ԱԱԾ, ոստիկանության, ԳՇ նորանշանակ պետերի կենսագրությունները
16:35 - 08 հունիսի, 2020

ԱԱԾ, ոստիկանության, ԳՇ նորանշանակ պետերի կենսագրությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ այսօր Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվել է  Ոստիկանության պետ: Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ: Գնդապետ Արգիշտի Քյարամյանն էլ նշանակվել է ԱԱԾ տնօրեն:

Համապատասխանաբար, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը՝ ԱԱԾ պետի և գնդապետ Արման Սարգսյանը՝ ոստիկանության պետի  պաշտոններից։ 

Երեկ «Հրապարակ» օրաթերթի հրապարակած տեղեկության համաձայն՝ կայացել է գեներալ-մայոր Արտակ Դավթյանի որդու հարսանյաց հանդեսը՝ պաշտպանության նախարարության կենտրոնական մասնաշենքից ոչ հեռու գտնվող  շտաբի  պետի շքեղ առանձնատանը։ Ըստ էության, հարսանյաց հանդեսը տեղի էր ունեցել արտակարգ դրության մի շարք կանոնների խախտմամբ 

Արտակ Դավթյանը,  չի հերքել, որ կորոնավիրուսի պայմաններում որդու հարսանյաց հանդեսն է կազմակերպել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշել է.

«Օրենքի առաջ բոլորն են հավասար, և եթե ես որևէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը: Իհարկե, ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները: Պարզապես ուզում եմ հիշեցնել՝ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք: Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»:

Infocom.am-ը ներկայացնում է նորանշանակ պաշտոնյաների կենսագրական տվայլները։ 

Ոստիկանության նորանշնակ պետ Վահե Ղազարյանը ծնվել է 1974թ.-ին, Իջևան քաղաքում:

1995թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը:
2009թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
23.07.1995-05.11.1996թթ. ծառայել է Զինված ուժերում:
27.12.2003-16.01.2004թթ. Տավուշի մարզային ՆԳ վարչության շտաբի տեսուչ է եղել  , 16.01.2004-23.12.2005թթ.  եղել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի տեսուչ։

23.12.2005-03.02.2007թթ.  եղել էՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի օպերլիազոր/ի հաշիվ թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազորի/,

03.02.2007-28.02.2008թթ. եղել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազոր։ 
28.02.2008-22.12.2009թթ. եղել է  ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազոր։
22.12.2009-12.01.2012թթ. աշխատել է որպես ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ։ 
12.01.2012-11.03.2016թթ.  որպես՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետի տեղակալ օպերատիվ գծով։
11.03.2016-19.05.2018թթ.  եղել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ, իսկ 19.05.2018-22.05.2019թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2019թ. մայիսի 22-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին:

Պարգևատրվել է ՀՀ ոստիկանության գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով:

Գլխավոր շտաբի  նորանշանակ պետ, Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը այսօր  նշանակվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ:

Օնիկ Վիկտորի Գասպարյանը ծնվել է 1970 թվականին  Իջևանում ։ 

1988-1990 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
1990 թվականից մասնակցել է մարտական գործողություններին Իջևանի ջոկատի կազմում։ Ծանր վիրավորվել է։
1993-2010 թթ. - Իջևանի գնդի գումարտակի հրամանատարի տեղակալ, հետախուզության պետ, հրամանատարի մարտական գծով տեղակալ, ապա՝ գնդի հրամանատար։
2010-2012 թթ. - 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։
2012 թվականի ապրիլի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։
2016 թվականի հուլիսի 7-ին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:
2017 թվականի հունիսի 15-ին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ:

2019 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում:

Վարչապետի ևս մեկ որոշումով գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն:

ԱԱԾ նորանշանակ պետ Արգիշտի Քյարամյանը ծնվել է 1991 թ․, մայիսի 22-ին, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում:

2013թ.  ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան:

2015թ. ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայում դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը:

2016թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով ԵՊՀ իրավագիտության մագիստրոսի աստիճան:

2013-2014թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության  ԵՔՎ, ապա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում՝ որպես քննիչ:

2016թ. Աշխատել է ՀՀ դատախազության Շիրակի մարզի  դատախազությունում՝ որպես դատախազ:

2016-2018թթ. Աշխատել է ՀՀ դատախազության Երևան քաղաքի  դատախազությում՝ որպես դատախազ:

2018թ. հունիսի 8-ից աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ  իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում՝ որպես վարչության պետ:

2018թ. հուլիսի 10-ից աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ   հետաքննության վարչությունում՝ որպես վարչության պետ:

2019թ. փետրվարի 15-ից  աշխատել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունում՝ որպես վարչության պետի տեղակալ:

2019թ. մարտի 1-ից աշխատել է  ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական:

2019թ. ապրիլի 10-ից աշխատել է  ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է  ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ:

2019թ․ ապրիլի 25-ից նշանակվել է որպես ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող:

2020թ. մայիսի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

2020թ. մայիսի 5-ին ՀՀ նախագահի որոշմամբ նշանակվել է ԱԱԾ առաջին տեղակալ:

2017թ.  պարգևատրվել է գերատեսչական մեդալով:

2018թ.  շնորհվել է հարկային ծառայության փոխգնդապետի հատուկ կոչում:

Նշենք, որ Արգաշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելուց առաջ նրան ՊՎԾ-ից տեղափոխեցին ՔԿ՝ նշանակելով Կոմիտեի տեղակալի պաշտոնում, ապա նշանակեցին ԱԱԾ պետի տեղակալ։ Բանն այն է, որ ՊՎԾ պետի պաշտոնից նա միանգամից ԱԱԾ չէր կարող տեղափոխվել, քանի որ օրենքը դա թույլ չէր տալիս։
 
Մասնավորապես, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ըստ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 6․1-ին մասի․

«Պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ոստիկանության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների ծառայողներ, դատախազներ, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (այդ թվում՝ նշված մարմիններում և պաշտոններում նախկինում ծառայած կամ աշխատած անձինք), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները»:

Սակայն Քյարամյանը զբաղեցնում էր Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը, իսկ ՊՎԾ-ն ազգային անվտանգության մարմին չէ և վերոգրյալ ցանկում ևս առկա չէ։ Դրա համար էլ ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնում նշանակվելու համար նրան նշանակեցին Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա տեղափոխեցին ԱԱԾ։ Իսկ այսօր նա նշանակվեց ԱԱԾ տնօրեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել