#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Շիրակի մարզպետն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

Շիրակի մարզպետն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)՝ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչներին, որոնք աշխատելու են Շիրակի մարզում։   Ողջունելով դիտորդներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նրանց ներկայությունը և դիտորդական առաքելության դերն այս ընտրություններում․ «Մեզ համար՝ որպես գործող իշխանություն, շատ կարևոր է այս ընտրությունների արդար ու թափանցիկ անցկացումը։ Որպես Շիրակի մարզպետ վստահեցնում եմ, որ ամեն ինչ արվելու է ընտրական գործընթացներում խախտումները բացառելու, ազատ ու օրենքով սահմանված կարգով ընտրություններ անցկացնելու համար։ Պատրաստ եմ լսելու ձեր բոլոր դիտողությունները, համատեղ աշխատանքով կկարողանանք հասնել ցանկալի արդյունքի»։   Դիտորդական առաքելության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Հովհաննես Հարությունյանին անմիջական ու ջերմ ընդունելության համար՝ կարևորելով մարզպետի պատրաստակամությունն ընտրական գործընթացն առանց խախտումների անցկացնելու հանգամանքը։
19:34 - 02 հունիսի, 2021
Ռոբերտ Քոչարյանը ԿԸՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է դատարան |hetq.am|

Ռոբերտ Քոչարյանը ԿԸՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է դատարան |hetq.am|

hetq.am: ՀՀ երկրորդ նախագահ, հունիսի 20-ի ԱԺ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) դեմ երեկ՝ հունիսի 1-ին, դատական հայց է ներկայացրել վարչական դատարան: Քոչարյանը պահանջում է անվավեր ճանաչել ԿԸՀ-ի 2021թ. մայիսի 21-ի՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերով և «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչելու մասին որոշումը։ Նկատի ունենալով, որ Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով գրանցված է ԱԺ 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների պատգամավորության թեկնածու, ԿԸՀ-ն գտել է, որ նրա հեղինակած գրքի պատկերով պաստառներն իրենց բովանդակությամբ ասոցացվում են նախընտրական քարոզչության հետ:  Հիմք ընդունելով այդ հանգամանքը, ԿԸՀ-ն որոշել էր քաղաքացի Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերը և «Հայաստանը կառուցելիս» գրառումը պատկերող պաստառները ճանաչել «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչության հետ ասոցացվող։  
11:47 - 02 հունիսի, 2021
«Քաղաքացու որոշում»-ը ներկայացրել է ընտրական ամբողջական ցուցակը

«Քաղաքացու որոշում»-ը ներկայացրել է ընտրական ամբողջական ցուցակը

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հրապարակել է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրենց ընտրական ամբողջական ցուցակը՝ հիշեցնելով, որ կուսակցության քվեաթերթիկը 17-րդ համարն է։ՔՈ ՍԴԿ-ի ցուցակի առաջին եռյակում են Սուրեն Սահակյանը, Գոռ Հակոբյանը և Իրինա Հովհաննիսյանը։Ամբողջական ցուցակը․1․ Սահակյան Սուրեն Սարգսի 2․ Հակոբյան Գոռ Աշոտի 3․ Հովհաննիսյան Իրինա Պարույրի 4․ Գրիգորյան Կարեն Մարտունու 5․ Սահակյան Հայկ Սամվելի 6․ Մելքոնյան Աստղիկ Արամի 7․ Ավագյան Արթուր Ռաֆիկի 8․ Մանթաշևա Յանա Գեորգիի 9․ Թադևոսյան Արեգ Յուրիի 10․ Իսմաիլյան Երվանդ Արթուրի 11․ Հովհաննիսյան Վլադիմիր Ստեփանի 12․ Դովլաթբեկյան Կարինե Մարտունի 13․ Ներսիսյան Նարեկ Գեղամի 14․ Վարդանյան Արման Ռաֆիկի 15․ Շահազիզյան Վարդիթեր Ժորայի 16․ Մելքոնյան Հայկ Սոսի 17․ Գևորգյան Վահե Արմենակի 18․ Ղևոնդյան Անուշ Անդրոնիկի 19․ Մինասյան Մհեր Սեյրանի 20․ Ալեքսանյան Գևորգ Գուրգենի 21․ Ալեքսանյան Աննա Արտավազդի 22․ Խաչատրյան Թաթուլ Արարատի 23․ Ներսիսյան Լևոն Արայիկի 24․ Չոբանյան Լուիզա Սեդրակի 25․ Ղալումյան Խաչիկ Գնելի 26․ Սահակյան Արա Ժորայի 27․ Սահակյան Անի Սարգսի 28․ Գասպարյան Կարեն Ջիվանի 29․ Օհանյան Արսեն Նորիկի 30․ Ափրիկյան Լուսինե Սերգեյի 31․ Հարությունյան Սուրեն Մարտունի 32․ Շախբազյան Նարեկ Արմենի 33․ Մարտիրոսյան Լուսինե Գեղամի 34․ Ղարաբեկյան Հրանտ Հակոբի 35․ Սարգսյան Գարեգին Արտավազդի 36․ Դավթյան Աննա Ռոբերտի 37․ Պետրոսյան Գրիգոր Ալեքսանդրի 38․ Ղազարյան Արման Հովհաննեսի 39․ Պետրոսյան Լիլիթ Համլետի 40․ Կարապետյան Արթուր Արամիկի 41․ Մարգարյան Միհրան Սուրիկի 42․ Սահակյան Մարինե Հուսիկի 43․ Պետրոսյան Լիպարիտ Գարուշի 44․ Դավթյան Ռոբերտ Սերոբի 45․ Մինասյան Լիանա Գարեգինի 46․ Մանուկյան Վլադիմիր Սիմոնի 47․ Նիկողոսյան Ռաֆայել Վարուժանի 48․ Վարդևանյան Լիլիթ Արարատի 49․ Ավալյան Արտակ Համլետի 50․ Ծատուրյան Սևակ Վազգենի 51․ Դավթյան Հայարփի Ռոբերտի 52․ Սաֆարյան Արամայիս Վիտալիկի 53․ Հովհաննիսյան Սիմոն Մկրտիչի 54․ Հովհաննիսյան Ալիսա Ժիրայրի 55․ Խաչատրյան Արտուշ Լևոնի 56․ Առակյան Սարգիս Թադևոսի 57․ Հարությունյան Էդգար Յուրիի 58․ Սահակյան Էդգար Սամվելի 59․ Եղյան Մարգարիտ Վարուժանի 60․ Սահակյան Հայկ Սարգսի 61․ Թորոսյան Արմեն Կարենի 62․ Կարապետյան Սուսաննա Վարոսի 63․ Նիազյան Դավիթ Սուրենի 64․ Սահակյան Վարդան Սամվելի 65․ Մինասյան Լուսինե Գարեգինի 66․ Թովմասյան Տիգրան Աշոտի 67․ Սահակյան Սարգիս Սուրենի 68․ Ամարյան Լիլիթ Հարությունի 69․ Հարությունյան Լեռնիկ Հրաչի 70․ Հովհաննիսյան Անուշ Վանուշի 71․ Բաղդասարյան Սիրանուշ Ռաֆայելի 72․ Պապիկյան Գոռ Սամվելի 73․ Աճեմյան Մարինե Աշոտի 74․ Մինասյան Դիանա Արմենի 75․ Մանվելիյան Տիգրան Ռաֆայելի 76․ Հովհաննիսյան Դավիթ Հովհաննեսի 77․ Մելքոնյան Արևիկ Վրեժի 78․ Սահակյան Գեորգի Էդուարդի 79․ Խարազյան Սարգիս Գարեգինի 80․ Հարությունյան Լիլիթ Փայլակի 81․ Կարապետյան Վոլոդյա Վարոսի 82․ Բադիշյան Հայարփի Արարատի 83․ Խաչատրյան Աշոտ Սամվելի
21:18 - 01 հունիսի, 2021
Զրո քվե ճգնաժամին․ Քաղաքացու որոշում կուսակցություն

Զրո քվե ճգնաժամին․ Քաղաքացու որոշում կուսակցություն

Երեկ՝ 31․05․2021թ․ տեղի ունեցավ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների մասնակցող կուսակցությունների գրանցումը։ Քաղաքացու որոշում կուսակցության գրանցումը նույնպես հաստատվել է։ Այս մասին տեղեկանում ենք  «ՔՈ» կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունից։ «Պատերազմի ավարտից հետո տևական ժամանակ հանդես ենք եկել ներքին կայունության, համախմբման և ճգնաժամը խաղաղ հանգուցալուծելու օգտին։ Այդ նպատակով առաջարկել ենք ձևավորել չեզոք կառավարություն, որն ընդունելի կլինի բոլոր ճամբարների համար։ Այդտեղ մենք տեսնում էինք մեր մեջքը ուղղելու և այսօրվա մարտահրավերներին պատրաստ և միասնական ներկայանալու հնարավորություն։Ցավոք, քաղաքական ճամբարներն առավելագույնը ստանալու մոլուցքը վեր դասեցին ողջամտության և ուժերի վերականգնման հրամայականից։ Եվ երկիրը ներքաշվեց մի ընտրությունների մեջ, որը կարող է էլ ավելի անկայուն և բևեռացված վիճակ ձևավորել, ընտրությունների արդյունքների լեգիտիմության հարցեր առաջացնել՝ պետությունն առավել խոցելի դարձնելով ճգնաժամերի առաջ։ Այս ընտրություններն ուղիղ հակապատկերն է այն իրավիճակի, որը պահանջում էր ժողովուրդը 2018թ․՝ դնելով քաղաքական համակարգի առողջացման խնդիր։ Այդ պահանջը սպասարկելու օրակարգով ընտրված ուժը համարժեք քայլեր չձեռնարկեց այդ ուղղությամբ և ինքը թաղվեց արատավոր համակարգի բարքերի մեջ՝ առաջնորդվեց բևեռացման, թշնամանքի, թայֆայականության, օլիգարխացման սկզբունքներով։ Անցյալը գաղջ է, ներկան դժգույն, իսկ ապագան, եթե այս համակարգը շարունակի գոյություն ունենալ՝ գորշ։ Այս համակարգի նախկին և ներկա դերակատարներն անգամ չեն խորշում սեփական իշխանությունը գնելու ճանապարհին Հայաստանի ինքնիշխանությունը մանրադրամ դարձնելուց։ Քաղաքացին ու մարդը դուրս է թողնված քաղաքական գործընթացից, և այս ճամբարներն ամեն ինչ անում են, որ շարունակի դուրս մնալ։ Մենք այս ընտրություններին մասնակցում ենք հենց այն նպատակով, որպեսզի հույսը չկորցրած, սեփական երկրի նկատմամբ իրավունքները վերահաստատելուն միտված քաղաքացիները ունենան ընտրելու և իրավիճակը փոխելու հնարավորություն։ Ինքներս տեսնում ենք այդ հնարավորությունը և ամեն ինչ անելու ենք, որ մեր մանկությունը գողացած, պատանեկությունը փչացրած, երիտասարդությունը վատնած քաղաքական համակարգը չգողանա մեր երեխաների ապագան»։
17:10 - 01 հունիսի, 2021
ԱՊՀ դիտորդական խմբում ընդգրկված կլինի շուրջ 70 դիտորդ |armenpress.am|

ԱՊՀ դիտորդական խմբում ընդգրկված կլինի շուրջ 70 դիտորդ |armenpress.am|

armenpress.am: Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեի դիտորդական առաքելություն իրականացնող խումբը սկսել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ կապված իր մոնիթորինգային աշխատանքը: Հունիսի 1-ին այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության խմբի անդամ, ԱՊՀ գործադիր կոմիտեի բաժնի պետ Եվգենի Կոզյակը: «Հենց նոր հանդիպում ունեցանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, և այսօրվանից մեր խումբը սկսել է արտահերթ ընտրությունների անցկացման հետ կապված իր դիտորդական աշխատանքը: Տեղեկացնեմ, որ ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարն է Իլհոմ Նեմատովը, ով ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ-գործադիր քարտուղարն է: Նա կժամանի Հայաստան հունիսի 16-ին, իսկ մինչ այդ մենք որպես երկարաժամկետ դիտորդներ մոնիթորինգ կիրականացնենք ընտրությունների կազմակերպման հետ կապված»,- ասաց Կոզյակը: Նա նշեց, որ ընդհանուր ԱՊՀ դիտորդական առաքելության խմբում ընդգրկված կլինի 70 դիտորդ: «Մենք կիրականացնենք մոնիթորինգ ընտրությունների օրը ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև տարբեր մարզերում: Եվ ընտրությունների ավարտից հետո հաջորդ օրը կհրավիրենք մամուլի ասուլիս, որտեղ դիտորդական առաքելության ղեկավարը և անդամները կներկայացնեն իրենց եզրակացությունները»,- հավելեց Կոզյակը: Հարցին՝ ինչպես են գնահատում արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպչական աշխատանքները, Կոզյակը պատասխանեց, որ սեղմ ժամկետներում շատ մեծ և ծանրաբեռնված աշխատանք է տարվել: «Դուք գիտեք, թե քանի քաղաքական ուժ է մասնակցում ընտրություններին՝ դա շատ է, ուստի ծանրաբեռված աշխատանք է տարվում կազմակերպողների համար»,- եզրափակեց Կոզյակը:
17:04 - 01 հունիսի, 2021
«Արդար Հայաստան» կուսակցությունը հրապարակել է ընտրական ցուցակն ամբողջությամբ

«Արդար Հայաստան» կուսակցությունը հրապարակել է ընտրական ցուցակն ամբողջությամբ

«Արդար Հայաստան» կուսակցությունը հրապարակել է ընտրական ցուցակն ամբողջությամբ․ «1. Նորիկյան Նորիկ Գվիդոնի2. Զորանյան Սարգիս Վլադիմիրի3. Նուրբեկյան ՄարինեՆ Նորիկի 4. Պողոսյան Սամվել Անդրանիկի 5. Տերտերյան Էդուարդ Հայկազի 6. Շահինյան Ադելինա Սամվելի 7. Կարապետյան Դավիթ Մարտիրոսի 8. Հովհաննիսյան Արտակ Գրիգորի 9. Զաքարյան Թերեզա Նորիկի 10. Սիմոնյան Արթուր Նարդոսի 11. Ավանեսյան Արմեն Ավանեսի 12. Ղազարյան Լուսինե Գարուշի 13. Բալոյան Ռուբեն Տիգրանի 14. Եփրիկյան Արմինե Մելսիկի 15. Գալոյան Լևոն Դավիթի 16. Ազիզյան Բեգլար Դերենիկի 17. Մաթևոսյան Միլանա Արթուրի 18. Բարսեղյան Սուքիաս Գագիկի 19. Գևորրգյան Վահե Տարոնի 20. Հակոբյան Լիդա Գագիկի 21. Մեծոյան Գոռ Մուշեղի 22. Խաչատրյան Վալենտին Մեխակի 23. Ալեքսանյան Նարինե Սերյոժայի 24. Վարդևանյան Հովհաննես Վոլոդյայի 25. Վարդանյան Վարդան Ալեքսանի 26. Աբրահամյան Նարինե Արսենի 27. Մանուկյան Ժորա Մանուկի 28. Ստեփանյան Հրաչյա Ռոբերտի 29. Խաչատրյան Արմինե Գագիկի 30. Մեդոյան Լևոն Մարլենի 31. Համբարձումյան Գագիկ Աշոտի 32. Շահինյան Սոնա Էդիկի 33. Ծուղունյան Արմեն Կարապետի 34. Ավետիսյան Աղասի Հրաչիկի 35. Մեժլումյան Մարիաննա Հակոբի 36. Ղարախանյան Վահրամ Մարտիկի 37. Մխիթարյան Դավիթ Յուրիկի 38. Մկրտչյան Սյուզաննա Գագիկի 39. Զարգարյան Վահե Գևորգի 40. Քոչարյան Հովհաննես Անուշավանի 41. Թամազյան Մանե Արմենի 42. Միքայելյան Սոֆի Մարտինի 43. Մարգարյան Սևակ Աշոտի 44. Հովսեփյան Թեհմինե Ռազմիկի 45. Կարապետյան Սամվել Միշայի 46. Ներսիսյան Սոս Հայկի 47. Դավթյան Քնարիկ Գրիգորիի 48. Դալլաքյան Հրայր Սեմյոնի 49. Պետրոսյան Տիգրան Լևիկի 50. Աբրահամյան Սյունե Մանվելի 51. Սերգոյան Ավետիս Քաջիկի 52. Խաչատրյան Աղվան Վարդանի 53. Եգանյան Ագապի Աշոտի 54. Բաղդասարյան Մաթևոս Ավետիսի 55. Հակոբյան Արմեն Մերուժանի 56. Արշակյան Նունե Լավրենտինի 57. Կոշկարյան Սարգիս Մարտիրոսի 58. Հովսեփյան Հրայր Ասատուրի 59. Սարգսյան Անուշ Ավետիքի 60. Սերգոյան Արշակ Քաջիկի 61. Թովմասով Իոսիֆ Լենդրուշի 62. Տերտերյան Նազիկ Շմավոնի 63. Տերտերյան Արթուր Վրեժի 64. Պետրոսյան Սենեքերիմ Լևիկի 65. Բաղդասարյան Մերի Գագիկի 66. Սարգսյան Արմեն Նորիկի 67. Մարկոսյան Սուրեն Սպարտակի 68. Քոսյան Աննա Աշոտի 69. Թումանյան Ավետիք Մխիթարի 70. Բաղդասարյան Նաիրա Գագիկի 71. Մանասերյան Լիլիթ Սերյոժայի 72. Խաչատրյան Լիլիա Ռուդիկի 73. Տերտերյան Տարոն Հայկազի 74. Գասպարյան Աննա Արարատի 75. Հովհաննիսյան Մարինա Զավենի 76. Մուրադյան Շողիկ Պավելի 77. Գրիգորյան Մարիամ Ուսիկի 78. Հովսեփյան Նարինե Լևոնի 79. Մկրտչյան Արամ Աշոտի 80. Գրիգորյան Աննա Արթուրի 81. Մկրտչյան Արտակ Գվիդոնի 82. Գրիգորյան Անժելա Արթուրի 83. Հարությունյան Արտակ Արմենի 84. Ղահրամանյան Նվեր Արշավիրի»։
16:44 - 01 հունիսի, 2021
«Հայաստան» դաշինքի թեկնածուները 156-ն են

«Հայաստան» դաշինքի թեկնածուները 156-ն են

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուների ամբողջական ցուցակը։ Այն ներկայացնում ենք ստորև։ Քոչարյան Ռոբերտ Սեդրակի Սաղաթելյան Իշխան Վաչիկի Գրիգորյան Աննա Արամի Հակոբյան Վահե Ալբերտի Գեւորգյան Արմեն Անդրանիկի Գալստյան Լիլիթ Սերյոժայի Ռուստամյան Արմեն Եզնակի Օհանյան Սեյրան Մուշեղի Վարդանյան Էլինար Սուրիկի Մինասյան Արծվիկ Գարեգինի Ղազինյան Արթուր Գագիկի Վարդանյան Քրիստինե Մարտինի Մանուկյան Գեղամ Ազատի Վարդանյան Աղվան Արշավիրի Խամոյան Ագնեսա Պողոսի Թեւանյան Անդրանիկ Նորիկի Զաքարյան Մխիթար Սուրենի Ստամբուլյան Հռիփսիմե Ասատուրի Սիմոնյան Աշոտ Ժորայի Չարչյան Արմեն Գերասիմի Կիրակոսյան Ելենա Աշոտի Սեդրակյան Դավիթ Մհերի Խաչատուրյան Ալեքսանդր Սերգեյի Կյուրեղյան Արմենուհի Ստեփանի Վարդեւանյան Արամ Պողոսի Ավետիսյան Թադեւոս Էդիկի Եփրեմյան Մարիաննա Սամվելի Սարգսյան Արթուր Լավրենտի Խաչատրյան Արթուր Լեւոնի Մանուկյան Արեգնազ Գուրգենի Նազարյան Գեղամ Արմենակի Առուշանյան Առուշ Գագիկի Կրպեյան Ասպրամ Թաթուլի Գեւորգյան Արգիշտի Նորայրի Դանիելյան Գառնիկ Պավելի Ղազարյան Ռիմա Արտակի Մելքոնյան Ռուբեն Հովհաննեսի Սահակյան Մհեր Սամվելի Պետրոսյան Մարիա Աշոտի Շիրինյան Սայաթ Արշակի Հայրապետյան Ռոբերտ Սամվելի Վարդանյան Արփինե Պետրոսի Ղազարյան Արման Սերյոժայի Սահակյանց Դավիթ Ռոբերտի Գասպարյան  Իրինա Կոնստանտինովնա Մելքոնյան Մհեր Ալբերտի Մադաթյան Միհրդատ Թոմի Նալբանդյան Անժելա Սեդրակի Վարդանյան Գերասիմ Ավետիկի Քոչարյան Լեւոն Ռոբերտի Խերանյան Արմինե Սամվելի Խալաթյան Հայկ Հրանտի Մեղրյան Պետրոս Զինավորի Միրզոյան Հրաչուհի Հրաչիկի Համբարձումյան Գագիկ Սարգսի Կարապետյան Սարգիս Եղիազարի Ավետիսյան Գայանե Արմանի Մսրլյան Էդուարդ Լեւոնի Մանթաշյան Նարեկ Նահապետի Սաղաթելյան Ռիտա Գուրգենի Հակոբյան Սամվել Ռուբիկի Փանոսյան Նորայր Ժորայի Սարգսյան  Գայանե Հրաչյայի Բարսեղյան Տիգրան Տարիելի Սարգսյան Իգոր Թադեւոսի Բզնունի Լիլիթ Սամվելի Սիմոնյան Մուրադ Նահապետի Հարությունյան Հայկազ Արամի Ենգոյան Հասմիկ  Ալեքսանդրի Հախնազարյան Արսեն Հրանտի Արզումանյան Բորիս Վիկտորի Առուստամյան Մելանյա Սարգսի Հովհաննիսյան Ավետիք Սմբատի Գրիգորյան Արմեն Քաջիկի Պետրոսյան Ռուբինա Վարդանի Եղիազարյան Արթուր Ալբերտի Բադյան Գոռ Կառլենի Գասպարյան Միլենա Գարիկի Ասլանյան Էդվարդ Դիմիտրովի Հակոբյան Հակոբ Էդուարդի Եղիազարյան Նոնա Հրաչիկի Համբարյան Յուրի Սերյոժայի Արեվշատյան Լավրիկ Գուրգենի Սահակովա Գայանե Ռոբերտի Նադոյան Վալերիկ Ազիզի Մխիթարյան Արամայիս Թորգոմի Եսայան Յանա Լեւոնի Ղարագյոզյան Ժիրայր Պավելի Մկրտչյան Եղիշե Նվերի Եղիազարյան Աննա Ռոբերտի Մինասյան Սեւակ Սեդրակի Զաքարյան Մելսիկ Արամայիսի Գրիգորյան Օֆելյա Հովհաննեսի Ավետյան Սամվել Օվկիանի Հովհաննիսյան Ալեքսան Մարզպետի Գասպարյան Լիանա Ֆրունզի Փայտյան Արայիկ Սուրենի Բարսեղյան Ռուսլան Ռաֆիկի Հովհաննիսյան Լիլիթ Ալեքսանդրի Հարությունյան Գրիշա Էդիկի Պողոսյան Կարապետ Լեւոնի Աքելյան Գոհար Գառնիկի Դավթյան Տարոն Անաստասի Մխիթարյան Ադամ Վեմիրի Գրիգորյան Ասիա Հեկտորի Դումիկյան Պետրոս Վլադիմիրի Խաչատրյան Հրայր Խաչիկի Եսայան Մարիա Լեւոնի Դանիելյան Վահե Յուրիկի Վարդանյան Արտակ Վալերիայի Հարությունյան Հրածին Կարապետի ՕհանյանԱրթուր Ժորժի Գրիգորյան Արամ Ռաֆիկի Վարդանյան Նունե Անրիի Բադալյան Վիլյամ Ահարոնի Հունանյան Արտաշ Ղազարի Բաբայան Կարինե Յուրիկի Հակոբյան Սամվել Գառնիկի Գրիգորյան Դավիթ Սասունիկի Մելքոնյան Անի Արայիկի Ասատրյան Սասուն Նորիկի Արշակյան Կարեն Արշակի Հովհաննիսյան Սիրանուշ Արշակի Իգիթյան Արծրունի Ներսեսի Հայրապետյան Արման Պապի Մարկոսյան Հայկուհի Արտուշի Ներսիսյան Միքայել Բագրատի Ենոքյան Ռուբիկ Ենոքի Պողոսյան Սուսաննա Վոլոդյայի Գալստյան Կարեն Դերենիկի Գեւորգյան Վարդան Գրիգորի Հովհաննիսյան Կիմա Սամվելի Ղեւոնդյան Նարեկ Հայկի Ներսիսյան Մելիք Աշոտի Գաբրիելյան Սեդա Արտաշեսի Ալեքսանյան Վարդան Արամայիսի Ղուլիջանյան Կարապետ Հայկազի Հարությունյան Նոնա Հրաչյայի Հարությունյան Խորեն Պավելի Սարգսյան Հովհաննես Զավենի Հակոբյան Նաիրա Միքայելի Վիրաբյան Արմեն Սպարտակի Սահակյան Սեդրակ Սուրենի Սարոյան Բաբկեն Ամատունու Բասենցյան Երվանդ Ռուբիկի Ավագյան Էդուարդ Գեւորգի Գալավորյան Ամիրան Վարդգեսի Մելքումյան Գառնիկ Վանյայի Համբարձումյան Միքայել Սահակի Հախինյան Արամ Ժորայի Ղուկասյան Գեվորգ Մարտիկի Միկոյան Արսեն Նորիկի Մանուկյան Մովսես Մանուկի Ջնդոյան Թեմուր Տիտալի Նիկիֆորով Վլադիմիր Վլադիմիրի Միրզոեւա Զեմֆիրա Կիրովի
15:51 - 01 հունիսի, 2021
«Ականատեսը»`ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսների չարաշահման կանխարգելմանը միտված սկզբունքների և չափանիշների մասին

