ԼՀԿ

«Լուսավոր Հայաստան»-ը գործող կուսակցություն է Հայաստանում։ Նախագահն է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Հիմնադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Երևանում՝ կուսակցության հիմնադիր համագումարով։ 18 պատգամավորներով ներկայացված է եղել 7-րդ գումարման ԱԺ-ում։ 

Կուսակցության խորհրդի անդամներ են Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանը, Դավիթ Խաժակյանը, Գրիգորի Դոխոյանը, Կարեն Սիմոնյանը, Մանե Թանդիլյանը, Նորայր Մովսիսյանը, Գևորգ Գորգիսյանը, Արտակ Ոսկանյանը, Ջիվան Նադարյանը և Հայկազ Սիմիկյանը։

«Լուսավոր Հայաստան»-ը մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նախընտրական ցուցակը գլխավորում էր Էդմոն Մարուքյանը։

ԼՀԿ-ն չի հաղթահարել անցողիկ շեմը՝ ընտրությունների ժամանակ ստանալով 15 591 ձայն (1.22%), և չի անցել 8-րդ գումարման խորհրդարան։

Պատրաստ եմ ամեն ինչ տալ, որ նման միջադեպեր Հայաստանի խորհրդարանում չլինեն․ Վլադիմիր Վարդանյան |lragir.am|

Պատրաստ եմ ամեն ինչ տալ, որ նման միջադեպեր Հայաստանի խորհրդարանում չլինեն․ Վլադիմիր Վարդանյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ՀՀ ԱԺ պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հետ։ Պարոն Վարդանյան, ԱԺ–ում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ քաղաքական գնահատականից զատ խոսվում է նաև իրավական գնահատական տալու մասին: Կա՞ այդպիսի հնարավորությունը հարցն իրավական հարթությունում քննարկելու համար: Ես ամեն ինչ պատրաստ էի տալ և հիմա էլ պատրաստ եմ տալ, որ նման միջադեպեր Հայաստանի խորհրդարանում չլինեն, բայց, ցավոք, միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ որոշ նման դեպքեր լինում են: Իրավական գնահատական այս պահին իմ կարծիքով պետք չի տալ, պարզապես պետք է հետևություններ անել, խուսափել նման սադրանքներից և դրանց պատասխանելուց: «Լուսավոր Հայաստանը» չի գալիս խորհրդարան: Սա մտահոգիչ չէ՞: Բոյկոտը քաղաքական կուսակցության գործունեության ձևերից մեկն է, նախևառաջ խորհրդարանական կուսակցության: Ես ենթադրում եմ, որ մանդատ ստացած, ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձինք պետք է հավուր պատշաճի կատարեն իրենց պարտականությունները, իսկ նիստերին մասնակցելը նույնպես պարտավորություն է, որը պետք է ապահովվի: Իսկ «Իմ քայլը» ունի՞ իր քայլերը վերանայելու անհրաժեշտություն: Եթե չեմ սխալվում, ձեզ նույնպես հարված էր հասել: Բոլորս պետք է հետևություններ անենք տեղի ունեցածից: Իհարկե, որևէ ոչ իրավաչափ բռնություն չի կարելի արդարացնել, մյուս կողմից չի կարելի բացարձակապես արդարացնել որևէ սադրանք, որը հանգեցնում է բռնության, որովհետև շատ դեպքերում հենց խոսքն է, վերբալ արտահայտությունն է հիմք ծառայում բռնության համար: Ես պարզապես ևս մեկ անգամ պետք է նշեմ, որ մենք պետք է բոլորս հետևություններ անենք սրանից ու գնանք առաջ: Նաև սկսեցին համեմատել նախորդ խորհրդարանի հետ, որ փաստորեն այս խորհրդարանում նույնպես շմայսների պակաս չկա: Համեմատողներից հարցրեք, իմ կարծիքով 7-րդ գումարման խորհրդարանն էապես և որակապես տարբերվում է նախորդ խորհրդարաններից: Նման համեմատություններն անհարկի են: Շատերը նշում են, որ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումից հետո կրքերը այսպես շիկացան: Այդ մասին խոսեց նաև վարչապետը: Դուք այստեղ կապ տեսնո՞ւմ եք: Ես չեմ կարող բացառել նման կապը: Իհարկե, այդ նախագիծը այն նախագծերի շարքին էր դասվում, որոնք որոշ շրջանակներ շատ ծանր են տանելու, և մենք պատրաստ էինք դրան, գիտեինք ուր ենք գնում: Ես շատ եմ ուզում հավատացած լինել, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նման վարքագիծը պայմանավորված չի եղել այն բարեփոխումներով, որոնք իրականացնում են Հայաստանի կառավարությունը և խորհրդարանը: Եվ շատ կուզենամ հավատացած լինել, որ որևէ աղերս տեղի ունեցածի և բարեփոխումների միջև գոյություն չունի: Շարունակությունը՝ lragir.am-ում
10:35 - 12 մայիսի, 2020
Մեր մանդատներն ինչո՞ւ դնենք, ո՞ւմ ենք խփել. Էդմոն Մարուքյան |armtimes.com|

Մեր մանդատներն ինչո՞ւ դնենք, ո՞ւմ ենք խփել. Էդմոն Մարուքյան |armtimes.com|

armtimes.com: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն Արցախից ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով արձագանքել է իր բնորոշմամբ մեջքից խփող իշխանությունների հայտարարություններին:  «Ալեն Սիմոնյան եւ պարոն Սասուն Միքայելյան, երկուսն էլ շահարկում են իրենց սրբություններին, այսինքն իրենց մայրերին, իրենց գործած սխալների համար»,-նշեց Մարուքյանը: Մարուքյանը հայտարարեց՝ պետք չէ ծնողներին խառնել, որ իր ասածները վերաբերում են անձամբ այդ պատգամավորներին եւ նրանց գործունեությանը: Պատգամավորը նաեւ անդրադարձավ մանդատները վայր դնելու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի եւ Սասուն Միքայելյանի առաջարկին եւ ասաց. «Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը ձեզ խնդրել է, որ մի ձեւ գտնեք մենք մանդատները դնենք: Որ մեր Նիկոլին տեսնեք, ասեք՝ էլ ուրիշ ձեւ չգիտե՞ս Նիկոլ, վերջին ընդիմախոսների՞ն ես ուզում վերացնես: Մեր մանդատներն ինչո՞ւ դնենք, ո՞ւմ ենք խփել»: Նա նշեց, որ մանդատը վայր չեն դնելու եւ ավելացրերց, որ դա բացառված է «մանդատը դնենք, որ անսասան դիկտատուրա հիմնե՞ք երկրում»:  
09:20 - 12 մայիսի, 2020
Գուցե ես իմ բառապաշարի մեջ ավելի զուսպ լինեի, հետո բանը չհասներ նրան, որ այսօր Սասուն Միքայելյանն ստիպված լիներ այսպիսի ելույթ ունենալ. Բաբկեն Թունյան |tert.am|

Գուցե ես իմ բառապաշարի մեջ ավելի զուսպ լինեի, հետո բանը չհասներ նրան, որ այսօր Սասուն Միքայելյանն ստիպված լիներ այսպիսի ելույթ ունենալ. Բաբկեն Թունյան |tert.am|

