Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է։

Եղել է Գեղարքունիքի մարզպետը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։ «Հայկական աշխարհագրական ընկերություն» գիտական-հասարակական կազմակերպության անդամ։ Ծնվել է 1983թ․ հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում։ 2000-2006 թթ․ սովորել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում՝ ստանալով բակալվրի, այնուհետև՝ բնօգտագործում և բնապահպանություն մագիստրոսի աստիճան։

2004-2010թթ. եղել է ուսուցիչ «Մակսեդան» օտար լեզուների վարժարանում։ 2007-2010 թթ․ դասավանդել է Երևանի Հյուսիսային համալսարանում, այնուհետև՝ 2006-2018թթ․՝ Արտաքին տնտեսական կապերի համալսարանում։ 2014-2015թթ. «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ում աշխատել է որպես վաճառքի պատասխանատու։ 2018թ. մայիս- հոկտեմբեր եղել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ։ Նույն թվականի հոկտեմբերի 10-ին նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ։

Կառավարությունը 4 միլիարդ 267 միլիոն դրամ հատկացրեց ճանապարհների հիմնանորոգումն ավարտելու համար

Կառավարությունը 4 միլիարդ 267 միլիոն դրամ հատկացրեց ճանապարհների հիմնանորոգումն ավարտելու համար

Կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում  որոշեց 4 միլիարդ 267 միլիոն դրամ հատկացնել  2020 և 2021 թվականներին սկսած որոշ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները ավարտին հասցնելու համար։  «Դրանք մեր տարբեր մարզերում միջպետական, հանրապետական և տեղական նշանակության տարբեր ճանապարհներ են։ Ընդհանուր առմամբ, 53.1 կիլոմետրի մասին է խոսքը, որից 35.4 կիլոմետրը նախորդ՝ 2021 թ․-ից անավարտ մնացած ճանապարհներն են, որոնք հիմա ավարտում ենք և պետք է վճարենք շինարարներին, իսկ 17.7 կիլոմետրը հիմա ենք սկսում, նոր ծրագրերը այս տարի կանենք, կավարտենք։ Ճանապարհի 8 կիլոմետրը միջպետական նշանակության են, 1.4-ը՝ հանրապետական, 8.3-ը՝ տեղական նշանակության»,- նախագծի քննարկման ընթացքում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց՝ կառավարությունը չպետք է անորակ աշխատանքը հանդուրժի․ «Նաև կարգ պետք է ունենանք, եթե ընկերություններ կան, որ շարունակաբար թերություններ են ունենում, պետք է համապատասխան վերաբերմունք  ձևավորենք այդ ընկերությունների նկատմամբ։ Ճիշտ է, մենք պարտադրում ենք, թերությունը վերացնում են, բայց ժամանակը, որ մենք կորցրել ենք, դա էլ եկեք հաշվի առնենք, որը ոչ մի գնանշումով սահմանված չի, բայց շատ կարևոր է»։
12:41 - 17 հունիսի, 2022
Գնել Սանոսյանը և KFW բանկի ներկայացուցիչները անդրադարձել են Կապսի ջրամբարի կառուցման մրցութային գործընթացին

Գնել Սանոսյանը և KFW բանկի ներկայացուցիչները անդրադարձել են Կապսի ջրամբարի կառուցման մրցութային գործընթացին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է KFW գերմանական բանկի ներկայացուցիչներին։ Պատվիրակության կազմում էին KFW բանկի կոմունալ ենթակառուցվածքների ծրագրերի ղեկավար Ենս Հագենը, կոմունալ ենթակառուցվածքների ծրագրերի պորտֆոլիոյի համակարգող Ռոբերտ Ռոթը և KFW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանը։ Երկուստեք արձանագրվել է, որ համագործակցության բոլոր ուղղություններով աշխատանքները բավարար ընթացք ունեն, դժվարությունները հաղթահարված են և հույս է հայտնվել, որ ծրագրերը ժամանակին և ամբողջ ծավալով առաջ կընթանան։ KFW բանկի ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել ՏԿԵ նախարարության, Տարածքային զարգացման հիմնադրամի, Ջրային կոմիտեի հետ աշխատանքներից։ Նախարար Սանոսյանը ևս նկատել է, որ KFW բանկի հետ համագործակցության ուղղություններով առկա է դրական դինամիկա և իր հերթին ընդգծել բանկի մասնագիտական թիմի շահագրգիռ և արդյունավետ համագործակցությունը ՀՀ պետական կառույցների հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, հատկապես շեշտադրվել է Համայնքային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը։ Արձանագրվել է ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքների ավարտից հետո խրամուղիների և ճանապարհների պատշաճ և ամբողջական ծավալով վերականգնման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև Կապսի ջրամբարի կառուցման մրցութային գործընթացին։ Կարևորվել են ընթացակարգերը հնարավորինս արագ ավարտելն ու բուն շինարարական աշխատանքների մեկնարկը։
19:36 - 16 հունիսի, 2022
Մեծամորի ատոմակայանը առաջին անգամ սկսել է աշխատել հնարավորությունների 98 տոկոսի չափով․ Սանոսյան

