Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների առաջին հանդիպումը անցել է կառուցողական մթնոլորտում․ Գնել Սանոսյան |armenpress.am|
13:12 - 01 հունիսի, 2022

Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների առաջին հանդիպումը անցել է կառուցողական մթնոլորտում․ Գնել Սանոսյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպումը անցել է լավ և կառուցողական մթնոլորտում։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ում տեղակալն ընդգրկված է այդ հանձնաժողովում։

«Կառուցողական, նորմալ, մասնագիտական քննարկում է եղել։ Առաջին հանդիպման համար բավականին կարևոր հարցեր բարձրացվել են, աշխատանքի որոշակի օրակարգ է սահմանվել և այլն»,- ասաց Սանոսյանը։

Հարցին, թե ինչպե՞ս է անցել հանձնաժողովների առաջին հանդիպումը կառուցողական մթնոլորտում, եթե դրանից հետո հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակ էր ստեղծվել, որի հետևանքով հակառակորդի կրակոցից զոհվել էր շարքային զինծառայող Դավիթ Վարդանյանը, Սանոսյանը պատասխանեց․

«Այո, սահմանին միջադեպերը խանգարում են նման գործընթացներին և շատ դատապարտելի է, երբ նորմալ աշխատանքային փուլին կարող է հաջորդել նման վարքագիծ, որի հետևանքով զինծառայողները կարող են զոհվել»,- ասաց Սանոսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել