ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է սննդամթերքի անվտանգության եւ համապատասխանության գնահատման, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումը, օրենքով, իսկ առանձին դեպքերում դեպքերում իրականացնում է նաեւ վերահսկողական գործառույթներ եւ կիրառում պատասխանատվության միջոցներ այդ բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։ Այս կառույցը հիմնադրվել է 2018թ.-ին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ հիմքի վրա։ Տեսչական Մարմնի ղեկավարը Գեորգի Ավետիսյանն է։

ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են իրականացրել Երևանի 15 հանրային սննդի կետերում

ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են իրականացրել Երևանի 15 հանրային սննդի կետերում

Երեկ երեկոյան՝ դեկտեմբերի 28-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգայցեր են իրականացրել Երևանի 15 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում՝ հավաստիանալու համար, որ սննդի շղթայում գործող կազմակերպություններում հակահամաճարակային կանոնները պահպանվում են: Կանոները պահպանվում են, խախտումներ չեն արձանագրվել: Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով: Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
21:05 - 29 դեկտեմբերի, 2021
ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են կատարել Երևանում, Արարատի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում. հայտնաբերվել են խախտումներ

ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են կատարել Երևանում, Արարատի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում. հայտնաբերվել են խախտումներ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները դեկտեմբերի 22-ի երեկոյան կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողությանն ուղղված ստուգայցեր են կատարել հանրապետության՝ թվով 30 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից, նշելով, որ Արարատի մարզում գործող սննդի շղթայի միայն մեկ կազմակերպությունում են հայտնաբերվել խախտումներ, կազմվել է արձանագրություն: Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
11:54 - 23 դեկտեմբերի, 2021
Կասեցվել է Երևանում գործող մսամթերքի արտադրամասի գործունեությունը

Կասեցվել է Երևանում գործող մսամթերքի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Գոլդեն Չոյս» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի գործունեությունը (Երևան): ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից հայտնում են, որ որոշման հիմք են ծառայել Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյունքները, որոնք փաստել են տվյալ արտադրամասի ոչ բավարար սանիտարահիգիենիկ պայմանները: Մասնավորապես՝ արտադրամասում տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չի եղել այնպես, որպեսզի բացառվի հումքի և կիսապատրաստվածքների և պատրաստի սննդամթերքի հանդիպակաց հոսքը, արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, լվացող և ախտահանող նյութերը պահվել են սննդամթերքի հետ նույն պահման տարածքում, կենցաղային սենքն ապահովված չի եղել հանդերձարանով, ձեռնարկված չեն եղել համապատասխան միջոցներ կենդանիների, միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, փաթեթավորման գործընթացը չի կատարվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում: Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
12:14 - 22 դեկտեմբերի, 2021
Կայացել է ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի գլխավոր համաժողովը

Կայացել է ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի գլխավոր համաժողովը

ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքը դեկտեմբերի 21-ին գումարել է  տարեվերջյան գլխավոր համաժողովը՝ տեսակապի միջոցով։ Այս տարի Դաշինքի նախագահող երկիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Հակոբ Ավագյանի։ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և նշել, որ անցնող տարվա ընթացքում, չնայած համավարակի հարուցած դժվարություններին, որպես նախագահող կողմ, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը փորձել է առավել սերտ շփում ապահովել Դաշինքի անդամ պետությունների միջև, հնարավորինս լուծել ծագած խնդիրները՝ դրանք չթողնելով հաջորդ տարի նախագահությունը ստանձնող կողմին. «Թե որքանո՞վ է դա հաջողվել, գնահատականը կտան Դաշինքի մեր գործընկերները»։ Հակոբ Ավագյանը շնորհակալություն է հայտնել Դաշինքի, ինչպես նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության գործընկերներին՝ արդյունավետ աշխատանքի համար։ Նշվում է, որ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների համար արժանապատիվ աշխատանքի հարցերով տեխնիկական աջակցության խմբի և ԱՄԿ Մոսկվայի բյուրոյի տնօրեն Օլգա Կուլաևան կարևորել է տեսչական մարմինների գործունեությունը՝ աշխատանքային նորմերի պահպանման և աշխատատեղերում արդարության ապահովման տեսանկյունից․ «Մենք գնահատում ենք Ձեր աշխատանքը և պատրաստ ենք հնարավորինս աջակցել։ Աշխատանքի շուկան ահռելի փոփոխությունների է ենթարկվել ժամանակի ընթացքում, այսօր էլ համավարակը նոր իրողություններ է ստեղծել։ Այս պայմաններում Տեսչական մարմիննները կարևոր դերակատարություն ունեն»։ «Համաժողովի ընթացքում՝ - ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի անունից Հակոբ Ավագյանը և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների համար արժանապատիվ աշխատանքի հարցերով տեխնիկական աջակցության խմբի ղեկավար Օլգա Կուլաևան ստորագրել են Համագործակցության Հռչակագիր, - հաստատվել է Դաշինքի անդամ երկրներում աշխատանքային միգրանտների կողմից ներկայացվող բողոքների հարցում Տեսչական մարմինների փոխգործակցության միասնական կարգի մասին փոխըմբռնման հուշագիր, - ներկայացվել է Դաշինքի 2021 թ-ի գործողությունների ծրագրի կատարման հաշվետվությունը, - քննարկվել է Դաշինքի Տարվա լավագույն տեսուչ անվանակարգի ներդրման մեխանիզմի հարցը, - 2022 թ-ին Դաշինքի նախագահող երկիր է ընտրվել Ռուսաստանի Դաշնությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ԱԱՏՄ-ից հայտնում են, որ ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցը շնորհակալություն հայտնելով, նշել է, որ ջանքեր կգործադրեն՝ Հայաստանի գործունեության ակտիվությունը պահպանելու և արդյունավետ աշխատանքը շարունակելու համար։
22:09 - 21 դեկտեմբերի, 2021
ՍԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային սննդի կետերում

ՍԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային սննդի կետերում

Դեկտեմբերի 8-ի երեկոյան Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի, ինչպես նաև Արարատի և Կոտայքի մարզային կենտրոնների տեսուչները ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի Մալաթիա - Սեբաստիա վարչական շրջանի հանրային սննդի կետերում և իրացման ցանցում: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։ Երևանի սննդի շղթայի 14 օպերատորների մոտ կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողության արդյունքում միայն 1 օբյեկտում է հայտնաբերվել խախտում և կազմվել արձանագրություն: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
14:08 - 09 դեկտեմբերի, 2021
«Բուրգըրի»-ն կվերսկսի գործունեությունը. հանրային սննդի օբյեկտի ամբողջ տարածքը ենթարկվել է մանրակրկիտ ախտահանման

«Բուրգըրի»-ն կվերսկսի գործունեությունը. հանրային սննդի օբյեկտի ամբողջ տարածքը ենթարկվել է մանրակրկիտ ախտահանման

«Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Բուրգըրի» («Burgery Angus & More») հասարակական սննդի կազմակերպությունը, որը նոյեմբերի 21-ից դադարեցրել էր աշխատանքը, դեկտեմբերի 8-ից կվերսկսի գործունեությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից: «ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հսկողության ներքո՝ հանրային սննդի օբյեկտի վտանգավոր սննդամթերքի ողջ խմբաքանակը ոչնչացվել է, ամբողջ տարածքը ենթարկվել է մանրակրկիտ ախտահանման, բոլոր աշխատակիցներն անցել են կրկնակի բժշկական զննություն»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ 13 քաղաքացի դիմել և հոսպիտալացվել էր Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն:  Պարզվել էր, որ նոյեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում բոլոր հիվանդներն օգտվել էին «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» և «Պանդոկ Երևան» սննդի կազմակերպություններից: Նախքան հետազոտության արդյունքների ստացումը,  ռեստորաններից և սննդի բոլոր կետերից շրջանառությունից  արագ դուրս էին  բերվել բոլոր այն սննդամթերքները, որոնք պատկան մարմինների մոտ կասկած են առաջացրել և որոնցից նույն մարմինների կողմից կատարվել են նմուշառումներ։ Մակերեսներից և աշխատակիցների ձեռքերից վերցված լվացուկներում հայտնաբերվել էին աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) և Staphylococcus aureus։
12:50 - 08 դեկտեմբերի, 2021
Ինչով են պայմանավորված սննդի օբյեկտներում նկատվող թունավորումները. պարզաբանում է ՍԱՏՄ ղեկավարը |armenpress.am|

