմամբ, արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է շուրջ 49 հազար արձանագրություն։ Նշենք նաև, որ ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։ Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները:
15:38 - 27 հունիսի, 2020
Երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները չկատարելու համար

Երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները չկատարելու համար

Որոշ ԶԼՄ-ներ և օգտատերեր համացանցում տեսանյութերեր են հրապարակում՝ ներկայացնելով, թե ինչպես են ոստիկանության ծառայողներն ուժ գործադրելով անձանց բերման ենթարկում՝ իբր դիմակ չկրելու համար։ Որոշ դեպքերում միտումնավոր հրապարակվում են տեսանյութերի միայն վերջին հատվածները, որոնց նախորդած իրադարձությունները տեղ չեն գտնում այդ տեսանյութերում։ Ներկայացնենք, թե ինչ է տեղի ունեցել հունիսի 25-ին լրատվական կայքերից մեկով հրապարակված տեսանյութից առաջ։ Երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները չկատարելու համար։ Բոլորին կոչ ենք անում պահպանել հակահամաճարակային կանոններն ու ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:17 - 26 հունիսի, 2020
Վարելու իրավունք չունեցող անձանց նկատմամբ առաջարկվում է սահմանել նոր տուգանքներ  |hetq.am|

Վարելու իրավունք չունեցող անձանց նկատմամբ առաջարկվում է սահմանել նոր տուգանքներ |hetq.am|

hetq.am: Ոստիկանությունը նախատեսում է վարչական նոր պատասխանատվություններ սահմանել վարելու իրավունք չունեցող անձանց նկատմամբ, եթե նրանք խախտեն երթևեկության կանոնները։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նման փոփոխություններ կատարելու առաջարկ է ներկայացվել իրավական ակտերի միասնական կայքում։ Ըստ առաջարկվող փոփոխության՝ եթե անձը զույգ հաշվառման համարանիշեր ունեցող տրանսպորտային միջոցը մեկ հաշվառման համարանիշով վարի և վարչական տույժի նշանակման օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարի նույն արարքը, մեկ տարի ժամկետով կզրկվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձը կտուգանվի 200 հազար դրամով։ «Սա կզսպի զույգ հաշվառման համարանիշեր ունեցող տրանսպորտային միջոցը մեկ հաշվառման համարանիշով վարելու վարորդների գայթակղությունը՝ երաշխավորելով վարչական տույժի նպատակի իրագործմանը»,- հայտնել է ոստիկանությունը։ Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձը կտուգանվի 500 հազար դրամով՝ երթևեկության սահմանված արագությունը 81 կմ/ժ և ավելի գերազանցելու դեպքում։ Այժմ օրենքով սահմանված է, որ երթևեկության սահմանված արագությունը 81 կմ/ժ և ավելի գերազանցելը՝ առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով: Առաջարկվող փոփոխությամբ՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձը կտուգանվի 400 հազար դրամով, եթե նրա՝ ոչ սթափ վիճակում լինելը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի պարունակությամբ։ Նշենք, որ այժմ վարորդը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվում է երկու տարի ժամկետով, եթե նրա ոչ սթափ վիճակում լինելը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի պարունակությամբ։ Ըստ ներկայացված նախագծի՝ եթե տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձն առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարի, կտուգանվի 200 հազար դրամով։ Նշենք, որ այս արարքի համար վարորդը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվում է մեկ տարի ժամկետով: Եթե տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձը ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցը կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլը վարի ոչ սթափ վիճակում և նրա արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցի 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցի 0.5 միլիգրամը` կտուգանվի 200 հազար դրամով։ Շարունակությունը՝ hetq.am-ում
11:53 - 26 հունիսի, 2020
Իրավապահները արտակարգ դրության կանոնները խախտելու փաստերով կազմել են 46 610  արձանագրություն

Իրավապահները արտակարգ դրության կանոնները խախտելու փաստերով կազմել են 46 610 արձանագրություն