«Ականատեսը»`ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսների չարաշահման կանխարգելմանը միտված սկզբունքների և չափանիշների մասին

«Ականատես» դիտորդական նախաձեռնությունը, ներկայացնում է տեղեկանք ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսների չարաշահման կանխարգելմանը միտված սկզբունքների և չափանիշների մասին։ Այն ներկայացնում ենք ստորեւ։   արձանագրելով ՀՀ ընտրական պատմության ընթացքում վարչական ռեսուրսների չարաշահման պրակտիկան, կարևորելով ԱԺ արտահերթ ընտրություններում բարեվարքության բարձր չափորոշիչների պահպանման անհրաժեշտությունը, ընդգծելով միջազգային լավագույն չափանիշների և ՀՀ օրենսդրության համապատասխան ընտրությունների անցկացման հարցում գործող իշխանության պատասխանատվությունը, հրավիրում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշիքների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և համայնքային այլ կառույցների ու կազմակերպությունների ուշադրությունը՝ հետևելու վարչական ռեսուսների չարաշահման կանխարգելմանը միտված միջազգային և ներպետական օրենսդրության պահանջներին։  Սահմանումներ Կան մի շարք միջազգային փաստաթղթեր, որոնք սահմանում են վարչական ռեսուրսը և առաջարկում սահմանափակել դրա օգտագործումն ընտրական գործընթացներում: Վարչական ռեսուրսների չարաշահման բացառման շուրջ ձևավորված միջազգային սկզբունքները բխում են Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի (այժմ ԵԱՀԿ)՝ 1990 թ․ Կոպենհագենի հանդիպման փաստաթղթից, որի 5․4 կետն ընդգծում է «պետության և քաղաքական կուսակցությունների հստակ տարանջատումը: Մասնավորապես՝ կուսակցությունները չպետք է սերտաճեն պետության հետ»։ Նույն փաստաթղթի 7․6 կետով սահմանվում է, որ քաղաքական կուսակցությունները և կազմակերպությունները պետք է ապահովվեն անհրաժեշտ իրավական երաշխիքներով, որոնք թույլ կտան նրանց մրցել միմյանց հետ օրենքի առջև և իշխանությունների կողմից հավասար վերաբերմունքի պայմաններում։[1] Եվրոպայի Խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» (Վենետիկի) հանձնաժողովի «Ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսի չարաշահման մասին» զեկույցը (2013թ.) տալիս է մի քանի էական սահմանումներ․ «Վարչական ռեսուրսները մարդկային, ֆինանսական, նյութական և այլ ոչ նյութական ռեսուրսներն են, որոնց տիրապետում են իշխող կուսակցությունները, թեկնածուները և քաղաքացիական ծառայողները ընտրությունների ընթացքում՝ հանրային հատվածի աշխատողների, ֆինանսների և այլ բաշխումների հանդեպ իրենց վերահսկողության և հանրային ենթակառուցվածքների հասանելիության բերումով։ Վարչական ռեսուրս է հանդիսանում նաև ընտրված կամ նշանակված պաշտոնյայի՝ իր դիրքից բխող հանրային հեղինակությունը, որը կարող է փաստացիորեն վերածվել քաղաքական և կամ այլ տիպի աջակցության»։[2] «Վարչական ռեսուրսների չարաշահումը քաղաքացիական ծառայողների, ինչպես նաև իշխող կուսակցությունների և թեկնածուների անօրինական գործողությունն է՝ օգտագործելու իրենց պաշտոնեական դիրքը և կապերը պետական ինստիտուտների հետ՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով։ Վարչական ռեսուրսների չարաշահումը անարդար առավելություն է տալիս իշխող կուսակցություններին և թեկնածուներին իրենց մրցակիցների հանդեպ՝ այդպիսով խաթարելով ընտրական գործընթացներում հավասարության սկզբունքը, ինչպես նաև ընտրողի՝ կարծիք ձևավորելու ազատությունը»։[3] Ընտրական գործընթացի ժամանակահատվածը Միջազգային փաստաթղթերում ընտրական գործընթաց է համարվում գործողությունների ավելի լայն շրջանակ, քան ենթադրում են օրենքով սահմանված պաշտոնական նախընտրական քարոզչության ժամկետները, և այն ներառում է, օրինակ՝ ընտրական տեղամասերի կազմակերպումը, ընտրական հանձնաժողովների կազմավորումը, թեկնածուների գրանցումը։[4] Վարչական ռեսուրսներ չչարաշահելու սկզբունքը, հետևաբար, տարածվում է ընտրական գործընթացի ավելի լայն ժամանակահատվածի վրա, քան օրենքով սահմանված պաշտոնական քարոզարշավի ժամկետներն են։ Իշխող կուսակցությունները և թեկնածուները, միջազգային լավ գործելակերպերի ոգուն համապատասխան, պետք է չչարաշահեն վարչական ռեսուրսները ընտրական գործընթացի ողջ ընթացքում։   Հիմնարար սկզբունքներ Վարչական ռեսուրսի չարաշահման կանխարգելման համար գործում են մի շարք հիմնարար սկզբունքներ․ Թափանցիկության և տեղեկատվության ազատության սկզբունքները, մասնավորապես, էական նախապայման են վարչական ռեսուրսների չարաշահման կանխարգելման համար։ Հավասար հնարավորությունների սկզբունքը ևս էական է արդար ընտրական գործընթացի ապահովման համար։ Այն, մասնավորապես, ներառում է կուսակցությունների գրանցման, լրատվամիջոցներով լուսաբանման, կուսակցությունների ֆինանսավորման գործընթացները, ինչպես նաև վարչական ռեսուրսների հավասար հասանելիությունը։ Վերջապես, չեզոքության սկզբունքը, որը պետք է կիրառվի հանրային ծառայողների, ինչպես նաև հանրային կառույցների հանդեպ՝ իրենց գործառույթները իրականացնելիս։[5]   Վարչական ռեսուրսների չարաշահման օրինակներ Վարչական ռեսուրսների չարաշահումն ընդգրկում է նախարարությունների, տարածքային և տեղական հանրային կառույցների      տեխնիկական ռեսուրսների օգտագործումը (օր՝ տրանսպորտային միջոցներ, դահլիճներ, հեռախոսներ) և մարդկային ռեսուրսների (հանրային ծառայողներ, պաշտոնյաներ) ներգրավումը իշխող ուժերի  քարոզչական գործողություններում։ Նման չարաշահումները հանգեցնում են  կուսակցությունների/թեկնածուների միջև անհավասարությանը՝ մասնավորապես իշխող և այլ կուսակցություների/թեկնածուների միջև։ Հատկապես տուժում են խորհրդարանում ներկայացվածություն չունեցող ուժերը։[6] Ըստ «Ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսների չարաշահման կանխարգելման և արձագանքման» վերաբերյալ Վենետիկի կանձնաժողովի և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) համատեղ ուղեցույցի (2016)՝ իշխանությունների կողմից հանրային ծառայողների հանդեպ բանեցված որևէ ճնշում կամ սպառնալիք ևս հանդիսանում է վարչական ռեսուրսի չարաշահում։[7] ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից տարբեր երկրներում ընտրական գործընթացների դիտարկման արդյունքում բացահայտվել են վարչական ռեսուրսների չարաշահման այնպիսի դեպքեր, ինչպիսիք են, օրինակ, ենթակառուցվածքային ծրագրերի իրագործումը նախընտրական շրջանում ընտրողների ձայներ գրավելու համար (Վրաստան), հանրային տրանսպորտի օգտագործումը նախընտրական գովազդի համար (Հայաստան), ուսուցիչների և աշակերտների ներգրավումը քարոզարշավում դասաժամերի ընթացքում (Հայաստան), պետական աշխատողների կողմից քարոզչությունն աշխատանքային ժամերին (Ուկրաինա, Մակեդոնիա, Ադրբեջան, Վրաստան), հանրային ծառայողների վրա ճնշումները քարոզչական միջոցառումներին մասնակցելու կամ այս կամ այն թեկնածուի օգտին քվեարկելու նպատակով (Մակեդոնիա, Վրաստան), քաղաքական հակառակորդների հանդեպ հետապնդումները (Թուրքիա), իշխող ուժի գործունեության անհամաչափ շատ լուսաբանումը պետական հեռուստաընկերությամբ (Ադրբեջան, Բելառուս, Մոնտենեգրո) և այլն։[8] Վարչական ռեսուրսների օրինական կիրառում Կառավարությունը պետք է կարողանա շարունակել իր բնականոն աշխատանքը ընտրական գործընթացների ժամանակահատվածում ևս։ Ընտրությունների շրջանում վարչական ռեսուրսների չարաշահման ռիսկերի առկայությունն ամենևին չի նշանակում, որ վարչական ռեսուրսներ չեն կարող օրինաչափ կերպով օգտագործվել պետական ինստիտուտների բնականոն գործունեության համար։ Ընտրական գործընթացների շրջանում վարչական ռեսուրսների օրինական կիրառումը դրանց չարաշահումից տարբերելու համար միջազգային պրակտիկայում որպես հիմք է ընդունվում ժամանակացույցը։ Այսպես` ընտրված կամ նշանակված պաշտոնյայի կողմից վարչական ռեսուրսի կիրառումը համարվում է օրինաչափ, եթե գործողությունը (օր.