Ինչով են պայմանավորված սննդի օբյեկտներում նկատվող թունավորումները. պարզաբանում է ՍԱՏՄ ղեկավարը |armenpress.am|

armenpress.am: Վերջին շրջանում հանրային սննդի տարբեր օբյեկտներում քաղաքացիների թունավորումների դեպքերը որևէ ձևով միմյանց հետ առնչություն չունեն, հումքի մեջ հարուցիչներ չեն հայտնաբերվել, ՍԱՏՄ-ն եզրահանգել է, որ պարզապես չեն պահպանվել սանիտարահիգիենիկ պայմանները, առկա է մարդկային գործոն: Այս մասին ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: «Ընդհանրացված խնդիր, որպես այդպիսին, չկա: Այսինքն աղբյուրը նույնը չէ: Երկու դեպքում էլ մենք ունեցել ենք երկրորդային վարակման հարց: Երբ ստուգեցինք սնունդը, կիսաֆաբրիկատները, մենք գտանք հարուցիչներ, բայց հումքի մեջ այդ հարուցիները չկային: Այսինքն՝ մենք եկանք այն եզրահանգման, որ, ամենայն հավանականությամբ, սանիտարահիգիենիկ պայմանների խախտման պատճառով է եղել դա»,-ասաց Ավետիսյանը: Թունավորման դեպքերը որևէ ձևով ընդհանուր կապ չունեն իրար հետ: ՍԱՏՄ-ն ևս մտահոգություն, կասկած է ունեցել, որ Հայաստան է մուտք գործել արդեն իսկ թունավորված թռչնամիս, սակայն այդ կասկածները հերքվել են: Երրորդ երկրներից ներմուծվող թռչնամիսը Հայաստան է ներմուծվում միայն սահմանին լաբորատոր հետազոտություն անցնելուց հետո, սակայն ԵԱՏՄ-ից եկող թռչնամիսը չի անցնում այդ հետազոտությունը սահմանին: Քանի որ ապրանքը տեղաշարժվում է նույն մաքսային տարածքի շրջանակում, զննվում են միայն ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերը: «Մենք սկզբում այդ կասկածն ունեինք, դրա համար հետագծելիությամբ մատակարարի և ներմուծված հումքի լաբորատոր հետազոտություն էլ արեցինք, և պարզվեց, որ հումքի մեջ այդ հարուցիչները չկան: Դա մեզ թույլ տվեց եզրակացնել, որ խնդիրը հումքի մեջ չի եղել, խնդիրն ավելի շատ մարդկային գործոնն է եղել: Բոլոր կազմակերպությունները տարբեր թռչնամիս էին օգտագործել»,-ասաց տեսչական մարմնի ղեկավարը: ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացնում՝ ըստ պլանի, նաև բողոքների հիման վրա: Ավետիսյանը նշեց, որ անգամ լավագույն համակարգ ունեցող պետություններում թունավորումներ լինում են և լինելու են, քանի որ կա մարդկային գործոն: ՍԱՏՄ-ն տարվա ընթացքում հայտնաբերել է ընդհանուր 18 թունավորման դեպք, որոնցից մի մասի դեպքում եղել է մարդկային գործոնը, մի մասն էլ՝ սանիտարահիգիենիկ պայմանների, սննդի հետ սխալ վարվելակերպն է: Ավետիսյանը վստահեցնում է, որ բոլոր տեղերում, որտեղ խնդիր էին հայտնաբերվել, հիմա ամբողջությամբ վերացվել են: Բոլոր տեղերում, որտեղ սանիտարահիգիենիկ պայմանների խախտում է նկատում տեսչական մարմինը, կասեցնում է գործունեությունը և տալիս ժամանակ՝ վերացնելու դրանք: «Թունավորման պահին սննդի օբյեկտներում եղած ամբողջ սննդամթերքը ոչնչացվել է, և ախտահանման աշխատանքներ են իրականացվել, որից հետո միայն թույլ ենք տվել, որ շարունակեն գործունեությունը»,-ասաց Ավետիսյանը:
10:08 - 03 դեկտեմբերի, 2021
Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել մայրաքաղաքի և մարզի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում

Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել մայրաքաղաքի և մարզի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում

Դեկտեմբերի 1-ին ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն անցկացրել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում: «Վերահսկողություն է կատարվել 27 օբյեկտում, խախտումներ հայտնաբերվել և արձանագրություն է կազմվել միայն մեկ տնտեսավարողի մոտ: Դեկտեմբերի 1-ին և 2-ին ՍԱՏՄ Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել Ջերմուկ և Վայք քաղաքների 12 կազմակերպություններում՝ ստուգելու covid19-ի կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների պահպանումը: Խախտումներ չեն հայտնաբերվել: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան»,- նշված է հաղորդագրության մեջ։
18:02 - 02 դեկտեմբերի, 2021
«Բուրգըրի» հանրային սննդի օբյեկտի հավի և տավարի մսի խճողակներում հայտնաբերվել է սալմոնելա

«Բուրգըրի» հանրային սննդի օբյեկտի հավի և տավարի մսի խճողակներում հայտնաբերվել է սալմոնելա

Տեսչական մարմնի մասնագետները նոյեմբերի 20-ին վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Բուրգըրի» հանրային սննդի օբյեկտում, նմուշառում կատարել պատրաստի սննդամթերքից և հումքից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության: Համաձայն փորձաքննության արդյունքների՝ նմուշառված «Հավի մսի խճողակ» և «Տավարի մսի խճողակ» արտադրատեսակներում հայտնաբերվել է սալմոնելա: Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից, հիշեցնելով, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին նոյեմբերի 20-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ նոյեմբերի 18-ին մի քանի քաղաքացի է հոսպիտալացվել՝ «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ 13 քաղաքացի է հոսպիտալացվել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում: Պարզվել է նաև, որ հոսպիտալացված բոլոր անձինք սնվել են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Բուրգըրի» (հասցե՝ Ամիրյան 3/37, «Burgery Angus & More») հասարակական սննդի կազմակերպությունում: «Բուրգըրի» հանրային սննդի օբյեկտում բոլոր աշխատակիցներն ունեցել են սանիտարական գրքույկներ, որոնցում բժշկական պատշաճ ստուգումների պարբերականությունը պահպանված է եղել: Հետագծելիությունն ապահովելու նպատակով՝ նմուշառումներ են իրականացվել նաև նշված արտադրատեսակների հումքից, որոնց լաբորատոր փորձարկումը դեռ ընթացքի մեջ է:
14:30 - 30 նոյեմբերի, 2021
Մեծաթիվ այցերի ու ստուգումների կարիք կլինի. Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է սննդային թունավորումներին |armenpress.am|

Մեծաթիվ այցերի ու ստուգումների կարիք կլինի. Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է սննդային թունավորումներին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի տարբեր սննդի կետերում ու մանկական կրթահամալիրներում վերջերս գրանցված սննդային թունավորումների դեպքերն ամբողջական ուսումնասիրում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:  Իր գործառույթների շրջանակներում դեպքերն ուսումնասիրում է նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ կարվեն երկու կառույցների միասնական վերլուծությունից  բխող գործողություններ: «Կանխարգելիչ միջոցառումների համատեքստում գուցե ավելի մեծաթիվ այցերի ու ստուգումների կարիք լինի, որպեսզի բացառենք նման դեպքերը»,-ասաց նախարարը: Լրագրողների ճշգրտող հարցին, թե արդյոք ջրի նմուշառում կատարվում է, նախարարը նշեց, որ այդ գործողությունն արվում է պարբերաբար ու ամբողջ հանրապետության տարածքով և ջրի առումով որևէ շեղում այս պահին գրանցված չէ: Սննդային թունավորումների դեպքեր են գրանցվել «Տաթև» կրթահամալիրում, «Էլկա» մանկական կենտրոնում, «Տաշիր պիցցա»-ի մի քանի կետում, «Հայր և որդի Երեմյաններ»-ին պատկանող «Բուրգըրի» և «Պանդոկ Երևան» հանրային սննդի օբյեկտներում:
13:08 - 25 նոյեմբերի, 2021
Հայտնի են հանրային սննդի կազմակերպությունում աղիքային վարակին բնորոշ դեպքերի վերաբերյալ լաբորատոր հետազոտության արդյունքները

Հայտնի են հանրային սննդի կազմակերպությունում աղիքային վարակին բնորոշ դեպքերի վերաբերյալ լաբորատոր հետազոտության արդյունքները