tert.am: Ես պարզապես ցանկանում եմ մեր հայրենակիցներից ներողություն խնդրել նրա համար, որ մենք որպես ԱԺ պատգամավորներ, կարևոր օրակարգերը թողած այն ժամանակը, որի համար դուք մեզ վճարում եք, որ մենք զբաղվենք լուրջ խնդիրներ և հարցեր լուծելով, մենք վատնում ենք այսպիսի բաների վրա: Այս մասին իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ նշելով, որ խոսում է իր անունից:Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ իրենից հասանելիք ամեն բան կանի, որ ճիշտ գծից չշեղվի: «Ես երկու օր մտածել եմ այն ամենի մասին, ինչ տեղի ունեցավ, ինչ ասացի, ինչ հնչեց: Գուցե ես իմ բառապաշարի մեջ ավելի զուսպ լինեի, հետո բանը չհասներ նրան, որ այսօր Սասուն Միքայելյանն ստիպված լիներ այսպիսի ելույթ ունենալ: Չգիտեմ որքանով է ճիշտ, բայց ես ամեն ինչի մեջ փորձում եմ առաջինն իմ մեղքի բաժինը տեսնել և բոլորին էլ նույն կոչն եմ անում»,-ասաց նա:
17:44 - 11 մայիսի, 2020
Մակունցը նշեց Սասուն Միքայելյանի, Արտակ Մանուկյանի և Վահե Ղալումյանի մանդատները վայր դնելու պայմանը |armenpress.am|

Մակունցը նշեց Սասուն Միքայելյանի, Արտակ Մանուկյանի և Վահե Ղալումյանի մանդատները վայր դնելու պայմանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, թե որ դեպքում իրենց պատգամավորական մանդատը վայր կդնեն մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներ Սասուն Միքայելյանը, Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը: Այս մասին Մակունցն ասաց խորհրդարանի մայիսի 11-ի նիստում: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը զոհ չէ, կոնֆլիկտի կողմ է, ավելին՝ կոնֆլիկտը հրահրող կողմ է: Սասուն Միքայելյանը պատրաստ է մանդատը վայր դնել, եթե միաժամանակ մանդատը վայր է դնում նաև Էդմոն Մարուքյանը: Իրենց մանդատները պատրաստ են վայր դնել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը, պայմանով, որ միաժամանակ մանդատները վայր են դնում նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը: Սա է մեր դիրքորոշումը, արդարությունն ու քաղաքական հետևանքը, որը պետք է տեղի ունենա»,- ասաց Մակունցը:
16:24 - 11 մայիսի, 2020
Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին

Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին և նույն խմբակցության անդամ, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։ Աշոտ Ղուլյանը ողջունել է պատգամավորների հերթական այցը Արցախ և շնորհավորել մայիսյան եռատոնի կապակցությամբ: Խոսելով երկու խորհրդարանների համագործակցության մասին՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել այն և համոզմունք հայտնել, որ Արցախի Հանրապետության 7-րդ գումարման խորհրդարանի հետ այդ կապերն ավելի կխորանան՝ հատկապես խմբակցությունների և մշտական հանձնաժողովների մակարդակում: ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, գոհունակություն է հայտնել Արցախի խորհրդարանի հետ այս տարիներին ձևավորված համագործակցության համար և պատրաստակամություն հայտնել՝ ստեղծված հարաբերությունները շարունակել զարգացնել և հասցնել նոր մակարդակի: Էդմոն Մարուքյանը նաև բարձր է գնահատել ԱՀ ԱԺ նախագահի դերը՝ Արցախում ժողովրդավարության կայացման և միջխորհրդարանական կապերի զարգացման գործընթացներում: Մանե Թանդիլյանը ևս ընդգծել է երկու խորհրդարանների միջև համագործակցության բարձր մակարդակը և Արցախի հարցում համահայկական միասնականության ամրապնդման կարևորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայկական երկու հանրապետություններում COVID-19-ի հասցրած վնասների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:
14:21 - 11 մայիսի, 2020
ԼՀԿ-ն չի պատրաստվում մանդատը վայր դնել |pastinfo.am|