՝ հանրային շինությունների բացման արարողություն, նոր հանրային շինարարական աշխատանքերի մեկնարկ, հանրային ոլորտի աշխատողների աշխատավարձի և նպաստների բարձրացում) բխում է երկարաժամկետ ծրագրից, ինչպես օրինակ՝ նախանշված է եղել ֆինանսական տարվա սկզբին կամ օրենսդիրի նստաշրջանի սկզբին, պաշտոնը ստանձնելու սկզբին։ Նման գործողությունների արդյունքները չպետք է տեսանելի լինեն ընտրական գործընթացի ժամանակահատվածում, իսկ, օրինակ, հանրային նոր շինություների բացման հաճախականությունը նախընտրական շրջանում չպետք է տարբերվի ոչ ընտրական ժամանակահատվածից, և հակառակը, ընտրական գործընթացի ժամանակահատվածում դեռևս քարոզչությունից առաջ չնախատեսված նոր ծրագրերի և գործողությունների նախաձեռնումը պետական բյուջեի միջոցների ներգրավմամբ և/կամ սոցիալական աջակցության տրամադրումն ընտրողների որևէ խմբի կարող է որակվել որպես վարչական ռեսուրսի չարաշահում։[9] Քաղաքական կամքի և բարի կամքի դրսևորման սկզբունքը Ընտրական գործընթացների բնագավառում աշխատող միջազգային կառույցները կոչ են անում իրենց անդամ-պետություններին վարչական ռեսուրսների չարաշահումը կանխելու նպատակով ազգային օրենսդրության մեջ ներառել այնպիսի կարգավորումներ, որոնք հստակ տարանջատում կդնեն մի կողմից պետական հաստատությունների և հանրային ծառայողների բնականոն աշխատանքի, մյուս կողմից` նախընտրական քարոզչական գործողությունների միջև, կպաշտպանեն հանրային ծառայողներին հնարավոր ճնշումներից, վերահսկողություն կսահմանեն հանրային ֆինանսների և կուսակցությունների նախընտրական քարոզչության ֆինանսավորման նկատմամբ, կնախատեսեն պատժի մեխանիզմներ։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ շատ պետությունների օրենսդրական կարգավորումներ վարչական ռեսուրսների կիրառման վերաբերյալ հիմնականում թերի են և/կամ չափազանց ընդհանուր, որպեսզի արդյունավետ լուծում տան վարչական ռեսուրսների չարաշահման կոնկրետ դեպքերին։ Երբեմն էլ, օրենսդրական կարգավորումները բարդանում են, քանի որ սահմանափակումները կարող են հակասել այլ իրավունքներին։ Միջազգային չափանիշները ենթադրում են, որ օրենսդրական կարգավորման բացակայության պայմաններում իշխանությունները պետք է առաջնորդվեն էթիկայի սկզբունքներով՝ երաշխավորելով խաղի հավասար պայմաններ բոլոր քաղաքական մրցակիցների միջև։  Պետությունը պարտավորություն ունի պաշտպանելու այդ սկզբունքները, քանի որ վարչական ռեսուրսների չարաշահումը ընտրական գործընթացի շրջանում կարող է խաթարել ժողովրդավարական և սահմանադրական պետության հիմնարար պահանջները։ Ուստի իշխանությունների քաղաքական կամքը, ապահովելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ՝ էական է։ Ժողովրդավարական և օրենքի գերակայության պետությունը ենթադրում է համընդհանուր արժեքներ, հավասար կանոնների քաղաքական և իրավական մշակույթ, որտեղ հանրային ծառայողները և քաղաքական գործիչերը (հատկապես իշխող) ոչ միայն առաջնորդվում են օրենքով, այլև ձգտում են պահպանել էթիկայի բարձր չափանիշներ։[10] Նման պրակտիկա կա, մասնավորապես, սկանդինավյան երկրներում, որտեղ նախընտրությունը տրվում է ոլորտի ինքնակարգավորմանը՝ քաղաքական ուժերի միջև ջենթլմենական համաձայնության և հավասարության սկզբունքները կամավոր կերպով պահպանելու միջոցով։ Ներպետական օրենսդրություն ՀՀ գործող Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածը նախատեսում է նախընտրական քարոզչության սահմանափակումները՝ ներառյալ վարչական ռեսուրսի օգտագործման մասով:  Մասնավորապես, արգելվում է նախընտրական քարոզչություն կատարելը, ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը, նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային և կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսները, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների, օգտագործելը՝ նույն հոդվածում թվարկված անձանց և հանրային ծառայության մեջ գտնվողներին:   Ազգային ժողովի պատգամավորին և անմիջականորեն ընտրողների կողմից ընտրված համայնքների ղեկավարներին և ավագանու անդամներին չի արգելվում քարոզչություն կատարելը կամ քարոզչական նյութ տարածելը` բացառելով 23-րդ հոդվածի 1-ին մասում նշված վարչական ռեսուրսների օգտագործումը: Ընտրական օրենսգրքի նույն հոդվածով սահմանվում են նաև հանրային ծառայության մեջ գտնվող՝ ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների նախընտրական քարոզչության իրականացման առանձնահատկությունները: Դրան զուգահեռ, ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ (ՎԻՎ) և ՀՀ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներ նախատեսում են վարչական և քրեական պատասխանատվություն վարչական ռեսուրսի չարաշահման մի շարք դրսևորումների  համար: Մասնավորապես՝ ՎԻՎ օրենսգրքի 40.8-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է սահմանված քարոզչություն իրականացնելու իրավունք չունեցող անձի կողմից նախընտրական քարոզչություն իրականացնելու կամ նախընտրական քարոզչության նպատակով վարչական ռեսուրսը օգտագործելու համար:  Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական սուբյեկտների լիազորությունները խոչընդոտելու համար,  Քրեական օրենսգրքի 149.1 հոդվածի 2-րդ մասը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելու կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու համար,  Քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածը՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու, հավաքին մասնակցելուն հարկադրելու կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար՝ ինչը կատարվել է հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից իր ծառայողական ենթակայության կամ վերահսկողության ներքո գտնվող հանրային ծառայողի կամ պայմանագրային հիմունքներով աշխատող այլ անձի նկատմամբ: Քրեական օրենսգրքի 308-րդ և 309-րդ հոդվածներով պատասխանատվություն է նախատեսվում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու համար և վարչական ռեսուրսի չարշահման որոշ դեպքեր կարող են ստանալ նման որակում այն պարագայում, երբ պաշտոնատար անձի գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի 300-պատիկի (պաշտոնեական լիազորությունների չարաշահման պարագայում) կամ 500-պատիկի (պաշտոնեական լիազորությունների անցման պարագայում) չափով):
14:25 - 01 հունիսի, 2021
Նաիրա Զոհրաբյանի մասնակցությամբ կհիմնվի «Ընտրությունների վերահսկման կոմիտե»

Նաիրա Զոհրաբյանի մասնակցությամբ կհիմնվի «Ընտրությունների վերահսկման կոմիտե»

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ստեղծվելու է «Ընտրությունների վերահսկման կոմիտե»՝ արտահերթ ընտրություններում թե՛ նախընտրական ու հետընտրական գործընթացների նկատմամբ պատշաճ հանրային վերահսկողություն իրականացնելու համար։   «Հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններն ունեն բացառիկ կարևորություն ոչ թե մեր Հայրենիքի զարգացման, այլ բուն գոյության տեսանկյունից։ Մեր երկրում երբեք որևէ ընտրական գործընթաց չի հանգել «լինել-չլինելու» երկընտրանքի։ Այս առումով թե՛ բուն ընտրության և թե՛ նախընտրական ու հետընտրական գործընթացների նկատմամբ պատշաճ հանրային վերահսկողությունը ձեռք է բերել հատուկ նշանակություն։ Վերոգրյալը նկատի ունենալով և իշխանությունների նկատմամբ տարբեր ձևաչափերով հանրային վերահսկողության մեր փորձը հաշվի առնելով՝ մենք, հինգ հանրային գործիչներս, որոշել ենք համատեղել մեր ջանքերն ու հիմնել «Ընտրությունների վերահսկման կոմիտե»։ Կոմիտեի ծրագրերի և աշխատանքների վերաբերյալ հունիսի 2-ին ժամը 12։00-ին Opera Suite Hotel-ում հանդես կգանք մամուլի ասուլիսով։ Հասցե՝ Ռաֆայել Լեմկին 1/3, մուտքը՝ Բաղրամյան պողոտայից։ Ռուբեն Մելիքյան, իրավապաշտպան Նաիրա Զոհրաբյան, ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Նարեկ Սամսոնյան, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Աղասի Ենոքյան, «Մեդիապաշտպան» նախաձեռնության ղեկավար Անահիտ Սարգսյան, փաստաբան», - նշել է պատգամավորը։
14:11 - 01 հունիսի, 2021
«Արդար Հայաստանը»-ն ընտրվելու դեպքում խոստանում է անցնել կիսանախագահական կառավարման համակարգի

«Արդար Հայաստանը»-ն ընտրվելու դեպքում խոստանում է անցնել կիսանախագահական կառավարման համակարգի

«Արդար Հայաստանը» կուսակցությունը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում խոստանում է անցկացնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե և փոխել երկրի կառավարման համակարգը: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը: Նա նախ ներկայացրեց  «Արդար Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին 30 ներկայացուցիչներին, ապա՝ հրապարակեց նախընտրական ծրագրից 21 կետ, որոնք վերաբերում են երկրի կառավարման համակարգին, անվտանգության համակարգին, դատաիրավական համակարգին: «Արդար Հայաստան» կուսակցությունը պաշտոնապես հայտարարում է, որ հաջողության հասնելու դեպքում 1 տարվա ընթացքում անցկացնելու ենք սահմանադրական փոփոխությունների հանրաքվե և վերականգնելու ենք կիսանախագահական կառավարման համակարգը: Երկրորդ՝ սահմանադրական փոփոխությունների արդյունքում լուծարելու ենք Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները՝ փոխարենը ստեղծելով Գերագույն դատարան՝ դրան վերապահելով նաև սահմանադրական արդարադատության իրականացման իրավասություն»,-ասաց կուսակցության նախագահը: Կուսակցությունը խոստանում է նաև ընտրվելու դեպքում 2 տարվա ընթացքում իրականացնել 2016 և 2020 թվականների պատերազմների անաչառ քննություն: Նորիկյանն առաջիկա խորհրդարանական ընտրությունները լավ հնարավորություն համարեց՝ էապես  բարելավելու պետական կառավարման արդյունավետությունը, վերացնելու քաղաքական կոռուպցիան, կայացնելու իրապես անկախ ու արդար դատական համակարգ: Նա գնահատականներ տվեց նախկին ու ներկա իշխանություններին, անդրադարձավ նաև այլ քաղաքական ուժերի: «Քանի չենք ստեղծել արդար հասարակություն, արդար Հայաստան, երբեք չենք ստեղծի իրապես ինքնիշխան ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն»,-ասաց Նորիկյանը: Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: «Արդար Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է առաջին համարի ներքո:
21:53 - 31 մայիսի, 2021
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակն ամբողջությամբ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակն ամբողջությամբ

Այսօր ավարտվեց հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում կուսակցությունների եւ դաշինքների գրանցման ժամկետը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության ամբողջական ցուցակն ունի հետևյալ տեսքը․ 1.Փաշինյան Նիկոլ Վովայի 2.Միրզոյան Արարատ Սամվելի 3. Մակունց Լիլիթ Կամոյի 4. Պապիկյան Սուրեն Ռաֆիկի 5. Սուքիասյան Խաչիկ Ալբերտի 6.Նազարյան Լենա  7. Սիմոնյան Ալեն Ռոբերտի 8.Պետրոսյան Ռոմանոս Վանիչկայի 9. Դավոյան Արփինե Հրահատ 10. Թորոսյան Արսեն  11. Հարությունյան Արայիկ 12. Բաղդասարյան Նազելի  13. Ռուբինյան Ռուբեն Կարապետի 14.Արսենյան Գուրգեն 15. Ավանեսյան Անահիտ  16. Մելքոնյան Գագիկ 17. Արշակյան Հակոբ 18. Տիգրանյան Հերիքնազ  19. Կոնջորյան Հայկ  20. Փամբուխչյան Արմեն  21.Ջուլհակյան Արուսյակ  22. Աղաջանյան Էդուարդ  23. Քոչարյան Անդրանիկ  24. Կարապետյան Մարիա  25. Թունյան Բաբկեն  26. Թորոսյան Շիրակ  27.Վարդանյան Ծովինար  28. Հովակիմյան Վահագն Միսակի 29. Պապոյան Գևորգ  30. Գրիգորյան Հռիփսիմե 31. Խաչատրյան Վիգեն  32.Վարդանյան Վլադիմիր 33.Գասպարյան Դիանա  34. Սանոսյան Գնել 35. Մաթևոսյան Համբարձում  36. Ղազարյան Սոնա  37. Խաչատրյան Արամ  38. Հարությունյան Հովհաննես  39. Բաթոյան Զարուհի 40.Գրիգորյան Արարատ  41. Գևորգյան Դավիթ 42. Ստեփանյան Լիլիթ  43. Համբարձումյան Կարեն  44.Գաբրիելյան Վիլեն  45. Գալստյան Մերի  46. Գաբրիելյան Սիսակ  47. Խաչատրյան Արմեն  48.Գասպարյան Տաթևիկ  49. Հակոբյան Վաղարշակ  50.Սարգսյան Հայկ  51. Մանավազյան Արուսյակ Լևոնի 52. Բագրատյան Սերգեյ  53. Մկրտչյան Նարեկ  54. Ղազարյան  Թագուհի  55. Հակոբյան Հրաչյա  56. Ասատրյան Մաթևոս  57.Բադալյան Լուսինե  58. Ղալումյան Վահե  59. Թևոնյան Սեդրակ  60. Պողոսյան Քրիստինե  61.Մովսիսյան Սերգեյ  62. Եղոյան Արման  63. Ղազարյան Ալխաս  64. Սարգսյան Տրդատ  65.Մկրտչյան Արեն  66. Ղազարյան Մարինա Կամոյի 67. Զեյնալյան Նարեկ  68. Մանուկյան Արթուր  69. Բեղլոյան Անուշ 70. Աղազարյան Հովիկ  71. Բաբայան Նարեկ Սամվելի 72. Պալյան Էմմա  73. Ասլանյան Հակոբ  74. Սիմիդյան Հակոբ  75. Մինասյան Լիլի  76. Գրիգորյան Նարեկ 77. Ալեքսանյան Վահագն  78. Հակոբյան Հասմիկ Արմենի 79.Ղահրամանյան Նարեկ  80.Դանիելյան Դավիթ Հրանտի 81.Պողոսյան Մարիամ Աշոտի 82.Դավթյան Արթուր  83.Խանդանյան Սարգիս 84.Հունանյան Հռիփսիմե Տարիելի 85. Ծիրունյան Հայկ  86. Թումասյան Միքայել Էդուարդի 87. Կիրակոսյան Լիլիթ Իշխանի 88. Հակոբյան Էդգար Ռուբիկի 89.Մկրտչյան Ռազմիկ Սամվելի 90.Եղիազարյան Գայանե Արտյոմի 91.Սարուխանյան Կարեն 92. Առուշանյան Դավիթ Վոլոդյայի 93. Քլոյան Անուշ Սարգիսի 94. Պարսիլյան Տիգրան Սերյոժայի 95.Կարապետյան Դավիթ Գուրգենի 96.Ղազարյան Արմենուհի Նշանի 97.Մնացականյան Աշոտ Վաղարշակի  98. Ավետիսյան  Ալեքսանդր  99. Ազարյան Ջուլիետա Հովսեփի 100. Օրդուխանյան Արշակ Գևորգի 101.Մեհրաբյան Արտյոմ Ղուկասի 102. Այվազյան Էսթեր Գագիկի 103. Օհանյան Վանիկ Ղուկասի  104. Զարոյան Վահան Հայկի 105. Ակմակչյան Լուսինե Սամվելի 106. Ստեփանյան Հայկ Վարուժանի 107. Պետրոսյան Արսեն Հովհաննեսի 108. Քարամյան Արմինե Մանուկի 109.Զախարյան Դավիթ Վարդանի 110. Գրիգորյան Կարեն  111. Գրբոյան Սիրան Վազգենի 112. Մկրտչյան Հայկ 113. Գուլյան Հարություն Հովսեփի 114. Հարությունյան Մարիամ Արտաշի 115. Սմբատյան Արման Արմենի 116. Պողոսյան Ներսես Միքայելի 117. Հարությունյան Քնարիկ Համլետի 118. Նազարյան Արսեն Գարեգինի 119. Բաբայան Գևորգ Հայկի 120. Սուքիասյան Մելինե Գագիկի 121. Շահինյան Հայկ Միխայիլի 122. Խաչատրյան Վահրամ Աշոտի 123. Սինորյան Նատալյա Արամի 124. Բոշյան Արման Արամի 125. Լևոնյան Լևոն Գագիկի 126. Սահակյան Աննա Սուրիկի 127. Աբրահամյան Ասքանազ  128. Մկրտումյան Սասուն Ալբերտի 129. Իսկանդարյան Նարինե Սարդարի 130. Հակոբյան Արտակ Ավետիքի 131. Դավուդյան Տիգրան  132. Գևորգյան Նունե Կազբեկի 133. Հովհաննիսյան Սուրեն Մկրտիչի 134. Պետրոսյան Տիգրան Խաչատուրի 135. Ստեփանյան Նարինե Հովհաննեսի 136. Մկրտչյան Վահագն Սեյրանի 137. Ենգիբարյան Գագիկ Բեջանի 138. Համբարյան Կարինե Վոլոդյայի 139. Ազիզյան Նարեկ Ալեքսանի 140. Սարգսյան Սերոբ Սմբատի 141. Մելքոնյան Նելլի Ռազմիկի 142. Աֆանդյան Ռոբերտ Միքայելի 143. Ենգիբարյան Վիկտոր 144. Բեգլարյան Հայկանուշ Խորենի 145. Սարգսյան Կարեն Վահանի 146. Դումանյան Վահրամ  147. Համբարյան Ալլա Ֆիրդուսու 148. Կարապետյան Լիլիթ Գագիկի 149. Ենգոյան Սարգիս  150. Ակունց Դիանա Սամվելի 151. Գևորգյան Հայկ Հերբերտի 152. Սարգսյան Գարիկ Մնացականի 153. Երեմյան Ռուզաննա Գրիգորի 154. Մխչյան Կարապետ  155. Անտոնյան Լիլիթ  156. Քերոբյան Վահան 157. Հայրապետյան Մխիթար  
19:19 - 31 մայիսի, 2021
Մինչև քարոզարշավի մեկնարկը քարոզչություն անելը օրենքի խախտում չէ

Մինչև քարոզարշավի մեկնարկը քարոզչություն անելը օրենքի խախտում չէ

Հունիսի 7-ին կմեկնարկի խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 18-ը ներառյալ։ Այս ժամանակահատվածում ընտրությունների մասնակից ուժերի համար կստեղծվեն հնարավորինս հավասար պայմաններ քարոզչություն իրականացնելու համար։ Սակայն այս օրերին իրենց համակիրների հետ հանդիպում են անցկացրել և քարոզչություն են իրականացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային-Ժողովրդավարակ Բևեռ» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը և «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինքը։ Այս հանդիպումները երբեմն մեկնաբանվում են օրենքի խախտման կոնտեքստում՝ նկատի ունենալով, որ մինչև քարոզարշավի մեկնարկը քարոզչություն իրականացնելը օրենքի խախտում է։  Հայաստանում ընտրություններն անցկացվում են համաձայն ՀՀ Սահմանադրության և ՀՀ ընտրական օրենսգրքի։ Օրենսգիրքի 19-րդ հոդվածը սահմանում է նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները, համաձայն որի, նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու կանոնները: Այսինքն՝ քարոզարշավի համար ֆիքսված ժամանակահատվածը նախատեսված է քարոզչությունը հավասար պայմաններում և հավասար ռեսուրսներով իրականացնելու համար, որպեսզի այն կուսակցությունները, որոնք այլ կուսակցությունների համեմատ ավելի քիչ ռեսուրսներ ունեն, կարողանան իրենց ծրագրերը ներկայացնել ընտրողներին։ ՀՀ ընտրական օրենսգրքի նույն՝ 19-րդ հոդվածը սահմանում է, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը: Հետևաբար մինչև օրենսգրքով սահմանված քարոզարշավի մեկնարկը իրականացված քարոզչությունը չի համարվում օրենքի խախտում, քանի որ այդ մասով որևէ բան նախատեսված չէ։ Նախընտրական քարոզչության մեկնարկը կուսակցությունների ընտրական գործընթացում գրանցվելու վերջին օրվանից սկսած 7-րդ օրն է, ավարտվում է քվեարկության օրվանից մեկ օր առաջ։ Պաշտոն զբաղեցնող թեկնածուների նախընտրական քարոզչության սահմանափակումները Այնուամենայնիվ քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող, պետական կամ համայնքային ծառայող հանդիսացող թեկնածուները քարոզչություն իրականացնելիս սահմանափակված են օրենքով։ Համաձայն օրենսգրքի 23-րդ հոդվածի՝ պաշտոնատար անձանց արգելվում է պաշտոնեական լիազորությունները ծառայեցնել քարոզարշավ իրականացնելիս։  Այսինքն՝ պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են քարոզարշավն իրականացնել ոչ աշխատանքային ժամերին և օրերին, ինչպես նաև չեն կարող օգտվել նրանց հատկացված ծառայողական տրանսպորտային միջոցներից։ Վերջինի դեպքում բացառություն են հատուկ պետական պաշտպանության տակ գտնվող անձինք՝ այդ թվում նախագահը, ԱԺ նախագահը և վարչապետը, որոնք կարող են քարոզչություն իրականացնելիս օգտվել ծառայողական մեքենայից։ Ամփոփելով՝ ևս մեկ անգամ նշենք, որ նախընտրական քարոզարշավի համար հատկացվող ժամանակահատվածը նախատեսված է բոլոր կուսակցությունների և թեկնածուների համար հավասար պայմաններ ստեղծելու համար։ Այն չի սահմանափակում մինչև քարոզարշավն իրականացվող քարոզչությունը, հետևաբար մինչև քարոզարշավի մեկնարկը կուսակցություններն ու թեկնածուներն ազատ են անհավասար պայմաններում իրականացնել քարոզչություն։ Նարեկ Մարտիրոսյան
17:56 - 31 մայիսի, 2021
Հայտնի են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քվեաթերթիկների համարները

Հայտնի են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քվեաթերթիկների համարները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր վիճակահանության միջոցով որոշվեց, թե հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների ընթացքում որ քաղաքական ուժը որ համարի ներքո է հանդես գալու: Այսպես՝  1. «Արդար Հայաստան» կուսակցություն 2. ՀԱԿ 3. «Քաղաքացիական պայմանագիր» 4. «Զարթոնք ազգային քրիստոնեական» կուսակցություն 5. «Ազատություն» կուսակցություն 6. «Պատիվ ունեմ» դաշինք 7. «Միասնական հայրենիք» կուսակցություն 8. «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն 9. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն 10. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն 11. «Հանրապետություն» կուսակցություն 12. «Հայոց հայրենիք» կուսակցություն 13. «Ազատ հայրենիք» դաշինք 14. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 15. «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն 16. «5165» շարժում-կուսակցություն 17. «Քաղաքացու որոշում» կուսակցություն 18. «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինք 19. «Ազգային օրակարգ» կուսակցություն 20. «Վերելք» կուսակցություն 21. «Ազատական» կուսակցություն 22. «Հայոց արծիվներ միասնական» կուսակցություն 23. «Հայաստանի եվրոպական» կուսակցություն 24. «Հայաստան» դաշինք 25. «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցություն 26. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն
17:54 - 31 մայիսի, 2021
ՀՌՀ-ն ԶԼՄ-ներին կոչ է արել ապահովել հավասար պայմաններ արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի համար |armenpress.am|

ՀՌՀ-ն ԶԼՄ-ներին կոչ է արել ապահովել հավասար պայմաններ արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի համար |armenpress.am|

armenpress.am: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն է տարածել՝ իր կարգավորման ներքո գործող լրատվամիջոցներին կոչ անելով անշեղորեն հետևել ՀՀ «Ընտրական օրենսգրքի», «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի, Հանձնաժողովի ներկայացրած նախընտրական քարոզչության գնահատման մեթոդաբանության պահանջներին, որոնք կապահովեն հավասար պայմաններ առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքներին։ Հանձնաժողովը դիմել է նաև նաև ընտրոթյուններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին, իրավապահ մարմինների ներկայացուցիչներին ապահովել տեղեկատվություն ստանալու մատչելիությունը՝ օպերատիվ կերպով ու ամբողջակական ծավալով, հարգանքով վերաբերվել լրագրողների ու լրատվամիջոցների գործունեությանը: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տարածած հայտարարությունը ստորև. «Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի Հանրապետությունում և մեդիայում տիրում է անառողջ մթնոլորտ՝ լի փոխադարձ վիրավորանքներով, ապատեղեկատվությամբ, մանիպուլյացիաներով ու ագրեսիվ բովանդակությամբ։ Տեղեկատվությունը դարձել է միջոց, ինչը միտումնավոր խտացնում է առկա պարտվողական և խուճապային տրամադրությունները ու գրգռում հանրությանը: Մեդիա դաշտը վերածվել է առանց կանոնների և անսկզբունք մարտարվեստի, որտեղ առաջնայինը ամեն գնով հաղթելու, մրցակցին ոչնչացնելու մոլուցքն է, ոչ թե ծրագրերի, գաղափարների ու տեսլականների ազատ շրջանառությունը։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դիմում է տեսալսողական ծառայություններ մատուցող բոլոր ընկերություններին, հորդորելով, որ այս բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում նրանց գործունեությունը ստեղծի ոչ թե նոր բաժանարար գծեր ու դառնա տարբեր քաղաքական ուժերի ու ֆինանսական խմբերի կցորդ, այլ նպաստի հանրային և քաղաքացիական համերաշխությանը: Հանձնաժողովը կոչ է անում իր կարգավորման ներքո գործող լրատվամիջոցներին անշեղորեն հետևել ՀՀ «Ընտրական օրենսգրքի», «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի, Հանձնաժողովի ներկայացրած նախընտրական քարոզչության գնահատման մեթոդաբանության պահանջներին, որոնք կապահովեն հավասար պայմաններ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքներին։ Հանձնաժողովը նաև ակնկալում է, որ հեռարձակողները կառաջնորդվեն լրագրողական մասնագիտական վարքականոնների ստանդարտներով, որոնց թվում են ստացված ինֆորմացիայի ստուգումը, անաչառությունը, հանրային շահերին ծառայելը: Հանձնաժողովը ևս մեկ անգամ ցանկանում է լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ խոսքի ազատությունը չի սահմանափակվում միայն լրատվամիջոցների ազատությամբ: Այն իր մեջ ներառում է նաև բոլոր ինստիտուտների, քաղաքական և հասարակական կազմակերպությունների ու անհատների արտահայտվելու ազատությունը։ Մեդիան այն հնարավորությունն է, որը կարող է հանրության լայն շերտերին հասցնել իրենց կարծիքները, տեսակետները, քննադատությունը։ Իսկ երբ լրատվամիջոցները դառնում են ոչ թե ազատ ու բազմազան խոսքի հարթակ՝ նեղացնելով կարծիքների ու տեսակետների հնարավորությունը, վերածվում են քարոզչական հարթակների։ Այդպիսի մարտավարությունը չի կարող բխել հանրային շահից և համահունչ չէ խոսքի ազատության հիմնարար սկզբունքներին։ Հաշվի առնելով այդ իրողությունները, հանձնաժողովը կոչ է անում նախընտրական այս ժամանակահատվածում չառաջնորդվել սեփական համակրանքներով ու հակակրանքներով, ապահովել բազմակարծությունը, օրենսդրությամբ սահմանված պատասխանի ու հերքման հնարավորությունը: Հանձնաժողովը դիմում է նաև ընտրոթյուններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին, պատգամավորության թեկնածուներին, նախընտրական շտաբների աշխատակիցներին, ընտրական հանձնաժողովների անդամներին, դիտորդներին, իրավապահ մարմինների ներկայացուցիչներին ապահովել տեղեկատվություն ստանալու մատչելիությունը՝ օպերատիվ կերպով ու ամբողջակական ծավալով, հարգանքով վերաբերվել լրագրողների ու լրատվամիջոցների գործունեությանը: Հանձնաժողովը օգտագործելու է Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված իր լիազորությունները, կարգավորման գործիքակազմը քարոզարշավի ընթացքում ու ընտրություներից հետո հեռարձակող ընկերությունների աշխատանքը վերահսկելու ու կարգավորելու համար»։
14:22 - 31 մայիսի, 2021
Փորձ է արվում ստեղծել կեղծ հիմքեր՝ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբների օրինական գործունեությունը խոչընդոտելու համար․ Վարդևանյան

Փորձ է արվում ստեղծել կեղծ հիմքեր՝ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբների օրինական գործունեությունը խոչընդոտելու համար․ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը  հայտարարություն է տարածել․ «Ինչպես զգուշացնում էինք` սկսվեցին անհասկանալի ծագման և իշխանական լրատվամիջոցներով որոշակի նյութերի հրապարակում ուղղված «Հայաստան» դաշինքի վարկաբեկմանը: Ավելին` ստացվում են նաև տեղեկություններ, որ նույնիսկ որոշ անձինք ներկայանալով իբր «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ` գումարային առաջարկներ են անում: Մեկ անգամ ևս պաշտոնապես հայտարարում եմ, որ նմանատիպ որևէ երևույթ կամ արարք առնչություն չունի «Հայաստան» դաշինքի հետ։ Վստահեցնում եմ՝ խիստ հետևողական ենք լինելու, որ սադրիչները և իրենց կազմակերպիչները պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Այս ամենով փորձ է արվում ստեղծել շինծու, կեղծ հիմքեր «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբերի օրինական գործունեությունը խոչընդոտելու համար: Վերահաստատում եմ նախորդ   վստահեցումս, որ  նմանատիպ ցանկացած փորձին հաջորդելու են իրավական կոշտ մեխանիզմների գործադրում: Հրավիրում ենք միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունը»։
13:35 - 31 մայիսի, 2021