ԱՀ Պաշտպանության բանակ

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պետական ռազմական կառույց է Արցախի Հանրապետությունում, որի սահմանադրական նպատակն է Արցախի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը գործում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի աջակցությամբ եւ սերտ համագործակցությամբ։

ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անունները

ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անունները

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները. Ճուղուրյան Նորայր Ալեքսանի, ծնվ. 2001թ. Սահակյան Ջոն Անդրանիկի, ծնվ. 2000թ. Գրիգորյան Վարդան Վանիկի, ծնվ. 2002թ. Պահեստազորային Սարգսյան Գագիկ Առաքելի, ծնվ. 1953թ. Պահեստազորային Ներկարարյան Հովհաննես Հովհաննեսի, ծնվ. 1972թ. Գևորգյան Վազգեն Ալեքսանդրի, ծնվ. 1990թ. Պահեստազորային Ծատուրյան Փայլակ Սեդրակի, ծնվ. 1957թ. Կամավորական Մարտիրոսյան Արտավազդ Սամվելի, ծնվ. 1993թ. Կամավորական Գիվարկիզյան Տարոն Արթուրի, ծնվ. 1996թ. Պահեստազորային Կոտինյան Գրիգոր Արարատի, ծնվ. 1964թ. Կամավորական Կիրակոսյան Դերենիկ Վարդանի, ծնվ. 1997թ. Խալաթյան Ադամ Լևոնի, ծնվ. 1993թ. Կամավորական Ավագյան Գոռ Գարիկի, ծնվ. 1995թ. Կամավորական Բաղդասարյան Հակոբ Վարդգեսի, ծնվ. 1977թ. Վարդանյան Սեդրակ Նորիկի, ծնվ. 1990թ. Մաջարյան Ազատ Մելքոնի, ծնվ. 2000թ. Գրիգորյան Կամո Կամոյի, ծնվ. 1994թ. Աննիկյան Հայկ Տիգրանի, ծնվ. 2001թ. Կամավորական Գևորգյան Հայկազ Աշոտի, ծնվ. 1959թ. Կամավորական Տոնոյան Գերասիմ Մամիկոնի, ծնվ. 1959թ. Կամավորական Ֆարմանյան Գագիկ Գրիշայի, ծնվ. 1975թ. Կարապետյան Գևորգ Գեղամի, ծնվ. 1999թ. Պահեստազորային Գևորգյան Անդրանիկ Հենրիկի, ծնվ. 1961թ. Հովհաննիսյան Գառնիկ Ալեքսանի, ծնվ. 2001թ. Եսայան Զավեն Հովհաննեսի, ծնվ. 2000թ. Սառիկյան Սարգիս Ավետիքի, ծնվ. 2001թ. Խաչատրյան Ալբերտ Աշոտի, ծնվ. 2001թ. Կամավորական Դավթյան Դավիթ Վիլենի, ծնվ. 1978թ. Պահեստազորային Կիրակոսյան Դավիթ Հրահատի, ծնվ. 1989թ. Պողոսյան Վարդգես Վասիլի, ծնվ. 1998թ. Առաքելյան Սևակ Վլադիկի, ծնվ. 1993թ. Լալայան Ռոմա Վալերիի, ծնվ. 1984թ. Աբրահամյան Էրիկ Արմենի, ծնվ. 1994թ. Տեր-Ավետիսյան Դավիթ Հայկի, ծնվ. 2000թ. Պահեստազորային Հակոբյան Արմեն Անուշավանի, ծնվ. 1967թ. Կամավորական Ավանեսյան Վլադիմիր Սամսոնի, ծնվ. 1994թ. Արտեմյան Նորայր Ռոբերտի, ծնվ. 2001թ. Հակոբյան Արտաշես Գևորգի, ծնվ. 2000թ. Պահեստազորային Մաթևոսյան Աշոտ Կոստյայի, ծնվ. 1978թ. Եղիազարյան Հրանտ Արթուրի, ծնվ. 2000թ. Ավագյան Տիգրան Աշոտի, ծնվ. 1996թ. Կամավորական Գեղամյան Ռաֆայել Աշոտի, ծնվ. 1992թ. Պահեստազորային Ղարիբյան Մկրտիչ Գրիգորի, ծնվ. 1992թ. Արևիկյան Գարիկ Էդիկի, ծնվ. 1997թ. Ղազարյան Գոռ Մելիքի, ծնվ. 2000թ. Պահեստազորային Առուստամյան Վարուժան Սերգեյի, ծնվ. 1962թ. Սիմոնյան Ալեքսան Ռազմիկի, ծնվ. 1997թ. Ունջուղուլյան Հակոբ Այվազի, ծնվ. 2002թ. Մնացականյան Սամվել Լևոնի, ծնվ. 2001թ. Մելքոնյան Հարություն Վաչագանի, ծնվ. 2001թ. Գալստյան Հովհաննես Արմենի, ծնվ. 2000թ. Պահեստազորային Գագրեյան Գոռ Ստեփանի, ծնվ. 1998թ. Մհերյան Էդգար Արմենի, ծնվ. 2002թ. Պահեստազորային Տոնոյան Արամ Աշոտի, ծնվ. 1990թ. Պահեստազորային Ղազարյան Մինաս Մովսեսի, ծնվ. 1963թ. Կամավորական Արդինյան Բագրատ Ժորայի, ծնվ. 1989թ. Կամավորական Մարտիրոսյան Արսեն Գարեգինի, ծնվ. 1996թ. Պահեստազորային Սարգսյան Հայկ Աշոտի, ծնվ. 1981թ. Կամավորական Պետոյան Արմեն Պետրոսի, ծնվ. 1969թ. Կամավորական Սահակյան Վարդան Իսկանդերի, ծնվ. 1972թ. Օգանիսյան Սամվել Սուրենի, ծնվ. 1985թ. Դանիելյան Միքայել Խաչիկի, ծնվ. 2001թ. Ամարյան Օթար Քյալաշի, ծնվ. 1998թ. Քոչարյան Էդուարդ Նվերի, ծնվ. 2000թ. Խաչատրյան Դավիթ Արմենի, ծնվ. 2001թ. Ներսիսյան Ռոլանդ Վրեժի, ծնվ. 1984թ. Պահեստազորային Հովհաննիսյան Աշոտ Դավիթի, ծնվ. 1994թ. Մակարյան Գագիկ Հայկի, ծնվ. 1996թ. Խաչատրյան Մելիք Սարգսի, ծնվ. 1984թ. Կուլիջանյան Գևորգ Սամվելի, ծնվ. 2002թ. Պահեստազորային Աբրահամյան Վազգեն Վագիֆի, ծնվ. 1998թ. Մուրադյան Սուրեն Վոլոդյայի, ծնվ. 1961թ. Սերոբյան Մալխաս Ռուբիկի, ծնվ. 1973թ. Գասպարյան Գևորգ Կորյունի, ծնվ. 1989թ. Սիրունյան Վահե Միշայի, ծնվ. 1982թ. Ղազախեցյան Նվեր Տիգրանի, ծնվ. 1996թ. Ենիկալոպյան Կառլեն Կամոյի, ծնվ. 1991թ. Սլոյան Սամադ Մամդի, ծնվ. 2001թ. Մանուկյան Իշխան Արայի, ծնվ. 2002թ. Բախշյան Ալբերտ Արմենի, ծնվ. 2001թ. Հաջաթյան Խորեն Արամի, ծնվ. 2001թ.
13:51 - 18 նոյեմբերի, 2020
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անունները

ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անունները

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները․   Դավոյան Գարիկ Գառնիկի, ծնվ. 2000թ. Բալյան Ժիրայր Լևոնի, ծնվ. 1986թ. Հովհաննիսյան Արթուր Արայիկի, ծնվ. 2001թ. Կամավորական Գրիգորյան Վաղարշակ Արմենի, ծնվ. 1984թ. Սուքիասյան Արման Արտակի, ծնվ. 2001թ. Իսոյան Վազգեն Կարենի, ծնվ. 2000թ. Թոմբուլյան Սարգիս Հակոբի, ծնվ. 2000թ. Գասպարյան Արթուր Գարիկի, ծնվ. 1987թ. Սեդրակյան Ռաշիդ Արայի, ծնվ. 2001թ. Կամավորական Ղահրամանյան Արթուր Արկադիի, ծնվ. 1985թ. Կամավորական Պողոսյան Վրեժ Անդրանիկի, ծնվ. 1992թ. Սուլեյմանյան Բորիկ Տիտալի, ծնվ. 2002թ. Բաղդասարյան Նարեկ Արտյոմի, ծնվ. 2002թ. Կամավորական Երնջակյան Հրաչյա Գագիկի, ծնվ. 1977թ. Ղազարյան Արսեն Արմենի, ծնվ. 2001թ. Դանոյան Սարգիս Արամի, ծնվ. 2001թ. Կամավորական Գաբրիելյան Նիկոլայ Սլավիկի, ծնվ. 1975թ. Աբրահամյան Ռոբերտ Սարգիսի, ծնվ. 2000թ. Ղանդիլյան Գառնիկ Կարապետի, ծնվ. 2001թ. Հովհաննիսյան Մարգար Վահանի, ծնվ. 2001թ. Պետրոսյան Երանոս Ռուզվելտի, ծնվ. 2002թ. Նազարյան Ալբերտ Էդուարդի, ծնվ. 2001թ. Ղուկասյան Գագիկ Վաչիկի, ծնվ. 2000թ. Հակոբյան Գոռ Հայկասարի, ծնվ. 1992թ. Ջուլհակյան Վոլոդյա Գրիշայի, ծնվ. 1989թ. Պահեստազորային Տիգրանյան Արայիկ Բաբկենի, ծնվ. 1998թ. Պահեստազորային Ներսիսյան Գարիկ Սեյրանի, ծնվ. 1978թ. Պահեստազորային Սոֆյան Կարեն Արմենակի, ծնվ. 1996թ. Պահեստազորային Ալեքսանյան Արայիկ Լյովայի, ծնվ. 1978թ. Գրիգորյան Էռնեստ Վիլենի, ծնվ. 1974թ. Պահեստազորային Հակոբյան Գառնիկ Գագիկի, ծնվ. 1994թ. Պահեստազորային Ամիրջանյան Սասուն Շուրայի, ծնվ. 1988թ. Պահեստազորային Գևորգյան Էդգար Հրաչիկի, ծնվ. 1985թ. Պահեստազորային Ղարիբյան Բաղդասար Արմենի, ծնվ. 1997թ. Պահեստազորային Ալեքսանյան Արսեն Արտակի, ծնվ. 1996թ. Պահեստազորային Սեմերջյան Հարություն Արմենի, ծնվ. 1997թ. Պահեստազորային Խաչատրյան Էդգար Գևորգի, ծնվ. 1986թ. Պահեստազորային Նալբանդյան Վրեժ Հովսեփի, ծնվ. 1978թ. Պահեստազորային Հարությունյան Հրայր Ռուբենի, ծնվ. 1997թ. Պահեստազորային Գրիգորյան Նարեկ Պողոսի, ծնվ. 1991թ. Պահեստազորային Մխիթարյան Գևորգ Վահանի, ծնվ. 1994թ. Պահեստազորային Հարությունյան Լյուդվիգ Արմենի, ծնվ. 1998թ. Պայմանագրային Մելքումյան Դավիթ Ռոմանի, ծնվ. 1992թ. Կամավորական Հակոբյան Նարեկ Ստյոպայի, ծնվ. 1991թ. Պահեստազորային Ղարայան Գարեգին Էդուարդի, ծնվ. 1972թ. Մուրադյան Գրիգոր Արշավիրի, ծնվ. 2002թ. Վարդանյան Վարդան Վոլոդյայի, ծնվ. 1962թ. Խաչատրյան Ջիվան Կարենի, ծնվ. 1992թ. Ասրյան Արման Մհերի, ծնվ. 1995թ. Պետրոսյան Մխիթար Արթուրի, ծնվ. 1993թ. Պահեստազորային Հայրապետյան Սամվել Ռազմիկի, ծնվ. 1984թ. Առաքելյան Արտյոմ Տիգրանի, ծնվ. 1997թ. Կամավորական Սարուխանյան Դավիթ Սարոյի, ծնվ. 1996թ. Չոլակյան Էդգար Սուրենի, ծնվ. 1999թ. Ստեփանյան Արմեն Արթուրի, ծնվ. 1997թ. Խաչատրյան Հարություն Արմենի, ծնվ. 1993թ. Հայրիյան Արամ Համլետի, ծնվ. 1978թ. Սարգսյան Գարուշ Սարգսի, ծնվ. 2000թ. Կամավորական Մովսիսյան Ներսես Պետրոսի, ծնվ. 1990թ. Ղուկասյան Սերյոժա Մամիկոնի, ծնվ. 1996թ. Ավդիշոև Իվան Վլադիմիրի, ծնվ. 2001թ. Ալեքսանյան Անուշավան Սոսիկի, ծնվ. 1969թ. Հովհաննիսյան Նարեկ Հովսեփի, ծնվ. 2001թ. Մանուկյան Ռադիկ Գագիկի, ծնվ. 2000թ. Պահեստազորային Առուստամյան Մխիթար Միրզոյի, ծնվ. 1977թ. Սարկավագ Պետրոսյան Նարեկ Արկադիի, ծնվ. 1988թ. Մազմանյան Արթուր Նորայրի, ծնվ. 2000թ. Շմավոնյան Արզուման Շմավոնի, ծնվ. 2000թ. Մկրտչյան Հայկազ Զավենի, ծնվ. 2000թ. Զոհրաբյան Արտակ Զարզանդի, ծնվ. 2001թ. Ֆիդանյան Մհեր Մինասի, ծնվ. 1985թ.
18:15 - 17 նոյեմբերի, 2020
Այն, որ Ղուշչյուլլարի հատվածում ՊԲ 200 զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ, կատարյալ ապատեղեկատվություն է․ ՊԲ

Այն, որ Ղուշչյուլլարի հատվածում ՊԲ 200 զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ, կատարյալ ապատեղեկատվություն է․ ՊԲ

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում է լիարժեքորեն պահպանվել հրադադարի ռեժիմը:ՊԲ-ն անցել է իր բնականոն գործունեությանը՝ առաջադրված խնդիրների կատարման համար ներգրավվելով անհրաժեշտ ուժեր ու միջոցներ: Մշտական տեղակայման վայրերում իրականացվում են պլանային միջոցառումներ: Մարտական հերթափոխի փոխարինման ու զինծառայողների սոցիալ-կենցաղային ապահաովման գործընթացը մտնում է բնականոն հունի մեջ: Այս մասին հայտնում է ՊԲ-ն։ Սոցիալական ցանցերում տարածված տեղեկություններն այն մասին, թե իբր ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել Ուրյան բարձունքի ուղղությամբ, իսկ Ղուշչյուլլարի հատվածում ՊԲ 200 զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ, կատարյալ ապատեղեկատվություն է: Հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է պահպանվել: Կոչ ենք անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին: 
13:18 - 17 նոյեմբերի, 2020
ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կոչը  հայրենակիցներին

ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կոչը հայրենակիցներին

ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կոչը  հայրենակիցներին․ «Սիրելի հայրենակիցներ։  Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը մեր ժողովուրդը ստիպված եղավ դիմակայել Ադրբեջանի, Թուրքիայի, ահաբեկչական խմբավորումների և նրանց հովանավորների միացյալ ագրեսիային: 44 օր շարունակ չափազանց ծանր մարտերի ընթացքում հայ մարտիկը գործեց անօրինակ սխրանքներ, ինչը, ցավոք սրտի, բավական չեղավ, որպեսզի պատերազմն ավարտվի այնպես, ինչպես կցանկանայինք մենք:  Կատարվածն ուներ օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներ, որոնք վերլուծվելու են, կատարվելու են անհրաժեշտ ազնիվ և կոշտ հետևություններ:  Սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք, և մեր հետագա գործունեության համար մեկնարկային կետ պետք է համարենք ոչ թե մեր երազանքներն, այլ ձևավորված իրողությունները, իսկ երազանքները կարող են և պե՛տք է լինեն նպատակ, ինչին պիտի հասնենք միահամուռ լարված աշխատանքով:  Այդ նպատակների իրագործման համար առավել քան երբևէ բոլորիս անհրաժեշտ է միասնականություն, պետական մտածողություն և անձնական պատասխանատվության զգացողություն: Բոլորիս անհրաժեշտ է տարածվող անհիմն շշուկներին, իրականության հետ որևէ կապ չունեցող առասպելներին, տարաբնույթ հերյուրանքներին  վերջ տալու կամք և վճռականություն: Իրականությունն այն է, որ Արցախը կա և լինելու է: Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը՝ պաշտպանության բանակը, պատերազմից դուրս է եկել ծանր հարվածներ կրած, սակայն ավելի քան միասնական, կարգապահ և պատրաստ շարունակել կատարել հայրենիքը պաշտպանելու իր առաքելությունը: Բանակը պահպանել է իր կուռ կառուցվածքը, կառավարման համակարգը, միանձնյա ղեկավարման սկզբունքի վրա հիմնված զինվորական աստիճանակարգությունը, կենսականորեն կարևոր ենթակառուցվածքը, իսկ բոլոր փոփոխությունները, որոնք կատարվելու են առաջիկայում, նպատակաուղղված են լինելու ոչ թե բանակի կազմալուծմանը, այլ բանակի կատարելագործմանն ու մարտունակության աստիճանի որակապես աննախադեպ բարելավմանը: Անհիմն խոսակցություններն ազնիվ չեն առաջին հերթին այն զինվորների և սպաների նկատմամբ, ովքեր այս  պահին էլ մարտական դիրքերում իրականացնում են իրենց ծառայությունը:   Բանակի հրամանատարության, միավորումների և զորամասերի, տարբեր ստորաբաժանումների հրամանատարների, սպայակազմի, պայմանագրային և ժամկետային զինծառայողների տեսլականը մեկն է՝  ապահովել մեր երկրի պաշտպանությունը, ապահովել մեր ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու իրավունքը: Այդ գերնպատակի իրագործմանն իրենց կյանքն են նվիրաբերել մեր բազմաթիվ զինակից եղբայրներն ու քույրերը, վստահ եմ, որ կարողանալու ենք արժանի լինել նրանց զոհողությանը»:
15:05 - 15 նոյեմբերի, 2020
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անունները

ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անունները

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները․ Հովհաննիսյան Հովհաննես Մարզպետի, ծնվ. 2001թ.Մանուկյան Միքայել Էդուարդի, ծնվ. 2001թ.Պահեստազորային Գրիգորյան Պարույր Ավետիքի, ծնվ. 1984թ.Ղուկասյան Մհեր Աշխարհաբեկի, ծնվ. 2000թ.Հովակիմյան Վահե Սեյրանի, ծնվ. 2001թ.Մուսայելյան Վարդան Սամվելի, ծնվ. 2002թ.Հարությունյան Հարություն Արմենի, ծնվ. 2001թ.Առաքելյան Արեն Մարատի, ծնվ. 2000թ.Սելիմյան Արգամ Առաքելի, ծնվ. 2001թ.Սարգսյան Գարեգին Արմենի, ծնվ. 1996թ.Ստեփանյան Տարոն Արսենի, ծնվ. 1992թ.Հովհաննիսյան Եղիշ Մաքսիմի, ծնվ. 1989թ.Կամավորական Մանուկյան Արարատ Ռազմիկի, ծնվ. 1971թ.Կամավորական Ղալայան Արտաշ Ժորայի, ծնվ. 1978թ.Կամավորական Ապրեսյան Արսեն Վլադիմիրի, ծնվ. 1978թ.Սարգսյան Մաքսիմ Վիլենի, ծնվ. 1990թ.Պետրոսյան Խաչիկ Հրաչիկի, ծնվ. 1987թ.Բեգլարյան Ալեն Եղիշի, ծնվ. 2000թ.Պահեստազորային Բաղդասարյան Արմեն Ռոբերտի, ծնվ. 1997թ.Սարգսյան Արսեն Արտյոմի, ծնվ. 2001թ.Հակոբյան Հենրիկ Գուրգենի, ծնվ. 2002թ.Մխեյան Վահագ Մարտիկի, ծնվ. 2001թ.Բաղդասարյան Դավիթ Արմենի, ծնվ. 1996թ.Ինջիղուլյան Գևորգ Հովհաննեսի, ծնվ. 1993թ.Գևորգյան Ալբերտ Վահագի, ծնվ. 1986թ.Պապիկյան Վահագն Ժորայի, ծնվ. 1969թ.Պահեստազորային Ավետիսյան Արթուր Մնացականի, ծնվ. 1972թ.Կամավորական Մարտիրոսյան Ռուբեն Ռազմիկի, ծնվ. 1972թ.Կամավորական Զոհրաբյան Արմեն Վալտերի, ծնվ. 1972թ.Պահեստազորային Թումասյան Վահագ Արամի, ծնվ. 1981թ.Պահեստազորային Ալիշյան Հովհաննես Արմենակի, ծնվ. 1998թ.Պահեստազորային Խալաթյան Արթուր Արշակի, ծնվ. 1988թ.Պահեստազորային Հովակիմյան Արա Ռուբիկի, ծնվ. 1998թ.Պահեստազորային Խաչատրյան Հարություն Ռոբերտի, ծնվ. 1997թ.Կարապետյան Հայկ Ռադիկի, ծնվ. 1977թ.Գրիգորյան Նարեկ Արայիկի, ծնվ. 1992թ.Մանուկյան Գագիկ Սարգսի, ծնվ. 1994թ.Մկրտչյան Արտյոմ Ալեքսանդրի, ծնվ. 2000թ.Ասիրյան Արկադի Վահանի, ծնվ. 2001թ.Ունուսյան Համլետ Գարիկի, ծնվ. 2000թ.Եղոյան Սամվել Վարուժանի, ծնվ. 2002թ.Մելոյան Վանուշ Խաչիկի, ծնվ. 2000թ.Դադամյան Ռազմիկ Սերգեյի, ծնվ. 1996թ.Կամավորական Աղաջանյան Էրիկ Բաշիրի, ծնվ. 1984թ.Կամավորական Վարդազարյան Արծրունիկ Վարդազարի, ծնվ. 1958թ.Կամավորական Ստեփանյան Սերյոժա Նիկողոսի, ծնվ. 1983թ.Կամավորական Սաղաթելյան Սևակ Մուշեղի, ծնվ. 1977թ.Կամավորական Համբարձումյան Արթուր Սամվելի, ծնվ. 1978թ.Կամավորական Արմաղանյան Ալեքսանդր Աշոտի, ծնվ. 1967թ.Կամավորական Մաթևոսյան Դավիթ Ղևոնդի, ծնվ. 1960թ.Կամավորական Բալյան Արամ Կամոյի, ծնվ. 1992թ. [ՊԲ]
12:37 - 15 նոյեմբերի, 2020
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անուններ

ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անուններ

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները․ Հարությունյան Աղասի Ռուբիկի, ծնվ. 1968թ.Մկրտչյան Արայիկ Աբրահամի, ծնվ. 1967թ.Մկրտչյան Ալբերտ Յուրիկի, ծնվ. 1979թ.Իսրայելյան Արկադի Հենրիկի, ծնվ. 1978թ.Կամավորական Մարգարյան Աշոտ Աղասու, ծնվ. 1963թ.Կամավորական Թովմասյան Արամայիս Կոնստանտինի, ծնվ. 1997թ.Ստեփանյան Արթուր Անանիայի, ծնվ. 1998թ.Ծատուրյան Գևորգ Ալբերտի, ծնվ. 2002թ.Ֆիդանյան Գնել Մինասի, ծնվ. 1985թ.Ալեքսանյան Էմիլ Արմենի, ծնվ. 2000թ.Կամավորական Հավատյան Հայկ Խաչիկի, ծնվ. 1984թ.Լոռեցյան Նարեկ Արտակի, ծնվ. 2000թ.Մարտիրոսյան Նորայր Արտավազդի, ծնվ. 1958թ.Վանցյան Սուրեն Արտաշեսի, ծնվ. 1996թ.Կամավորական Մելիքյան Սուրեն Էդուարդի, ծնվ. 1978թ.Պահեստազորային Մուրադյան Վաչագան Արտյոմի, ծնվ. 1999թ.Կամավորական Մանուկյան Վարդգես Աշոտի, ծնվ. 1987թ.Գրիգորյան Նվեր Վազգենի, ծնվ. 1976թ.Կամավորական Երանոսյան Արմեն Հմայակի, ծնվ. 1972թ.Մաթևոսյան Արմեն Գագիկի, ծնվ. 1994թ.Սարգսյան Տիգրան Նորայրի, ծնվ. 1966թ.Գրիգորյան Սարո Ռազմիկի, ծնվ. 1988թ.Կամավորական Քրիստափոր Արթին Անդրանիկի, ծնվ. 1972թ.Կամավորական Հովհաննիսյան Մարատ Ռոբերտի, ծնվ. 1961թ.Կամավորական Իսունց Վիկտոր Շամխալի, ծնվ. 1949թ.Կամավորական Ջումխուրյան Արմեն Աշոտի, ծնվ. 1997թ.Կամավորական Ղազարյան Արմեն Սարգսի, ծնվ. 1969թ.Կամավորական Օհանյան Արթուր Նիկոլայի, ծնվ. 1973թ.Կամավորական Հայրապետյան Էդուարդ Վաղինակի, ծնվ. 1982թ.Կամավորական Ոսկանյան Կոստան Կորյունի, ծնվ. 1966թ.Գալստյան Խաչիկ Սահակի, ծնվ. 1989թ.Բաղդասարյան Տիգրան Հովհաննեսի, ծնվ. 1990թ.Փարսադանյան Արամ Ռաֆիկի, ծնվ. 1972թ.Կամավորական Միքայելյան Հայկ Հրանտի, ծնվ. 1984թ.Քոչինյան Մհեր Մարտինի, ծնվ. 2001թ.Խուրշուդյան Սաշա Զինվորի, ծնվ. 2000թ.Դանիելյան Հայկ Աշոտի, ծնվ. 2002թ.Թևոնյան Արամ Անուշավանի, ծնվ. 2001թ.Սիմոնյան Սեյրան Սոսի, ծնվ. 2000թ.Ավագյան Գնել Արայիկի, ծնվ. 2001թ.Առաքելյան Հովհաննես Սմբատի, ծնվ. 1992թ.Վարդանյան Թորգոմ Արամի, ծնվ. 1992թ.Ավետիսյան Դավիթ Ռադիկի, ծնվ. 1982թ.Այվազյան Ադամ Նվերի, ծնվ. 1996թ. [ՊԲ]
15:06 - 13 նոյեմբերի, 2020
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անունները

ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անունները

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները․ Պահեստազորային Գրիգորյան Արտյոմ Աշոտիկի, ծնվ. 1975թ.Պահեստազորային Աղաբեկյան Մհեր Զարմոյի, ծնվ. 1972թ.Պահեստազորային Աբրահամյան Արմեն Անդրանիկի, ծնվ. 1973թ.Պողոսյան Հովհաննես Գագիկի, ծնվ. 1992թ.Հայրապետյան Գոռ Լևոնի, ծնվ. 1992թ.Կիրակոսյան Երեմ Զավենի, ծնվ. 1992թ.Լալայան Անդրանիկ Գրիշայի, ծնվ. 1990թ.Բարխուդարյան Արմեն Կարենի, ծնվ. 1989թ.Ասրյան Դավիթ Արտյուշայի, ծնվ. 1986թ.Պահեստազորային Բրուտյան Վարուժան Ալեքսանդրի, ծնվ. 1968թ.Գրիգորյան Արամ Էռնեստի, ծնվ. 2002թ.Պահեստազորային Օհանյան Հրաչիկ Էրիկի, ծնվ. 1994թ.Պահեստազորային Գրիգորյան Վարուժան Սիմոնի, ծնվ. 1979թ.Պահեստազորային Խաչատրյան Սուքիաս Անդանիկի, ծնվ. 1983թ.Պահեստազորային Նիկողոսյան Ջանիբեկ Դավիթի, ծնվ. 1979թ.Պահեստազորային Սաֆարյան Մարատ Արմենի, ծնվ. 1982թ.Պահեստազորային Հովհաննիսյան Գերասիմ Լևոշայի, ծնվ. 1974թ.Պահեստազորային Աբրահամյան Էդուարդ Իլյիչի, ծնվ. 1967թ.Պահեստազորային Այվազյան Վարդան Արայի, ծնվ. 1995թ.Հովհաննիսյան Մխիթար Գրիգորիի, ծնվ. 1982թ.Գրիգորյան Հովիկ Արսենի, ծնվ. 1996թ.Գաբրիելյան Լեռնիկ Վլադիմիրի, ծնվ. 1990թ.Չոբանյան Արեն Ավագի, ծնվ. 2001թ.Ասատրյան Հովիկ Հովհաննեսի, ծնվ. 2000թ.Պահեստազորային Դավիդյան Հովհաննես Վլադիկի, ծնվ. 1994թ.Շաքարյան Գուրգեն Կամոյի, ծնվ. 1991թ.Մելիքյան Հայկ Սարգսի, ծնվ. 2001թ.Սողոմոնյան Կորյուն Կառլենի, ծնվ. 1984թ.Համբարձումյան Հրայր Հարությունի, ծնվ. 1999թ.Հակոբյան Ռուսլան Կարոյի, ծնվ. 1985թ.Վահանյան Սուրեն Հարությունի, ծնվ. 1994թ.Հակոբյան Պարույր Գրիգորի, ծնվ. 1990թ.Կակոյան Վլադիմիր Իշխանի, ծնվ. 2001թ.Գրիգորյան Նվեր Հայկազի, ծնվ. 2000թ.Առաքելյան Անդրանիկ Գուրգենի, ծնվ. 2001թ.Արսենյան Նելսոն Վազգենի, ծնվ. 1988թ.Խաչատրյան Արտակ Ավետիսի, ծնվ. 1993թ.Ստեփանյան Հայկ Հրաչիկի, ծնվ. 1996թ.Ապրեսյան Կարեն Արմենի, ծնվ. 2001թ.Հովհաննիսյան Ալբերտ Արարատի, ծնվ. 2001թ.Բադոյան Արման Արմենի, ծնվ. 2002թ.Սաֆարյան Մարատ Էդիկի, ծնվ. 1995թ.Բաղրամյան Բարիս Արսենի, ծնվ. 1998թ.Կամավորական Հարությունյան Հակոբ Վոլոդիայի, ծնվ. 1972թ.Յաղուբյան Սարգիս Սլավիկի, ծնվ. 2001թ.Հովսեփյան Նարեկ Գրիգորի, ծնվ. 1999թ.Շահինյան Արմեն Գեղամի, ծնվ. 2001թ.Շահինյան Ռուբեն Գեղամի, ծնվ. 2001թ.Սողոմոնյան Վահան Խաժակի, ծնվ. 2001թ.Սարգսյան Յուրի Համազասպի, ծնվ. 1995թ.Գրիգորյան Մորիս Հակոբի, ծնվ. 2001թ.Գրիգորյան Ռոման Վագիֆի, ծնվ. 1982թ.Միքաելյան Վալերի Արմենի, ծնվ. 1991թ.Պահեստազորային Գևորգյան Վարդան Սեյրանի, ծնվ. 1977թ.Կամավորական Ստեփանյան Արիստակես Հոկտեմբերի, ծնվ. 1993թ.Պահեստազորային Գրիգորյան Անդրանիկ Գրիգորի, ծնվ. 1989թ.Քոթանջյան Էդգար Վահագնի, ծնվ. 2001թ.Գասպարյան Պարգև Սուրենի, ծնվ. 2001թ.Աղաբաբյան Էդգար Իշխանի, ծնվ. 2002թ.Ուզունյան Դավիդ Բագրատի, ծնվ. 2001թ.Սահակյան Հայկ Հարությունի, ծնվ. 2000թ.Ասլանյան Վազգեն Արմենի, ծնվ. 2001թ.Գևորգյան Գևորգ Գրիգորի, ծնվ. 2000թ.Ղամբարյան Հովհաննես Մխիթարի, ծնվ. 2000թ.Գևորգյան Մարատ Արթուրի, ծնվ. 2000թ.Պետրոսյան Ռոբերտ Արտյոմի, ծնվ. 2001թ.Խաչատրյան Գևորգ Ռուստամի, ծնվ. 2001թ.Հովհաննիսյան Սերգեյ Արտաշեսի, ծնվ. 2001թ.Միքայելյան Էրիկ Արսենի, ծնվ. 2001թ.Անտոնյան Սամվել Դավթի, ծնվ. 2000թ.Ավագյան Էմմանուել Արսենի, ծնվ. 2000թ.Սարգսյան Արմենակ Արտակի, ծնվ. 1998թ.Ճաղարյան Արման Արտակի, ծնվ. 1999թ.Մնացականյան Գրիգոր Գուրգենի, ծնվ. 1995թ.Սերոբյան Կարեն Գարեգինի, ծնվ. 1981թ.Խաչատրյան Հովհաննես Արթուրի, ծնվ. 1991թ.Մալխասյան Արտյոմ Մելիքսեթի, ծնվ. 1982թ.Ադյան Վահե Ավետիքի, ծնվ. 2001թ.Մանասյան Սամվել Համլետի, ծնվ. 2001թ.Փարսոյան Արմեն Արտակի, ծնվ. 2001թ.Կամավորական Բադիկյան Վահագն Ժորայի ծնվ. 1969թ.
13:25 - 10 նոյեմբերի, 2020
Ճակատային գծի ամբողջ երկայնքով թշնամական ուժերը կիրառում են հրետանի՝ նախապատրաստելով գրոհ զարգացնել Մարտունի-Կարմիր շուկա ուղղություններով

Ճակատային գծի ամբողջ երկայնքով թշնամական ուժերը կիրառում են հրետանի՝ նախապատրաստելով գրոհ զարգացնել Մարտունի-Կարմիր շուկա ուղղություններով

Ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում հակառակորդը հասցնում է հրթիռահրետանային հարվածներ և  զանգվածաբար կիրառում հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական ենթակառուցվածքները և անգամ քաղաքացիական մարդատար ավտոմքենաները: Այս մասին հայտնում են Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից։  Ճակատային գծի ամբողջ երկայնքով թշնամական ուժերը կիրառում են հրետանի՝ նախապատրաստելով գրոհ զարգացնել Մարտունի-Կարմիր շուկա ուղղություններով:ՊԲ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրավիճակին՝ համապատասխան քայլեր ձեռնարկելով իրադրության հետագա զարգացումը վերահսկողության տակ պահելու համար:
01:09 - 10 նոյեմբերի, 2020
ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել եւ պաշտպանում են Շուշին․ ՊԲ ներկայացուցիչ Սուրեն Սարումյան

ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել եւ պաշտպանում են Շուշին․ ՊԲ ներկայացուցիչ Սուրեն Սարումյան

Վերջին երեք-չորս օրերի ընթացքում հակառակորդը հիմնական ջանքերը կենտրոնացրել է Շուշիի ուղղությամբ։ Այդ ժամանակահատվածում ընթացել են համառ մարտեր, ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել եւ պաշտպանում են Շուշին եւ վճռականորեն տրամադրված են պատվով կատարել իրենց խնդիրը։  Այս մասին այսօրվա ճեպազրույցի ընթացքում հայտնեց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը։ «Օրվա ընթացքում հակառակորդը կրկին գրոհներ է ձեռնարկել Շուշիի ուղղությամբ, գրոհող խմբավորումները հայտնաբերվել եւ ենթարկվել են կրակային ներգործության ու կրել մեծ կորուստներ»,- նշեց նա։  Սարումյանի խոսքով՝ հակառակորդը մարտական գործողություններ ձեռնարկել է նաեւ ռազմաճակատի մյուս հատվածներում։ Յուրային զորքերը որոշ հատվածներում զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր։   «Օրվա ընթացքում տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող մեկ տանկ, չորս ավտոտեխնիկա, ութ ԱԹՍ։ Հարավարեւմտյան հատվածում ընթացող գործողությունների արդյունքում բանակային ստորաբաժանումներին հաջողվել է որպես ռազմավար վերցնել հակառակորդի մեկ տանկ եւ հրետանային միջոցներ»,- ասաց նա։  Սարումյանը հայտնեց, որ այս պահին Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները դեռ շարունակվում են։ Ըստ նրա՝ կա մի նրբություն․ մարտական գործողությունների տրամաբանությունը ենթադրում է գործողությունների զարգացում, որոշակի ժամանակահատված, որի ընթացքում տեղի են ունենում այդ գործողությունները և մարտական գործողությունների արդյունքների մասին կարելի է խոսել դրանց ամբողջության մեջ, երբ դրանք մոտենում են ավարին կամ արդեն ավարտվել են։ «Մարտական գործողությունների աշխարհագրությունը ենթադրում է նաեւ գաղտնիության որոշակի նկատառումներ, այդ իսկ պատճառով երբեմն նպատակահարմար չէ խոսել նույնիսկ տարածքային ձեռքբերումների մասին։ Ամեն դեպքում, մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք, խնդրում ենք հետեւել միայն պաշտոնական տեղեկություններին եւ աղբյուրներին»,- հայտնեց նա։  Սարումյանը նշեց, որ այս մարտական գործողությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ ադրբեջանական կողմը կարողացել է ներթափանցել որոշ ուղղություններում Արցախի բուն տարածք։ «Այն հատվածներում, որոնք համարվում են անվտանգության գոտի, մեր նահանջը պայմանավորված է եղել մարտավարական նկատառումներով, այսինքն՝ երբ գործ ունենք հարթավայրային տարածքի հետ, իսկ ավելի նպաստավոր բնագծեր կարելի է զբաղեցնել բարձունքներում, ավելի նպատակահարմար է կատարել խուսավարում եւ զբաղեցնել այդ բարձունքները՝ հակառակորդի գործողություններին առավել արդյունավետ հակազդելու եւ խոցելու համար»,- ասաց նա։  ՊԲ ներկայացուցիչը վստահեցրեց՝ Արցախի տարածքում կատարվող գործողությունները հակառակորդին չեն ներվելու,  մեր բանակը կարողանալու է ջարդել հակառակորդին, զսպել նրա զավթողական նկրտումները եւ անվերապահորեն կատարել իր խնդիրը։  «Զորքերի տրամադրությունը մարտական է, վատատեսական տրամադրություններ չկան, տղաներն ամուր են ոգով եւ պատրաստ են մինչեւ վերջ պաշտպանել հայրենիքը,- ասաց նա։ Սարումյանը նաև տեղեկացրեց, որ հակառակորդը կրկին թիրախավորվել է Արցախի խաղաղ բնակավայրերը, ոտեղ չկա որեւէ ռազմական օբյեկտ, և սա միանշանակ ռազմական հանցագործություն է։ «Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո․ վստահեցնում եմ, որ հաղթանակը մերն է լինելու»,- հավելեց նա։ Պատասխանելով հարցին, թե արդյոք համացանցում տարածված տեսանյութը, որտեղ հակառակորդը Շուշիում դրոշ է բարձրացնում՝ Սարումյանը նշեց «Երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դնում է խորհրդանշական խնդիր եւ դա կատարելու համար պատրաստ է հաշվի չնստել որեւէ կորստի ու գնի հետ, վստահեցնում եմ՝ ցանկացած պարագայում հնարավոր է՝ մի դիվերսիոն-հետախուզական խմբի հաջողվի ներթափանցել որեւէ բնակավայր եւ մեկ-երկու րոպեով դրոշակ բարձրացնել՝ գլխովին ոչնչացվելու գնով։ Եթե դրոշ բարձրացնելու գինն այդ ստորաբաժանումների գլխովին ոչնչացնում է, մենք պատրաստ ենք այդկերպ արձագանքել դրոշակ բարձրացնելու բոլոր փորձերին»։ 
22:24 - 09 նոյեմբերի, 2020
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անունները

ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անունները

ՊԲ-ն հայտնել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անունները․ Գրիգորյան Կարեն Արբենի, ծնվ. 2001թ.Սահակյան Արմեն Արմանի, ծնվ. 2000թ.Պահեստազորային Դադամյան Արմեն Վալերիի, ծնվ. 1980թ.Պահեստազորային Ծատրյան Ալբերտ Արթուրի, ծնվ. 1991թ.Պահեստազորայի Գագրեյան Գոռ Ստյոպայի, ծնվ. 1996թ.Կամավորական Ավետիսյան Մարտուն Պապիշի, ծնվ. 1960թ.Գրիգորյան Արթուր Վոլոդյայի, ծնվ. 1977թ.Հովհաննիսյան Վարդան Գևորգի, ծնվ. 2001թ.Հովհաննիսյան Գառնիկ Կարենի, ծնվ. 2001թ.Գալստյան Տիգրան Գառնիկի, ծնվ. 2000թ.Սուքիասյան Ստյոպա Սարդարի, ծնվ. 2001թ.Կիրակոսյան Հայկ Արծվիկի, ծնվ. 1986թ.Կամավորական Բարսեղյան Ռոբերտ Վարազդատի, ծնվ. 1998թ.Եգանյան Գառնիկ Ֆելիքսի, ծնվ. 2001թ.Զաքարյան Գառնիկ Սիսակի, ծնվ. 1976թ.Գալստյան Վաղարշակ Սերյոժայի, ծնվ. 1989թ.Մանուկյան Արարատ Գագիկի, ծնվ. 1983թ.Վարդանյան Արտակ Հուսիկի, ծնվ. 1986թ.Կամավորական Խաչատրյան Կիմ Սիմոնի, ծնվ. 1995թ.Արշակյան Ռուբեն Սամվելի, ծնվ. 1983թ.Կարապետյան Հմայակ Գրիշայի, ծնվ. 1979թ.Չոբանյան Հարություն Սարգսի, ծնվ. 1993թ.Կամավորական Գրիգորյան Դավիթ Կամոյի, ծնվ. 1996թ.Գալստյան Արթուր Սուրենի, ծնվ. 1964թ.Ասատրյան Կարեն Գևորգի, ծնվ. 1980թ.Պահեստազորային Ադամյան Գենադի Գեորգիի, ծնվ. 1956թ.Հակոբյան Կարապետ Նշանի, ծնվ. 1997թ.Պողոսյան Արթուր Սիսակի, ծնվ. 1997թ.Բաբաջանյան Գևորգ Դավթի, ծնվ. 2001թ.Մինասյան Արմեն Սմբատի, ծնվ. 2001թ.Մելիքսեթյան Կարեն Արմենի, ծնվ. 2001թ.Կարապետյան Հրահատ Փայլակի, ծնվ. 1983թ.Բաբայան Աշոտ Մանասերի, ծնվ. 1983թ.Պահեստազորային Գաբրիելյան Գագիկ Ավետիսի, ծնվ. 1952թ.Պետիկյան Կարեն Վարդանի, ծնվ. 1998թ.Տիգրանյան Առաքել Տիգրանի, ծնվ. 2002թ.Սուքիասյան Հայկ Արտուշի, ծնվ. 1996թ.Սողոմոնյան Արտակ Սողոմոնի, ծնվ. 1990թ.Սուքիասյան Հարություն Արմենի, ծնվ. 1997թ.Մարգարյան Սերյոժա Հմայակի, ծնվ. 1991թ.Շահինյան Հակոբ Արտակի, ծնվ. 1987թ.Պահեստազորային Հարությունյան Գրիգոր Լևոնի, ծնվ. 1984թ.Փանդունց Սոս Մուշեղի, ծնվ. 2001թ.Պահեստազորային Հարությունյան Հովհաննես Ժիրայրի, ծնվ. 1991թ.
10:28 - 09 նոյեմբերի, 2020
Շուշի-Քարին տակ հատվածում թշնամական հայտնաբերված խմբավորումները, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել են

Շուշի-Քարին տակ հատվածում թշնամական հայտնաբերված խմբավորումները, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել են

ԱՀ ՊԲ-ից հայտնում են, որ նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավ-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջինս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է: Յուրային զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր: Նշված ժամանակահատվածում ճակատային գծի տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող 1 տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 անօդաչու թռչող սարք: Հարավ-արևմտյան հատվածում ընթացող գործողությունների արդյունքում բանակային ստորաբաժանումները առգրավել են նաև թշնամական 1 տանկ և հրետանային միջոցներ: Մարտական գործողությունների վարման ամբողջ ընթացքում հակառակորդը շարունակել է ավիացիոն և հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերին: Առավոտյան ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններով թշնամական ուժերի հարձակման փորձերը վերսկսվել են: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո: 
10:17 - 09 նոյեմբերի, 2020
Խոցվել են թշնամական ուժերի անձնակազմ տեղափոխող 2 միավոր ավտոտեխնիկա և 4 ԱԹՍ․ ՊԲ

Խոցվել են թշնամական ուժերի անձնակազմ տեղափոխող 2 միավոր ավտոտեխնիկա և 4 ԱԹՍ․ ՊԲ

Նոյեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: Առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում: Այս մասին հայտնում է ԱՀ Պաշտպանության բանակը։ «Բանակային ստորաբաժանումները հաջողությամբ կասեցրել են թշնամական ուժերի հարձակման բազմակի փորձերը՝ ոչնչացնելով մեծ քանակությամբ մարդկային ուժ: Նշված ժամանակահատվածում առանձնահատուկ արդյունավետությամբ աչքի են ընկել հատկապես ՊԲ հրետանային ստորաբաժանումները: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: Անփոփոխ է մնացել նաև մարտական գործողություններին զուգահեռ հանրապետության խաղաղ բնակավայրերը հրթիռահրետանային կրակով թիրախավորելու՝ թշնամական ուժերի մարտավարությունը: Հարավ-արևելյան և հարավային ուղղություններում յուրային ուժերի կողմից խոցվել է նաև թշնամական ուժերի անձնակազմ տեղափոխող 2 միավոր ավտոտեխնիկա և 4 ԱԹՍ: Թշնամական ուժերի կողմից հարձակման փորձերը հիմնական ուղղություններում շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումները անհրաժեշտ միջոցառումներ են իրականացնում դրանք կասեցնելու, հակառակորդի խմբավորումների հայտնաբերման և կրակային խոցման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
10:31 - 07 նոյեմբերի, 2020
Այսօր հետախույզի օրն է․ հետախույզներն ու հատուկ նշանակության ջոկատայինները իրականացրել ու շարունակում են կատարել մեծ բարդության հատուկ գործողություններ․ ՊԲ

Այսօր հետախույզի օրն է․ հետախույզներն ու հատուկ նշանակության ջոկատայինները իրականացրել ու շարունակում են կատարել մեծ բարդության հատուկ գործողություններ․ ՊԲ

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, զինված ուժերի տոնացույցի համաձայն, ՊԲ-ի հետախույզներն ու հատուկ նշանակության ջոկատայինները ավանդաբար նշում են իրենց մասնագիտական տոնը: Այս մասին հայտարարություն է տարածել Պաշտպանության բանակը։ «Ինչպես ադրբեջանա-արցախյան 1-ին պատերազմի և ապրիլյան դիմակայության օրերին, այնպես էլ սեպտեմբերի 27-ին վերսկսված և առայսօր շարունակվող պատերազմական գործողությունների ընթացքում, բանակի հետախույզներն ու հատուկ նշանակության ջոկատայինները անմնացորդ նվիրումով, անձնազոհաբար ու որ ամենակարևորն է՝ պատրաստության գերազանց մակարադակով, ճակատային գծի՝ անխտիր բոլոր ուղղություններում իրականացրել ու շարունակում են կատարել մեծ բարդության հատուկ գործողություններ՝ հսկայական մարդկային ու ռազմատեխնիկական կորուստներ պատճառելով թշնամական ուժերին: ՊԲ-ի կողմից իրականացված ու հանրության դատին ներկայացված բազմաթիվ հաջողված գործողությունների հետևում հենց հետախուզական ու հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն են՝ պահեստազորից համալրված իրենց ավագ զինակիցների հետ միասին: Տասնյակ հետախույզներ ու հատուկ նշանակության ջոկատայիններ, որոնց անունները և կատարած գործողությունները ենթակա չեն հրապարակման, ներկայացված են պետական բարձր պարգևների: Ցավոք, պատերազմական գործողությունների ընթացքում զորատեսակի մի շարք ներկայացուցիչներ արիաբար մարտնչելով անմահացել են, սակայն նրանց ընկերները շարունակում են ամեն օր հերոսական նոր դրվագներ կերտելով բարձր պահել հետախույզի անունն ու պատիվը և իրենց անուրանալի նպաստը բերել թշնամական ուժերի վերջնական ջախջախման գործին»:
19:09 - 05 նոյեմբերի, 2020
Բերձորից հարավ-արևելք թշամական ուժերը նախաձեռնել են  հարձակում, ՊԲ ստորաբաժանումները խոցել են, 3 տանկ կասեցրել հարձակումը

Բերձորից հարավ-արևելք թշամական ուժերը նախաձեռնել են հարձակում, ՊԲ ստորաբաժանումները խոցել են, 3 տանկ կասեցրել հարձակումը

Այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, Բերձոր քաղաքից հարավ-արևելք ընկած ճակատային գծի հատվածում թշնամական ուժերը զրահատեխնիկայի ներգրավմամբ նախաձեռնել են հերթական հարձակումը: Այս մասին հայտնում են Պաշտպանության բանակից։ «ՊԲ ստորաբաժանումները, անցնելով պաշտպանության, հստակորեն իրականացրել են առաջադրված մարտական խնդիրները և խոցելով հակառակորդի 3 տանկ կասեցրել վերջինիս հարձակումը: Ժամը 12:55-ի սահմաններում թշնամին նույն ուղղությամբ ձեռնարկել է հերթական հարձակումը և, կորցնելով ևս 2 տանկ ու 2 հետևակի մարտական մեքենա, դարձյալ հետ է շպրտվել ելման դիրքեր: Ճակատային գծի տվյալ հատվածում ներկա պահին մարտերը շարունակվում են: ՊԲ-ն վերահսկում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը»,- ասված է ՊԲ հաղորդագրության մեջ։
14:06 - 04 նոյեմբերի, 2020