ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Ոստիկաններն արտակարգ դրության կանոնները խախտելու փաստերով կազմել են 25 697 արձանագրություն

Ոստիկաններն արտակարգ դրության կանոնները խախտելու փաստերով կազմել են 25 697 արձանագրություն

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով ՀՀ ոստիկանության ծառայողները կազմել են 25 697 արձանագրություն, իսկ հունիսի 8-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 606 դեպք։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 25697 արձանագրություն, իսկ հունիսի 8-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 606 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։Ուժեղացված ռեժիմով ծառայության շրջանակներում հանրապետության ողջ տարածքում տեղակայվել են հսկիչ-անցակետեր։ Մայրաքաղաքում տեղակայված անցակետերը, ըստ անհրաժեշտության, օրվա տարբեր ժամերի փոխվում են և տեղակայվում վարչական շրջանների տարբեր հատվածներում։ Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։ Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները:
19:45 - 09 հունիսի, 2020
Խոչընդոտել են ոստիկանների աշխատանքը, հնչեցվել են հայհոյանքներ. Ոստիկանություն |azatutyun.am|

Խոչընդոտել են ոստիկանների աշխատանքը, հնչեցվել են հայհոյանքներ. Ոստիկանություն |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ ուշ երեկոյան մամուլում տեղեկություն տարածվեց, որ Երևանի Աբովյան փողոցի ժամանցի օբյեկտներից մեկում ոստիկանների և գործարար, հանրապետական նախկին պատգամավոր Սանվել Ալեքսանյանի եղբորորդու, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Արտակ Ալեքսանյանի միջ միջադեպ է եղել։ Համացանցում այս միջադեպի տեսանյութը հայտնվեց։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ոստիկանները ուժ են կիրառել Ալեքսանյանի նկատմամբ պարետատան սահմանած կանոններին և ոստիկանների պահանջին չհետևելու համար։ Ոստիկանությունից փոխանցեցին՝ ոստիկանության ծառայողներն ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքում գործող ակումբներ, որոնց գործունեությունը, արտակարգ դրությամբ պայմանավորված, ժամանակավորապես արգելվում է: Աբովյան փողոցի ակումբներից մեկի հաճախորդները, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խոչընդոտել են ոստիկանների աշխատանքին, հնչեցրել են հայհոյանքներ, չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ։ Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
13:23 - 09 հունիսի, 2020
Ոստիկանության համազգեստը պետք է քաղաքացու համար ունենա զգաստացնող նշանակություն. վարչապետը ներկայացրել է ոստիկանապետին |armtimes.com|

Ոստիկանության համազգեստը պետք է քաղաքացու համար ունենա զգաստացնող նշանակություն. վարչապետը ներկայացրել է ոստիկանապետին |armtimes.com|

armtimes.com: Մեր ամենամեծ մարտահրավերը, որը հավելյալ ավելացել է ոստիկանության գործառույթներում, կորոնավիրուսի հավավարակն է: Վերջին 3 ամիսներին ոստիկանությունն այս առումով ահռելի աշխատանք է կատարել: Առաջիկայում էլ համավարակի հաղթահարման գործում մեծ դեր է ունենալու ոստիկանությունը: Այս մասին քիչ առաջ ՀՀ ոստիկանության ղեկավար կազմին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ կազմին ներկիայացնում էր նոր ոստիկանապետին: «Ոստիկանության աշխատակիցը, համազգեստը պետք է յուրաքանչյուր քաղաքացու համար ունենա խիստ զգաստացնող նշանակություն: Ոստիկանության համազգեստով մարդ տեսնելիս ՀՀ քաղաքացին իրեն պետք է պաշտպանված զգա, տեսնի հարազատի, մերձավորի, պաշտպանի եւ դիմի նրան: Երբեմն եղել է, որ պոզիտիվն այնքան շատ է եղել, որ ընդհանրապես այդ ձգվածության զգացումը չի եղել ոստիկանի նկատմամբ: Սա պահանջում է մեծ աշխատանք՝ գիտելիքի, փորձի վրա հիմնված: Պարո՛ն Ղազարյան, ձեր խնդիրն է այս գործառույթներն ապահովելը: Ոստիկանությունը վարչապետին ենթակա կառույց է եւ յուրաքանչյուր ոստիկան իրեն պետք է զգա վարչապետի ներկայացուցիչ, որ շփվում է ժողովրդի, քաղաքացու եւ հանվագործի հետ: Հանցագործները պետք է զգան սաստող, վախեցնող կերպար, օրինապահ քաղաքացիները՝ ուժ ու պաշտպանություն: Ես չեմ ցանկացել հեղափոխության ձեզ հայտնի իրադարձություններից հետո ՀՀ ոստիկանության որեւէ աշխատակցի ընկալել որպես փշալարի այն կողմում գտնվող մարդ: Այդպիսի վերաբերմունքի նվազագույն դրսեւորում անգամ չի եղել եւ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է տեսնեն՝ ով ինչպես է օգտագործել հնարավորությունը»,-ասաց ՀՀ վարչապետը՝ նշելով, որ չկա ծանոթ, չկա ընկեր, չկա մտերմություն: Տրվում է աշխատելու հնարավորություն եւ պետք է օգտագործել այդ հնարավորությունը: Ըստ վարչապետի՝ նրանք, ովքեր կչարաշահեն այդ հնարավորությունը՝ տեղ չունեն ոստիկանության շարքերում, քանի որ իր նպատակն է ոստիկանության արդյունավետության բարձրացումը՝ ի շահ ՀՀ քաղաքացիների: Նիկոլ Փաշինյանը Արման Սարգսյանին շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ իրենք կվերլուծեն այն, ինչ արվել է այս ընթացքում, Վահե Ղազարյանին էլ շնորհավորեց նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ:
10:34 - 09 հունիսի, 2020
ԱԱԾ, ոստիկանության, ԳՇ նորանշանակ պետերի կենսագրությունները

ԱԱԾ, ոստիկանության, ԳՇ նորանշանակ պետերի կենսագրությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ այսօր Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվել է  Ոստիկանության պետ: Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ: Գնդապետ Արգիշտի Քյարամյանն էլ նշանակվել է ԱԱԾ տնօրեն: Համապատասխանաբար, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը՝ ԱԱԾ պետի և գնդապետ Արման Սարգսյանը՝ ոստիկանության պետի  պաշտոններից։  Երեկ «Հրապարակ» օրաթերթի հրապարակած տեղեկության համաձայն՝ կայացել է գեներալ-մայոր Արտակ Դավթյանի որդու հարսանյաց հանդեսը՝ պաշտպանության նախարարության կենտրոնական մասնաշենքից ոչ հեռու գտնվող  շտաբի  պետի շքեղ առանձնատանը։ Ըստ էության, հարսանյաց հանդեսը տեղի էր ունեցել արտակարգ դրության մի շարք կանոնների խախտմամբ  Արտակ Դավթյանը,  չի հերքել, որ կորոնավիրուսի պայմաններում որդու հարսանյաց հանդեսն է կազմակերպել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշել է. «Օրենքի առաջ բոլորն են հավասար, և եթե ես որևէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը: Իհարկե, ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները: Պարզապես ուզում եմ հիշեցնել՝ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք: Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»: Infocom.am-ը ներկայացնում է նորանշանակ պաշտոնյաների կենսագրական տվայլները։  Ոստիկանության նորանշնակ պետ Վահե Ղազարյանը ծնվել է 1974թ.-ին, Իջևան քաղաքում: 1995թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը:2009թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:23.07.1995-05.11.1996թթ. ծառայել է Զինված ուժերում:27.12.2003-16.01.2004թթ. Տավուշի մարզային ՆԳ վարչության շտաբի տեսուչ է եղել  , 16.01.2004-23.12.2005թթ.  եղել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի տեսուչ։ 23.12.2005-03.02.2007թթ.  եղել էՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի օպերլիազոր/ի հաշիվ թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազորի/, 03.02.2007-28.02.2008թթ. եղել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազոր։ 28.02.2008-22.12.2009թթ. եղել է  ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազոր։22.12.2009-12.01.2012թթ. աշխատել է որպես ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ։ 12.01.2012-11.03.2016թթ.  որպես՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետի տեղակալ օպերատիվ գծով։11.03.2016-19.05.2018թթ.  եղել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ, իսկ 19.05.2018-22.05.2019թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ: Հայաստանի Հանրապետության Նախագահի 2019թ. մայիսի 22-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին: Պարգևատրվել է ՀՀ ոստիկանության գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով: Գլխավոր շտաբի  նորանշանակ պետ, Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը այսօր  նշանակվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ: Օնիկ Վիկտորի Գասպարյանը ծնվել է 1970 թվականին  Իջևանում ։  1988-1990 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։1990 թվականից մասնակցել է մարտական գործողություններին Իջևանի ջոկատի կազմում։ Ծանր վիրավորվել է։1993-2010 թթ. - Իջևանի գնդի գումարտակի հրամանատարի տեղակալ, հետախուզության պետ, հրամանատարի մարտական գծով տեղակալ, ապա՝ գնդի հրամանատար։2010-2012 թթ. - 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։2012 թվականի ապրիլի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։2016 թվականի հուլիսի 7-ին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:2017 թվականի հունիսի 15-ին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ: 2019 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում: Վարչապետի ևս մեկ որոշումով գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն: ԱԱԾ նորանշանակ պետ Արգիշտի Քյարամյանը ծնվել է 1991 թ․, մայիսի 22-ին, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում: 2013թ.  ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան: 2015թ. ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայում դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը: 2016թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով ԵՊՀ իրավագիտության մագիստրոսի աստիճան: 2013-2014թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության  ԵՔՎ, ապա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում՝ որպես քննիչ: 2016թ. Աշխատել է ՀՀ դատախազության Շիրակի մարզի  դատախազությունում՝ որպես դատախազ: 2016-2018թթ. Աշխատել է ՀՀ դատախազության Երևան քաղաքի  դատախազությում՝ որպես դատախազ: 2018թ. հունիսի 8-ից աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ  իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում՝ որպես վարչության պետ: 2018թ. հուլիսի 10-ից աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ   հետաքննության վարչությունում՝ որպես վարչության պետ: 2019թ. փետրվարի 15-ից  աշխատել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունում՝ որպես վարչության պետի տեղակալ: 2019թ. մարտի 1-ից աշխատել է  ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական: 2019թ. ապրիլի 10-ից աշխատել է  ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է  ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ: 2019թ․ ապրիլի 25-ից նշանակվել է որպես ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող: 2020թ. մայիսի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: 2020թ. մայիսի 5-ին ՀՀ նախագահի որոշմամբ նշանակվել է ԱԱԾ առաջին տեղակալ: 2017թ.  պարգևատրվել է գերատեսչական մեդալով: 2018թ.  շնորհվել է հարկային ծառայության փոխգնդապետի հատուկ կոչում: Նշենք, որ Արգաշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելուց առաջ նրան ՊՎԾ-ից տեղափոխեցին ՔԿ՝ նշանակելով Կոմիտեի տեղակալի պաշտոնում, ապա նշանակեցին ԱԱԾ պետի տեղակալ։ Բանն այն է, որ ՊՎԾ պետի պաշտոնից նա միանգամից ԱԱԾ չէր կարող տեղափոխվել, քանի որ օրենքը դա թույլ չէր տալիս։   Մասնավորապես, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ըստ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 6․1-ին մասի․ «Պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ոստիկանության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների ծառայողներ, դատախազներ, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (այդ թվում՝ նշված մարմիններում և պաշտոններում նախկինում ծառայած կամ աշխատած անձինք), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները»: Սակայն Քյարամյանը զբաղեցնում էր Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը, իսկ ՊՎԾ-ն ազգային անվտանգության մարմին չէ և վերոգրյալ ցանկում ևս առկա չէ։ Դրա համար էլ ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնում նշանակվելու համար նրան նշանակեցին Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա տեղափոխեցին ԱԱԾ։ Իսկ այսօր նա նշանակվեց ԱԱԾ տնօրեն։
16:35 - 08 հունիսի, 2020
Հունիսի 8․ Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են

Հունիսի 8․ Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 25091 արձանագրություն, իսկ հունիսի 7-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման  702 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։Ուժեղացված ռեժիմով ծառայության շրջանակներում հանրապետության ողջ տարածքում տեղակայվել են հսկիչ-անցակետեր։ Մայրաքաղաքում տեղակայված անցակետերը, ըստ անհրաժեշտության, օրվա տարբեր ժամերի փոխվում են և տեղակայվում վարչական շրջանների տարբեր հատվածներում։ Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները:
12:51 - 08 հունիսի, 2020
Երեկ ոստիկանությունը հայտնաբերել է իրավախախտման 933 դեպք, մինչ օրս կազմվել է 24389 արձանագրություն

Երեկ ոստիկանությունը հայտնաբերել է իրավախախտման 933 դեպք, մինչ օրս կազմվել է 24389 արձանագրություն

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 24389 արձանագրություն, իսկ հունիսի 6-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման  933 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։Ուժեղացված ռեժիմով ծառայության շրջանակներում հանրապետության ողջ տարածքում տեղակայվել են հսկիչ-անցակետեր։ Մայրաքաղաքում տեղակայված անցակետերը, ըստ անհրաժեշտության, օրվա տարբեր ժամերի փոխվում են և տեղակայվում վարչական շրջանների տարբեր հատվածներում։Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։ Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները:
14:47 - 07 հունիսի, 2020
Չենք ուզում քաղաքացիներին տուգանել․ ոստիկանը կոչ է անում պահպանել պարետի կողմից սահմանված կարգը |armenpress.am|

Չենք ուզում քաղաքացիներին տուգանել․ ոստիկանը կոչ է անում պահպանել պարետի կողմից սահմանված կարգը |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Վաղինակ Մինասյանը կոչ է անում քաղաքացիներին պահպանել պարետի կողմից սահմանված իրավական ռեժիմը, ինչպես նաև ճիշտ ձևով կրել դիմակը։ Պարետատան նիստից հետո տեղի ունեցած բրիֆինգի ընթացքում Վաղինակ Մինասյանը ասաց, որ արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում լինում են դեպքեր, երբ  քաղաքացիները, տեսնելով ոստիկաններին, փորձում են արագորեն ստեղծել մի այնպիսի իրավիճակ, կարծես թե, նրանք պահպանում են կամ պահպանել են պարետի կողմից սահմանված իրավական ռեժիմը, և ոստիկանության խիստ արձագանքի դեպքում փորձում են արհեստական լարվածություն ստեղծել, ինչու չէ՝ նաև ասում են, որ ոստիկանությունը կատարում է անօրինական գործողություններ։ «Դեռ ոչ այդքան վաղ անցյալում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության ժամանակ ինքս լսում էի մեր հասարակության կողմից «ոստիկանը մերն է» կոչերը, սակայն այսօր, այս դժվարին պահին ձեզ հետ խոսում է արտաքին ծառայություն իրականացնող մի ոստիկան, ով ծառայություն է իրականացնում գրեթե ամբողջ օրը։ Գաղտնիք չէ, որ ծառայություն ենք իրականացնում բոլոր փողոցներում, բոլոր բակերում, ինչու չէ՝ միջպետական ճանապարհների վրա։ Ստուգում ենք պարետի կողմից սահմանված իրավական ռեժիմի պահպանումը, սակայն լինում են դեպքեր, երբ մեր հայրենակիցները տարբեր պատճառաբանություններով չեն ցանկանում պահպանել այդ իրավական ռեժիմը։ Լինում են դեպքեր, հատկապես երիտասարդության շրջանում, երբ փորձում են ոստիկանի օրինական պահանջը չկատարել, պարետատան կողմից հաստատված իրավական ռեժիմը չպահպանել, սակայն շատ պարզ երևում է, որ այդ վերաբերմունքը ոստիկանի հանդեպ պարզապես արհեստական լարվածություն ստեղծելն է»,- ընդգծեց ոստիկանության ավագ լեյտենանտ Մինասյանը։ Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչի խոսքով՝ ոստիկանությունը կարող է կիրառել հարկադրանքի միջոցներ և այս ճգնաժամային իրավիճակում նմանատիպ հարկադրանքի միջոցներ կիրառվում են, կազմվում են վարչական արձանագրություններ վարչական իրավախախտումների վերաբերյալ, սակայն, ըստ Մինասյանի, դա ոստիկանության նպատակը չէ։ «Մենք չենք փորձում քաղաքացիներին տուգանել, մենք չենք ուզում քաղաքացիներին  տուգանել։ Մենք հակված եք այն հորդորին, որ յուրաքանչյուր քաղաքացին պետք է իր մեջ ունենա այնքան իրավագիտակցություն, որպեսզի հասկանա իր կողմից կատարովող գործողությունների լրջությունը։ Կրեք դիմակներ, որպեսզի փրկեք կյանքեր»,- եզրափակեց Մինասյանը։
20:30 - 06 հունիսի, 2020
Արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում ոստիկանները հայտնաբերել են իրավախախտման 1058 դեպք

Արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում ոստիկանները հայտնաբերել են իրավախախտման 1058 դեպք

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ  դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ «Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 23456 արձանագրություն, իսկ հունիսի 5-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1058 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Ուժեղացված ռեժիմով ծառայության շրջանակներում հանրապետության ողջ տարածքում տեղակայվել են հսկիչ-անցակետեր։ Մայրաքաղաքում տեղակայված անցակետերը, ըստ անհրաժեշտության, օրվա տարբեր ժամերի փոխվում են և տեղակայվում վարչական շրջանների տարբեր հատվածներում»,- նշված է հաղորդագրության մեջ։   Ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։
15:36 - 06 հունիսի, 2020
Ոստիկանությունը կազմել է արտակարգ դրության կանոնները խախտելու փաստերով 23 հազ. արձանագրություն

Ոստիկանությունը կազմել է արտակարգ դրության կանոնները խախտելու փաստերով 23 հազ. արձանագրություն

Ընդհանուր առմամբ, արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս ոստիկանությունը կազմել է շուրջ 23 000 արձանագրություն։ Այս մասին հայտնում է  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ «Հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է արտակարգ ծառայությունը։   Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման արդյունավետ հսկողություն։ Փողոցներում տեղակայված հսկիչ-անցակետերում ոստիկանության տարածքային բաժինների, պարեկապահակետային ծառայության գնդի, ոստիկանության զորքերի ծառայողները ստուգում են անցնող մեքենաները։ Տրանսպորտային միջոցում վարորդը և ուղևորները պարտադիր պետք է լինեն դիմակով։Ստուգվում է նաև հասարակական տրանսպորտը։ Ոստիկանները ստուգում են, որ ավտոբուսներում ու միկրոավտոբուսներում չլինեն թույլատրելիից ավելի ուղևորներ և վարորդն ուքաղաքացիները պահպանեն հակահամաճարակային անվտանգության կանոնները։ Տեղակայված անցակետերն, ըստ անհրաժեշտության, օրվա տարբեր ժամերի փոխվում և տեղակայվում են վարչական շրջանների տարբեր հատվածներում։ Ոստիկանները նաև շրջիկ ծառայություն են իրականացնում փողոցներում ու բակերում։ Ոստիկանական մեքենաների բարձրախոսներով հայտարարվում է անվտանգության կանոնների պահպանման կարգի մասին, նաև հայտնաբերվում ու պատասխանատվության են ենթարկվում Պարետի որոշումները խախտած անձինք։ Ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են ապահովում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի օբյեկտներում։Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է շուրջ 23000 արձանագրություն։ Հարգելի՜ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՜ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
10:13 - 06 հունիսի, 2020
Բադասյանն անդրադարձել է ոստիկանների կողմից քաղաքացուն բերման ենթարկելու վերաբերյալ տեսանյութին

Բադասյանն անդրադարձել է ոստիկանների կողմից քաղաքացուն բերման ենթարկելու վերաբերյալ տեսանյութին

Արդյունավետ ոստիկանություն ունենալու համար անհրաժեշտ է, որ ոստիկանն օրենքի սահմաններում գործելիս կաշկանդված չլինի և չենթարկվի անհարկի քննադատության: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն՝ անդրադառնալով ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացուն բերման ենթարկելու վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութին։ «Այսօր սոցիալական ցանցում տարածված քաղաքացուն բերման ենթարկելու տեսանյութի առնչությամբ հարկ եմ համարում անել մի քանի արձանագրում. տեսանյութում ներկայացված է միջադեպի միայն մի մասը, տեսանյութի սկզբի վայրկյաններից էլ ակնհայտ է, որ ոստիկաններից մեկի գլխարկը գետնի վրա է, սակայն դրան նախորդած գործողությունները, ներառյալ ոստիկանի՝ օրինական պահանջին չենթարկվելու քաղաքացու ենթադրվող վարքագիծն ու գործողությունները տեսանելի չեն»,- գրել է Բադասյանը։ Արդարադատության նախարարի կարծիքով՝ «բաց թողեք, գալիս եմ» հայտարարությանը նախորդած քաղաքացու վարքագծին ականատես լինելու պայմաններում է միայն հնարավոր կանխատեսել և գնահատել հայտարարության արժանահավատությունը և հետևաբար ոստիկանության գործողությունների համաչափությունը։  
19:44 - 05 հունիսի, 2020
Ոստիկանապետն իրավաչափ է համարում ոստիկանի օրինական պահանջը չկատարողի նկատմամբ ուժ կիրառելը |armenpress.am|

Ոստիկանապետն իրավաչափ է համարում ոստիկանի օրինական պահանջը չկատարողի նկատմամբ ուժ կիրառելը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանն իրավաչափ է համարում ոստիկանի օրինական պահանջը չկատարող քաղաքացու նկատմամբ օրենքով սահմանված ֆիզիկական ուժ կիրառելը: Այս մասին Սարգսյանն ասաց Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին ի պատասխան՝ անդրադառնալով համացանցում հայտնված տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները ձեռնաշղթա հագցնում և բերման ենթարկում քաղաքացուն։ «Ոստիկանության գործողությունների իրավաչափությունը կստուգվի: Շատ իրավաչափ եմ համարում, որովհետև քաղաքացուն ասում են՝ կատարիր պարետի որոշման պահանջները, և այն քաղաքացին, որը չի կատարում այդ պահանջները և փորձում է ոստիկանին հրահրելով ներքաշել ինչ-որ բանի մեջ, պետք է ոստիկանն այդպես գործի: Ճիշտ են անում, եթե այդ գործողությունը կատարեն մեկի նկատմամբ, որը ոչինչ չի արել, անպայման ոստիկանության աշխատակիցը կպատժվի»,- ասաց Սարգսյանը: Ոստիկանապետը նշեց, որ ոստիկանն ունի օրենքով ուժ կիրառելու իր լիազորությունը:
16:25 - 05 հունիսի, 2020