Մարտի 1

Մարտի 1-ի լույս 2-ի իրադարձություններ, զանգվածային բողոքի գործողություններ, անկարգություններ, ոստիկանության հետ բախումներ, որոնք տեղի են ունեցել 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի կենտրոնում: Իրադարձությունների հետեւանքով զոհվեց 10 (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ) եւ վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: Մայրաքաղաքում հաստատվեց արտակարգ դրություն 1 ամիս ժամկետով: Իրադարձությունները սկսել էին ակտիվորեն զարգանալ փետրվարի 20-ից, երբ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Ազատության հրապարակում հիմնեցին շուրջրյա ճամբար եւ սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ:

Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում ընտրությունների արդյունքները եւ պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լ.Տեր-Պետրոսյանը: Մարտի 1-ի իրադարձությունների առանձին դեպքերով կայացվել են դատավճիռներ, սակայն մինչեւ օրս ամբողջական դեպքերի վերաբերյալ չի եղել դատական գործընթաց: Տարբեր քաղաքական ուժեր, հասարակական շրջանակներ այս իրադարձությունների վերաբերյալ ունեն ոչ միանշանակ դիրքորոշում: Որոշները մեղադրում են այն ժամանակվա գործող իշխանություններին, իսկ ոմանք էլ ցույցերը կազմակերպողներին՝ ի դեմս Լեւոն Տեր Պետրոսյանին ու նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչներին:

Ինչպես էլ փորձեն մկրատը դնել ու կտրել Ռոբերտ Քոչարյանին այդ գործողություններից, չի լինի |lragir.am|

Ինչպես էլ փորձեն մկրատը դնել ու կտրել Ռոբերտ Քոչարյանին այդ գործողություններից, չի լինի |lragir.am|

lragir.am: Հարցազրույց փաստաբան, Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանի հետ։ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ տեղեկատվական կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ 2008-ի մարտի 1-ի դեպքերի նկարագրությունը կառուցված է միֆերի վրա։ Որ միֆ է, թե Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթել է այդ ընտրություններում, «0038» գաղտնի հրամանն էլ այդ միֆերից մեկն է։ Ինչպե՞ս եք գնահատում նրա մեկնաբանությունները և ինչ ազդեցություն կարող են ունենալ դրանք գործի ընթացքի վրա։ Դրանք ոչնչով չեն կարող ազդել գործի ընթացքի վրա։ Իմ կարծիքով, դրանք ավելի շատ ուղղված են հանրության մեջ խուճապ գցելուն։ Հանրությունը շատ լավ գիտի, որ «Մարտի 1»-ի գործով ոչ մի բան միֆ չէ, միֆն այն է, որ հանրապետության երկրորդ նախագահը նմանատիպ մեծածավալ, մեծամասշտաբ, համակարգային խառնաշփոթ ստեղծելով, ողբերգություն է սարքել մեր ժողովրդի համար։ Բացի այն, որ «0038» հրաման կա, կան նաև ենթահրամաններ։ Այդ հրամաններով ու ենթահրամաններով փետրվարի 23-ից սկսած սահմաններից անգամ զորք է բերվել քաղաք, որը մասնակցել է կոնկրետ գործողությունների և ամենատարբեր ուղղություններով կրակել է։ Սա արդեն բավարար է արձանագրելու, որ «0038» հրամանը և կատարված գործողությունները միմյանց լրացնող են, և որևէ մեկը չունի դրան որևէ բան հակադրելու իրավական ու փաստական հիմք։ Ինչ ասեմ, ամեն մարդ ինքն է իր պաշտպանությունը կազմակերպում։ Գուցե իրենք միֆ են համարում Հայաստանի պատմության մեջ ՀՀ երկրորդ նախագահի դատվելու հանգամանքը՝ հաշվի առնելով, որ նախկինում երբեք որևէ նախագահ քրեական պատասխանատվության չի ենթարկվել իր կատարած ու չկատարած արարքների համար։ Բայց նաև մենք գիտենք, որ որևէ նախագահ այդպես ռիսկով սեփական ժողովրդի դեմ զորք չի հանել։ Մենք նաև գիտենք, որ այդպիսի արյունոտ կիրակի մեր կյանքում չենք ունեցել։ Հետևաբար ոչ մի միֆ էլ չկա, սա փաստերի վրա հիմնված քրեական գործ է։ Կհրապարակվի, ու դուք առիթ կունենանք տեսնելու, որ այն, ինչ այսօր նրանց կողմից ասվում է, ոչ մի կապ չունի «Մարտի 1»-ի գործի ապացույցների հետ։ Տիկին Սաֆարյան, դատարանում օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանը կարծես փորձեց պատասխանատվությունը գցել այդ ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի վրա՝ նշելով, որ ոստիկանությունը ենթակա է եղել վարչապետին, ոչ թե նախագահին։ Ինչպե՞ս եք գնահատում այդ փորձը։ Ամբողջ խնդիրն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը մինչև հիմա էլ համարում է, որ ինչ արել է, լավ է արել, ճիշտ է արել։ Այնպես չէ, որ Ռոբերտ Քոչարյանի պատկերացումները փոխվել են, կամ մենք լսեցինք որևէ բան, որը հակառակի մասին վկայի։ Նիկոլ Փաշինյանի խոսքը շահարկելը բացառապես ուրիշ նպատակ ունի։ Եթե նկատել ենք, անընդհատ փորձում են դատավարությունը դիտարկել վրեժի ֆոնի վրա կատարված քննություն և այլն։ Այնպես չի, որ իրենք չգիտեն, որ Նիկոլ Փաշինյանը չէր կարող դատապարտվել, որովհետև իրականում դատապարտելի արարք չէր արել։Իրենք գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը զուտ քաղաքական հետապնդման է ենթարկվել, բայց քանի որ Եվրոպական դատարան դիմելու նպատակներ են որդեգրել և այդպիսի շրջանառվող լուրեր կան, ես հասկանում եմ, որ դատարանում դա հրապարակում են, որպեսզի հետագայում օգտագործեն։ Բայց ի՞նչ կապ ունի Նիկոլ Փաշինյանը, որը ոչ զորք է ունեցել, ոչ զենք է ունեցել, ոչ զենք է կիրառել։ Եթե Նիկոլ Փաշինյանի լեզուն ու խոսքը հանրահավաքի ժամանակ կարող էին փոխարինել Ռոբերտ Քոչարյանի արածին, ապա խնդրեմ, թող բերեն, համադրեն ու միֆային եզրահանգումների գան։ Ալումյանը նաև հայտարարեց, որ մի բարձրաստիճան սպա Ազատության հրապարակում գտնվող ցուցարարներին նախազգուշացրել է, որ ոստիկանությունը պետք է ստուգում անցկացնի։ Նա նշել է, որ ցուցարարները ոչ միայն մոլոտովի կոկտեյլներ, մահակներ, «ոզնիներ» են ունեցել, այլև մարտական նռնակներ։ Նորից շեշտադրումն անում են ցուցարարների վրա։ Դե արդեն ուրիշ ելք չունեն, քանի որ Եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանի և մյուսների գործերով արձանագրել է, որ մարտի 1-ի առավոտյան գործողությունները, հետագայում նաև ոստիկանության կողմից ուժի գործադրումը եղել է ոչ համաչափ, որ կառավարությունը չի կարողացել իր տեսակետը հիմնավորող ապացույցներ ներկայացնել: Ժամանակին անվտանգության այսպես կոչված ենթադրվող օպերատիվ տվյալները ոստիկանությունը չի էլ ունեցել։ Դրանք բոլորը հորինվել ու կեղծվել են, որոնց կապակցությամբ քրեական գործով կան ապացույցներ։ Դրանց մասնակցել են շատ պաշտոնյաներ, այդ թվում Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին նախագահականում աշխատող պաշտոնյաներ։ Հետևաբար, ինչպես էլ փորձեն մկրատը դնել ու կտրել Ռոբերտ Քոչարյանին այդ գործողություններից, չի լինի։ Շարունակությունը՝ lragir.am-ում
12:09 - 02 մարտի, 2020
Մարտի 1-ին Երևանում փակ են լինելու փողոցներ

Մարտի 1-ին Երևանում փակ են լինելու փողոցներ

Մարտի 1-ին կայանալիք երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար նույն օրը՝ ժամը 11․00-ից երկկողմանի արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը՝ Թումանյան փողոցում՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից դեպի Թումանյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկ, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցում՝ Հանրապետության հրապարակից դեպի Շահումյանի հրապարակ ուղղությամբ և Բեյրութի փողոցում։ Ժամը 17․00-ից արգելվելու է երթևեկությունը Թումանյան փողոցում՝ Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից մինչև Թումանյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկ, Տերյան փողոցում՝ Տերյան փողոց-Սայաթ-Նովա պողոտա խաչմերուկից մինչև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ և Տերյան-Արամի փողոցների խաչմերուկից դեպի Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Աբովյան փողոցում՝ Աբովյան փողոց-Սայաթ Նովա պողոտա խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Պուշկինի փողոցում՝ Պուշկինի-Կողբացու փողոցների խաչմերուկից դեպի Սախարովի հրապարակ, Արամի փողոցում՝ Արամի-Նալբանդյան փողոցների խաչմերուկից դեպի Արամի-Աբովյան փողոցների խաչմերուկ, Հանրապետության հրապարակում՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց հատվածում, Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցում՝ Ամիրյան-Զաքիյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Խորենացու փողոցում՝ Խորենացու-Զաքիյան փողոցների խաչմերուկից Շահումյանի հրապարակ, Խորենացի-Իտալիայի փողոցների խաչմերուկից դեպի Խորենացի-Վազգեն Սարգսյան-Բեյրութի փողոցների խաչմերուկ, Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Կրկեսի խաչմերուկից Մյասնիկյանի արձան ուղղությամբ և Գրիգոր Լուսավորիչ փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից դեպի Մյասնիկյանի արձանի ուղղությամբ և Արգիշտի փողոցը՝ Արգիշտի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից դեպի Մյասնիկյանի արձանի ուղղությամբ։
15:45 - 29 փետրվարի, 2020
Այսօր է ոստիկանությունն ուղիղ ենթարկվում վարչապետին, այդպիսի լիազորություններ այն ժամանակվա սահմանադրությամբ նախագահը չուներ․ Ռոբերտ Քոչարյան |lragir.am|

Այսօր է ոստիկանությունն ուղիղ ենթարկվում վարչապետին, այդպիսի լիազորություններ այն ժամանակվա սահմանադրությամբ նախագահը չուներ․ Ռոբերտ Քոչարյան |lragir.am|

lragir.am: Մարտի մեկի գործով դատական նիստում այսօր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց դատախազների պնդումներին, որ նրա կողմից սահմանադրական կարգը տապալվել է: «Դատախազը փորձեց պարզաբանել, թե ինչ է սահմանադրական կարգի տապալումը: Ինքը որպես օրինակ բերեց, հավաքների ու հանրահաքների սահմանափակման մասին խոսեց՝ ենթադրում եմ՝ հաշվի առնելով հրամանագիրը, որը որոշակի սահմանափակումներ էր մտցնում: Ես կցանկանայի հիշեցնել, որ հրամանագիրը միայն Երևան քաղաքի վրա էր տարածվում և բոլոր սահմանափակումները միայն Երևան քաղաքի վրա էին տարածվում: Սա է հրամանագրի բովանդակությունը: Եվ հարց է առաջնում, հնարավո՞ր է արդյոք, որ հազարից ավելի համայնքներ ունեցող երկրում միայն մեկ համայնքում սահմանափակումները դիտվի որպես իրավական համակարգում նորմի գործողության դադարեցում: Կարծում եմ ՝ պատասխանը պարզ է»,- ասաց Քոչարյանը: Նա անդրադարձավ նաև տուժողների փաստաբան Սեդա Սաֆարյանի հայտարարություններին, ով ասել էր, որ այն ժամանակ ոստիկանությունն ուղղակի ենթարկվում էր նախագահին, այսինքն՝ Քոչարյանին: «Ես կարծում եմ՝ իրավաբանը պետք է ավելի լավ իմանար այն ժամանակվա գործող Սահմանադրությունը: Այսօր է ոստիկանությունն ուղիղ ենթարկվում վարչապետին: Այդպիսի լիազորություններ այն ժամանակվա սահմանադրությամբ նախագահը չուներ: Այն ժամանակ նախագահի լիազորությունները զուտ սահմանափակվում էին պետության գլուխ լինելու հանգամանքով: Եվ նախագահի լիազորությունների մեջ որևէ գործառույթ չկա՝ կապված հասարակական կարգի հետ: Դա կառավարության լիազորությունների մեջ էր ամբողջությամբ: Նախագահի լիազորությունը եղել է, այո, արտակարգ դրություն մտցնել»,- ասաց Քոչարյանը:
15:48 - 25 փետրվարի, 2020
Հովհաննես Ղազարյանն արդարացվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով

Հովհաննես Ղազարյանն արդարացվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով

ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը և, բեկանելով Հովհաննես Ղազարյանի վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի 2008 թվականի հունիսի 11-ի դատավճիռը, իրեն առաջադրված մեղադրանքում ճանաչել վերջինիս անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով: 2008թ. այդ դատավճռով Հ. Ղազարյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել մեկ տարվա ազատազրկման՝ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել և սահմանվել էր երկու տարի ժամկետով փորձաշրջան։ Դատարանը հաստատված էր համարել, որ 2008թ. մարտի 1-ին վաղ առավոտյան «Ազատության» հրապարակում ծավալված իրադարձությունների ընթացքում նա, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրանց նկատմամբ ու տվել բռնություն գործադրելու սպառնալիքներ: Դատավճիռները պաշտպանության կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը, սակայն, բողոքով վարույթները կարճել էր դատական նիստին ամբաստանյալների, նրանց պաշտպանների չներկայանալու պատճառաբանությամբ՝ վերաքննիչ բողոքից հրաժարվելու հիմքով և անփոփոխ էր թողել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: ՀՀ գլխավոր դատախազությունը նախ ՀՀ վճռաբեկ դատարան, ապա ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացված բողոքով հիմնավորել էր, որ գործով քննությունների ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը: Սա 2008թ. նախագահական ընտրոթյունների շրջանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ գործերով ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ վճռաբեկ կամ ՀՀ վերաքննիչ դատարաններ ներկայացված թվով 3-րդ բավարարված բողոքն է: Մինչ այս դատախազության բողոքների հիման վրա արդարացման որոշումներ էին ընդունվել Մուշեղ Սաղաթելյանի, Սմբատ Այվազյանի վերաբերյալ գործերով: Եվս մեկ՝ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատախազության կողմից առարկություն չներկայացվելու պայմաններում կայացվել է արդարացման որոշում:
20:56 - 24 փետրվարի, 2020
Պաշտպանը միջնորդեց դադարեցնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը |armtimes.com|

Պաշտպանը միջնորդեց դադարեցնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Այն սկսվեց մոտ մեկ ժամ ուշացումով, քանի որ պաշտպաններից եւ տուժողների ներկայացուցիչներից մի քանիսը նախապես տեղեկացրել էին դատարանին, որ գտնվում են խցանման մեջ եւ դատարան կներկայանան փոքր-ինչ ուշ: Նախորդ նիստին, հիշեցնենք, ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի եւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործը կարճելու մասին: Շարունակելով միջնորդության քննությունը՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը նախ հայտարարեց, որ միանում է ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությանը՝ նշելով, որ Գեւորգյանի մեղադրանքի հիմքում դրվել է մի տեղեկություն, որն ինքնին հանցագործության արդյունք է: Խոսքը Վիկիլիկսի հրապարակման մասին է: Այնուհետեւ ներկայացնելով իրենց միջնորդությունը՝ Արամ Վարդեւանյանը նշեց, որ 300-րդ եւ 300.1-րդ հոդվածներն ունեն տարբեր հանցակազմեր. «Հին օրենքում՝ 300-րդ հոդվածում, խոսվում էր իշխանության յուրացման մասին, որի մեթոդներից է սահմանադրական կարգի տապալումը, իսկ այստեղ խոսվում է ամբողջովին նոր հանցակազմի մասին»: Արամ Վարդեւանյանը ընդգծեց՝ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ լսումների ժամանակ Ազգային ժողովի այդ ժամանակվա պատգամավոր Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ 300.1-րդ հոդվածն իր մեջ պարունակում է առնվազն 5 թերություն, եւ եթե որեւէ մարմին, այդ թվում՝ Դատախազությունը, դրան չի հակադարձել, նշանակում է՝ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող ենթադրյալ արարքի որակը կասկածի տակ է դրվում: Վարդեւանյանը ընդծեց նաեւ, որ համաներման ակտով 300 եւ 300.1-րդ հոդվածները չեն կարգավորվել, քանի որ 300.1-րդ հոդվածով սահմանվել է նոր հանցակազմ: Վարդեւանյանի խոսքով՝ Դատախազությունն այժմ պնդում է, թե նոր օրենքը բարելավող նորմ է, որովհետեւ ավելի հստակ է. «Բայց եթե հստակությունը չափում ենք դրանով, ուրեմն շատ վտանգավոր դրության մեջ ենք: Ամեն դեպքում, դրանից բացի, Դատախազությունը պնդում է, թե նոր օրենքից բռնության պարտադիր էլեմենտը դուրս է եկել, բայց եթե արարքը նախկինում կարող էր լինել միայն բռնությամբ, իսկ այսօր դրա շրջանակը ընդլայնվել է, ո՞նց կարող է դա լինել ավելի բարելավող»: Խոսելով հայտնի 7-ի գործի մասին՝ պաշտպանը թվարկեց այն դատախազներին, ովքեր 2009 թվականին պաշտպանել են Մարտի 1-ի գործով մեղադրանքը: Նրանք են Փիլոյանը, Թադեւոսյանը, Հարությունյանը, Նադոյանը, Սարգսյանը,  Ամիրզադյանը: Պաշտպանն ընդգծեց՝ այս գործով մեղադրանքը պաշտպանում են այլ դատախազներ եւ ներկայացնում այլ դիրքորոշում, մինչդեռ յուրաքանչյուր դատախազ ներկայացնում է ոչ թե իր ուրույն կարծիքը, այլ Դատախազության ընդհանուր դիրքորոշումը. «Խորին հարգանքով վերաբերվելով սույն գործով դատախազներին՝ ես կարծում եմ, որ Լիլիթ Թադեւոսյանը առավել արհեստավարժ է, ունի տարիների փորձ եւ այժմ զբաղեցնում է Վճռաբեկ դատարանի դատավորի բարձր պաշտոնը»: Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը ընդմիջեց պաշտպանին՝ խնդրելով գնահատականներ չտալ: Արձագանքելով դրան՝ Վարդեւանյանն էլ ասաց, որ ինքը գնահատական տալու միտում չունի, բայց ըստ նրա՝ նման արհեստավարժ մասնագետների դիրքորոշումը կասկածի տակ դնելը տարակուսելի է: Շարունակություն՝ armtimes.com-ում
16:23 - 11 փետրվարի, 2020
«Մարտի 1»-ի գործի` հատկապես կարևոր հանգամանքները նախաքննության գաղտնիքի անվան տակ հանրությունից թաքցվում են, դրանք պետք է պարզաբանվեն. Գևորգ Կոստանյանը վերադառնում է |pastinfo.am|

«Մարտի 1»-ի գործի` հատկապես կարևոր հանգամանքները նախաքննության գաղտնիքի անվան տակ հանրությունից թաքցվում են, դրանք պետք է պարզաբանվեն. Գևորգ Կոստանյանը վերադառնում է |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարել է, որ պատրաստ է վաղը եւեթ վերադառնալ և հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին:  Գ.Կոստանյանի հայտարարությունն ամբողջությամբ ստորև․ «Հայտարարություն Հարգելի քաղաքացիներ. Չնայած այն հանգամանքին, որ ինձ առաջադրված մեղադրանքը զուրկ է որևէ իրավական, տրամաբանական և առարկայական հիմքից, հայտնում եմ իմ պատրաստակամությունը վաղը ևեթ վերադառնալ Հայաստան և հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին: Ընդորում, որպեսզի դա արվի հրապարակային և մեր հասարակությունը հասկանա իրականում ինչ է տեղի ունենում, առաջարկում եմ կազմակերպել հրապարակային քննարկում ՀՀ վարչապետի մոտ կամ իր մասնակցությամբ ուղիղ հերառձակմամբ՝ ՀՀ ՀՔԾ պետի և Գլխավոր դատախազի, իրավաբան գիտնականների և միջազգային փորձագետների մասնակցությամբ: Միաժամանակ, նկատի ունենալով Մարտի 1-ի գործի մասշտաբայնություը, այդ թվում՝ հենց իշխանությունների կողմից տարբեր միջազգային հարթակներում այդ հարցի միակողմանի ներկայացվածությունը, գտնում և պնդում եմ նաև, որ այդ հրապարակային քննարկմանը հրավիրվեն և մասնակցեն ՀՀ-ում ԵԽ և ԵՄ ներկայացուցիչները և այլ դեսպաններ (Եթե իշխանությունները դժվարություն կունենան Հայաստանում ԵԽ և ԵՄ և այլ դեպաններին կամ միջազգային իրավաբանների ներկայությունը այդ խորհրդակցությանը հրավիրելու հարցում, ես կապահովեն վերջիններիս ներկայությունը:) Քննարկմանը մասնակցողների թիվն ու անձանց ընտրությունը թողնում եմ ՀՀ վարչապետի հայեցողությանը: Թեև ես կողմնակից չեմ քրեական գործերը հրապարակայնորեն քննարկելուն, այնուամենայնիվ, հարցերին հրապարակային պատասխանելու իմ պահանջը պայմանավորված է երկու հիմնական պատճառով՝ 1. Մարտի 1-ի գործի հասարակական քննարկումը ընդգծված և միակողմանի հրապարակայնությամբ, այդ թվում՝ միջազգային հարթակներում և տարբեր երկրրների դեսպանների մակարդակով, 2. իրավապահ մարմինների ներկայիս գործելաոճով: Իրավապահ մարմինները ԶԼՄ-ներով առանց որևէ հիմնավորում ունենալու, հրապարակում են մեղադրանք առաջադրելու որոշումներ և այլ դատավարական փաստաթղթեր, իսկ իշխանական լրատվամիջոցները բացառապես միակողմանի լուսաբանելու միջոցով հասարակության մոտ ստեղծում են կոնկրետ մարդկանց մեղավորության տպավորություն, պատրանք՝ թաքցնելով իրական հանգամանքները, ինչն եղավ նաև իմ դեպքում: Ի հարկե, ես կարող եմ այն ամենը, ինչը ցանկանում եմ հայտնել, գտնվելով Հայաստանից դուրս՝ հրապարակել որևէ հայտարարությամբ: Սակայն իմ առաջարկը պայմանավորված է նրանով, որ ես անգամ պատրաստ եմ վերադառնալ լավ գիտակցելով, որ այդ խորհրդակցությունից հետո ինձ կալանավորելու են, բայց մեր հասարակությանը պետք է հարց և պատասխանի միջոցով տեղեկացնել ոչ միայն ինձ մեղադրանք առաջադրելու հիմքերի և պատճառների, այլև՝ Մարտի 1-ի գործի հատկապես կարևոր այն հանգամանքները, որոնք հանրությունից թաքցվում են նախաքննության գաղտնիքի անվան տակ:Հետևաբար, ես առաջարկում և պնդում եմ, որ իրենց իսկ որդեգրած սկզբունքով (բաց և թափանցիկ) Ձեզ պետք է հիմնավորեն իրենց հրապարակած փաստաթղթերի բովանդակությունը, քանի որ առանց որևէ ապացույցի կարելի է անել ցանկացած հայտարարություն և մեղադրել ցանկացածին և ամեն ինչում: Ընդորում, այս իմաստով, իրավապահ մարմինների նախկին «բաց, թափանցիկ, ժողովրդական և հրապարակային» գործելաոճը փոխվեց «նախաքննական գաղտնիք»-ի անվատ տակ: Սակայն այս հարցով նախաքննության գաղտնիք այլևս չկա, քանի որ ՀՔԾ հաղորդագրությամբ հրապարակվել են ոչ միայն գործի հանգամանքները, այլև՝ անգամ վկաների անունները և իրենց ցուցմունքներն ըստ էության: Իսկ թե ինչ ցուցմունքներ են տվել այդ վկաները և ինչի դիմաց, ես կհայտնեմ հրապարակային խորհրդակցության ընթացքում: Ուզում եմ հավատալ, որ Հայաստանի վարչապետը պետք է հատկապես շահագրգռված լինի նման հրապարակային քննարկումով` երկու պատճառով. նախ քանի որ, թափանցիկությունը և ժողովրդի հետ բաց քննարկումն իր կողմից հայտարարվել է, որպես առաջնահերթություն, և երկրորդ` քանի որ նման քննարկումը հնարավորություն կտա նրան գնահատելու իր ենթակայության ներքո գործող իրավապահ մարմինների աշխատանքի պրոֆեսիոնալիզմի մակարդակն ու առանձնասենյակում իրեն զեկուցվող իրավական նրբությունների արժանահավատությունն ու հիմնավորվածությունը: Այսինքն, վարչապետն առնվազն հնարավորություն կունենա համոզվելու, թե իր աշխատասենյակում զեկուցված գործը որևէ կերպ հիմնավորված է, թե՝ ընդամենը հայտարարություններ են:Պատասխանատու ձևով հայտարարում եմ.Եթե նշված հրապարակային քննարկման ընթացքում ՀՀ իրավապահ մարմիններին կհաջողվի ներկայացնել ինձ առաջադրված մեղադրանքը հիմնավորող և հաստատող քիչ թե շատ ողջամիտ գոնե մեկ ապացույց կամ հիմնավորում (չեմ խոսում ապացույցների համակցության մասին) ապա պատրաստ եմ կրել քրեական պատասխանատվություն՝ օրենքի ողջ խստությամբ: Ավելին, հայտարարում եմ նաև. եթե այդ հրապարակային քննարկման ընթացքում ես չկարողանամ իմ ասած ամեն մի բառը հիմնավորել ոչ միայն ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, միջազգային քրեական իրավունքի դրույթներով և ՄԻԵԴ նախադեպային իրավունքով, այլև՝ առնվազն քրեական իրավունքի հայրենական և այլ երկրների դասագրքերով, ապա, անգամ եթե իրավապահ մարմինները չներկայացնեն որևէ ապացույց իմ մեղավորությունը հիմնավորելու համար, այդ պայմաններում ևս պատրաստ եմ կրել ցանկացած պատասխանատվություն: Քննարկման օրը, ժամը, վայրն ու ձևաչափը հստակեցնելուց հետո պարտավորվում եմ մեկ օր առաջ լինել Հայաստանում: Հ.Գ. Այս առաջարկիս հիմքում ընկած է մի խորքային պատճառ, որի համար ցանկանում եմ հատուկ դիմել նաև Մարտի 1-ի բոլոր տուժողներին և նրանց հարազատներին, ինչպես նաև այս գործի բացահայտմամբ իսկապես մտահոգ մեր քաղաքացիներին. Հարգելիներս. Մի՞թե պարզ չէ, որ ճանապարհը, որով այս պահին գնում է մեր իրավապահ համակարգը, չի պատասխանում այն կարևորագույն հարցին, թե ի վերջո ինչ հանգամանքներում զոհվեցին և վիրավորվեցին Ձեր հարազատները, ովքեր էին իրականում մեղավոր նրանց մահվան մեջ: Սահմանադրական կարգի տապալման համար 12 տարի առաջ մեղադրվում էին այլ անձինք, հիմա՝ բոլորովին այլ անձինք, վաղը, վստահ եմ, պարզվելու է, որ 2008թ սահմանադրական կարգը տապալել են ուրիշները: Սակայն անկախ նրանից, թե ով է տապալել սահմանադրական կարգը և այն տապալվել է, թե՝ ոչ, դա որևէ կերպ չի վերաբերում 10 անձանց մահվան և դրանց մեղավոր անձանց բացահայտման հարցին քանի որ մինչ այժմ որևէ անձի սպանության հանցակազմով որևէ մեկին անգամ մեղադրանք առաջադրված չէ: Ի դեպ չնայած դեռևս նախկինում պարզվել և մեղադրանք է առաջադրվել չորս անձի «Չերյոմուխայից» զոհված 3 անձի մահվան փաստի կապակցությամբ, ներկայիս իրավապահ մարմինները չեն կարողանում անգամ հստակեցնեն այդ մեղադրանքները: Ես վստահ եմ, որ պետական բյուջեի հաշվին զոհերի հարազատներին տրված փոխհատուցումը չի կարող չեզոքացնել մեղավորներին հայտնաբերելու և պատժելու Ձեր մղումը: Մի՞թե չեք տեսնում, որ քրեական գործում տարբեր հնչեղ անուններ ներգրավելով ուղղակի փորձ է կատարվում հանրության ուշադրությունը շեղել Մարտի-1-ի սպանությունների իրական մեղավորներին գտնելու իրենց անկարողությունից կամ ցանկության բացակայությունից: Հայտարարում եմ, որ ցանկության և համապատասխան մասնագիտական կարողությունների առկայության պայմաններում այս շրջանում շատ բան կարելի էր անել 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման համար, որը, ցավոք, չի արվում: Պատճառները շատ խորն են, և դրա համար է Մարտի 1-ի գործը հատուկ գերքաղաքականացվում: Առաջին պլան են մղվել, ոչ թե մահվան բացահայտման հանգամանքների մասնագիտական քննությունը, այլ տվյալ գործը քաղաքական նպատակներով օգտագործելու և PR-էֆեկտ ապահովելու մարտավարությունը:Ասածս հետևյալն է, եթե իսկապես կա ցանկություն Մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ կատարել իրական քայլեր, և բացահայտել իրական մեղավորներին, ապա, հաշվի առնելով գործի վերաբերյալ բազմաթիվ նոր հանգամանքներ, որոնք առկա չեն եղել իմ պաշտոնավարման ժամանակ, ես պատրաստ եմ իմ մասնագիտական կարողություններով և ունեցած տեղեկատվությամբ աջակցել 10 անձանց մահվան փաստերի և դրանց մեղավորների բացահայտմանը, սակայն հրաժարվել և այսուհետ նույնպես հրաժարվելու եմ մասնակից լինել անբովանդակ բացառապես քաղաքական շոուներին: Ի դեպ, նման շոու մասնակից երբեք չեմ դարձել և չեմ դառնալու ինչպես որպես իրավապահ համակարգի պաշտոնյա, այնպես էլ՝ որպես ՀՀ քաղաքացի, իսկ նման առաջարկներ, պետք է խոստովանեմ, ստացել եմ, սակայն բոլորից հրաժարվել եմ: Անձի մեղավորությունը որոշվում է ոչ թե հեռուստատեսությամբ արված հայտարարությամբ, այլ ապացույցներով: Ես մեր հասարակությունից թաքցնելու ոչինչ չունեմ և եթե իշխանությունները Մարտի 1-ի գործով նույնպես չունեն թաքցնելու որևէ բան և վստահ են, որ իմ նկատմամբ գործով կներկայացնեն իրենց արված հայտարարությունը հիմնավորող գոնե մեկ ողջամիտ ապացույց (չեմ խոսում ապացույցների համակցության մասին) ուրեմն իմ առաջարկը, անկասկած, ընդունելու են: Տեսնենք... Հ.Գ. Ես երբեք չեմ եղել որևէ կուսակցության անդամ, քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել, և ցանկանում եմ ուղղակի բացառապես իրավական հարթության մեջ մեր հասարակությանը տեղեկացնել Մարտի 1-ի 10 զոհերի և իմ անձի վերաբերյալ հայտարարություններին և դրանց հիմնավորումներին: Հարգանքով՝ Գևորգ Կոստանյան»
15:40 - 03 փետրվարի, 2020
Մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով տուժածներին հատկացվել է 545 միլիոն ՀՀ դրամի աջակցություն |armenpress.am|

Մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով տուժածներին հատկացվել է 545 միլիոն ՀՀ դրամի աջակցություն |armenpress.am|

armenpress.am: Երևանում 2008 թվականի մարտի 1-2-ը տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով որպես տուժող աջակցություն ստանալու համար մինչև նոյեմբերի 12-ը 63 դիմում է ներկայացվել: Հարցմանն ի պատասխան այս մասին ասացին ՀՀ արդարադատության նախարարությունից: «ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացվել է 63 դիմում, որոնցից 45-ը՝ բավարարվել է, 19-ը՝ մերժվել, իսկ 1-ը՝ քննարկման փուլում է: 2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց տրամադրված աջակցության չափը մինչև նոյեմբերի 12-ը կազմում է 545 միլիոն ՀՀ դրամ գումար: Միևնույն ժամանակ, ՀՀ արդարադատության նախարարի կողմից մինչև նոյեմբերի 12-ը աջակցություն ստանալու իրավունք ունենալու հանգամանքը հաստատված չլինելու հիմքով մերժվել է 19 դիմումատուի դիմում, որից 15-ը՝ 2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ առողջությանը թեթև վնասվածք ստացած լինելու հիմքով, 4-ը՝ աջակցություն ստանալու իրավունք ունենալու հանգամանքը հաստատող փաստաթղթերի բացակայության հիմքով»,- նշեցին Արդարադատության նախարարությունից: «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ աջակցություն ստանալու իրավունք ունեն՝ 1) 2008 թվականի փետրվարի 19-ին Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի հավաքները ցրելու գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձը, 2) այն անձը, որի առողջությանը 2008 թվականի փետրվարի 19-ին Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի հավաքները ցրելու գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Անձի առողջությանը հասցված վնասի բնույթը և ծանրության աստիճանը հաստատվում են դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ:  
05:50 - 22 նոյեմբերի, 2019
«ՀՔԾ-ում շարունակում են 2008-ի իշխանության թելը թելել». Մարտի 1-ի տուժածներն ահազանգում են անարդարության մասին |forrights.am|

«ՀՔԾ-ում շարունակում են 2008-ի իշխանության թելը թելել». Մարտի 1-ի տուժածներն ահազանգում են անարդարության մասին |forrights.am|

forrights.am։ Չնայած Թավշյա հեղափոխությունից հետո Մարտի 1-ի գործը վերաբացվեց ու իշխանությունը որոշում կայացրեց աջակցություն տրամադրել զոհերի հարազատներին ու տուժածներին, գործը քննող ՀՔԾ-ն, պարզվում է, այսօր էլ առաջնորդվում է 2008-ի մարտի 1-ի օրերին Մաշտոցի պողոտայում «խոճկորի ծնոտ» հայտնաբերած Շոթա Վարդանյանի ղեկավարած կենտրոնի դատաբժշկական փորձաքննություններով: Արդյունքում՝ Մարտի 1-ին իրավապահների կողմից խոշտանգված, մարմնական վնասվածք ստացածները, անգամ հաշմանդամ դարձածներից ոմանք այսօր դուրս են մնացել աջակցության ծրագրից: Ընդ որում, այդ օրերին դատաբժշկական եզրակացություններն այնպես էին գրվել, որ որևէ իրավապահ չդատվեց ցուցարարներին խոշտանգելու, հաշմանդամ դարձնելու, անգամ՝ մահվան հասցնելու համար: Հարց է, թե ի՞նչ իմաստ ուներ այսօր գործերը վերաբացել, եթե բժիշկներն ու ոստիկանները 2008-ին ամեն ինչ ճիշտ են արձանագրել: Ավելին՝ ՀՔԾ-ն 2008-ին քաղբանտարկյալներին տրված բժշկական եզրակացությունների հիմքով մերժում է հավատալ այլ բժշկական թղթերի: Մարալիկի բնակիչ, 41-ամյա Ռաջու Պետրոսյանին, որը Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանների կողմից խոշտանգվել է, ՀՔԾ-ում օրերս ասել են, թե չնայած իրեն տուժող են ճանաչում, Պետրոսյանը չի կարող փոխհատուցում ստանալ, քանի որ հիմնվում են Ռաջուի դեմ քրգործի դատաբժշկական եզրակացության վրա, իսկ դրանով իր վնասվածքները թեթև են: «Ես ապշած եմ: Նոր իշխանությունը քննադատում է նախկին իշխանությանը, վերաբացել է Մարտի մեկի գործը, բայց նորից հիմնվում է նախկինների տված դատաբժշկական եզրակացության վրա, որով նրանք ժամանակին կոծկել ու պարտակել են Մարտի մեկի գործը»,-մեզ հետ զրույցում դժգոհեց Պետրոսյանը՝ շարունակելով. «Պարզ է, որ գրել են էնպես, որ ինձ ծեծած ոստիկանների դեմ քրգործ չհարուցվի, հո չէին գրելու, որ ինձ դաժան ծեծի են ենթարկել: Շատ վատ է, որ ՀՔԾ-ում շարունակում են նախկին իշխանության թելը թելել: Կարծում եմ՝ իմ հետ շատ անարդար են վարվել»: Ռաջու Պետրոսյանը 2008թ. մարտի 1-ի առավոտյան իրավապահների կողմից մահակներով ծեծի ու խոշտանգման է ենթարկվել նախ Ազատության հրապարակում, հետո՝ ոստիկանական գազելում ու Կենտրոն ոստիկանության բաժանմունքում: Իսկ կալանավորումից հետո Կոշի գաղութում 10 ամսվա բանտարկությունից հետո նրա մոտ ծնկահոդերի խնդիր ու ռևմատոիդ պոլիարթրիտ հիվանդություն է առաջացել, որն այժմ նրան գամել է սայլակին՝ դարձնելով առաջին կարգի հաշմանդամ: Նա վերջերս մեր կայքի միջոցով դիմել էր հանրությանը՝ օգնության ակնկալիքով, քանի որ վիրահատության համար անհրաժեշտ գումարը չունի: Ռաջուի կինը պատմեց, որ պարտքով գումար է վերցրել առաջին կարգի հաշմանդամ ամուսնուն Երևան՝ ՀՔԾ տանելու համար, իսկ ՀՔԾ-ում ասել են, որ հիմք են ընդունում 2008-ի իշխանության դատաբժշկական եզրակացությունը: «էդ թղթում նշված է, որ վնասվածքները նույնիսկ թեթև չեն, բայց ամուսնուս հետ շատ դաժան են վարվել ու վկաներ եղել են՝ ինչ վիճակում են ամուսնուս տարել մեկուսարան: Իսկ ոստիկանությունում բժիշկները եկել են, տաք ջուր չի եղել, նույնիսկ չեն լվացել վերքերը, թողել, գնացել են»,-պատմեց Ռաջու Պետրոսյանի կինը: Նրա խոսքով՝ ամուսինը երեք օր էդպես մնացել է, հետո բժիշկները եկել, աչքի պոչով նայել ու գրել են. «Չգիտեմ, էլ դրանից ծանրը ոնց պետք է լինի: Ոտքերին են խփել մահակով, էլէկտրաշոկ են կիրառել, արդյունքում այսօր ամուսինս հաշմանդամ է դարձել, չի կարողանում քայլել, ընտանիք պահել, թոշակով ու նպաստով ենք գոյատևում»: Գանգոսկրի կոտրվածքով աչքի հրազենային վիրավորումը ՀՔԾ-ում միջին վնասվածք են համարում 2008 թ-ի մարտի 1-ի ուշ երեկոյան Գրիգոր Լուսավորիչ-Մաշտոց խաչմերուկում աչքի հրազենային վնասվածք ու գանգոսկրի կոտրվածք ստացած Անդրանիկ Հարությունյանը, որն այդ ժամանակ ընդամենը 17 տարեկան է եղել և իրավապահների գործողությունների արդյունքում զրկվել է աչքից, նույնպես զայրացած է, քանի որ անարդար է համարում ՀՔԾ որոշումը իր վերաբացված գործով: Այս դեպքում ՀՔԾ-ն կրկին հավատացել է 2008-ի բժշկական եզրակացությանը ու վերաբացված գործով որոշել, որ Անդրանիկի վնասվածքը ոչ թե ծանր, այլ միջին ծանրության վնասվածք է: Ի դեպ, ոչ զենքը, ոչ կրակողին Մարտի մեկի գործը քննողները մինչ այժմ չեն հայտնաբերել: «Մի քիչ ջղայնացած եմ, մի քիչ հիասթափված, բայց պայքարելու եմ մինչև վերջ»,-ֆեյբուքյան էջում գրել է Անդրանիկը՝ շարունակելով. «2008 թվականի մարտի 1-ն էր: Ինձ միանգամից տարան Մալայան հիվանդանոց, քանի որ աչքս էր վիրավորվել, բուժօգնություն ցույց տվեցին: Նաև ուղեղի ցնցում և կոտրվածքներ ունեի, տեղափոխվեցի Հանրապետական հիվանդանոց, որպեսզի դեմքիս կոտրվածքներիս հետ կապված օգնություն ցույց տային, հետո պետք է վերադառնայի Մալայանի հիվանդանոց, բայց մեր նախկին իշխանության ոստիկանությունը Հանրապետական հիվանդանոցից, բառիս բուն իմաստով, գողացավ ինձ, տարավ դատախազություն»: Ժամանակ անց Անդրանիկին տանում են դատաբժիշկի մոտ՝ Հանրապետական հիվանդանոցի բժշկի գրված թղթով: «Դրա մեջ գրված էր, որ ես բողոքում եմ աչքիս տեսողությունից , իսկ մնացած ամեն ինչ լավ է, էն դեպքում, երբ իրականում ես կորցրել էի իմ աչքի տեսողությունը, բայց դե իրենք Սերժից հրաման ունեին, և ով իրենց համար շահավետ ցուցմունք կտար, կդարձնեին ծանր վնասվածք: Ասեմ, որ ինձ դատաբժիշկը չի նայել, այլ ուղղակի թղթերով գրել է»,-գրել է նա: Մեկ շաբաթ առաջ Անդրանիկը նամակ է գրում ՀՀ հատուկ քննչական ծառայությանը՝ խնդրելով իրեն նոր փորձաքննության ուղարկել, նաև ներկայացնում իր մի քանի վիրահատությունների թղթերը, որոնցում գրված է, որ աչքը չի տեսնում, ու բժիշկները պայքարում են մյուս աչքի տեսողության համար: Նա հաշմանդամության կարգ ունի ու ազատվել է բանակից՝ աչքի կուրության պատճառով: «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մերժում է ինձ՝ պատճառաբանելով, որ նախկին դատաբժիշկը գրել է ճիշտը: Հիմա ես ի՞նչ անեմ, ո՞ւմ դիմեմ: Մենք ազատվել ենք նախկին իշխանություններից, բայց շարժվում ենք նրանց կեղծ թղթերով: Ում դիմում ենք կոպիտ գցում են իրար վրա»,-դժգոհել է Անդրանիկը՝ հավելելով, որ մենակ ինքը չէ, որ բողոքում է, Մարտի մեկի վիրավորներից շատերը դժգոհում են: Մարտի 1-ին ոստիկանությունում ու բանտում խոշտանգված ու տեսողությունը կորցրածին ՀՔԾ-ն տուժող չի ճանաչում Մարտի 1-ին ոստիկանությունում ծեծի արդյունքում տեսողությունը կորցրած նախկին քաղբանտարկյալ Կարեն Թարխանյանին ՀՔԾ-ն ընդհանրապես հրաժարվել է Մարտի 1-ի գործով տուժող ճանաչել՝ պատճառաբանելով, թե ինքը ձերբակալվել է ոչ թե Մարտի 1-ին կամ 2-ին, այլ 4-ին: «Բայց ես նույն Մարտի մեկով եմ դատվել ու նույն հոդվածով՝ որպես կազմակերպիչ, ոնց որ Նիկոլ Փաշինյանը, առանց ապացույցի՝ երկու ոստիկանի կեղծ ցուցմունքով: Ո՞նց կարող եմ ես էսօր տուժող չհամարվել»,-մեզ հետ զրույցում տարակուսեց Թարխանյանը: Կարեն Թարխանյանը ձերբակալվել է 2008-ի մարտի 4-ի երեկոյան եւ տեղափոխվել Կենտրոնի ոստիկանություն: Մեզ հետ զրույցում պատմեց, որ չնայած էնտեղ ասել էր, որ աչքը նոր վիրահատված է, ինքը առողջական խնդիրներ ունի, նրան դաժան ծեծի են ենթարկել՝ պահանջելով ցուցմունք գրել Նիկոլ Փաշինյանի ու Խաչատուր Սուքիասյանի դեմ: «Ասել են՝ ցուցմունքը տուր, գնա տուն, ես ցուցմունք չեմ տվել»,-պատմեց նա: «Ինձ աչքի բժիշկի չէին տանում, կարերը աչքիս մեջ ես պատժախցերում եմ եղել, աչքիս կարերը նեխել էին, դրա պատճառով կուրացել եմ»,-հավելեց նա: Կարենին նախ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրօրի 225-ի 4-րդ մասով՝ զանգվածային անկարգությունների մասնակցություն, ինչի համար սահմանված է տուգանք: Հետո մեղադրանքը խստացվել է, իսկ մեկ ամիս անց Կարենին նոր մեղադրանք է առաջադրվել. 225 հոդվածի առաջին մաս՝ անկարգության կազմակերպիչ: «Իմ դեմ գրող, ինձ նստացնող ոստիկանը դարձել է մայոր, փոխգնդապետ, էսօր էլ աշխատում է: Իմ դեմ կեղծ ցուցմունք տվողն էսօր Քոչարյանի դատի ժամանակ կարգ ու կանոն է պահում, որն ինձ հաշմանդամ է սարքել»,-սրտնեղեց Կարենը՝ շարունակելով. «Հորեղբայրս դատի ժամանակ ինֆարկտից մահացավ, մայրս էլ իմ դարդից մահացավ էդ ընթացքում: Լուրջ պրոբլեմների մեջ ընկա»: Ամբողջական նյութը՝ forrights.am-ում
11:42 - 16 նոյեմբերի, 2019