Արտակ Բեգլարյան

Արտակ Արտյոմի Բեգլարյանը (հուլիսի 5, 1988Ստեփանակերտ) 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

2012-2013 թթ․ եղել է ԱՀ վարչապետի օգնականը։ 2014-2017 թթ․ դասավանդում էր Արցախի պետական համալսարանում։ 2013 -2017 թթ․ ԱՀ վարչապետի մամուլի քարտուղարն էր: 2017 թ․ նոյեմբերի 1-ից նշանակվել է Արցախի պետական նախարարի խորհրդական: 2018 թ․ փետրվարի 1-ից նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար: 2018 թ․ հոկտեմբերի 31-ին ընտրվել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան։ 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

Արցախի պետնախարարը հույս ունի, որ հնարավոր կլինի խաղաղ լուծում գտնել Դոնբասում |armenpress.am|

Արցախի պետնախարարը հույս ունի, որ հնարավոր կլինի խաղաղ լուծում գտնել Դոնբասում |armenpress.am|

armenpress.am: Արցախում մտահոգությամբ հետևում են Դոնբասում իրավիճակի սրման մասին լուրերին: «Տելեգրամ»-ի իր ալիքում այս մասին գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Քաղաքացիական բնակչության տարհանում, զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ, այլ զարգացումներն աստիճանաբար սկսում են հիշեցնել 2020 թվականի Արցախում ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար աղետի մասին: Որպես մարդ, որն անձամբ է տեսել և մեծ տառապանքներ ապրել Ադրբեջանի հետ երկու պատերազմներում, չէի ցանկանա նման մասշտաբի տառապանքներ տեսնել աշխարհի ոչ մի կետում, այդ թվում ՝ Դոնբասում: Ցավալի է, որ աշխարհաքաղաքական տարաձայնություններն ու հավակնությունները հանգեցնում են շարունակվող մարդկային տառապանքների»,- գրել է Բեգլարյանը: Բեգլարյանը հույս ունի, որ ողջամտությունն ու մարդասիրությունը կհաղթեն այս իրավիճակում և հնարավոր կլինի խաղաղ լուծում գտնել ինչպես Դոնբասում, այնպես էլ Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում ՝ հաշվի առնելով բոլոր կողմերի կենսական կարևոր շահերը: «Հատկանշական է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն ավանդաբար եղել է այն բացառիկ աշխարհաքաղաքական կետերից մեկը, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը համագործակցել են հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Եվ չնայած, այդ համատեղ ջանքերն արդյունք չտվեցին Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի և միջազգային խիստ կանխարգելիչ արձագանքի բացակայության պատճառով, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Ղարաբաղի շուրջ համագործակցության բազմամյա դրական փորձը կարելի է կիրառել Դոնբասում և հասնել հակամարտության երկարատև կարգավորման»,- գրել է Բոգլարյանը:
12:47 - 21 փետրվարի, 2022
Յուրաքանչյուր հայի առաջին ու ամենապարզ անելիքը հիմա Արցախ այցելելը և ներազգային պառակտություններ թույլ չտալն է․ ԱՀ պետնախարար

Յուրաքանչյուր հայի առաջին ու ամենապարզ անելիքը հիմա Արցախ այցելելը և ներազգային պառակտություններ թույլ չտալն է․ ԱՀ պետնախարար

ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․    «Շնորհավո՛ր Արցախի վերածննդի օրը: Արցախյան շարժման մեկնարկի այս օրը էլ ավելի կարևոր դարձավ 2020թ. պատերազմի հետևանքով, երբ կրկին Արցախի գլխին կախվեց ֆիզիկական գոյության վտանգը, սակայն մեր վճռականության ու ջանքերի շնորհիվ կարողացանք որոշ չափով կայունացնել իրավիճակը և շարունակել ընտրված դժվարին ճանապարհը:   Թեև մեր արդար պայքարի ճամփան դարձել է ավելի ծանր ու երկար, սակայն, միևնույն է, մեր վերամիավորման վերջնանպատակը մնում է անփոփոխ: Իսկ նախքան այդ պետք է Արցախը պահել հայկական և անընդհատ ամրացնել: Ուստի, ով ունի նույն ազգային նպատակները, ուրեմն ունի իր բաժին անելիքներն այդ պայքարում:   Յուրաքանչյուր հայի առաջին ու ամենապարզ անելիքը հիմա Արցախ այցելելը և ներազգային պառակտություններ թույլ չտալն է: Արցախը եղել է ու հավերժ կլինի հայկական»:
22:16 - 20 փետրվարի, 2022
Ստեփանակերտի N3 դպրոցում բացվել է անօդաչու թռչող սարքերի կրթական առաջին աշխատանոցը. Արտակ Բեգլարյան

Ստեփանակերտի N3 դպրոցում բացվել է անօդաչու թռչող սարքերի կրթական առաջին աշխատանոցը. Արտակ Բեգլարյան

«Արմաթն օդում» ծրագրի շրջանակներում այսօր Ստեփանակերտի N3 դպրոցում բացվել է անօդաչու թռչող սարքերի կրթական առաջին աշխատանոցը: Այս մասին տեղեկացնում է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության», Արմաթի 500 խմբավարների ու թիմի անդամների շնորհիվ հնարավորություն է ընձեռվել մեր պատանիներին յուրացնելու անօդաչու թռչող սարքերի նախագծման, պատրաստման, ծրագրային ապահովման և կառավարման առանձնահատկություննե­րը: Առաջիկայում Արցախի այլ դպրոցներում ևս նման աշխատանոցներ կհիմնենք, կառավարությունն էլ պատրաստ է աջակցել այդ ծրագրերին: Եվ կարևոր է նման տեխնոլոգիական ու կիրառական գիտելիքի ու հմտությունների տրամադրումը մեր երեխաներին, որոնք արդեն հնարավորություն կունենան բարձրագույն կրթության ոլորտ մտնել կոնկրետ կողմնորոշումներով, գիտելիքներով ու նպատակներով: Շատ ուրախ եմ, որ այսպիսի կիրառական լուծումները և՛ առաջադեմ են, և՛ համապատասխանում են մեր կարիքներին ու ռազմավարական նպատակներին: Ի գործ»,- գրել է Բեգլարյանը:  
22:44 - 17 փետրվարի, 2022
Ողջ հայկական աշխարհի աջակցությամբ մենք շարունակում ենք Արցախում պետականակերտման գործընթացը․ Արտակ Բեգլարյան

Ողջ հայկական աշխարհի աջակցությամբ մենք շարունակում ենք Արցախում պետականակերտման գործընթացը․ Արտակ Բեգլարյան

34 տարի առաջ այս օրը Արցախում մեկնարկել է Արցախյան շարժման համաժողովրդական պայքարի փուլը՝ հիմք դնելով ոչ միայն Արցախի ազատագրմանը ադրբեջանական լծից և փաստացի վերամիավորմանը Մայր Հայաստանին, այլև՝ Հայաստանում հիմնարար փոփոխությունների ու անկախության շարժման: Այս մասին գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։ «Թեև 2020թ. պատերազմի հետևանքով Արցախը հայտնվել է ծանր դրության մեջ, այնուամենայնիվ, մենք վճռական ենք մեր ընտրած ճանապարհի շարունակման հարցում: Ողջ հայկական աշխարհի աջակցությամբ մենք շարունակում ենք Արցախում պետականակերտման գործընթացը՝ նպատակ ունենալով հասնել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը, մեր տարածքների ապաբռնազավթմանը և, վերջիվերջո, Մայր Հայաստանի հետ միավորման ու ինտեգրացիայի մակարդակի բարձրացմանը: Ի դեպ, հատկանշական է, որ Արցախը պատմական Հայաստանի այն բացառիկ տարածքներից է, որտեղ հայ ազգի ձևավորումից ի վեր՝ շուրջ 3,000 տարի անընդմեջ հայերը եղել են ճնշող մեծամասնություն և ունեցել են ինքնիշխանության շարունակական ընթացք ու ավանդույթներ: Այդ պատմական իրականությունը չի փոխվելու նաև ապագայում՝ մեր վճռական ու արդար պայքարի շնորհիվ: Շնորհակալություն Արցախյան շարժման առաջնորդներին պատմական արդարության վերականգնման այս կարևորագույն պայքարը մեկնարկելու համար»,- նշել է Բեգլարյանը։
20:38 - 13 փետրվարի, 2022
Հայոց բանակը մշտապես անհրաժեշտ է հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունն ապահովելու համար. Արտակ Բեգլարյան

Հայոց բանակը մշտապես անհրաժեշտ է հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունն ապահովելու համար. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ: «Տոնդ շնորհավոր, Հայոց բանակ: Առանց չափազանցության՝ Հայրենյաց պաշտպանն է մեր կարողության ու մաքառումի աղբյուրը, վաղվա օրվա նկատմամբ հավատը պահողը: Հայոց զորեղ բանակը մշտապես անհրաժեշտ է հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը, ինքնիշխանությունը, արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները սեփական հայրենիքում երաշխավորելու նպատակով: Խոնարհվում եմ Հայրենիքի պաշտպանությունը ստանձնած ու անմահացած նվիրյալների հիշատակին, եղբայրաբար գրկում ու շնորհավորում եմ առաջնագծում, զորամասում ու իրենց վաստակած հանգիստը վայելող Հայրենիքի պաշտպաններին»,- ասված է շնորհավորական ուղերձում:
15:35 - 28 հունվարի, 2022
Արցախի պետնախարար Բեգլարյանը պետական պարգևներ է հանձնել Դադիվանքի վերադարձած հոգևորականներին

Արցախի պետնախարար Բեգլարյանը պետական պարգևներ է հանձնել Դադիվանքի վերադարձած հոգևորականներին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 24-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ միասին ընդունել է Դադիվանք վանական համալիրում հոգևոր ծառայություն իրականացրած հոգևորականների մի մասին, որոնք շուրջ ութամսյա ծառայությունից հետո վերադարձել են հերթափոխից: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմից։  Պետական նախարարը, բարձր գնահատելով Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի դերակատարությունը հոգևոր պայքարի առաջնագծում, ընգգծել է հատկապես հոգևոր ամենակարևոր արժեքները պահպանելու հարցում ստանձնած առաքելությունը: Արտակ Բեգլարյանը համոզմունք է հայտնել, որ, վերջիվերջո, և՛ Դադիվանքի, և՛ առհասարակ Արցախի կարգավիճակի, անվտանգության ու արժեքային հավերժականության հարցը կստանա արդարացի լուծում: «ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ուժ ու կորով է մաղթել Դադիվանքի արդեն նախկին և ներկա հոգևոր սպասավորներին՝ անխաթար իրականացնելու իրենց առաքելությունը՝ ի շահ Արցախի վերականգնման ու զորացման: Հանրապետության նախագահի հրամանագրով՝ հետպատերազմյան դժվարին պայմաններում Դադիվանքի վանական համալիրում անձնուրացաբար հոգևոր-ծիսական արարողություններ կատարելու, վանքախնամ աշխատանքներ իրականացնելու համար «Երախտագիտություն» մեդալով են պարգևատրվել երկու աբեղա և 3 սարկավագ: Պետական նախարարը հանդիպմանը ներկա հոգևոր դասին է հանձնել պետական պարգևները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Արտակ Բեգլարյանը, շնորհավորելով հոգևորականներին պարգևատրվելու կապակցությամբ և երախտագիտություն հայտնելով իրենց ծառայության համար, վերահաստատել է Հանրապետության նախագահի գլխավորությամբ Արցախի իշխանությունների և Եկեղեցու միջև պետականամետ և ազգակենտրոն սերտ համագործակցությունը:
18:26 - 24 հունվարի, 2022
Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով այսօր տեղափոխվել է Երևան

Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով այսօր տեղափոխվել է Երևան

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ հունվարի 19-ին Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև. «Հունվարի 19-ին Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով չորս երեխա է վնասվածք ստացել, որոնցից երեքը՝ միջին ծանրության, իսկ մեկը՝ ծանր՝ ողնաշարի բարդ կոտրվածքով: Հաշվի առնելով վերջինիս կոտրվածքի բարդությունը ու վտանգավորությունը՝ բժիշկների ցուցմամբ նրան պետք էր տեղափոխել Երևան ուղղաթիռով: ԱՀ կառավարությունը դիմել է ՌԴ խաղաղապահ զորակազմին՝ ուղղաթիռի տրամադրման խնդրանքով, որը բավարարվել է նրանց կողմից, սակայն երեկվա վատ եղանակային պայմանների պատճառով թռիչքը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Երեխան հիմա գտնվում է Երևանում՝ բժիշկների վերահսկողության տակ: Նրա կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նախատեսվում են ծանր ու բարդ վիրահատություններ, և, հուսանք, կհաջողվի նրա առողջությունը հնարավորինս վերականգնել: 2020թ. պատերազմից հետո սա առաջին դեպքն է, երբ ուղղաթիռի օգտագործման նման հրատապ կարիք է ծագել, և, բարեբախտաբար, հաջողվել է խնդիրը լուծել: Կուզեի հատուկ շնորհակալություն հայտնել ՌԴ խաղաղապահ զորակազմին և հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին՝ այս մարդասիրական բնույթի սուր խնդիրն արագ ու արդյունավետորեն լուծելու համար: Սա Արցախում ռուս խաղաղապահների մարդասիրական գործունեության և մեր համագործակցության հերթական օրինակն է»:
18:55 - 21 հունվարի, 2022
Արցախում կառուցվում է 2862 բնակարան, առաջիկայում կմեկնարկեն նոր ծրագրեր․ Արտակ Բեգլարյանն ամփոփել է 2021-ի գործունեությունը

Արցախում կառուցվում է 2862 բնակարան, առաջիկայում կմեկնարկեն նոր ծրագրեր․ Արտակ Բեգլարյանն ամփոփել է 2021-ի գործունեությունը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 18-ին հանդես է եկել մամուլի մեծ ասուլիսով՝ անդրադառնալով 2021թ. կատարած և 2022թ.-ին նախանշված աշխատանքներին:Արտակ Բեգլարյանը նախ անդրադարձել է անմիջապես պետական նախարարի աշխատակազմի կողմից 2021 թվականի ընթացքում մշակված և ԱՀ կառավարության հավանությանն արժանացած ծրագրերին: Մասնավորապես, հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառումը, ինչի արդյունքում 1,349 շահառուների մասով կայացվել է բավարարման մասին որոշում:Հաստատված աջակցության գումարը կազմում է մոտ 6 միլիարդ 726 միլիոն դրամ, որից մոտ 2 միլիարդ 667 միլիոնը` գումարի տրամադրման ձևով: 2021 թվականի ընթացքում Արցախի ներդրումային հիմնադրամն ընդունել է ֆիզիկական անձանց կողմից ներկայացված 46 956 հայտ, որից 8 352-ը 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ բավարարված է՝ ավելի քան 10 մլրդ դրամի չափով:Ա. Բեգլարյանը առանձին անդրադարձ է կատարել նաև բնակարանային ապահովման ծրագրերին: Ստեղծվել և պետական նախարարի կառավարման ներքո գործում է ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն, որն ընդունում է հայտերը, ուսումնասիրում և հաստատում կամ մերժում է դրանք, ձևավորում հերթացուցակները՝ ըստ ԱՀ կառավարության կողմից սահմանված առաջնահերթության միավորների համակարգի:Տեղահանված անձանց բնակարանային ապահովվածության խնդրին գործադիրի հետևողականությունը պետական նախարարը հաստատեց թվերով: Մոտ 16 հազար մարդ այժմ Արցախում օգտվում է վարձակալության ծրագրերից և հյուրանոցային ծառայություններից, զուգահեռաբար կառավարությունը շարունակում է տեղահանված և սոցիալական այլ խմբերի պատկանող անձանց նկատմամբ իր պարտավորությունների կատարումը՝ զարկ տալով բնակարանաշինությանը: Չհաշված վերջին ամիսներին հատկացված բնակարանները՝ այսօրվա դրությամբ Հանրապետությունում  կառուցվում է  2,862 բնակարան, և առաջիկայում նոր ծրագրեր էլ կմեկնարկեն՝ Հանրապետության նախագահի նախանշած առաջնահերթություններին համապատասխան: Պետական նախարարն անդրադարձել է նաև իր համակարգման ու կառավարման ներքո գտնվող մարմինների գործունեությանը, ոլորտային հիմնախնդիրներին ու առաջիկա ծրագրերին: Համաձայն Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի՝ Արցախում կշարունակվեն անվճար առողջապահության և անվճար կրթության ծրագրերը:Ի պատասխան լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերի՝ չեն շրջանցվել նաև արտաքին ու ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերը: Արտակ Բեգլարյանը խոսել է Արցախի անկախության միջազգային ճանաչման, սահմանադրական հնարավոր փոփոխությունների, պաշտոնատար անձանց աշխատանքների արդյունավետության ու թափանցիկության և մի շարք այլ հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ:Ասուլիսի ամբողջական տեսագրությունը ստորև։ 
19:52 - 18 հունվարի, 2022
Արցախում զորակոչ լինելու է, անցում ամբողջությամբ պայմանագրային զինծառայության չի լինի. Արտակ Բեգլարյան |1lurer.am|

Արցախում զորակոչ լինելու է, անցում ամբողջությամբ պայմանագրային զինծառայության չի լինի. Արտակ Բեգլարյան |1lurer.am|

1lurer.am: Անցում ամբողջությամբ պայմանագրային զինծառայության չի լինի: Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Զորակոչ լինելու է, որևէ հակառակի մասին վկայող որոշում, քննարկում չկա: Ինչ վերաբերում է ոստիկանության զորքերին, նրանք ընդգրկվելու են ներքին անվտանգության հարցերում և, ըստ կարիքի՝ արտաքին անվտանգության պաշտպանության հետ կապված»,- նշեց նա: Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ապա, ըստ Բեգլարյանի, դրանց վերաբերյալ քննարկումները տարբեր շրջաններում եղել են, այդ թվում՝ պատերազմից հետո: «Նախագահը քննարկումներ է սկսել քաղաքական ուժերի հետ, և այդ քննարկումների արդյունքում տարբերակներից մեկը սահմանադրական փոփոխություններն են: «Իմ կարծիքով՝ վաղ թե ուշ տեղի են ունենալու սահմանադրական փոփոխություններ, իհարկե այս պարագայում որոշումը նախագահինն է՝ երբ մեկնարկել գործընթացը: Հիմնական հարցը, իմ կարծիքով, պետք է լինի Ազգային ժողովի և նախագահի միաժամանակյա ընտրությունների առանձնացումը, որովհետև հետպատերազմական վիճակով պայմանավորված միաժամանակ ընտրության անցկացումը հղի է լուրջ վտանգներով, և առանձնացման պարագայում այդ վտանգների մի զգալի մասը կարող է չեզոքանալ: Իմ կարծիքով՝ պետք է տեղի ունենան Ազգային ժողովի, այնուհետև նախագահի ընտրություններ»,- ասաց նա՝ նշելով, որ մեկ այլ հարց, որը տարբեր քննարկումների փուլում է, կառավարման մոդելն է: «Տարբեր տեսակետներ կան, որևէ որոշում դեռ չկա, երբ աշխատանքները կատարված լինեն, կարող ենք ասել հիմնական մոտեցումները»,- նշեց Բեգլարյանը: Արցախի պետնախարարը ներկայացրեց իր համակարգման ներքո գտնվող ոլորտների աշխատանքները:  Բեգլարյանը նշեց, որ այս տարի պետական բյուջեում առողջապահության ոլորտի բյուջեն ավելացել է 23.6 տոկոսով և դարձել 15.5 մլրդ դրամ: Նա հիշեցրեց, որ  Արցախի նախագահի նախընտրական ծրագրի համապատասխան՝ հունվարի 1-ից բժշկական ցուցումով առողջապահական ծառայություններն ամբողջովին անվճար են: Անվճար բուժօգնության հետ կապված ԱՆ վերահսկողական մեխանիզմներն արդեն մասնակի ներդրված են, բայց ընթացքում բարելավվելու են:   Պետնախարարը նշեց, որ կրթության ոլորտում բյուջեն 2022 թ. ավելացել է 17.6 տոկոսով՝ դառնալով 17 մլրդ 331 մլն 212 հազար, նախատեսվել է ուսուցիչների և կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացում՝ միջինը 20 տոկոսով:  «Սեպտեմբերին նախատեսում ենք Արցախում հիմնել «Անանիա Շիրակացի» միջազգային կրթահամալիր, որը Երևանում գործող կրթահամալիրի մասնաճյուղն է լինելու և նրանց ուղիղ կառավարաման ներքո է լինելու: Նրանց ամբողջ կրթական ծրագիրը, որը միջազգային բակալավրիատի մաս է կազմում, բերելու ենք Արցախ»,- տեղեկացրեց Արտակ Բեգլարյանը: Նա ընդգծեց նաև, որ սոցիալական ոլորտում կենսաթոշակները, պետական նպաստները բարձրացել են միջինը 20 տոկոսով: 
15:09 - 18 հունվարի, 2022
Առաջիկա ամիսներին բնակարանային խնդիրների լուծման աշխատանքները կկարողանանք մտցնել բնականոն հուն. Արտակ Բեգլարյան |armenpress.am|

Առաջիկա ամիսներին բնակարանային խնդիրների լուծման աշխատանքները կկարողանանք մտցնել բնականոն հուն. Արտակ Բեգլարյան |armenpress.am|

armenpress.am: Արցախում  պատերազմի հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարման ուղղված պետական աջակցության ծրագրի  շրջանակում ստացվել է 46 հազար 956  հայտ, որից 8352 հայտը արդեն բավարարվել է ավելի քան 10 միլիարդ դրամի շրջանակներում: Այս մասին հունվարի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը: «Հաջորդ կարևոր ծրագիրը պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց  պետական ֆինանսական աջակցության ծրագիրն է: Հունվարի 1- ի դրությամբ ծրագրի շրջանակում ստացվել է 9300 հայտ, որից 1349-ն արդեն բավարարվել է:  Ընդհանուր 6 միլիարդ 722 միլիոն դրանից,  որից  2 միլիարդ  667 միլիոնը՝ կանխիկ, արդեն տրամադրվել է 1 միլիարդ 500 միլիոնը, իսկ մուրհակից 4 միլիարդ 54 միլիոն դրամից տրամադրվել է 2 միլիարդ  495-ը: Մնացած հայտերն էլ այս տարվա մեջ անպայման կբավարարվեն և գումարները կփոխանցվեր քաղաքացիներին»,- ասաց նա: Արտակ Բեգլարյանը կարևորեց նաև բնակարանային ծրագրի  մեկնարկը: Նա նշեց, որ Բնակարանային հարցերի կոմիտեն իր գործունեությունը փաստացի սկսել է  նոյեմբերի վերջից: Այժմ հնարավորինս կանոնակարգում են բնակարանային խնդիրների լուծման աշխատանքները և առաջիկա ամիսներին կկարողանան այս բարեփոխումը մտցնել բնականոն հուն: Այս տարի պլանավորում են ամբողջ դաշտը կանոնակարգել, որպեսզի հնարավորինս բաց ու թափանցիկ համակարգ ստեղծեն  քաղաքացիների համար, քանի որ այս պահին  իրենց  առջև ծառացած գլխավոր խնդիրներից մեկը հենց բնակարանային խնդիրն է:
12:19 - 18 հունվարի, 2022
Արցախի պետնախարարը Եղիշե Կիրակոսյանի հետ քննարկել է Արցախի միջազգային իրավական մի շարք հարցեր

Արցախի պետնախարարը Եղիշե Կիրակոսյանի հետ քննարկել է Արցախի միջազգային իրավական մի շարք հարցեր

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն հունվարի 15-ին ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին:  Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել միջազգային ատյաններում հայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված Հայաստանի ներկայացուցչի աշխատանքը, ներկայացրել Ադրբեջանի վարած ագրեսիվ և հայատյաց քաղաքականության պատճառով Արցախի բնակչության իրավունքների կոպիտ խախտումները: Պետական նախարարն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության առաջնահերթությունները և բնակչության իրավունքները անհրաժեշտ է իրավական գործընթացների առանցքում պահել: Երկուստեք շեշտադրել են շփումների հետագա շարունակման ու Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
14:15 - 15 հունվարի, 2022
Արցախի պետնախարարը մանկական բուժմիավորումում ծանոթացել է սուր շնչառական վարակներով դեպքերի բուժսպասարկման ընթացքին

Արցախի պետնախարարը մանկական բուժմիավորումում ծանոթացել է սուր շնչառական վարակներով դեպքերի բուժսպասարկման ընթացքին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը  հունվարի 4-ին, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին, այցելել է «Արևիկ» մանկական բուժմիավորում: Արտակ Բեգլարյանը շփվել է բուժանձնակազմի, բուժզննում անցնող երեխաների և նրանց ծնողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով ու շնորհավորել Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Բուժմիավորման պատասխանատուները պետական նախարարին են ներկայացրել տոնական օրերի դիմելության և կանչերի վիճակագրությունը, մանրամասնել սուր շնչառական վարակների դեմ իրականացվող միջոցառումները: Ա. Բեգլարյանը տեղում հավաստիացել է հետազոտման և բուժման համար անհրաժեշտ սարքավորումների և դեղորայքի առկայությամբ՝ ընդգծելով, որ չնայած ծանրաբեռնվածության բարձր աստիճանին՝ պետք է այնպես անել, որ որևէ հիվանդ երեխա դուրս չմնա պատշաճ բուժսպասարկման հասանելիությունից: Բեգլարյանը հանձնարարել է բնակչության շրջանում մեծացնել սուր շնչառական վարակների մասին իրազեկվածության մակարդակը, հատկապես ռիսկային խմբերում ակտիվացնել կանխարգելիչ միջոցառումները:
18:59 - 04 հունվարի, 2022
Թող 2022-ը լինի համազգային համախմբման, Հայրենիքի զորացման, արգասաբեր աշխատանքի տարի. Արտակ Բեգլարյան

Թող 2022-ը լինի համազգային համախմբման, Հայրենիքի զորացման, արգասաբեր աշխատանքի տարի. Արտակ Բեգլարյան

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը.   «Սիրելի՜ հայրենակիցներ, Ահա և հրաժեշտ ենք տալիս դժվարին 2021 թվականին: Անցնող տարին հագեցած էր տարաբնույթ իրադարձություններով, փորձություններով, վերականգնման և վեր հառնման կարևոր հանգրվաններով: Տարին, իսկապես, մեր կամքի ուժի դրսևորման և մաքառման պատմական ժամանակաշրջան էր: Ավերիչ պատերազմից հետո Հայրենիքի վտանգված ճակատագրով մտահոգ մեր համերկրացիները բռնել են տունդարձի ճամփան՝ ամրակապելու հասցված վերքերն ու նորոգելու հավատը: Նրանք, ովքեր չգտան սեփական ծածկը, դեռ սպասում են բնակարանային մեծ ծրագրերի բարեհաջող ավարտին: Կառավարությունը շարունակելու է ամենայն պատասխանատվությամբ իրագործել տեղահանված մեր հայրենակիցներին բնակարաններով ապահովելու առաքելությունը:   Առողջապահական, կրթական, սոցիալական և մյուս ոլորտների շարունակաբար զարգացումը, նոր ինստիտուցիոնալ մեխանիզմների և վստահելի միջավայրի կառուցումը մնացել է մեր առաջնահերթությունների թվում: Եվ ես մեծ հույս ունեմ, որ եկող 2022 թվականը լինելու է իրապես համախմբումի, նախաձեռնողականության, ինքնավերլուծության ու ինքնակրթության տարի: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իրենց սրտացավ ու հայրենանվեր գործով կանգնել են Հայրենիքի ու կարիքավոր հայրենակիցների կողքին, ովքեր անսասան վճռականությամբ ու հավատով շարունակում են Արցախը հայկական պահելու և, ընդհանրապես, հայոց հայրենիքի զորացման ու հավերժացման պայքարը, ովքեր գիտակցում են իրենց պատասխանատվության աստիճանը մեր սուրբ նախնիների ու ապագա սերունդների առջև:   Անչափ դժվար է գտնել մխիթարանքի ու երախտագիտության խոսքեր անմահության ճամփան բռնած Հայրենիքի նվիրյալների հարազատների համար: Մեր միտքը, խոսքն ու գործը ամբողջովին նվիրելու ենք նրանց սուրբ առաքելության շարունակմանը՝ Հայրենիքի ազատությանն ու զորացմանը: Խոնարհվում ենք նրանց վառ հիշատակի առջև…   Առանձնահատուկ շնորհակալ եմ ու շնորհավորում եմ մեր պետության անվտանգությունն ապահովող զինծառայողներին, ուժային կառույցների բոլոր ներկայացուցիչներին՝ մաղթելով անվտանգ ծառայություն Հայրենիքի պաշտպանության դիրքերում:   Եվ, իհարկե, ջերմագույն շնորհավորանքներս եմ հղում մեր փոքրիկներին՝ հավատով, որ ամանորյա հրաշքը նրանց կարող է պարգևել մեզանից յուրաքանչյուրը՝ իր նվիրվածությամբ, հոգատարությամբ, անչափելի սիրով՝ մերձավորի և հայրենիքի նկատմամբ, որովհետև հենց այդ որակներով է հնարավոր կերտել մեր ապահով ու երջանիկ օջախը, մեր երազանքների երկիրը:   Ուրեմն, թող 2022-ը լինի համազգային համախմբման, Հայրենիքի զորացման, ընտանեկան երջանկության, առողջության, հաջողությունների, նվիրումի և արգասաբեր աշխատանքի տարի: Շնորհավո՜ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:
20:07 - 31 դեկտեմբերի, 2021
Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամն ստացել է 254 221 913 դրամի հանգանակություն․ Արտակ Բեգլարյան

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամն ստացել է 254 221 913 դրամի հանգանակություն․ Արտակ Բեգլարյան

Ամանորն ու Սուրբ Ծնունդը լավագույն առիթներն են՝ վերարժևորելու մեր կյանքի իմաստը և ավելի շատ բարի գործեր կատարելու: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը: «Շատերդ գիտեք, որ բացի հանրային ծառայությունից ու պետական գործունեությունից՝ փորձում եմ հնարավորինս իրականացնել նաև հասարակական արժեքավոր գործունեություն: Մասնավորապես, այս տարի Արմոս Մարտիրոսյանի ու այլ ընկերների հետ համատեղ հիմնել ենք Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը՝ ՀՀ-ում ու Արցախում կյանքի համար պայքարող երեխաներին աջակցելու նպատակով: Հիմնադրման պահից՝ հունիսի 1-ից սկսած, HFC Armenia հիմնադրամը հասցրել է օգնություն տրամադրել 1118 երեխայի, որից 38 երեխայի դեպքում իրականացվել են բուժման համար անհրաժեշտ հետազոտություններ, կատարվել վիրահատություններ, տրամադրվել է անհրաժեշտ դեղորայք, 1080 երեխայի դեպքում տարբեր բուժհաստատությունների տրամադրվել են անհրաժեշտ տեսակի թեստեր:   Այս կարճ ժամանակահատվածում HFC Armenia հիմնադրամը ստացել է 254 221 913 դրամի հանգանակություն, և տրամադրել 194 904 554 դրամի աջակցություն կյանքի համար պայքարող երեխաներին. շուրջ 18 000 բարերարների շնորհիվ առողջական ծանր խնդիրներ ունեցող բազմաթիվ երեխաներ հնարավորություն ստացան ապրելու: Կարծում եմ` նորաստեղծ հիմնադրամի համար բավականին լավ ցուցանիշներ են: Հիմնադրամի գործունեության մանրամասն հաշվետվությունը կներկայացնենք 2022 թ. հունվար ամսին։   Մեծագույն շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր աջակիցներին. ձեր շնորհիվ անհնարը դարձավ հնարավոր բազմաթիվ երեխաների համար:   2022 թ. HFC Armenia հիմնադրամի շրջանակներում նախատեսել ենք բազմապատկել օգնության ծավալները, զգալի ներդրում կատարել առողջապահության ոլորտի ինստիտուցիոնալ զարգացման կարևոր գործում: Այս ուղղությամբ արդեն իսկ մշակել ենք մի շարք ծրագրեր, ներգրավել ֆինանսական միջոցներ, որոնց վերաբերյալ մանրամասներ կներկայացնենք հաջորդ տարվա սկզբում:   Այսքանից հետո, եթե ցանկություն առաջացավ օգնել HFC Armenia հիմնադրամի առաքելությանը, կարող եք ամսական պարբերականությամբ կամ միանվագ նվիրատվություններ կատարել https://hfc.am/#donate-container կայքի օգնությամբ, որի համար անչափ շնորհակալ կլինենք:   Համամիտ չե՞ք, որ կյանք պարգևելն ու ծառայությունը մարդկանց, հատկապես՝ երեխաներին, բացառիկ հնարավորություններ են սեփական կյանքդ իմաստալից դարձնելու: Առողջություն ու իմաստալից կյանք բոլորիդ:   Լուսանկարում 2 տարեկան Ադամն է, որը վերջերս մեր հիմնադրամի աջակցությամբ ոսկրածուծի փոխպատվաստում է անցել Պետերբուրգում»,- գրել է Արցախի պետնախարարը: Ավելի վաղ հայտնել էինք՝ Արտակ Բեգլարյանն ընտրվել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:  
12:39 - 30 դեկտեմբերի, 2021
Արցախում 2022-ին բնակչության համար բուժօգնությունը կլինի լրիվ անվճար

Արցախում 2022-ին բնակչության համար բուժօգնությունը կլինի լրիվ անվճար

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին, դեկտեմբերի 29-ին մասնակցել է առողջապահության համակարգի արդյունքների ամփոփմանը նվիրված տարեվերջյան նիստին, որին մասնակցում էին ոլորտում գործող բոլոր պետական բուժհիմնարկների ղեկավարները:Պետական նախարարը և առողջապահության նախարարը լսել են Ստեփանակերտի և շրջանային բուժհիմնարկների, առանձնացված ստորաբաժանումների, նախարարության աշխատակազմի ընթացիկ տարում իրականացրած աշխատանքների մասին հաշվետվությունները, առկա խնդիրների ու լուծումների մասին դիտարկումները և ծավալել շահագրգիռ քննարկում՝ նվիրված հանրապետության առողջապահական ծառայությունների կատարելագործմանը:Առանձին անդրադարձ է կատարվել Արցախում լրիվ անվճար բուժօգնության ծրագրի ներդրմանը: Ա. Բեգլարյանը նշել է, որ համաձայն հանրապետության նախագահի ծրագրի՝ առողջապահության ոլորտում պետական քաղաքականության ուղղությունները հստակ են: Արդեն ձևավորված է անվճար բուժօգնության իրավական և գործնական հիմքերը, և 2022 թվականին կյանքի է կոչվելու լրիվ անվճար բուժօգնությունը բնակչության համար:Քննարկվել են նաև ոլորտային մի շարք այլ բարեփոխումներ և տեղային բնույթի տարբեր խնդիրների լուծման հնարավորությունները: Պետական նախարարն առաջարկել է նման ընգրկվածությամբ հանդիպումներն առավել հաճախակի դարձնել՝ քննարկումների ու մասնագիտական վերլուծությունների միջոցով նպաստելով առողջապահական համակարգի շարունակական բարելավմանն ուղղված պետական քաղաքականության կիրարկմանը:  
18:58 - 29 դեկտեմբերի, 2021