Իրավապահ կառույցների ծառայողները արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ հունիսի 25-ը կազմել են 46 610  արձանագրություն, իսկ հունիսի 24-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերել են իրավախախտման 1 710  դեպք։ Այս մասին Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ «ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 46610  արձանագրություն, իսկ հունիսի 24-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1710  դեպք։ Արտակարգ ռեժիմով ծառայությանը ներգրավված են նաև Ազգային անվտանգության ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության և ռազմական ոստիկանության ծառայողները։ Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։ Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
19:27 - 25 հունիսի, 2020
ՀՀ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետի և ոստիկանության ևս երեք պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետի և ոստիկանության ևս երեք պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի պետ Մկրտիչ Վարոսյանը, բաժանմունքի պետի տեղակալ Արայիկ Ղազարյանը և նույն ստորաբաժանման քրեական հետախուզության խմբի օպերլիազոր Անդրանիկ Խաչատրյանը, անցնելով իրենց պաշտոնեական լիազորությունները, հանցավոր համաձայնության են եկել հափշտակություններ կատարելու համար դատապարտված և պատժի կրումից ազատված Էդգար Գևորգյանի հետ: Մասնավորապես, հիշյալ բաժանմունքի կողմից սպասարկվող վարչական տարածքում հանցագործությունների բացահայտման ցուցանիշները բարձրացնելու և պարգևատրումներ ստանալու նպատակով վերջիններս Էդգար Գևորգյանին առաջարկել են չնչին վարձատրության դիմաց կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ՝ խոստանալով համոզել տուժողներին հրաժարվել բողոք ներկայացնելուց և այդ հիմքով Է. Գևորգյանին չենթարկել քրեական պատասխանատվության` գողոնը թողնելով նրա տնօրինման ներքո: Արդյունքում, վերը նշված պաշտոնյաների հովանավորության ներքո, Էդգար Գևորգյանը 2019-2020 թվականների ընթացքում Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների տարածքում կայանված ավտոմեքենաներից կատարել է 15 դրվագ գողություն և գողության փորձեր, որոնց վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքում: 2020թ. մարտի 19-ին կատարված դեպքերի առթիվ նյութերի նախապատրաստումը հանձնարարվել է ավագ տեսուչ Հակոբ Հակոբյանին: Վերջինս, սակայն, պարտավոր լինելով այդ դեպքերի բացահայտման համար օրենքով սահմանված կարգով ձեռնարկել համապատասխան քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները և ընդառաջել է Արայիկ Ղազարյանի ու Մկրտիչ Վարոսյանի խնդրանքներին, այն է՝ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթերի կազմմամբ արհեստական հիմքեր է ստեղծել Էդգար Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու համար: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար` Մկրտիչ Վարոսյանին, Արայիկ Ղազարյանին և Անդրանիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Հակոբ Հակոբյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:16 - 25 հունիսի, 2020
Հաստատվեց ծանր հանցագործությունների դեպքում ԴՆԹ-ի արդյունքները ոստիկանությանը տրամադրելու կարգը |armenpress.am|

Հաստատվեց ծանր հանցագործությունների դեպքում ԴՆԹ-ի արդյունքները ոստիկանությանը տրամադրելու կարգը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հաստատեց «Կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված եւ նույնականացված ԴՆԹ բնութագրերի հաշվառում իրականացնելու, ինչպես նաեւ դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը փորձագիտական հիմնարկների կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրամադրելու կարգը»: Ըստ հիմնավորման, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6.2-րդ կետի համաձայն` ոստիկանությունն իրավասու է կենսաբանական ծագում ունեցող հետքերով ծանր և առանձնապես ծանր, ինչպես նաեւ սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու (բացահայտելու) նպատակով իրականացնել կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված և նույնականացված ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) բնութագրերի հաշվառումներ: Նախագծով սահմանվում են ԴՆԹ բնութագրերի հաշվառմանը և փոխանցմանը ներկայացվող պահանջները, նախատեսվում են ԴՆԹ բնութագրերն ոստիկանությանը տրամադրելու, դրանք ԴՆԹ  բազա մուտքագրելու ու համընկնման հարցի պարզման, ԴՆԹ բնութագրերի բազայից տեղեկությունների տրամադրման, ԴՆԹ բնութագրերի պահպանման և ոչնչացմանն  հետ կապված իրավակարգավորումներ, ինչպես նաև կանոնակարգվում են նշված գործընթացում շահագրգիռ պետական մարմինների փոխգործակցության հետ կապված որոշ հարցեր: Նախագիծը նպատակ ունի կարգավորել ԴՆԹ բնութագրերի հաշվառում իրականացնելու, ինչպես նաեւ դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը փորձագիտական հիմնարկների կողմից ՀՀ ոստիկանությանը տրամադրելու հետ կապված իրավահարաբերությունները: Նշված գործընթացի համար լրացուցիչ ֆինանսական ծախսեր չեն պահանջվում, տեխնիկական միջոցների եւ սարքավորումների կարիք չկա, իսկ համապատասխան հաստիքներ  կհատկացվեն ընդհանուր օպտիմալացումից հետո: Արդեն իսկ ստեղծվել եւ փորձարկվել է դատաբժշկական գիտագործնական կենտրոնի հետ էլեկտրոնային պաշտպանված կապը, ինչպես նաեւ ոստիկանության police.am  հասցեում ստեղծվել է բավարար պաշտպանված էլեկտրոնային հասցե: Նախագծի ընդունմամբ կապահովվի ԴՆԹ բնութագրերի հաշվառում իրականացնելու, ինչպես նաեւ դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը փորձագիտական հիմնարկների կողմից ՀՀ ոստիկանությանը տրամադրելու հետ կապված հարաբերությունների կարգավորումը: 
12:37 - 25 հունիսի, 2020
10000 դրամ վճարով 5-րդ աշխատանքային օրը ստանալ նոր նույնականացման քարտ. նոր նախագիծ |hetq.am|

10000 դրամ վճարով 5-րդ աշխատանքային օրը ստանալ նոր նույնականացման քարտ. նոր նախագիծ |hetq.am|

hetq.am: Ոստիկանությունն առաջարկում է կորած նույնականացման քարտի փոխարեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ փախստականի նոր նույնականացման քարտ տրամադրել 5-րդ աշխատանքային օրը, եթե քաղաքացին վճարի 10000 դրամ։ Նշենք, որ անձնագիրը Հայաստանում տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց: Գործող կարգավորումներում՝ քաղաքացին կարող է վճարել 40 000 դրամ և կորած նույնականացման քարտը ստանալ մեկ աշխատանքային օրվա ընթացքում կամ 20.000 դրամ՝ երրորդ աշխատանքային օրը ստանալով։ «Նշված փոփոխությունը հնարավորություն կտա քաղաքացիներին ոչ հրատապ դեպքերում կորած նույնականացման քարտի փոխարեն ստանալ նորը՝ վճարելով ավելի քիչ գումար»,-հայտնել է ոստիկանությունը։ Մեկ այլ նախագծով ոստիկանությունն առաջարկում է օտարերկրյա պետությունում բնակության իրավունք ունեցող անձին Հայաստանի քաղաքացու անձնագիր տրամադրելիս ապահովել նրա՝ ՀՀ քաղաքացու անձնագրի և օտարերկրյա պետությունում բնակության իրավունք տվող փաստաթղթում առկա անհատական տվյալների համապատասխանությունը։ Ոստիկանությունն ընդգծել է, որ այդպես կվերանան երկու փաստաթղթերում առկա անհատական տվյալների անհամապատասխանությունը և անձի նույնացման ժամանակ առաջացող խոչընդոտները։ Ոստիկանության փոխանցմամբ՝ պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ անձինք ձեռք են բերում Հայաստանի քաղաքացիություն՝ չունենալով օտարերկրյա պետության քաղաքացու անձնագիր կամ օտարերկրյա պետության կողմից տրված որոշակի կարգավիճակը հավաստող ճամփորդական փաստաթուղթ /օրինակ՝ փախստականի կամ քաղաքացիություն չունեցող անձի/, սակայն ներկայացնում են որևէ պետության կողմից տրված՝ տվյալ պետությունում բնակության իրավունքը հավաստող փաստաթղթեր։ Օրինակ՝  ԱՄՆ մշտական բնակչի քարտ, որը հնարավորություն է տալիս անձին մշտապես օրինական կարգով բնակվել տվյալ պետությունում, սակայն այն չի համարվում քաղաքացիությունը կամ այլ կարգավիճակը հավաստատող ճամփորդական փաստաթուղթ: «Նշված ձևակերպման պարագայում օտարերկրյա պետության կողմից տրված բնակության իրավունքը և անձը հաստատող փաստաթուղթում առկա տվյալները չեն կարող հիմք ընդունվել ՀՀ քաղաքացու անձնագրում անգլերեն գրառում կատարելիս և գրառումը կատարվում է ՀՀ ազգային ստանդարտին համապատասխան: Արդյունքում՝ անձինք խնդիրներ են ունենում փաստաթղթերում անհատական տվյալների գրելաձևի հետ կապված, քանի որ օտարերկրյա պետությունում տարիներ շարունակ հանդես են եկել այլ տվյալներով, իսկ ՀՀ քաղաքացու անձնագրում նշվում է այլ անհատական տվյալներ, ինչը հնարավորություն չի ընձեռում անձը հաստատող տարբեր տվյալներով փաստաթղթերի առկայության պայմաններում ապահովել անձի նույնացում»,-հայտնել է ոստիկանությունը։
17:13 - 23 հունիսի, 2020
Ոստիկանությունն անցնում է կոշտ վարչարարության․ գիշերը հրավառություն իրականացնողները ենթարկվելու են պատասխանատվության (տեսանյութ)

Ոստիկանությունն անցնում է կոշտ վարչարարության․ գիշերը հրավառություն իրականացնողները ենթարկվելու են պատասխանատվության (տեսանյութ)

Ոստիկանությունը զգուշացնում է Խնջույքներն աղմկոտ ու գունեղ հրավառությամբ եզրափակելը մեր առօրյայի անբաժանելի մասն են։ Օրենքը չի արգելում հրավառություն իրականացնել, բայց այն արգելում է գիշերային ժամերին, երբ անհրաժեշտ է խստագույնս պահպանել լռության կանոնները։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի 180-րդ հոդվածը, ի թիվս լռության պահպանմանը վերաբերող մի շարք կանոնների, սահմանում է, որ «գիշերային ժամանակ՝ ժամը 23-ից 7-ը, հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ` օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) առաջացնում է տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով: Վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում, այս դեպքում` արդեն 200 հազար դրամի չափով: Եթե հրավառությունն իրականացվում է հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցառեստորանային համալիրների, ժամանցի և զվարճանքի վայրերի տնօրինության կողմից, ապա զանցանքն առաջացնում է տուգանքի նշանակում` 300 հազար դրամի չափով։ Վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում, այս դեպքում` 1 միլիոն դրամի չափով։ Ոստիկանությունը լուրջ միջոցներ է ձեռնարկում հրավառությունները կանխելու ուղղությամբ՝ բնակչության շրջանում բացատրական աշխատանքից մինչև հյուրանոցառեստորանային համալիրների տնօրինության հետ հանդիպումներ ու զրույցներ։ Համոզման մեթոդն, ինչ խոսք, արդյունք տալիս է, բայց լռության կանոնների խախտումներ, այնուամենայնիվ, արձանագրվում են, և ոստիկանությունն անցնում է կոշտ վարչարարության՝ չթույլատրվող ժամի հրավառություն իրականացրած անձանց ու տնտեսվարող սուբյեկտներին վարչական պատասխանատվության ենթարկելով։ Հերթական դեպքն արձանագրվեց hունիսի 20-ի կեսգիշերին, Աջափնյակում պարեկող ոստիկանները մարզահամերգային համալիրի աստիճանահարթակի մոտից, հրավառություն կատարելու համար, ոստիկանության Մաշտոցի բաժին են հրավիրել Երևանում բնակվող 33-ամյա մի տղամարդու։ Հրավառություն իրականացնելու փաստով նրա նկատմամբ կազմվել է արձանագրություն։ Հրավառություն իրականացրած անձին հայտնաբերելու համար անհրաժեշտ է օպերատիվ գործել։ Բնակիչներին հորդորում ենք, որ գիշերային ժամերին հրավառության ականատես լինելու դեպքում անմիջապես զանգել ոստիկանություն։ Ոստիկանության ծառայողները արագ կարձագանքեն, ինչը հնարավորություն կտա իրավախախտին հայտնաբերել ու պատասխանատվության ենթարկել։ Հարգելի՛ քաղաքացիներ, պահանջում ենք գիշերային ժամերին չիրականացնել հրավառություն, ինչն անհանգստություն է պատճառում, նույնիսկ վտանգավոր է հարևանությամբ բնակվող տարեցների և փոքրիկների համար։ Բոլոր օրինախախտները ենթարկվելու են պատասխանատվության։
22:14 - 22 հունիսի, 2020
«Հեղափոխության պահապանների» անդամի հանդեպ բռնություն է կիրառվել. 2 ձերբակալված կա

«Հեղափոխության պահապանների» անդամի հանդեպ բռնություն է կիրառվել. 2 ձերբակալված կա

Մի խումբ անձանց կողմից որպես զենք գործադրվող առարկաներով բռնություն է գործադրվել «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամի նկատմամբ, 2 անձ ձերբակալվել է, ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ: Հունիսի 21-ին «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևանի Տիչինա փողոցում մի խումբ անձինք ձեռքերով, ոտքերով և մահակներով ծեծել են իրեն՝ հայհոյանքներ հնչեցնելով իր և ՀՀ վարչապետի հասցեին՝ միաժամանակ վնասելով իրեն պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան: Դեպքի վայրի զննությամբ Տիչինայի փողոցի 3-րդ նրբանցքի հատման վայրում հայտնաբերվել է 2 մահակ: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով (պատժվում է պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով): Նույն օրը վարույթն իրականացնող մարմնին ինքնակամ ներկայացել է 2 քաղաքացի՝ ծնված 1989 և 1990թթ., և հարցաքննվել: Վերջիններս ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) նախատեսված արարք կատարելու կասկածանքով (պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով): Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:15 - 22 հունիսի, 2020
Հայտնի է՝ ում կրակոցներից են սպանվել Գավառի միջադեպի մասնակից, քննիչ Զոհրաբ Պարոնիկյանը եւ Վահե Ավետիսյանը |armtimes.com|

Հայտնի է՝ ում կրակոցներից են սպանվել Գավառի միջադեպի մասնակից, քննիչ Զոհրաբ Պարոնիկյանը եւ Վահե Ավետիսյանը |armtimes.com|

armtimes.com: Գավառի արյունալի միջադեպերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Զոհրաբ Պարոնիկյանը եւ Վահե Ավետիսյանը մահացել են Արմեն Հայթյանի կրակոցների հետեւանքով: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչության քննիչ Արմեն Միքայելյանը՝ ցույց տալով դեպքի վայրից արդեն հայտնի դարձած տեսանյութի կադրերը. «Տեսանյութում երեւում է, որ Պարոնիկյանի ավտոմեքենայի կանգնելուց հետո նրա մեքենայի աջ հատվածին մոտենում է Վահե Ավետիսյանը, կանգնում է նաեւ Արմեն Հայթյանի ավտոմեքենան, եւ կրակահերթ է արձակվում. առաջինը հենց սպանվում է Պարոնիկյանը, ընկնում է գետնին, ապա՝ Վահե Ավետիսյանը:» Միքայելյանի խոսքով՝ Արմեն Հայթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (երկու և ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու համար):  Դատարանի որոշմամբ Հայթյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Զոհրաբ Պարոնիկյանը 2013-14 թվականներին աշխատել է պաշտպանության նախարարությունում՝ որպես քրեագետ մասնագետ. 2014 թվականից ծառայության էր անցել Քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության 5-րդ կայազորում: Մյուս սպանվածը՝ Նորատուսի բնակիչ Վահե Ավետիսյանը, ըստ շրջանառվող տեղեկությունների, Պարոնիկյանի հետ ազգակցական կապ ուներ: Շարունակությունը՝ armtimes.com-ում
16:13 - 22 հունիսի, 2020