 |armenpress.am|

Մեծամորի ատոմակայանը առաջին անգամ սկսել է աշխատել հնարավորությունների 98 տոկոսի չափով․ Սանոսյան |armenpress.am|

armenpress.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կարևոր ձեռքբերում է համարում 2040 թվականի համար էներգետիկ ոլորտի ռազմավարության ընդունումը։ ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ Սանոսյանը ընդգծեց, որ Կառավարության բոլոր գործողությունները բխում են հենց այդ ռազմավարությունից: «Նախորդ տարի կարևոր էր «Արմփաուեր» 254 մեգավատ հզորությամբ ջերմային էլեկտրակայանների շահագործման հանձնելը, որը մեր էներգետիկ համակարգում կարևոր դեր ունի, խոշոր ներդրում եղավ՝ շուրջ 250 միլիոն դոլարի չափով, բազմաթիվ աշխատատեղեր ստեղծվեցին, իսկ այդ ջերմակայանի օգտակար գործողության գործակիցը բարձր է»,-ասաց Սանոսյանը: Նախարարը նաև անդրադարձավ Մեծամորի ատոմակայանի աշխատանքին։  «Ամեն տարի որոշակի պարբերականությամբ ատոմակայանը կանգնում է , որոշակի վերանորոգման փուլ է անցնում։ Նախորդ տարի բավական ծավալուն փուլ էր, կարևոր հատվածներում փոփոխություններ տեղի ունեցան, վերջում մի կարևոր ձեռքբերում ունեցանք՝ 1995 թվականից սկսած՝ ատոմակայանն աշխատել է իր հզորության 92 տոկոսի չափով, իսկ անցած տարի կապիտալ փոփոխություններից հետո առաջին անգամ սկսել է աշխատել հնարավորության 98 տոկոսի չափով»,-հայտարարեց Գնել Սանոսյանը:   Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում
13:44 - 15 հունիսի, 2022
Ով ամենամատչելի գինն է տվել, նա էլ շահել է․ Գնել Սանոսյանը՝ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության՝ մրցույթներ շահելու մասին |news.am|

Ով ամենամատչելի գինն է տվել, նա էլ շահել է․ Գնել Սանոսյանը՝ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության՝ մրցույթներ շահելու մասին |news.am|

news.am: Այդ ինչպես է լինում, որ 1,7 մլրդ դրամ արժողությամբ ասֆալտապատման մրցույթում ընդամենը 500 հազար դրամ պակաս արժեք առաջարկած եւ հաղթած ընկերությունը «պատահականորեն» այն ընկերությունն է, որտեղ տնօրենը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրն է: Այս մասին լրագրողները ԱԺ-ում հարց ուղղեցին ՏԿԵ նխարար Գնել Սանոսյանին: Ի պատասխան նա ասաց. «Այնքան ուրախ եմ, որ այս հարցը տալիս եք, այնքան հեշտ է այս հարցին պատասխանել: Մենք բոլորս ուզում ենք, որ մեր երկիրն ուժեղ լինի, հարուստ լինի, մեր երկրի գումարները տեղին ծախսվեն: Հիմա հայտարարվել է մրցույթ, որին մասնակցել են 7-8 ընկերություն, որոնցից ով ամենամատչելի  գինն է տվել, նա էլ շահել է: Մեր երկրի օրենսդրությամբ, ով ամենացածր գին է տալիս, շահում է: Խնդիր կա՞ էստեղ: Կարծում եմ՝ չկա: Նախնական արժեքը եղել է 1,5 մլրդ դրամ, Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը իջել է մինչեւ 493 մլն դրամ: Դուք վերցնում եք, նայում եք, որ առաջին եւ երկրորդ տեղի ընկերությունների միջեւ տարբերությունը 500 հազար դրամ է: Դուք վերցրեք տեսեք, թե մրցույթը քանիսով էր հայտարարված եւ քանիսով են շահել: Գնացեք շնորհակալություն հայտնեք այդ ընկերությանը»: Գնել Սանոսյանն առաջարկեց լրագրողներին գալ նխարարություն եւ դիտել այդ մրցույթի բանակցային փուլը, որը տեսագրվել է. «Մեր նախարարությունում կան գեղեցիկ սեւ աթոռներ, մարդիկ գալիս նստում են եւ դա կոչվում է մրցույթի բանակցային փուլ: Ասում ենք, որ այս  մրցույթի նախագիծն արժե 1,5 մլրդ դրամ: 8 ընկերություն են մասնակցել: Այն ընկերությունը, որը բանակցության արդյունքում ամենացածր գինը կառաջարկի, ն կհամարվի հաղթող: Մի ընկերություն ասում է՝ ես կառաջարկեմ 1,4 մլրդ, մեկն ասում է՝ 1,3 մլրդ, իջնում դառնում է, որ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը»: Հարցին, թե բացառո՞ւմ եք, որ որեւէ մեկը նախարարությունից զանգում է բարձրաստիճան պաշտոնյայի եղբորը եւ ասում՝ գիտե՞ս, Քոչարյանի խնամու հետ փոխկապակցված ընկերությունն այսքան է առաջարկել, դու 500 հազար դրամով պակաս առաջարկի, որ շահես, ՏԿԵ նախարարն արձագանքեց. «Մարդիկ նստում են իրար դիմաց, ընկերություններն սկսում են գնային առաջարկներ անել: Որը ցածր գին է առաջարկում, նա էլ հաղթում է»:   Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում
13:10 - 15 հունիսի, 2022
Համայնքների միավորման գործընթացն իր դրական արդյունքները սկսում է տալ. Գնել Սանոսյան
 |1lurer.am|

Համայնքների միավորման գործընթացն իր դրական արդյունքները սկսում է տալ. Գնել Սանոսյան |1lurer.am|

1lurer.am: ՏԿԵ նախարարությունը 2021 թվականին իրականացրել է 22 ծրագիր և 160 միջոցառում, որոնց համար ծախսել է 243․8 միլիարդ դրամ։ Կատարողականը կազմել է 94․5 տոկոս։ Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտնեց նախարար Գնել Սանոսյանը։ «Ծախսային մասը կազմել է 201․4 միլիարդ դրամ։ Այս թիվը 23 միլիարդ 100 միլիոն դրամով ավելի է, քան 2020 թվականին էր»,- ասաց Սանոսյանը։ Խոսելով համայնքների միավորման բարեփոխումների մասին՝ Սանոսյանը նշեց, որ 2021 թվականին 441 բնակավայր միավորվեց 38 համայնքային փնջերում։ «Վերլուծությունները ցույց են տալիս, որ միավորման, խոշորացման գործընթացն իր դրական էֆեկտները սկսում է տալ, և դրանք շատ տեսանելի են»,- ասաց Սանոսյանը՝ թվարկելով ծախսերի կրճատման, ծրագրերի իրականացման արդյունավետության հետ կապված հարցերը։ Սանոսյանն անդրադարձավ նաև սուբվենցիոն ծրագրերին։ Նա նշեց, որ դրանք ակտիվ կերպով ընթանում են։ «2021 թվականին իրականացվել, ավարտվել է 605 սուբվենցիոն ծրագիր, ընդհանուր գումարը՝ 24․3 միլիարդ դրամ։ Կառավարության մասնակցությունը 13․6 միլիարդ դրամ է»,- ասաց նա։   Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում
12:40 - 15 հունիսի, 2022
Հայաստանը 64 խոշորացված համայնք կունենա․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց կառավարության նախագիծը

Հայաստանը 64 խոշորացված համայնք կունենա․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց կառավարության նախագիծը

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և կից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագիծը։  Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նախագծի քննարկման ընթացքում տեղեկացրեց, որ 2016 թվականին սկսված համայնքների միավորման, խոշորացման գործընթացի արդյունքում, մինչև այսօր Հայաստանի 908 բնակավայր միավորվել ու խոշորացվել է 72 համայնքի մեջ: Սանոսյանը նշեց՝ նախագծով առաջարկում են այս պահին գործող 13 խոշորացված համայնքները միավորել 5 համայնքների մեջ: Այդ համայնքներն են Արագածոտնի մարզում միավորել Թալին և Արագածավան խոշորացված համայնքները: Նրանք միասին կընդգրկեն 34 բնակավայր: Գեղարքունիքի մարզում կմիավորվեն ճամբարակն ու Շողակաթը՝ ընդգրկելով 19 բնակավայր: Լոռու մարզում նախատեսվում է ունենալ Ալավերդի խոշորացված համայնք, որը կընդգրկի Օձունը, Շնողը, Ախթալան և Ալավերդին՝ 28 բնակավայր միասին: Լոռու մարզում կմիավորվեն Տաշիրը, Մեծավանը, Սարչապետը՝ միասին 24 բնակավայր: Սյունիքի մարզում նախատեսվում է միավորել Սիսիան և Գորայք խոշորացված համայնքները՝ թվով 36 բնակավայր: «Այսպիսով, այս 13 համայնքները, որոնք միասին 141 բնակավայր են, առաջարկում ենք միավորել 5 համայնքների մեջ: Արդյունքում Հայաստանում կունենանք 64 խոշորացված համայնքներ»,-ասաց նախարարը: Նա նշեց՝ Հայաստանում այժմ գոյություն ունեցող 79 համայքների թիվը կկրճատվի և կլինեն  71 համայնքներ։  Սանոսյանն ասաց՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի նախագծով առաջարկում ենն վերոնշյալ համայնքներում նշանակել համայնքի ավագանու ընտրություն , եղած ՏԻՄ-երի լիազորությունները դադարեցնել և դրանց ժամկետի սստանձնման հետ կապված որոշակի իրավական կարգավորումներ սահմանել։ Նախագիծն ընդունվեց 55 կողմ, 0 դեմ ձայներով։
18:55 - 09 հունիսի, 2022
Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների առաջին հանդիպումը անցել է կառուցողական մթնոլորտում․ Գնել Սանոսյան |armenpress.am|

Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների առաջին հանդիպումը անցել է կառուցողական մթնոլորտում․ Գնել Սանոսյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպումը անցել է լավ և կառուցողական մթնոլորտում։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ում տեղակալն ընդգրկված է այդ հանձնաժողովում։ «Կառուցողական, նորմալ, մասնագիտական քննարկում է եղել։ Առաջին հանդիպման համար բավականին կարևոր հարցեր բարձրացվել են, աշխատանքի որոշակի օրակարգ է սահմանվել և այլն»,- ասաց Սանոսյանը։ Հարցին, թե ինչպե՞ս է անցել հանձնաժողովների առաջին հանդիպումը կառուցողական մթնոլորտում, եթե դրանից հետո հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակ էր ստեղծվել, որի հետևանքով հակառակորդի կրակոցից զոհվել էր շարքային զինծառայող Դավիթ Վարդանյանը, Սանոսյանը պատասխանեց․ «Այո, սահմանին միջադեպերը խանգարում են նման գործընթացներին և շատ դատապարտելի է, երբ նորմալ աշխատանքային փուլին կարող է հաջորդել նման վարքագիծ, որի հետևանքով զինծառայողները կարող են զոհվել»,- ասաց Սանոսյանը։
13:12 - 01 հունիսի, 2022
Գնել Սանոսյանը և Ղազախստանի դեսպանը քննարկել են Ալմաթի-Երևան-Ալմաթի առաջին թռիչքի կազմակերպման վերաբերյալ հարցեր

Գնել Սանոսյանը և Ղազախստանի դեսպանը քննարկել են Ալմաթի-Երևան-Ալմաթի առաջին թռիչքի կազմակերպման վերաբերյալ հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևին։   Հանդիպման ժամանակ քննարկվել է ՀՀ մարզերի և ՂՀ ակիմաթների միջև միջտարածաշրջանային համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր։   Դեռևս ապրիլ ամսին ՀՀ մարզերի և ՂՀ ակիմաթների միջև միջտարածաշրջանային համագործակցության զարգացման վերաբերյալ տեսակոնֆերանս էր կազմակերպվել, հանգամանալից քննարկվել էր համագործակցության հնարավորությունները։ Առաջիկայում սպասվում են նաև փոխադարձ այցելություններ։   Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև հունիսի 2-ին Ալմաթի-Երևան Ալմաթի առաջին թռիչքի կազմակերպման վերաբերյալ հարցեր։   Նախարարը բարձր է գնահատել թե՛ միջտարածաշրջանային համագործակցության կարևորությունը, և թե՛ Ալմաթի-Երևան-Ալմաթի ուղիղ չվերթերի մեկնարկը, որը կարող է դրական անդրադառնալ ինչպես տուրիզմի, այնպես էլ Ղազախստանի հետ ապրանքաշրջանառության ավելացման վրա։   Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին։
13:51 - 27 մայիսի, 2022
Խոշորացված համայնքները ևս կխոշորացվեն. Կառավարությունը նոր փոփոխություններ է առաջարկում |armenpress.am|

Խոշորացված համայնքները ևս կխոշորացվեն. Կառավարությունը նոր փոփոխություններ է առաջարկում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած մի շարք օրենքներում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին փաթեթը, որով առաջակվում է խոշորացնել մինչ այժմ խոշորացված համայնքները: ՀՀ կառավարության նիստում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ 2016 թվականին սկսված համայնքների միավորման, խոշորացման գործընթացի արդյունքում, մինչև այսօր Հայաստանի 908 բնակավայր միավորվել ու խոշորացվել է 72 համայնքի մեջ: Ներկայում կա 72 խոշորացված համայնք և ևս 7 համայնք, որոնք խոշորացված չեն: Դրանք են Երևանը, Գյումրին և ազգային փոքրամասնություններով բնակեցված առանձին բնակավայրերը: «Առաջարկում ենք այս պահին գործող 13 խոշորացված համայնքները միավորել 5 համայնքների մեջ: Վերջին տարիներին անընդհատ քննարկումների արդյունքում ավելի հիմնավորված է եղել շրջանային մոդելի նման տարբերակը: Այս որոշումներով վերադառնում ենք շրջանային մոդելին»,-ասաց նախարարը: Գնել Սանոսյանը նշեց, որ առաջարկվում է Արագածոտնի մարզում միավորել Թալին և Արագածավան խոշորացված համայնքները: Նրանք միասին կընդգրկեն 34 բնակավայր: Գեղարքունիքի մարզում կմիավորվեն ճամբարակն ու Շողակաթը՝ ընդգրկելով 19 բնակավայր: Լոռու մարզում նախատեսվում է ունենալ Ալավերդի խոշորացված համայնք, որը կընդգրկի Օձունը, Շնողը, Ախթալան և Ալավերդին՝ 28 բնակավայր միասին: Լոռու մարզում կմիավորվեն Տաշիրը, Մեծավանը, Սարչապետը՝ միասին 24 բնակավայր: Սյունիքի մարզում նախատեսվում է միավորել Սիսիան և Գորայք խոշորացված համայնքները՝ թվով 36 բնակավայր: «Այսպիսով, այս 13 համայնքները, որոնք միասին 141 բնակավայր են, առաջարկում ենք միավորել 5 համայնքների մեջ: Արդյունքում Հայաստանում կունենանք 64 խոշորացված համայնքներ»,-ասաց նախարարը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա կառավարության ուղեգիծն է, որն ունի ոչ միայն տնտեսական նշանակություն: «Տնտեսական արդյունավետությունից բացի, մենք սրանով ՀՀ քաղաքացիներին ավելի մեծ իշխանություն ենք տալիս: Ժողովրդավարության ավելի մեծ հարթակ ենք բացում: Մենք համայնքների հզորացման գործընթաց ենք սկսել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
13:09 - 26 մայիսի, 2022
Գնել Սանոսյանը բեռնափոխադրողների հետ քննարկել է ճանապարհային վճարի և մաքսային տուրքերի փոփոխությունների փաթեթը

Գնել Սանոսյանը բեռնափոխադրողների հետ քննարկել է ճանապարհային վճարի և մաքսային տուրքերի փոփոխությունների փաթեթը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է Հայաստանում բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ, հայտնում են ՏԿԵ նախարարությունից:   Հանդիպման նպատակն էր քննարկել իրանական կողմի հետ ճանապարհային վճարի և մաքսային տուրքերի փոփոխությունների փաթեթը։ Նախարարը հետաքրքրվել է բեռնափոխադրող ընկերությունների ունեցած խնդիրներով, լսել առաջարկություններ։   Գնել Սանոսյանը կարևոր է համարել նմանատիպ հանդիպումները, որպեսզի նախարարությունը համալիր պատկերացում կազմի կոնկրետ ոլորտում եղած դժվարությունների, խոչընդոտների մասին, գույքագրի այդ խնդիրները և իրանական, վրացական գործընկերների հետ դարձնի քննարկման առարկա։   Բեռնափոխադրող ընկերության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընձեռած հնարավորության համար և հանգամանալից ներկայացրել են իրենց առջև ծառացած խնդիրները և խոչընդոտները։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հաճախակի ունենալ հանդիպումներ՝ բարձրաձայնված խնդիրները և դրանց լուծման եղանակները քննարկելու համար։  
15:43 - 20 մայիսի, 2022
Իրանը պատրաստ է Թուրքմենստանից սվոփով գազ փոխադրել Հայաստան. Ջավադ Օջի

 |armenpress.am|

Իրանը պատրաստ է Թուրքմենստանից սվոփով գազ փոխադրել Հայաստան. Ջավադ Օջի |armenpress.am|

armenpress.am: Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է թուրքմենական գազը Հայաստան փոխադրել սվոփ համակարգի միջոցով: Այս մասին Իրանի նավթի նախարարն ասել է Shana լրատվական գործակալությանը՝ ամփոփելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար գնել Սանոսյանի հետ հանդիպմանը: «Թուրքմենստանից Հայաստան գազի փոխադրման շուրջ բանակցությունները սկսվել են, եւ մենք շուտով այդ առումով լավ արդյունքների կհասնենք երկրի գազային ցանցի բարձր թողունակության շնորհիվ: Այսօր բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել լավ պայմանավորվածություններ գազի, նավթաքիմիական արտադրանքի արտահանման ավելացման և փոխադարձ կապերի համակողմանի զարգացման վերաբերյալ»,-ասել է Օջին: Գնել Սանոսյանի հետ հանդիպման ընթացքում Ջավադ Օջին պատրաստակամություն է հայտնել Իրանի գազի ազգային ընկերության կողմից ավելացնել գազի արտահանումը հարևան Հայաստան: 2004 թվականին Հայաստանն ու Իրանը ստորագրել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման գործարք, որի հիման վրա 20 տարվա ընթացքում Իրանը գազ կարտահանի Հայաստան, իսկ փոխարենը Իրանը էլեկտրաէներգիա է ներմուծում Հայաստանից:
16:13 - 17 մայիսի, 2022
Գնել Սանոսյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագիրը

Գնել Սանոսյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագիրը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԻԻՀ նավթի նախարար Ջավադ Օջիի հետ։ Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, հանդիպման ժամանակ քննարկվել է գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագիրը։ Նախարար Սանոսյանը առաջարկներ է ներկայացրել պայմանագրի վերակնքման հետ կապված։ Առաջիկայում, երբ պայմանագիրը կվերջնականացվի, պատրաստ լինեն ներկայացված առաջարկությունների վերաբերյալ իրանական կողմի պատասխանները, պայմանագիրը կկնքվի։ Քննարկվել է նաև նավթի վերամշակման, բիտումի, բիտումի գնի հետ կապված հարցեր։ Նախարարը նշել է, որ Հայաստանում ակտիվ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում, սակայն բիտումի գնի հետ կապված փոփոխությունները որոշակի դժվարություններ են առաջ բերել։ Նախարարը նկատել է՝ ցանկալի կլիներ, որ բիտումը Հայաստան հասցվեր ավելի մատչելի։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրրքություն ներկայացնող այլ հարցեր։ Կողմերը հանդիպումը գնահատել են որպես դրական և կառուցողական։
12:10 - 17 մայիսի, 2022
Գնել Սանոսյանը Թեհրանում մասնակցել է Նավթաքիմիական 26-րդ միջազգային ցուցահանդեսին

Գնել Սանոսյանը Թեհրանում մասնակցել է Նավթաքիմիական 26-րդ միջազգային ցուցահանդեսին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում, Թեհրանում մասնակցել է Նավթի, գազի, վերամշակման և նավթաքիմիական 26-րդ միջազգային ցուցահանդեսին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ԻԻՀ-ում նախարարին դիմավորել է ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Խեյրոլլահ Խադեմին։ «Նախարարը շրջայց է կատարել ցուցահանդեսի տաղավարներով, որտեղ ներկայացված են նավթի և գազի ոլորտում տարբեր պետական և մասնավոր ընկերություններ, որոնք հաջողությոնների են հասել ոչ միայն Իրանում, այլև նավթ և գազ արդյունահանող աշխարհի տարբեր երկրներում»,–նշված է հաղորդագրության մեջ։ Շրջայցից հետո նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին։ Սանոսյանը նշել է, որ տպավորված է նավթի և գազի արդյունահանման, սպասարկման, սարքավորումների և այլ հարցերում իրանական ընկերությունների հաջողություններով։ Վաղը`մայիսի 16–ին, նախատեսված են մի շարք հանդիպումներ ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի, ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի, ինչպես նաև նավթի նախարար Ջավադ Օջիի հետ։ 
09:40 - 16 մայիսի, 2022
ՀՀ ՏԿԵ նախարար Սանոսյանը ներկայացրել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

ՀՀ ՏԿԵ նախարար Սանոսյանը ներկայացրել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Վանաձոր համայնքի ավագանու անդամներին և համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանին։ Այս մասին տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ում Վանաձորի համայնքապետարանի էջը։ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի մայիսի 13-ի թիվ 514-Ա որոշմամբ Արկադի Փելեշյանը նշանակվեց Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատարին Վանաձոր համայնքի ավագանու անդամներին և համայնքապետարանի աշխատակազմին ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նիստին ներկա էր նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ Նախարարն իր խոսքում շնորհակալություն հայտնեց համայնքապետարանի աշխատակազմին՝ ստեղծված բարդ իրավիճակում աշխատանքները կազմակերպելու համար, ինչը հնարավորինս զերծ է պահել համայնքը կոլապսի ենթարկվելուց։ Գնել Սանոսյանն խոսեց նաև անելիքների մասին․ «Օգտվելով տրված իրավական կարգավորումներից՝ արդեն ունենք ժամանակավոր պաշտոնակատար, ով քաղաքը կղեկավարի այնքան ժամանակ, մինչև բուն իրավական գործընթացները կկարգավորվեն ինչպես հարկն է և ինչպես օրենքն է։ Հասկանում եմ, որ չափազանց բարդ ժամանակահատված է, շատ պարտավորություններ և անելիքներ կան, որոնք նշված խնդիրների պատճառով չեն իրականացվել, բայց մյուս կողմից գիտեմ, որ ավագանու անդամ լինելը, հետագայում նաև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ լինելը բավական համոզիչ են այն առումով, որ քաջածանոթ եք քաղաքի խնդիրներին։ Պարոն Փելեշյան, հույս ունեմ, որ առաջ եկած խնդիրները իրավական հնարավորությունների պարագայում արագ կկարգավորեք Ձեր լիազորությունների շրջանակում։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ։ Համոզված եմ, որ ջանք ու եռանդ չեք խնայի քաղաքի առջև ծառացած խնդիրները կարգավորելու համար»,- հայտնում են Վանաձորի համայնքապետարանից։ Արկադի Փելեշյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ վստահության համար՝ հավաստիացնելով, որ քաջատեղյակ լինելով համայնքի խնդիրներին՝ իր լիազորությունների սահմաններում ջանք չի խնայի դրանց արդյունավետ լուծման համար։
15:54 - 15 մայիսի, 2022