Քոչարյանին 2 մլրդ դրամ գրավով ազատելուց հետո դատավոր Արսեն Նիկողոսյանին թիկնապահ է տրամադրվել
 |armtimes.com|
19:05 - 22 հունիսի, 2020

Քոչարյանին 2 մլրդ դրամ գրավով ազատելուց հետո դատավոր Արսեն Նիկողոսյանին թիկնապահ է տրամադրվել |armtimes.com|

armtimes.com: Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելուց հետո Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանին թիկնապահ են տրամադրել:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ասացին, որ Բարձրագույն դատական խորհրդից ստացված գրության հիման վրա ոստիկանությունը ապահովում է Արսեն Նիկողոսյանի անվտանգությունը օրենքով սահմանված կարգով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել