Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Անընդունելի են քաղաքական հալածանքները․ «Ազգային առաջընթացը» բոյկոտում է Ավագանու արտահերթ նիստը

Անընդունելի են քաղաքական հալածանքները․ «Ազգային առաջընթացը» բոյկոտում է Ավագանու արտահերթ նիստը

«Ազգային առաջընթաց» խմբակցությունը հայտարարություն է տարածել Ավագանու անդամների նկատմամբ բռնաճնշումների ահազանգի վերաբերյալ․  «Այսօր մամուլում եւ սոցցանցերում ահազանգ է տարածվել այն մասին, որ ՔՊ-ն իրավապահների միջոցով բռնաճնշումներ է գործադրում Երեւանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության որոշ անդամների նկատմամբ՝ ստիպելով նրանց վաղվա արտահերթ նիստում քվեարկել ըստ ՔՊ-ի ցանկության, այսինքն, ավագանու մանդատից զրկել Հայկ Մարությանին եւ ավագանու ընդդիմադիր մի քանի այլ անդամների։ Այս ահազանգի կապակցությամբ հայտարարում ենք հետեւյալը․ - Երեւանի ավագանու վերջին ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո «Ազգային առաջընթաց» խմբակցությունը եւ նրա լիդեր Հայկ Մարությանը հստակ հայտարարել են իրենց գերնպատակը՝ թույլ չտալ քաղաքապետարանում ՔՊ իշխանության վերարտադրությունը։ Ցավոք, այդ նպատակին հնարավոր չի եղել հասնել՝ «Հանրային ձայն» խմբակցության գործողությունների պատճառով, - ԱԱԿ խմբակցությունը առաջին իսկ օրվանից մինչեւ օրս որդեգրել է հստակ դիրքորոշում՝ թույլ չտալ, որպեսզի ՔՊ-ի եւ նրա արբանյակների իշխանությունը անցկացնի մայրաքաղաքի համար վնասակար իր որոշումները։ Ցավոք, կրկին ընդդիմադիր որոշ գործընկերների գործողությունների պատճառով ոչ միշտ է հաջողվել դա անել, ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ, ծայրահեղ անընդունելի ենք համարում որեւէ ուժի եւ անձի հանդեպ քաղաքական հալածանքները, այս կամ այն կերպով ավագանու անդամի քվեարկության վրա ազդելու հարկադրանքը։ Այս առումով հիշեցնում ենք, որ նմանատիպ ճնշումների մասին ահազանգներ եղել են նաեւ 2021-ի դեկտեմբերին, երբ ՔՊ-ն ձգտում էր ամեն գնով քաղաքապետի պաշտոնից հեռացնել Հայկ Մարությանին։ Ինչես նաեւ, արդեն այս գումարման ավագանու կարճատեւ աշխատանքի ընթացքում ՔՊ-ն տարբեր տեսակի ճնշումների է դիմել ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» եւ «Մայր Հայաստան» խմբակցությունների անդամների դեմ եւս՝ տարատեսակ կամայականություններից սկսած՝ մինչեւ քաղաքապետարանի միջանցքում ՔՊ-ական թաղապետերի կազմակերպած խայտառակ ծեծկռտուքը։ Ուստի, իրավապահներից ակնկալում ենք «Հանրային ձայն» խմբակցության անդամների դեմ բռնաճնշումների մասին այսօրվա ահազանգի վերաբերյալ հստակ պարզաբանումներ տալ, Դիմում ենք Մարդու իրավունքների պաշտպանին՝ ահազանգի հետքերով ուսումնասիրություն կատարելու եւ արդյունքների մասին հանրությանը իրազեկելու պահանջով։ Հանրությանը տեղեկացնում ենք նաեւ, որ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցելու փետրվարի 7-ի արտահերթ նիստին, եւ քաղաքապետարանում է լինելու միայն հանրության հետ (այդ թվում՝ մամուլի միջոցով) շփվելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ։
20:02 - 06 փետրվարի, 2024
Երևանի քաղաքապետի տեղակալն անդրադարձել է ուղեվարձի թանկացմանը
 |1lurer.am|

Երևանի քաղաքապետի տեղակալն անդրադարձել է ուղեվարձի թանկացմանը |1lurer.am|

1lurer.am: Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված նախագիծը միտված է նրան, որ, այնուամենայնիվ, այն սուբսիդիայի ծավալը, որը հիմա բավականին բարձր է, ինչ-որ չափով նվազի: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը: «Ես հստակ եմ ուզում ֆիքսենք, որ այս փոփոխությամբ մենք չենք ունենում այն իրավիճակը, որ մեր տրանսպորտային համակարգն ինքն իրեն սպասարկում է: Միևնույն է, կողքից լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն լինելու է: Այս նախագիծն ուղղված է նրան, որ մենք ունենանք տարբերակված մոտեցում տարբեր ուղևորների նկատմամբ: Ում որ պետք է սուբսիդավորենք, տրամաբանորեն սուբսիդավորենք, ում որ պետք չէ, չկա դրա տրամաբանական հիմնավորումը, չսուբսիդավորվի: Երկրորդ՝ քանի որ նախագծով նախատեսված է, որ մրցույթով հաղթած ընկերության հավելվածի միջոցով պրոդուկտների ձեռքբերման դեպքում փոքր զեղչ է ավելի նախատեսված, ինչը նույնպես հիմնավորված է, որովհետև ֆիզիկական կրիչների դեպքում ավել ծախս է ենթադրում, և այս ամբողջը բերել նաև թվային դաշտ, հաշվետվությունների դաշտ, տեսանելի դաշտ: Որովհետև բոլոր քաղաքային իշխանությունները բարձրաձայնել են այս խնդիրի մասին, և ոչ մի քաղաքային իշխանության չի հաջողվել այս խնդիրն ամբողջությամբ լուծել: Դա այն է, որ հանրային տրանսպորտի տիրույթում գոյություն ունի ոչ փոքր չափի ստվերային շրջանառություն: Քանի դեռ կոպեկով է, ժետոնով է, ինչ որ չափով ժետոնների դեպքում, բնականաբար, ավելի քիչ, կոպեկների դեպքում ավելի շատ շրջանառություն կա, որը չի երևում, չի հաշվարկվում, որի վրա տվյալ չես ստանում, ըստ այդմ՝ տվյալահեն որոշում կայացնելու հնարավորություն չի լինում: Այս փոփոխությունն ուղղված է նաև դրան, որպեսզի ավելի տվյալահեն որոշումներ մենք կարողանանք կայացնել»,- նշեց քաղաքապետի տեղակալը: Ինչ վերաբերում է տրանսպորտի սակագնին, ապա, Սուրեն Գրիգորյանի խոսքով, Արմեն Գալջյանի գրառումը ոչ թե ուղղված էր նրան, որ սակագինը հիմա 100 դրամ է և մնում է 100 դրամ, այլ ուղղված էր նրան, որ ավագանու անդամ իրենց որոշ գործընկերների հրապարակած թվերը սուտ են, մանիպուլյատիվ և իրականության հետ կապ չունեն: «Այսինքն՝ թանկանում է, բայց այնքան չի թանկանում, ինչքան հրապարակված էր, ինչը չի նշանակում, որ առհասարակ չի թանկանում»,- նշեց քաղաքապետի տեղակալը: Իսկ թե որքան է թանկանալու ուղևորությունը՝ Սուրեն Գրիգորյանն ասաց. «Եթե մենք վերցնում ենք ամեն օր տրանսպորտից օգտվող անձին և վերցնում ենք, որ, օրինակ, նա օգտվել է ամսական, եռամսյակային կամ տարեկան, այս պահին դրված նախագծով «Թելսելի» տարբերակով 180 դրամին մոտ էր, եթե չեմ սխալվում: 11 հազարը բաժանեք 60 ուղևորության: Միջինացված թիվ ասելն իմաստ չունի, որովհետև գոյություն չունի միջինացված ուղևոր: Ուղևորը կա՛մ այս պրոդուկտից է օգտվում, կա՛մ այն, կա՛մ երրորդից: Ամեն մեկի մեջ պետք է հաշվարկը կատարվի»:  Նրա խոսքով՝ այժմ ուղևորության ինքնարժեքը, շատ համեստ հաշվարկներով, 220, 230 դրամ է: «Դա այն հաշվարկն է, որ մեզ ոչ ոք չի կարող մեղադրել, որ հօգուտ մեզ ենք հաշվել: Այսօր այդ 200 դրամը վճարվում է, ուղղակի 100 դրամ վճարում է ուղևորը, 100 դրամ վճարում է բյուջեն, որը էլի ձևավորվում է քաղաքացու վճարումներից: Այսօրվա սուբսիդիան, եղած համակարգը ինչ-որ մինիմալ շնչելու տրամաբանությամբ է: Դա այն բյուջեն էլ չէ, որ մեր առօրյա պահանջած տրանսպորտային համակարգը մենք ունենալու ենք»,- նշեց քաղաքապետի տեղակալը:  Անդրադառնալով տրանսպորտի որակի բարելավմանը՝ նա ասաց. «171 նոր 8.6 մետրանոց ավտոբուսների՝ Երևան ժամանելը և ուղեգծերում աշխատելը հենց ուղղված է նրան, որ եթե ոչ 5 րոպե ինտերվալով, ապա էականորեն կբարելավվեն մի շարք ուղեգծերում ինտերվալները և տրանսպորտի որակը, որովհետև շարժակազմերի որակը մեր որոշ, այն է՝ «Գազէլ»-ների, Higer ավտոբուսների, որոնք շատ լավ ծառայել են, բայց արդեն բարոյապես մաշված են և շուտ են փչանում և, ըստ այդմ, ավելի շատ ծախս են ենթադրում, այս որակն էլ է բարելավվելու: Ավելին՝ մինչ այժմ երբեք բյուջեում ներառված չի եղել, և այս փոփոխությամբ էլ ներառված չի լինելու տրանսպորտի հետգնման հնարավորությունը: Այսինքն՝ մենք ձեռք ենք բերում տրանսպորտ համայնքային բյուջեով, և այսօրվա սակագինը չի ենթադրում, որ երբ որ այս տասը տարվա շահագործումն ավարտվի այս տրանսպորտի, մենք ունենալու ենք գեներացված այնքան գումար, որպեսզի կարողանանք նոր շարժակազմ բերենք, որպեսզի ոլորտն ինքն իրեն սպասարկի: Սակագնի բարձրացումը ենթադրում է որ ինչ-որ պահի մենք հասնելու ենք նրան, որ այլևս կողքից ֆինանսավորման անհրաժեշտություն չլինի»:
17:23 - 06 փետրվարի, 2024
«Մայր Հայաստանը» չի մասնակցելու ավագանու նիստին և համընդհանուր բոյկոտի կոչ է անում

«Մայր Հայաստանը» չի մասնակցելու ավագանու նիստին և համընդհանուր բոյկոտի կոչ է անում

Երևանի կառավարման համակարգը ճգնաժամի մեջ է։ Ունենք փոքրամասնության իշխանություն, ինչը լեգիտիմության և կառավարման խնդիրներ է առաջացնում։ Ինչու է այդպես ստացվել և ինչ պետք է անել, Facebook-ում գրել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։   ««Մայր Հայաստանը» Երևանի ավագանու ընտրությունները դիտարկում էր որպես Հայաստանում ամբողջական իշխանափոխության հնարավորություն։ Մեր նվազագույն խնդիրը մայրաքաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերարտադրություն թույլ չտալն էր, ինչի հնարավորությունը 2023թ․ սեպտեմբերի 17–ի ընտրության արդյունքում ստեղծվել էր, սակայն ոչ իշխանական հատվածում, մեր կամքից անկախ, ընդհանուր հայտարար չեղավ։ Արդյունքում՝ ՔՊԿ + «Հանրապետություն» փոքրամասնության կոալիցիան «Հանրային ձայն» խմբակցության անուղղակի աջակցությամբ Երևանում ձևավորեց իշխանություն, ընտրեց ՔՊԿ–ական քաղաքապետ։  «Մայր Հայաստանն» անցած տարվա սեպտեմբերից առաջարկում է Երևանում գնալ նոր ընտրությունների։ Եթե քաղաքապետ չընտրվեր կամ եթե 3 ամիս շարունակ ավագանու նիստերը չկայանային, ապա օրենսդրության համաձայն պետք է նշանակվեին նոր ընտրություններ։ Սակայն «Հանրային ձայն» խմբակցության վարքագծի պատճառով և՛ քաղաքապետ ընտրվեց, և՛ նիստերը բոյկոտելու մարտավարությունը չաշխատեց, և՛ տեղական տուրքերի ու վճարների թանկացումներն անցան։  Երևանի ավագանու վերջին ընտրությունների արդյունքներով ՔՊԿ–ն ու իր քույր կուսակցությունը ստացել են 32 մանդատ։ «Մայր Հայաստանը», «Ազգային առաջընթացը», «Հանրային ձայնը» միասին ունեն 33 մանդատ, սակայն «Հանրային ձայնից» 2–ը օբյեկտիվորեն չեն կարող մասնակցել նիստերին։ Դա նշանակում է, որ Երևանի ավագանիում ոչ իշխանական հատվածը դե ֆակտո ունի 31 մանդատ, այսինքն՝ ավելի քիչ, քան իշխանություն ձևավորած կոալիցիան։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ մենք չենք կարող ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիայի հակաժողովրդական ու թալանչիական որոշումները տորպեդահարել՝ «դեմ» քվեարկելով, բայց կարող ենք դրանց ընդունումը թույլ չտալ՝ նիստերը բոյկոտելով։ Այսինքն՝ եթե մենք դեմ ենք որևէ որոշման (օրինակ՝ կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների կամ տրանսպորտի թանկացմանը), ապա ոչ թե պետք է մասնակցենք նիստին ու «դեմ» քվեարկենք, այլ պետք է նիստին չմասնակցենք, քվորում չապահովենք, ինչի հետևանքով նիստը չի կայանա ու վիճահարույց որոշումն էլ չի ընդունվի։ Այս մարտավարությունը, սակայն, մինչև այժմ չի հաջողվել կիրառել, քանզի «Հանրային ձայնը» միշտ գործել է իշխանությունների օգտին՝ դառնալով Երևանում իշխող կոալիցիայի փաստացի անդամ։   ՔՊԿ–ն ու «Հանրաապետությունը» մշտապես կանգնած են Երևանի ավագանու նիստերին քվորում ապահովելու խնդրի առաջ և վիճահարույց հարցերում ստիպված կուլիսային առևտրի մեջ են մտնում «Հանրային ձայնի» հետ։  Հիմա նրանք նախաձեռնել են ավագանու «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունների 5 անդամի՝ Սոնա Աղեկյան, Գևորգ Ստեփանյան, Նարինե Հայրապետյան, Զարուհի Փոստանջյան, Հայկ Մարության մանդատազրկման գործընթաց։ Որպես հիմնավորում ներկայացվում է նրանց՝ քվեարկությունների կեսից ավելիից բացակայելը։ Իրավական–տեխնիկական դետալների մեջ չմտնելով նկատենք, որ քվեարկություններին չմասնակցելը, քվորում չապահովելը հակաիշխանական խմբակցությունների միակ արդյունավետ գործիքն է և դեմ լինելու քաղաքականության դրսևորման միակ ձևը։   Ավագանու ընդդիմադիր անդամների դեմ սանկցիաներ կիրառելով՝ իշխող կոալիցիան փորձում է ճնշումների միջոցով ստիպել «Մայր Հայաստանին» ու «Ազգային առաջընթացին» հրաժարվել բոյկոտի գործիքից, քանզի ամեն անգամ «Հանրային ձայնի» հետ կուլիսային առևտուրն, ըստ ամենայնի, թանկ է նստում ու տհաճություններ պատճառում։  Ավագանու 5 անդամի մանդատից զրկելու նախաձեռնությունը ոչ լեգիտիմ է։ Այդ նախաձեռնությունը չեզոքացնելու արդյունավետ գործիքը նիստը բոյկոտելն է, որպեսզի քվորում չապահովվի, նիստը չկայանա ու նիկոլփաշինյանական ծրագիրը կյանքի չկոչվի։   «Մայր Հայաստանը» չի մասնակցելու այդ նիստին և համընդհանուր բոյկոտի կոչ է անում։ Բայց եթե մեր կամքից անկախ («Հանրային ձայնի» որևէ ներկայացուցչի կամ ներկայացուցիչների մասնակցության դեպքում) այդ նիստը կայանա, ապա մեր խմբակցության անդամները կմտնեն նիստերի դահլիճ, որպեսզի իրենց ասելիքն ասեն ՔՊԿ–ի, «Հանրապետության» ու «Հանրային ձայնի» ծախված անդամի/անդամների երեսներին։ Բուն մանդատազրկման քվեարկությանն այդ դեպքում «Մայր Հայաստանը» կրկին չի մասնակցի։   Ակնհայտ է, որ ընդդիմադիր ավագանիների դեմ հարձակվել են ու նրանց ուզում են մանդատից զրկել, որպեսզի կարողանան մարսել քաղաքային տրանսպորտի թանկացման և հետագա այլ թանկացումների որոշումները։   Այս պահին դժվար է ասել, թե ինչպիսի ընթացք կստանա փետրվարի 7–ին նշանակված Երևանի ավագանու արտահերթ նիստը։ Քաղաքական կյանքն այնքան է այլասերվել ու գռեհիկ դարձել, որ բոլորը նստած սպասում են, թե արդյոք «Հանրային ձայնի» այս կամ այն անդամը/անդամները կծախվի/կծախվեն, թե ոչ։ Այսինքն՝ բոլորը գիտեն, որ նիկոլենք ապօրինի եղանակներով ուզում են «անասնագողությամբ» զբաղվել։   «Ժողովրդավարության բաստիոն» կոչվածում ոչնչացվում է ՏԻՄ–ը։ Նախկին արատավոր բարքերը քննադատողներն այսօր այնպիսի բարքեր են ներմուծում, որ նախկին իշխանությունները բարի փերիներ կարող են թվալ սրանց ֆոնին։   Ստեղծված ճգնաժամային իրավիճակում քաղաքական հանգուցալուծումը Երևանի ավագանու նոր ընտրություններն են։  Նախորդ տարվա սեպտեմբերին մենք առաջարկում էինք Երևանի քաղաքապետի ընտրության նիստերը բոյկոտել և այդպիսով նպաստել ավագանու նոր ընտրությունների անցկացմանը, սակայն հայտնի գործարքի արդյունքում փաշինյանենց հաջողվեց քաղաքապետի պաշտոնը պահել իրենց մոտ և խուսափել նոր ընտրություններից։   Հիմա կա հնարավորություն թույլ չտալ տրանսպորտի թանկացումները, մյուս հակաժողովրդական որոշումները՝ նիստերը բոյկոտելու միջոցով։ Ավագանու նիստերի բոյկոտը նաև նոր ընտրությունների գնալու հնարավորություն կտա։ Եթե առնվազն 3 ամիս ավագանու նիստերը չկայանան, ապա կառավարությունը պետք է նշանակի Երևանի ավագանու նոր ընտրություններ։   Մենք կողմ ենք նոր ընտրություններին։ Թե ինչպիսի զարգացումներ կունենանք, պարզ կդառնա փետրվարի 7–ին։ Եթե «անասնագողությունը» ստացվել է, ուրեմն նիստերի բոյկոտը չի ստացվի։ Եթե «անասնագողությունը» չի ստացվել, ուրեմն պետք է բոյկոտել բոլոր նիստերն ու գնալ նոր ընտրությունների»։    
14:14 - 06 փետրվարի, 2024
Հայկ Մարությանին, Զարուհի Փոստանջյանին և ավագանու մյուս անդամներին մանդատից զրկելու նախագիծը դրական եզրակացություն ստացավ |aysor.am|

Հայկ Մարությանին, Զարուհի Փոստանջյանին և ավագանու մյուս անդամներին մանդատից զրկելու նախագիծը դրական եզրակացություն ստացավ |aysor.am|

aysor.am: Երևանի ավագանու իրավական հարցերով մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ընդդիմադիր անդամներին մանդատից զրկելու նախագծերին։  Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ներկայացրել է նախագիծը՝ շեշտելով, որ համատարած բոյկոտի տրամաբանությունն է տիրում. «Օրենքի սանկցիաները հենց նրա համար են դրված, որ մշտական բոյկոտ տեղի չունենա, և քաղաքի կառավարումը չտուժի։ Կարելի է մի հարցի վերաբերյալ քաղաքական դիրքորոշման պատճառով բոյկոտել, բայց պարբերաբար բոյկոտը քաղաքի կառավարմանն է խանգարում»,- նշել է նա։ Հիշեցնենք՝ առաջարկվում է դադարեցնել Երևանի ավագանու անդամներ Հայկ Մարությանի, Գևորգ Ստեփանյանի, Նարինե Հայրապետյանի, Զարուհի Փոստանջյանի և Սոնա Աղեկյանի լիազորությունները՝ ավագանու նիստերից անհարգելի բացակայելու և քվեարկությունների՝ ավելի քան կեսին կամ հանձնաժողովի նիստերի կեսին չմասնակցելու համար։
13:14 - 06 փետրվարի, 2024
«Հանրային ձայնն» այլևս չի մասնակցելու Երևանի ավագանու ոչ մի նիստի․ Վարդան Ղուկասյան |aysor.am|

«Հանրային ձայնն» այլևս չի մասնակցելու Երևանի ավագանու ոչ մի նիստի․ Վարդան Ղուկասյան |aysor.am|

aysor.am: «Հանրային ձայն» խմբակցությունը այլևս չի մասնակցելու Երևանի ավագանու ոչ մի նիստի։ Այս մասին հայտարարություն է տարածել Վարդան Ղուկասյանը։  «Սիրելի Երեւանցիներ, շուրջ 23.000 մեզ վստահողներ: Ես՝ Վարդան Ղուկասյանս, ուզում եմ տեղեկացնել իմ հետեւյալ քաղաքական որոշման մասին: Հավատացեք, որ ամեն ջանք գործադրել եմ երեւանցիների հոգսերը հնարավորինս թեթեւացնելու համար:   Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, փետրվարի 7-ին ՔՊ գումարած արտահերթ նիստի օրակարգը, եկել եմ մի անխուսափելի որոշման: Այժմ Երևանում արտահերթ խնդիր եմ համարում Ավինյանին եւ իր ՔՊ թիմին հեռացնելը: Ուստի իմ որոշմամբ, «Հանրային ձայն» ֆրակցիան այլեւս չի մասնակցելու ոչ մի ավագանու նիստի: Երեւանում պետք է անցկացվի ավագանու նոր ընտրություններ: Որոշումս քաղաքական է, ունի բազմաքայլ հաշվարկ եւ անփոփոխ է: Եթե մյուս ընդդիմադիր ուժերը նույնպես որոշեն չներկայանալ ավագանու նիստերին, արտահերթ ընտրություններն անխուսափելի կլինեն:   Մնացած քայլերի մասին կտեղեկացնեմ ճիշտ ժամանակին»,-նշված է հայտարարության մեջ։
10:27 - 06 փետրվարի, 2024
Տարածվող լուրերը, թե տրանսպորտի սակագինը դառնում է 260 դրամ, կեղծ են. Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար

Տարածվող լուրերը, թե տրանսպորտի սակագինը դառնում է 260 դրամ, կեղծ են. Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար

Տարածվող լուրերը, թե տրանսպորտի սակագինը դառնում է 260 դրամ, կեղծ են: Այս մասին տեղեկացնում է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:   «Երևանի քաղաքապետարանում շրջանառության մեջ է դրվել միասնական տոմսային համակարգի նախագիծ, որով առաջարկվում է տարբեր սակագնային փաթեթներ՝ մեկանգամյա, մեկօրյա և շաբաթական, որոնց հիմնական շահառուն լինելու են զբոսաշրջիկները, ինչպես նաև ամսական, եռամսյակային և տարեկան, որոնց հիմնական շահառուները լինելու են ամենօրյա օգտվող քաղաքացիները, ինչպես նաև գործելու են արտոնյալ սակագներ թոշակառուների, ուսանողների և այլ խմբերի համար:   Նախագիծը ընդունվելու դեպքում միասնական տոմսային համակարգը ուժի մեջ է մտնելու 2024 թվականի աշնանը, երբ երթուղի դուրս կգան նոր 171 ավտոբուսները: Ամբողջական նախագծին կարող եք ծանոթանալ yerevan.am կայքում (այստեղ)»,- ասված է գրառման մեջ:
18:35 - 05 փետրվարի, 2024
Վստահեցնում եմ, որ համայնքն իր լիազորությունների շրջանակում լինելու է այս ընտանիքների կողքին. Ավինյանը՝ Նոր Արեշում պայթյունի մասին

Վստահեցնում եմ, որ համայնքն իր լիազորությունների շրջանակում լինելու է այս ընտանիքների կողքին. Ավինյանը՝ Նոր Արեշում պայթյունի մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Երևանի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած պայթյունի մասին, որի հետևանքով կա երկու զոհ, երկու տուժած:   «Ցավով տեղեկացա այսօր մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգակական դեպքի մասին, որը նաև, ինչպես պարզ դարձավ, մարդկային կյանքեր է խլել:   Հուսով եմ, որ հետաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները:   Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհվածների հարազատներին և միաժամանակ շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։   Վստահեցնում եմ, որ համայնքն իր լիազորությունների շրջանակում լինելու է այս ընտանիքների կողքին»,- գրել է Տիգրան Ավինյանը: Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին՝ ժամը 11:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն: Փլատակներից դուրս էր բերվել երկու քաղաքացի՝ մեկ կին և մեկ տղամարդ, որոնք հոսպիտալացվել են: Իսկ ավելի ուշ երկու դի է դուրս բերվել փլատակներից: Հայտնի է նրանց ինքնությունը:
16:45 - 05 փետրվարի, 2024
Երևանում նախատեսվող համայնքային ոստիկանությունը նոր լիազորություններ կունենա
 |armenpress.am|

Երևանում նախատեսվող համայնքային ոստիկանությունը նոր լիազորություններ կունենա |armenpress.am|

armenpress.am:  Երևանի համայնքային ոստիկանության ստեղծման վերաբերյալ նախագծով առաջարկվում է այդ ծառայության համար սահմանել մի շարք նոր լիազորություններ, որոնց իրականացման արդյունքում համայնքում տարբեր իրավախախտումների և ապօրինությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ կիրականացվի։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի փետրվարի 5-ի գործակարգավարական խորհրդակցությանն ասել է Իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանը։ «Մասնավորապես՝ մեր կողմից առաջարկվում է ներդնել իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող հողամասերում ինքնակամ շինությունների քանդման և հետևանքների վերացմանն ուղղված մեխանիզմներ, տնտեսվարողների որոշակի գործունեության դադարեցման հնարավորություններ և մի շարք այլ կարգավորումներ»,-մանրամասնել է Մարգարյանը՝ հավաստիացնելով, որ նախագիծը հնարավորին սեղմ ժամկետում կդրվի շրջանառության մեջ, որի ընդունման արդյունքում նշված բնագավառն էապես կբարելավվի։
14:18 - 05 փետրվարի, 2024
Կան շանտաժներ և ճնշումներ, բայց «Հանրային ձայն»-ը քվորում չի ապահովելու․ Վարդան Ղուկասյան |news.am|

Կան շանտաժներ և ճնշումներ, բայց «Հանրային ձայն»-ը քվորում չի ապահովելու․ Վարդան Ղուկասյան |news.am|

news.am: Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունը չի մասնակցելու փետրվարի 7-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ նիստին։ Այս մասին հայտնել է ԴՕԿ («Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն») կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը։ «Փետրվարի 7-ին նախատեսված է Երևանի ավագանու արտահերթ նիստ: Ես՝ Վարդան Ղուկասյանս, հայտարարում եմ, որ «Հանրային ձայն» ֆրակցիան չի մասնակցելու և քվորում չի ապահովելու այդ արտահերթ նիստի կայացման համար: Այս պահին կան շանտաժներ և ճնշումներ ավագանու անդամներից ոմանց վրա, որպեսզի այդ նիստը ամեն գնով կայանա: Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ՝ եթե «Հանրային ձայն»-ի որևէ անդամ տրվի այդ շանտաժներին և մասնակցի նախատեսվող արտահերթ նիստին, նա ոչ միայն ամենավերջին պարսավանքին կարժանանա իմ կողմից, այլև իր կարիերան կավարտի նույն օրը: Իսկ շանտաժի լեզվով խոսող իշխանությունները թող լավ իմանան՝ ես շատ շուտով անձամբ եմ գալու իրենց ետևից»,- ասվում է Վարդան Ղուկասյանի տարածած հայտարարությունում։ Հիշեցնենք՝ փետրվարի 7-ին կկայանա Երևանի ավագանու արտահերթ նիստը՝ Երևանի ավագանու 5 ընդդիմադիր անդամներին՝ «Մայր Հայաստան» խմբակցությունից Նարինե Հայրապետյանին, Սոնա Աղեկյանին, Զարուհի Փոստանջյանին և Գևորգ Ստեփանյանին, «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին մանդատներից զրկելու հարցով։ Ավելի վաղ նախատեսված էր, որ նիստը պետք է տեղի ունենա փետրվարի 5-ին, սակայն նիստը հետաձգվել էր։
15:28 - 03 փետրվարի, 2024
Իշխանությունները փորձում են թանկացնել տրանսպորտի ուղեվարձը, ուստի հետապնդում են ընդդիմությանը. «Մայր Հայաստան» |news.am|

Իշխանությունները փորձում են թանկացնել տրանսպորտի ուղեվարձը, ուստի հետապնդում են ընդդիմությանը. «Մայր Հայաստան» |news.am|

news.am: «Մայր Հայաստան» դաշինքը հետապնդվում է, քանի որ մեր քաղաքական ուժը խոչընդոտում է նրանց գործունեությանը, ինչը վերաբերում է թե՛ տեղական, թե՛ ազգային մակարդակի խնդիրներին։ Այս մասին փետրվարի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։ Ըստ նրա՝ իշխանությունները փորձում են բարձրացնել Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը՝ լավ իմանալով, որ դրա դեմ հասարակական բողոքի ակցիաներ են լինելու, և պայքարի առաջնագծում լինելու է «Մայր Հայաստան» դաշինքը։ «Այս նպատակներին հասնելու համար նրանց քվորում է պետք, ինչի պատճառով էլ ստիպված եղան բացահայտել իրենց երրորդ կոալիցիոն ուժը, որն օգնեց քաղաքապետի ընտրության և ավտոկայանատեղիների թանկացման հարցում»,- հավելեց Թևանյանը։ Նա կարծում է, որ «Հանրային ձայն» կուսակցությունը իշխանությունների հետ «ստվերային» համագործակցությամբ է զբաղվում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների և «Հանրապետություն» կուսակցությունների ձայները բավարար չեն մեր անդամներին ավագանու լիազորություններից զրկելու համար, և նրանց առնվազն ևս մեկ ձայն է անհրաժեշտ 33 ձայն ստանալու համար։ Այսպիսով, ուզում են ճնշում գործադրել, որպեսզի մենք չխոչընդոտենք ուղեվարձի թանկացմանը։ Այն, ինչ կատարվում է մեր ուժի հետ կապված, քաղաքական և իրավական քաոս է, «Մայր Հայաստան» դաշինքին մանդատ տված քաղաքացիների իրավունքների խախտում»,- ասաց քաղաքական գործիչը։ Նա կրկնեց, որ Հայաստանում ամբողջական իշխանափոխության օրակարգը չի վերացել։ «Մենք չենք պատրաստվում վայր դնել մեր մանդատները և քաղաքապետարանը հանձնել իշխող ռեժիմին»,- եզրափակեց Թևանյանը։ Հիշեցնենք, որ Երևանի ավագանին փետրվարի 5-ին արտահերթ նիստ է հրավիրելու՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությունից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցնելու հարցով, ինչպես նաեւ «Մայր Հայաստան» դաշինք խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանի, Նարինե Հայրապետյանի, Սոնա Աղեկյանի եւ Գեւորգ Ստեփանյանի։
17:34 - 02 փետրվարի, 2024
Ի պատասխան «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի՝ «Հետք»-ի հոդվածի հերքման |hetq.am|

Ի պատասխան «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի՝ «Հետք»-ի հոդվածի հերքման |hetq.am|

hetq.am: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը 2024-ի հունվարի 30-ին «Հետք»-ի «Քաղաքապետարանը շալախ տեսակի մեկ ծիրանենին գնել է 19 500 դրամով» հոդվածին անդրադարձել է հերքմամբ՝ բերված փաստերը համարելով խեղաթյուրված:    Նախապատմություն «Հետքը» ներկայացրել էր «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի երկու գնումները: ՀՈԱԿ-ը նույնատիպ ծիրանենին առաջին գնումից մոտ մեկ տարի անց նույն կազմակերպությունից ձեռք է բերել գնային մեծ տարբերությամբ: 2023-ի փետրվարի 16-ին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը և «Գնումների աջակցման խորհրդատվական կենտրոն» ընկերությունը պայմանագիր են կնքել «Երևան» տեսակի (հայտնի է նաեւ շալախ անունով) 100 ծիրանենու մատակարարման վերաբերյալ։ Պայմանագրի տվյալներով՝ մեկ ծիրանենու գինը 19 500 դրամ է։ Պայմանագրի ընդհանուր գինը 1 մլն 950 հազար դրամ է։  Նմանատիպ մեկ այլ պայմանագիր նույն ընկերության հետ կնքվել էր 2022-ի ապրիլի 4-ին, ըստ որի՝ ՀՈԱԿ-ին մատակարարվել են տարբեր տեսակի ծառեր, այդ թվում՝ ծիրանենի «Երևան», մեկ հատի գինը՝ 2 400 դրամ։ Պայմանագրով գնվել է 50 հատ, ընդհանուր գինը՝ 120 000 դրամ։ «Հետք»-ը ՀՈԱԿ-ին խնդրել էր պատասխանել՝ ինչու է մեկ ծառը գնվել 19 500 դրամով, եթե դրա շուկայական արժեքը տատանվում է 1 500-2 000 դրամի սահմաններում, և ինչու՞ են այս երկու պայմանագրով գնված ծիրանենիների գներն այսչափ տարբերվում։ Մեր հարցմանը ՀՈԱԿ-ը հստակ պատասխան չի տվել, միայն նշել է, որ գնված ծառերն ունեցել են հստակ տեխնիկական բնութագիր։ Վերոնշյալ երկու պայմանագրում առկա տեխնիկական բնութագրերը տարբերվում են, և դրանց տարբերության արդյունքում գնային առաջարկը փոխվել է՝ 2 400-ից դառնալով 19 500 դրամ։ Ի՞նչ տարբերություններ կան այդ տնկիների  միջև, որ գումարը ավելացել է 17 100 դրամով։  Հետքի անդրադարձը ՀՈԱԿ-ի հայտարարությանը Հոդվածի հրապարակման օրը ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում եւ կայքում հերքման տեքստ հարապարակվեց: ՀՈԱԿ-ի տեքստում նշվում է, որ երկու պայմանագրերում տեխնիկական բնութագրերը տարբերվում են և գնային նման տարբերության պատճառը դա է։ 2 400 դրամով գնված ծառի տեխնիկական բնութագրում նշված է՝ 2․5-3․5 սմ ցողունի տրամագծով։ 19 500 դրամով գնված ծառի տեխնիկական բնութագրում նշված է՝ 10-12 սմ բնի պարագծով։ Այս հանգամանքը շփոթեցնող է: Ըստ երկրաչափական հաշվարկների՝ պարագիծը հավասար է  π * տրամագիծ, π = 3․14։ Ստացվում է, որ 2 400 դրամով գնված ծառի պարագիծը պետք է լիներ 7․85-11 սմ՝ միջինում 9․4 սմ։ Ասպիսով, տնկիների ցողունի, ըստ երկորրդ պայմանագրի՝ բնի պարագծերի տարբերությունը 1,6 սմ է։ Ծիրանենիների հիմնական տարբերությունը դրանց ճյուղերի քանակի և ճյուղերի երկարության մեջ է, քանի որ երկու դեպքում էլ պետք է լիներ փակ արմատային համակարգով, 2 մետր բարձրության սահմաններում և այլն։ Այսպիսով՝ տեխնիկական բնութագրով քիչ տարբերվող երկու ծիրանենու գնի միջեւ 17 100 դրամի տարբերություն կա։ ՀՈԱԿ-ը ֆեյսբուքյան էջում երկու լուսանկար է տեղադրել եւ ցուցադրել այս երկու տեխնիկական բնութագրերով տնկիները:  Առաջին լուսանկարում 2 400 դրամով գնված ծիրանենին է, որը չի համապատասխանում պայմանագրում նշված տեխնիկական բնութագրին։ Ծառի ցողունի տրամագիծը 2․5-3․5սմ չէ կամ ցողունի պարագիծը 7․85-11սմ չէ: Մենք չափել ենք լուսանկարի ծառի տրամագիծը eleif.net/photomeasure-ի միջոցով և պարզել, որ դրանց տրամագիծը նույնիսկ 1․5սմ չէ։ Ի տարբերություն երկրորդ լուսանկարի ծառի արմատային համակարգի՝ առաջին լուսանկարի ծառի արմատային համակարգը փակ չէ, պարզապես հողագնդային է։ Ստացվում է՝ կամ այս լուսանկարի ծառը այն ծառը չէ, որը գնվել է 2022-ի ապրիլի 4-ի պայմանագրով, կամ վաճառող ընկերությունը մատակարարել է տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ծառ, եւ ՀՈԱԿ-ն այն ընդունել է։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի պարզաբանումը Մենք հանդիպեցինք ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի հետ և ներկայացրեցինք՝ ինչ տարբերություններ կան ծառերի միջև և որ դրանք, ըստ տեխնիկական բնութագրերի, քիչ են տարբերվում միմյանցից։ Այս ամենին ի պատասխան՝ նա ասաց․ «Եթե նույնիսկ ծառերը նույն չափսերի լինեին, չնայած այս դեպքում տարբերություններ կան, տեսեք՝ պայմանագրերում (19 500 դրամով կնքված) սաղարթի ճյուղերի քանակ կա, ճյուղերի երկարություն կա, որը  հուշում է, որ ավելի հասուն ծառ ենք գնել։ Եթե դրանք (երկու պայմանագրերով գնված ծառերը) չափսերով հավասար էլ լինեին, մեկ դեպքում եղել է տնկի, մյուս դեպքում ծառը աճեցվել է թաղարի մեջ։ Այսինքն՝ ոչ թե այդ ծառը աճեցվել է դաշտում՝ սերմով, այլ ծառերն աճեցվել են թաղարի մեջ, դույլանման թաղարի մեջ։ Դրանք սովորաբար թանկ են արժենում, քան թե դաշտում աճեցված ծառերը։ Այո, տեխնիկական բնութագրերը առաջին հայացքից նման են, բայց նաև այն հանգամանքը, որ 7-9 ճյուղ ենք պահանջել գնման ժամանակ, խոսում է, որ մենք պահանջել ենք արդեն սաղարթ ձևավորած ծառ։ Իսկ 2-3 ճյուղը նշանակում է, որ դա շիվ է, երկար աճած, բարակ շիվ է»։ Արմեն Բեգոյանը նշեց, որ ծառերի տնկման վայրը լցված է եղել շինաղբով, և այնտեղ ռեկուլտիվացիոն աշխատանքներ են արվել, այդ պատճառով էլ անհրաժեշտություն է եղել ֆասադային հատվածում նման ծառեր տնկել։ «Այսպես ասած՝ լիցքը նստած չի եղել, և մենք բոլորս էլ հասկանում էինք, որ տարածք ջրելուց հետո, արանքներով լցված, էդ քարհանքից բերված աղբի արանքներով ջուրը հոսելու է և չի մնալու ծառի բնաբաժակում։ Իսկ տվյալ դեպքում ծառն ամբողջությամբ կպած է հողին, եթե նույնիսկ փորձես պոկել նրան կպած հողագունդը, այն չի պոկվի։ Այս նպատակով մասնագետները առաջարկել են, որ ծառերը լինեն անպայման փակ արմատային համակարգով աճեցված»,- ասաց Արմեն Բեգոյանը։ Իսկ թե ինչու 2022-ին 2 400 դրամով գնված ծառը չի եղել փակ արմատային համակարգով՝ ինչպես նշված է թե՛ 2022-ի, թե 2023-ի պայմանագրերում, Արմեն Բեգոյանն ասաց, որ 2022-ի պայմանագրով գնված ծառը եղել է պոլիէթիլենային տոպրակների մեջ, այդպես են իրեն փոխանցել, քանի որ ինքն այդ ընթացքում տնօրեն չի եղել։  «Ամեն սանտիմետրը, երբ որ ծառը հաստանում է, առնվազն տարիների հարց է, դեռ տարբեր ձևերով աճեցված լինելու մասին չեմ խոսում։ Նախկինում Երևանում տասնյակ հազարավոր շիվեր են տնկվել, ես չեմ տեսել՝ այդ ծառերը ուր են, որովհետև դրանք ծառ չեն դարձել։ Դրանք արժեցել են մի քանի հազար դրամ։ Այսօր Երևանը ձեռք է բերում 50-80 հազար դրամանոց ծառեր։ Գները տարբերվում են, բայց որակը նույնպես տարբերվում է։ Եթե իմ հարցազրույցները նայեք, ես միշտ ասում եմ, որ Երևանը այլևս չի գնելու ճկույթի չափի շիվեր, որոնք այդպես էլ ծառ չեն դառնում»,- ասաց Արմեն Բեգոյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:54 - 02 փետրվարի, 2024
«Մայր Հայաստան» խմբակցության դեմ իշխանությունը տոտալ հարձակման է անցել․ խմբակցության հայտարարությունը

«Մայր Հայաստան» խմբակցության դեմ իշխանությունը տոտալ հարձակման է անցել․ խմբակցության հայտարարությունը

«Մայր Հայաստան»-ի քաղաքական գործունեությունը և՛ ավագանիում, և՛ քաղաքական դաշտում հունից հանում է օրվա իշխանությանը, որն առաջնորդվում է Ալիևի թելադրած օրակարգով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մայր Հայաստան» դաշինքը։ «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դեմ նիկոլական իշխանությունը տոտալ հարձակման է անցել: Դիմում են քստմնելի քայլերի՝ կիրառելով տարատեսակ մեթոդներ: Մի կողմից ահակեբումներ և հետապնդումներ առանձին անդամների նկատմամբ, մյուս կողմից՝ խմբակցության 4 անդամի ավագանու մանդատից զրկելու նախաձեռնություն: Քաղաքապետի լիազորություններն ապօրինաբար ստանձնած Տիգրան Ավինյանը բացառապես սեփական հեռացման հարցը պետք է քննության առարկա դարձնի ավագանիում, այլ ոչ թե ավագանիներին մանդատից զրկելու հարցով արտահերթ նիստ նախաձեռնի: Մենք արձանագրում ենք, որ «Մայր Հայաստանի» քաղաքական գործունեությունը և՛ ավագանիում, և՛ քաղաքական դաշտում հունից հանում է օրվա իշխանությանը, որն առաջնորդվում է Ալիևի թելադրած օրակարգով: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ամբողջական իշխանափոխության օրակարգն այլընտրանք չունի»,- ասված է հայտարարության մեջ:
21:26 - 01 փետրվարի, 2024