armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով քրեական հետապնդումը դադարեցնելու եւ գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությունների քննությունն այսօր հետաձգվեց:
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ դատական նիստից անմիջապես առաջ թարգմանիչը գրություն է ուղարկել դատարան՝ տեղեկացնելով, որ նիստին մասնակցել չի կարողանա: Դանիբեկյանը հայտնեց, որ այս պայմաններում նիստը ենթակա է հետաձգման:
Յուրի Խաչատուրովի պաշտպանը ցանկացավ հայտարարություն անել, սակայն դատավորը նրան թույլ չտվեց՝ նշելով, որ հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 25-ին:
comment.count (0)