Հայտնի են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» (հասցե՝ Ամիրյան 3/37) հանրային սննդի կազմակերպությունում արձանագրված աղիքային վարակին բնորոշ դեպքերի վերաբերյալ լաբորատոր հետազոտության արդյունքները։   Համաձայն ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս Լաբորատոր կենտրոն մասնաճյուղ»-ի կողմից իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների՝ խմելու ջրում շեղումներ չեն հայտնաբերվել։   Մակերեսներից և աշխատակիցների ձեռքերից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) և Staphylococcus aureus։   Ինչպես հիվանդներից վերցված կենսանմուշներում, այնպես էլ սննդամթերքից վերցված նմուշներում (բուրգերի համար նախատեսված հում միս (կիսաֆաբրիկատ))՝ հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդության հարուցիչ (salmonella enteritidis):  
16:42 - 24 նոյեմբերի, 2021
«Տաթև» կրթահամալիրի տնօրենն ահազանգել է, որ դպրոցի 10 սաների մոտ աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ են նկատվել, 2-ը հոսպիտալացվել են․ ՍԱՏՄ

«Տաթև» կրթահամալիրի տնօրենն ահազանգել է, որ դպրոցի 10 սաների մոտ աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ են նկատվել, 2-ը հոսպիտալացվել են․ ՍԱՏՄ

Այսօր՝ նոյեմբերի 23-ի, երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգ է ստացվել «Տաթև» կրթահամալիրի տնօրենից այն մասին, որ դպրոցի 10 սաների մոտ նկատվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխումներ։ Ժամը 21։20-ին Ինֆեկցիոն ազգային կենտրոն են դիմել նշված կրթահամալիրի 2 երեխա, որոնք հոսպիտալացվել են։ Տնօրենի ահազանգից անմիջապես հետո ՍԱՏՄ տեսուչները «Տաթև» կրթահամալիրում իրականացրել են վերահսկողական միջոցառումներ ու պարզել, որ երեխաները դպրոցում կերել են «Ցեզար», վինեգրետ աղցաններ և հավով ու լավաշով ուտեստ։ Համաճարակաբանական դիտարկման արդյունքում, լաբորատոր հետազոտության նպատակով՝ վերցվել են նմուշներ խմելու ջրից, առկա սննդամթերքից, ինչպես նաև սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող մակերեսներից։ Աշխատանքները շարունակվում են։
09:46 - 24 նոյեմբերի, 2021
Երևանի հասարակական սննդի կազմակերպություններից երկուսում սնվելուց հետո 13 քաղաքացի հոսպիտալացվել է

Երևանի հասարակական սննդի կազմակերպություններից երկուսում սնվելուց հետո 13 քաղաքացի հոսպիտալացվել է

Սույն թվականի նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ՝ 13 քաղաքացի դիմել և հոսպիտալացվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում: Նրանց վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության: Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում բոլոր հիվանդներն օգտվել են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» (հասցե՝ Ամիրյան 3/37) և «Պանդոկ Երևան» (հասցե՝ Ամիրյան 5) հասարակական սննդի կազմակերպություններից: Նրանց մոտ նոյեմբերի 17-19-ն ընկած ժամանահատվածում ի հայտ են եկել աղիքային վարակին/սննդային թունավորմանը բնորոշ կլինիկական ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում մինչև 38-40 աստիճան, լուծ: Լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել է լվացուկների, կենսանմուշի, քթըմպանի քսուկի, խմելու ջրի և սննդամթերքի նմուշառում: Նոյեմբերի 23-ի ժամը 10:00-ի դրությամբ հիվանդներից 4-ը դուրս են գրվել հիվանդանոցից, մնացածի վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են:
21:40 - 23 նոյեմբերի, 2021
ՍԱՏՄ տեսուչները կորոնավիրուսի դեմ միջոցառումների շրջանակում ստուգայցեր են կատարել մարզերում

ՍԱՏՄ տեսուչները կորոնավիրուսի դեմ միջոցառումների շրջանակում ստուգայցեր են կատարել մարզերում

Նոյեմբերի 18-ին հանրապետության մարզերում ՀՀ ՍԱՏՄ տեսուչները կորոնավարակի դեմ միջոցառումների կատարումն են ստուգել իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում: Գեղարքունիքի մարզում վերահսկողություն է կատարվել 8, Արարատում՝ 6, Վայոց ձորում՝ 10, օբյեկտներում: Խախտումներ չեն արձանագրվել, արձանագրություններ չեն կազմվել: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
13:49 - 19 նոյեմբերի, 2021