ԼՀԿ-ն չի պատրաստվում մանդատը վայր դնել |pastinfo.am|

pastinfo.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեռ քննարկում է իր հետագա քայլերը։ Երբ որոշում լինի հայտարարությամբ հանդես կգան։ Այս մասին հայտնեց խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։ Հարցին, քննարկվու՞մ է մանդատը վայր դնելու տարբերակը, Գորգիսյանը բացասական պատասխան տվեց ու ասաց, որ մանդատը վայր դնելը որևէ օգուտ չի տա։ «Այդ դեպքում գոյություն ունեցող դիկտատուրան ավելի կուժեղանա։ Մեզ մեր մանդատները տվել են ՀՀ քաղաքացիները՝ դիմակայելու Նիկոլ Փաշինյանի դիկտատուրային»,-ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղարը։ Այսօր մայիսի 8-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ  «Լուսավոր Հայաստանը» հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «Վարչապետը միտումնավոր «Լուսավոր Հայաստանին» պիտակավորում է որպես «նախկինների» ներկայացուցիչ, որպեսզի իր պատգամավորների խուլիգանական վարքագիծն արդարացվի իր համակիրների աչքերում»։
13:49 - 11 մայիսի, 2020
Միտումնավոր ստեղծվեց այնպիսի իրավիճակ, երբ բռնության զոհն է մեղավորը, այլ ոչ թե իրականացնողը. ԼՀԿ-ի հայտարարությունը

Միտումնավոր ստեղծվեց այնպիսի իրավիճակ, երբ բռնության զոհն է մեղավորը, այլ ոչ թե իրականացնողը. ԼՀԿ-ի հայտարարությունը

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայտարարություն Սույն թվականի մայիսի 8-ին Ազգային ժողովում կատարված, տեսաձայնագրված և որևէ նոր ապացույցի կարիք չունեցող բռնությունը ոչ միայն միանշանակ չդատապարտվեց իշխանության կողմից, այլև արդարացվեց, լեգիտիմացվեց և խրախուսվեց Հայաստանի Հանրապետության թիվ մեկ քաղաքական պատասխանատուի մակարդակով։ Բռնությունն արդարացվեց՝ փորձելով այն կապել ինչ-որ դավադիր «սադրանքի» հետ։ Ցավո՛ք, Վարչապետը ընդդիմադիր քննադատական խոսքը բնութագրեց որպես «քստմնելի սադրանք»՝ այդկերպ խրախուսելով չհամաձայնվողներին որակել որպես սադրիչներ։ Միտումնավոր ստեղծվեց այնպիսի մի իրավիճակ, երբ բռնության զոհն է մեղավորը, այլ ոչ թե իրականացնողը։ Ավելին, սեփական սխալներն ընդունելու և զղջալու փոխարեն, կոչ արվեց պայքարել հորինված «սադրանքի» կազմակերպչների դեմ։ Վստահ ենք, որ բոլոր ողջախոհ մարդիկ ի վիճակի են դիտել միջադեպի տեսագրությունները և համապատասխան հետևություններ անել։ Տեսնել, թե ովքեր էին սադրանքի իրական հեղինակները, ովքեր էին ընդդիմախոսներին «սրիկա» և «բութ» անվանողները և «գլուխը ցխել» ու «վիզը կտրել» սպառնացողները։ Տեղի ունեցածը փաստում է, որ ընդամենը երկու տարի պահանջվեց, որ հեղափոխական վարչապետը վերջնականապես հողին հավասարեցնի ու կազմաքանդի այդ նույն հեղափոխության հռչակած գաղափարներն, արժեքներն ու սկզբունքները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ մանիպուլյատիվ էր և կեղծ՝ չհիմնված որևէ փաստի վրա։ Նա իր և իր քաղաքական թիմի հասցեին հնչող քննադատությունները որակեց որպես իշխանության նկատմամբ հոգեբանական բռնություն, ավելին՝ ընդդիմախոսներին պիտակավորեց որպես «նախկինների» խորհրդարանական ներկայացուցիչներ։ Վերոհիշյալ կեղծիքի միջոցով Փաշինյանը փորձեց արդարացնել բռնությունը, քանի որ իր թիմի պատկերացրած դեգրադացված իրականության մեջ «նախկինների» նկատմամբ բռնությունը լեգիտիմ ընկալում ունի իր թիմակիցների և համախոհների կողմից։ Այսպիսով, Վարչապետը միտումնավոր «Լուսավոր Հայաստանին» պիտակավորում է որպես «նախկինների» ներկայացուցիչ, որպեսզի իր պատգամավորների խուլիգանական վարքագիծն արդարացվի իր համակիրների աչքերում։ Ավելին, իմքայլականներն իրենց բոլոր ընդդիմախոսներին և քննադատներին ներկայացնում են որպես ժողովրդի և պետության թշնամիներ, հակապետական տարրեր, որոնց նկատմամբ հաշվեհարդարն արդեն, իսկ «լեգիտիմացված» է։ Սույն միջադեպը և դրան հաջորդած մեկնաբանությունները վառ վկայությունն են կառավարող թիմի անհանդուրժողականության և քաղաքական անհասունության։ Նրանք առաջնային պլան են մղել իրենց անսխալականության և անպատժելիության արատավոր սկզբունքները։ Սա ամբողջատիրական մտածողության դրսևորում է, ինչի վերջնական հանգրվանը կոշտ ավտորիտարիզմն է։ Ընդամենը երկու տարում Փաշինյանը հեղափոխության առաջնորդից վերածվեց միայն իր կուսակցականների և իրեն սատարող ֆեյսբուքյան փոքրաթիվ խմբակների վարչապետի։ Հանրային ներուժը համախմբելու և ի շահ երկրի ծառայեցնելու փոխարեն, նա պառակտում և ծվեն-ծվեն է անում ռեսուրսները. «մոդելավորում» հասարակությանը տարբեր շերտերի, պիտակավորում քաղաքացիներին հեղափոխականների և հակահեղափոխականների, սևերի և սպիտակների, հերոսների և դավաճանների։ Այս մոտեցումը չափազանց վտանգավոր ական է Հայաստանի Հանրապետության պետականության հիմքերում: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, հավատարիմ մնալով ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, նոր որակի քաղաքականություն կառուցելու իր սկզբունքներին, դատապարտում է կատարվածը։ Պետականաշինության ճանապարհին անհնար է լինելու լռեցնել մեզ և կանգնեցնել՝ նույնիսկ բռնի ուժ գործադրելով։ Մենք պատրաստ ենք դիմակայելու բոլոր մարտահրավերներին՝ հանուն վաղվա ժողովրդավար, հզոր, առաջադեմ, մրցունակ ու լուսավոր Հայաստանի Հանրապետության, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ՝ նպատակ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդ»
10:24 - 11 մայիսի, 2020
Միջադեպը պետք է ունենա քաղաքական հետևանքներ․ «Լուսավոր Հայաստանը» լքում է նիստերի դահլիճը․ Էդմոն Մարուքյան

Միջադեպը պետք է ունենա քաղաքական հետևանքներ․ «Լուսավոր Հայաստանը» լքում է նիստերի դահլիճը․ Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովն այսօր տեղի ունեցած միջադեպից հետո վերսկսեց իր աշխատանքերը։ Նիստի սկզբում ելույթ ունեցավ Էդմոն Մարուքյանը, ով մեղադրեց իշխող ուժին տեղի ունեցածի վերաբերյալ որևէ արձագանք չտալու համար։ Մարուքյանն իր խոսքում մասնավորապես ասաց․ «Այն միջադեպը, որ տեղի ունեցավ դրանից անցել է մոտավորապես 3 ժամ։ Մենք չտեսանք որևէ արձագանք, որը հարիր է ժողովրդավարական քաղաքական համակարգին։ Ես կարծում եմ , որ ոտնահարվել են ժողովրդավարության հիմքերը, հեղափոխոթյան հռչակված արժեքները։ Ես կարծում եմ, որ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ բան է տեղի ունեցել։ Եթե  կասեք, որ 1996 թվականին էլ են պատգամավորին խփել, 2002-ին էլ, կամ մեկ այլ թվականին,  ես չեմ հիշում, որ խմբակցության ղեկավարին հետևից, կողքից խփեն։ Ասելիքս հետևյալն է, այն ինչ եղել է քաղաքական է և պետք է ունենա քաղաքական գնահատական, քաղաքական ամեն մի բան ունի իր տրամաբանությունը և պետք է ունենա իր գնահատականը։ Մենք ակնկալում ենք գնահատական՝ թե՛ իշխող ուժի արձագանքը, թե այլ ուժերի՝ հասարակական սեկտորի այն քաղաքական գնահատականները որոնք հարիր են ժողովրդավարական համակարգին»։ Մարուքյանը սակայն հավելեց, որ  միայն քաղաքական գնահատականը որևէ բան չի կարող փոխել։ Միջադեպը պետք է ունենա քաղաքական հետևանքներ, և այն ինչ տեղի է ունեցել մեծ հաշվով հեղափոխության առաջնոդրի  պռոբլեմն է։ «Մենք հիմա կլքենք նիստերի դահլիճը և ապագայում ՝ կախված քաղաքական գնահատականներից  և հետևանքներից կանենք եզրահանգումներ, կորոշակիացնենք մեր անելիքները և կհասկանանք ապագայում ինչպես ենք աշխատելու այս խորհրդարանում»,- ասաց Մարուքյանը։ Վերջինիս ելույթի ավարտից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը։
14:54 - 08 մայիսի, 2020
Ամառվա ընթացքում բոլոր ՔԿՀ-ները կանցնեն սննդի մատակարարման նոր համակարգի |hetq.am|

Ամառվա ընթացքում բոլոր ՔԿՀ-ները կանցնեն սննդի մատակարարման նոր համակարգի |hetq.am|

hetq.am: Ամառվա ընթացքում Հայաստանի բոլոր 12 քրեակատարողական հիմնարկները կանցնեն սննդի մատակարարման նոր համակարգի: Այս մասին խորհրդարանում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցադրման, թե որ ՔԿՀ-ներն են անցել սննդի մատակարարման նոր համակարգի: Բադասյանի խոսքով` այժմ մասնավոր ընկերությունների հետ համագործակցում է 9 ՔԿՀ, դրանք են` «Արմավիր», «Աբովյան», «Նուբարաշեն», «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն», «Հրազդան» և «Սևան»: Ակնկալվում է, որ  հունիսից այդ համակարգին անցում կկատարեն նաև «Կոշ», «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ները։ Ինչ վերաբերում է  «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ների փակման և նոր ՔԿՀ կառուցելուն, նախարարն ասաց, որ այն ներկայացված է նախարարության միջնաժամկետ ծախսային ծրագրում, քննարկվում է կառավարությունում: Բադասյանի խոսքով` արվում է առավելագույնը, որ այդ երկու ՔԿՀ-ների փոխարեն կառուցվի ժամանակակից պայմաններով ՔԿՀ: Հիշեցնենք, որ խորհրդարանում շարունակվում է Կառավարության 2019 թվականի գործունեության հաշվետվության քննարկումը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ հետաքրքրվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի` ուժի մեջ մտնելու ժամկետներից, ասելով, որ քաղաքացիները մեղադրում են իշխող ուժին արագ չարձագանքելու համար: Պատգամավորը նաև ահազանգեր էր ստացել, որ օրենքի ընդունումից հետո որոշ անձինք իրենց ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի ձեռքբերումը փորձում են ինչ-որ կերպ օրինականացնել: «Նրանք, ովքեր կեղծ պայմանագրեր են կնքում, մեր աշխատանքը հեշտացնելու են, որովհետև բավական լավ ապացույցներ են հավաքվում ապօրինի գույքի մասին: Ինչ վերաբերում է գույքի` բարեխիղճ ձեռքբերողին, ոչ մի պատշաճ գույք ձեռք բերող առանց տարրական անհրաժեշտ փաստաթղթերի գույք ձեռք չի բերի, նման ռիսկի չի գնա, բայց որոշակի աշխատանքներ տարվում են, ձեռնարկ է պատրաստվում, թե որ դեպքերում պետք է էդ ազդակները ճիշտ մարմիններին ուղղորդվեն, որ նման ռիսկերը չեզոքացվեն»,-ասաց Ռուստամ Բադասյանը: Նախարարը նաև մանրամասնեց`օրենքի ստորագրման և ուժի մեջ մտնելու դեպքում որոշակի ժամկետ կա և մոտ երեք-չորս ամսվա աշխատանք՝  մինչև օրենքն ամբողջ ծավալով գործի: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ հետաքրքրվեց սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային քննարկումներից: Արդարադատության նախարարն արձագանքեց` աշխատանքներ են տարվում հայեցակարգի մշակման ուղղությամբ, որը պետք է նախնական տեսքով պատրաստ լինի մինչև սեպետմբեր, այնուհետև ներկայացվի հանրային քննարկման: «Հիմա համավարակի պատճառով ֆիզիկապես չենք իրականացնում նիստերը, տեսակապով ենք քննարկում, բայց ամեն շաբաթ նիստ ենք անում»,-եզրափակեց նա:
13:04 - 07 մայիսի, 2020
Նախկինում համայնքների խոշորացումներն արվել են քաղաքական նպատակահարմարությամբ. Պապիկյան |armenpress.am|

Նախկինում համայնքների խոշորացումներն արվել են քաղաքական նպատակահարմարությամբ. Պապիկյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում  համայնքների խոշորացման գործընթացը շարունակական է լինելու, արդեն խոշորացված մի շարք համայնքներ կարող են վերանայվել և միավորվել այլ ֆորմատով՝ աշխարհագրական, տնտեսական  և քաղաքացիների համար ընդունելի տարբերակով:  Այս մասին ասաց ԱԺ-ում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի հարցին: Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք պատրաստվո՞ւմ են վերանայել նախկին իշխանությունների կողմից ըստ իրենց նպատակահարմարության իրականացրած խոշորացումները և խոշորացում անել մեկ այլ ֆորմատով: Նա նշեց՝ Կողբը և Զորականը նույնիսկ ընդհանուր ճանապարհային սահման չունեն: Պապիկյանն արձագանքեց՝ ինքը դեռ ավելի վաղ խոսել է այդպիսի նախադեպերի մասին: «Նախկինում տեղի են ունեցել խոշորացումներ, որոնք քաղաքական նպատակահարմարություն են հետապնդել»,-ասաց նախարարն ու  դիմեց պատգամավորին՝ նրա կողմից բարձրաձայնած համայնքների մասին ինքն անձամբ է նշել, այդպիսի համայնքներ կան: Նա վստահեցրեց՝ համայնքների միավորման գործընթացը շարունակական է լինելու: «Այն համայնքները, որոնք չեն արդարացրել տվյալ ձևաչափով միավորումը, բնականաբար, կարող են վերանայվել և այլ ձևաչափով միավորվել: Դա կենթադրի աշխարհագրական, տնտեսական  և քաղաքացիների համար ընդունելի տարբերակ»,-ասաց նախարարը:
12:16 - 07 մայիսի, 2020
Կասկած կա, որ ԱԺ աշխատակիցների մեկը կորոնավիրուսով վարակված անձի կոնտակտավոր է |armenpress.am|

Կասկած կա, որ ԱԺ աշխատակիցների մեկը կորոնավիրուսով վարակված անձի կոնտակտավոր է |armenpress.am|

armenpress.am: Կա կասած, որ ՀՀ ազգային ժողովի աշխատակիցներից մեկը կորոնավիրուսով վարակված անձի կոնտակտավոր է, հետևաբար ձեռնարկվում են որոշակի միջոցներ, պատգամավորներին նիստերի դահլիճ մտնելիս տալիս են պատպանիչ դիմակներ և ձեռնոցներ: Այս մասին հայտնեց ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին: Մարուքյանը հետաքրքրվեց, թե որն է խստացումների պատճառը, որ մուտքի մոտ պետք է դիմակ և ձեռնոց ստանալ: «Եթե հիվանդ մարդ կա, ասենք թող չգան, իմանանք ինչ ենք անում, կամ բոլորս գնանք թեստ հանձնենք»,-ասաց պատգամավորը: Արարատ Միրզոյանը հիշեցրեց՝ ձեռնոցները և դիմակները հավանականության որոշակի տոկոսով կարող են կանխել վարակի տարածումը: «Հիմա ոչ մեկին ոչինչ չի պարտադրվում, դահլիճի մուտքի մոտ առաջարկվում է կրել դիմակ և ձեռնոց, որը կարող եք կրել, կարող եք՝ ոչ:  Այո, կա կասկած, գուցե հիմնավոր կասկած, որ ԱԺ աշխատակիցներից մեկը կոնտակտավոր անձ է, և քանի դեռ հանգամանքները լրիվ չեն պարզվել, բոլորս մի քիչ ավելի խստացված կերպով ենք ձեռնարկում կանխարգելիչ աշխատանքները»,-ասաց նա: ԱԺ նախագահը հիշեցրեց, որ վաղուց արդեն հայտնել է, որ բոլոր այն պատգամավորները, որոնք մտահոգություն կունենան իրենց և իրենց հարազատների առողջության համար և կնախընտրեն չմասնակցել նիստերին, նրանց  բացակայությունը կհամարվի հարգելի: Նա նշեց՝ ԱԺ աշխատանքները որևէ կերպ արտակարգ դրությամբ չեն խոչընդոտվում:
11:38 - 06 մայիսի, 2020
Բանկերի միջոցով ստացվող ապահովագրական հատուցումը չի համարվի հարկման ենթակա եկամուտ |armenpress.am|

Բանկերի միջոցով ստացվող ապահովագրական հատուցումը չի համարվի հարկման ենթակա եկամուտ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով, ըստ էության, առաջարկվում է բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով ստացվող ապահովագրական հատուցման գումարը չդիտել որպես հարկման ենթակա եկամուտ:  ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 116 «կողմ» ձայն:  Նախագիծը ներկայացնելիս խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը մանրամասնել էր՝ ներկայումս վարկ ստանալու համար բանկերին և վարկային կազմակերպություններին դիմող շատ ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը ապահովագրվում է, և որպես դրանց շահառու է ճանաչվում բանկը կամ վարկային կազմակերպությունը: Մասնավորապես, եթե ապահովագրական պատահար է տեղի ունենում, ապահովագրական հատուցումը նախ ստանում են բանկերը կամ վարկային կազմակերպությունները, որոնք այդ գումարն ուղղում են վարկի մարմանը, այնուհետև մնացած գումարը տրվում է տվյալ ֆիզիկական անձին կամ կազմակերպությանը: Ներկայում գործող իրավակարգավորումների համաձայն՝ այդ ապահովագրական հատուցումը բանկերի և վարկային կազմակերպությունների համար ներառվում է շահութահարկով հարկման ենթակա բազային հարկման մեջ, ընդունվում է որպես եկամուտ: Միևնույն ժամանակ, երբ այդ գումարի մնացորդը վերադարձվում է տվյալ ֆիզիկական անձին կամ կազմակերպությանը, դա ևս դիտարկվում է որպես եկամուտ՝ եկամտային հարկով հարկման բազայի հաշվարկման ժամանակ: Նախագծով հանվում են այդ կարգավորումները, և թե բանկի, թե վարկային կազմակերպության համար այդ գումարը՝ ապահովագրական հատուցումը չի դիտվելու որպես եկամուտ, չի դիտվելու նրանց համար նաև ծախս, երբ վճարում են ֆիզիկական անձին կամ կազմակերպությանը, ինչպես նաև հարկման իմաստով եկամուտ չի դիտվի ֆիզիկական անձի կամ կազմակերպության համար: Միայն բանկի և վարկային կազմակերպությունների համար եկամուտ չճանաչելու դրույթին հետադարձ ուժ կտրվի և կտարածվի 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած և ծագող հարաբերությունների վրա: Իսկ ֆիզիկական անձանց համար եկամուտ չդիտելու դրույթը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
11:07 - 06 մայիսի, 2020